22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով»:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարևերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել:
Նախագահ Սարգսյանի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից: Այդ նպատակով ձևավորված երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը: ‘Խորհուրդի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն”,- ասել է նախարար Աշոտյանը:
ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: “Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում”,- նշել է նախարարը: Ըստ նրա Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:
Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհուրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ-ից:
Գիտական լրագրության մրցույթ`համանուն նախաձեռնության կողմից
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, հայտարարում է գիտական լրագրության մրցույթ։
Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ. հունվարի 1-ից մինչև ս.թ. մայիսի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 7 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։
ՊԳՖԱ-ն խնդրում է նյութերի հարապարակմանը զուգահեռ համապատասխան հղումները տեղադրել նաև www.facebook.com/science.and.finance և www.facebook.com/ARMACAD էջերում։
Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու ինչպես նյութերի քանակը, այնպես էլ վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների քննարկումը, իրականացվող գործողությունների արդյունավտության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը։
Նյութերում հարցազրույցների հատվածը և ուղիղ մեջբերումները չպետք է գերազանցեն տեքստի 30 տոկոսը։
Եթե տվյալ հոդվածը միայն հարցազրույց է, կամ հեռուստատեսային ու ռադիո հաղորդում է հարցազրույցի տեսքով, ապա տվյալ տարբերակը նորից ընդունելի է, եթե այն ամբողջությամբ նվիրված է միայն գիտությանը։
Ծրագիրն իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Հ.Գ. Նշենք որ նախորդ մրցույթում հաղթել է նաև «Հայկական Վարկածի» լրագրող Լուսինե Վայաչյանը:
Ապրիլ ամսին առաջին անգամ աչքովս ընկավ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը։ Այդ ժամանակից հետեւում եմ էջին, հետեւում եմ գիտնականների պահանջի «բավարարմանը»։
Ֆեյսբուքյան այս նախաձեռնությունը մինչև էսօր եղածներից տարբերվում էր իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցվածները համարյա թե բոլորը գիտնականներն են ու«հարցեր լուծել» կարողացող կառույցները, այսպես ասած՝ շահառուներն ու թիրախային խմբերը:
Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ այստեղ չկար ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:
Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել X-անվան առաջարկ։
Կարապետ Մկրտչյանի էդպիսի մի առաջարկով էլ սկսվեց գիտնականների «ֆինանսական» հաղթարշավը` բարձր impact factor` ազդեցության գործակից(ԱԳ) ունեցող միջազգային ամսագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար հոնորար տրամադրել. 1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:
Բայց Կարապետը պետությունից էր ուզում, ոչ թե օլիգարխներից։ Ու, ստացվեց էն, ինչ ստացվեց` մի քանի ամիս գիտնականները «տժժացին» ու «տժժացրին» ու վերջ. Էսօր պարզ է արդեն, որ ամենալայնամասշտաբ ֆեյսբուքյան հասարակական նախաձեռնությունը կրախ է ապրել. Սա իմ եզրակացությունն է։ Ինչո՞ւ, կհարցնեք, նրանք բավականին հաջողություններ են արձանագրել։
Այո, հասան ` թե՛ ճշգրիտ , և թե՛ հասարակական գիտությունների ոլորտներում երիտասարդ գիտնականների համար մրցանակների։ Ապրեն։ Հետո՞։ Հավաքեց Գագիկ Ծառուկյանը գիտնականներին, տվեց պարգեւները։ Ներկա լինելով ճշգրիտ գիտությունների մրցանակների հանձնման մասին ես գրեցի, հրապարակումս էլ քննադատության արժանացավ Նիկալայիչի PR-շիկների կողմից:
Ու գիտնականներն էլ` կային որ համաձայն էին, մի մասն էլ քննադատում էր` թե չուզողություն եմ անում…Դրանից հետո էջին հետեւում էի, ճիշտ է, բայց` վերապահումով: Գիտնականներն էլ չնայած «թթու» հոդվածին, շարունակում էին հրավիրել իրենց միջոցառումներին, որոնցից շատերից ես հրաժարվում էի: Վերջապես համաձայնվեցի մեկնել Ծաղկաձոր, ուր Երիտասարդական Հիմնադրամի շենքում գիտության հիմնախնդիրներին նվիրված համաժողով էր լինելու։
Դրանից մեկ օր անց գիտաժողովի մանակիցներին էր այցելել երկրի Նախագահն ու քանի որ ես մեկ օր շուտ էի վերադարձել, չդիմանալով անհարմար պայմաններին, տեղի անցուդարձը ինձ հաղորդել էին հեռախոսով, ես էլ անմիջապես գրել էի ։ Դրան հաջորդել էր բլոգային մի գրառում` Վայաչյա’ն, այսպես կգրես: Լսում եմ։ Ոչ մի կերպ այդ հիմար գրառմանը մինչ օրս չէի անդրադարձել, սպասում էի, որ գիտնականները կհերքեն, բայց…
Հիմա, էս լույսի տակ, կարելի է ասել, որ ես «աբիժնիկություն» եմ անում, ու ասում եմ` պարոնայք գիտնականներ ո՞նց էին «պադաչկեքը», որ ասում էի «պադաչկեք» են լինելու, որ ասում էի` ոչ մի լուրջ բան չեն անելու, PR-ի համար մի երկու կոպեկ կգցեն ու վերջ։ Ոչ մի երկարաժամկետ պայմանավորվածություններ, ոչ մի ֆինանսավորման ավելացում էլ դուք չեք ստանա, քանի որ դուք գործում եք առանձնացած, քանի որ դուք միայն ձեր ոլորտի հարցն եք բարձրաձայնում ու բացի գիտության ֆինանսավորման հիմնախնդիրներից ձեզ ոչինչ չի հետաքրքրում…
Ասում էի, որ հնարավոր չի առանձին մեկ կամ երկու նախաձեռնությունների սահմաններում հասնել երկարատեւ հաջողությունների, ասում էիք` չէ, մենք գիտենք ինչ ենք անում, ամենքս մեր բնագավառում ենք հեղափոխություն անում։ Ո՞ւր է ձեր հեղափոխությունը, է՞ս էր, երկու կոպեկ։ Բա ամոթ չի՞։
Որ ասում էի, որ ցանկացած նախաձեռնություն, երբ դեմ է առնում պատի, մտնում է քաղաքականություն, ասում էիք` մենք քաղաքականություն չենք ուզում խառնել, մեր պահանջը քաղաքացիական է։
Չգիտեմ էլ ինչ ասեմ, իմ սիրելի գիտնականներ։
Միացեք ամենուր բողոքող ժողովրդին։ Մեր գործն արդար է, մենք կհաղթենք` եթե լինենք միասնական։ Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ունենան միասնական ցանց, միայն էդ դեպքում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Սիրելի գիտնականներ, օգտագործե՛ք ձեր գիտելիքները։ Օգնե՛ք մեզ լինել Հայաստան`կայուն պետականությամբ պետություն, ազգային ինքնությամբ ու արժանապատվությամբ օժտված գիտակից հասարակությամբ, օգնե՛ք ելքեր գտնել, դուք խելք ունեք, խելքի ծով եք, եկեք փրկենք մեր հայրենիքը ամայացումից, մենակ հո դուք չե՞ք թողնում-գնում, բոլորն են գնում…
Մի թքեք Աստծու տվածի վրա, էն խելքը, որ թեժ պահին միայն իր նեղ անձնական ոլորտի հարցերը լուծելով է զբաղված, չի կարող արդյունք տալ։ Ձեր խելքը բոլորինն է, մի ճնշեք այն օլիգարխների ընդունարաններում խելոք-խելոք նստելով ու էդ խելքի վրա թքելով, որովհետեւ ով խելք ունի` կհասկանա ինչն ինչոց է, ու որ ձուկը գլխից վաղուց հոտած է, ինչքան ուզում ես համեմունքներ գցի` չի ուտվի։
Բարին ընդ ձեզ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կարծիք հայտնեց, որ քաղաքականցված մթնոլորտում մտավորականի համար շատ դժվար է կարծիք հայտնել. Ըստ Անանյանի` սովետական ժամանակաշրջանում մտավորակնները ծառայում էին որպես ագիտատոր, մյուս կողմից պետությունը ուշադիր էր մտավորականների հանդեպ. « Մենք տեսնում ենք, որ անկախությունից հետո փոխվել է մտավորականի դերը»,- ասաց նա։
Մտավորականությունը արտացոլում է նաև հասարակության իրական պատկերը, ու քանի որ իշխանությունները ձեռքերը լվացին մտավորականներից`նրանց ազատություն տրվեց շուկայական հարաբերություններում իրենց հարցերն ինքնուրույն լուծելու. «Մտավորականի կարևորությունը ստվերի մեջ է. մտավորականները, ինչպես և հասարակությունը, տարբաժանված է: Սակայն մենք պետք է միավորվենք, քանի որ կան արտաքին ու ներքին սպառնալիքներ, ամեն բնագավառում ես վտանգներ եմ տեսնում»,- ավելացրեց նա` նշելով, որ շուտով կսկսվեն նախընտրական բևեռցումները. վիճակը կթեժանա, իսկ «մենք մեր ներքին խնդիրները լուծելու համար, ցավոք, չենք դրսևորում էն կամքը, որը մեզ անդունդից կփրկի»:
Նրա համոզմամբ՝ ամեն մտավորականի խնդիրն է ԼՂՀ ազատության և անկախության հարցը «դարձնել միջազգային ճանաչման հիմք». «Անհրաժեշտ է բոլոր մեր պատմական քաղաքական բնույթի գրականությունը թարգմանել տարբեր լեզուներով, որ աշխարհը դրան ծանոթանա, ոչ թե դա լինի ներքին սպառման համար միայն»,- ընդգծեց նա:
Շատ վատ է դիտվում այն իրողությունը, երբ մտավորականները կապվում են քաղաքականության հետ, քանի որ այդ դեպքում դադարում են լինել մտավորական-ստեղծագործող. «լավ կլիներ, որ մտավորականները քաղաքականացված չլինեին, մյուս կողմից դա նրանց իրավունքն է, որոշելու հարցն է, այս կամ այն կերպ մտնել քաղաքականության մեջ», – համոզված է Անանյանը
Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը մահացել է դժբախտ պատահարի, այլ ոչ թե ինքնասպանության հետևանքով: Այսպես են պնդում մի շարք ամերիկացի գիտնականներ Սթիվեն Նայֆեհը և Գրեգորի Ուայթ Սմիթը մի քանի տարի անցկացրած հետազոտության արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են Վան Գոգի ընտանիքում պահված նամակները: Նրա մահվան սեփական վարկածը գիտնականները շարադրել են «Վան Գոգի կյանքը» գրքում: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Պուլիտցերյան մրցանակներ ստացած Նայֆեհն ու Սմիթն ապացուցել են, որ հոգեկան խանգարումով տառապող վան Գոգը ոչ թե ինքնասպան է եղել, այլ երկու պատանի պատահաբար կրակել են նրա վրա: Գիտնականներին մասնավորապես տարօրինակ էր թվացել այն փաստը, թե ինչպես է մարդը, որն իր կրծքին է կրակել, կարողացել մեկ կիլոմետր ճանապարհ անցնել դրանից հետո: Բացի այդ, չէին հայտնաբերվել նկարչական իրերը, որոնք Վան Գոգը վերցրել էր իր հետ:
Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում:Ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսեր Արմինե Անդայի «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր:
Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվել է մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվել է Պուսանում, միանգամից ստանալով նաեւ մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի եւ ասիական կինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրավիրվել է ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում:
Ֆիլմն իրականացվել է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ եւ ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, եւ գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաեւ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է: 2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենակարեւոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:
Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։
Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։
Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։
Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։
Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։
Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։
Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։
Այս պահին Ծաղկաձորում երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր մտահոգ են մեր երկրում գիտության ապագայով, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն` մրցունակ գիտության գոյությամբ հավաքվել են և ազատ ընկերական մթնոլորտում փորձում են լուծում գտնել այս հարցին: Նրանք հրավիրված են Օգոստոսի 26-28-ը մասնակցելու «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:
Համաժողովի նպատակն է համախմբել մեր երկրի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ և մտագրոհների ու ակտիվ քննարկումների ձևաչափում արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների բացահայտմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի` բազմազանացման համար օպտիմալ պայմանների ստեղծմանը:
Ներկա են շահառուներն ու հնարավոր թիրախային խմբի բավականին զգալի մասը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետբյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։
Մի խոսքով` մարդիկ հավաքվել են, որ մի կերպ փրկեն գիտությունը: Տեսնենք ինչ կստացվի:
Ռադիկ Մարտիրոսյանը այսօր վերընտրվել է ԳԱԱ նախագահ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած ընդհանուր ժողովում
151 մասնակիցներից փակ գաղտնի քվեարկությամբ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին քվեարկել են 102-ը, իսկ նրա մրցակից` ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը ստացել է 34 ձայն:
Վիդեո