23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.
«Մեծարգո Նախագահ.
Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս` Արտակը աչքի է ընկել դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար: Իմ մասին Դուք` լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել:
Հանրահայտ է նաև Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը` ոչ միայն Գորիսում, Սյունիքում ու Ղարաբաղում, այլ` ողջ Հայաստանով մեկ: Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ: Նաև` հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Լիցկյա» մականունով) բազմաթիվ «քաջագործությունների» շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է` լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ` իր հայրենիքը: Այդ «քաջագործություններից» բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը` «քացի տալը», որի համար նա, ինչպես և իր մյուս բոլոր չարագործությունների համար, պատասխանատվություն չկրեց:
Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի ամդամների հետ մեր շփումները: Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս` Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև` իջեցրել ճանապարհին:
Նույն օրը երեկոյան Ս.Խաչատրյանը, իր որդիներն ու թիկնապահները սպանել են Ավետիքին և ծանր վիրավորել մյուս որդուս` Արտակին:
Այս ոճրագործությունը ցնցեց ողջ հանրությանը, բոլորը համոզված էին, որ այս անգամ «Լիցկյան» անպատիժ չի մնա: Այդ համոզմունքը փոխանցվեց նաև ինձ և ես ապավինեցի արդարադատությանը, կարծելով, որ նույնիսկ «Լիցկյան» իր հովանավորների հետ միասին չի կարող կոծկել այս ոճրագործությունն ու անպատիժ մնալ:
Սակայն դեպքից մի քանի օր անց ՀՀ զինվորական դատախազը և Սյունիքի մարզպետարանը (համզոված եմ` փոխհամաձայնեցված կերպով) հրապարակային հայտարարություններով հանդես եկան, որորցում դեպքը ներկայացրեցին գլխիվայր շուռ տված: Ու նրանց հայտարարությունների հետ զուգահեռաբար (համոզված եմ` նույն անձանց կողմից ուղղորդված) համացանցում հայտվեց մոնտաժված և կեղծված մի տեսանյութ, որը այնպես հմուտ էր կեղծված, որ տպավորություն էր ստեղծում, թե գալով դեպքի վայր, հարձակվել են իր տղաները, թե իբր` առաջինը կրակել է Արտակը (այն դեպքում, երբ գործով հիմնավորվել է, որ նա առհասարակ չի կրակել), իսկ Տիգրան Խաչատրյանի (ով իրականում առաջինն էր կրակել) կրակոցները առհասարակ չեն երևում: Զուգահեռաբար լուրեր էին տարածվում (հնարավոր է` այդ լուրերը հասած լինեն նաև Ձեզ), թե իբր Արտակը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ:
Այս ամենը կատարվում է մի պարզ նպատակով` հասարակության և իշխանությունների մոտ դեպքի հանգամանքնեը կեղծված ձևով ներկայացնելով հող նախապատրաստել` «Լիցկյայականներին» օգնելու համար:
Արդյունքում, Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, այլ դրա փոխարեն այսօր հող է նախապատրաստվում նրա որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով բազմաթիվ կրակոցներ է արձակել որդիներիս վրա, օգնելու համար:
Այստեղ-այնտեղ, բազմաթիվ պաշտոնյաների (հնարավոր է նաև` Ձեր) մոտ լուրեր են տարածում, թե իբր Արտակի արյան մեջ ալկոհոլի բարձր պարունակություն է հայտնաբերված եղել, խոսվում է 4 մգր/լ պարունակության մասին, այն դեպքում, երբ հայտնաբերվել է 1 մգր/լ պարունակություն, ընդ որում` այդ պարունակությունը ոչ մի կապ չունի դեպքի հետ, քանի որ արյան նմուշը վերցվել է դեպքից 6 օր անց: Զուգահեռաբար լռում են Տիգրան Խաչատրյանի մազերի և մեզի մեջ թմրամիջոցների առկայության մասին, ինչը միանշանակ վկայում է, որ նա դեպքի ժամանակ եղել է թմրամիջոցների ազդեցության տակ:
Վերջին օրերին տեղեկություններ են գցել շրջանառության մեջ, թե իբր` Արտակը հրաժարվում է ցուցմունք տալուց, առերեսումների մասնակցելուց, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Նունիսկ այն հանգանանքը, որ Արտակը` դեռևս չապաքինված, իր զորամասի հրամանատարությունն է իրականացնում, օգտագործում են նրա դեմ, ասելով, թե իբր եթե իրականում առողջական պրաբլեմներ ունենար` չեր գնա զորամաս ու չէր իրականացնի իր պարտականությունները: Արի ու բացատրի այս` բանակից անտեղյակ «զինվորականներին», թե ինչպես է իսկական հրամանատարը մի կողմ թողնում իր առողջական ու մնացած խնդիրները, եթե ծառայողական անհրաժեշտություն է առաջանում:
Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին, ընդ որում, այդ մեղադրանքը հորինված է զուտ այն բանի համար, որպեսզի ինչ-որ հավասարակշռության պատրանք ստեղծվի «Լիցկյայականների» ու իմ որդիների գործողությունների միջև:
Տեսնելով, որ գոյություն ունեցող մեղադրանքը անհեթեթություն է, այժմ նոր, ավելի ծանր մեղադրանք են մոգոնում, որպեսզի մեզ ստիպեն հաշտվել այն մտքի հետ, որ պետք է օգնեն Սուրիկ Խաչատրյանի կողմին: Այդ կեղտոտ սցենարի մասին վաղուց արդեն մեզ զգուշացրել էին, քանի որ պարզվում է` այդպիսի «հնարքներ» զինդատախազությունը բազմիցս է կիրառել, երբ ցանկացել է հովանավորել կողմերից մեկին: Ինձ դա թվում էր անհավանական, մինչև որ ինքս չբախվեցի այդ կեղտոտ իրականության հետ»:
Այժմ էլ քննչական մարմնի ու դատախազության բոլոր հաղորդագրությունները վերաբերվում են Արտակ Բուդաղյանին, կարծես թե այս գործով ամենագլխավոր դերակատարը նա լինի: Միաժամանակ ամեն ինչ անում են` իրական մեղավորներին մոռացության ենթարկելու, Լիցկյային տեսադաշտից հանելու համար:
Մինչդեռ ես միշտ հիմնավոր կերպով պնդել եմ, որ Լիցկյան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Ձեզ երևի զեկուցած լինել, թե Սուրիկ Խաչատրյանը չի կրակել իմ որդիների վրա: Ես կապացուցեմ հակառակը, եթե քննությունը օբյեկտիվ ընթանա:
Սակայն, այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյող Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկկա են բավարար ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով: Այսպես. քրեական գործով հաստատվել է, որ Տիգրան Խաչատրյանը իմ որդիներին կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով,քրեական գործով հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավվել է «PIETRO BERETTA» դրոշմվածքով ինքնաշեն ատրճանակ: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով:
Իմ ամբողջ կյանքում ոչ ես և ոչ էլ որդիներս չէինք առնչվել քննչական մարմինների և դատախազության հետ և հիմա ինձ համար կրկնակի ցնցում է տեսնել, թե ի՞նչ անընդունելի մեթոդներով են այդ մարմիններն աշխատում: Իմ որդիների արյունը նրանք դարձրել են սակարկության առարկա, փորձելով մեզ ճնշելու, իմ տղային վարկաբեկելու և կերծ մեղադրանքներ ներկայացնելու միջոցով պահանջատիրոջից ինձ դարձնել պաշտպանվող: Որքանով ես կարողացա համոզվել այս գրեթե երեք ամիսների ընթացքում, իրավապահ մարմիններում ոչինչի հնարավոր չէ հասնել, եթե դիմացինդ ազդեցիկ շրջապատ և ընկերներ ունի: Ես չեմ մոռացել, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը դեպքից մոտ մեկ ամիս անց հրապարակայնորեն գովում իր ընկերներին, ովքեր այդ դեպքի հետ կապված հովանավորել էին իրեն:
Ես կորցրել եմ իմ որդուն և նրան այլևս հնարավոր չէ վերադարձնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմ` թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը»:
«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչ ծանր է ամեն օրն այս 44 աստիճանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունից առավել՝ նախ Հայրենիք է կոչվում։ Ծանր, շատ ծանր է ապրել հայրենիք- պետությանդ մեջ ու չհավատալ։ Հավատալու, չհուսահատվելու, Հայրենիքին ու նրա ապագային նվիրվելու մղումը արդարության ու արժանապատվության փոքրիկ-փոքրիկ օազիսներ է գոյացնում, ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ, ներշնչում, որ անկշտումությունը սահման ունի, մարդկային բանականությունը, խիղճը, չափի զգացողությունը, վերջապես քաղաքական իմաստնությունն ու բարոյականությունը չեն լքել մեր մի բուռ, խոցված սահմանները։
Պարզից էլ պարզ է, քրիստոնեական ու համամարդկային. չես հավատում՝ չկաս…
Ինչպես չկա հայ երիտասարդության այն 70 տոկոսը, ով չի հավատում իր երկրին ու առաջին իսկ առիթի դեպքում քառատրոփ կփախնի Հայրենիքից։ Հայաստանի Հանրապետությունն իր համոզումներում ընդամենը աշխարհագրություն է դարձել, նա ընդամենը մարդահամարի ցուցանիշ է, քաղաքացիապես, իբրև ազգային հարստություն ու անվտանգության գործոն նա չկա։ Միթե դժվար է սա ընկալել, հասկանալ, գիտակցել…
Նայում եմ Կոմիտաս 5-ում ոստիկանների վարքագիծն ու փորձում, ինձ ներշնչում հավատալ, թե նրանք հանրային կարգ են պաշպանում, մեր բոլորի խաղաղ համակեցությունն ու մարդկային իրավունքները։
Այնքան եմ ուզում հավատալ…նույնիսկ, երբ մայթին կանգնածներին են գետնաքարշ խոթում ոստիկանական մեքենաները։ Հավատում եմ նաև հակարանիքի վերածվող վիրավորանքս մեղմելու, հուսահատ աղջիկների ու կանանց անզոր ճիչը չեզոքացնելու, Սումգայիթ, Բաքու, թուրք բառերն այդ համատեքստում լսած չլինելու համար։
Հավատիս վերջին փշուրները փոշիանում են, երբ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ամենավերջում, երբ փողոցը «մաքրված է» է ու օպերացիան «գլուխ բերած», անկեղծանում է՝ «Ինչի պիտի չկառուցվի, որ, լավ էլ լավ շենք ա, բոլոր նորմերը պահած, սեյսմակայուն, էսթետիկ, դիզայնով..»։ Ահա և վերջ…
Հիմա մտածում եմ, ո՞նց անենք, որ էս փոխգնդապետի քաղաքաշինական տաղանդը Նարեկ Սարգսյանը նկատի, թե չէ՝ ի~նչ հասարակական կարգ, ի~նչ խոչընդոտել, ի~նչ հանրային տարածք…ինչ ՀՀ օրենքներ…
Իսկ ես, այնուամենայնիվ հավատում եմ՝ մեր քաղաքն ԻՍԿԱԿԱՆ տերեր ունի ու նրանք քիչ չեն»։
Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:
Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Վերջերս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն իր մամլո ասուլիսում անդրադարձավ Հայաստանում գիտության հիմնախնդիրներին: Այդ մամլո ասուլիսը ծնունդ տվեց բազմաթիվ հոդվածների ու ռեպորտաժների, որոնց միայն վերնագրերն ի մի բերելով, ստանում ենք հայաստանյան գիտության ընդհանուր պատկերն ու այդ ոլորտում պետության ռազմավարությունը՝ խոսքի և գործի հակասությամբ:
«Հայաստանում գիտությունը ծերանում է», «Հայաստանում գիտնականն ամենաանտեսված խավն է», «300 մլն դրամն առ ոչինչ է», «Գիտությունը ծերացել է». Արթուր Իշխանյան» ու էլի շատ նյութերի ցանկում տեղ են գտել նաև հետևյալ վերնագրերով նյութեր՝ «Չնայած պետական խղճուկ, աղքատիկ ֆինանսավորմանը՝ հայ գիտնականները զբաղեցնում են առաջին տեղը», «Армянские ученые в крайне тяжелом положении, но по продуктивности они первые в мире», որոնք, ամենայն հավանականությամբ ծնվել են «անթել հեռախոսի» սկզբունքով՝ որպես սկզբնաղբյուր ունենալով «Հայ գիտնականների վիճակը ծայրահեղ է, բայց արդյունավետությամբ նրանք առաջինն են աշխարհում» նյութը, որում բառացիորեն գրված է հետևյալը՝ ՀՀ գիտության ոլորտում վիճակն այսօր ծայրահեղ է. գիտնականների թիվը շատ քիչ է և շատ ծեր են, մինչդեռ զարմանալի պարադոքս կա, այս պայմաններում Հայաստանի գիտնականներն իրենց արդյունավետությամբ առաջինն են աշխարհում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։
Նման հայտարարությունը առաջացրել է ալիք. մեկը զարմանում է, մյուսը ճշտում, թե ինչ է ճշգրիտ ասվել, երրորդը՝ քննադատում սխալ ինֆորմացիա տարածողին, չորրորդը՝ «անթել հեռախոսի» սկզբունքով գործողին: Մասնավորապես, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջում Լիլիթ Վարդանյանը գրել է հետևյալ մեկնաբանությունը՝ Հետաքրքիր է, ինչո՞վ են հայ գիտնականները զբաղեցնում առաջին տեղը: Եթե խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է` համաձայն եմ: Ուրիշ ոչ մի բանով հայ գիտնականին ես առաջին հորիզոնականում չեմ տեսնում: Ի պատասխան, Արմեն Պետրոսյանը գրել է հետևյալը՝ Արթուր Իշխանյանն ասել է, որ մեկ դոլարի դիմաց տված արդյունքով երևի առաջին տեղում է, կամ առաջիններից մեկը, որովհետև այդքան ցածր ֆինանսավորման դիմաց տված արդյունքը պետք է համարել հրաշալի։
Այնուամենայնիվ, որոշեցի այս հարցը ճշտել անձամբ իրենից՝ Արթուր Իշխանյանից:
—Պարո՛ն Իշխանյան, հավանաբար տեղյակ եք, որ Ձեր հնչեցրած միտքն առ այն, որ Հայաստանի գիտնականներն իրենց արդյունավետությամբ առաջինն են աշխարհում, բնականաբար, բուռն քննարկում է առաջացրել տարբեր լսարաններում, ի՞նչ կասեք այդ մասին:
—ԱՊՀ երկրների և մեր տարածաշրջանի երկրների մեջ, համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանի Հանրապետությունն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Իսրայելից հետո՝ մեկ գիտնականի հաշվով տված հոդվածների թվով և դրանց վրա կատարված հղումների թվով: Հաշվի առնելով, որ հակառակը` ֆինանսավորմամբ մենք զբաղեցնում ենք վերջին տեղերից մեկն աշխարհում, ապա կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանի գիտական համակարգը գործում է համեմատաբար արդյունավետ` համեմատած այլ ոլորտների հետ:
Իրոք, եթե համեմատենք այլ համակարգերի հետ, օրինակ՝ դատաիրավական համակարգի, ապա համեմատության եզրեր ուղղակի չենք գտնի, քանի որ մնացած բոլոր ոլորտներում, դատաիրավականում՝ առավել ևս, խոսք կարող է գնալ աշխատանքի և արդյունավետության ամենացածր մակարդակների մասին և ամենաբարձր վարձատրության:
Վարչապետը, տեղի տալով հանրության ուժեղ ճնշմանը, 2013թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ամփոփիչ իր ելույթում ասաց՝ մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը:
Ուրեմն՝ եթե արդյունավետ է, ապա…
Վարչապետի այս խոսքը պարզապես ծաղր է հարուցում. Հայաստանում մեկ գիտնականի հաշվով կատարվող ծախսը 100-ից ավել անգամ պակաս է, քան եվրոպական երկրներում: Ծախս չեն անում, բայց արդյունավետություն են պահանջում, և դա այն դեպքում, երբ արդյունավետությունը պարզապես աչքներն է մտնում…
Նաիրա Վարդապետյան
Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջվածն է Գյումրիում։ Այս մասին կարելի է դատել՝ ընթերցելով Աշխատանքի և սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները։
Գործատուները մեծավմասամբ բժիշկներ են փնտրում, օրինակ, ակնաբույժ՝ 67.000 դրամ աշխատավարձով, ատամնաբույժ՝ 70.000 դրամ, բջջաբան, բջջաբանական կաբինետի բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ՝ 62.000 դրամ, էխոսկոպիստ, էնդոսկոպիստ, թորակալ վիրաբույժ, ընդունարանի բժիշկներ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, սրտաբան ու ռենտգենոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան և այսպես շարունակ։
Այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում կամ բժիշկ չի մնացել, բոլորն արտագաղթել են, կամ աշխատավարձն այնքան ողորմելի է, որ լավ է բանվոր աշխատես, քան բժիշկ։
Ի դեպ, բժիշկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ մեզ բուժհիմնարկներից մեկի ղեկավարը այսպես ասած՝ ներքին կարգով տեղեկացրեց, որ ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագրից օգտվել են հենց Գյումրու բուժաշխատողները, նրանք մեկը մյուսին թիկունք կանգնելով՝ հերթով դուրս են տարել իրենց կոլեգաներին»։
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։
Այսօր Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն aravot.am-ի հետ զրույցում հայտարարություն է արել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել:Նա դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ էր արել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված: Նրա մեկնաբանությամբ՝ «Մեր ժամանակների հակահերոս Լիսկան առանձնացրել է 2 փաստ և պահանջ ներկայացրել, որպեսզի ինձ դատարանը համարի զրպարտիչ, ինձ ստիպեն, որ հերքում տամ, հերքեմ իմ հայտարարությունները և միաժամանակ պահանջել է ինձնից՝ վերջին 19 տարիների ընթացքում գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացուց, իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ»:
Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի այդ դատական հայցի հետ կապված հայտարարեց. «Այդ հայցադիմումը ամբողջությամբ տաղտկալի բարբաջանք է: Այն ունի ազգօգուտ պայքարից ինձ շեղելու, հանրության ուշադրությունը իր մոգոնած ճղճիմ հարաբերություններին բևեռելու սին նպատակ: Ոչ տխրահռչակ Լիսկան, ոչ 20-ամյա լռությունից հետո նրան, կարևոր չէ ինչի դիմաց, օգնության շտապած նախկին սիրուհին և զոհը, ոչ էլ ոչ ոք ինձ չեն կարող շեղել բռնազավթված Գորիսը, Սյունիքը, Հայաստանը լիսկաթափելու, ազատ, անկախ հայրենիք կերտելու 1988-ին որդեգրածս ուղուց»:
Հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ Սամվել Հարությունյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Սամվել Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը ցայսօր չի ընկալել և չի կարող ընկալել այդ բառերի իրական իմաստը, արժանիքներ, որոնցից երբեք չի ունեցել: Աքսիոմատիկ ճշմարտությունն ապացուցելու խնդիր չունի, իսկ ճշմարտությունն այն է, որ մեր ժամանակների հակահերոս, գողության, չարամիտ խուլիգանությունների, ամուսնացած լինելու և 2 դուստր ունենալու պարագայում կնության վերցնելու նպատակով թուրք աղջիկ առևանգելու, բռնաբարելու համար դատապարտված, 1972-87 թթ հիմնականում կալանավայրերում անցկացրած Սուրիկ Խաչատրյանը, վերջին 23 տարիներին կանաչ ճանապարհ և բարձր պետական պաշտոններ ստանալով ՀՀ բարձրագույն իշխանավորների կողմից, կատարել է բազմաթիվ ծանր ոճիրներ, այդ թվում՝ սիրուհի Արևիկ Միրզոյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու, իրենից սպասվող երեխային սպանելու, քաղաքացի Անուշավան Առուշանյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու մասին: ԶԼՄ-ներով հրապարակվել են հարյուրավոր հոդվածներ, հայտարարություններ, ելույթներ, բերվել են նրա ոճիրներն ապացուցող աղաղակող փաստեր, որոնցից ոչ մեկը դատարանի վճռով կամ այլ կերպ հիմնավորապես չի հերքվել: Միայն վերջին 80 օրերին հեռուստաեթերով, այլ ԶԼՄ-ներով ունեցածս ավելի քան 20 ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում հրապարակել եմ Լիսկայի և նրա բանդայի կատարած ոճիրների մասին ճչացող փաստեր, ապացույցներ, քանիցս պահանջել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները վերջակետ դնեն վերջինիս 23-ամյա արտասովոր քրեական ընթացքի հետ կապված, դրսևորած հանցավոր անգործությանը, անհապաղ հարուցեն քրգործ, ձերբակալեն ու կալանավորեն նրան: Սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցված»:
Սամվել Հարությունյանը վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը իր պետական և մյուս լծակներն է օգտագործում՝ իր կատարած ոճիրները պարտակելու ուղղությամբ. «Անկասկած, ճչացող ցինիզմ է, որ այդքանից հետո Խաչատրյանն իրեն իրավունք է վերապահել հրապարակածս մոտ 50 փաստերից առանձնացնել ընդամենը երկուսը՝ փորձելով հենվել այն իրողության վրա, որ Արևիկ Միրզոյանի վրա 92-ին կրակելու և Անուշավան Առուշանյանի վրա 96-ին կրակելու փաստերի վերաբերյալ հարուցված քրգործերը առաջինի դեպքում զինդատախազության, իսկ երկրորդի դեպքում՝ Գորիսի դատախազության կողմից ջրվել, հետո էլ հանիրավի կասեցվել, ապա կարճվել են: Այդ ծանր հանցանքների համար նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:
Ըստ պարոն Հարությունյանի, վրդովեցուցիչ է, որ դատարանը աճապարելով՝ վարույթ է ընդունել Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումը. «Հայաստանում արյունարբու, դահիճ, բռնաբարող, թալանչի, կողոպտիչ, հափշտակիչ, կեղծարար, վնասատու, իշխանության և հայրենիքի զավթիչ, արտագաղթի մեղավոր, բառերի միավորման այդ և այլ արատավոր երևույթների վրա խարսխված համակարգը վերից վար կոչվում է լիսկայություն»:
Նա կոչ արեց «լիսկայությունը» նետել աղբանոց և ասաց, որ դատարանն ունի այդ հնարավորությունը՝ դրսևորելու անաչառ վերաբերմունք՝ «արդար վճռով ամբողջությամբ մերժելու Լիսկայի ապօրինի պահանջները և իր կարևոր ավանդն ունենալու հայոց հասունացող սրբազան պայքարում»:
Aravot.am
Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ին, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Մոսկվիչ 412» և «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 2012 թ. ծնված Մանե Վարդանյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Թերթի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ։ Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր՝ Ա. Ղուկասյանի քառասունքին։
Այսքանից հետո. թերևս պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վ. Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում էր պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ավելին, նրան անվանեց «դև»։
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը. «Ո՛չ, նման բան չկա»։ Հարցին, թե ականատեսներ են եղել, նա շարունակեց պնդել. «Նման բան չկա»:
Ժողովուրդ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հրաման է ստորագրել հանրապետության մի շարք ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու մասին, տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքը:
Համաձայն վերոնշյալ կարգի՝ որակավորման տարակարգ ստացած ուսուցիչները ՀՀ կառավարության սահմանած չափով կստանան ամենամսյա հավելավճարներ:
Նախարարը հրամանն ստորագրել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի որոշումը։
Արդեն մի քանի օր է բարձրությունից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործողների ողբերգությունը հուզում է հանրությանը: Մի առիթով հոգեբանն ասել է, թե՝ ինքնասպանությունների մասին չի կարելի խոսել, այն հակառակ էֆեկտ է տալիս:
Այսօր ժամը 12.36-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքնասպանության փորձ կատարողներ չկան:
Եթե այս դեպքում գործ չունենք իր քայլից փոշմանած ու նշված վայրից հեռացած քաղաքացու հետ, ուրեմն շատ ավելի մտահոգիչ երևույթի հետ ենք առնչվում. մարդկանց ողբերգությունը որոշ բախտախնդիրների համար դարձել է իրենց ժամանցը կազմակերպելու թեմա:
Արդյո՞ք սա այն դեպքն է, երբ կեղծ ահազանգների սիրահարներն արդեն ժամանցի այս տեսակն էլ են ներառել իրենց «մենյու»-ում, կարող են պարզել համապատասխան մարմինները:
Կարեն Վարդանյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.