23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Bild պարբերականին հեռախոսային հարցազրույց են տվել։
«Բիլդ» -Պարոն Մխիթարյան, Արթուրն օգոստոսի 24-ին մենամարտելու է Վիլբեֆորս Շիխեպոյի հետ: Դուք ռինգում Աբրահամից դաս կվերցնեի՞ք, կմենամարտեի՞ք նրա հետ:
Մխիթարյան -Այո, ինձ թվում է դա բավական հետաքրքիր կլիներ: Հայաստանում բոլորը ճանաչում են Արթուրին: Ես միշտ հպարտացել եմ նրանով:
Աբրահամ -Ես Հենրիխին թույլ կտայի բոլոր 12 ռաունդները ռինգում անցկացնել: Վերջում մենամարտը ոչ-ոքի կավարտվեր: Ցավոք, ես և Հենրիխը դեռ չենք հանդիպել, բայց ամեն ինչ պետք է փոխվի: Հենրիխ, քեզ շաբաթ օրը հրավիրում եմ իմ մենամարտին: Կգա՞ս:
Մխիթարյան -Միգուցե:
«Բիլդ»- Արթուրի իսկական անունն Ավետիս Աբրահամյան է: Դուք ևս Ձեզ այդպիսի մականուն վերցրեք: Օրինակ` Հենրիխ Մյուլեր…
Մխիթարյան (Ծիծաղում է) – Ո՛չ, չեմ ուզում: Շատ գոհ եմ իմ անունից:
«Բիլդ»- Արթուր, Հենրիխը Հայաստանում ի՞նչ կարգավիճակ ունի:
Աբրահամ— Նա ազգային հերոս է: Եվ նա դեռ առաջխաղացման տեղ ունի: Դորտմունդը կարող է ուրախանալ: Հենրիխը կդառնա երկրորդ Մեսսին:
«Բիլդ» -Ո՞ր մարզաձևն է ավելի կոշտ. Ֆուտբո՞լը թե բռնցքամարտը:
Մխիթարյան –Բռնցքամարտը։
Աբրահամ — Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ինձ համար դա զվարճալի մարզաձև է: Իմ մարզիչ Ուլի Վեգները միշտ խաղում է մրցակից թիմի կազմում: Երբ նա արդար է խաղում, իմ թիմը միշտ հաղթում է (ծիծաղում է):
«Բիլդ» — Արթուրը մրցումներից առաջ, միշտ քաշը պահպանելու խնդիրներ է ունենում: Ի՞նչ կասեք գերմանական ուտեստների մասին:
Մխիթարյան – Այստեղի սննդամթերքն ինձ համար, առայժմ, անսովոր է: Բայց գերմանական գարեջուրը հրաշալի է: Ես փորձում եմ միշտ վերահսկել իմ քաշը, այդ հարցին պրոֆեսիոնալ մարզիկի մոտեցում ցույց տալ:
«Բիլդ» — Արթուրից ի՞նչ կարող եք սովորել: Գերմաներեն լեզու՞ն:
Մխիթարյան — Շաբաթական երեք օր հաճախում եմ գերմաներենի դասերի:
Աբրահամ — Ամեն ինչ շատ արագ կանցնի: Միկին շատ խելացի տղա է, նա արդեն տիրապետում է 5 լեզուների. հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն: Այստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
«Բիլդ» — Արթուրը հայտնի է իր մեծ սրտով: Նա Հայաստանում աջակցում է բազում սոցիալական նախագծերի: Դուք նույնպե՞ս:
Մխիթարյան — Ես արդեն օգնել եմ անօթևան երեխաների, օրինակ` հագուստներով:
Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը:
Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում:
Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ:
Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել և դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում: «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:
— Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանք»: Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր—Թադևոսյանը կամ, ինչպես շատերին է հայտնի, Կոմանդոսը:
—Պրն. Թադևոսյան, ազատամարտիկներն այսօր ապրելու նվազագույն պայմաններ են պահանջում:Ինչպես հայտնի է, նրանք օրեր շարունակ նստացույց կազմակերպեցին, սակայն ռեալ հաջողություն դեռևս չեն ունեցել: Ձեր գնահատականը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
-Դե մեր պետությունն ամեն ինչի համար փող ունի, ազատամարտիկների համար չունի, նրանք, ովքեր ավելի ունևոր են, գծեր ունեն, մեր պետությունը ոնց որ իրենց մասին ավելի է մտածում: Ազատամարտիկներին գովում են, մի երկու հատ մեդալ ու պատվոգիր են տալիս, դրանով իրենց թվում է, թե մեծ գործ են անում: Մարդիկ, ովքեր ստեղծեցին այս պետությունը, անկախ պետության հիմքը դրեցին, այսօր անտեսված են:
—Հայտնի է, որ անտեսված են, նույնիսկ մոռացության են մատնված մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել պատերազմում: Օրինակ` հակաօդային պաշտպանությունը ստեղծողների անունը չի շրջանառվում,մասնավորապես Նորատ Տեր-Գրիգորյանցի: Այս հանգամանքը ինչպես կարելի է բացատրել:
-Դա բացատրվում է նրանով, որ ուրիշների արածը իրենց են վերագրում, հետո մենք ճիշտ պատմություն չունենք, միշտ ինչ-որ կողքի մարդիկ են հայտնվում, սկսում են իրենց գովել, մեր կառավարության բնույթն էլ էն ա, որ իրանք իրանց գովան, ասեն՝ մենք էս ենք արել, էն ենք արել…ինձ զանգում են իմ մարտական ընկերներից ու ասում, որ ամեն ամիս դեղերը 200-300 դրամով թանկացել են, իրանք մի փոքր գումար են ստանում, բայց էդ կոպեկներն էլ դեղերի վրա է գնում:
Էդ մարդիկ ստեղծեցին էս անկախ երկիրը ու տեսան, թե ում ձեռքն ինչ անցավ:
Էն որ Իշխան Զաքարյանն ասեց՝ խախտումներ կան, վայ, սաղ էնպես խառնվեցին, իրանց մաքուր, արդար ներկայացրին, թե ոնց կարա էդպիսի բան լինի:
Ինչ վերաբերում է Գրիգորյանցին, ինքը ռազմական տեսակետից շատ խելացի մարդ է, մեծ ներդրումներ ուներ արած, բայց չէր կարողանում մեր պրոբլեմների մեջ մնալ, ինքը իր առաջ դրեց էն հարցերը, որ պիտի լուծեր, լուծեց ու թողեց գնաց, չուզեցավ էն պրոբլեմների մեջ մնալ, որ կային մեր բանակում:
—Մեր մենթալիտետի՞ հետ չհաշտվեց, որ թողեց հեռացավ:
-Դե նույնիսկ ցանկացած կոլեկտիվում մի քանի խմբավորումներ են լինում, ինչն էլ թուլացնում է կոլեկտիվը, ու որոշումներն էլ միասնական չեն լինում, ինքը երբ հասկացավ, թե ինչ է կատարվում մեզ մոտ, թողեց ու գնաց:
—Գիտեմ, որ Վազգեն Սարգսյանի հետ էլ է խնդիրներ ունեցել, ինչի՞ց էին առաջացել հակասությունները՝ ռազմակա՞ն տեսակետից, թե՞ լիդերության խնդիր կար:
-Դե չեմ կարող ասել, որ մենակ Վազգեն Սարգսյանի հետ է հակասություն ունեցել:
Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ:
Վազգեն Սարգսյանը էն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել, ամեն ինչ ինքն է արել, բայց ինքը սխալ բաներ շատ է արել, օրինակ՝ Շուշին կարող էր ղեկավարել մեկը, ինքը որոշեր ասեր՝ արդեն դու չես ղեկավարում, ու ուրիշին ասեր ղեկավարի:
Շուշին ազատագրելուց տասը տարի հետո ինձ նոր մի հատ մեդալ են տվել, փաստաթղթերս էլ որ նայեք, էնտեղ նշված չէ, թե ես Շուշի եմ մասնակցել, Ղարաբաղ եմ մասնակցել:
Ժամանակը կանցնի, և ամեն ինչ իր տեղը կընկնի. ինչպես Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իրենց հայացքներն ունեին:
Չկա ճիշտ գրականություն Շուշիի մասին, ՊՆ-ն փորձեց գիրք տպագրել, բայց էնտեղ շատ բաներ կան, որ չեն համապատասխանում իրականությանը:
—Շուտով արդեն տասնչորսերորդ տարին է լրանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, սակայն այն այդպես էլ մնաց չբացահայտված, ու՞մ էր պետք Վազգեն Սարգսյանի մահը:
-Վազգեն Սարգսյանը, իմ կարծիքով, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, ոչ ադրբեջանցիք, ոչ թուրքերը, ոչ էլ ռուսներն արեցին, հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին:
Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել:
—Խոսելով արցախյան ազատամարտից, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ, թե այդ տարիներին ինչու՞ ՀՀՇ—ն արգելեց ՀՅԴ—ի գործունեությունը, ի՞նչն էր պատճառը, որ պատերազմի ժամանակ ջոկատները միասին չէին պայքարում:
-Դաշնակներն իրենց ջոկատներն ունեին, ՀՀՇ-ն իրենը, ցեղակրոնները իրենց, մենք շատ թույլ էինք ու քիչ, զենք չունեինք, բայց մեր բախտը բերեց, որ մենք միավորվեցինք՝ հասարակ ժողովուրդն ու ազատամարտիկները, սակայն դեռ Շուշին չգրաված՝ առաջնորդները իրար դեմ դուրս եկան:
Ես ոչ դաշնակ եմ, ոչ ՀՀՇ, բայց պիտի ասեմ, որ Շուշիի ժամանակ գլխավոր դերը ՀՅԴ-ն էր խաղում, ՀՅԴ-ի գիծը ճիշտ գիծ էր, իրենք պաշտպանում էին Ղարաբաղը, ուզում էին, որ շարժումը համաժողովրդական լինի, ես շփվել եմ երկու կողմի հետ էլ, կարող էի ՀՀՇ-ի կողմից անպատիվ խոսքեր լսել դաշնակների մասին, դաշնակները տենց չէին խոսում:
Մեր թույլ կողմն էն էր, որ միասնական չէինք ու շատ բան կարող էինք անել, եթե ՀՅԴ-ի ու ՀՀՇ-ի ջոկատները համագործակցեին, իրանք երկուսն էլ թուրքերի դեմ էին, բայց իրար հետ չէին համագործակցում:
Հիմա էնքան մարդկանց են որպես հերոս ասում. Լիսկան ոչ մի տեղ չի մասնակցել, բայց իրան մարտական խաչ են տվել, իսկ մեր իրական շատ հերոսներ մոռացվել են:
Քիչ առաջ քաղաքացի է ինքնասպան եղել՝ նետվելով Կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից, որտեղ տեղակայված է ԿԳ նախարարությունը:
Նա ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանն է:
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց, որ տղան ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս է եկել և տեղի է ունեցել դեպքը:
Նրա բնորոշմամբ, Հայկը շնորհալի, պարտաճանաչ, կոլեկտիվի հետ երբեք խնդիր չունեցող անձնավորություն է եղել, այսօր էլ իրեն սովորականի պես է պահել:
Օգոստոսի 20-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հայտնել է, որ մոտ 25 տարեկան աղջիկ ցած է նետվել կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Փ.-ը (ծնվ. 1986թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ մասնակցեց Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ տուրի «Բորուսիա Դորտմունդ» – «Այնտրախտ Բրաունշվեյգ» հանդիպմանը: Նա խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց միայն խաղավարտից մեկ րոպե առաջ:
«Սա իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր «Բորուսիայի» մարզաշապիկով, և ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Ամենակարևորն այն է, որ կարողացանք 3 միավոր վաստակել: Այժմ պետք է ամբողջովին կենտրոնանանք առաջիկա ուրբաթ օրը (օգոստոսի 23-ին) կայանալիք Բրեմենի «Վերդերի» հետ կայանալիք խաղի վրա»,-խաղից հետո ասել է հայ ֆուտբոլիստը:
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, կիսաեզրափակիչում պարտվելով հունգարացի Ադամ Համորիին, նվաճեց բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակիչի ուղեգիրը Սարգսյանը նվաճեց պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցչին:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է: Դորտմունդի ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի տեղեկացմամբ, Հենրիխը պատրաստ է մասնակցել պաշտոնական խաղում, գրում է Goal. com-ը:
«Հենրիխը կընդգրկվի հայտացուցակում և կմասնակցի «Բորուսիա»-ի առաջիկա հանդիպմանը: Նախորդ օրը թիմի երկու կազմերի մասնակցությամբ 70 րոպե տևողությամբ հանդիպում ենք անցկացրել: Րոպե առ րոպե Հենրիխի խաղում տարբերություն էր նկատվում: Այն բարելավվում էր, իսկ ֆուտբոլիստը վստահ էր զգում էր իրեն:
Հենրիխը հիանալի ֆուտբոլիստ է և տարբերվում է Մարիո Գյոտցեից: Մխիթարյանն այլ տիպի է պատկանում»,- նշել է Կլոպը:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մաշտոցի պողոտայում մի շատ լավ, կոլորիտով սրճարան կար` չեմ հիշում` Արգիշտի, թե Ուրարտու անունով: Հիմա այն կարծեմ վերածվել է խանութի: Ինչևէ, դա չէ կարևորը: Այդ նախկին սրճարանի «մասունքներից» մնացել է մի գեղեցիկ, հոյակապ, յուրօրինակ արձան՝ հայ կնոջ արձան, ազգային տարազով: Այդ արձանը չի նկատվում, անցորդները չեն նկատում, այն չի չի խոսում՝ այդ շրջապատի «դիզայնի» հետ, մի խոսքով իր տեղում չէ…
Երբ նայում ես արձանին, կարծես նա հայացքով աղերսում է իրեն տեղափոխել այդ կորած մոլորած տեղից, տանել մի այնպիսի վայր, որտեղ կերևա իր գեղեցկությունն ու ինքն էլ շրջապատին, աշխարհին «կնայի» այլ հայացքով, այլ վայրից և ոչ թե այդ անշուք, մոռացության մատնված անկյունից»:
Օգոստոսի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում պարտվեց Ալբանիայի հավաքականին 0:2 հաշվով: Ալբանիայից վերադառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց ՀՖՖ պաշտոնական կայքի հարցերին:
-Կարելի է ասել, որ առաջին խաղակեսը վատ չստացվեց, որովհետև տղաները հիմնականում անում էին այն, ինչ մենք իրենցից պահանջել էինք: Ուղղակի մենք չօգտագործեցինք մեր պահերը, փոխարենը իրենք կարողացան գրավել մեր դարպասը: Երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք, ինչի պատճառը հավանաբար նաև այն էր, որ շատ փոփոխություններ արեցինք, և խաղացողների միջև խաղակցվածությունը կորավ: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ խաղից այդքան էլ գոհ չեմ: Բացի այդ հանդիպումը ցույց տվեց, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով այնքան էլ պատրաստ չէին: Կամո Հովհաննիսյանը երկար ժամանակ բաց էր թողել և լավագույն մարզավիճակում չէր: Լևոն Հայրապետյանը, բնականաբար, այդքան երկար չխաղալուց հետո դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Լավ վիճակում չէր նաև Խաչատուրովը, որը վերջին հանդիպումներում քիչ էր խաղացել: Խաղում արագությունները բարձր էին և մեր պաշտպանները շատ հաճախ չէին հասցնում, բայց մենք ուրիշ տարբերակ չունեինք, որովեհետև մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին: Ես խոսել եմ բոլոր տղաների հետ և զգուշացրել նրանց, որ մինչև Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումը պետք է ամեն ինչ անեն՝ լավ մարզավիճակում ներկայանալու համար:
-Ալբանիայի հավաքականը զարմացրե՞ց ինչ-որ բանով, թե՞ խաղաց այնպես, ինչպես սպասում էիք:
-Ալբանիան հիմնականում խաղաց այնպես, ինչպես միշտ: Ալբանացիները բավականին ագրեսիվ, արագ և պինդ թիմ ունեն, և պատահական չէ, որ այդքան բարձր տեղ են զբաղեցնում իրենց խմբում: Միակ փոփոխությունը կայանում էր նրանում, որ այս անգամ ավելի շատ էին կարճ և միջին փոխանցումները, որի պատճառը, հավանաբար, այն էր, որ առջևի գծի 2 խաղացողները փոխվել էին:
-Խաղից առաջ նշել էիք, որ պետք է աշխատել դիրքային գրոհների բարելավման վրա: Այդուհանդերձ, կրկին որոշակի դժվարություններ կային պաշտպանությունից գրոհ կառուցելու ժամանակ:
-Այո, որոշակի դժվարություններ կային: Հենց այդ պատճառով մենք երկրորդ խաղակեսում սկսեցինք կենտրոնում խաղալ 4 կիսապաշտպանով, այսինքն՝ առանց աջ կիսապաշտպանի: Խնդիրն այն է, որ ստիպված էինք փոխարինել Մարկոսին, որովհետև նա դժվարությամբ էր տեղաշարժվում խաղադաշտում: Հենց այդ պատճառով կրկին սկսեցինք ավելի շատ խաղալ եզրերով: Բնականաբար, մենք շատ տեղ ունենք աշխատելու դիրքային գրոհների բարելավման վրա, բայց դա պետք է արվի մարզումների ընթացքում, իսկ այս անգամ մեր ժամանակը շատ քիչ էր: Բացի այդ 7 խաղացողներ մեզ միացան արդեն Ալբանիայում: Որոշ դրվագներում առաջին խաղակեսում մեր խաղը վատ չէր ստացվում, կարճ փոխանցումներն անցնում էին, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել:
-Վարազդատ Հարոյանը անընդհատ փորձում էր երկար փոխանցումով սկսել գրոհը, բայց հաճախ սխալվում էր: Ի՞նչն էր պատճառը:
-Մենք նրան կոնկրետ առաջադրանք չէինք տվել կատարել երկար փոխանցումներ, ուղղակի կապված իրավիճակի հետ՝ Հարոյանը ինքնուրույն որոշումներ էր կայացնում: Եղան նաև դեպքեր, երբ Հարոյանը կատարում էր կարճ փոխանցումներ դեպի հենակետայինները կամ եզրեր, որից հետո գրոհը շարունակություն էր ստանում:
-Կարողացա՞ք կատարած փոփոությունների միջոցով տեսնել այն, ինչ ուզում էիք:
-Հիմնականում, այո: Փոփոխությունների նպատակը տարբեր խաղացողների որոշակի դիրքերում տեսնելն էր, ինչպես նաև պաշտոնական խաղերում քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալը: Չեմ ուզում անդրադառնալ խաղացողներին առանձին-առանձին, բայց կարող եմ ասել, որ հիմնականում տեսա այն, ինչ ուզում էի:
-Ձեր կարծիքով կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ չափով խնայում էին իրենց:
-Իհարկե ոչ: Ուղղակի բոլոր ֆուտբոլիստներն էլ ենթագիտակցորեն հասկանում են ընկերական և պաշտոնական խաղերի տարբերությունը: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ: Եթե դուք նայեք նույն օրը կայացած մյուս խաղերը, կտեսնեք, որ նմանատիպ խնդիրներ ունեին նաև մյուս հավաքականները: Նույն Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Պարագվայի հավաքականին: Մեզ համար առավել կարևոր է վերլուծություններ անել ու հնարավորինս լավ պատրաստվել մոտակա խաղերին:
-Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ թիմի վրա Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:
-Մխիթարյանը թիմի առաջատարներից է և, բնականաբար, նրա բացակայությունը չէր կարող ազդեցություն չունենալ: Այս անգամ նրա դիրքում խաղում էր Մարկոսը, որը նույնպես մեր հիմնական կազմի խաղացող է, բայց, ցավոք, լավ մարզավիճակում չէր: Ֆուտբոլում մանրուքներ չկան, և եթե ֆուտբոլիստը չի խաղում իր թիմի հիմնական կազմում, դա չի կարող չանդրադառնալ նրա մարզավիճակի վրա: Եթե 11 ֆուտբոլիստներից նույնիսկ չորսը չունեն խաղային մշտական պրակտիկա, դա անպայման ազդում է ընդհանուր թիմի վրա: Իսկ, օրինակ, Գևորգ Ղազարյանի մոտ հակառակ պատկերն է: Նա վերջին շրջանում խաղում է շատ խիտ գրաֆիկով, այդ պատճառով նրա մոտ նկատվում էր որոշակի հոգնածություն: Մինչև սեպտեմբերի 6-ը՝ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, 3 տուր կա և մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն օպտիմալ մարզավիճակում լինելու համար:
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Արասի՝ անընդհատ կենտրոն տեղախոխվելը:
-Մենք Արասին որոշակի ազատություն էինք տվել, քանի որ երբ նա եզրից ներս է մտնում՝ տեղափոխվելով կենտրոն, կարողանում է սրություն ստեղծել: Իսկ ընդհանրապես, ես չեմ դադարի կրկնել, որ սխեմաների առկայությունը ժամանակակից ֆուտբոլում պայմանական է: Հատկապես հարձակման գիծը պետք է լինի ճկուն, որպեսզի կարողանա անակնկալի բերել մրցակցին:
-Ի՞նչ խնդիրներ է դրված հավաքականի առջև վերջին 4 խաղերից առաջ:
-Մենք արդեն ապացուցել ենք, որ ունենք լավ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Մեկ անգամ արդեն ասել եմ, կարող եմ նորից կրկնել, որ մեզ պակասում է միայն կայունությունը: Բայց մենք կորցնելու ոչինչ չունենք, այնպես որ ձգտելու ենք յուրաքանչյուր խաղում հասնել առավելագույն արդյունքի:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.