Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Չորրորդ ինքնիշխանություն
Շտապեք, պորտֆելները վերջանում են. հաջորդ կանգառը` Բաղրամյան 26 Մայիս 22, 2012 | 12:30

Թերթը գրում է. «Նախ` ՀՅԴ-ի մասին, ճիշտ չի լինի առաջնահերթությունը չտալ կառուցողական տղերքին, քանի որ «ՉԻ»-ի հավաստի աղբյուրները համառորեն պնդում են, որ ՀՅԴ-ն իր սկզբունքային և կառուցողական գաղափարներին հավատարիմ մնալով, վերին էշելոնի հետ նախնական համաձայնության է եկել խորհրդարանում մի քանի հանձնաժողովներ իրեն վերցնելու ու իրեն ազատ թողնելու Սփյուռքի հետ ունեցած իր խաղերի ու այնտեղից եկող հոսքերի մեջ` դրանով իսկ լուծելով իր «արմատական» գոյության փաստը ԱԺ-ում: Ըստ նույն աղբյուրի, իշխանական շրջանակներում այս առթիվ նույնիսկ տեսակետներ են հնչել, որ այսկերպ հին ընկերները համ չեն նեղացնի Ռոբերտ Սեդրակիչին, որովհետև կոալիցիա չեն կազմում ՀՀԿ-ի հետ, երկրորդ` մի քիչ էլ տեղ կթողնեն նախագահականին ընդառաջ ավելի մեծ խաղեր տալու համար: Եվ ամենավերջին ցանկությունը, որ դաշնակցական պարոնները հասկացրել են վերին իշխանություններին, այն է, որ ԲՀԿ-ՀՀԿ սակարկությունների արդյունքում Հովիկ Արգամիչը չդառնա վարչապետ, քանի որ այդ սցենարը դաշնակցականների ծրագրերի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում: Ավելին, ասում են, որ դաշնակցականները նույնիսկ «իշմար» են արել, որ այսօրվա դրությամբ իրենց ձեռնտու տարբերակ է Տիգրան Սարգսյանի վերահաստատումը, քան Հովիկ Աբրահամյանի ժամանումը կառավարություն:
Ինչ մնում է ՀՀԿ-ԲՀԿ թնջուկին, ասենք, որ այս դեպքում իրավիճակը իրոք մի քիչ քաոսային է: ՀՀԿ-ականները մի կողմից ամբողջ իշխանությունը իրենց են ուզում վերցնել, մյուս կողմից էլ գիտակցելով, որ ԲՀԿ-ի ուզածն էլ իր ունեցած ձայների «գյորա» քիչ չէ, էլի գցում-բռնում են, որ ավելի լավ է ամեն ինչ իրենց մնա: Բայց դե Սերժ Ազատիչը, արտաքին գործոններից ելնելով, «մեծահոգաբար» ուզում է ընդառաջ գնալ ԲՀԿ-ի ցանկություններին ու նրան վերջնականապես տրամադրել 6 նախարարի, երեք մարզպետի, մի քանի փոխմարզպետների, փոխնախարարների, և դե իհարկե ԱԺ հանձնաժողովների երկու տեղեր, միայն թե ԲՀԿ-ն մեկ օր շուտ հայտարարի, որ ՀՀԿ-ի հետ ուս ուսի տված գնում է խորհրդարան ու նախապատրաստվում 2013-ին:

Բայց չմոռանանք գլխավորի մասին, ՀՀԿ-ԲՀԿ հիմնական սակարկությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն երեկվա դրությամբ էլ շարունակում էր մնալ վարչապետի աթոռը, որի հետ կապված շշուկներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը ներքուստ համաձայն է իր հավատարիմ կադր Արմեն Գևորգյանի` Արմենչիկի տարբերակին, քանի որ, ըստ Սեդրակիչի, դա կլինի ոսկե միջին լուծումը, որը նաև կարող է շահեկան նշանակում լինել նույն Ազատիչի համար:

Ինչ մնում է Հովիկ Աբրահամյանի ուր գնալուն, քանի որ նրա ԱԺ նախագահ դառնալու հարցը այս երկու օրվա ընթացքում նորից շահարկվում է, ապա, ըստ ՀՀԿ վերնախավի, նա կրկին կարող է դառնալ տարածքային կառավարման նախարար: Իսկ ահա ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարբերակ կա, որ կարող է գնալ նախագահական` որպես աշխատակագմի ղեկավար, թեև Ֆլեշի Բարսեղը իրեն չի խնայում նրան թողնելու ՀՀ վարչապետի պաշտոնում:

Հիմա կասեք, բա ո՞վ կլինի ԱԺ նախագահը, տեսակետ կա, որ այնտեղ կշարունակի ղեկավարել Նիկոյանը, փոխնախագահներից մեկը կշարունակի մնալ կարիերիստ Շարմազանովը, մյուս փոխխոսնակը ԲՀԿ-ից հնարավոր է դառնա Նաիրա Զոհբաբյանը, դե իսկ ահա մյուս պորտֆելավորների կազմի մեջ միանշանակ լինելու են Արմեն Աշոտյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Պողոսյանը, Արմեն Երիցյանը, Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը և այլոք, որոնց մասին կխոսենք հաջորդիվ, քանի որ նրանց սպասվող պորտֆելների տեղերն ու անունները դեռևս ճշգրտման փուլում են: Սպասենք գարգացումներին»:

ՀՀԿ-ում խառն են Մայիս 19, 2012 | 12:12

ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրենց կուսակցության ներսում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Նախ ներքին բախումներ են սկսվել ՀՀԿ-ի երիտթևի ու ՀՀԿ-ի ավագ սերնդի ներկայացուցիչների միջև, որոնք ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ նոր կառավարության կազմում լինելու են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի ակունքների հետ որևէ կապ չունեն:

Ավելին’ կարկառուն ՀՀԿ-ականներից մի քանիսը կուսակցության ներսում համարձակություն են ունեցել բարձրաձայն ասելու, որ իրենք այսքան տարի գլուխ չեն ջարդել նրա համար, որ նորից ինչքան ջահել-ջահուլ կա բերեն նախարար դարձնեն, կամ էլ դրսից մեկին բռնեն ու ասեն. «Բարև ձեզ, մենք ձերոնցից ենք»: Իսկ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկն էլ այս ընթացքում խիստ սրտնեղել է այն բանից, որ այդպես էլ չի կարողացել ՀՀԿ վերնախավին համոզել, որ կարելի է 110-րդ համարին հաջորդող մի քանի նախկին պատգամավորների կրկին խորհրդարան բերել:

Թերթին հասած տեղեկությունների համաձայն’ որոշ ՀՀԿ-ականներ կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած սկանդալային պատմութնուններից հետո: Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում ականջները կախ կատարում էին Արգամիչի պահանջները, իսկ հետո արդեն սկսեցին «աշխատել» նրա դեմ:

Ճշմարիտյանը ճշմարիտ պատասխան է պահանջում Մայիս 17, 2012 | 11:21

«Չորրորդ ինքնիշխանություն». Իշխանական ճամբարում պտտվող խոսակցությունների համաձայն` երկարատեւ ժամանակ է, ինչ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերությունում հակասություններ են ծագել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Վերջին շրջանում հատկապես բախվել են սույն ընկերության բաժնետերերից երկուսի` ՀՀԿ-ական նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ այս տարիների ընթացքում ֆինանսական մեծ կապիտալներ կուտակած, գործարար Գենիկ Կարապետյանի միջեւ, որոնց հաշիվները կարծես թե խառնվել են իրար: Բանն այն է, որ Գենիկ Կարապետյանը, հատկապես 2011 թվականի ընթացքում, փորձել է ինքնուրույն խաղեր տալ «Վալլեքս Գրուպի» եւ արտասահմանյան մի քանի այլ կազմակերպությունների հետ` ըստ էության փորձելով չհրաժարվել կողմնակի եկամուտ ունենալու գաղափարից: Այս մասին իմացել է նաեւ Ճշմարիտյանը, որն իր հերթին Կարապետյանից հաշվետվություն է պահանջել` ասելով, որ այդ մասին ինքը տեղյակ կպահի նաեւ իրենց հիմնական բաժնետիրոջը, որն այս օրերին գործնական այցով գտնվում է արտերկրում:

Ավելացնենք նաեւ, որ «Մաքուր Երկաթ» ընկերության հետ կապված ոչ պակաս հետաքրքրություններ ունի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում հետ Կարապետյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Թե ինչ ընթացք կստանան այս խոսակցությունները, եւ եղած հակասությունն ինչ հանգուցալուծում կստանա` կտեղեկացնենք հաջորդիվ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

 

 

Քոչարյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանին և նրան «զադանիա» տվել Մայիս 16, 2012 | 12:41

«Չորրորդ ինքնիշխանություն». Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրեր առաջ Գանձասարում առանձնագրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում վերջիններս խոսել են ամենատարբեր թեմաներից: Թեև Ղուկասյանի շրջապատում շշուկներ կան այն մասին, որ Քոչարյանը վերջինիս «զադանիա» է տվել ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններում օգնել գործող նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սպասել իր վերջնական խոսքին, քանի որ ԼՂՀ ընտրություններից հետո ինքը շատ կարևոր բան ունի ասելու և´ Բակոյին, և´ Արկաղի Ղուկասյանին: Միևնույն ժամանակ Քոչարյանը Արկադիին ասել է, որ վերջինս իր բիզնեսի հետ ունեցած խնդիրները շուտ կարգավորի ու դրսի ներդրումների ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի, քանի որ առանց ներդրումային ծրագրերի սայլը տեղից շարժել չի լինի: Ի դեպ, նույն Ղուկասյանը, տարածված լուրերի համաձայն, այս պահին պատրաստվում է նոր բիզնես պրոյեկտ իրականացնել ՌԴ-ում, ուր նրան օգնելու են բացառապես Քոչստյանի շրջապատի մարդիկ:

Գագիկ Ծառուկյանը իր ցուցակի մինչև 63-րդ համարը «մաքրել» է Մայիս 15, 2012 | 11:55

«ՉԻ» տեղեկություններով, մոտ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին: Թերթը նշում է, որ ԲՀԿ-ում միանշանակ չի ընկալվել կոալիցիա կազմելու մասին քննարկումը: ԲՀԿ քաղաքական որոշ դեմքեր հրապարակային դեմ են արտահայտվել ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելու մասին քննարկումներին: Եղել են, սակայն, այնպիսիները, որոնք Գագիկ Ծառուկյանին ասել են, թե ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավել է իր դիրքերը, ուստի` կոալիցիա գնալու դիմաց պետք է Սերժ Սարգսյանից ևս երկու նախարարի և երկու մարզպետի պորտֆել «պոկել»: Թերթի տեղեկություններով, բանակցություններն արդեն կայացել են, և այս հարցում Սերժ Սարգսյանը որոշակի կոմպրոմիսների է գնացել:Թերթը ավելացնում է նաև, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ցուցակի մինչև 63-րդ համարը «մաքրել» է: Եվ չնայած դրան` դեռևս ամբողջական չէ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձողների ցուցակը: Եվս երկու տեղի համար «քաստինգը» շարունակվելու է, որին մասնակցելու են 63-րդ համարից հետո եկողները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավում լարված մթնոլորտ է տիրում Մայիս 12, 2012 | 11:19

«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավում: Կուսակցության նորելուկները դեմ են ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս կազմելուն, իսկ հնաբնակները կողմ են արտահայտվել` մտահոգություն հայտնելով իրենց ունեցած պորտֆելները կորցնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը հունից հանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արդյունքում` նա 8 մարդու արդեն հանձնարարել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից: Մասնավորապես` երեկ շրջանառվում էին նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի անունները:

ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում» Մայիս 03, 2012 | 11:13

«Չորրորդ ինքնիշխանություն».  Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները սկսել են բացել ընտրակաշառքի տոպրակները: Եվ պատկերացրեք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը առանձնապես ջանքեր չի գործադրում դրա դեմն առնելու համար: Այս ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը` Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում»: Մասնավորապես` վերջինս ամեն շենքից թիրախավորել է 30 ձայն` յուրաքանչյուրի համար նախատեսելով 5000-ական դրամ: Բենզին Ռուբոն այդ գումարները նախընտրում է բաժանել ԺԵԿ-ի պետերի և ՀՀԿ-ական շտաբներում «տասովշիկ» աշխատող երիտասարդների միջոցով:
Թերթն ավելացնում է նաև, որ Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Բենզին Ռուբոյի օգտին: Թե ում է պատկանում այս արտադրամասը, և ովքեր են կանգնած այս հրահանգի հետևում` թերթը կներկայացնի առանձին հրապարակման շրջանակներում: Ի դեպ` Բենզին Ոուբոն երեկ սկսել էր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Էրեբունի համայնքում: Ասֆալտապատման արդյունքում Բենզին Ռուբոն ակնկալում է ստանալ թաղի տեղական ֆեոդալի «դաբրոն»:
Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուին` Անահիտ Բախշյանին, ապա թերթը տեղեկացնում է, որ վերջինիս անունից Շիրակի 2 Ա հասցեում գտնվող հանրակացարանում second hand-ից հագուստ են բաժանել մարդկանց: Եվ դարձյալ դատախազությունը դրան որևէ ուշադրություն չի դարձրել: Իսկ այն ԲՀԿ-ականները, ովքեր փորձում են «փող» խոսել, անմիջապես հայտնվում են ոստիկանության և դատախազության ուշադրության կենտրոնում: Տեսնես ինչու է դատախազությունը ընտրովի պայքարում ընտրակաշառքի դեմ կամ ինչու է որոշ դեպքերում աջակցում ընտրակաշառք բաժանող թեկնածուին:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարկացել ու որոշ փակագծեր է բացել Մայիս 02, 2012 | 10:50

«Չորրորդ ինքնիշխանություն». Շաբաթ առավոտյան ԲՀԿ և ՀՅԴ թվով 28 պատգամավոր դիմել են Սահմանադրական դատարան` վիճարկելու Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները: Բնականաբար, ինչպես և սպասելի էր, «Ժառանգության» պատգամավորները, որոնք ամեն պատի տակ խոսում են ագատ և արդար ընտրություններ անցկացնելու հրամայականի մասին, չեն միացել ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը:
Թերթի ունեցած տեղեկություններով` այդ խնդրի շուրջ բավականին լարված քննարկում է տեղի ունեցել «Ժառանգության» վարչությունում: Մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալը ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն, այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «Ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ուրեմն ճիշտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ: Ինչպես փաստում են թերթի աղբյուրները, Րաֆֆի Հովհաննիսյանը ափերից դուրս է եկել ու սովորաբար բավականին շուստրի այդ սփյուռքահայը, որը տիրապետում է իր էմոցիաներին, սկսել է գոռգոռալ, որ իրենք ուղղակի չեն կարող միանալ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ- նախաձեռնությանը: Ավելին, նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությանը միանալը կնշանակի ընդհանրապես չեզոքացնել խորհրդարան մտնելու որևէ շանս: Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, բնականաբար, ներկաները պարզորոշ հասկացել են, որ ՀՀԿ-ից իրենց նորագույն հաճախորդ «Ժառանգությանը» սպառնացել են, որ եթե միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա խորհրդարանի երեսը չեն տեսնի:
Իշխանական թևից եկող տեղեկությունների համաձայն էլ` ՀՀԿ-ն, բոլոր դեպքերում, վերջին պահին «քցելու» է «Ժառանգությանը»: ՀՀԿ-ում հասկացել են, որ փորձած թանն անփորձ մածունից լավ է, և որոշել են խորհրդարան բրդել հին կլիենտուրային` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Ի վերջո, հանրապետականներն էլ միամիտ չեն և հասկանամ են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան մտնելուն պես տեղում «քցելու» է ՀՀԿ-ին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց մաշկի վրա են զգացել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պահվածքի ողջ «հմայքն ու թշվառությունը»:

Շիրակի համայնքի բնակիչները ՕԵԿ-ի անունն անգամ չեն ուզում լսել Ապրիլ 28, 2012 | 12:37

«Չորրորդ ինքնիշխանություն».  Մի քանի օր է, ինչ Շիրակի մարզի մի շարք համայնքների գյուղապետներ բոյկոտ են արել իշխանություններին, որ իրենք ի վիճակի չեն որևէ մեկին համոզելու և քարոզելու գնալ և ձայն տալ և´ ՀՀԿ-ին, և´ ՕԵԿ-ին, քանի որ համայնքի բնակիչները հատկապես ՕԵԿ-ի անունն անգամ լսել չեն ուզում: Գյուղական համայնքի ղեկավարները իրենց մտահոգությունների մասին նախ կիսվել են ՀՀԿ մարզային պատասխանատուների հետ, այնուհետև նշել, որ եթե անգամ պետք լինի, նրանք այս պահից էլ սկսած կարող են դիմում գրել ու գնալ հանգստի, բայց որ թույլ տան ընտրության դարդից ամբողջ գյուղը իրար դեմ դուրս բերել, նման քայլի չեն կարող գնալ:
Ի պատասխան գյաղապետների ներկայացրած «դիմում-բոդոքի», երեկ երեկոյան ուշ ժամի գյուղապետները ՀՀԿ-ական որոշ նազիր-վեզիրների գլխավորությամբ հրավիրվել են Աշոցքի տարածքային գրասենյակ ու լսել հետևյալ տեքստը. «Եթե դուք չեք կարողանալու մեր Արթուր Բաղդասարյանին ու Հովհաննես Մարգարյանին օգնել, գոնե մեկումեջ աշխատեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «ռասկռուտկա» անեք, այլապես մեր ու ձեր գործը իսկապես «բուրդ կդառնա»…

 

Սուրիկ Խաչատրյանը հավաքել է գյուղապետերին, նրանցից մեկին մի լավ կատոկել Ապրիլ 27, 2012 | 11:05

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` «ժելեզնի» ձևով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլևս սկանդալներ չի սարքելու և որ «մեռած» 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց…
Եվ ընդամենը երկու օր առաջ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ «կատոկի» է ենթարկել իր աչքին «ալաբուլա» երևացող գյուղապետերից մեկին` հաթաթա տալով. «Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում: Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչբ դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա»: Իսկ թե հատուկ որ քաղաքական ուժին է նվիրված եղել Սուրեն Խաչատրյանի հերթական այս «ասուլիսը», «կարծում եմ` մեկնաբանությաններն ավելորդ են…»:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...