Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Մամուլ
Գագիկ Ծառուկյանն ասել է` բացի սպորտի նախարարից, բոլորը մնում են իրենց տեղերում Մայիս 22, 2012 | 14:54

«Հրապարակ». Երեկ ԲՀԿ-ում ոչ ոք չգիտեր` մտնելու են կոալիցիա, թե ոչ: Բայց գիտեին, որ Գագիկ Ծառուկյանն ասել է` բացի սպորտի նախարարից, բոլորը մնում են իրենց տեղերում: Ըստ որոշ լուրերի, այդ պաշտոնի համար քննարկվում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանին նշանակելու հարցը, ով իր մերձավորների շրջանում ասել է, թե իր հետ դեռ ոչինչ չի քննարկվել:

Շտապեք, պորտֆելները վերջանում են. հաջորդ կանգառը` Բաղրամյան 26 Մայիս 22, 2012 | 12:30

Թերթը գրում է. «Նախ` ՀՅԴ-ի մասին, ճիշտ չի լինի առաջնահերթությունը չտալ կառուցողական տղերքին, քանի որ «ՉԻ»-ի հավաստի աղբյուրները համառորեն պնդում են, որ ՀՅԴ-ն իր սկզբունքային և կառուցողական գաղափարներին հավատարիմ մնալով, վերին էշելոնի հետ նախնական համաձայնության է եկել խորհրդարանում մի քանի հանձնաժողովներ իրեն վերցնելու ու իրեն ազատ թողնելու Սփյուռքի հետ ունեցած իր խաղերի ու այնտեղից եկող հոսքերի մեջ` դրանով իսկ լուծելով իր «արմատական» գոյության փաստը ԱԺ-ում: Ըստ նույն աղբյուրի, իշխանական շրջանակներում այս առթիվ նույնիսկ տեսակետներ են հնչել, որ այսկերպ հին ընկերները համ չեն նեղացնի Ռոբերտ Սեդրակիչին, որովհետև կոալիցիա չեն կազմում ՀՀԿ-ի հետ, երկրորդ` մի քիչ էլ տեղ կթողնեն նախագահականին ընդառաջ ավելի մեծ խաղեր տալու համար: Եվ ամենավերջին ցանկությունը, որ դաշնակցական պարոնները հասկացրել են վերին իշխանություններին, այն է, որ ԲՀԿ-ՀՀԿ սակարկությունների արդյունքում Հովիկ Արգամիչը չդառնա վարչապետ, քանի որ այդ սցենարը դաշնակցականների ծրագրերի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում: Ավելին, ասում են, որ դաշնակցականները նույնիսկ «իշմար» են արել, որ այսօրվա դրությամբ իրենց ձեռնտու տարբերակ է Տիգրան Սարգսյանի վերահաստատումը, քան Հովիկ Աբրահամյանի ժամանումը կառավարություն:
Ինչ մնում է ՀՀԿ-ԲՀԿ թնջուկին, ասենք, որ այս դեպքում իրավիճակը իրոք մի քիչ քաոսային է: ՀՀԿ-ականները մի կողմից ամբողջ իշխանությունը իրենց են ուզում վերցնել, մյուս կողմից էլ գիտակցելով, որ ԲՀԿ-ի ուզածն էլ իր ունեցած ձայների «գյորա» քիչ չէ, էլի գցում-բռնում են, որ ավելի լավ է ամեն ինչ իրենց մնա: Բայց դե Սերժ Ազատիչը, արտաքին գործոններից ելնելով, «մեծահոգաբար» ուզում է ընդառաջ գնալ ԲՀԿ-ի ցանկություններին ու նրան վերջնականապես տրամադրել 6 նախարարի, երեք մարզպետի, մի քանի փոխմարզպետների, փոխնախարարների, և դե իհարկե ԱԺ հանձնաժողովների երկու տեղեր, միայն թե ԲՀԿ-ն մեկ օր շուտ հայտարարի, որ ՀՀԿ-ի հետ ուս ուսի տված գնում է խորհրդարան ու նախապատրաստվում 2013-ին:

Բայց չմոռանանք գլխավորի մասին, ՀՀԿ-ԲՀԿ հիմնական սակարկությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն երեկվա դրությամբ էլ շարունակում էր մնալ վարչապետի աթոռը, որի հետ կապված շշուկներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը ներքուստ համաձայն է իր հավատարիմ կադր Արմեն Գևորգյանի` Արմենչիկի տարբերակին, քանի որ, ըստ Սեդրակիչի, դա կլինի ոսկե միջին լուծումը, որը նաև կարող է շահեկան նշանակում լինել նույն Ազատիչի համար:

Ինչ մնում է Հովիկ Աբրահամյանի ուր գնալուն, քանի որ նրա ԱԺ նախագահ դառնալու հարցը այս երկու օրվա ընթացքում նորից շահարկվում է, ապա, ըստ ՀՀԿ վերնախավի, նա կրկին կարող է դառնալ տարածքային կառավարման նախարար: Իսկ ահա ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարբերակ կա, որ կարող է գնալ նախագահական` որպես աշխատակագմի ղեկավար, թեև Ֆլեշի Բարսեղը իրեն չի խնայում նրան թողնելու ՀՀ վարչապետի պաշտոնում:

Հիմա կասեք, բա ո՞վ կլինի ԱԺ նախագահը, տեսակետ կա, որ այնտեղ կշարունակի ղեկավարել Նիկոյանը, փոխնախագահներից մեկը կշարունակի մնալ կարիերիստ Շարմազանովը, մյուս փոխխոսնակը ԲՀԿ-ից հնարավոր է դառնա Նաիրա Զոհբաբյանը, դե իսկ ահա մյուս պորտֆելավորների կազմի մեջ միանշանակ լինելու են Արմեն Աշոտյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Պողոսյանը, Արմեն Երիցյանը, Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը և այլոք, որոնց մասին կխոսենք հաջորդիվ, քանի որ նրանց սպասվող պորտֆելների տեղերն ու անունները դեռևս ճշգրտման փուլում են: Սպասենք գարգացումներին»:

Շաքար և ավազ. առաջնորդող Մայիս 22, 2012 | 11:59

«Հայկական ժամանակ».  ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տնյալների, այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի մեծածախ միջին գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարվա ապրիլին` 388 դրամ: Այսինքն` այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով: Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով էլ դրամն է արժեզրկվել, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը Հայաստանում թանկացել է 11 տոկոսով: Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է: Այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամի գինը ուռճացված է 70 դրամով: Մնացածն արդեն պարզ թվաբանություն է. ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ: Յուրաքանչյուր կիլոգրամի մեջ 70 դրամ լրացուցիչ եկամուտը շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան լրացուցիչ, ուշադրություն դարձրեք` լրացուցիչ, 18 միլիոն դոլարի եկամուտ: Իսկ Հայաստան շաքարավազ միակ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի է դարձել վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է:

ՀՀԿ-ում խառն են Մայիս 19, 2012 | 12:12

ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրենց կուսակցության ներսում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Նախ ներքին բախումներ են սկսվել ՀՀԿ-ի երիտթևի ու ՀՀԿ-ի ավագ սերնդի ներկայացուցիչների միջև, որոնք ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ նոր կառավարության կազմում լինելու են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի ակունքների հետ որևէ կապ չունեն:

Ավելին’ կարկառուն ՀՀԿ-ականներից մի քանիսը կուսակցության ներսում համարձակություն են ունեցել բարձրաձայն ասելու, որ իրենք այսքան տարի գլուխ չեն ջարդել նրա համար, որ նորից ինչքան ջահել-ջահուլ կա բերեն նախարար դարձնեն, կամ էլ դրսից մեկին բռնեն ու ասեն. «Բարև ձեզ, մենք ձերոնցից ենք»: Իսկ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկն էլ այս ընթացքում խիստ սրտնեղել է այն բանից, որ այդպես էլ չի կարողացել ՀՀԿ վերնախավին համոզել, որ կարելի է 110-րդ համարին հաջորդող մի քանի նախկին պատգամավորների կրկին խորհրդարան բերել:

Թերթին հասած տեղեկությունների համաձայն’ որոշ ՀՀԿ-ականներ կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած սկանդալային պատմութնուններից հետո: Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում ականջները կախ կատարում էին Արգամիչի պահանջները, իսկ հետո արդեն սկսեցին «աշխատել» նրա դեմ:

Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում Մայիս 19, 2012 | 12:07

Լիբերալ կուսակցության Գյումրու կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրել է, որ ինքը լքում է  կուսակցությունը: Պատճառն այն է, որ նա  համաձայն չէ  այս  կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու քաղաքական որոշման հետ:

«Քանի որ իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ ՀԱԿ-ից , այսուհետ շարունակելու եմ ՀԱԿ-ում. հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` կանգնելու եմ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի կողքին ու պայքարելու եմ մինչեւ վերջ», -այսպիսի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ  Վահագն Խաչատրյանը:

Այն հարցին էլ, թե Գյումրիում կան այլ լիբերալներ, որոնք մնում են կուսակցության մեջ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գյումրիում այլեւս ներկայացուցչություն չկա» :Նա նաեւ հավելեց, որ ինքը Գյումրու լիբերալ կուսակցության պատասխանատվությունը ստանձնել էր  4 տարի առաջ` 2008 թվականի ամառվանից, սակայն մինչ այդ եղել է ՀԱԿ-ի անդամ, եւ բացարձակապես մտադրություն չունի լքել այս քաղաքական ուժը:

Ո՞վ կդառնա վարչապետ Մայիս 19, 2012 | 11:41

«Հայկական ժամանակ».  Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից մեկին»:

«Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, թիվ 32 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է:  Մեր աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաեւ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սերժ Սարգսյանն էլ, մեր տեղեկություններով, վերջնական որոշում դեռեւս չի կայացրել: Գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «ֆեյսի» համար: Սակայն նրան մտահոգում է Տիգրան Սարգսյանի ցածր հեղինակությունը հանրապետության ներսում:

 

 

Արարատի քաղաքապետը «փախած» չէ Մայիս 19, 2012 | 11:10

«Ժամանակ».  Արարատում ՀՀԿ պարտությունից հետո լուրեր են շրջանառվում, թե Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը «փախած» է ման գալիս: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Աբրահամ Բաբայանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ նմանատիպ խոսակցությունները քաղաքի մի քանի «համաշխարհային կլյաուզնիկների»  տարածած հերյուրանքներն են: Ի դեպ, մեր հարցին, թե ինչով է պայմանավորում քաղաքապետը Արարատում ՀՀԿ պարտությունը, վստահորեն պնդեց, որ Արարատում ՀՀԿ-ն չի պարտվել. «Ընդամենը մի քանի ձայնի տարբերություն է եղել»,- գրում է «Ժամանակը»:

Օրենքից բա՞րձր. խմբագրական Մայիս 18, 2012 | 12:33

«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Շաբաթվա սկզբին հայ ժողովուրդը կրկին կենտրոնացավ միասեռականների վրա` հավանաբար գիտակցելով, որ ընտրությունների թեման վերջնականապես սպառվել է: Պատճառը հայտնի է` ակումբում տեղի ունեցած հրկիզումները, որոնք, ըստ երևույթին, իրականացրել են ազգային ոգով տոգորված պատանիները: Այդ ձևով նրանք իբր պայքարում են միասեռականության դեմ: Դա, իհարկե, հրաշալի առիթ է, որ տիկին (կաճ պարոն) Ծոմակը գբաղվի ինքնագովազդով և լուսավոր Եվրոպայի առաջ ներկայանա որպես անհանդուրժողականության զոհ, ինչպես նաև լավ առիթ ` հիշեցնելու քաղաքապետարանին, որ այդ պետական կառոււցը չթույլատրի նման ակումբների գործունեությունը բնակելի շենքերի նկուղներում: Սոդիմիտները, իհարկե, իրավունք ունեն հավաքվելու և միասին ժամանակ անցկացնելու, բայց ես և իմ երեխան իրավունք ունենք նրանց այդ «շփումներին» որևէ ձևով հաղորդակից չլինելու:
Բայց հետաքրքիրը միասեռականները և «հերոսացող» պատանիները չեն: Շատ ավելի հետաքրքիր է և ինձ համար ապշեցուցիչ հասարակության վերաբերմունքը այդ միջադեպին: Ճնշող մեծամասնությունը, այդ թվում` չափազանց բարձր կրթություն ու մտավոր զարգացում ունեցող մարդիկ մասնավոր զրույցներում ինձ ասում են` «այո, նրանց բոլորին պետք է վառել»; Այսինքն` անհանդուրժելի, բացասական երևույթների դեմ պայքարում մեր քաղաքացիների երևակայությունը բռնություններից այն կողմ չի գնում: Ի՞նչ են անում քաղաքակիրթ երկրում այն մարդիկ, որոնց, ենթադրենք, այս կամ այն ակումբը դուր չի գալիս: Նրանք խաղաղ պիկետ են անում այդ ակումբի մոտ` պահանջելով այդ ակումբը տվյալ համայնքից հեռացնել: Կամ դիմում են իրենց կողմից ընտրված տեղական վարչակազմին` պահանջով: Վերջապես, պահանջում են բարձրագույն օրենսդիր մարմնից` համապատասխան օրենք ընդունել: Ի՞նչ ենք առաջարկում մենք` վառել, սպանել, ջարդել-փշրել:
Մեզանից շատերի մեջ այս կամ այն չափով Նաիրի Հունանյան կամ Բրեյվիկ է նստած, որը կարծում է, թե կարելի է խախտել մարդկային և պետական օրենքները` հանուն ինչ-որ գաղափարի, որը մեզ վեհ է թվում, կամ որը մենք փորձում ենք որպես այդպիսին ներկայացնել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ միասեռականների ակումբը հրկիզողները պարզապես խուլիգաններ են կամ ինչ-որ անձնական խնդիրներ են լուծում: Խոսքս նրանց մասին չէ, այլ հասարակության մեծ մասի, որը հրկիզումն ընկալում է որպես «գաղափարական պայքարի» մաս:
Իսկ «վեհ գաղափարներից» մինչև սովորական մորթապաշտությունը, ինչպես հայտնի է, մի քայլ է: Հիշում եմ, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարներն այդպես էին արդարացնում իրենց հանցագործությունները` «բա կարո՞ղ ա թողնեինք, որ Ստյոպիկը նախագահ դառնա»: Այսինքն` նրանք ուզում էին համոզել, որ իրենց արարքների շարժառիթը ոչ թե սեփական գրպանն ու պաշտոնն են, այլ «բարձրագույն պետական շահերը»: Իրականում գրված և չգրված օրենքները հարգելուց ավելի բարձր պետական և ազգային շահ չկա»:

Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ Մայիս 18, 2012 | 12:24

Թերթը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից փորձել է մեկնաբանություն ստանալ մամուլում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի Գյումրիի քաղաքապետից ՀՀԿ-ն հետ է պահանջել Գյումրիում ընտրությունները կազմակերպելու համար հատկացված գումարը:

«Մեզ հետ զրույցում Վարդան Ղուկասյանը հերքեց տարածված տեղեկատվությունը եւ բարկացած ասաց. «Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք: Ուղղակի մեղքում եմ ձեզ եւ ձեր լրատվամիջոցներին, որ էդքան սանձարձակ ու անմակարդակ մարդիկ եք, հաջողություն»»,- գրում է «Ժամանակ» թերթը:

Արգամիչը հիվա՞նդ էր, թե՞ գիտեր, որ ԳՄ նիստում ոչ մի էական բան չի լինելու Մայիս 18, 2012 | 11:45

«Հրապարակ».  Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա էր ողջ Հանրապետական էլիտան` չէր մասնակցում միայն ԳՄ անդամ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը վատառողջ է. դեռևս նախորդ օրը ՀՀԿ-ականները տեսել էին, որ Արգամիչը գրիպով հիվանդ է և խուսափում է շփվել իրենց հետ: Սակայն, ըստ ամենայնի, նա տեղեկացված էր, որ երեկվա նիստում ոչ մի էական բան չի լինելու, դրա համար չէր եկել:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...