22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Հայ կնոջ պատվին ևս մեկ պաշտպան է հայտնվել ի դեմս ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, որից փաստորեն փորձում են խլել իրեն պատկանող տարածքը: Այս առթիվ նա հիշել է Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետի միջև տեղի ունեցած միջադեպը, լրագրողների հետ հանդիպմանը նշելով. «Սուրիկ Խաչատրյանի ոտը պետք է կտրեմ Երևանից, նա իրավունք չունի ոչ միայն Երևանում հայ կնոջ մազին կպնել, նա ընդհանրապես իրավունք չունի Երևանով քայլել»:
Նա համոզված է, որ տարածքի հետ կապված գործի հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Քաղաքագետը ասաց, որ դեռ հունվարին ինքը հանդիպել է «Հայհիդրոնախագծի»-ի բաժնետեր, ծագումով գորիսեցի Սենիկ Ջուլհակյանի հետ, ով առաջարկել է գնել միության տարածքը և նշել է, թե նույն շենքում գտնվող մյուս գրասենյակը` Արտաշես Գեղամյանի կուսակցության տարածքն արդեն ձեռք է բերել. «Ինձ առաջարկեց գնել կամ վերցնել, ես այդպես էլ չհասկացա` ինչ է ուզում: Ես չհամաձայնեցի: Այդ խոսակցությունից հետո պարզվեց, որ Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել է մեզ, ինչի իրավունքը չունի»:
Ըստ Հովհաննիսյանի, Ջուլհակյանին աջակցում է կառավարությունը, որը ՀՔՄ-ին շատ կոնկրետ առաջարկել է երեք օրում լքել տարածքը:
Կառավարությունը հսկայական տարածքն օտարել է Սենիկ Ջուլհակյանին պատկանող «Եվրոէներգո» ընկերությանը: Մարտի 1-ին կայացած որոշմամբ` «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտին օտարվել է 1900 քառակուսի մետր տարածք, ընդ որում նաև ընդհանուր տարածքները, տեղեկացրեց քաղաքագետը: Վերջինս ասաց, որ մտադիր է շարունակել իր պայքարը, սակայն ոչ դատական համակարգի միջոցով, որին չի վստահում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հովհաննիսյանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ չե՞ք պատրաստվում Սուրեն Խաչատրյանի դեմ պայքարելու համար դիմել ԲՀԿ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի օգնությանը: Ի դեպ Ծառուկյանը Հմայակ Հովհաննիսյանի մեքենայի կողոպուտից հետո նրան է տրամադրել մեքենա, որը սպասարկում է գրասենյակի գործունեությունը: «Ես միանգամայն ունակ եմ ինքս ինձ պաշտպանելու: Եթե ես չկարողանամ իմ օրինական իրավունքները պաշտպանել, ապա ինչպե՞ս պետք է կարողանամ պաշտպանել երեւանցիների օրինական իրավունքները: Ես անվախ եմ, մահվան աչքերի մեջ նայել եմ՝ չեմ վհատվել, ես ինքս ցանկացած մեկին պատրաստ եմ օգնելու: Ինձ այստեղ բոլորը հարգում, սիրում են, մի Սենիկ Ջուլհակյանի չե՞մ կարողանա հանել ստեղից», – ասել է Հովհաննիսյանը:
Ապրիլի 20-ից 23-ը Երևանում կլինի գրքին նվիրված միջոցառումների իսկական հրավառություն: Երևանում մեկնարկում է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակին» նվիրված տոնական հանդիսությունների հիմնական մասը:
Ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի և գրքերի շնորհանդեսներ, քանդակի բացում և որ ամենակարևորն է՝միջոցառումների գագաթնակետը համարվող Մատենադարանի հարակից տարածքում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսություն:
Միջոցառումների ծրագրերն առավել մանրամասն այսօր ներկայացրեցին «Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջացառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վիգեն Սարգսյանն այդ միջոցառումների շարքից առանձնացրեց ապրիլի 22-ին աշխարհահռչակ տենոր Արնդրեա Բոչելիի Ազատության հրապարակում նախատեսված մենհամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ:
«Դա մի յուրօրինակ երաժշտական ողջույն է Իտալիայից, որը հայոց գրատպության օրրան է եղել: Գիտենք, որ առաջին հայ գիրքը՝ Ուրբաթագիրքը տպագրվել է Վենետիկում 1512թ-ին»,-ասաց նա, ապա շարունակեց, որ ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում կբացվի «ArmBookExpo» գրքի ցուցահանդեսը, որտեղ նաերկայացված է Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ի դեպ ամբողջությամբ կնվիրաբերվի Հայաստանի ազգային գրադարանին:
Ապրիլի 22-ին, նրա խոսքով, Երևանը կվերածվի մեծ տոնական հրապարակի, որի տարբեր հատվածներում, պուրակներում, հրապարակներում, և երևանցիների սիրված վայրերում օրվա տարբեր ժամերին տեղի կունենա համերգներ, ներկայացումներ ու տոնական հանդեսներ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստանում կլինեն աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներն ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ արդեն իսկ իրականացված միջոցառումներին՝ նշելով, որ Հայաստանը դեռևս անցյալ տարվանից սկսել է ակտիվ մասնակցել միջազգային ցուցահանդեսների՝ Ժնև, Պեկին, Վարշավա, Փարիզ, Սալոնիկ, Ֆրանկֆուրտ, Լոնդոնը և այլն: «Հաջորդը արդեն հայ տպագրությանը նվիրված ցուցահանդեսներն էին, որին վերաբերող առաջին համաժողովը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում, ակտիվ լայնածավալ միջոցառումներ եղան Վենետիկում՝ հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկը տրվեց հենց այստեղից»,-ասաց նա և շարունակեց արդեն իսկ կայացած միջոցառումների շարքը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին հավատացրեց, մայրաքաղաքը պատրաստ է ընդունել միջոցառման բոլոր հյուրերին, քաղաքապետերին, հեղինակավոր կազմակերպության անդամներին: Ըստ նրա, քաղաքապետարանն իր աշխատանքային թիմով նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարել է՝ շատրվանների, լուսավորման, ձևավորումների մասով, և միջոցառումները կսկսվեն արդեն ապրիլի 20-ին։
Քաղաքապետը նշեց, որ ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ վարչական բոլոր 12 շրջաններում էլ միջոցառումներ կանցկացվեն: Կլինեն նաև գրքի վաճառքի համար հատուկ հատկացված տեղեր:
«Ապրիլի 22-ին մեր ներողամտությունը կհայցենք վարորդներից, քանի որ որոշ փողոցներ ժամանակ ատ ժամանակ փակվելու են»,-զգուշացրեց Տարոն Մարգարյանը:
Երևանում Կիևյան կամրջից, ապրիլի 18-ին, իրեն ցած նետած աղջկա ինքնությունը պարզվել է։ Ոստիկանության հաղորդմամբ, նա Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչ, 20-ամյա Ս.Ս-ն է։
Ինքնասպանության այս դեպքի պատճառների մասին մամուլում այսօր արդեն տարբեր լուրեր են շրջանառվում։ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը news.am-ին պատմել է, որ ինքնասպանություն գործածի ընտանիքը միջին պայմաններում է ապրում, ծնողները հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում։ Նրանց ընտանիքում 4 երեխա կա, ավագ քույրերն ամուսնացած են, եղբայրը Մոսկվայում է, իսկ ինքնասպանություն գործածն աշխատում էր քաղցրաբլիթի արտադրամասում։
Ապրիլի 18-ը նրա հանգստյան օրն է եղել։ Նա տանից դուրս գալով՝ ասել է, թե գնում է Եղեգնաձոր՝ հագուստ գնելու։ Գյուղապետը պատմել է, թե առավոտյան աղջիկը խոսել է Սիսիանում ամուսնացած քրոջ հետ և ասել է, որ գտնվում է հիվանդանոցում, առողջական լուրջ խնդիրներ ունի։Գյուղում ևս նրա՝ ինքնասպանություն գործելու մասին մի շարք վարկածներ են շրջանառվում։ Տեղեկություններ կան, որ նա ընկեր է ունեցել, նույնիսկ պատրաստվում էր նշանվել։ Ըստ տարածված խոսակցությունների՝ աղջիկը հնարավոր է՝ հղի է եղել, ինչն էլ, երևի ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, թեև, գյուղապետի խոսքով, սա դեռ հստակ չէ և ամեն բան ցույց կտա նախաքննության ընթացքը։
Մամիկոն Սմբատյանի խոսքով, նրա՝ Երևանում ապրող քույրն ասել է, որ քույրը Կիևյան կամրջի տեղն էլ չգիտի, և ենթադրվում է, որ նրան ստիպել են ինքնասպանություն գործել։
“Ինչ-որ անձնական խնդիր է եղել, թե ոնց` էդպես է արել, գլուխ չենք հանում։ Հնարավոր է, որ ինչ-որ տղայի հետ կապված լինի, կարող է տարել են, գցել, չգիտեմ”,- ասել է գյուղապետը՝ հավելելով, որ երկու վարկածներն էլ հավանական է՝ կապված են իրար հետ։
«ՉԻ» տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզում ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել: Հավաքի հիմնական նպատակը հետևյալն է եղել, մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր թիմակիցներին ու ակտիվին, այդ թվում նաև որոշ գյուղական համայնքների ղեկավարներին, որոնք Գորիս քաղաքում խնամիներ և բարեկամներ ունեն, խստագույնս հանձնարարել է ՀՀԿ-ի կենտրոնական ուժերը տեղակայել իր հայրենի Գորիսում, քանի որ կոնկրետ այդտեղ փոքր «պրավալի» դեպքում անգամ ինքը ոչ միայն խայտառակ կլինի, այլև կզրկվի աթոռից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր շրջապատի ջլապինդ տղաներին հորդորել է հարկ եղած դեպքում դիմել ցանկացած մեթոդի` չվախենալով ոչնչից: Հավաքի վերջում մարզպետն իր «ենթակաների» մոտ փոքր-ինչ սրտնեղած կատակել է. «Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո, իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` որ մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ: Դիմություն ա, ընդդիմություն ա, ես չգիտեմ, ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այսօր հանդիպել է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ:
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ հանդիպմանը պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական և ընտրական շրջանում:
Քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների և գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաև Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթևեկության խոչընդոտները:
Հրապարակ. Ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին: Երեկ թերթը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյո՞ք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է: «Մեր կողմից ասենք, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը: Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով»,- գրում է թերթը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կրկին հրաման է ստորագրել` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:
Երեկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը, մեզ հետ զրույցում շատ վրդոված էր. հարցին` թե գիտնականների ֆինանսավորման ավելացման պահանջի մասին ի՞նչ կասեք, չափազանց նեղսրտած ասաց. «Ինչ գիտնական. գիտնականներն այսօր անտեսված են: Ես ուղղակի պահանջում բարձրացնել այս հարցը, սա ինչ արհամարհանք է առհասարակ մանկավարժության հանդեպ: Շատ վիրավորական է, շատ: Ընդունվում են մարդիկ , որոնք հայերեն գրել անգամ չգիտեն: Եկեք նայեք մեր քննությունները, ձեր աչքով տեսեք»:
Այս իրավիճակի համար մեղադրել Աշոտյանին, իհարկե տեղին չէ, սակայն զրույցի մասնակիցներից մեկը, ի պատասխան նրան, թե` կրթության նախարարը ոչ մի բան չի անում ասաց. «Ընտրություններից հետո Աշոտյանը չի լինելու: Էդ մեկը հաստատ»:
«Հրապարակ». Երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում: «Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են: Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը: Թերթը նշում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:
Առավոտ թերթը գրում է, որ Մասիսի թիվ 2 դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ Էմմա Թանգյանը ՀԱԿ-ի հանրահավաքի առաջին շարքերում էր եւ չէր վախենում տեսախցիկների առջեւ երեւալ. «Ես պահանջում եմ արդարություն, այս ռեժիմին ձայն չտանք, ոչինչ, թող ինձ դրա համար աշխատանքից հեռացնեն, ինձ համար դա փույթ չէ»,- ասել է նա:
«Մեր հարցին՝ փորձե՞լ են ձեզ հանրապետականացնել՝ ուսուցչուհին պատասխանեց. «Ոչ, ինձ չեն կարող, եթե փորձեն՝ ես տեղ ունեմ գնալու: Ես գրագետ եմ, կարող եմ թերթերին թղթակցություն տալ: Թող ինձ հանեն: 53 տարի աշխատում եմ դպրոցում: Ինձ վրա չեն կարողանում ճնշումներ գործադրել, որովհետեւ ինձ գիտեն, բա կարողողանո՞ւմ են: Թող մեզ գրագետ մարդ ղեկավարի, բալիկ ջան»:
Նա վստահ է, որ ՀԱԿ-ը Մասիսում ընտրազանգված ունի, որքան էլ ՀԱԿ-ի երեւանյան հանրահավաքներին տեղի իշխանությունները խոչընդոտում են՝ իրենք տաքսի են վարձում՝ գալիս-հասնում. «Ո՞նց են ոստիկաններն ասում, թե էդպիսի բան չկա: Միշտ էլ ճանապարհները փակել են, միշտ տաքսիով եմ եկել: Ինչի՞ պիտի սուտ խոսեմ, մի աշխատանք է՝ թող էդ էլ իրենց լինի, իրենք չեն մարսելու: Չե՞ք տեսնում, միտինգին մարդ չկա, որովհետեւ ամբողջ հարկային վարչության պետը ընկած է նույնիսկ խանութները, ինչի՞ մասին է խոսքը: Փող էլ բաժանում են»:
Կինը վստահեցնում էր, որ մինչեւ հանրահավաքը բնակիչներին ահաբեկել են: Ավելին՝ դպրոցի ուսուցչուհին պատմեց, թե ինչ են արել Սերժ Սարգսյանի՝ Մասիս կատարած այցելության օրը. «Այն օրը դպրոցը 2 ժամ դաս էր արել, սաղին վախեցրել էին, բերել էին այստեղ: Իսկ ինչո՞ւ այսօր չէին փակում դպրոցները: Կեսը երեխաներ էին, ուսուցիչներն էլ վախվորած են գալիս, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն»,- գրում է թերթը:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










