Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Լրահոս
Սամոն Նիկոլին հրավիրել է «Փարվանա» Մայիս 17, 2012 | 19:17

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրավեր է ուղարկել թիվ 7 ընտրատարածքում իր մրցակից, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին խոստացել էր որ հաղթելու է ու իրեն էլ հրավիրելու է «Փարվանա» ռեստորան: Այսօր նա կատարել է իր խոստումը:

Հրավերում ասված է.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր’ հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաև Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր և թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջև հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»:

 

Սան Պաուլում գնացքներ են բախվել Մայիս 17, 2012 | 18:58

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մետրոյի երկու գնացքների բախման հետևանքով ավելի քան 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում է Diário de S. Paulo-ն:

Բախումը տեղի է ունեցել գնացքներից մեկի արգելակման համակարգի անսարքության պատճառով: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` կարճ միացման հետևանքով գնացքի արագության հսկման ավտոմատ համակարգը «հրաժարվել» է աշխատել:
Բախումից առաջ, մեքենավարը միացրել է վթարային արգելակման համակարգը, ինչը մեղմել է հարվածը:

Միջադեպից հետո, վթարային գոտում գնացքների երթևեկը կանգնեցվել է 5 ժամով:

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Մայիս 17, 2012 | 17:52

Ինչպես տեղեկացնում է  Ազատություն ռադիոկայանը, Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր  ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է նաև  ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, որ այդ եւ մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում:

«Իրոք հանդիպումներ եղել են, այսօր գործադիր մարմնի նիստ տեղի կունենա, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ էլ արդեն հանդես կգանք պաշտոնական տեսակետով», – ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը` հավելելով, թե չի կարող այլ մանրամասներ փոխանցել հանդիպումից, քանի որ ինքը չի մասնակցել դրան. – «Բայց եթե որոշակի ընդգծված խնդիր առաջացած լինի, այսօր երեկոյան հանդիպելու են գործադիր մարմնի նիստում, խոսք կգնա նաեւ այդ մասին»:

Հարցին, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ նոր կառավարության կազմում ԲՀԿ-ի տեղերը ավելանալու են, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե ՀՀԿ- եւ ԲՀԿ-ն համագործակցության ինչ ձեւ կընտրեն:

«Ո՞րն եք առավել հավանական համարում, կլինի՞ կոալիցիա, թե այսպես կոչված համաձայնագիրը» հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց. – «Նայած թե ինչպիսի սկզբունքներ կընտրվեն… եթե սկզբունքները, բեռը ծանր լինի, բնական է, [կընտրեն] դեպի կոալիցիայի ճանապարհը, եթե այդ բեռը կուսակցության տեսակետից ավելի թեթեւ պիտի լինի, կարծում եմ` համաձայնություններ կլինեն»:

Գլխավոր ինտրիգը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ըստ էության այն է, թե արդյո՞ք ԲՀԿ ղեկավարը ի վերջո կհայտարարի, որ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածություն: Վերջին շրջանում Ծառուկյանը խույս էր տալիս այս հարցից եւ պատասխանում արդեն թեւավոր դարձած արտահայտությամբ` «այդ մասին հաջորդ դասին»:

Արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համագործակցությունը ենթադրում է, որ Ծառուկյանը պետք է Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես գա. – «Հինգ տարիների ամենակարեւորագույն ծրագրերից մեկը երկրի հետագա ճակատագրի համար դա նաեւ նախագահական ընտրություններն են: Բնականաբար, եթե կոալիցիոն համագործակցություն լինի, դա առաջին խնդիրներից մեկն է», – այս առնչությամբ ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Ինչ վերաբերում է մյուս կարեւոր հարցադրմանը, թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները, ապա Գալուստ Սահակյանն ասաց, թե այդ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արձագանքելով այն պնդումներին, թե արդեն իսկ որոշված է, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ Հովիկ Աբրահամյանին կրկին բաժին կհասնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ապա Սահակյանն ասաց, թե եւ Աբրահամյանը, եւ Սարգսյանը պետք է ունենան մեծ դերակատարում:

«Կարծում եմ` երեկոյան այդ խնդիրներն էլ կլինեն: Հնարավոր է դա էլ քննարկվի: Կարծում եմ, որ երեկոյան պատրաստ կլինի նաեւ մեր համամասնականի ցուցակը, որը պիտի ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով», – ասաց նա:

Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասին համատեղ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ խորհրդարանական ընտրությունները համատարած ընտրախախտումներով են անցել եւ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերին տված աջակցության իրական պատկերը: Հարցին, թե այս հայտարարությունից հետո հնարավո՞ր է սերտ համագործակցություն, Սահակյանը պատասխանեց, թե խնդիրն այն չէ, թե ով ում մասին ինչ մտածում, պետք է վեր կանգնել կուսակցական խնդիրներից եւ մտածել երկրի արտաքին եւ ներքին խնդիրների մասին:

«Մի փոքր հեգնանքով են նման իրողություններին վերաբերվում, որովհետեւ մեր քաղաքական դաշտում դեռեւս պարտվողները շատ ցավագին են ընդունում [պարտությունը], բացի այդ ամբողջ գործընթացում մեծ նշաձող էին վերցրել, որ կեսից ավելին կունենան, դրան հավատացել էին եւ հանկարծ ընտրություններից հետո մի փոքր հուսախաբություն է տիրում: Դիմացել ենք ամբողջ ընտրությունների ժամանակ մեր դեմ ուղղված նույնիսկ հայհոյանքներին, կդիմանանք նաեւ հետընտրական ժամանակաշրջանում», – ասաց նա:

Պարգևները բաժանելու ժամանակը Մայիս 17, 2012 | 17:14

Թիվ 23 ընտրատարածքում հաղթանակած թեկնածու ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի աներհայրը` Շինանյութի Սերգեյը, չնայած նրան, որ մեծ ծախսի տակ ընկավ փեսայի նախընտրական քարոզարշավը կազմակերպելիս, մեր ունեցած տեղեկություններով առանձնակի շնորհակալություն է հայտնել իր փեսայի համար աշխատած անձանց` կլորիկ ու չաղ գումարներ տալով նրանց:

Գաղտնիք չէ, որ Բոթոյանը չնայած ՕԵԿ-ի թեկնածուն էր, իրականում միայն ՀՀԿ-ն էր շահագռգռված նրա հաղթանակով: Բոթոյանի քարոզարշավով կոնկրետ  զբաղվում էր Հանրապետականը և կարելի է ասել` բավականին հաջողված. Որի համար ՀՀԿ – անդամ, Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, մեր ունեցած տեղեկությամբ,որպես Բոթոյանի շտաբի պետ, լավ աշխատանքի համար, Շինանյութի Սերգեյից նվեր է ստացել մերսեդես ML մակնիշի ավտոմեքենա:

Մհեր Ենոքյանին մերժեցին Մայիս 17, 2012 | 17:07

1996 թ. մահապատժի դատապարտված Մհեր Ենոքյանը երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էր 2003 թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում շնորհվեց, ապա այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Այսօր Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը և մերժեց կյանքի 15 տարիները ազատազրկման մեջ անցկացրած Մհեր Ենոքյանի գործը վերանայելու և պատժաչափը փոփոխելու մասով բերված բողոքը:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը բժիշկների ընտանիքի զավակ էր ու ինքն էլ ուսանել էր Երևանի բժշկական ինստիտուտում: Նա 3-րդ կուրսում`20 տարեկանում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության (նախկին Քր. օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր): Ենոքյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ:

ՄԻ շարք հասարակական կազմակերպությունների և մի խումբ մտավորականներ ի պաշտպանություն Մհերի, դիմում էին հղել ՀՀ նախագահին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որում նշվում էր, որ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են Ենոքյանի գործի հապշտապ ու անկատար քննության մասին. «Մենք խնդրել ենք ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն: Դատարանում նա տվել է նույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է՝ արդեն ազատության մեջ է», – նշված է դիմումի մեջ:

Դիմումը ստորագրած ավելի քան 200 անձինք պահանջել են ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով գործի վերաբացում, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

Վճիռը կբողոքարկվի:

 

Ինտերնետում պոռնո նկարներ դնելը քրեորեն պատժելի է Մայիս 17, 2012 | 17:04

Ինտերնետային կայքերում պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով Մայիսի 16-ին, ժամը 16:40-ին, օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկից ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել մի քաղաքացի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ քաղաքացու կողմից ներկայացված «Օդնոկլասնիկի.ռու» կայքի իր անձնական էջում առկա էին վերջինիս կողմից տեղադրված թվով 55 պոռնկագրական բնույթի նկարներ, որոնք հասանելի էին կայքի մյուս օգտատերերին:

Նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ) Մայիս 17, 2012 | 15:54

Քարդաշյան ընտանիքը շարունակում է մնալ միջազգային հանրության  ուշադրության կենտրոնում:  Այս անգամ  աղջիկները նկարահանել են տեսահոլովակ տնային պայմաններում, որը մեծ  թվով դիդումներ է  արձանագրել  YouTube-ում:

Իսկ Աշոտյանն ինքը կարո՞ղ է ոսկե ձկնիկ լինել Մայիս 17, 2012 | 15:20

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրիգինալ պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել իր աշխատանքը գործադիր մարմնում, թե՞ գերադասում է վերադառնալ Ազգային ժողով։

«Ես շատ հիանալի մի պատասխան ունեմ. եթե դուք ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ ցանկությունների մասին, եթե ոչ, ապա անիմաստ է շարունակել այս թեման»,- ասել է նախարարը:

Իսկ կարո՞ղ է, Աշոտյանն ինքը ոսկե ձկնիկ լինել և լսել, թե իրենից, որպես ԿԳ նախարար, ինչ են ակնկալում. մասնավորապես, Երևանի Տերյանի անվան թիվ 60 դպրոցի առաջին դասարանցիների ծնողներն, ու կատարել նրանց ցանկությունը:

Նրանք ունեն շատ պարզ մի ցանկություն` խնդրում են  լուծել իրենց դպրոցում դրամահավաքության հարցըՏարեսկզբից մինչ օրս մի 100 հազար դրամ ծնողներից յուրաքանչյուրն արդեն հատկացրել է դպրոցին: Դասղեկի  ծնունդ, ուսուցչի տոն, Ա տառի հանդես, հիմա էլ որոշել են տարեվերջի կապակցությամբ գնահատել ուսուցչի աշխատանքն ու նրան 50 հազար դրամ տալ. Բան չունենք ասելու լավ դասղեկ է, բայց դե մարդիկ կան վճարունակ չեն, ծնողներ կան, երկուսն էլ չեն աշխատում, նպաստի հույսին մարդիկ կան, բայց դե ճարում, բերում տալիս են: Դահլիճ ձևավորելուն 5 հազար, էքսկուրսիա` 5 հազար, նվերի` 5 հազար, ու էսպես շարունակ»,- պատմում են ծնողները:

 Պրն Աշոտյան, հույս ունենա՞ն  ծնողները, որ երբևէ կհանդիպեն իրենց ցանկություները լսող ոսկե ձկնիկի, ու դրամահավաքության պարտադրանքը վերացնելու  իրենց խնդրանքը իրականություն կդառնա:

 

Հայկական վարկած

Հեշտ չէ չորս տարի մնալ ընդդիմություն.Գուրգեն Եղիազարյան Մայիս 17, 2012 | 14:56

Այսօր լրագրողների հետ հնդիպման ժամանակ Սոցիալ–դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը ասաց, որկասկած չունի` «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների կոալիցիա կկազմելուն։

Անդրադառնալով ՀԱԿ-ին,  և Ռուբեն Թորոսյանի այն հայտարությանը,  որ Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է հեռացնել ՀԱԿ-ից, Գուրգեն Եղիազարյանը  նկատեց, որ  եթե չկա Լևոն Տեր-Պետրոսյան` չկա շարժում, եթե նա չլինի, շարժումը կփլուզվի:

Նա հավաստիացրեց, որ ՀԱԿ-ի ներսում խմորումներ չկան: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի և ՀԱԿ-ի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի քայլին, Եղիազարյանն ասաց, որ Աշոտ Զաքարյանն իր ընկերն է և շատ լավ է վերաբերվում նրան, իսկ մնացած առումներով կխոսի ուրբաթ օրը, երբ «Հանրապետությունը» ՀԱԿ-ը լքել-չլեքելու վերաբերյալ որոշում կայացնի:

ՍԴՀԿ անդամը համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական կուրսը շատ ճիշտ է և ինքը ՀԱԿ-ի ներսում շարունակելու է պայքարը: «ՀԱԿ-ի մնացած անդամների մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Եղիազարյանը նկատեց, որ հեշտ չէ չորս տարի  մնալ ընդդիմություն: Հարցին, թե Արամ Սարգսյանին այլևս ընդդիմություն չի՞ համարում, նա պատասխանեց, որ ինքը նման բան չի ասել և համոզված է, որ իր ընկերները կշարունակեն մնալ ընդդիմություն:

 

Աշոտյանը իր ցանկությունները պատմում է միայն ոսկե ձկնիկի՞ն Մայիս 17, 2012 | 14:45

Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,  լրագրողի այն հարցին թե ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել իր աշխատանքը գործադիր մարմնում, թե՞ ուզում է վերադառնալ Ազգային ժողով, ասել է. «Ես շատ հիանալի մի պատասխան ունեմ. եթե դուք ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ ցանկությունների մասին, եթե ոչ, ապա անիմաստ է շարունակել այս թեման»,- ասել է նախարարը և հավելել, որ իբրև ՀՀԿ–ի անդամ` պարտավոր է լինել այնտեղ, որտեղ իր կուսակցությունը կառաջարկի իրեն։

 

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...