Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հասարակություն
«Թեղուտի օրեր» Մաշտոցի այգում Ապրիլ 25, 2012 | 12:47

Մաշտոցի պուրակում ապրիլի 25, 26, 27-ին բացվում են Թեղուտի օրեր:

Յուրաքանչյուր այցելող կարող է ստանալ Թեղուտի պայքարի լոգոյով տարբերանշան, մեքենային փակցնելու սպիկեր` Թեղուտի նոր կարգախոսներով, Թեղուտի հիմնախնդրի մասին պատմող տեղեկատվական թռուցիկ, իսկ 1000 դրամով կարելի է գնել Թեղուտի լոգոյով շապիկներ:

Քաղաքացիական ամբիոնից «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն` Թեղուտում, Երեւանում եւ այլուր բնակվող, ինչու է կարեւոր, որ բոլորը միանան, մասնակցեն, ինչու է դա կարեւոր ամեն մեկի համար առանձին, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար:

Այդ օրերին կցուցադրվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի եւ բնության ավերածությունների մասին պատմող նոր լուսանկարների ցուցահանդես:

Յուրաքանչյուր այցելող կարող է ստանալ Թեղուտի պայքարի լոգոյով տարբերանշան, մեքենային փակցնելու սթիկեր` Թեղուտի նոր կարգախոսներով, Թեղուտի հիմնախնդրի մասին պատմող տեղեկատվական թռուցիկ: 1000 դրամով կարելի է գնել Թեղուտի լոգոյով շապիկներ:

Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նաեւ նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:

Այս օրերին պուրակում Թեղուտի պաշտպանության աջակցության համար տեղադրվելու է դրամահավաքի արկղ:

Ի՞նչ է կատարվում Հայաստանում Ապրիլ 25, 2012 | 10:40 Շուշան Գալստյան

Գիտնականները Հայաստանում իրենց իրական տեղը գտնելուն ուղղված քայլեր են անում, փորձում գտնել ֆինանսական միջոցներ ու հենման կետեր` իրենց աշխատանքի գնահատականը ստանալու հարցում, սակայն նրանց աշխատանքը ջուրն է լցվում` ոլորտի անկազմակերպ ու անձնավորված մոտեցման պատճառով:Ստորև բերվող դեպքը, ցավոք, միակը չէ. գիտական աշխարհում խմորումներ են տեղի ունենում, որոնք պատիվ չեն բերում մեր երկրին:

Վերջին շրջանում կրթական ոլորտի առաջին դեմքի և հայտնի լեզվագետի միջև տգեղ ու անթույլատրելի հրապարակային բախումն ու դրան հետևող իրավիճակը, դրա խոսուն ապացույցն է: Ավելին՝ ստացվում է, որ դրսի գիտնականները, այս դեպքում ի դեմս ռուս պրոֆեսորի, արժևորում են մեր գիտնականի վաստակը, մինչդեռ մենք, մի բան էլ կրթության նախարարի միջոցով, հակադարձում ենք, թե եղածը «Կազմակերպված տարաբնույթ միջամտություններ» են:  Առանց մտածելու, որ դրանով վիրավորում ենք հայերի բարեկամ վաստակաշատ գիտնականին:

Խոսքը Աշոտյան – Զոլյան խայտառակ հակամարտության մասին է, որին արձագանքելով, Արցախի պետհամալսարանի պատվավոր դոկտոր, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Համառուսաստանյան Լերմոնտովյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` անդրադառնալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու հարցին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացա Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակի մասին` կապված ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետ: Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության և գիտության նախարարի կողմից  ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլև կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ի՞նչպես կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես, ինչպես և Ռուսաստանում շատ գիտնականներ, չէինք կարող նման արձագանք սպասել Կրթության և գիտության նախարարի կողմից:  Մի՞թե Ձեզ մոտ այնքան շատ են բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք ունակ են Ձեր հանրապետությունը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի առջև, ինչպես դա անում էր Սուրեն Զոլյանը: Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար և միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում»:

Շուշան Գալստյան

 

 

Պայթյուն «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ի տարածքում. 4 մարդ վիրավորվել է Ապրիլ 24, 2012 | 13:13

Այսօր` ապրիլի 24-ին, ժամը 05.56-ին տեղեկություն է ստացվել, որ 05.30-ի սահմաններում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետեւանքով ընկերության 4 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

«ՄաՄաՍյու»` «Staps For Life» Ֆրանսիայում Ապրիլ 24, 2012 | 6:01 Լուսինե Վայաչյան

Ապրիլի 20-ին Ֆրանսիայում կայացավ «Staps For Life» բարեգործական միջոցառում, որի հասույթը միջոցառման կազմակերպիչները նախատեսել էին տրամադրել «ՄաՄաՍյու» ֆոնդին:

«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է եզակի դեպքից՝ քաղցկեղով հիվանդ կնոջ համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Այն շուրջ մեկ տարի է միջոցներ է հավաքում Սյուի մայրիկի` Օլգա Սեպետչյանի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելու համար: Սյուի մայրիկն արդեն ապաքինվում է: Սակայն խնդիրը գլոբալ է, և ֆոնդը որոշել է շարունակել իր գործընթացը հայ կանանցից յուրաքանչյուր 13-երորդին բաժին հասնող կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու համար:

Սյու Սեպետչյանը զրույցի ժամանակ իր խորին շնորհակալությունը հայտնեց Marne La Vallée համալսարանին եւ Սպորտային ֆակուլտետի ուսանողներին` Սոֆի Դուաքսի եւ Գասպար Մանիի գլխավորությամբ: Բարեգործական միջոցառումն անցավ բարձր մակարդակով, իր մեջ ներառելով տարբեր սպորտաձեւերի մրցաշարեր, փոքրիկ ճաշկերույթ ու համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան երեք երաժշտական կոլեկտիվ` «Lucky Charms» ֆրանսիական ռոք խումբը, «Anicide», ծանր մեթալ-ռոք խումբը եւ «Akete» ռեգիի խումբը, որոնց առանջին շնորհակալություն են հայտնում «ՄաՄաՍյու» բարեգործական ֆոնդն ու միջոցառման կազմակերպիչները:

«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը համախոհ և աջակից կազմակերպություններ ու անհատներ է փնտրում, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և համամասնակից լինել  գործին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:

Բանաստեղծը քաղաքապետին և վարչապետին. «Եթե Ձեր տան տակ լիներ ստրիպտիզանոց՝ կգյուլլեիք» (Տեսանյութ) Ապրիլ 23, 2012 | 18:50

Aravot.am-ը այսօր բանաստեղծ Արտեմ Հարությունյանից հետաքրքրվեց՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարված Երեւանում տոնի զգացողություն ունի՞: «Քանի որ մաֆիոզ խմբերը գրավել են ամեն ծակուծուկ, գրքի տոնը նախնադարյան դինոզավրիկի թափառումներ է հիշեցնում…. Շատ մեծ քաղաքներ կան, որ տարիներով հերթի են կանգնած, եւ լավ է, որ որպես հինավուրց մշակույթ ունեցող ժողովուրդ, գրքի տոնը մեզ էլ բաժին հասավ:

Մենք սիրում ենք Երեւանը եւ պետք է այնպես անենք, որ մեր սրբազան հողը այսպիսի միջոցառումները իմիջիայլոց չանի: Գրքի տոնի համար եկած մասնագետները երեւի ապշեցին, երբ երեկ գիշերը ծանր թնդանոթներից ժամը 1-ին սալյուտ պայթեց Կենտրոնում, Բոչելիի երգեցողությունն էլ վերածվեց ոռնոցի՝ բարձրախոսների պատճառով: Այդ ամենը վատ կազմակերպվածության արդյունք էր: Ես դրանից չեմ էլ զարմանում, քանի որ ավելի վատ բաներ կան: Բազմիցս դիմել եմ կաթողիկոսին, հարգարժան վարչապետին, որ գրողների միության՝ Տերյան փողոցում գտնվող բնակելի շենքից տակից «Օմեգա» ստրիպտիզանոցը հանեն, բայց պարզվում է մաֆիոզ խմբերն այնքան ուժեղ են, որ պետությունը չի կարող այդ քայլին գնալ: Ստրիպտիզանոցը կանգնած է իբրեւ երկաթբետոնե կոնստրուկցիա, իբրեւ Մասիս սար, նույն համառությամբ ռիթմերը հնչում են, վերջում էլ ռուս աղջիկները դուրս են թափվում ու կանչում իրենց հաստափոր ընկերներին»:

Գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, որը նույնպես հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում, բանաստեղծին խորհուրդ տվեց տունը փոխել, հետո էլ կատակեց, թե ստրիպտիզը վատ բան չէ, գրքի նման մի բան է:

Aravot.am-ը նրանից էլ հետաքրքրվեց՝ գրքի տոնի զգացողություն ունի՞: Հրապարակախոսն ասաց, որ գրքի տոնը իր համար գրեթե ամեն օր է, այս օրերին մասնակցել է հետաքրքիր ընդունելությունների ու համերգների եւ գոհ է մնացել. «Տոնին ուրիշ ի՞նչ պիտի աներ ժողովուրդը, գիրքն առներ ձեռին՝ մա՞ն գար փողոցներում»: Պարոն Տեր-Գուլանյանը փաստում է, որ տոնը կատարյալ կլիներ, եթե իշխանությունները այս տարի մի քանի գրախանութ բացեին. «Դա իսկապես կլիներ պրազդնիկ»: Նրա համոզմամբ, գրքի տոնը մեկ օր չէ՝ ամբողջ տարին է, հետեւաբար պետք է եզրակացությունները վերջում անել: Հրապարակախոսը գտնում է, որ քաղաքային իշխանությունները պետք է պարտադրեն , որ սուպերմարկետների մի անկյունում գրախանութ գործի, թե չէ քաղաքում դրանց թիվը 3-4-ն է:

Գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, որը նույնպես հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում, բանաստեղծին խորհուրդ տվեց տունը փոխել, հետո էլ կատակեց, թե ստրիպտիզը վատ բան չէ, գրքի նման մի բան է:

 

Արտեմ Հարությունյանը կարծում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարտավոր է քաղաքը մաքրել իր ձեւակերպմամբ՝ աղբ եւ չարիքի կենտրոն համարվող սթրիփ-ակումբից. «Բա ինչի՞ համար եք էդտեղ նստած՝ Ուրարտուի մասին գիրք կարդալու՞, թե՞ մեր հինավուրց քաղաքը աղբից մաքրելու, չէ՞ որ ստրիպտիզանցը բնակելի շենքի տակ աղբ է: Բոլորը խոսում են մեր հինավուրց անցյալի, պապական ուժերի, տատական հմայքների մասին, բայց ոչ ոք ստրիպտիզանոցին մատով չի կպնում: Երբ բողոքում ես, ասում են՝ բա մեր ժողովուրդը սիրուն ռուսի մարմին չտեսնի՞»: Նրա խոսքով, գրքի անկումը սկսվում է նման բաներից, կապիտալիզմի ներխուժումից ու սխալ ուղիով գնալուց, դպրոցական, բուհական հայ գրականության դասագրքերից, աշխարհը տեսնելու ոչ ճիշտ ձեւերից:

Արտեմ Հարությունյանը կրկին կոչ արեց վարչապետին եւ քաղաքապետին գրողների միության բնակելի շենքի ու Ն. Աղբալյանի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող ակումբից փրկել իրենց. «Հարգելի պարոն Մարգարյան կամ պարոն Սարգսյան, եթե Ձեր տան տակ լիներ ստրիպտիզանոց, դուք կհանեիք ձեր պետական տված «Մակարովը»,եւ կգյուլլեիք այն օլիգարխին, որոնք խայտառակ գործով են զբաղվում»:

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը եւս ցավում է հասարակության դեգրադացման ու արժեքների կորստի համար, նա պատրաստ է Գեղագիտության ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերից առանց վճարի տարածք տրամադրել գրախանութներին, միայն թե մարզերում էլ կարողանան գիրք կարդալ: Նրա խոսքով՝ մնում է պետությունը գոնե մարզերում այդ «մասով» թեթեւացնի հարկային բեռը:

Կրպակները ապամոնտաժող խմբին նոր մարդիկ են ավելանում Ապրիլ 23, 2012 | 16:44

Մաշտոցի պուրակում կրպակների ապամոտաժման նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, տեղեկացնելով, որ ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող 7 խմբերին միանում են նոր քաղաքացիներ:

Ոստիկանապետին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող  յոթ խմբերին ապրիլի 18-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

Արմին Արթուր – հայագետ

Ավետիսյան Ժոզեֆ – պատմաբան

Բրուտյան Նունե

Խառատյան Հրանուշ – ազգագրագետ

Հայրապետյան Հասմիկ – գենետիկ

Միդյան Սուսաննա – բիոլոգ-գենետիկ

Չուգասզյան Գարեգին – սիստեմային վերլուժող

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Արթուր Աբրահամը միացել է «Այլևւս երբեք» (Never Again) նախագծին Ապրիլ 23, 2012 | 13:31

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» (Never Again) խորագիրը կրող նախագծին: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:

«Միանում եմ «Այլեւս երբեք» նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»,- նշել է Արթուր Աբրահամը:

Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները, առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին Հայաստանում:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի համերգին Հայոց ցեղասպանությանը «Ոչ» են ասել մի շարք հանրահռչակ երգիչ-երգչուհիներ` հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր Էրիկ Բենեթը, հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայր` պոետ, դերասան Մայքլ Սթոունը, համաշխարհային գերաստղ, խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը:

 

Չպետք է թույլ տալ, որ էդ տեսակը գա կառավարման Ապրիլ 21, 2012 | 12:44

«Չպետք է թույլ տալ, որ էդ տեսակը գա կառավարման, էդ տեսակին, որ գիտի, թե առանց սովորելու ամեն ինչ գիտի»,- այսօր ի նկատի ունենալով ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին վարչապետ Հրանտ  Բագրատյանը:

Հայաստանում նոր ատոմակայանի գործարկումը, ըստ  Բագրատյանի, ամենաուշը պետք է տեղի ունենար մինչև 2010թ., այնինչ դրա փոխարեն 3-4 մլրդ դոլար ծախսվեց Հյուսիասային պողոտայի կառուցման վրա: Եվ սա Քոչարյանի գործած միակ մեղքը չէ. «Այլևս պետք չէ թույլ տա, որ նա գա կառավարման»,- համոզված է նա:

«Երբ ՄԱԳԱՏԷ-ն 15 տարի հետո փակել տա Մեծամորի ատոմակայանը, դեռ չենք ունենա նոր ատոմակայան, որի հետևանքով կամ էլեկտրաներգիա չենք ունենա, կամ այն կթանկանա»,- ասաց Բագրատյանը, որի կարծիքով ստոմակյանի կառուցման խնդիրը, պետք է լինի առաջնային, քանի որ առանց դրա էներգիտական զարգացում չի ապրի։

 Ըստ Բագրատյանի, նոր ատոմակայնաը պետք է կառուցել ատոմակայանի նույն հարթակի վրա: Թեև ատոմակայանի խնդիրներից են թափոնները, որոնք պետք է տեղափոխել այդ տարածքից: Քանի որ դրանք 1979թ–ից դուրս չեն բերվել:

Նա ասաց որ այս խնդիր լուծված չէ: Այս բնագավառում զիջում ենք Վրաստանին և անգամ Ադրբեջանին»:

 

 

Զրպարտո՞ւմ է Սյունիքի մարզպետին Ապրիլ 20, 2012 | 17:49

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել,  «առնվազն անհեթեթ» համարելով  այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ արված հայտարարությունն ու վստահեցումները:

«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,–  նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե այն տեղեկությունը, թե՝ «Հայէներգոինստիտուտի» Սարյան 33 հասցեում գտնվող շենքը, որում տեղակայված է ՀՔՄ գրասենյակը, ձեռք է բերվել սփյուռքահայ բարերար ներկայացած Սենիկ Ջուլհակյանի կողմից, կեղծ է, քանի որ Սենիկ Ջուլհակյանը «ավանտյուրիստ է և ոչինչ չունի, իսկ նրա «մեջքին կանգնած է» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

 

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շատ մոտ են ձայներով. Հարցում Ապրիլ 20, 2012 | 15:28

Այսօր` ապրիլի 20-ին, Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրել է իր հարցման արդյունքները, որն անցկացրել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:

Կենտրոնի հարցումների համաձայն, ՀՀԿ-ի օգտին մտադիր են քվեարկել հարցվածների 39 տոկոսը, երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն է` 36 տոկոսով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՕԵԿ-ը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Այնուհետեւ գալիս է «Ժառանգությունը» (6 տոկոս) եւ ՀՅԴ-ն (5 տոկոս):

Հարցումների համաձայն, խորհրդարան չեն անցնի ՀԱԿ-ը` (4 տոկոս), Կոմկուսը (3 տոկոս), «Միավորված հայեր» կուսակցությունը (1 տոկոս) եւ ՀԴԿ-ն` (0 տոկոս):

Հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ին, 1600 մարդկանց շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում: Հարցվածների 35 տոկոսը Երեւանից են, 30 տոկոսը` այլ քաղաքներից, իսկ 35 տոկոսը` գյուղերից:

Հարցին, թե որքան ակտիվ են ընտրարշավի մասնակցում քաղաքական ուժերը, հարցվածների 69 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 65 տոկոսը` ԲՀԿ-ի անունը, 27 տոկոսն ՕԵԿ-ի անունը, 11 տոկոսը` ՀՅԴ-ի անունը, 5 տոկոսը` «Ժառանգության» անունը եւ 3 տոկոսը` ՀԱԿ-ի անունը:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...