22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Այսօր Նյու Յորքի դատարանը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի նկատմամբ խափանման միջոց սահմանված տնային կալանքը հանելու մասին որոշում է կայացրել։ Ինչպես հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ամերիկյան հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող Կանն ազատ է արձակվել՝ պարտավորվելով առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դատարան ներկայանալ։
Համապատասխան որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ստրոս Կանի դեմ հարուցված քրեական գործը կարող է տապալվել։ Դրա համար պատճառ էր հանդիսացել քննչական մարմինների այն եզրակացությունը, ըստ որի, տուժողը կեղծ ցուցմունքներ էր տվել։ Մասնավորապես, պարզվել էր, որ կինը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդել իր հայրենի Գվինեայից ԱՄՆ գաղթելու մասին, իսկ իր նկատմամբ Ստրոս Կանի իրականացրած ոտնձգությունների մասին ցուցմունքները չեն համընկել։
Բացի այդ, նա մերկացվել է ոմն դատապարտյալի հետ կապեր ունենալու մեջ, որի հետ քննարկել էր Ստրոս Կանի դեմ գործի հեռանկարները։ Պարզվել էր, որ այդ նախկին դատապարտյալը, ինչպես նաև այլ անձինք, նախկինում գումարներ են փոխանցել կնոջ բանկային հաշվին։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ստրոս Կանը ձերբակալվեց Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն իրականացնելու կասկածանքով։ Ավելի ուշ նրա բանտից ազատ արձակվեց գրավի դիմաց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Մինչ ձերբակալությունը Ստրոս Կանը համարվում էր Ֆրանսիայի առաջիկա ընտրություններում Նիկոլա Սարկոզիի ամենալուրջ մրցակիցը։
Այսօր Սերժ Սարգսյանը, Կիևում կայացած հանդիպումից հետո, խոսելով հակամարտության վերաբերյալ և Կազանից հետո ստեղծված իրավիճակի մասին, ասել է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ իրեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ է հղել, որում ներկայացրել է կարգավորման գործընթացում հետագա գործողությունների իր առաջարկները:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստակամ է օգնել կարգավորել հակամարտությունը: Նա, ըստ տեղական լրատվամիջոցների, նշել է, որ Ուկրաինան լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, այդ պատճառով շահագրգռված է, որպեսզի կարգավորումը արդյունավետ լինի:
Յանուկովիչը խոստացել է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում 2013թ. նախագահելիս, Ուկրաինան հնարավոր ամեն ինչ կանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ապագայում կարգավորելու համար:
Ըստ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների` Ադրբեջանը Վրաստանին հատկացնելու է 575 մլն դոլարի վարկային միջոցներ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում: Գումարը նախատեսված է երկաթգծի Թբիլիսի-Ախալքալաք հատվածի վերանորոգման համար: Ըստ այսօր կնքված վարկային համաձայնագրի՝ գումարը կհատկացվի 25 տարով` տարեկան 5% տոկոսադրույքով:
Այսօր համատեղ համակարգող կոմիտեն Բաքվում քննարկել է Ախալքալաքից մինչև Քարցախի (Թուրքիայի սահման) երկաթուղային հատվածի կառուցման հարցը։ Նախահաշիվը ներկայացրել է ադրբեջանական «Ազերինշաաթսերվիս» ընկերությունը: Նախատեսվում է նաև քննարկել Բաքու-Թբիլիսի-Ստամբուլ ուղղության շահագործման համար իսպանական բարձրարագ շարժակազմի օգտագործումը:
Երբ ոստիկանները հետապնդում են ընդդիմության ակտիվիստներին, նրանցից ոմանց ձերբակալում կամ խոշտանգում են, շատ վատ է: Դա ցույց է տալիս, որ իշխանությունը չի կարողանում արգումենտավորված հակադարձել իր ընդդիմախոսներին և նրանց դեմ ուժ է կիրառում: Մարտի 1-ը դրա վառ դրսևորումն է: Նույնը կատարվում է նաև այլ ավտորիտար երկրներում: Օրինակ, Բելառուսում զանգվածաբար ձերբակալվում են մարդիկ, ովքեր հանդգնել են մասնակցել անձայն բողոքի ակցիային: Այս ակցիան կազմակերպիչ չուներ և չէր սպառնում իշխանությանը, Բայց Լուկաշենկոյի տիպի մարդկանց համար վտանգավոր է ամեն բան, որը դուրս է իր վերահսկողությունից:
Չարդարացված ուժը ծնում է հակազդեցություն, անվստահություն: Մարդիկ, ովքեր պարբերաբար նվաստացվում են, զրկվում են ընտրելու և կարծիք հայտնելու իրավունքից` դիմում են պայքարի ծայրահեղ միջոցների: Լավագույն դեպքում` տեղի են ունենում իրադարձություններ եգիպտական կամ թունիսյան սցենարներով:
Անհանդուրժողականության հիմնական կրողը իշխանությունն է, որովհետև նա է տիրապետում ավելի մեծ ռեսուրսների, ունի պատժիչ ֆունկցիաներ:
Սակայն միթե՞ ընդդիմությունը մեղք չունի, երբ երկրում ստեղծվում է անհանդուրժողականության միջավայր:
Իհարկե, ունի:
Օրինակ, երբ 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո մարդիկ անվայելուչ էին արտահայտվում իշխանությունների հասցեին, հասկանալի էր: Դեռ թարմ էր կորստի ցավը, հազարավոր ընդդիմադիրներ ծեծվել ու խոշտանգվել էին, նրանցից տասը` զոհվել:
Բայց, օրինակ, երբ երեկվա հանրահավաքում անվայելուչ արտահայտություններ էին հնչում տարբեր իշխանավորների հասցեին` դա դուրս էր բանականության սահմաններից, ոչ ադեկվատ այսօրվա իրականությանը, իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսության համատեքստին: Ցավալի է, երբ լուրջ դերակատարման հավակնող ընդդիմադիր գործիչը ոչ թե փաստարկված քննադատում է վարչապետին, այլ` փորձում է ամեն կերպ անվանարկել նրան:
Երբ իշխանությունը գործի է դնում ոստիկանական մահակը, նվաստացնում է քաղաքացուն: Երբ ընդդիմությունը հայհոյանքը դարձնում է պայքարի միջոց, լյումպենացնում է հասարակությանը: Նվաստացած ու լյումպենացած հասարակությամբ արժանապատիվ երկիր չես կառուցի:
Հոգեբան Էլդա Գրինի «ինքնասպանությունների աճը» թեմայով ասուլիսի արձագանքները չեն դադարում.
«Ընտրություն» մամուլի ակումբում հյուրընկալվող մարդկանց կարծիքների մի մասի հետ համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ:
Չենք էլ կարծում, որ մեր համաձայն լինել-չլինելն այդքան էական է, որովհետեւ մեր խնդիրն է հասարակությանը հուզող խնդրի շուրջ ասուլիս կամ քննարկում կազմակերպել՝ հետեւությունը թողնելով նույն այդ հասարակությանը:
Նույն սկզբունքով մենք ասուլիսի էինք հրավիրել հոգեբան, դատական փորձագետ Էլդա Գրինին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են մեզանում այդքան հաճախակի դարձել ինքնասպանությունները:
Ասուլիսին հաջորդեցին կարծիքներ, թե տիկին Գրինն ինքն է ցանկություն հայտնել գալ ասուլիսի և զինծառայողի մահվան հանգամանքը որպես ինքնասպանություն ներկայացնելով` պատվեր է կատարել:
Քանի դեռ սպայի մահվան հանգամանքները բացահայտված չեն, մենք հակված ենք արժանահավատ համարել նաև տուժող կողմի պնդումը: Սա՝ որպես սկզբունք:
Մյուս կողմից, այդ ասուլիսի պատվիրված լինելու պնդումը համարում ենք ոչ կոռեկտ:
Գրինը չի խնդրել, որ մենք ասուլիս կազմակերպենք. նախաձեռնությունը եղել է մերը, ու չափազանց արդիական` ինքնասպանությունների թեմայով հրավիրել ենք հանրապետության ամենահարգված մասնագետներից մեկին: Դատելով ԶԼՄ-ների առատությունից, ասուլիսը հետաքրքիր է եղել:
Ակումբն էլ պատասխանատվություն չի կրում Գրինի ասածների համար, բայց նաեւ հակված չենք նրա ասածի մեջ պատվերի էլեմենտ տեսնել: Նա չէր եկել ասուլիսի՝ հատուկ այդ կամ զինվորների ինքնասպանությունների դեպքերի մասին խոսելու: Ի դեպ, նա այդ օրն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի:
Ի վերջո, եթե Գրինին հակադրվողներ կան, նրանց առջեւ բաց է մեր ակումբի դուռը:
Հուլիսի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1700000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 369.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.25 դրամ:
Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքային էջում անդրադարձավ քաղաքում առկա մի շարք ակտուալ խնդիրների՝ արձագանքելով դրանց շուրջ օրերս ծավալված բուռն քննարկումներին:
Գրառման առաջին կետում քաղաքապետը անդրադարձավ Վիշապի կոթողների այգում և Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատման խնդիրներին, ինչով հիմնավորվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նախօրեին հրապարական մտահոգությունը տեղեկատվության ազատության մասին http://lragir.am/armsrc/right50071.html : Քաղաքապետը, մասնավորապես գրում է. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ բոլոր այդ տարածքների համար նախկինում տրվել է օրինական շինթույլտվություն»: Իհարկե, անհրաժեշտ էր հստակեցնել, թե ինչ ի նկատի ունի քաղաքապետը՝ «նախկինում» ասելով:
Որ ժամանակահատվածն էլ որ ի նկատի չունենար, ամեն դեպքում ստացվում է, որ ո՛չ պատկան մարմինների ներկայացուցիչները, ո՛չ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարը տարածք այցելելիս ամենևին տեղյակ չեն եղել, որ առկա է օրինական շինթույլտվություն http://lragir.am/armsrc/country47905.html3:
Անդրադառնալով կանաչ տարածքների խնդրին՝ քաղաքապետը գրում է. «Մենք հայտարարել ենք և կրկին վստահեցնում ենք, որ կանաչ տարածքների հաշվին որևէ շինարարություն և թույլտվություն մեր կողմից տրված չկա և չի լինելու»: Քաղաքապետի գրառումից քիչ անց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ահազանգում է. «Այս պահին Կոմիտաս թաղամասում` Գլուլբենկյան 44 եւ 46 շենքերի բակում կրպակ տեղադրելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվում կանաչապատ տարածքում: Ի պատասխան բնակիչների պահանջի` կառուցապատողը ցույց է տվել թույլտվություն` կնիքով, սակայն քաղաքապետի անվան դիմաց ստորագրության բացակայությամբ: Ակնկալում եմ շուտափույթ պարզաբանում եւ միջամտություն»:
«Ես համոզված եմ, որ տարեց-տարի մայրաքաղաքի կանաչապատումը դրականորեն փոխվելու է և իսկապես ունենալու ենք աչք շոյող միջավար» – գրում է քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքային վերոհիշյալ գրառման հինգերորդ կետում:
Միևնույն ժամանակ Ստեփան Սաֆարյանը լրացնում է իր գրառումը նույն էջում.
«Տարածքի բնակիչ տիկին Անահիտը հայտնում է, որ ծառեր են հատվում, միաժամանակ կասկածի տակ դնում ցույց տրված փաստաթղթի օրինականությունը: Հարկադրված ենք Անահիտ Բախշյանի հետ անմիջապես այցելել տարածք»:
Հակասական իրողությունների այս թնջուկը թերևս լուրջ վերլուծություն է պահանջում, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչու՞ մի ձեռքը տեղյակ չէ, թե մյուսը նույն պահին ինչ գործողություն է իրականացնում և ինչ տեղեկատվություն տրամադրում հանրությանը: Մյուս կոմից, սակայն, շատ ջանքեր չեն պահանջվում՝ հասկանալու, որ լավատես քաղաքապետի լավատեսական արձագանքին զուգահեռ քաղաքի անխնա շոգի պայմաններում էլ պահպանվում է համառ օրինազանցության մթնոլորտը. շարունակվում են բնապահպանական և քաղաքաշինական ապօրինությունները, ինչին հակազդելու համար բոլորիս զգոնությունը բացարձակ անհրաժեշտություն է դարձել:
Ջանք չի պահանջվում նաև հասկանալու, որ որքան էլ գնահատելի լինի դրական տպավորություն գործող խոսքը, դրական ազդեցություն ունեցող գործը ավելի բարձր գնահատականի կարժանանա հասարակության կողմից: Այս առումով, քաղաքացիական հասարակության ջատագովները և անխոնջ պայքարի կողմնակիցները լիահույս սպասում են, որ մի օր քաղաքապետը, իր հրապարակած սկզբունքներին հավատարիմ, կհայտնվի անօրինականության դեպքի վայրում և կկարգադրի քաղաքում ծառահատում իրականացնողներին մեկընդմիշտ վայր նետել սղոցները:
Հուլիսի 3-6-ը Հայաստանում է գտնվելու ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ ՌԻՖԱԻՆ, որին ուղեկցելու է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունների և ծառայությունների գծով գործադիր տնօրեն Զոլտան Սոմոգիյը:
Այցի ընթացքում ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության և մի շարք միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության արդիական խնդիրները:
Հուլիսի 5-ի, ժամը 12.00-ին, Արմենիա-Մարիոթ հյուրանոցի ՙԷրատո՚ սրահում տեղի կունենա Թալեբ Ռիֆաիի հանդիպումը Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին նախատեսվում է ՙՀարավկովկասյան զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին՚ փոխըմբռնման հուշագրի ստորագրում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ ԶՀԿ միջև: Հուշագիրը կստորագրեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին:
Հուլիսի 1-ին Երևանի Գյուլբենկյան 44 և 46 հասցեի բնակիչներն ահազանգել են այն մասին, որ իրենց բակի ծառերը տեղահան են արել, որպեսզի նույն տեղում կրպակ կառուցվի: Բնակիչների խոսքերով, այս նախաձեռնության հեղինակը Գյուլբենկյան 43 հասցեի բնակչուհի Ռուզաննա Խաչատրյանն է: Վերջինս բնակիչներին ցույց է տվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կնիքով շինարարության թույլտվության փաստաթուղթը, որում սակայն բացակայում է քաղաքապետի ստորագրությունը:
Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, այդ որոշման նախագիծը չեղյալ է հայտարարվել և շինարարությունը դադարեցվել է:
Հուլիսի 1-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում մի խումբ երիտասարդներ, ովքեր անցել էին Հանրապետության նախագահի 2010 երիտասարդական մրցանակի մրցույթի եզրափակիչ փուլ, ստացան դիպլոմներ:
Դիպլոմները հանձնվեցին Վարդանյան լարային քառյակին և «Կերպարվեստ և կինո» բնագավառի 26 երիտասարդ ստեղծագործողի:
Նշենք որ, հուլիսի 1-ին Մոսկվայում ընթացող Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հանրապետության նախագահի 2006 երիտասարդական մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, ով մրցույթում ներկայացնում էր Հայաստանը:
Ըստ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մամլո հաղորդագրության, 10 տարուց ավել է, ինչ «Պողոսյան» հիմնադրամի (Ֆրանսիա) շնորհիվ Հայաստանի շնորհաշատ երիտասարդները ոչ միայն պարգևատրվում են Հանրապետության նախագահի բարձր պարգևով, այլև խրախուսվում են իրենց հետաքրքիր աշխատանքների համար:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










