22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Կիևի Վ. Լոբանովսկու անվան մարզադաշտում միմյանց դեմ էին դուրս եկել ուկրաինական երկու գրանդները` «Դինամոն» և «Շախտյորը»:
Հանդիպումն գոլառատ ստացվեց և ավարտվեց դինամոյականների 3-0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակով: Այսպիսով, կիևցիները ռեվանշ վերցրեցին նախորդ խաղաշրջանում 2-0 հաշվով կրած պարտությունից հետո: Դուբլի հեղինակ դարձավ Օլեգ Գուսինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անդրեյ Շեվչենկոն: Մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ առաջին րոպեներից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո, «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, Հենրիխն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ. «Մենք արդեն ժամանակից շուտ ցանկանում էինք ապահովել չեմպիոնությունը, բայց դա տեղի չունեցավ: Չէի ասի թե «Դինամոն» մեզնից ուժեղ էր, պարզապես մեր սխալները հանգեցրեցին խփված գնդակների: Այս պարտությամբ ամեն ինչ չի ավարտվում, և մենք չենք ընկճվի»:
Հավելենք, որ այս պարտությունից հետո «հանքափորները» մնացին առաջին տեղումª իրենց ակտիվում ունենալով 67 միավոր: Նրանց առայժմ 8 միավորով զիջում են Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստները, որոնք 27 խաղից հետո վաստակել են 59 միավոր:
Կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը և պաշտպան Ֆիլիպ Լամն իրենց դժգոհությունն են հայտնել Արյեն Ռոբենի խոսքերի վերաբերյալ: Վերջինս հայտարարել էր, որ Մարկ վան Բոմելի հեռանալուց հետո «Բավարիայում» իսկական առաջատարներ չկան:
«Ես «Բավարիայի» հնաբնակներից եմ: Եվ հանդերձարանում յուրաքանչյուրը լսում է, թե ես ինչ եմ ասում… Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ մթնոլորը մեր թիմում, ընդհանուր առմամբ, լավն է», – Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Իհարկե, այդ խոսքերն ուղղված էին իմ դեմ: Մենք կխոսենք Ռոբենի հետ այս մասին: Իսկ Եվրոպայի լիգայում ոչ ոք չի ցանկանում խաղալ: Մենք կպայքարենք մինչև վերջ», – ասել է «Բավարիայի» ավագ Լամը:
Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բավարիան» մեկ միավորով զիջում է «Հանովերին», որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Փետրվարի 14-ին, երբ շատերը տոնում էին Սրբ. Վալենտինի օրը, համաշխարհային ֆուտբոլը գրեթե սգում էր. Բրազիլիայում մամլո ասուլիս էր հրավիրել և իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին հայտարարել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոնալդոն (Ռոնալդո Լուիս Նազարիո Դելիմա):
«Ես սիրում եմ ֆուտբոլը, նրանից ստացած էմոցիաները, հաղթանակների քաղցրությունն ու այն ամենը, ինչ կապված է ֆուտբոլի հետ, բայց եկել է ժամանակը խոստովանելու, որ այլևս չեմ կարող վազել գնդակի ետևից, քանի որ ծնկներս չեն դիմանում ծանրաբեռնվածությանը: Հոգեպես դեռ պատրաստ եմ խաղալու, բայց ֆիզիկապես այլևս ի զորու չեմ, և ստիպված եմ համակերպվել, որ սա իմ ֆուտբոլային կարիերայի ավարտն է: Ֆուտբոլիստ դառնալը շատ դժվար է, միաժամանակ` չափազանց հաճելի: Խորհուրդ եմ տալիս ժամանակակից երիտասարդությանը` սիրել ֆուտբոլը և լիովին նվիրվել, քանի որ ֆուտբոլը ոչ միայն մարզաձև է, նաև կենսակերպ է: Ֆուտբոլ խաղալ, նշանակում է` հրաժեշտ սովորական ապրելակերպին, քանզի այստեղ գործում է զինվորական կարգ ու կանոն: Անհրաժեշտ է երես թեքել այն մանրուքներից, որոնք հաճելի են երիտասարդներին` երջանիկ լինելու համար: Պետք է կենտրոնանալ ու սպասել, իհարկե` հուսալով, որ կգա ժամանակը, երբ քեզ ամբողջ աշխարհը կսիրի, կընդունի և կհարգի: Խորհուրդ եմ տալիս երիտասարդներին` պարապել մեծ նվիրումով և միշտ հիշել, որ չպետք է հուսահատվել, պետք է պայքարել նպատակներին հասնելու համար»,- ասել է համաշխարհային ֆուտբոլի գերաստղը և արտասվելով հեռացել:
«Ես ունեցել եմ ֆանտաստիկ կարիերա և շատերն իմ փոխարեն չէին էլ մտածի վերադառնալ մեծ սպորտ, այլ կնստեին տանը և կվայելեին իրենց փողերը: Հասկացել եմ, որ ամեն ինչ չէ, որ նվաճել եմ ու վերադառնում եմ մնացածի հետևից: Ինձ պետք է վերականգնել մրցակցային ոգին և հաղթողին համապատասխան ամբիցիաներն ու էմոցիաները, որի պակասը գրեթե չեմ զգացել երբևիցէ: Ես դեռ 28 տարեկան եմ ու սպորտն իմ կյանքն է: Փորձելու եմ 2012թ. մարտին հաղթել Ավստրալիայի առաջնությունում, որպեսզի մասնակցությունս ապահովեմ 2012թ. Լոնդոնի օլիմպիադային: Երբեք չէի մտածի, որ վերադառնալն այսպիսի ծանր կստացվի, քանի որ մի կողմից վախենում եմ, իսկ մյուս կողմից վստահ եմ իմ կարողություններին: Իսկապես անչափ կարոտել եմ լողավազանը»,- եզրափակեց «լող» սպորտաձևի լեգենդ Յան Տոռպը:
Յան Տոռպը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 13-ին: Առաջին միջազգային մրցմանը մասնակցել է 1996թ.` 14 տարեկան հասակում, որտեղ նվաճել է ոսկե պարգևներ: Տոռպի յուրահատուկ ռեկորդը համարվում է մեկ աշխարհի առաջնության ընթացքում 6 ոսկե մեդալ նվաճելը: 1998 – 2003թթ. ճանաչվել է Ավստրալիայի լավագույն մարզիկ, իր փայլուն կարիերայի ընթացքում սահմանել է աշխարհի 13 ռեկորդ և նվաճել 11 աշխարհի առաջնության ոսկե մեդալներ: Տոռպը հնգակի օլիմպիական չեմպիոն է. 2000թ. Սիդնեյում նվաճեց 3 ոսկե, իսկ 2004թ. Աթենքում` 2 ոսկե մեդալներ:
Շատերը համոզված են, որ Յան Տոռպ – Մայքլ Ֆելպս դիմակայությունը կարելի է համեմատել Ռոժեր Ֆեդերեր – Ռաֆայել Նադալ կամ Բարսելոնա-Ռեալ հակամարտության հետ և բոլորին հուզում է միայն այն հարցը, արդյո՞ք Տոռպը այսօր պատրաստ է կանգնեցնել փառահեղ ամերիկացուն:
«Մանչեսթեր Յունայթեդը իմ տունն է և հեռանալը «Կարմիր սատանաներից» շատ ցավալի է, բայց եկել է ժամանակը հրաժեշտ տալու բաց ճակատով: Այս հեղինակավոր թիմի մասնիկ կազմելն արդեն մեծ ուրախություն է ցանկացած անգլիացու համար: Հպարտ ու շնորհակալ եմ բոլորին` առաջին հերթին Սեր Ալեքս Ֆերգյուսոնին, ում համարում եմ աշխարհի լավագույն մասնագետը, խորին հարգանք եմ տածում մանկունիական թիմի ղեկավարության ու ամենակարևորը երկրպագուների նկատմամբ»,-այսպես է արտահայտվել վերջին տարիների անգլիական ֆուտբոլի լեգենդներից Գարի Նևիլը, ով Մանչեսթերում անցկացրել է իր ողջ ֆուտբոլային կարիերան` մասնակցելով 602 հանդիպման:
Գարի Նևլիլը ծնվել է 1975թ. փետրվարի 18-ին, Բարի քաղաքում: Մանչեսթերում սկսել է հանդես գալ` սկսած 1992 թվականից: Սկզբնական շրջանում հանդես է եկել 20 համարի մարզաշապիկով, իսկ Պոլ Պարկերի հեռանալուց հետո ցայսօր կրում է 2-րդ համարի մարզաշապիկը: Մանչեսթեր Յունայթեդից լեգենդար իռլանդացի Ռոյ Քինի հեռանալուց հետո, թիմի ավագի թևկապը հանձնվեց Գարի Նևիլին: Վերջինս 2005թ. առաջին անգամ խաղադաշտ դուրս բերեց իր թիմակիցներին` թիմի ավագի թևկապով:
1997-2005թթ. հանդես է եկել Անգլիայի հավաքականում` մասնակցելով և´ աշխարհի, և´ Եվրոպայի առաջնություններին: Ռայեն Գիգսի և Պոլ Սքոլզի հետ միասին` Նևիլը համարվում է թիմի խորհրդանիշը: Դժվար է պատկերացնել «Կարմիր սատանաներին» առանց Նևիլի, բայց մաղթենք նրան նորանոր հաջողություններ, հաղթանականեր և նվաճումներ` հետագա մարզչական կարիերայում, քանի որ նա բազմիցս հայտարարել է, որ մարզիչ դառնալը մտնում է իր պլանների մեջ, և չկորցնենք հույսներս, որ Նևիլ ազգանունը դեռ երկար կլսենք ֆուտբոլային աշխարհում:
Նվաճումները`
Անգլիայի չեմպիոն 1995–1996,1996-1997,1998-1999,1999-2000, 2000-2001, 2002-2003, 2006-2007, 2008-2009թթ.
Անգլիայի գավաթ 1995-1996, 1998-1999, 2003-2004թթ.
Անգլիական ֆուտբոլի գավաթ 2005-2006, 2009-2010թթ.
Չեմպիոնների լիգա 1998-1999, 2007-2008թթ.
Միջմայրցամաքային գավաթ 1998-1999թթ.
Աշխարհի ակումբային առաջանություն 2008թ.
2009 – 2010 թթ. մրցաշրջանի Իսպանիայի մեծագույն չեմպիոններն էին` Կառլոս Սայնս (ռալլի), Իսպանիայի հավաքական (ֆուտբոլ), Ալբերտո Կոնտադոր (հեծանվասպորտ), Դանիել Պեդրոսո (մոտոսպորտ թագավորական ձև), Ռաֆայել Նադալ (թենիս):
Խոսքս, հատկապես, վերբերում է 2010թ. լավագույն մարզիկ Ռաֆա Նադալին և Իսպանիայի ֆուտբոլի հավաքականին, որոնք գերծանր գրաֆիկով անցկացվող մրցաշրջանում ապացուցեցին իրենց ահռելի առավելությունը մրցակիցների նկատմամբ:
Ողջ տարվա ընթացքում իսպանացիներին կանգնեցնելը անհնարին էր և 2010 թվականը, ըստ իսպանական ԶԼՄ-ների, լավագույն մրցաշրջանն էր իսպանական սպորտի պատմության ընթացքում:
Սպորտային տարվա ամփոփումը ֆուտբոլի 2010թ. ոսկե գնդակի մրցանակաբաշխությունն էր, որը պետք է որոշեր տարվա լավագույն ֆուտբոլիստին: Իսպանիան ներկայացնում էին կատալոնական Բարսելոնայի առաջատարներ Անդրես Ինիեստան և Չավի Հեռնանդեսը, որոնց դիմակայելու էր մոլորակի 2009թ. լավագույն ֆուտբոլիստ, ներկայիս ֆուտբոլի լավագույն վարպետ` արգետինացի (նույնպես կատալոնական Բարսելոնայի առաջատար) Լեոնել Մեսսին: Չնայած վերջինիս վարպետությանը` ֆուտբոլային հասարակությունում ձևավորվել էր անհասկանալի, բայց մյուս կողմից տրամաբանական կարծիք. աշխարհի վերջին երեք առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներ էին ճանաչվել չեմպիոնական թիմի առաջատարներ` 1998թ. Զինեդին Զիդան (Ֆրանսիա), 2002թ. Ռոնալդո (Բրազիլիա), 2006թ. Նաբիո Կանավառո (Իտալիա): Ելնելով վերը նշված փաստից` այս տարվա ոսկե գնդակի հավակնորդներ էին համարվում իսպանացիները:
Բայց սա ֆուտբոլ է, և նորին մեծություն ֆուտբոլի գեղեցկությունը անկանխատեսելիությունն է, որը ևս մեկ անգամ իրավացիորեն ապացուցվեց այս մրցանակաբաշխության ընթացքում: 2010թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց 2009թ. լավագույն ֆուտբոլիստ հանդիսացող արգենտինացի, կատալոնական Բարսելոնայի առաջատար Լեոնել Մեսսին: Այս անգամ իսպանացիները մնացին ձեռնունայն, և 2010թ. փառահեղ մրցաշրջանը ավարտվեց փոքր-ինչ տխուր նոտայով, որը ոչ մի կերպ չնսեմացրեց իսպանական սպորտի առաջնային դերն աշխարհում և ավելի ամրացրեց Պրեմիերայի (Իսպանիայի առաջնություն) առավելությունը եվրոպական հզոր ֆուտբոլային տերությունների նկատմամբ:
Գոռ Ղազարյան
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










