Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Սպորտ
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 41-րդն է Փետրվար 15, 2012 | 13:48

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամիսների համեմատ` Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի հավաքականի նոր ռեկորդն է իր ողջ պատմության ընթացքում:
Առաջատարի դիրքում նախկինի պես Իսպանիան է, որին հաջորդում են Գերմանիան և Հոլանդիան: Հիշեցնենք, ոև փետրվարի 28-ին և 29-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ համապատասխանաբար:

Սերբերը առաջադիմել են 2 տեղով ու այժմ 25-րդն են, իսկ Կանադայի հավաքականը գտնվում է 71-րդ հորիզոնականներում:

 

Արթուր Աբրահամը կմենամարտի մարտի 31-ին Փետրվար 08, 2012 | 12:17

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում:

«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով  WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Ջոկովիչը լավագույնն է Փետրվար 07, 2012 | 12:19

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչ «Laureus»-ի կոմից ընտրվել է 2011 թվականի «լավագույն մարզիկ»: 24-ամյա թենիսիստն արժանանալով լավագույնի կոչմանը,  ասել է որ հնարավոր է մեկ խաղաշրջանում նվաճել «Մեծ սաղավարտ»-ի բոլոր տիտղոսները` դառնալով նաեւ օլմիպիական չեմպիոն:

««Մեծ սաղավարտ»-ի խաղերը եւ օլիմպիական խաղերն իմ նպատակներն են այս տարում: Ես պետք է մնամ լավատես եւ շարունակեմ հավատալ այն գործին, որն անում եմ, ինչպես նաեւ իմ հնարավորություններին»,- ասել է «Ավստրալիայի բաց» առաջնության չեմպիոնը:

Ազգային հավաքականը կխաղա Թուրքիայում Նոյեմբեր 17, 2011 | 17:28

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 29-ին Թուրքիայում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը հայտնել է, որ Հայաստանի թիմի հետ ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն: Բելառուսի հավաքականը փետրվարին ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայում, հաղորդում է football.by-ը:

Հայաստան – Ադրբեջան. 1:3 Նոյեմբեր 05, 2011 | 11:21

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է ադրբեջանցիներին:

Վերջինը պայքարն ավարտել է  Սերգեյ Մովսիսյանը, ով երկրորդ խաղատախտակին սեւերով պարտվել է Վուգար Գաշիմովին:

Նախքան այդ`   Գաբրիել Սարգսյանը սեւերով 45-րդ քայլում տանուլ էր տվել Գադիր Գուսեյնովին:

Լեւոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով եւ Վլադիմիր Հակոբյան – Շաքրիյար Մամեդյարով պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Բարսելոնան առաջատարն է Նոյեմբեր 02, 2011 | 15:14

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության  միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 2-ին հրապարակել է ակումբային թիմերի համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը: Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Բարսելոնան շարունակում է լինել աշխարհի ուժեղագույն ակումբը:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մադրիդի Ռեալն ու Մանչեսթեր Յունայթեդը:

Երևան կժամանի Ռուսաստանի երկրորդ հավաքականը Հոկտեմբեր 31, 2011 | 10:54

Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Մարց-Լորուտ ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է ձորը: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ժամը 19.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ պատկանող տարածք: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն ժամին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 23 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «ՎԱԶ-21121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի թանգարանի մոտ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, որի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 23.35-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել է ձորը, որի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում ամրացված գովազդային վահանակի սյանը, այնուհետև «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Հայաստանը զիջեց Ադրբեջանին նվազագույն տարբերությամբ Հոկտեմբեր 28, 2011 | 11:40

Ավարտվեց Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 6-րդ տուրը: Ըստ մրցաշարի պաշտոնական կայքի տվյալների՝ Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության էր մատնել Ադրբեջանի ընտրանուն, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել հակառակը՝ Հայաստանը զիջել է նվազագույն տարբերությամբ:

Աբասով-Գրիգորյան’ 1/2
Գաբուզյան-Բայարանի’ 1/2
Իզզաթ-Հարությունյան’ 1/2
Միքայելյան-Իսկանդարով’ 0:1

Ինչևէ, Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանին ընդամենը 1 միավորի տարբերությամբ է հաղթել վրացիներին:

Հաջորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Իրանը, որն այս տուրում ջախջախել է Չեխիային։

Հ.Գ. Ահա թե ինչ կոպիտ սխալով էր լուսաբանվում Ադրբեջան-Հայաստան հանդիպումը օլիմպիադայի պաշտոնական կայքի LIVE բաժնում, ինչի հետևանքով հազարավոր մարզասերներ թուրիմացության մեջ ընկան:

Հայաստան- Ադրբեջան Հոկտեմբեր 27, 2011 | 17:29

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը թուրքական Իզմիթում շարունակվող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 5-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին, սակայն շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մեր ընտրանին այժմ իր ակտիվում ունի 16,5 միավոր և 1,5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում հաստատված Ռուսաստանի հավաքականին: Վրացիները երրորդ տեղում են 13,5 միավոր արդյունքով:

6-րդ տուրում Հայաստանի պատանեկան ընտրանու մրցակիցն այսօր Ադրբեջանի թիմն է, որը հաշվետու տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Իրանի հավաքականի հետ և 13 միավորով հայտնվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

 

 

Հայաստան-Անդորրա`1-0 Հոկտեմբեր 26, 2011 | 19:35

Ավարտվեց ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, որտեղ կայացած վերջին հանդիպման արդյունքում մեր հավաքականը, հաղթելով Անդորրայի հավաքականին, դուրս եկավ հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ 81-րդ րոպեին Աղվան Պապիկյանը անվրեպ իրացրեց մեր ընտրանու լավագույն ռմբարկու Հովհաննես Հովհաննիսյանի վաստակած 11-մետրանոց հարվածը:

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...