22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Այնտեղ նրանք իրենց մտահոգությունն ու բողոքն են հայտնում Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ.
«Երեւան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ եւ լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց: Թեեւ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված եւ 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով եւ բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երեւանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների եւ տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաեւ իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների եւ կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով եւ մեղմացնելով օդը:
Երեւանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի եւ շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Թեեւ այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջեւ ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի եւ շատրվանների տարածքում կառուցվել է երթեւեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ եւ նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առեւտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայվածբախագծի լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին եւ կրպակներին:
Ելնելով վերը նշված դիտողություններից եւ փաստերից, մենք՝ ստորեւ ստորագրած անձինք եւ կազմակերպությունները՝
1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը եւ անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երեւան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
5. Մինչեւ հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների եւ շատրվանների վերականգնումը:
6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչեւ Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երեւան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը եւ Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական եւ հանրային քննարկումների»:
«Օրենքի իշխանություն» հաղորդաշարի հյուրն է փաստաբան Հայկ Ալումյանը: Հաղորդումը վարում է «Arni Legal Aid» փաստաբանական գրասենյակի նախագահ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Օրենքի իշխանություն» հաղորդման հերթական թեման նվիրված է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատել»-ուն: Նիկոլայ Բաղդասարյանն իր զրուցակցի` փաստաբան Հայկ Ալումյանի հետ փորձելու է պարզել որքանով է այսօր գործում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, ինչ թերություններ և առավելություններ կան այդ ոլորտում:
Ն.Բ.- Պարոն Ալումյան, Հայաստանում վերջին փոփոխություններից առաջ գործում էր վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը, ըստ որի՝ դատապարտյալը կարող էր դիմել իր կալանավայրի ղեկավարին, վերջինս էլ դիմելով դատարան` կարող էր ստանալ դատապարտյալի վաղաժամկետ պայմանական ազատման իրավունք: Կալանավայրերի ղեկավարները, որպես կանոն, դա օգտագործում էին կալանավայրում դատապարտյալների վարքը պատշաճ մակարդակի պահելու համար: Այնուհետև հաշվի առնելով այդ երևույթի կոռուպցիոն ռիսկերի մեծացումը՝ որոշեցին դիմել փոփոխությունների, և ստեղծվեց անկախ հանձնաժողով: Ի՞նչ եք կարծում, այսօր մենք ունե՞նք այդ անկախ հանձնաժողովը, թե՞ հակառակը` այն իրականում կախյալ է:
Հ. Ա. – Եթե հանձնաժողովը անկախ է մի բանից, ապա դա օրենքն է: Այն կախված է գործադիր իշխանությունից և ձևավորվում է գործադիր իշխանության կողմից: Այսինքն՝ եթե այդ հանձնաժողովի որոշումները բացարձակապես պատճառաբանված չեն, ընդամենը որոշումը ունի հետևյալ տեսքը. դատապարտյալներին`թվարկվում է 70 անուն-ազգանուն, պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք չտալ, դատապարտյալներին` թվարկվում է 5-6 ազգանուն, թույլ տալ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու դատարան: Ի սկզբանե աբսուրդ է, երբ ստեղծվում է մի մարմին, որը որոշում է` այսինչ մարդուն թույլ տալ դիմելու դատարան կամ թույլ չտալ: Այստեղ աբսուրդը հենց հիմքում է:
Ն. Բ.- Անկախ հանձնաժողովի անդամները չեն էլ տեսնում դատապարտյալին, չեն ծանոթանում նրա գործին` ինչպե՞ս կարող են իրենք նման որոշում կայացնել: Չե՞ք կարծում, որ այստեղ կա օրենքի լուրջ խախտում:
Հ. Ա. – Օրենքի խախտում չկա: Այստեղ կա իրավունքի խախտում, և դա ավելի լուրջ է, այսինքն` օրենքը ինքը հակաիրավական է:
Ն. Բ.- Դուք դիմեցիք Սահմանադրական դատարան, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Սահմանադրական դատարանը լուծել է այդ խնդիրը և ինչ-որ կերպ կարգավորել իրավական հարաբերությունները:
Հ. Ա. – Այդ տպավորությունը երևի միայն Սահմանադրական դատարանի մոտ էր, իսկ մնացածի մոտ այն տպավորությունն էր, որ Սահմանադրական դատարանը ուղղակի լղոզեց հարցը: Այդ կառույցի և նրա առանձին անդամների նկատմամբ ամբողջ իմ հարգանքով հանդերձ` ասեմ, որ այս դեպքում Սահմանադրական դատարանը իր բարձունքին չէր, և հիմա այդ խնդիրն ավելի խորացավ. հիմա մեզ ասում են` եթե այդ ինստիտուտը սխալ լիներ, Սահմանադրական դատարանը դա չէր թողնի ուժի մեջ, այսինքն` Սահմանադրական դատարանի հեղինակությունը տվյալ դեպքում վնասեց այս ամենին, որովհետև այդ դատարանը, հենվելով իր հեղինակության վրա, արեց մի բան, որի համար, կարծում եմ, հիմա ամաչում է:
Ն. Բ.- Մենք միշտ հաճախում ենք մեկուսարաններ, կալանավայրեր և տեսնում, որ կալանավորների թիվը բավականին աճել է:
Հ.Ա. – Այո, դրան զուգահեռ վատթարացել է նրանց սանիտարական, բարոյահոգեբանական վիճակը: Մարդը պետք է հասկանա` ինչու մերժեցին իրեն պայմանական վաղաժամկետ ազատել: Այդ ինստիտուտի ստեղծման նպատակն այն է, որ մարդը հասկանա` այսինչ վարքագիծը դրսևորելու դեպքում իրեն չեն ազատի, և հակառակը: Դա վարքագծի կորեկցիայի մի ձև է: Իսկ այսօր, երբ առանց հիմնավոր պատճառի, մարդկանց պարզապես մերժում են, այդ մարդիկ այդպես էլ չեն հասկանում` իրենք ինչու մերժվեցին, և, բնականաբար, նյարդայնանում են:
Ն. Բ.- Այս կամայականության մեջ չե՞ք կարծում, որ կան բավական լուրջ կոռուպցիոն ռիսկեր:
Հ. Ա. – Այս անկախ կոչվող հանձնաժողովը հենց կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակ էր հետապնդում, մինչդեռ բազմապատկվեցին դրանք: Այսինքն` խնդիրը լուծելու փոխարեն այն ավելացրինք:
Ն. Բ.- Իրենք պատճառաբանում են, թե այդ հանձնաժողովում կան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փաստաբանների պալատը հետ կանչեց իր ներկայացուցիչներին, փոխարենը հանրապետության նախագահը Հանրային խորհրդից առաջադրեց ներկայացուցիչների, սակայն վիճակը մնաց նույնը:
Հ. Ա. -Համաձայն եմ: Երբ անձամբ Ձեզ առաջարկեցին ընդգրկվել այդ հանձնաժողովներից մեկի կազմում, կարծում էիք, թե լավ գործի եք մասնակից լինելու: Ի՞նչը Ձեզ ստիպեց դիմում գրել և դուրս գալ հանձնաժողովի կազմից: Դուք, իհարկե, բազմաթիվ խայտառակ փաստեր վկայակոչեցիք, սակայն այլ հասարակական մարմին ներգրավվեց: Հուսով եմ` այդ մարդկանց խիղճը ևս կսկսի խոսել, և նրանք էլ դուրս կգան հանձնաժողովի կազմից: Սակայն ինձ համար ամենազարմանալին օմբուդսմենի գրասենյակի պահվածքն էր, քանզի ամենից շատ ՄԻ պաշտպանն էր պարտավոր ֆիքսել, որ այս հանձնաժողովների գոյությունը հակաիրավական է, և հենց նա պետք է հրաժարվեր իր մարդկանց ներգրավել այդ հանձնաժողովի կազմում:
Ն. Բ.- Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից:
Հ. Ա.-Ընդհանրապես այն մարմինը, որը պետք է որոշի մարդկանց մի մասին թույլ տալ` դիմելու դատարան, իսկ մյուս մասին` ոչ, որպես այդպիսին, գոյություն ունենալու իրավունք չունի:
Ն. Բ.- Եթե այդ մարմինը դուրս գա, մենք կվերադառնանք այն հին համակարգին, երբ դատավորներն էին փող վերցնում և դրա դիմաց կայացնում որոշում: Չե՞նք ունենա մի հին պատկեր, որից կրկին կդժգոհեն:
Հ. Ա. – Ես իրավունք ունեմ ինչ-որ մեկի դեմ հայցադիմում ներկայացնել դատարան, և եթե դատավորը կոռումպացված է, նշանակում է` պետք է ստեղծել դարձյա՞լ մի մարմին, որը կորոշի` ներկայացնելու իրավունք ես ունեմ, թե ոչ: Չի կարելի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարել անհեթեթ լիազորություններով օժտված ինչ-որ մարմին ստեղծելով, որը ևս կունենա կոռուպցիոն դերակատարություն կամ գոնե հնարավորություն այդպիսին դառնալու:
Ն. Բ.- Այդ դեպքում ավելի նպատակահարմար չէ՞ անկախ հանձնաժողովի անդամներին փոխարինել իրականում անկախ մարդկանցով և նրանց օգնությամբ որոշել վաղաժամկետ պայմանական ազատման հարցը: Օրինակ` ԱՄՆ-ում այդ հարցը լուծում է քաղաքապետը:
Հ.Ա. – Եթե քաղաքապետը որոշի` այս մարդը պետք է ազատվի, ուրեմն նա պետք է ազատվի, բայց եթե մեկ այլ պաշտոնյայի օժտեն այնպիսի լիազորությամբ, որը իրավունք կտա վերջինիս որոշելու` այսինչ մարդը քաղաքապետին դիմելու իրավունք ունի, թե ոչ, ապա կստացվի աբսուրդ, այսինքն` կունենանք այն, ինչ ունենք այսօր: Ես կարծում եմ` եթե այդպիսի մարմին գոյություն ունի, անկախ նրանից` նա կլինի քաղաքապետը, թե ինչ-որ մարդկանց խումբ, ապա դատապարտյալի մուտքը դեպի այդ մարմին պետք է լինի ազատ, առանց միջնորդության, ոչ թե ստեղծվի ևս մի միջանկյալ մարմին:
Ն. Բ.- Ըստ Ձեզ` կա՞ն չափանիշներ, որոնք անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել:
Հ. Ա. – Այսօր օրենսդրորեն ամրագրված են չափանիշներ, որոնք պետք է դատարանը հաշվի առնի անձին ազատելու որոշում կայացնելիս. շատ են դրանք, թե ոչ, հստակ են, թե մշուշոտ` այլ խնդիր է, բայց չափանիշներ կան, օրինակ` Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածում սահմանված չափանիշները: Բայց միջանկյալ մարմնի համար, առանց որի որոշման անձը չի կարող հասնել դատարան, չափանիշներ ընդհանրապես գոյություն չունեն. թե դատարանը ինչու մերժեց` մարդը իմանալու իրավունք ունի, բայց թե ինչու իրեն չթողեցին դիմել դատարան` նա իմանալու իրավունք չունի:
Ն. Բ.- Դուք երբևէ մասնակցե՞լ եք այդ նիստերին:
Հ. Ա.- Ոչ:
Ն. Բ.- Իսկ փորձե՞լ եք դիմել մասնակցության համար:
Հ. Ա.- Այո, դիմել եմ, բայց թույլ չեն տվել:
Ն. Բ.- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ լուծում պետք է ստանա այս իրավիճակը: Անհրաժեշտ է, որպեսզի Փաստաբանների պալատը, հասարակական կազմակերպությունները իրենց ձայնը բարձրացնեն և ճնշո՞ւմ գործադրեն այս հարցի լուծման համար:
Հ. Ա.- Միանշանակ: Մենք հիմա հենց դա ենք անում, մեր ձայնն ենք բարձրացնում: Ասում ենք` ավելի լավ է հիմա լուծեք, մի սպասեք, որ պայթի իրավիճակը:
1in.am
Երեկ Թումանյան փողոցի վրա գտնվող «Ջազվե» սրճարանում Դատավոր Կարինե Հակոբյանը, փաստաբան Արտավազդ Փարսադանյանը և էլի մի տղամարդ թեժ զրույցի էին բռնվել: Թե ինչ հարցեր կարող են քննարկել դատավորն ու փաստաբանը կարծում ենք պարզաբանման կարիք չկա: Իսկ միգուցե՞ ուղղակի զրուցում էին:
Փարսադանյանը այն փաստաբաններից է, որը մեղադրվել է խարդախության մեջ, սակայն, ինչպես տեղեկացրեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, համաներմամբ ազատ է արձակվել պատժի կրումից: Իսկ համաներմամբ ազատվողը, ըստ Սահակյանի, համարվում է չդատված: Եւ փաստաբան Փարսադանյանը շարունակում է իր գործունեությունը:
Ողջ աշխարհում դեկտեմբերի 20-ից տոնական եռուզեռ է: Մարդիկ սկսում են պատրաստվել Ծննդյան տոներին: Մենք էլ որոշել ենք միանալ նրանց ու armversion.com կայքը առաջիկա մեկ ամսվա ընթացքում թարմացնել ոչ ամենօրյա պարբերականությամբ:
Սակայն դա չի նշանակում, թե դուք չեք կարող ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ էլ.օրաթերթում կարդալ հետաքրքիր ու բովանդակալից տեղեկություններ ու հրապարակումներ: Ընդհակառակը` այս ընթացքում մեզ մոտ կգտնեք էքսկլուզիվ լուրեր: Հետևեք կայքին, այն խոստանում է թարմ նորություններ, ինչպես նաև շաբաթվա TY ծրագրերը:
Սիրելի բարեկամներ, ֆեյսբուքյան «ռազբոռկաները» թեմայով, թե` ի՞նչ է հոմոսեքսուալիզմը`ընտրություն, հիվանդություն, հոգեկան շեղում, այլասերվածություն, թե՞ թվարկվածներից ոչինչ, այլ ուղղակի` սեռական կողմնորոշվածություն, որը եղել է ու կա մարդկության պատմության մեջ բնակչության 5-7% մոտ, այդ թիվն անփոփոխ է Հռոմեական կայսրության ժամանակիներից ի վեր: Ձեզ եմ ներկայացնում մի հոդված, գրված Վրեժ Շահրամանյանին այցելելուց հետո, որտեղ սեքսոլոգը սպառիչ պատասխաններ է տալիս հարցերին:
Այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով(Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաև Աստված), որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 30 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետևաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաև ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ սեքսի, սեքսսուալ առողջության, սեռական անվտանգ վարքագծի, ու «սեքս» բառարմատը պարունակող ցանկացած բանի մասին մինչ այսօր փսփալով են խոսում, (ուր մնաց թե դիմեն սեքսոլոգի), սեռական տգիտությունը վերացնելու և սեքսոլոգի հետ ուղիղ կապ հաստատելու համար «Հայկական Վարկածը» և սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը armversion.com կայքում բացում են հատուկ ենթաբաժին` «Սեքսը մեր կյանքում», որը կարող եք գտնել կայքի «Ձեր վարկածը» բաժնում:
Կներկայացվեն սեքսուալ առողջության մասին գիտահանրամատչելի հոդվածներ, կարծիքներ, նաև Վրեժ Շահրամանյանը կպատասխանի ձեզ հուզող հարցերին, որոնք կարող եք ուղղել կայքին` մեկնաբանության տեսքով (բաժնի նյութերի տակ), էլ. փոստով և ֆեյսբուքյան մեր էջում:
Այսօր լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պատմությանը, «որի մերկ լուսանկարները հայտնվել էին ինտերնետում»:
Հարկ է նշել, որ այս պատմությունը նոր չէ, և դրան ծանոթ էր որոշակի շրջանակ, սակայն խուսափում էր քննարկել, համարելով դա անվայել. Ի վերջո, ինտերնետ ցանցում մարդկանց ինտիմ կյանքը տարածելու գարշելի և անթույլատրելի քայլը, էլ ավելի անթույլատրելի է ու տգեղ, դարձնել լայն հանրության սեփականությունը:
Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է Անժելայի հեռանալը բացատրել նրա առողջական խնդիրներով և լուրեր է տարածում, իբր թե դերասանուհին մինչ այս պատմությունն էր հրաժարվել ներկայանալ աշխատանքի, և իրենք ստիպված են եղել նրան փոխարինել ուրիշով»,- հավելում է թերթը: Սակայն դա իրոք, այդպես է Անժելան ծանր դեպրեսիայի մեջ հայտնվել է հիվանդանոցում:
«Պարզվում է, այդ նկարներն իրենց սև գործն արել են` նրան հեռացրել են սերիալի նկարահանումից: Ավելին`սերիալի սցենարի հեղինակն օգտագործել է նախկին դերասանուհու շուրջ խոսակցությունները և գրեթե նույն պատմությունը ներկայացրել է վերջին սերիաներից մեկում: Ինչպես և կյանքում, նրա գործընկերուհիները սերիալում քննարկում են կատարվածը, քարկոծում նրան», -ասված է հրապարակման մեջ:
Ոչ ոք ապահովագրված չէ չարության թիրախ դառնալուց, և այս լուրը տարածողները կամ դրանով էժանագին սենսացիա անողները, չպետք է մոռանան,որ իրենք կամ իրենց մերձավորները արդեն հայտնվել, կամ կարող են հայտնվել նման իրավիճակում:
Ցավոք, նախանձը, չարությունն ու մերձավորի դավաճանությունը, դիմացինին տրորված տեսնելու հաճույքը դարձել է բնականոն մեր կյանքում: «Ընկածին չեն խփում», արժանապատիվ այս ճշմարտությունը մեզանում շրջվել է 180 աստիճանով`մեզ մոտ հենց ընկածին են խփում, մոռանալով աստվածաշնչյան փառահեղ ` «Ով որ մեղք չունի թող առաջինը քարը վերցնի» ասույթը:
Հայկական վարկած
Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Վատիկանիգաղտնի արխիւներու հրապարակման լուրը տակաւ լուսարձակներ կը կեդրոնացնէ իր վրայ: Ամէն բանէ առաջ անշուշտ ընտրուած ժամանակահատուածը մտածել կու տայ քաղաքական հաւանական շարժառիթներու եւ այս պահուն Թուրքիոյ վրայ նոր ճնշամիջոցներգործադրելու մասին: Ի հարկ է բացարձակ հաստատումներ կատարելը այս ուղղութեամբ յարիր չէ քաղաքական տրամաբանութեան: Այսուհանդերձ` հարցադրումը պարտադիր է: Ինչո՞ւ հիմա կորոշէ Վատիկանը հրապարակել այս ժամանակաշրջանին կտրուածքով եւ տուեալ ժամանակի պարունակին մէջ տեղադրուող Հայոց ցեղասպանութեան վերաբերող արխիւները:
Վատիկանի օրուան դիրքորոշումները Լեօ 13րդ պապին յորդորները սուլթան Ապտըլ Համիտին պապական ներկայացուցիչներուն տեղակագրումները իրադարձութիւններուն մասին այս ամբողջը պիտիգան լուրջ հարուած հասցնելու Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան: Անկէ առաջ սակայն« անհրաժեշտ է պատկերացնել Վատիկանի կատարելիք հրապարակումներուն ունենալիք հաւանական ազդեցութիւնը քրիստոնեայ աշխարհին վրայ հայ ժողովուրդի ցեղասպանեալ կարգավիճակը արմատապէս համոզիչ դարձնելու համար քրիստոնեայ հասարակութիւններուն վրայ:
Ճիշդ է. Պէտք է սահմանազատել հասարակութեան մօտ ստեղծուելիք համոզումն ու պետութիւններու որոշումներուն վրայ ունենալիք վճռորոշ հանգամանքը: Երկրորդի պարագային իրադրութիւններու ճշմարտացիութիւնը բաւարար չէ դիրքորոշուելու` իրերը իրենց անուններով կոչելու համար: Սակայն` վերադառնալով քաղաքական շարժառիթային տրամաբանութեան, պահի ընտրութիւնը` նման արխիւներու հրապարակման առ նուազն կրնայ նախանշել համաեւրոպական տրամադրուածութիւն մը կարեւոր ճնշամիջոցգործադրելու համար Թուրքիոյ դէմ:
Ի վերջոյ Վատիկանի արխիւներու համապատասխան խորհուրդը միայնգիտականութենէ եւ արխիւագիտութենէ թելադրուած ըլլալու չէ, նման որոշումներ կայացուցած ըլալու համար: Այս հանգամանքները նկատի ունենալով ենթադրելի է որոշ չափով, թէ որքան անհանգստութիւն պատճառած կըլլան Վատիկանի այս բաժանմունքի պատասխանատուները իրենց այս որոշումով` ժխտողականներուն համար: Թրքական մամուլը աշխուժացած է այս ուղղութեամբ: Թրքական « Ուաթան»ը փութկոտութեամբ դիմած է Վատիկանի արխիւներու պատասխանատու մոնսէնիոր Սերժիօ Պականոյին այս մասին տեղեկութիւններ քաղելունպատակով:
Վատիկանի պաշտօնակատարի հայթայթած սեղմ տեղեկութիւնները յատկանշուած են մանաւանդ հայ մանուկներու նկատմամբ Թուրքիոյ կիրարկած ջարդերու նկարագրականով: Բացի զգայացունց նկարագրականներէն Վատիկանի հոգեւորականին ընտրած թեման` հայ մանուկները, հիմնովին կը հարուածէ թրքական ժխտողական քաղաքականութեան հիմերը: Այստեղ համայն մարդկութեանգութը շարժող եւ ընդվզումի ալիքի բարձրացման իրողութեան առընթեր կը չէզոքացուին թրքական թեզերը` զինեալ բախումներու, երկկողմանի զոհերու, ռուսական բանակներուն օգնած ըլալլալու եւ զանգուածային «տեղափոխութիւն» կազմակերպած ըլալու: Տեղեկութիւններու այս նմուշին մէջ, պարզապէս մանուկներուն նկատմամբգործադրուած ջարդի վկայութիւններու մասին է խօսքը: Վատիկանէն ուզուած բացատրականին դիմաց այս նախաբանը բարացուցական է: Կաթոլիկ աշխարհի կեդրոնէն հրապարակելի արխիւներու այս ահազանգը կրնայ բեկումնային նշանակութիւն ունենալ ցեղասպանութեան ճշմարտացիութեան, իրողականութեան եւ անհերքելիութեան ի խնդիր տարուող աշխատանքներուն համար:Վատիկանի արխիւները, յայտնապէս նկատառելի լուսարձակներ պիտի շարունակեն խլել այս թղթածրարով զբաղողգիտական շրջանակներէն:
Հայկական կողմին համար, այս կարեւոր իրականութիւնը պարզապէս պիտի վերհամոզէ, որ փաստացիութեան հանգրուանը աւելիով ամրագրուած է եւ պահն է հատուցման իրաւականութեան ուղղութեամբ ուժերը կեդրոնացնելու:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»‑ի գլխաւոր խմբագիր
Արաբական աշխարհի ժողովրդային ըմբոստութեան եւ արդէն իսկ կործանած Եթովպիոյ կայսրութեան մասին գրած յօդուածաշարքիս երրրոդը յատկացուած է Հայաստանին: Հոն մնայուն չեմ ապրած, սակայն բազմաթիւ այցելութիւններով ճանչցեր եմ ժողովուրդը իր զանազան խաւերով, մտայնութեամբ, հայրենասիրական աստիճանաւորումներով ու քաղաքացիական պարտաւորութիւններու եւ իրաւունքներու հանդէպ գիտակցութեան մակարդակով: Փորձեր եմ նաեւ ճանչնալ իշխանութիւնը կազմող դասակարգը, խորհրդային շրջանէն սկսեալ, նոյն մօտեցումով: Եւ եթէ յաճախ բուռն եւ աննպաստ եղած են դատումներս, պատճառը պէտք է փնտռել այն իրականութեան մէջ, որ Հայաստանը նախնեացս կողմէ ժառանգ ձգուած հարազատ հայրենիքիս մէկ բեկորն է: Ծանօթ պատճառներով Սփիւռք ծնած օտար քաղաքացի մըն եմ, բայց հայ եմ Հայաստան ապրող շատ մը հայերէն աւելի:
Խօսելով հայրենաբնակ հայութեան հայրենասիրական մակարդակին մասին, ցաւալի է վկայել, թէ թերի է այդ զգացումը, որ ժողովուրդը հայրենիքին կապող գլխաւոր եւ բնական զգացումը պէտք էր ըլլար: Ընդհանուր առմամբ սփիւռքահայը աւելի հայրենասէր է քան Հայաստանի հայը, բացի հողին կապուած, պատմական Հայաստանէն մնացած բեկորին կառչած, լեռներն ու ձորերը ապաստանած ժողովուրդէն, որ հայրենիքին ողնայարը կը նկատուի:
Տարբեր երանգ ունին հայրենիքի հայուն եւ Սփիւռքի հայուն հայրենասիրութիւնը: Հայրենիքի հայութիւնը ապրում է, երջանիկ կամ դժգոհ ու տառապալից, բայց ամէն պարագայի տակ ապրում է: Մինչ սփիւռքահայութիւնը պատմական հայրենիքի մը կամ ժողովուրդի մը պատկանած ըլլալու գիտակցութիւն է, կարօտի զգացում մըն է, որ զինք հեռուէն կը կապէ երկրին, ուր ատենը մէկ կ’այցելէ, կարօտը կ’առնէ բայց չի հաստատուիր հոն: Պատճառներ ունի, արդարացի պատճառներ, կենցաղի տեսակէտէն: Տարբեր են Սփիւռքի եւ հայրենիքի կենցաղի պայմանները, չըսելու համար, որ Հայաստանի կենցաղի պայմանները չեն հասնիր Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի եւ նոյնիսկ Մերձաւոր Արեւելքի կենցաղի պայմաններուն: Ամէն բանէ առաջ մարդկային իրաւունքներու տեսակէտէն Հայաստան շատ ետ կը մնայ ընդունուած չափանիշերէն: Այս հաստատումս փաստելու համար անհրաժեշտ չէ վկայութեան բերել այդ մարզի միջազգային յաձնախումբերուն կամ ներկայացուցիչներուն տեղեկագիրները: Ապա օրէնքի եւ արդարութեան բացակայութիւնը, կամ մեղմ ասած, թերի ու կողմնակալ գործադրութիւնը:
Յանցաւոր նկատուած անհատներու եւ խմբակցութիւններու դէմ պետական վայրագ վերաբերումը: Դեռ չէ մոռցուած պարագան այն մարդուն, որ ճաշարանէ մը դուրս ելլող իր նախկին բարեկամ` նախագահ Ռոպերթ Քոչարեանը տեսնելով, ի ցոյց մարդկանց, հին մտերմութեամբ «բարեւ Ռոբօե ըսեր է: Խեղճ մարդուկը այդ յանդգնութեան գինը իր կեանքովը վճարեց` տեղւոյն վրայ բրածեծ ըլլալով նախագահական պահակագունդի անդամներէն:
Այս մարզին մէջ անմոռանալի թուական մը պիտի մնայ 27 Հոկտեմբեր 1997ն, երբ Յունանեան կոչուած հրէշին գլխաւորած ոճրագործներու խումբը Ազգային Խորհրդարանին մէջ ջարդեց հայրենի պետութեան տասնեակ մը անդամները, գլխաւորութեամբ խորհրդարանի նախագահ Կարէն Դեմիրճեանի եւ վարչապետ Վազգէն Սարգսեանի: Կեանքը խնայուեցաւ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին, որ ժամանակ մը տնային կալանքի տակ դրուելէ յետոյ, այժմ ազատ արձակուած է, նոյնիսկ հանդուրժելով որ ընդդիմութիւն կազմակերպէ: Հանդուրժելուն հետ գիտեն նաեւ, երբ պէտք զգան, ոչնչացնելը, ինչպէս տխրահռչակ Մարտ 1-ի սպանդը:
Ոճրագործները ցարդ չեն դատուած եւ չեն բացայայտուած զանոնք ազգադաւ այդ ոճիրին մղողները, որոնք հայրենի իշխանութիւնը խլեցին: Բայց հակառակ դատ-դատաստան չկատարուելուն եւ ազգադաւ այս ոճիրը կազմակերպողներու ինքնութիւնը չբացայայտելու բոլոր ճիգերուն` հայրենիքի լռութեան դատապարտուած ժողովուրդին եւ սփիւռքահայութեան ծանօթ է անոնց հասցէն: Երբ ի մտի ունենանք, թէ զինեալ ոճրագործները խորհրդարան մտան ապահովութեան նախարար Սերժ Սարգսեանի կողմէ նշանակուած պահակներու թոյլտուութեամբ, յստակ կը դառնայ այդ հասցէն:
Այդ սեւ թուականէն ի վեր անցան երկուտասնեակ մը տարիներ եւ հայրենի ժողովուրդը ոտքի ելլելով հաշուեյարդար չկատարեց ոճրագործ իշխանութեան հետ: Չգտնուեցաւ նաեւ հերոս մը, որ արդար դատաստան կատարէր անոնց հետ: Ահա°, թէ ինչո°ւ այս նիւթին մասին յօդուածաշարքս անուանեցի «Ժողովուրդները Արժանի Են Իրենց Իշխանութեանե:
ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
Քիչ առաջ մենք մի նամակ ստացանք ուղղված «Ժառանգություն» Կուսակցության ղեկավար Ռաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանին
Նամակը ներկայացնում ենք որպես վարկած՝ խթանելու համար ՀՀ-ում բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրման հետ կապված քննարկումը:
«Հարգելի պարոն Հովհանիսյան,
Բիոմետրիկ նույնականացման փաստաթղթերի ներդրումը իր մեջ վտանգ է պարունակում մարդկության և Հայաստանի համար: Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետևում կանգնած ուժերը Հայաստանում թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական և հոգեբանական առանձնահատկությունների մասին և որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանոում է չիպ-ռադիոկայան:
Նույնականացման քարտերը չիպ-ռադիոկայանով դա նույն կատարելագործված սոցքարտերն են, որոնք դատապարտված էին որպես հակաօրինական Սահմանադրական Դատարանի կողմից:
Շատ վիրավորական է անպետք հակասահմանադրական սոցքարտերի ներդրումը որպես հոգեբանական խորամանկություն-միջոց սովորեցնել բնակչությանը ավելի վտանգավոր նախագծին. նույնականացման քարտին և բիոմետրիկ անձնագրին: Իսկ հետո, երբ որ բոլորին հոգեբանորեն կկոտրեն և կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ բիոմետրիկ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:
Խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին ծիծաղելի են: Խակերները բացում էին նույնիսկ Պենտագոնի կայքը: Բացի դրանից, համակարգչային համակարգի տերերից, որտեղ պահվում են մեր տվյալները, մենք պաշտպանված չենք: Որոշ քաղաքական ուժերը, որոնք գաղտնի ղեկավարում են Արևմուտքի տնտեսությունը կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով, պլանավորում են հայտնաբերել և ոչնչացնել այն կրիտիկական մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք կարող են իրենց իշխանության համար վտանգ ներկայացնել: Սակայն կտուժեն նաև սովորական քաղաքացիները:
Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական և հոգեբանական տեղեկությունները ապագա քաղաքական գործիչների ուժեղ և թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այս նախագծի ետևում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաև Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:
Բոլոր դեպքերում կա բժշկական գաղտնիքի և անձի անձեռնմխելիությանը ոտնահարում, քանի որ համաձայն գիտական տվյալների, բիոմետրիկ տվյալները պարունակում են տեղեկություններ անձի առողջության և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Համաձայն իրիդոլոգիայի- հոգեբանական և ֆիզիոլոգիական տեղեկությունները կարելի է ստանալ աչքի ծիածանափայլ թաղանթից: Համաձայն դերմատոգլիֆիկայի-հոգեբանական ստատուսը, արանձնահատկությունները և հիվանդությունների մեծ ցանկը կարելի է որոշել մատնահետքերից: Կան ապացույցներ, որ Բաումանի ինստիտուտը Մոսկվայում, որը մի կողմից ամենախոշոր բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստների ցուցակում է, մյուս կողմից` ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը և աչքի ծիածանափայլ տաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը և հիվանդությունները ( իբր մասնագիտական ընտրության համար, профотбор):
Վերջերս բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշել են Հայաստանում մատնահետքերը նույնականացման քարտի չիպ-ռադիօհաղորդչի մեջ չմտցնել, թողնելով մատնահետքերը միայն էլեկտրոնային անձնագրում արտասահման գնալու համար: Սակայն դա միայն հոգեբանական խորամանկություն (հոգեբանական մանիպուլյացիյա): Մատնահետքերը հետո են մտցնելու, երբ որ մեծամասնությունը ընտելանալու է նույնականացման քարտին: Դա նման է այն բանին, որ սոցքարտերը օգտագործվում են հոգեբանական խորամանկության կարգով, որպես միջոց բոլորին սովորեցնելու նույնականացման քարտին: Շատերի կարծիքով սեպտեմբերի 11-ի 2001թ. ահաբեկչությունը կազմակերպված էր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը և որոշ երկրների վրա հարձակումը արդարացնելու համար: Սեպտեմբերի 11-ի 2001 թ. ահաբեկչության պաշտոնական վարկածը պարունակում է բազմաթիվ տրամաբանական սխալներ, որոնք ցույց են տալիս պաշտոնական վարկածի սուտը:
Բիոմետրիկ բիզնեսը նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի և դրա հետ կապված սարքերի ներդրմանը-դա հսկայական գումարներ են:
Լրացում. Չիպը- էլեկտրոնային տվյալների պահոց է, նա ունի պասսիվ ռադիոհաղորդիչ, որը ստանում է էներգիա Էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով RFID-րիդերից: Միանալով, չիպը փոխանցում է բիոմետրիկ տվյալները RFID-րիդերին: RFID նշանակում է Radio Frequency Identification, ռադիոհաճախանական նույնականացում:
Նշենք, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որպես կանոն թաքցնում են,
որ ի հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետները ապացուցել են, որ հնարավոր է կեղծել RFID-չիպերը, գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպը նոր տվյալներով կեղծ անձնագրի համար: Այս ամենի մասին կարդացեք հոդվածում
Նշենք նաև, որ բոլոր գործողությունները (վճարումները, պատվերները, դիմումները), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանգ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները Հայաստանում լռում են, կարելի է կատարել արանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Արդեն հիմա որոշ մարդիկ մոտավորապես այս ձևով կոմունալ վճարումներ են կատարում: Այսպիսով, բացի դրանից, որ նույնականացման քարտը Սահմանադրության և մարդու իրավունքների ոտնահարումն է, դա ըստ էության թանկ ավելորդություն է:
Այսպիսով, գախտնի ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետևում նախատեսել են հետևյալ քայլերը. սկզբում սոցքարտեր, հետո սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր) դեռ արանց մատնահետքերի և միաժամանակ էլեկտրոնային անձնագիր մատնահետքերով RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին՝ կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ որ մարդիկ կընտելանան նաև այս քայլին, կսկսեն մտցնել նորանոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ` աչքի ծիածանափայլ թաղանթը: Եվ վերջանալու է դա, երբ ռադիոհաղորդիչ-չիպը պարտադիր կարգով տեղադրվելու է մարմնի մեջ:
Ամեն մի քայլը այս մանիպուլյատիվ շխթայի մեջ հոգեբանորեն նախապատրաստում է հաջորդ քայլին: Հենց գործի այդպիսի ընթաղցքի մասին զգուշացնում էին տարբեր երկրներում իրավապաշտպանները:
Այսպիսով բիոմետրիկ պաստաթղթերը պետք է մերժել բազմաթիվ պատճառներով. և քանի որ վերջի հրեշավոր նպատակը բացահայտված է, և որովհետև միջանկյալ քայլերը ինչպես ապացուցված էր վերևում, նույնպես հրեշավոր են և պարունակում են Սահմանադրության և մարդու իրավունքների և բարոյականության բազմաթիվ խախտումներ և վտանգ են ներկայացնում և անձի, և երկրի և մարդկության համար:
Հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ փաստարկները,
խնդրում ենք Ձեզ, քվեարկեք ընդդեմ հետևյալ նախագծերի.
Կ-673-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “ նույնականացման քարտերի մասին”
Կ-6732-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին” ,
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0, “Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին”, որոնք նպատակ ունեն ներդնել Հայաստանում, հակասահմանադրական, հակամարդկային, երկրին վնասող նույնականացման քարտերը և էլեկտրոնային անձնագրերը: Մենք չենք բացառում, որ կան օրակարգում նախագծեր, որոնք իրենց մեջ պարունակում են որպես մաս նաև նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի ներդնումը:
Մենք դեմ ենք նաև
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 և
Կ-6733-22.07.2009,18.04.2011-ՊԻ -010/0 նախագծերին, քանի որ դրանք նշում են հակասահմանադրական նույնականացման քարտը և նույնպես նպաստում են այս հակասահմանադրական փաստաթղթերի ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ, դեմ քվեարկեք ցանկացած նախագծերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի (նույնականացման քարտերի և էլեկտրոնային անձնագրերի) ներդրմանը:
Խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող և երկրի անվտանգությանը սպառնող նախագծերի կանխարգելման ուղղությամբ:
Նախապես շնորհակալություն
Հարգանքներով՝ մի խումբ գիտնականներ
Ռուբեն Ալանակյան, Արսեն Ղազարյան, Լիանա Գրիգորյան, Իդա Հակոբյան, Սերգեյ Կասպարյան, Սմբատ Բալայան, Մելս Ստեպանյան, Հրաչյա Հակոբյան, Վ. Հարությունյան, Արսեն Նազարյան, Հակոբ Թումանյան, Գոհար Չիլինգարյան, Լուսա Մեղրաբյան, Սիրանուշ Պողոսյան, Կարեն Սարգսյան»:
Երբ առաջին անգամ «Հայկական վարկածում» կարդացի «Շանթի» Յուրայի քաջագործությունների մասին պատմող հրապարակումները, հիշեցի մի միջադեպ, որին ականատես եմ եղել անձամբ, երբ աշխատում էի նրա սեփականությունը հանդիսացող «Երևան» հեռուստաընկերությունում:
Դեպքը, որի մասին ուզում եմ պատմել տեղի ունեցավ հեռուստաընկերությունների հեռարձակման հաճախականությունների նախորդ մրցույթից հետո: Բնականաբար, հաղթեց «Երևան»-ը, քանի որ նրա մեջքին կանգնած էր Աղվան Գառնիկիչը: Մենք, աշխատողներս, նույնպես գիտակցում էինք, որ մեր հեռուստաընկերությունը չունի այն արժանիքները, որի համար էլ հաղթել է: Մրցույթից հետո Յուրան կոլեկտիվին հրավիրեց` իրենց սեփականությունը հանդիսացող «Շանթ» ռեստորանում նշելու «հաղթանակը»: Մեկ ժամ էլ չկար, ինչ նստել էինք սեղանների շուրջ և սկսել «խնջույքը», երբ մատուցողը` երևի մոտ 20 տարեկան երիտասարդ տղա, մոտեցավ և ցանկացավ փոխել Յուրայի մոտ դրված մոխրամանը: Մենք չհասցրեցինք էլ հասկանալ,
թե ինչ կատարվեց, միայն այն տեսանք, որ Յուրան իր ուժեղ բռունցքով նստած տեղից հարվածեց երիտասարդի կրծքավանդակին, լսվեց ուժեղ դխկոց: Անակնկալ հարվածից և ուժեղ ցավից երիտասարդը կծկվեց, և թվաց, թե ուր որ է` վայր կընկնի: Բայց ով էր թողնում նրան վայր ընկնել. շեֆը դրանով չբավարարվեց, կանգնեց և շարունակեց հարվածելով երիտասարդին տանել դեպի խոհանոց: Այնտեղ էլ մի լավ բռունցքներին ազատություն տալուց հետո նա կարծես հանգստացած եկավ և նստեց սեղանի շուրջ: Քիչ անց հոգեկան հիվանդի նման նա նորից վազեց խոհանոց. թե հիմա ով կամ ինչն էր զայրույթի պատճառը, չիմացանք, բայց ականատեսն էինք, թե ինչպես է անկառավարելի դարձած Յուրան վերևից ցած նետում ու ջարդում խոհանոցի ափսեներն ու բաժակները, միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալով աշխատակիցներին: Հետո նորից վերադարձավ և նստեց իր աթոռին: Անկրկնելի վատ զգացողություն էր պատել մեզ` բոլոր ներկաներիս: Խնջույքն այդ օրը չստացվեց, քանի որ բոլորիս մեջ նստեց մեծ ատելություն ու արհամարհանք մեր ղեկավարի նկատմամաբ: Եվ ցավալի է, որ նման ինտելեկտի ու վարքագծի տեր մարդը ղեկավարում է հեռուստաընկերություն, իր աշխատողներին պարտադրում ներկայացնել իր ճաշակին ու գաղափաներին համապատասխան եթեր, իսկ այդ եթերը հրամցնում հեռուստադիտողին:
Վիդեո