23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այս մասին այսօր` հուլիսի 30-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանն հայտարարել է, որ Գյումրի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն կառաջադրի Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 2005 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում Հովսեփ Սիմոնյանը առաջադրել էր իր թեկնածությունը, որպես քաղաքապետ, սակայն ինքնաբացարկ էր հայտնել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Արցախի պողոտա — Գ.Նժդեհի փողոց,
Գայի պողոտա — Քոչարյան փողոց,
Կոմիտասի պողոտա — Փափազյան փողոց,
Վաղարշյան փողոց — Խաչատրյան փողոց,
Մարգարյան փողոց — Հալաբյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները ներկայացրել են ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքը:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին:
Վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի վերաբերյալ:
Հուլիսի 28-ին, ժամը 20.55-ին, մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում մի անծանոթ կին իր բնակարանի մուտքի մոտ իրենից մի բաժակ ջուր է խնդրել, և մինչ ինքը կկատարեր խնդրանքը՝ անծանոթուհին ննջասենյակի գրասեղանից գողացել է դրամապանակը՝ գումարով և բանալիներով, բացի այդ՝ կինը փորձել է գողանալ նաև գրասեղանին դրված բջջային հեռախոսը, սակայն տեսնելով իրեն՝ հեռախոսը հանձնել է և հեռացել` տանելով դրամապանակը:
Նույն օրը, ժամը 23.55-ին, գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 1953 թ. ծնված Մանիկ Մ.-ին:
Կատարվում է նախաքննություն:
Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այդ առիթով Սիվիիթաս հիմնադրամը տարածել է հաղորդագրություն, որի մեջ ասվում է.
«Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան վերաքննիչ դատարան դիմելու համար: «Դատարանը իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը որևէ կերպ չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր բողոքի փաստարկներին»,- մեկնաբանել է Տիգրան Աթանեսյանը:
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հասցեագրված նամակով հարցադրում է արել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված Սիվիլիթաս հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012 թ. օգոստոսի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով»:
Հունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առաջ կրկին հացադուլ է սկսել:Այսօր նա հացադուլին մասնակից է դարձրել նաև իր 10-ամյա հիվանդ աղջկա՝ Կարինեին և 12-ամյա Գայանեին: Նախկին ոստիկանը պահանջում է Ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2.5 մլն դրամը:
Ի դեպ, նախագահականում խոստացել էին աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում, ինչպես նաև նաև ոստիկանին ապահովել աշխատանքով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչները քննարկել են «Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։ Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:
Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման Բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երևան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին: «Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքները օր առաջ սկսելն է և մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը ևս կարևորել է Ասիական Զարգացման Բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում շատ արդյունավետորեն են աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի հետ և հույս է հայտնել, որ ծրագրի հետագա իրականացումը ևս հաջող ընթացք կունենա:
Կողմերը պայմանավորվել են նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային ձևակերպումները իրականացնել նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարեվերջ շինարարիների մրցույթային ընտրության գործընթացն սկսելու ակնկալիքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը քննարկել են նաև համագործակցության այլ խնդիրներ՝ բանկի աջակցությամբ իրականացվելիք քաղաքային տնտեսության առաջնահերթությունների վերաբերյալ:
Երևանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, նկարազարդված 76 կամարանցումների մասին, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում, նշելով, որ ձևավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, և մինչև տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների գեղարվեստական ձևավորման ծրագիրը:
Վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին անդրադառնալով` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ որոշ համատիրություններ, նախատեսված ծրագրից բացի, իրենց նախաձեռնությամբ ձեռնարկել են լրացուցիչ աշխատանքներ` շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ:
Նախորդ շաբաթվանից մեկնարկել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Զեկուցվել է, որ սահմանվել է ժամակացույց վարչական շրջանների բակային տարածքներում շաբաթօրյակների կազմակերպման համար: Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամենօրյա հսկողություն իրականացնել և հնարավորին սեղմ ժամկետում ավարատել բազմաբնակարն շենքերի պատերին և հենասյուներին փակցված հայտարարությունների մաքրումն ու արտաքին պատշաճ տեսքի ապահովումը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում սահմանազատված վայրերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրումն ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում է հսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու, ինչպես նաև բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված իրավախախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Ընթացքի մեջ են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար` հնարավոր սառցակալումների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են նաև բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը: Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել և հանձնվել են բնակիչներին:
Շարունակվում է ամենօրյա հսկողություն իրականացվել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի:
Անդրադառնալով թափառող կենդանիների խնդրին և բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին ու անհանգստություններին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել շուրջօրյա համակարգված աշխատանքը և ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները ապահովելու համար բնակչության անվտանգությունը:
Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, որոնց շրջանակում մի շարք մարզաձևերի առաջնություններն արդեն ավարտվել են:
Օրերս հարկային դաշտից դուրս գործող հանրային սննդի և զվարճանքի օբյեկտ, ատամնաբուժարան ու չդրոշմավորված օղու վաճառքի դեպքեր են բացահայտել:Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետը գործել է Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը:
Մյուս դեպքերը հայտնաբերվել են Մխչյան գյուղում: Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի և պետական գրանցման, ատամնաբուժական ծառայություն է մատուցում բնակիչներին:
Իսկ «Ջոնաշ.Մ» մթերային խանութում վաճառվում են չդրոշմավորված օղիներ:
Օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցներն օրերս Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը:
Մեկ այլ դեպքով էլ Աբովյան քաղաքում հայտանբերվել է շշերի ընդունման կետի ապօրինի գործունեություն: ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր և լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն:
Այս եզրաքարերն ընկած են Երևանում,Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կանգառում՝ մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկի հարևանությամբ: Պատկերը եզակի չէ և մայրաքաղաքի կենտրոնում նմանատիպ երևույթ կարելի է հանդիպել ամենուրեք:
Հետաքրքիր է, արդյո՞ք Երևանի բարեկարգ տեսքի համար պատասխանատու կառույցը՝ Բարեկարգման վարչությունը, չի կարող գոնե կենտրոնական փողոցների մայթերը ժամանակ առ ժամանակ ուշադրության արժանացնել:
Համոզված ենք, որ սրտացավ վերաբերմունքի դեպքում մայթերը կարգի բերելը՝ մեկ -երկու եզրաքար ուղղելը, ոչ ծախսատար, ոչ էլ ժամանակատար գործ է:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.