Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Լրահոս
Հրդեհ գարեջրի գործարանում Մայիս 21, 2012 | 12:02

Գյումրիում, այսօր` մայիսի 21-ի գիշերը, Ջիվանի փողոցի թիվ 66 հասցեում գտնվող գարեջրի գործարանում ծխի մասին ահազանգ է ստացվել:

Հայաստանի ԱԻՆ-ից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է:

Գործարանի պահեստային մասում այրվել է շշերի պլաստմասե արկղեր` 15 քմ:

Մոնրեալում ձերբակալել են ուսանողական ցույցերի 180 մասնակցի Մայիս 21, 2012 | 11:18

Ինչպես հայտնում է BBC-ն Մոնրեալի ոստիկանությունը ձերբակալել է ուսանողական բողոքի ցույցերի ավելի քան 180 մասնակցի, որոնք դժգոհում են կրթության վարձերի բարձրացման դեմ:

Քվեբեկ նահանգում ուսանողական ցույցերը շարունակվում են ավելի քան 100 օր: Ցուցարարների կարծիքով` կրթավճարի բարձրացումն իրենց իրավունքների ոտնահարում է, քանի որ սահմանափակում է կրթություն ստանալու մատչումը:

Ինչպես նկատում է Associated Press-ը, Քվեբեկում կրթություն ստանալու վարձը երկրում ամենացածրերից է:

Այս ուրբաթ Քվեբեկի խորհրդարանը օրենք է ընդունել, որը սահմանափակում է ցույցերի և միտինգների անցկացումը ու մեծացնում է խախտումների համար նախատեսված տուգանքը: Սակայն դա մեծացրել է միայն ընդդիմության ալիքը:

Երկրաշարժ Աշոցքում` 3-4 բալ ուժգնությամբ Մայիս 21, 2012 | 11:08

Այսօր` մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝  Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Զգուշացիր… «Ֆեյսբուքից» Մայիս 19, 2012 | 22:09

Այս պահին քաղաքական դաշտը լցված է վերլուծություններով ու բամբասանքներով` կոալիցիա կլինի թե ոչ, քանի նախարար կունենա ԲՀԿ-ն, ընդհանրապես ովքեր կլինեն նախարար, վարչապետի փոփոխություն կլինի, թե ոչ, ինչ է լինելու Օսկանյանի ճակատագիրը… Սակայն պարզ ասվել է, որ այդ բոլոր հարցերի վերջնական պատասխանները կլինեն մայիսի վերջում… ուստի, առաջիկա մի քանի օրերին այդ թեմաներին անդրադառնալը կլինի զուտ մտավարժանք, քանզի ամեն պահ կարող է ինչ որ բան փոխվել: Համ էլ ավելի հետաքրքիր, բայց տեսադաշտից դուրս մնացած հարցեր կան…

Անիծվի այն օրը, երբ մտա «Ֆեյսբուք», քանզի աներևակայելի քանակով աղբ հայտնաբերեցի: Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուշադրությունս հրավիրեց «Հայաստանի հայրենասերների միություն» կոչված էջի վրա: Թռուցիկ նայելով Էջը՝ պարզեցի, որ այն իր անվան  հետ ոչ միայն հեռավոր աղերսներ չունի, այլև բացահայտ  զբաղված է մեր երկրի երևելի անհատների, ազգային հերոսների, ազգային արժեքների, ազգային մտածողության վարկաբեկմամբ: Ընդ որում, դա արվում է բացահայտ ցինիզմով, փողոցային խոսելաոճով` կանգ  չառնելով ոչ մի սրբության առաջ:

Գրությունների մի ստվար հատված լատինատառ է:

Իհարկե, այսօր` ժողովրդավարության և բացխոսության ժամանակաշրջանում, ես այս էջի գոյությանը կարևոր նշանակություն չէի տա, եթե այստեղ չլիներ թաքնված վտանգ: Նրանք հանդես են գալիս որպես ազգի բարեպաշտներ, ուղղափառ քրիստոնյաներ և հասցրել են այս ընթացքում իրենց ծուղակը գցել բավականին թվով միամիտ  մարդկանց: Նրանց ակտիվությունը առավել հետաքրքիր է դառնում հատկապես միասեռականների շուրջը ստեղծված աղմուկի և ազգային արժեքների և ավանդական կենսաձևի նսեմացման փորձերի համատեքստում: Նրանց հավանողների թիվը հասնում է մոտ ութ հարյուրի: Ելնելով ժողովրդի մի մասի կենցաղային ծանր վիճակից, պետական կառավարման համակարգի ոչ կատարյալ լինելուց` նրանք շահարկում են թեմաներ, որոնք առաջին  հայացքից գրավիչ են, և համացանցի օգտատերերի մի մասը հավանում է դրանք: Այնուհետև խորանալով թեմաների մեջ` նրանց գիտակից հատվածը հասկանում է, թե ուր է ընկել, բայց արդեն ուշ է լինում:

Նրանք օգտագործում են ստոր, խորամանկ քարոզչական տեխնոլոգիաներ: Վերցնում են ժողովրդի կողմից սիրված երևելի անհատներից մեկին և նրան հակադրում ոչ պակաս երևելի մեր մյուս անհատին: Դա որոշակի արդյունք տալիս է, որովհետև խոսքը այնպիսի հերոսների մասին է, որ ժողովրդի մի ստվար մասի մոտ նրանց նկատմամբ կա ազգային պաշտամունք:

Նրանց կեղծ քարոզչության թիրախն է դարձել ազգային հերոս, մեծ զորավար, մեծ մտածող, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհը: Որպես հակադիր բևեռ` այս դեպքում ընտրվել է ժողովրդի սիրելի զորավար Անդրանիկը: Համեմատությունը արվում է բացառիկ լկտիությամբ: Դատեք ինքներդ`ստորև բերված մեջբերումից, որն առանց խմբագրման է .

«Գեներալ Անդրանիկը դիտվել է որպես սուրբ` Հայոց ժողովրդի կողմից-նա է, որ ներկայացնում է իսկական Հայրենասիրություն` Նժդեհական պիղծ ազգայնամոլության և ինքնապաշտամունքի փոխարեն, իսկական քաջություն ու ազնվականություն` Նժդեհական խելագար աքլորության փոխարեն.

Հայոց հերոսները սուրբ Մեռոնի կնիքն ունեն իրենց դեմքին, որպես իսկական Սասնա Դավթի դյուցազուններ,

և ոչ թե` պղծված են հեթանոս քրմի առնանդամի մկրտությամբ, Վահագնային պիղծ սերմնահոսությամբ ..

Ճանաչեն՛ք և առանձնացնենք՛ մեր իսկական հերոսներին, սուտ անուններից, Հայրենասերին`պղծասերից..

-Նժդեհը մերժված է եղել և’ Գեներալ Անդրանիկի կողմից, և’ Դաշնակցության կողմից որպես Սատանիստ. Նրա անունը պետք է ջնջել Հայ իրականությունից.

Ով արտաբերում է նրա անունը` հավերժորեն պիտի վառվի Դժոխքում.

-Միայն մտավոր խելագար հոգեկան մարդիկ կարող են հետևել Գարեգին Նժդեհ անունով մոլագարին.

-Ատիր և գլխատիր թուրքին

-Պաշտիր քո ‘ցեղի’ նախագահին

-Թափիր արյունդ և թշնամուդ արյունը, այդ է ուժի ձևակերպումը ըստ այս խելագարի:

Ֆաշիստական Երրորդ Րեյխը`Հայերեն.

Դե կորսվեք ի Դժոխս, դուք, իժի զավակնե՛ր-Ցեղակրոն.

Հայը ԺՈՂՈՎՈՒՐԴ է, ոչ թե` ցեղ.

Դուք Ոչ թե Հայ եք, այլ` ՎԱ~Յ եք…»:

Նժդեհին վերաբերող մասի ցիտումը կատարվեց  բառացի, որպեսզի պատկերացում կազմեք սրանց մանկուրտային մտածողության, լկտիության ու ցինիզմի մասին: Իհարկե, իմաստ չունի անդրադառնալ նրանց բոլոր վայրահաչություններին, պարզապես հավելեմ, որ այս սուտ հայրենասերների  թիրախում  են հայտնվել նաև անվանի  մտավորական-գիտնականներ` Պարիս Հերունին, Սուրեն Այվազյանը, Արտակ Մովսիսյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը, նաև Վազգեն Կաթողիկոսը, հայր Կոմիտաս Հովնանյանը իր ազգային մտածելակերպի համար, Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը, հայ քահանաներն ու հայ եկեղեցին, Պապ թագավորը, հայ հեթանոս աստվածներն ու դիցերը, ինչպես նաև  նախաքրիստոնեական հայ մշակույթն ամբողջովին:

Ինչպես տեսնում եք, սրանց պայքարը բացառապես ազգային արժեքների, հավատքի, մշակույթի, հայ ազգային ընտրանու և ընդհանրապես ազգային մտածելակերպի ու կենսաձևի դեմ է:

Նրանց թիրախում են հայտնվել նաև Հայաստանի երեք նախագահները:

Դատելով նրանց ազգադավ գործելաոճից, հայատյացությունից, հայ մշակույթի, հայ եկեղեցու նկատմամբ անհանդուրժողականությունից,  տարրական գրագիտության պակասից, լատինատառ հայերեն բառերի առատությունից` կարելի է եզրակացնել, որ նրանք կամ հայեր չեն, կամ կրոնական-քաղաքական աղանդավոր են: Այլապես շատ դժվար է պատկերացնել մի հայ մարդու, որն այդքան նողկանք ու ատելություն ցուցաբերի  իր տեսակի հանդեպ:

Կարծում եմ, սա այն դեպքն է, որ գործին պետք է խառնվեն պետական մարմինները, որովհետև սա արդեն մարտահրավեր է մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը:   Ու ցավոք, այդպիսի աղբանոցային միավորներ ֆեյսբուքում քիչ չեն, ուստի սովորական օգտատերերի ջանքերը չեն հերիքի`«Ֆեյսբուքի» հայկական հատվածն աղբից մաքրելու:

Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ

 

ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է Մայիս 19, 2012 | 16:54

ՏաԹևեր ճոպանուղու տնօրինությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մայիսի 19-ին, ժամը 5:00-ի դրությամբ, արդեն վերականգնված է ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի հետևանքով, ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չէր գործում:

«Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. ՏաԹևեր-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,– ասված է ճոպանուղին ծահագործող ընկերության հայտարարությունում։
ՏաԹևեր ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանն ասել էր, որ «Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար որոշում է կայացվել վերստուգել բոլոր սարքերն ու համակարգերը` այցելուների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով:

 

Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան Մայիս 19, 2012 | 15:54

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը աշխատանքի հրավեր է ստացել.  Առաջիկայում նա կպաշտոնավարի Սլավոնական համալսարանի՝ քաղաքականություն և իրավունք ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այսօրվա ասուլիսում տիկին Ալավերդյանն ասաց, որ աշխատանքի այդ առաջարկությունը ստացել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից:

Սլավոնական համալսարանն այժմ կառուցվածքային փոփոխության փուլում է: Ինչպես տեղեկացրեց տիկին Ալավերդյանը` առաջիկայում բուհը գործելու է 5 ինստիտուտների համակարգով: Բուհում Ալավերդյանը պատրաստվում է նաև դասախոսել. «Անելու եմ այն, ինչ արել եմ Ազգային ժողովում, Դասախոսելու եմ, բացատրելու եմ, ոգևորելու եմ, որ երկիր ունենք, աշխարհը չունի, ցավոք սրտի, պետությունը կաղում է բոլոր ոտքերի վրա, չեմ ցանկանում թիվն ասել, որ չվիրավորվեն»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարի համար ԱԺ ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան. «90 թվականից սկսած` ովքեր ընդդիմադիր ուժ են հանդես եկել, ինքնաբացահայտվեցին: 2004-ին հզոր ալիք բարձրացրած ուժերը տեսանք՝ որտեղ են հայտնվել: Չի կարելի մի քաղաքական դիրքորոշում ունենալով՝ գնալ այլ ճամբարում քո խնդիրները լուծել»:

Տիկին Ալավերդյանը կրկնեց այն տեսակետը որ վերջին օրերին շատ է շրջանառվում. «Պետք է կանգնեմ ՀԱԿ-ի դիրքերում ու չհասկանամ,  ինչո՞ւ հրաժարվեցին Երևանի քաղաքապետարանի ավագանու մանդատից ու այստեղ պահում են: Ինքս կողմնակից չեմ մանդատից հրաժարվելուն: Բայց ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերը, որոնք 2007-ին անթաքույց չարությամբ «Ժառանգությունից» պահանջում էին վայր դնել մանդատները` հիմա իրենցից պետք է նույնը պահանջեն»:

 

 

Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են Մայիս 19, 2012 | 15:48

Ինչպես տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, Նախագահի հրավերով Հայաստանա ժամանած Գերմանացի բժիշկ  Ադրիան  Դայգլերը երեկ արդեն վիրահատել է  փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդների:

Նա յսօր կվիրահատի ևս  երկու տուժածի: Վիրահատությունները, Շուշան Հունանյանի փոխանցմամբ, անցել են բարեհաջող, տուժածների վիճակները նորմալ է:

Գերմանացի բժիշկը դեռևս Հայաստանում է, տուժածներից ոմանց արտասահման տեղափոխվելու հարցը դեռևս չի քննարկվել.«Եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է տուժածներից ոմանց տանեն արտասահման վիրահատելու»,- ասել է նա:

Թեյը միայն ըմպելիք չէ Մայիս 19, 2012 | 15:21

Գեղեցկության  բնական  միջոցներ կարելի է պատրաստել  անգամ ամենասովորական թեյից:

Դեմքը մաքրեք աղաջրով պատրաստված կանաչ թեյով, և մաշկը կվերականգնի  իր թարմ ու առողջ տեսքը: Կանաչ թեյից կարող եք սառցակտորներ  պատրաստել  և դրանցով  սրբել մաշկը:

Թեյի թույլ լուծույթով կարելի  է մաքրել նաև  դիմահարդարումը:

Կարկադե կարմիր թեյով սրբեք դեմքը, եթե պզուկներ են հայտնվել:

Թեյով պատրաստված դիմական օգնում է  բորբոքված մաշկի , ինչպես նաև  լայնացած անոթների դեպքում: Փափուկ կտորը կամ թանզիֆը  թրջեք թեյի լուծույթով  և դրեք դեմքին: Թողեք 10-20 րոպե:Եթե մաշկը  չոր է,  դիմակից հետո կարելի է  սնուցող   քսուք օգտագործել:

Թեյից կարելի է նաև դիմակներ պատրաստել ծերացող մաշկի համար: Մեկ ճաշի գդալ ալյուրն ու թունդ թեյը  խառնեք,  մինչև թթվասերի թանձրության դառանա, ապա ավելացրեք  1 դեղնուց: Քսեք մաշկին,  թողեք 10-15 րոպե, լվացեք տաք ջրով:

Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին Մայիս 19, 2012 | 14:41

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր կազմվածքի համար պարտական է իր հայկական ծագմանը: Հեռուստաաստղը մասնակցել է բրիտանացի շոումեն Ալան Քարի ծրագրին և առանց քաշվելու պատասխանել է իր կազմվածքի մասին հաղորդավարի հարցերին:

“Որքանո՞վ է Ձեզ հաճելի բոլորից լսել, որ աշխարհի ամենագեղեցիկ հետույքն ունեք”,-հարցրել է Քարը, ինչին Քիմը պատասխանել է. “Ես դրա վրա անընդհատ աշխատում եմ: Ընդաhնրապես, կարծում եմ, որ դա հայկական գիծ է, մեր ընտանիքում բոլորն էլ կլորիկ են: Այնպես որ, ես դրա համար շնորհակալ եմ իմ արմատներին”:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը հաճախ է կրկնում, որ իր արտաքինի մեջ հայկական շատ բան կա:

 

Ինչ են հուշում մթերքները Մայիս 19, 2012 | 13:53

Եթե  մշտապես խնձորի պահանջ եք զգում,  ուտում եք  ագահորեն, իսկ դրա պակասից վատանում է ինքնազգացողությունը, հնարավոր է  օրգանիզմում բարձր է խոլեստերրինի մակարդակը կամ խնդիրներ են ծագել  սրտանոթային համակարգում:

Կիտրոնի հանդեպ   թուլությունը  վկայում է  լյարդի  և լեղապարկի  վատ աշխատանքի մասին:

Եթե  անընդհատ կաղամբ  ուտելու ցանկություն  ունեք, ստուգեք աղիների  աշխատանքը , իսկ  ձեթի  և ձիթապտղի  դեպքում` վահանագեղձը:

Պաղպաղակի  հանդեպ  մոլուցքը խոսում, է  հենաշարժիչ  համակարգի հնարավոր  հիվանդությունների մասին:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...