13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Որոշ հիմնարկներում և կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ, երբ որևէ մեկը դուրս է գալիս աշխատանքից և լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին` «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, ձեր շարքերն ավելի կուռ են դառնում» և այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որևէ մեկը ցանկացել է դուրս գալ «Առավոտից» [պարզ է, որ 18 տարում հնարավոր չէ նույն աշխատակազմը պահել], ես ցավ եմ ապրել, որովհետև ամեն մարդ` իր թերություններով և առաքինություններով հանդերձ, իր սեփական երանգն է տալիս տվյալ գործին, դարձնում է այն ավելի հետաքրքիր և բազմաշերտ: Բայց ես նկատել եմ, որ հատկապես կուսակցություններում երբեք նման ցավ, ափսոսանք չեն հայտնում, հակառակը` սկսում են հեռացած մարդու մասին չարախոսել, փնտրել թաքնված, չհայտարարված պատճառները` ղեկավարվելով, բնականաբար, դավադրության տեսությամբ:
Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ը լքելու լուրը այդ կուսակցության (պնդում եմ, որ դա կուսակցություն է` Աժ ընտրություններից հետո) կողմից պաշտոնապես մեկնաբանվելու է հետևյալ կերպ. «Դա պարոն Շահնազարյանի գործն է, մենք հարգում ենք նրա ընտրությունը», բայց ՀԱԿ-ի կարծիքը իբր չարտահայտող լրատվամիջոցներում և Ֆեյսբուքում միանշանակ հետևություն է արվելու, որ նա, առարկելով ՀԱԿ-ԲՀԿ «քիրվայության» դեմ, ջուր է լցնում ավազակապետության ջրաղացին: Սինչդեռ պարոն Շահնազարյանի վերլուծությունը, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը, առնվազն արժանի է ուշադրության: Գլխավոր միտքը, որքան ես հասկանում են, հետևյալն է. սուպերպրագմատիկ մոտեցումը, համաձայն որի` ներկայիս իշխանության տապալումը, իշխանափոխությունը այնպիսի մի գերնպատակ է, որ բացարձակապես կարևոր չէ, թե ում ձեռքերով է դա արվելու, և ով է այդ իշխանափոխությունից գալու իշխանության, արդարացված չէ: Չի կարող նշանակություն չունենալ, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն է Հայաստանում անցկացվել 1998-2008 թվականներին, երբ իշխանության ղեկին էր այսօր այդ ենթադրյալ իշխանափոխությունն իրականացնող ուժը, ինչպիսի արժեքներով է այն ղեկավարվում: Քանի որ Հայաստանում մի անգամ եղել է իշխանության պառակտում և պալատական հեղաշրջում, մենք արդեն դրա որոշակի փորձն ունենք: 90-ականների առաջին կեսի ընդդիմադիրների այն մասը, որը պարզապես ատելությամբ էր լցված առաջին նախագահի նկատմամբ, շատ ուրախացավ, բայց նրանք, ովքեր ցանկանում էին համակարգի փոփոխություն, հասկանում էին, որ եթե նույնիսկ այդպիսին լինի, ապա միայն բացասական ուղղությամբ:
Որովհետև 98-ին իշխանության էր եկել նախկին իշխանական բուրգի ոչ լավագույն, ոչ ինտելեկտուալ, ուժային մասը: Այդպիսով ՀՀՇ-ական ավազակապետությանը փոխարինեց երկրապահական, իսկ այնուհետև` հանրապետական ավազակապետությունը:
Ահա այդպիսի հիշողություններ է իմ մեջ արթնացրել պարոն Շահնազարյանի վերլուծությունը: Որքան էլ ասվի, որ նրա, իսկ դրանից առաջ նաև` Արամ Զավենի Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի մտավախությունները տեղին չեն, չի կարող պատահել, որ բոլոր այդ հարգված ու հեղինակավոր մարդիկ ղեկավարվում են քիմերաներով: Պետք էր առնվազն փորձել գտնել նրանց ասածների մեջ ռացիոնալ հատիկը: Բայց մեր գրեթե բոլոր կուսակցություններում, նաև` ՀԱԿ-ում, ընդունված է միակարծությունը` այն, ինչ «շեֆն» է որոշում, հանճարեղ է և քննարկման ենթակա չէ: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ղեկավարել: Սակայն այդպես դժվար է պայքարել ժողովրդավարության համար:
Առավոտ
Այսօր` հուլիսի 5-ին, Երևանում, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Ֆրունզե փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկում ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Ա. Հարությունյանը իրեն պատկանող բնակարանի ննջարանում խարույկ էր վառել:
Չի հաղորդվում, թե ինչ նպատակով է քաղաքացին սեփական ննջանարում խարույկ վառել:
Սեպտեմբերին ուժի մեջ կմտնի «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չբողոքարկի վճիռը, ապա պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում քաղաքացուն վճարի 30 հազար եվրո գումար:
ՀՀ քաղաքացի Արմեն Պողոսյանը (Բաղդասարյանը նրա մայրն է) մեղադրվել է մանկահասակ երեխայի բռնաբարության և սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, հինգուկես տարի ազատազրկում կրելուց հետո ազատ էր արձակվել՝ իսկական հանցագործին բացահայտելուց հետո պարզվել էր, որ արդարադատությունը սխալ է իրականացվել:
Անձը դիմել էր Հայաստանի դատարաններ՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը, նյութական վնասի դիմաց նրան տրամադրվել էր դրամական փոխհատուցում, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման ինստիտուտ նախատեսված չէ: Հենց այս հիմքով էլ Արմեն Պողոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պնդելով, որ Հայաստանում կա համակարգային խնդիր բարոյական վնասի փոխհատուցման հարցում:
ՀՀ կառավարությունը Եվրադատարանին պարզաբանել էր, որ քաղաքացին բարոյական վնասի արդարացի փոխհատուցում ստացել է՝ անպայման չէ, որ փոխհատուցում տրամադրվի դրամական փոխհատուցման տեսքով. ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ անունից նամակով դիմել էր Արմեն Պողոսյանին և ներողություն խնդրել սխալ արդարադատություն իրականացնելու համար: Դիմող կողմն ընդունում է, որ ներողություն խնդրելը նույնպես բարոյական վնասի փոխհատուցման եղանակ է:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հատուկ հաղորդում էր պատրաստվել և ներկայացվել հանցագործության իրական պատմությունը, ինչը նույնպես բարոյական փոխհատուցման եղանակ է: Կառավարությունը Եվրոդատարանին հայտնել էր նաև, որ քաղաքացուն ժամանակին խոշտանգած անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք դատապարտվել են: Այդուհանդերձ, կողմը դա բավարար չի համարել և Եվրոդատարան հղած գանգատում պահանջել դրամական փոխհատուցում իր կրած բարոյական վնասի համար՝ 280 հազար եվրոյի չափով, ինչը ողջամիտ գումար է համարել: Սակայն դատարանը ողջամիտ է համարել փոխհատուցումը 30 հազար եվրոյի չափով՝ առանց պատճառաբանության նվազեցնելով 280 հազար եվրոն մինչև 30 հազար եվրոյի:
Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Եվրոպական դատարանը ընդունեց Արմենի փաստարկները և կարևոր ձևակերպում տվեց, որը մեր օրենսդրության և պրակտիկայի վրա ուղղակիորեն ազդելու է»: Եվրոդատարանի դիրքորոշման համաձայն՝ եթե խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով (կյանքի իրավունք և խոշտանգում), և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածով (սխալ դատապարտում), բարոյական փոխհատուցում ստանալուն, ապա այդ երեք դեպքում պետությունը պարտավոր է բարոյական վնասի փոխհատուցում տրամադրել դրամական փոխհատուցման տեսքով:
Ըստ Արա Ղազարյանի՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ոչ միայն քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու և 30 հազար եվրո փոխհատուցումը վճարելու ուղղությամբ, այլ որպեսզի Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվի բարոյական վնասի փոխհատուցման նոր ինստիտուտ: Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործում է միայն վիրավորանքի և զրպարտության դեպքերով: «Վաղ թե ուշ անձը պետք է ստանա փոխհատուցում նաև բարոյական վնասի համար՝ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման և սխալ դատապարտվելու հիմքով»,- ասաց իրավաբանը:
Ըստ Ա. Ղազարյանի, եթե Հայաստանը դա չանի կամ ձգձգի, եթե օրենքի բացը չլրացվի, դատական նախադեպի պրակտիկայով այդ բացը կլրացվի:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգ է հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությամբ: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
«Մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև խաղաղություն հաստատվի: ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղությանն ու անվտանգության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին, Ապաթուրայը հայտարարել է, որ օրակարգում նման հարց չկա:
«Մենք շարունակելու ենք համագործակցել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի զինվորականները ակտիվ մասնակցություն ունեն Աֆղանստանում ռազմական գործողություններին: Մենք գնահատում ենք դա»,-ասել է նա:
Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում քաղաքացիական հասարակության հիմնական զենքը եղել է Սահմանադրությունը: Հուլիսի 5-ին Սահմանադրության տոնը միասին նշելու են Մաշտոցի պուրակում ժամը 18:00-ից 21:00-ը:
Կլինեն ելույթներ սահմանադրական կարգի հաստատման կարևորության մասին: «Հարսնաքար»-ի վերջին իրադարձությունների վերաբերյալ կներկայացնեն իրենց քաղաքացիական դիրքորոշումն ու պահանջները: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կհրապարակի պայքարի սկզբունքներն ու նպատակները ամփոփող մանիֆեստ:
Կլինի նաև համերգային ծրագիր: Արթուր Իսպիրյանը կներկայացնի Երևանի մասին հին երգերի իր մշակումները:
Նախատեսում են նաև պուրակում տեղադրել 90-օրյա քաղաքացիական պայքարը խորհրդանշող ցուցանակ:
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին նա ասել է այսօր` հուլիսի 5-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», — ասել է Շահնազարյանը, հրաժարվելով խոսել պատճառների մասին:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխություն, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել է Շահնազարյանը:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:
«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձևավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ և բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որևէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, և այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, և հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», — ամփոփել է նա:
Երեկ անդրադարձանք այս նյութին և խոստացանք շարունակել: Ստորև ներկայացվում է Հանրային խորհրդի երեկվա քննարկումը:
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ընդունված տեսակետ կա, որ գոյություն չունի առողջ տնտեսություն առանց ՓՄՁ-ների, և դիտարկելով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման աստիճանը կարող ենք փաստել, որ ՀՀ կառավարությունը դեռևս շատ անելիք ունի այս ոլորտում:
Հանրային խորհրդի բաց նիստի շրջանակներում երեկ քննարկվեցին ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները: Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը այս ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, սակայն դրա հետ մեկտեղ ակնհայտ են ձեռք բերած հաջողությունները, մասնավորապես հետճգնաժամային տարիներին: Նա ներկայացրեց կառավարության կողմից ծրագրերը, սակայն թե որքանով են արդյունավետ եղել այդ ծրագրերը, լուրջ քննարկման կարիք ունեն: Չնայած կառավարության իրականացրած միջոցառումներին, ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները շարունակում են պահպանվել և չեն ստանում կոնկրետ լուծում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով պետք է առաջնորդվել գլոբալ մտածելակերպով և ամեն ինչ սկսել միկրո բիզնեսից, իսկ վերջինիս զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արգելվի պետական պաշտոնյաների մուտքը այս ոլորտ: Իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առաջարկեց քննարկել բիզնեսի ներդրման բոլոր փուլերում առկա խնդիրները և յուրաքանչյուրի համար մշակել կարգավորման հստակ ծրագրեր:
Քննարկման ընթացքում առանձնացվեցին ոլորտի զարգացման 3 հիմնական խոչընդոտներ` պետությունը, մենաշնորհացման մեծ աստիճանը և մոնետար քաղաքականությունը: Քննարկման գլխավոր թիրախ դարձան արտոնագրային վճարների, ավելացված արժեքի հարկի կիրառման, մեկ պատուհանի սկզբունքի հետ կապված խնդիրները: Սակայն այս խնդիրները թերևս ոլորտում առկա չնչին խնդիրներն են, որոնք երկրորդ պլան են մղվում, օրինակ, մենաշնորհի հետ համեմատությամբ: Ինչպես նշեց ներկա գործարարներից մեկը, օրենսդրական բարեփոխումները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, քանի որ մեր պետական “չինովնիկները” այդ նույն օրենքը կարող են ցանկացած ձևով օգտագործել իրենց օգտին: Խնդիրը ավելի խորը արմատներ ունի: Ամեն մեկը պետք է աշխատի իր գործով, այստեղից պետք է սկսել ամեն ինչ: Անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար հավասար պայմաններ, սահմանել խաղի միևնույն կանոնները, փոխել ոչ թե գործող օրենքները, այլ դրանց կիրառման մեխանիզմները:
Ամփոփելով խորհրդի անդրանիկ նիստը՝ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ այս քննարկումը գործընթացի սկիզբն է, և որ քննարկումները կլինեն շարունակական, որի արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարությանը:
Արևիկ Շահինյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Հարսնաքարում» սպանված զինվորական Վահե Ավետյանի հիշատակի և բողոքի ակցիաներին իր մասնակցությանը:
«Հայաստանում արդարադատության և օրենքի գերակայության հաստատման Շարժման սիրելի մասնակիցներ.
«Հարսնաքարի» դեպքերը դարձան այն դետոնատորը, որ պայթեցրեց մեր կյանքի սովորական ընթացքը և բոլորիս, տարբեր քաղաքական հայացքներ և համակրանքներ ունեցող, ինչպես նաև որևէ քաղաքական ուղղվածություն չունեցող քաղաքացիներիս միավորեց արդարադատության պահանջի, մեր երկրում ապօրինություններին, բռնություններին և անպատժելիության վերջ դնելու նպատակի շուրջ: Մեզ միավորել է արժանապատվության սուր զգացումը, քաղաքացիական համարձակությունը և երկրում օրենքի իշխանություն հաստատելու երազանքը: Մեր ամբողջ հասարկությունը վրդովված է նրանից, որ տարիներ շարունակ, վայելելով իշխանության հանցավոր հովանավորությունը, մի խումբ մարդիկ իրենց են վերագրել վերին «արդարադատություն» լինելու, մարդկանց իրենց քմահաճույքով Լինչի դատաստանի ենթարկելու իրավունքը:
«Հարսնաքարի» դեպքերին հասարակության հզոր արձագանքը անակնկալ էր իշխանությունների համար, և բոլորս կարող ենք հպարտանալ, որ մեր գործողություններով կարողացանք մթնոլորտ փոխել երկրում, արթնացնել ժողովրդի մեջ արդարատաության և օրինականության համար պայքարելու ամհրաժեշտության գիտակցումը:
Բայց չգիտես ինչու հենց այս պահին, երբ շարժումը վայելում է իր վճռականության և հաստատակամության առաջին պտուղները, երբ սարսափելով հասարակության ընդվզման չափերից, իշխանությունները ստիպված էին պարտադրել Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը ԱԺ պատգամավորի մանդատից, մեր այս ազնիվ նախաձեռնության մասնակիցների մեջ սկսվել են փոխադարձ մեղադրանքներ, որոնք միայն կարող են ջլատել հզոր թափ հավաքած շարժումը:
Որոշ մասնակիցներ խոսում են այն մասին, որ պետք չէ քաղաքականացնել բողոքի ակցիաները: Նրանց հակադարձողները փաստարկում են, որ հնարավոր չէ նպատակի հասնել առանց բողոքներ ուղղելու հանցագործերին հովանավորող իշխանությունների դեմ: Ոմանք ասում են, թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել բողոքի ակցիաներից և սեփականացնել շարժումը, նրանց պատասխանողները պնդում են, որ Կոնգրեսը արդեն հինգերորդ տարին է զբաղված այս պայքարով և որ ակցիաների մասնակիցների ճնշող մեծամասնությունը Կոնգրեսից են:
Ես կարծում եմ, որ հանուն Վահե Ավետյանի հիշատակի և հանուն արդարադատության այս շարժման հաղթանակի’ պետք է ամնմիջապես դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և բոլոր խոսակցություններն այն մասին, թե ով ունի իրավունք մասնակցելու այս շարժմանը, և ով’ ոչ:
Սա բոլորիս Շարժումն է:
ՆՐԱՆՑ, ովքեր պնդում են, որ պետք չի քաղաքականացնել այն, և ՆՐԱՆՑ, ովքեր գտնում են, որ պետք է քաղաքականացնել:
ՆՐԱՆՑ, ովքեր կատարվածի համար մեղավոր են համարում Սերժ Սարգսյանի ռեժիմին և ստեղծված արատավոր համակարգը, և ՆՐԱՆՑ ովքեր կատարվածի համար մեղադրում են միայն Ռուբեն Հայրապետյանին կամ նրա հովանավորված թիկնապահներին:
ՆՐԱՆՑ ովքեր արդեն հինգ կամ տաս տարի պայքարում են արդարության համար Հայաստանի հրապարակներում կամ բանտերում, և ՆՐԱՆՑ, ովքեր առաջին անգամ են մասնակցում նման ակցիաների:
ՆՐԱՆՑ, ովքեր եկել են որպես անկախ քաղաքացի, և ՆՐԱՆՑ, ովքեր որևէ քաղաքական հոսանքի կամ կուսակցության մաս են կազմում:
Այս Շարժումը կհաղթանակի, եթե իրար չվանենք և համախմբվենք ընդհանուր նպատակի’ արդարադատության հաղթանակի շուրջ: և ամեն ոք թող անկաշկանդ ներկայացնի իր պատկերացումները չարիքի և նրա հաղթահարման մասին: Կարծիքների բազմազանությունից ոչինչ չենք կորցնելու, այլ շահելու ենք, դա միայն նպաստելու է, որ նորանոր մարդիկ միանան այս սրբազան գործին:
Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը ակցիաներին, ապա ԱԺ պատգամավոր, Կոնգրեսի խմբակցության ղեկավար լինելը, ինձ չի կարող զրկել քաղաքացու իմ իրավունքներից, և ես բոլոր այս ակցիաներին առաջին հերթին մասնակցում եմ հենց որպես վրդովված, արդարադատություն փնտրող ՔԱՂԱՔԱՑԻ: Վստահ եմ, նույն կերպ են վարվում Կոնգրեսի մյուս բոլոր ներկայացուցիչները: Մեր մասնակցությունից դժգոհող բոլոր անհատներին և ուժերին առաջարկում եմ օգտվել հենց այդ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ իրավունքից: Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա սեփականացնել ժողովրդական շարժումը:»
Դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ») կարծում է, որ սխալ է եթերը մաքրելու նպատակով նամակ հասցեագրել երկրի նախագահին,քանի որ աշխարհում ոչ մի նախագահ հեռուստատեսության եթերը մաքրելով չի զբաղվում: Այս մասին նա ասաց այսօր` հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսում: Դերասան Սերգեյ Դանիելյանը այսպիսի հարց ուղղեց ասուլիսի մյուս բանախոսին` Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվետսկան ղեկավար, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին, թե. «Մենք ունե՞նք օրինակ, որ նախագահի ճաշակն ամենից բարձրն է»: Նիկոլայ Ծատուրյանն էլ պատասխանեց, որ նախագահը պետք է, ոչ թե մաքրի եթերը, այլ զարկ տա այդ գործընթացին:
Ըստ Դանիելյանի` զտելը, անաղարտ պահելը պետք է վերաբերի հանրային կամ պետական ալիքին: Դերասանը նկատեց, որ մտավորականների այդ նամակով ինչ-որ պատվեր է կատարվում մրցակցային դաշտում: Այդուհանդերձ, դերասանը կողմ է, որ հեռուստատեսության աշխատակիցներից ստեղծվի հանձնաժողով, որ չափորշիչներ մշակեն, թե օրինակ սիգարետի գովազդը քանի անգամ կարելի է ցուցադրել և այլն:
Նիկոլայ Ծատուրյանն հեգնանքով նշեց, որ մեր հեռուստատեսությունից շատ գոհ է, քանի որ ամեն ինչ արեցին, որ նա հայկական ալիքներ չնայի: «Ամեն ինչ արեցին, որ ինտելեկտուալ մասսան դիտի «Դիսքավերի», ռուսական ալիքները: Մեկ-մեկ մատս պատահաբար դիպչում է հայկական ալիքի վրա և ես սոսկում եմ»,- ասաց նա:
Նիկոլայ Ծատուրյանը լրագրողներին հարցրեց` երբ երեխային տանում են գազանանոց, ո՞ր կենդանու վանդակի մոտ են շատ հավաքված: Պատասխաններից պարզ դարձավ, որ կապիկի, հետևաբար վերջինս նշեց, որ կապիկություն են անում, որ շատ լսարան հավաքեն: Նրա խոսքով, երբ առյուծի վանդակի մոտ կանգնում են, առյուծի «հեչ պետքն էլ չի իրեն նայում են, թե` ոչ»:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և վերջերս նրա կողմից վարչապետ նշանակված Վանո Մերաբիշվիլին խայտառակել են երկիրը: Համացանցում է հայտնվել Սահակաշվիլի-Մերաբաշվիլի զրույցը, երբ վերջինս ուղիղ միացման էր պատրաստվում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:
Կառավարության ղեկավարի հետ զրույցում Սահակաշվիլին անդրադարձել է Ստրասբուրգում Վրաստանի իրավիճակի մասին Եվրախորհրդարանի քննարկումներին, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
«Նրանց մաման լացացրին»,- մի քանի անգամ կրկնում է Սահակաշվիլին` նկատի ունենալով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էին քննարկումները:
Քննարկումները մեկնաբանել է դրանց մասնակցած «Վրացական երազանքի» անդամ, Թբիլիսիի խորհրդարանի Հանրապետական պատգամավոր Թինա Խիդաշելին:
Վերջինս ամոթալի է անվանել երկրի առաջին դեմքի բառապաշարը` Սահակաշվիլիին մեղադրելով «լիակատար ստի մեջ»: Ըստ նրա` եվրոպական պատգամավորները զեկուցել են Վրաստանում «ապօրինի ձերբակալությունների մասին», միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ճնշումների մասին, այն մասին, որ Վրաստանում դատարանն անազատ է, իսկ «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաալիքներն աշխատում են կառավարության համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.