13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժածները դիմել են ՌԴ ՔԿ՝ պահանջելով քրեական գործ հարուցել համալիրի սեփականատերերի նկատմամբ, քանի որ շենքը պատշաճ կերպով ապահովված չի եղել հրդեհային անվտանգության համակարգերով։
Ինչպես հայտնել է տուժածների շահերի պաշտպան Իգոր Տրունովը, տուժածների անունից հայտարարությունն ինքն անձամբ ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին է փոխանցել։ Ահաբեկչությունից տուժածներն ու նրանց հարազատները քննչական կոմիտեից պահանջում են հանցագործության փաստով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերերի նկատմամբ՝ ՌԴ Քրեական օրենսդրության 238-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայությունների մատուցում՝ չհամապատասխանող անվտանգության պահանջներին, ինչի հետևանքով մահացել է 144 մարդ, 551-ը՝ տուժել։
Փաստաբանը հայտնել է, որ ՔԿ-ին ուղղված պահանջներից է նաև անհրաժեշտ ստուգումներ իրականացնելը՝ արդյոք պատշաճ շահագործվե՞լ են շենքի հրդեհաշիջման և ծխահեռացման համակարգերը, պատշաճ կերպով իրականացվե՞լ է արդյոք մարդկանց տարհանումը հրդեհվող շենքից, ինչու՞ են վթարային մի շարք ելքեր փակ եղել։
Հայտարարությունում տուժածներն ու փաստաբանն ընդգծում են՝ օրենքի համաձայն՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտման առաջին պատասխանատուները շենքի սեփականատերերն են, քանի որ հենց սեփականատերն է հրդեհային անվտանգության ու դրա արդիականացման համար ֆինանսական ներդրումներ անելու մասին որոշում կայացնում։
Փաստաբանը ահաբեկչությունից տուժած 11 անձանց անունից է հայցադիմում ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահին։
Նշենք, որ «Կրոկուս Սիթի Հոլլի» սեփականատերը «Crocus International»-ի նախագահ Արազ Ագալարովն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսնու հայրը։
Սարսափելի բան չէ պատերազմը, պատերազմի հետևանքներն են սարսափելի, թե ինչպիսին ես դու այդ պատերամզի մեջ, ինչ ես ուզել ունենալ։ Սա է ամբողջ խնդիրը։ Այո, այս երկրի ղեկավարությունը քանի խոսում է այդ մասին, մենք գիտենք, որ նա պատերազմ վարող չէ, դրա համար է սարսափելի։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Այս դաշտերում զոհված մեր հայրերը, ընկերներն ու եղբայրները հավիտենականության, անմահության համար են։ եթե մենք պատրաստ չենք լինելու նման զոհաբերության՝ առանց ակնկալիքի, դրա դիմաց ինչ-որ բան ստանալու՝ բացի մեր պատվից ու հայրենիքից՝ մենք կյանք չունենք, ոչինչ է դա»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ պատգամը պետք է գնա բոլորին, հատկապես՝ չարիքին, որ պատվախնդիր, պատիվ, անուն ունեցող հայությունը, մարդկությունն ընդհանրապես որևէ ձևով հող զիջելու, հանձնելու տրամադրություն չունի, որքան էլ, որ փորձեն պարտադրել դա։
«Մարդ եք փնտրում, որ փաստի, ահավասիկ՝ այս են մարդիկ։ Մենք դեռ երազ ունենք իրականացնելու, մեր տղերքի երազ ունենք վերադարձնելու, հայրենիք ունենք վերադարձնելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։
Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հայտնում է լրատվամիջոցը։
Ռուսաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձել էին «ամբողջությամբ փլուզել» այն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը, ինչպես գիտենք, իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է։ Սա բոլորի համար պարզ է, այս առումով ամեն ինչ պարզ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխարհաքաղաքական չարակամները, իհարկե, իրենց առջեւ նպատակ դրեցին ամբողջությամբ փլուզել այն, ինչ մնացել էր պատմական Ռուսաստանից, այսինքն՝ ավարտին հասցնել նրա կորիզը, ըստ էության, Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, և ենթարկեցնել այն ամենը, ինչ մնում է, իրենց աշխարհաքաղաքական շահերին»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այս մասին վստահ են խոսում և՛ ԱԴԾ նախկին տնօրենը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել:
Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում:
Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու»,- ընդգծեց դերասանը:
Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են:
«Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- եզրափակեց դերասանը:
Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունը պատրաստվում է այն իրավիճակին, երբ կարող է պատերազմ լինել, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ, գրում է ԲելՏԱ-ն:
«Ոչ մեկին մի հավատացեք այն հարցում, որ մենք ուզում ենք պատերազմել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված», — ասել է Բելառուսի ղեկավարը:
Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։
«Եթե այնտեղից (անբարյացակամ երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», — ասել է Բելառուսի ղեկավարը:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։
«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք: Մենք ուրիշի հողը չենք ուզում: Տա Աստված, մեր հողը մշակենք», — ասել է Լուկաշենկոն:
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները ուղերձով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։
Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության կողմից մեզ ժառանգություն թողնված սահմանները դիտավորյալ այնքան էին խճճվել ու խեղաթյուրվել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնվում էին ադրբեջանցիների հսկողության տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսեցին մեր քաղաքացիների հանդեպ բռնություններն այդ ճանապարհահատվածներում, իսկ 1991թ․ հետո սկսվեցին ՀՀ քաղաքացիների առևանգումները։ Այդ տարիներին մեր և հարևան բնակավայրերից առևանգվեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատվածներից գերեվարվեցին և անհետ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանվեցին, ավերվեցին, պայթեցվեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվում էին գնդակոծության ու հրետակոծության․․․ Այդ ամենից հետո միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը պաշտպանելու և նվաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղված կյանքերի գնով միայն 1992թ․մեզ դա հաջողվեց։
Այսօր, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ու՞ր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին և մեր երկիըը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգությունը, ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մ, դպրոցից 100 մ հեռավորության վրա, երբ մենք նորից կհայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։
Մյուս կողմից, եթե խոսում ենք «տարածքային ամբողջականության» մասին, ապա արդյոք հակառակ կողմը պատրաստվու՞մ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողության տակ գտնվող տարածքները՝ Բերքաբեր գյուղի մոտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկվող սահմանակից տարածքները, էլ չխոսելով Արծվաշենի և մնացած տարածքների մասին։ Համոզված ենք, որ հակառակորդը չի էլ մտածում այդ մասին։
Մենք չէ, որ պետք է ՀՀ կառավարությանը բացատրենք այս տարածքում սահմանների նույնիսկ ամենափոքր հետքաշման ստրատեգիական նշանակության, պետական անվտանգության խաթարման մասին, բայց ստիպված ենք շեշտել, որ սահմանի այս հատվածում տարածքային զիջման արդյունքում կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլ նաև Հայաստանը կկորցնի Իջևան- Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր․․․
Միամտություն կլինի կարծել, թե հաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի հանձնել այսպես կոչված «անկլավները», իսկ թե ի՞նչ կկատարվի մեր երկրի հետ դրանից հետո, նույնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարևան երկրի նախագահի ամենօրյա ելույթներում լսում ենք պահանջատիրական ավելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սևանի, նույնիսկ Երևանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ հայտնվելուց հետո, ուրիշինը խլելու նրանց ցանկությունը երբեք չի մարելու։ Նրանք հարգում են միայն ուժի իրավունքը և խաղաղություն են կնքում միայն ուժեղի հետ։ Եվ միջազգային ոչ մի իրավունք, ոչ մի կառույց չի կարող զսպել նրանց։
Ոսկեպարը և հարակից հայկական բնակավայրերը հազարամյա պատմություն ունեն։ Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից և կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար և պետք է հարատևեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել և միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաև 90- ականներին, չի հաջողվելու նաև այսօր։ Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները։
Վերջում ուզում ենք հույս հայտնել, որ կանսաք մեր խոսքին և կփորձեք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդեն իսկ գոյություն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչության ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարման հաշվին։
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանության»,-ասված է հայտարարության մեջ:
Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները եւ ականատեսների հիշողությունները։
1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, եւ ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը եւ մտան գյուղ։
Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ստորաբաժանումները եւ ադրբեջանական օմոնը պայթեցրել են մեկ ավտոմեքենա, ինչի հետեւանքով զոհվել են երկու եւ ծանր վիրավորվել յոթ խաղաղ բնակիչներ։
Իմանալով Ոսկեպարում կատարվածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային ոստիկանության 20 աշխատակիցներ եւ երեք խաղաղ բնակիչներ փորձել են թափանցել գյուղ անտառով, որպեսզի պաշտպանեն բնակիչներին։ Նրանցից տասնմեկին գազանաբար սպանել են, իսկ մյուսները բռնվել են եւ տարվել Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ մահացել են եւս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գրավել եւ ադրբեջանցիներին են հանձնել նաեւ 45 հայ միլիցիոներների, որոնք գյուղում էին եւ պաշտպանում էին այն, նրանք եւս ենթարկվել են կտտանքների ադրբեջանական բանտում։
Մայիսի 8-ին խորհրդային բանակի գնդակոծության հետեւանքով զոհվել են Ոսկեպար գյուղի եւս երեք խաղաղ բնակիչներ։
Ոսկեպար տանող ճանապարհն այսօր տարբերվում է անցյալից։ Արթնացող բնությունը՝ ծաղկող ծառերով, առատ կանաչությամբ եւ թեթեւ քամով, բնավ չի համապատասխանում այն մռայլ օրվա մթնոլորտին, երբ տարիներ առաջ կատարվեց հանցագործությունը։
33 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 6-ի արշալույսին ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքը եւ նրանց երեք ընկերները ծուղակն ընկան, որը կազմակերպել էին խորհրդային բանակն ու ադրբեջանական օմոնը։
Պարբերականը մեջբերել է նաեւ ականատեսների հիշողությունները, որոնք պատմել են այդ ահավոր իրադարձությունների մասին։
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումը իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։
Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են։
Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպումից Հայաստանի անվտանգությունն ապահովելուն միտված ռեալ քայլեր ակնկալող շրջանակների համար Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ այս մարդիկ այն նույն պաշտոնյաներն են, որոնք որևէ գործնական քայլ չեն արել Ալիևին սաստելու համար, հետևապես՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումն ընդամենը Հայաստանին մի քիչ փող տալուն նվիրված հանդիպում է լինելու, ուրիշ ոչինչ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ու դրանից հանրության մի հատվածի ակնկալիքներին, Խաչատրյանը պարզաբանեց.
«Խոսում են Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման մասին։ Դա նշանակում է, որ առաջարկում են գումար տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանում սոցիալական ցնցումներ չլինեն, ինչը կբերի Փաշինյանի աթոռազրկմանն անմիջապես։ Եվրոպան եթե այսօր իր բոլոր դռները բացի Հայաստանի առաջ, միևնույն է, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսությունը Եվրոպա արտահանելու ոչինչ չունի։ Այո՛, Եվրամիությունը քաղաքական կառույց է, կարող է դռներ բացել, բայց հարց է՝ կարողանալո՞ւ են արդյոք օգտվել այդ հնարավորությունից. չէ՞ որ սրանք ամբողջ արդյունաբերությունը սպանեցին, և հարց է առաջանում՝ ի՞նչ են արտահանելու Եվրոպա, երբ մեր երկրի բուն արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ջախջախել են»,- ասաց Խաչատրյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ Եվրոպան կարող է Հայաստանին փող տալ, ինչպես խոստացավ տալ 2.6 միլիարդ դոլար, Հայաստանի իշխանությունը 6 տարի անց Եվրոպայից ընդամենը կես միլիարդի չափ գումար է կարողացել ստանալ։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը չի կարողանում կլանել խոստացած գումարը, բայց մի խնդիր է՝ Եվրոպան կբացի՞ դռները Հայաստանի առաջ, մեկ այլ հարց՝ որքանո՞վ կկարողանա օգտվել այդ հնարավորություններից այս Կառավարությունը, հետևապես՝ հստակ է մեկ բան՝ քաղաքական առումով Եվրոպան իր համար նոր դաշնակիցներ է փորձում գտնել՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ թե ի՞նչ է ստանում Հայաստանը դրանից, անհայտ է։
«Ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայասատնին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այս ծանր վիճակին։ Այս ամբողջ բորշչի պատասխանատուն հենց ինքն է։ Փաշինյանի սաղմոսներով շնորհավորանքները նշանակում են, որ Փաշինյանը սեփական եկեղեցին է ուզում ստեղծել՝ առաջնորդվելով ամեն ազգայինը ջարդելու մոլուցքով։ Այն մարդը, որը պատասխանատու է երկրի համար, երկիրը բերել-հասցրել է այն վիճակին, որ ոչ մի կողմից չենք ստանում գործուն աջակցություն»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով նաև, որ այն, ինչ չորս տարի ընդդիմությունն ասում էր, դրան չհավատացող մարդիկ հիմա նոր սկսել են հասկանալ, և տեսանելի է անվտանգային խնդիրների վերաբերյալ մարդկանց տրամադրությունների փոփոխությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.