23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այս գրքի շնորհանդեսն անսովոր ու տարբերվող էր հատկապես նրանով, որ խոսքերը չսահմանափակվեցին միայն շնորհավորանք և գովեստով, այլ հնչեցին նաև առաջարկներ, ծրագրեր՝ գրքի հետագա անելիքների մասին: Մասնավորապես, հետագա ուղու հարցին անդրադարձավ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը, ասելով, որ ինքն ավելի շատ ուզում է խոսել անելիքից: Եվ, դատելով դահլիճում ներկա գտնվողների արձագանքից, Ա. Իշխանյանի առաջարկները մեծ հավանության արժանացան բոլորի կողմից:
Խոսքն սկսելով նրանից, որ մենք գործ ունենք բացառիկ դեպքի հետ, որ մենք գործ ունենք իրո՛ք երևույթի հետ, նա ասաց, որ գրքի տպագրությունն ընդամենն սկիզբն է: Ըստ պարոն Իշխանյանի, խնդիրը չէր կայանում գիրքը պարզապես տպագրելու մեջ, խնդիրը կայանում է այդ գրքի` իր հարակից ողջ մեթոդոլոգիայի և հավաքված նյութի հետ միասին, տեղ հասցնելու, տարածելու, հնարավորինս շատ երեխաների հասանելի դարձնելու մեջ՝ նաև մեր հեռավոր դպրոցներում, որպեսզի այնտեղ ևս հասանելի լինի համաշխարհային փորձը և գիտելիքը:
Եվ ահա Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսի ժամանակ Ա. Իշխանյանի կողմից հնչեցին հետևյալ առաջարկները՝
Նպաստել, որ գրքի դասավանդման մեթոդիկան, գրքի բուն նյութը և դրան հարակից տարբեր այլ նյութեր (տեսագրություններ, անիմացիաներ և այլն), տեղ հասցվեն Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցներին, հետևապես՝ կազմակերպել որոշակի վերապատրաստում, պարապմունքներ, կուրսեր՝ դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչների հետ, որպեսզի նրանք ծանոթանան և ներառեն այս գիրքը՝ որպես բաղադրիչ, իրենց ուսումնական ծրագրում:
Բայց, ըստ պարոն Իշխանյանի՝ սա դեռևս գլխավորը չէ. կա շա՛տ ավելի կարևոր խնդիր, այն է՝ քանի որ երկրում ընկել է գիտնականի վարկը, նվազել է գիտելիքի նկատմամբ սերը, քանի որ մեր երեխաների հերոսներն այժմ սերիալների մարդիկ են, ապա կա ատահայտված անհրաժեշտություն, հասարակական պահանջ՝ գիտաուսումնական ծրագրերի վերականգնումը հանրային հեռուստատեսությամբ:
Նա խնդրեց բոլոր ներկա գտնվողներին, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներին, նախագահությունը, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամներին, լրագրողներին, որպեսզի կատարեն իրենց ներդրումը՝ անդրադառնալու այս հարցին պարբերաբար և պահելու մշտապես ուշադրության կենտրոնում, բարձրացնելու հարցը բոլոր ատյաններում՝ վերականգնելու հանրային հեռուստատեսության գիտաուսումնական ծրագրերը, և որպես այդպիսի առաջին ծրագիր՝ Ավետիք Գրիգորյանի հեղինակային հաղորդաշարը՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հիման վրա, այսպիսով՝ այդ գիրքը, գիտելիքը տարածելու ողջ հանրապետությունով մեկ:
Արթուր Իշխանյանը կոչ արեց՝ կատարելու դիմում հանրային հեռուստատեսության ղեկավարությանը՝ վերականգնելու բնագիտության գծով ուսումնական ծրագրերն ընդհանրապես և որպես առաջին քայլ՝ Ավետիք Գրիգորյանի «Հետաքրքրաշարժ բնագիտություն» հաղորդաշարը: Ինչո՞ւ հատկապես բնագիտական. քանի որ մեր մրցակցային առավելություններն այսօր հե՛նց այդ առարկաների ոլորտում են:
Բացի այդ, Ա. Իշխանյանն առաջարկեց ձեռնամուխ լինել այս գրքի թարգմանմանը և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ցանկալի է նաև այլ լեզուներով, որպեսզի գիրքը ձեռք բերի նաև միջազգային հնչեղություն: Նա վստահեցրեց, որ այս գիրքը երևույթ է, որ միարժեք ունի բոլոր մրցակցային առավելությունները, և անհրաժեշտ է բոլոր ճիգերը կիրառել՝ հասնելու նաև այս նպատակին:
Քանի որ գրքի շնորհանդեսից անցել է որոշակի ժամանակ, ես որոշեցի հանդիպել և ճշտել պարոն Իշխանյանից, թե արդյո՞ք արված առաջարկներից ինչ-որ քայլ կատարվել է, կա՞ դրական տեղաշարժ այդ առումով.
-Պարո՛ն Իշխանյան, հայտնի է, որ Դուք հնչեցրել եք Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հետագա անելիքի հետ կապված կարևորագույն առաջարկներ: Մեկ ամիս անց ի՞նչ կոնկրետ քայլեր են արվել ու ի՞նչ դժվարություններ են առաջացել, կա՞ն խոչընդոտներ:
-Նախ՝ հարցը ներկայացվել է Հանրային խորհրդին և ստացել աջակցություն։ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է նաև իր անձնական աջակցությունը և խոստացել քննարկել նախագիծը Հանրային հեռուստաընկերության նոր ղեկավարության հետ, այս մասին կա համապատասխան հաղորդագրություն:
Երկրորդ՝ խնդիրը ներկայացվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, նա հանձնարարել է՝ այս հարցով զբաղվելու խմբագիրներից մեկին: Ուղարկված են համապատասխան նյութերը, ծրագրի հիմնավորումը՝ 4 էջով, և առաջին 52 հաղորդումների սցենարները, բայց, ցավոք սրտի, պատասխան դեռևս չկա: Ես հույս ունեմ, որ արդյունքներ կլինեն և այլ հեռուստաալիքներ նույնպես հետաքրքրություն կցուցաբերեն խնդրի նկատմամբ:
Հավելեմ նաև, որ հարցը քննարկել եմ նաև շատ տարբեր լսարաններում, և ամենուրեք եղել է լուրջ աջակցություն:
Նշենք, որ ծրագրի հիմնավորումը տեղադրվել է նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյբուքյան էջում՝ առաջ բերելով լուրջ արձագանք: Բոլորը համակարծիք են, որ դա այլևս հասունացած խնդիր է և ունի հանրային լայն աջակցություն, այն հարուցել է լայն քննարկումներ, էջում կան հարյուրավոր հավանություն տվողներ:
Ամփոփելով, հույս հայտնենք, որ խնդրի կարևորությունն ու հրատապությունը տեսնելով, հանրային հեռուստաընկերությունն արագ և լուրջ քայլեր կձեռնարկի, հուսանք նաև, որ նրանից հետ չեն մնա այլ հեռուստաընկերություններ՝ եթեր հեռարձակելով ու կրթելով մատաղ սերնդին ոչ թե էժանագին սերիալների գողական հերոսներով, այլ իրական արժեքով՝ գիտելիքով:
Նաիրա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: Ինչ նպատակ է հետապնդում այս նշանակումը. Եթե խնդիրը Նարեկ Սարգսյանի պաշտոնի բարձրացումն է, այլ է, բայց կարծում ենք Երևանի գլխավոր ճարտարապետին դա բոլորովին էլ պետք չէր, նա պատկանում է պաշտոնյաների այն «փնջին» որոնք Հայաստանում «պրոբլեմ չունեն», ուրեմն ինչն է պատճառը, որ նոր գերատեսչություն է ստեղծվում, կա արդյո՞ք այսօր դրա անհրաժեշտությունը:
Հայաստանում նման կառույց եղել է խորհրդային ժամանակներում: Այսօր մենք չգիտես ինչու, որոշել ենք հետ վերադառնալ: Ստեղծված Կոմիտեն նախարարությանը հավասարազոր մարմին է:
Այս հարցի շուրջ «Հայկական վարկածը» փոքրիկ զրույց ունեցավ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ.
-Պրն Մինասյան ինչ կտա մեզ Կոմիտեն, փոքր պետություն ենք լրացուցիչ գերատեսչության կարիք ունենք արդյո՞ք:
— Կարծում եմ ոչ: Նորաստեղծ Կոմիտեն պետք է զբաղվի զուտ ճարտարապետական խնդիրներով:
— Նարեկ Սարգսյանը որպես ճարտարապետ նախկինում այլ խնդիրներո՞վ էլ էր զբաղվում:
-Միայն Երևանի՝ հիմա կզբաղվի նաև Հայաստանի ճարտարապետությամբ:
— Իսկ մենք այլ քաղաքներում ճարտարպետություն ունե՞նք, որ զբաղվեն դրանով:
— Դա այս պահին այդքան կարևոր չէ, եթե մոտեցումը, վերաբերմունքը չի փոխվում ոչ մի լավ բան սպասելի չէ:
Ռ.Ա.
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-27-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում անցկացվելիք աշխարհի Մ20 պատանիների և աղջիկների առաջնություններին. տեղեկացնում է armchess.am-ը:
Այո՜… դրությունը Հայաստանում, ոնց որ ասում են՝ «պալաժենի» է։ Վարպետ Ավետիք Իսահակյանն ասում էր՝ ես ձեզ ասում եմ՝ կգա՛ ոգու սով։ Ես՝ Արամս էլ ձեզ ասում եմ՝ եկե՛լ է արդեն։ Հետո՞։ Ասենք թե։ Հո մենակ գուշակելով չի. պիտի լուրջ քայլեր անել։ Լիքը մարդ կա, որ հուսահատված ձեռքը թափ է տալիս, առնում ճամպրուկն ու բռնում արտագաղթի ճամփան։ Իսկ քիչ թվով մարդիկ էլ կան, ոնց որ, օրինակ` ես, որ նստում ու լրջորեն խորհում են՝ գտնելու ելքն ու անելիքը։
Ու ես գտել եմ արդեն. մտածեցի, որ առաջին հերթին ժողովրդի երկու բանը պիտի բարձրացնենք՝ կենսամակարդակն ու մակարդակը։ Հիմա մտածում եմ՝ առաջինը ո՞րը բարձրացնենք։ Համաշխարհային փորձն էլ, փառք Աստծո՝ ձեռքներիս տակ։
Նախկինում հետամնաց երկրների փորձը վերցնելով՝ ասում եմ, որ պետք է առաջինը բարձրացնել մակարդակը։ Բացատրեմ. Չինաստանն էլ, օրինակ, առաջինն սկսեց բարձրացնելուց, բայց չսկսեց աղքատ ժողովրդի խարխուլ տներից ու սովի մատնված երեխաներից։ Նա տասնապատիկ (բայց որ ճիշտն ասեմ, ճիշտ թիվը չգիտեմ, երևի թե արժեր մի հատ ճշտել) բարձրացրեց գիտնականի՛ աշխատավարձը և տվեց բոլոր վերահսկելի արտոնությունները, որ էդ ճանապարհով ստեղծեն գիտելիքահենք տնտեսություն։
Ստեղծեցի՛ն մարդիկ, ապրե՛ն, փառք ու պատիվ իրենց։ Բայց մի կարծեք, թե հենց միայն աշխատավարձ բարձրացնելով եղավ էդ ամենը։ Մանկապարտեզից ու դպրոցից սկսած, բարձրացրին դասագրքերի, ուսման որակը, արտասահմանից գրավիչ պայմաններով հրավիրեցին դասախոսների` համալսարանների համար, եթերները լցրին գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական հաղորդումներով ու ֆիլմերով։
Հիմա հասա բուն ասելիքիս։ Հիշո՞ւմ եք՝ Ավետիք Գրիգորյանը (ուզում էի ասել՝ վարպետ Ավետիք… թեև սխալված չէի էլ լինի) գիտահանրամատչելի մի գիրք էր գրել՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք», ես էլ այ էստեղ (http։//1lur.am/am/?p=82119) բոլորիդ խորհուրդ էի տվել, որ կարդաք։ Ասեմ, որ գիրքը շատերիս համառ ջանքերի շնորհիվ տպագրվեց, և դրանով ավելի մեծ անելիքների սկիզբ դրեց։ Հա, ճիշտ է՝ գիրքը շատ գեղեցիկ կազմով ու բարձրաճաշակ դիզայնով աչքի ընկնող գիրք է, բայց հո չի՞ մնալու՝ որպես պահարանի զարդ, մենք դրա համար չէինք պայքարում։
Իսկ գրքի շնորհանդեսի ժամանակ (տեսագրությունն եմ նայել, ներկա չէի, շատ ափսոս) գովեստի խոսքերից, մեծարումից, շնորհավորանքներից-բանից հետո, ֆիզիկոս, իմ ընկեր ու զինակից, ակտիվ ու նպատակասլաց գիտնական Արթուր Իշխանյանը հանդես է եկել գրքի անելիքների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։ Ճի՛շտ քայլ։
Հիմա ՊԳՖԱ-ն իր էջում դրել է Հեղինակային գիտահանրամատչելի/ուսումնական հեռուստահաղորդաշարի ծրագրի նախագիծ։ Առաջարկվում է, որ հաղորդաշարի հեռարձակումը եթեր կատարի Հ1 հեռուստաալիքը։ Հաղորդաշարի հեղինակը, սցենարիստը և ուսումնամեթոդական հարցերը մշակողը, ինչպես նաև հաղորդումները վարողը լինի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի հեղինակ, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստղեծագործության կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար աստղագետ Ավետիք Գրիգորյանը։
Լավ առաջարկ, լավ միտք, լավ գործ, լավ ծրագիր։
Ասելիքս էն է, որ նման բաներ պիտի շատ լինեն, պիտի ձգտենք եթերներում մի ոտատեղ տարածք վերցնել՝ գիտնականների ու գիտությանը նվիրված հաղորդումների համար, հետո կամաց-կամաց ոտներս կպնդացնենք ու նոր տարածքներ կգրավենք։
Էս խոսքի վրա ակամա հիշեցի, որ մեր թվերին հեռուստատեսությունը պետական էր, և այն նպատակ չուներ պարզունակ սերիալներով ու էրոտիկ ֆիլմերով գրավելու հանդիսատեսին՝ արանքներում հրամցնելով փողաբեր գովազդները։ Անընդհատ հեռարձակվում էին գիտահանրամատչելի հաղորդումներ ու ֆիլմեր։ Բարձունքի վրա դրված էր գիտելիքը՝ որպես անառարկելի մեծություն և ոչ թե փողը՝ ոնց որ հիմա է։
Եվ հիմիկվա փողատերերից շատերն ունեն հեռուստաալիքներ, ինչպես, օրինակ՝ գծեր։ Այսինքն՝ ոչ թե գծատեր են, այլ՝ եթերատեր։ Հետևաբար, գիտնականը պիտի կաշվից դուրս գա՝ բացատրելու, որ եթերաժամից ինչ-որ ժամանակահատված առանձնացնելն ու նվիրելը գիտությանը, էս պահին եկամտաբեր չէ, բայց դա լավ հիմք կդառնա՝ թոռնիկներիդ ու ծոռնիկներիդ վաղվա զարգացած երկիր ունենալուն։
…Բայց ես էլ զգացի, որ գնալով ավելի ու ավելի անիրատեսական բաներ գրեցի։ Առաջարկում եմ բոլորիս երկնքից իջնել և կենտրոնանալ կոնկրետ օրինակի վրա։ Եթե եթերաժամը նման է մարշրուտկայի գծի, ուրեմն՝ նույնն է, որ գնաս մի գծատիրոջ մոտ, աջը համբուրես (չմոռանալով իհարկե՝ կասկածելի գործարքների մեջ խառնված աջը), ասես՝ Հայր Սուրբ, գիծդ տուր, ես էդ գծի տակ իմ միկրոավտոբուսը քշեմ, բայց, ո՛չ ժողովրդից փող վերցնեմ, ո՛չ էլ քեզ մուծվեմ։ Ասի՝ էդ ո՞նց կլինի, որդյա՛կ իմ, ասեմ՝ դա կարևոր բանի համար է՝ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար. էն 5-6 հազարը, որ տալիս են տրանսպարտի, կմնա իրենց գրպանում։ Կճոյանն անմիջապես կհասկանա, կմտնի ժողովրդի դրության մեջ ու կասի՝ վերցրու, որդյակ իմ։
Նույն ձևով կվարվենք եթերատերերի հետ…
Բայց մի տեսակ գրածիս վերջը դուրս չի գալիս։ Սկիզբը, ոնց որ, ավելի համոզիչ էր ու հեռանկարային։ Ո՞ր մասում շեղվեցի ու ընկա մեր պետության օրը, էն որ 20 տարի առաջ շեղվեց ու շեղվեց…
Լավ, գնամ մտածեմ, բայց դուք էլ մտածեք, հա՜… գամ` մի կոնկրետ բան արդեն որոշած լինեք։
Արամ Պապայան
Հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արագածոտնի մարզի Ցամքասար զյուղի բնակիչ Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, երեկ՝ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, կարծիք է հայտնել, որ իր որդին ունակ չէր ինքնասպան լինելու։ Ըստ նրա՝ իր տղայից վրեժ են լուծել՝ նրան սպանելով, և ինքը տեղեկություններ ունի, թե ով կարող է դա արած լինել։
«Իմ տղան ինձ ասել է, որ զորամասում կոնֆլիկտներ շատ են եղել, ու ասել է, թե՝ պապ, ամեն ինչ լավ կլինի, ու խնդիրները կհարթվեն, կգնան։ Այս վերջին անգամ, որ տղայիս հետ խոսեցի, խորը հոգոց հանեց։ Ասացի՝ Արման ջան, ի՞նչ է եղել, ասաց, թե՝ պապ, մի հոգի կա՝ ղարաբաղցի է, հետը կոնֆլիկտ ունեմ։ Ասացի՝ տղա ջան, ի՞նչ է եղել, հո լո՞ւրջ չէ։ Արմանն ինձ ասաց, թե հանգիստ եղիր, ես անձամբ կլուծեմ այդ հարցը»,–հուզված պատմեց զինվորի հայրը՝ նշելով որ որդին անուններ չի տվել։ Իսկ ինքն էլ որդուն խորհուրդ է տվել, թե 4 ամիս է մնացել, ծառայությունը խելոք անցկացնի։
Մահացած զինվորի հոր հավաստի տեղեկություններով՝ իր որդին խնդիր է ունեցել ԼՂՀ N զորամասի գնդի հրամանատար Էմիլ Ավետիսյանի զինծառայող հարազատներից մեկի հետ. «Ինձ համար տարօրինակն այն է, որ այդ էմիլ Ավետիսյանն այդ դիրքերում, որտեղ իմ տղան է եղել, երբեք հերթապահ չի եղել, ու ես չեմ բացառում, որ նա այդ դիրքեր գնացել է վրեժ լուծելու համար։ Ո՞նց կարող էր 20 ամիս ծառայած զինվորը գնալ ինքնասպանության, դա բացառված է։ Գիտե՞ք, թե այդ էմիլ Ավետիսյանն էրեխեքին ինչքան է խոշտանգել, վազեցնել է տվել ու լիքը շատ այլ բաներ։ Ինչ ցուցմունք էլ տան նրա զորամասի ընկերները, ես չեմ հավատա, քանի որ այդ տղաներին այնքան ահ կտան՝ ասելով՝ եթե այն, ինչ ասենք, չգրեք, մենք ձեզ հետ հաշվեհարդար կտեսնենք, ու կարող է պատահել՝ Արմանի օրն ընկնեք։ Ոչ թե իմ տղան է իր զենքով կրակել իրեն, այլ Ավետիսյանն է կրակել, և ես արդարություն եմ պահանջելու ու պայքարելու եմ արդարության համար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 14-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունենալու Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Օգոստոսի 10-ից Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մեկնարկող մարզական հավաքով նախապատրաստվելու է այդ հանդիպմանը. այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի առաջիկա հանդիպմանը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան
Հրայր Մկոյան, «Գանձասար»
Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Արթուր Ավագյան, «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Վարդգես Սաթումյան, «Միկա»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան
Միխաիլ Մարկոսով, «Սիբիր», Ռուսաստան
Սարգիս Ադամյան, «Հանզա», Ռոստոկ, Գերմանիա
Աղվան Պապիկյան, «Փյունիկ»
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, նշված խաղացողներից մի քանիսը կմասնակցեն նաև օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որից հետո կմիանան ազգային հավաքականին Ալբանիայում: Ընդհանուր առմամբ, հրավիրված 29 ֆուտբոլիստներից Ալբանիայի ազգային հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվելու համար կընտրվեն 23 խաղացողներ:
Երևանի նախկիին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գրողների համագումարից հետո «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հարցնում է գրողներից մեկին, թե ինչու հիմա տաղանդավոր ստեղծագործություններ չեն ստեղծվում:
Ի՞նչ եք կարծում, ինչ պատասխանի մեր այդ գրողը, որ լավ լինի՞…«Դե որովհետև փող չկա, վարձատրությունը, աշխատավարձը քիչ է…»:
Պատկերացնո՞ւմ եք…
Այսինքն, եթե հիմա մի գրողի, արվեստագետի կանչեմ ասեմ առ քեզ 10000 դոլար, շտապ մի տաղանդավոր ստեղծագործություն գրիր կամ նկարիր, ապա նա անպայման այդ դոլարի տեսքից, գույնից ներշնչված, ազդված մի համաշխարհային տաղանդավոր գործ կերկնի՞…
Իսկ ինձ թվում է՝ բարեկամների կամ ազգականների, ծանոթների, ընկերների համար անվճար արված նկարը, քանդակը, կիսանդրին, արձանը, բանաստեղծությունը պետք է որ ամենահաջողվածներից լինի: Ոչ միայն այն պատճառով, որ արվեստագետն ավելի լավ է ճանաչում նշված բնորդներին, ավելի հաճախ է հանդիպում նրանց ու համակրում, այլ հատկապես` որ ձրի, անվճար, ազատ, անկաշկանդ աշխատանքը ազատություն է տալիս նրան գործն առաջ տանելու, ինչպես ինքն է կամենում, ինչպես ինքն է պատկերացնում և ուզում:
Ինչ է համաշխարհային հայտնի գրողները, նկարիչները, քանդակագործները, կոմպոզիտորները, գիտնականները, գյուտարարները վարձատրության էին սպասում, որ արարեն, ստեղծեն, ստեղծագործեն, հայտնագործե՞ն…Երբ դու ստեղծագործում ես ապա այդ տենչը, ոգին, ապրումները, միտքը, զգացմունքները տանում են քեզ մի ուրիշ աշխարհ, ուրիշ մի էություն է պարուրում քեզ մինչև դուրս հորդա այդ ամենը քո ներսից: Ի՞նչ վարձատրություն այդ պահին, ի՞նչ այլ զգացմունքներ, բացի ստեղծելու, արարելու տենչից, «մոլուցքից»…
Ի՞նչ է կիսախելագար, սոված, հիվանդ Վան-Գոգը ամայի դաշտերում, կիզիչ արևի տակ, բնության գրկում, ինքնամոռաց, տառապալից ստեղծագործական «մոլուցքի» պահին վարձատրության մասին էր մտածո՞ւմ…Իհարկե ոչ: Նա այլ կերպ չէր կարող…Նա, իհարկե նաև մյուս տաղանդները նույնպես, ուղղակի այլ կերպ չեն կարող, դա նրանց էությունն է, նրանց կյանքը, նրանց երջանկությունը, թեկուզ սոված, թեկուզ չճանաչված, լքված կամ չհասկացված` ստեղծագործել, միայն ու միայն ստեղծագործել…
Բայց ուղղակի լավ կլինի, որպեսզի հասարակությունը, գործարարները, բարերարները, , նաև պետությունն էլ ձեռքները չլվան մի կողմ քաշվեն, այլ հայտնաբերեն և օժանդակեն երիտասարդ տաղանդներին…Ինչո՞ւ չէ, գուցե նաև խորհրդային տարիներից դինոզավրի կարգավիճակով այս սուտ, ձևական «ստեղծագործական» միությունների փոխարեն ստեղծվի բարերարների, մեկենասների աշխատանքները կոորդինացնող, կազմակերպող, ուղղորդող, համակարգող, ոչ բյուրոկրատական, նվիրյալներից կազմված ինչ-որ մի կառույց…»:
Ուշադիր կարդացի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրությունը հետևյալ բովանդակությամբ:
Ամփոփվել են հերթական մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ամփոփվել են գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման մրցույթի արդյունքները:
Շահառու կազմակերպությունների ցանկ
Սեղմեցի մկնիկի սլաքով վերջին տողին և հնարավորություն ունեցա ծանոթանալ նաև ցանկի հետ: Այն հետևյալն էր:
1. ՀՀ ԿԳՆ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ,
2. ՀՀ ԿԳՆ «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամ,
3. ՀՀ ԿԳՆ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ՊՈԱԿ,
4. ՀՀ ԿԳՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ ՊՈԱԿ,
5. ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ ՊՈԱԿ:
«Տերդ մեռնի գիտությո~ւն» մտովի բացականչեցի ես: Արագ, հուսալի, շահավետ անցկացրին մրցույթը և արդյունքներն էլ չթաքցրին: Շնորհավորենք հաղթողներին և ցանկանաք նորանոր հաջողություններ: Ուղակի ցանկի ամեն տողի վերաբերյալ հարցեր են ծագում:
Ամեն ինչ պարզ է և թափանցի՞կ: Ո´չ, իհարկե: Օրինակ ՀՀ ԿԳՆ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ո՞ր խմբի, ու՞մ ղեկավարությամբ, ի՞նչ սարքավորում գնելու նախագիծն է հաղթել: Հայաստանի ո՞ր կազմակերպություններն են շահագրգռված այդ սարքավորման ձեռքբերմամբ և կօգտվե՞ն այդ սարքավորման համատեղ օգտագործման իրավունքից, ՀՀ ո՞ր կազմակերպությունն է հանդես եկել նախագծում որպես համաֆինանսավորող կողմ: Վերջապես գիտության ո՞ր ոլորտի զարգացմանն է ուղղված հաղթած նախագիծը և ուստի, ո՞ր ոլորտների առաջընթաց կարելի է սպասել մոտակա ժամանակներում: Բազմապատկելով ծագած 7 հարցը 5 հաղթողների թվին` ստանում ենք, որ այդ հաղորդագրությունը ծնել է 35 հարց:
Չգիտեմ, գուցե հետագայում մրցույթի վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն հասանելի լինի, չգիտեմ: Իսկ հիմա կներեք, պետք է ընդհատվեմ` հերթական հեռախոսազանգին պատասխանելու: Ներեցեք: Մեր լաբորատորիայի նախկին աշխատակիցն էր, ում հետաքրքրում էր մի հարց` չգիտե՞մ, արդյոք, ես Շահառու կազմակերպությունների ցանկի երրորդ կազմակերպության վերաբերյալ իր մոտ ծագած յոթ հարցերի պատասխանները: Այստեղ որոշ ազգերի ներկայացուցիչներ ասում են “No Coment !”:
Ինչու՞ է անհրաժեշտ հնչեցնել այդ 35 հարցերի պատասխանները: Նախ, ամենակարևորը, որովհետև հարակից ոլորտների գիտնականները իրազեկ կլինեն ձեռքբերվելիք նոր սարքավորումներից և կկարողանան հուսալ, որ հնարավորություն կստանան որոշ չափումներ կատարել և հետազոտություններ անցկացնել: Ոչ ոք չի ժխտի, որ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ունենալով այդ ինֆորմացիան, մրցույթի չհաղթած մասնակիցները կարող են համեմատել նախագծերը, հասկանալ իրենց նախագծի թույլ կողմերը և համոզվել, որ հաղթել են ամենաարժանավորները: Ոմանք կարող են այդպես չհամարել, բայց դա արդեն անխուսափելի է: Կառաջարկեի նույնիսկ գիտության պետական կոմիտեի կայքում տեղադրել հաղթած նախագծերն ամբողջությամբ: Դժվար թե դրանք պետական գաղտնիք են պարունակում: Եվ եթե այդ փաստի մասին հայտնի լինի մինչև հաջորդ մրցույթի արդյունքների ամփոփումը, հնարավոր է որ հայտերի գնահատումը իրականացնող հանձնաժողովը լինի ավելի բծախնդիր և անաչառ: Ենթադրություն է էլի~:
Ոչ շատ վաղուց մտքերս նաև այս մրցույթի մասին շարադրել էի մի փոքրիկ հոդվածում` ռուսերեն լեզվով (http://orer.eu/ru/archives/8264): Ցավոք ունեմ ռուսերեն կրթություն և ինձ ավելի հեշտ է մտքերս ռուսերեն շարադրել: Ուզում եմ ծանոթացնել ձեզ այդ հոդվածից երկու կոնկրետ առաջարկների, որոնք նույնպես կարող են օգտակար լինել հետագայում այս մրցույթի նոր փուլերի անցկացման ժամանակ:
Предложение №1. Ученым следует сгруппироваться по интересам, создать реально работающие общества, которые могли бы в результате обсуждений на основе не перетягивания одеяла на себя определить наиболее перспективные направления исследований, необходимое для этого оборудование и в каком институте его целесообразнее установить. Решение таких обществ (оптиков, микроскопистов, рентгенщиков, …) могли бы исключить представление повторных проектов и быть основным аргументом для экспертов конкурсной комиссии. Такое обсуждение в существующих обществах (насколько мне известно) не проводилось, что не правильно и требует исправления.
Предложение №2. Создать общество материаловедов Армении, которое могло бы объединить физиков и химиков, биологов и строителей, геологов и археологов, прикладную и фундаментальную науку, традиционные производства и высокие технологии. Кому не очевидна необходимость создания такого общества могут не затруднять себя сообщением об этом на мой e-mail: akuzan@ipr.sci.am Имеющим противоположное мнение буду рад ответить по существу их письма.
Очевидно, что Общество материаловедов Армении, может решать не только проблему модернизации экспериментальной базы армянской науки.
Ցավոք չստացա ոչ մի նամակ: Ո´չ գովերգող, ո´չ պախարակող: Գուցե ռուսերե՞նն էր մեղավոր: Դժվա՛ր թե: Չեմ հավակնում դառնալ Հայաստանի նյութագետների միության ո´չ նախագահ, ո´չ քարտուղար: Մեծ սիրով կլինեմ միության տարեկան ոչ մեծ անդամավճարը բարեխղճորեն մուծող անդամ, կազմակերպվող գիտաժողովների մասնակից, հրատարակվող ամսագրի բաժանորդ: Մի՞թե շատ բան եմ ցանկանում: Ուղղակի ես համոզված եմ, որ ժամանակակից գիտության մեջ ԹԻՄԸ մեծ առավելություններ ունի անհատի նկատմամբ: Հիշե´ք Արարատ 73-ը և ժպտացե´ք:
Արմեն Կուզանյան
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
02.08.2013
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 85 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը:
8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան). տեղեկացնում է armchess.am-ը:
Օգոստոսի 2-ին հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.