23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Այն, որ Կոմանդոսը ստախոս է և օգտագործվում է կեղտոտ քարոզչական նպատակներով՝ դա հայտնի է վաղուց, որովհետև հենց ինքն էր, միակ մարդն ամբողջ Հայաստանի ռազմական վերնախավից, որն ասել է, թե Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր Շուշիի գրավման մասին»,-ասել է Լևոն Զուրաբյանը:
Նողկալի ու զավեշտալի է, երբ Արցախյան ազատամարտի մասին զուտ պատմական տեղեկություններից իրազեկ մարդիկ են իրենց իրավունք վերապահում գնահատականներ տալ իրական ու իսկական զինվորականներին, որոնք անկախ իրենց կատարած սխալներից՝ կերտել են մեր այսօրվա հաղթանակը: Պետք չէ օգտագործել մեր զինվորական մեծերի միջև ակամայից ծագած փոքրիկ միջադեպը և դա օգտագործել սեփական չնչին անձը հասարակությանը ներկայացնելու համար:
Վերջերս շատ ազատամարտիկների հետ զրույցում բոլորն էլ վրդովված էին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթյանի միջև ծագած փոքրիկ վիճաբանության կապակցությամբ:
Ես անձամբ գեներալ-գնդապետ Դարիբալթյանին տեսել եմ և՛ ռազմական խորհրդակցությունների ժամանակ, որտեղ նա որպես փորձառու զինվորական քննարկում էր այս կամ այն խոշոր ռազմական օպերացիանների ծրագրերը, և՛ խրամատներում , երբ զինվորներին սովորեցնում էր թաքնվել թշնամու հրետակոծությունից և ճիշտ կրակային դիրք գրավել: Նա ամենուր էր պատերազմի ժամանակ և իր անսպառ էներգիայով ու գեներալական փորձառությամբ օգնում էր և խորհուրդներ էր տալիս բոլորին:
Այդ անխոնջ ծերունի գեներալը 93-94 թթ.-ին ոտքով մեկ օրվա ընթացքում տասնյակ կիլոմետրեր էր քայլում՝ օգնելով դիրքեր պատրաստել և իր խորհուրդներով կազմակերպում էր պաշտպանություն ու հակագրոհներ:
Այսօր մոռանալ ու քննարկել այդ մարդու արածը Արցախյան ազատամարտի տարիներին, սխա՛լ է:
Միաժամանակ անուրանալի է նաև Կոմանդոսի հսկայական ներդրումն Արցախյան ազատամարտի ու Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կազմավորման գործում:
Խոջալուի ու Շուշիի փայլուն օպերացիաները ինքնին խոսում են այդ մարդու փայլուն ունակությունների ու հայրենասիրության մասին:
Հատկապես հիշատակելի է Մարտակերտի ծանր օրերին Կոմանդոսի հսկայածավալ գործունեությունը, երբ Դրմբոնում առաջնագծին շատ մոտ, գեներալ-մայոր Հարությունյանի հետ միասին, տքնաջան փորձում էին կանգնեցնել թշնամու առաջխաղացումները:
Քննարկումից վեր է ինչպես այս զորահրամանատարի, այնպես էլ Արցախյան ազատամարտի բոլոր հրամանատարների կատարած հերոսական գործերը:
Մի՞թե այդքան մեծ անհրաժեշտություն կա թշնամու քարոզչական ջրաղացին այդպիսի հեղեղ մատուցել և նսեմացնել հաղթանակ կերտողներին:
Պարոն Լևոն Զուրաբյանը չունի ոչ մի իրավունք ստախոս անվանելու այն ռազմական մեծությանը, ով մեզ պարգևել է ազգային հպարտության զգացում: Նա իր փոքրիկ անհատականությամբ, որի դերը այդպես էլ չգիտակցեց հասարակությունը, չպետք է իրեն իրավունք վերապահեր այդպիսի ցինիզմով խոսել Արցախի հերոսի, գեներալի մասին:
Պարո՛ն Զուրաբյան, արցախյան հաղթանակը կերտել է մի ողջ ժողովուրդ, այդ հաղթնակի առաջնորդներից են եղել գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանն ու Գուրգեն Դարիբալթյանը, և նրանց փոքրիկ վեճը մի՛ օգտագործեք քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Դուք ավելի եք հեղինակազրկում Ձեզ և ՀԱԿ շարժումը:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ
Հրաշալի գաղափար է առաջ քաշել ՖԲ օգտատեր Արմեն Հարեյանը, որը, կարծում ենք, ողջունելի կլինի Հայ առաքելական եկեղեցու կողմից:
«Հռոմի Պապը հայտարարել է Սեպտեմբերի 7-ը Սիրիայի համար համաշխարհային աղոթքի օր. հրաշալի գաղափար. ինչ լավ կլիներ, եթե մեր եկեղեցին էլ տարվա մեջ մի օր ընտրեր ու հայտարարեր այդ օրը աղոթքի օր Հայաստանի համար:
Պատկերացրեք մի օր, որ ամբողջ աշխարհի Հայերը, որոնք սիրում են ազգ ու հայրենիք, ձեռք ձեռքի բռնած կաղոթեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ: Ինչքան լավ կլինի, ինչքան դրական բան կգա սրանից »,-գրում է Արմեն Հարեյանը:
Սասուն Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ներիր ինձ, Սպարապետ, երբևէ չէի մտածի, որ որոշ ուրացողների համար հիմա այս մանրամասները ստիպված եմ պատմել: Վազգենը անվախ էր և լինելով պաշտպանության նախարար, երբեք չի խուսափել հայտնվել այն թեժ գոտում, որտեղ իր անհրաժեշտությունը կար: Նրա այդ նույն գործելաոճը եղել է մահապարտների հետ կապված և նման շատ պահերի: Ես անհարմար եմ զգում, որ հատկապես Կոմանդոսը նման բաներ է խոսում Վազգենից: Կոմանդոսը մի քանի ամիս առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր խոսում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Անհարմար է նման բան խոսել: Ո՞նց կարող էր Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել: Կամ թե դուք այն ժամանակ ո՞վ էիք, որ առանց նրա գիտության նման բան անեիք կամ նման ձևով արտահայտվեիք: Եվ վերջիվերջո, Արկադի Իվանովիչ, դուք լավ գիտեք, թե ես ինչի համար եմ այդ հարցը տվել’ տեսե՞լ եք Քոչարյանին’ զենքը ձեռքին: Չեմ ուզում փակագծերը բացել: Ես հարցը ձեզ եմ ուղղել, ոչ թե Ֆելիքս Գզողլյանին: Ես չեմ ժխտում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր լուման, բայց ոչ մարտական գործողությունների ժամանակ: Եվ ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախի ազատագրման ժամանակ հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ամեն անգամ դուք ինչ-որ պատվերներ եք կատարում: Մենք եղել ենք մարտական ընկերներ, ես ձեզ հորդորում եմ, հանգիստ թողեք Վազգենին, մի մտեք այդ խաղերի մեջ»:
Կից նյութն` այստեղ:
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է ռեկորդակիր՝ իր թիմի՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ:
Իսպանացի մասնագետը աշխարհում միակ մարզիչն է, ում հաջողվել է 3 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Գվարդիոլան 2 անգամ այս տիտղոսը նվաճել է «Բարսելոնայի» (2009, 2011), և 1 անգամ՝ «Բավարիայի» (2013) հետ:
Երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2012-ի հուլիսին ադրբեջանական բանակից փախուստի դիմած և հայկական կողմում հայտնված Ֆիրուզ Ֆարաջևին հանձնել են 3-րդ երկրի, որտեղ նրան փախստականի կարգավիճակ է շնորհվել:
Հանձնումը բացատրել են «Ֆարաջևի ազատ կամահայտնությամբ, ինչպես նաև Ադրբեջանում տիրող բարքերով և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագրով»:
Հայտարարության շտապողականությունից և տոնայնությունից հասկացվեց, որ ադրբեջանական կողմը կամ արդեն հանձնել է, կամ մոտ օրերս պատրաստվում է երրորդ երկիր ուղարկել մեր գերուն՝ Հակոբ Ինջիղուլյանին, և մերոնք կանխել են այդ փաստն ու դրա առթիվ սպասվելիք հասարակական արձագանքը:
Պարզաբանում
Տարօրինակ զարմանքով ընթերցեցի Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ քահանայ Մելիքեանի տարածած հապճէպ հաղորդագրությիւնները՝ իբրեւ արձագանգ իմ հրաժարական նամակի: Այս առիթով հարկ եմ համարում հանրութեան ուշադրութեան արդար դատին յանձնել առ այդ հետեւեալ անհրաժեշտ լուսաբանութիւնները:
Որեւէ քահանայի, առաւել եւս՝ Վեհափառ Հայրապետի մամլոյ խօսնակի համար անյարիր է Մայր Աթոռի պաշտօնական խողովակներով տարածել յերիւրալից ապատեղեկատուութիւն: Այն տպաւորութիւնն է, որ Տէր Վահրամը, լինելով Տեղեկատուական համակարգի տնօրէնը, կամ չի տիրապետում տեղեկատուական համակարգին, կամ էլ արհեստավարժ զրպարտիչ է: Ես անձնապէս ուզում եմ հաւատալ, որ իր պարագային առաջին վիճակն է: Բարեբախտաբար, ինչ ճանաչող անձերն անհամեմատ աւելի շատ են, քան թէ ինչ չճանաչողները: Սակայն որպէսզի հասարակութեան մօտ թիւր պատկերացումներ չձեւաւորուեն եղելութեան մասին, մանրամասնօրէն պիտի ներկայացնեմ ողջ իրականութիւնը՝ յանուն ժողովրդավարական թափանցիկութեան եւ ի սէր ճշմարտութեան: Այսկերպ ես նաեւ հանգիստ կը լինեմ իմ խղճի առաջ եւ ճակատաբաց՝ Աստուծոյ դիմաց:
Նախ, եթէ իմ հրաժարական նամակը յանձնուել է Կարգապահական յանձնախմբին ի քննութիւն, ապա պատշաճ կը լինէր, որ իմ նամակին արձագանգէր այդ յանձնախումբը՝ յետքննութեան: Բայց քանի որ արդէն հնչել են մեղադրանքներին իմ հոգեւոր ծառայութեան եւ վարքի հետ կապուած, ստիպուած պիտի լինեմ բացել այդ ամբաստանութիւնների բոլոր փակագծերը:
Գերազանցութեամբ աւարտելով թիւ 179 միջնակարգ դպրոցը՝ տասը տարուայ ընթացքում դպրոցիս տնօրինութեան կողմից արժանացել եմ ութ գովասանագրերի՝ «վարքի հետ կապված խնդիրների» պատճառով: Ապա առաջին յայտով ընդունուել եմ Երեւանի պետհամալսարանի Աստուածաբանութեան կրթաճիւղը, որն աւարտել եմ բարձր առաջադիմութեամբ: Ներշնչուելով հոգելոյս Ուսուցչիս՝ Շահէ արքեպիսկոպոս Աճէմեանի՝ տիպար եկեղեցականի կերպարից՝ փափագ ունեցայ հոգեւորական լինել, ինչի համար դիմեցի Գէորգեան ճեմարան՝ Աստուածաբանութեան ամբիոնի երաշխաւորութեամբ: Նոյն տարում առանց քննութիւնների ընդունուեցի Գէորգեան ճեմարանի չորրորդ լսարան՝ Մանկավարժական խորհրդի երաշխաւորութեամբ եւ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ:
Ճեմարանի հինգերորդ լսարանում ուսման առաջադիմութեամբ զբաղեցրել եմ առաջին տեղը, որի համար արժանացել եմ բարձր մրցանակի, իսկ միւս մրցանակն էլ՝ հոգեւոր մամուլում ջանադիր թղթակցութեան համար: Ճեմարանական ուսման տարիների ընթացքում տեսչութեան կողմից որեւէ բանաւոր կամ գրաւոր նկատողութեան չեմ հանդիպել: Հակառակ սրան՝ ճեմարան մուտք գործելու առաջին օրուանից ունեցել եմ հիասթափութիւններ՝ կապուած ճեմարանի յոռի բարքերի եւ խիստ աշխարհիկ մթնոլորտի հետ: Հոգեւոր նկարագիր ունեցող մի քանի ուսանողներ ինձ ետ են պահել ճեմարանից դուրս գալու որոշումից: Հայհոյանքը, ծխելը, գողութիւնը, սիրուհիների «բարեմասնութիւններից» օգտուելը, ապերոյական հաշուեհարդարները սովորական բան էին ճեմարանի ուսանողների համար: Խուլ եւ կոյր ձեւանալով՝ մի կերպ աւարտեցի այդ հաստատութիւնը:
Ապա Գէորգեան ճեմարանի տեսչութեան տուած փայլուն բնութագրի շնորհիւ, որն իմ անձնական գործերի մէջ պէտք է որ լինի, նշանակուեցի Կաթողիկոսարանի դիւանատուն՝ որպէս գործավար քարտուղար: Յաջորդ տարին Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ արժանացայ կուսակրօն քահանայական ձեռնադրութեան, որից յետոյ տեսչութեան կողմից հրաւիրուեցի ճեմարան՝ դասավանդելու «Հայ եկեղեցու պատմութիւն առարկան»:
2010 թուականին, արժանանալով Վեհափառ Հայրապետի յատուկ ուշադրութեանը, Վատիկանի հրաւէրով մեկնեցի Փարիզ՝ շարունակելու իմ աստուածաբանական կրթութիւնը: Ուսումնառութեանս աւարտին համալսարանի ղեկավարութիւնը շնորհակալագիր ուղարկեց Վեհափառին՝ իմ«վարքի հետ կապված խնդիրների» պատճառով: Թէեւ Ֆրանսիայում գտնւում էի ուսման առիթով, սակայն ընդառաջ թեմակալ Առաջնորդի խնդրանքին՝ համատեղութեամբ հոգացել եմ նաեւ Ֆրանսայի թեմի հոգեւոր կարիքները: Այդ միջոցին ծագեց Նիսի թնջուկը, որի մասին եւ ակնարկում է Տէր Վահրամը: Լուսաբանելով խնդիրը՝ ասեմ, որ Նիսի եկեղեցու նորակազմ վարչութիւնը ինձ հրաւիրեց իրենց մօտ Սուրբ Պատարագ մատուցելու, քանի որ տեղի հոգեւոր հովիւը գտնւում էր Հայաստանում: Ինձ խոստացան հոգալ ճանապարհածախսը, որը կազմում էր իմ երկու ամսուայ կրթաթոշակը: Ես նոր էի ստացել այն եւ անմիջապէս տրամադրեցի տոմսեր գնելուն, որպէսզի Առաջնորդի օրհնութեամբ գնամ Նիս եւ չուշանամ Պատարագից: Սակայն ի զարմանս ինձ՝ Նիսի եկեղեցու նորակազմ վարչութիւնը հրաժարուեց իր խոստումից եւ չփոխհատուցեց տոմսերի արժէքը: Փաստօրէն, մէկ օրուայ մէջ աղքատութեան մատնուեցի՝ ուսանողական կարիքների եւ օտարութեան պայմաններում: Խնդրի լուծման համար նախ դիմեցի Առաջնորդին, ապա գրաւոր կերպով՝ Ֆրանսայի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետին, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»: Աւելի ուշ գտնուեցին բարեացակամ անձինք, ովքեր մեղմեցին իմ նիւթական վնասը: Երբ Վեհափառն իմացաւ այդ մասին, միջամտեց հարցին, քանի որ իմ յուսախաբութեան մէջ նամակով դիմեցի ազատ կացուցել ինձ Սուրբ Էջմիածնի միաբանութեան անդամութիւնից: Ցաւօք, ինչպէս այդ անգամ, այնպէս էլ հիմա, միտումնաւոր կերպով կամ թիւրիմացաբար, իմ դիմումը ընկալուեց իբրեւ կարգաթողութիւն: Մինչդեռ որեւէ եկեղեցական միաբանութիւնից հրաժարուելը երբէք չի ենթադրում կարգաթողութիւն: Այդ երկուսը ոչ հոմանիշ են, ոչ էլ՝ նոյնանիշ: Ինչեւէ, Վեհափառն ինձ մխիթարեց, որ եկեղեցական ասպարէզում նախանձութիւնն ու չկամութիւնը աւելի շատ են, քան՝ աշխարհիկ կառոյցներում: Նաեւ հաւաստիացրեց, որ եթէ շարունակեմ մնալ միաբանութեան մէջ, ապա աւելի գոհունակ պիտի լինեմ: Ես հաւատացի եւ հնազանդ գտնուեցի Վեհափառ Հօր յորդորներին՝ ետ վերցնելով հրաժարական դիմումս: Նոյն տարում վերադարձայ Սուրբ Էջմիածին, եւ շատ գնահատուած զգացի, որ Վեհափառն ինձ նշանակեց Գէորգեան ճեմարանի փոխտեսուչ՝ միաժամանակ դասաւանդելով զանազան հոգեւոր առարկաներ ինչպէս Գէորգեան ճեմարանում, այնպէս էլ Սեւանի Վազգէնեան դպրանոցում:
Աշխատանքային առաջին իսկ շաբաթը անցաւ անհաճոյ մթնոլորտի մէջ: Մտքովս չէր անցնում, որ ճեմարանի տեսուչը նոր անակնկալներ էր պատրաստել ինձ համար: Նա ի սկզբանէ դէմ էր, որ ես ճեմարանում աշխատէի, սակայն մի առիթով խոստովանեց, որ իմ՝ ճեմարան գալուն չընդդիմացաւ, որպէսզի ես փոխուեմ ճեմարանի հոգեզուրկ մթնոլորտում:
Ուսանողական տարիներիս ընթացքում իմ ճանաչած ճեմարանը աւելի էր գորշացել, եւ իմ առաջնահերթ անելիքն էր, ճեմարանում ապահովել հոգեւոր մթնոլորտ: Ինձ համար անընկալելի էր, թէ ինչպէս հոգեւոր կոչուող կրթական հաստատութիւնում բացակայում են աղօթական կեանքը, Սուրբ Գրքի տեւական ընթերցանութիւնը, հոգեւոր ապրումները: Փոխարէնը ճեմարանում պատահականօրէն յայտնուել էին այնպիսի աննկարագիր ուսանողներ, ովքեր իրենց փողոցային պահուածքով եւ «գողական» մտածելակերպով չէին տարբերւում դրսի տղաներից: Երբ փորձեցի կարգի հրաւիրել այդ սաներին, տեսչութեան կողմից հանդիպեցի լուրջ դիմադրութեան, քանի որ, ինչպէս յետագայում բացայայտեցի, այդ անձինք տարբեր եկեղեցականների ծանօթ-ազգականներն էին: Սրանք վատ օրինակ էին հանդիսանում ճեմարանի մնացեալ սաների համար: Տեսուչը նրանց հետ այնքան բիրտ ու դաժան էր վարւում, որ ես սարսափում էի: Մի քանի անգամ տարբեր դասախօսների ներկայութեամբ սաներին նոյնիսկ անուանել է«անասուններ»՝ մոռանալով, թէ ով է ինքը եւ ուր է գտնւում:
Ի վերջոյ, չդիմանալով տեսչի անօրինակ ճնշումներին եւ բռնապետական աշխատելակերպին՝ ես ազատուեցի փոխտեսչի պաշտօնից: Այս անգամ տեսուչն իմ դէմ գործեց լուսարարապետի միջոցով: Վերջինիս նոյնպէս ձեռնտու էր դա, քանի որ այդ հովանաւորեալ սաներից մէկն էլ լուսարարապետի ազգականն էր, ով խիստ նկատողութեան էր արժանացել տեսչութեան կողմից՝ հարբած վիճակում իր լուսանկարը համացանցում տեղադրելու համար:
Այս անառողջ յարաբերութիւնների արդիւնքում ձեռք բերեցի անքնութիւն եւ ողնաշարի ցաւեր: Երբեմն ի վիճակի չէի լինում ներկայ լինել եկեղեցական ծէսերին, որոնց մասին նախապէս տեղեակ էի պահում լուսարարապետութեանը: Սա այն դէպքում, երբ միաբանների կէսից աւելին առհասարակ չի մասնակցում ամէնօրեայ ժամերգութիւններին: Այս պատրուակով յետագայում լուսարարապետն ինձ զրկեց Մայր Տաճարում փիլոն կրելուց՝ հրահանգելով ժամերգութիւնների ընթացքում անկիւն կանգնել Մայր Տաճարի բեմի երրորդ աստիճանի վրայ դէմքով դէպի պատը: Ցարդ, լուսարարապետի տնօրինած պատիժները մնում են հակականոնական, անհիմն եւ քմահաճ, հետեւաբար եւ՝ անընդունելի: Կարգապահական յանձնախմբի ատենապետի մօտ անգամ զարմանք յարուցեցին այս կարգադրութիւնները: Իսկ մի անգամ էլ լուսարարապետը վրաս յարձակուեց, երբ ես վանատուն էի մուտք գործել. իբրեւ թէ միաբանների մուտքը վանատուն արգելուած է: Նախ, ես տեղեակ չէի այդ մասին, յետոյ երբ հարցրի պատճառը, ասաց, որ միաբանները գնում են այնտեղ, եւ իրենց ետեւից օղու շշերն ենք հաւաքում:
Իսկ մի առիթով էլ, երբ Փարիզի եկեղեցու հոգաբարձուներից մէկը այցելել էր Մայր Տաճար, ինձ խնդրեց աջակողմեան դասում նստել ազատ աթոռներից մէկի վրայ, քանի որ գիշերը ճամբորդած լինելով՝ բաւական յոգնած էր: Լուսարարապետը մերժեց նրա խնդրանքը՝ ասելով, թէ մենք ամէն աղբի եկեղեցում տեղ չենք տալիս: Դէ եկ, վարդապետ, ու մի խենթացիր… Այսպիսով, լուսարարապետի որդեգրած ժխտողական կեցուածքն ազդեց ողջ միաբանութեան վրայ: Միայն հոգեւորից զուրկ միջավայրերում են նման կերպ վարւում:
Հարկ է նշել, որ Ֆրանսիայից վերադառնալուց յետոյ դիւանապետի հետ առհասարակ առիթ չեմ ունեցել յարաբերուելու: Միայն մի անգամ նրա հետ խօսքի փոխանակում եմ ունեցել Ջերմուկում, ուր բուժման ըթացքի մէջ էի: Ի դէպ, բուժզննման տեղեկագրերը մէկ ամիս առաջ ուղարկել էի Մայր Աթոռ: Իսկ Վանական խորհուրդն ինձ առհասարակ Մայր Աթոռ չի հրաւիրել: Միայն մէկ անգամ դիւանապետն է կանչել, ում այդպէս էլ չկարողացայ տեսնել:
Վերջում, այս իրականութեան լոյսի ներքոյ Տէր Վահրամին յուշեմ նաեւ «վարքի հետ կապված խնդիրներիցս» մի քանիսը՝ չեմ ծխում, չեմ հայհոյում, ալկոհոլ չեմ գործածում, հեռուստասերիալներ եւ «կարգին»հաղորդումներ չեմ դիտում, կանանց նկատմամբ թուլութիւններ չեմ ցուցաբերում, իսկ Տեղակատուական համակարգի հաղորդագրութիւնները կարդում եմ մեղմ ժպիտով…. Երեւի մեծն Կոմիտասն էլ վարքի հետ կապուած խնդիրներ ունէր, որ իր նամակի մէջ աղաչում էր օրուայ Մատթէոս կաթողիկոսին՝ իրեն արձակելու Սուրբ Էջմիածնի միաբանութիւնից եւ ուղարկելու Սեւանի մենաստան, քանի որ տեսաւ միայն որոգայթ եւ ոչ՝ արդարութիւն:
Եղիա աբեղայ Խաչատրեան
Օգոստոսի 29-ին մեկնարկել է «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցել է մոտ 300 մասնակից, աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանաչված մասնագետներ:
Հոգեկան առողջության ոլորտի հարցերի շարքում ներառված են նաև զեկուցումներ Հայոց ցեղասպանության, երկրաշարժի երկարատև հետևանքների, միջնադարյան շրջանի հոգեթերապիայի հայկական մոտեցումների վերաբերյալ: Նախատեսվում են նաև համաշխարհային ասոցիացիաների նախագահների խորհրդակցություն և «Երևանյան հռչակագրի» ստորագրում:
Տեսականորեն սեմինարը կարող է բավականին օգտավետ լինել, իսկ գործնականում .
Օրերս ՄԻՊ- ը անդրադարձել է հոգեբուժական հաստատություններին. նա նշել է այնտեղ առկա խնդիրների մի փոքրիկ մասը միայն, որին արձագանքելով` Առողջապահության նախարարություն տեղեկացրել է, թե արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ:
Առողջապահության նախարարը հանձնարարական է տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:
Նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:
Զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
Զեկույցին անդրադարձել էր նաև Ոստիկանությունը և պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն:
Հ.Գ. Շուտով «Հայկական Վարկածի» պատրաստած ռեպորտաժը Սևանի հոգեբուժարանից մանրամասներ կներկայացնի բուժհիմնարկում առկա իրավիճակի մասին:
Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ
կապերի և լրատվության վարչությունը պարզաբանում է տարածել է ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ.
«Մի շարք պետական բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի կողմից 2013 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման նոր վարձավճարների չափերի սահմանումը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կիզակետում՝ լայնորեն ներկայացվելով զանգվածային լրատվության միջոցներով և հաճախ առաջ բերելով հարցի շուրջ կողմնակալ մեկնաբանումներ, շահարկումներ, իրականությանը չհամապատասխանող գնահատականներ ու ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ: Հաշվի առնելով նոր ուսումնական տարվան ընդառաջ հարցի շահարկման աշխուժացող միտումները, որոնք գերազանցապես բովանդակում են թյուր կարծիքներ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ, ԵՊՀ ռեկտորատը հարկ է համարում նշել հետևյալը.
1. Ուսման վարձերի բարձրացման խնդիրը բազմիցս քննարկվել է համալսարանի կառավարման մարմիններում և մասնավորապես ԵՊՀ գիտական խորհրդում:
Դեռևս 2012 թ. նոյեմբերի 8-ին կայացած նիստի ընթացքում լսելով ԵՊՀ գիտական խորհրդի՝ համալսարանի ֆինանսական մուտքերի ու ելքերի ուսումնասիրման և օպտիմալացման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները, ի թիվս այլ միջոցառումների, նախանշում էին ուսման վարձերի բարձրացման անհրաժեշտությունը: Այնուհետև, 2013 թ. ապրիլի 18-ին կայացած նիստում ԵՊՀ գիտական խորհուրդը իրեն վերապահված լիազորությամբ, համաձայն ԵՊՀ կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետի սահմանել է 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների համար ուսման վարձավճարների չափը: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, թե ուսման նոր վարձավճարների սահմանումն անօրինական է, և իբր ԵՊՀ գիտական խորհուրդը չուներ այդ լիազորությունները:
2. Սահմանված ուսման նոր վարձավճարները վերաբերում են բացառապես 2013/14 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին, իսկ բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձավճարները սահմանվել են նախկինում և մնում են անփոփոխ նրանց ուսումնառության ողջ ընթացքում: Նոր ուստարվա ընդունելության մրցույթով անցած դիմորդները (նրանք դեռևս հրամանագրված չեն որպես ուսանող) ընդունելության դիմում-հայտերը ներկայացնելիս տեղեկացված են եղել սահմանված վարձավճարների մասին. նախ՝ այդ օրերին հարցն ակտիվորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, պատշաճ ներկայացված է եղել ԵՊՀ կայքում, համալսարանականները հանդես են եկել պարզաբանումներով, երկրորդ՝ բուհի ընդունող հանձնաժողովը բոլոր դիմորդներին անխտիր ծանոթացրել է ընդունելության պայմաններին, մասնագիտությունների ցանկին և սահմանված ուսման վարձավճարներին. ընդունելության պայմանների մասին իրենց իրազեկվածությունն ու համաձայնությունը դիմորդներն արտահայտել են իրենց ստորագրությամբ: Այսպիսով՝ անհիմն են բոլոր այն պնդումները, որ վարձավճարների չափը և վճարման ժամկետը անակնկալ են եղել դիմորդների կամ նրանց ծնողների համար: Դիմորդները բավարար ժամանակ են ունեցել կողմնորոշվելու բուհի կամ մասնագիտության հարցում: Ավելին՝ ընդունելության մրցութային բարձր ցուցանիշներ արձանագրվել են առավելագույն վարձավճարներ ունեցող մասնագիտություններից:
3. ԵՊՀ-ում սահմանված նվազագույն վարձավճարը 400 հազար դրամ է, իսկ առավելագույնը՝ 800 հազար դրամ: Բակալավրիատի 59 մասնագիտությունների կեսից ավելիի՝ 32 համար, սահմանված է վերոնշյալ նվազագույն վարձավճարը: Այս նվազագույն ուսման վարձավճարը քիչ է պետական պատվերի շրջանակներում մեկ ուսանողի հաշվով ԵՊՀ-ին տրամադրվող ֆինանսավորումից (2013/14 ուսումնական տարում մեկ ուսանողի հաշվով պետպատվերի շրջանակներում հատկացվելու է շուրջ 450 հազար դրամ): Անդրադառնալով մեկ ուսանողի հաշվով ծախսվող գումարի չափին՝ հարկ է նշել, որ եվրոպական զարգացած երկրներում այն նվազագույնը շուրջ 10.000 եվրո է, իսկ ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում՝ հասնում է մինչև 50 հազար դոլարի: Ավելորդ չէ նշել, որ անվճար կրթություն գոյություն չունի, և բարձրագույն կրթության համար վճարում է կամ պետությունը, կամ շահառուն, կամ էլ զանազան բարեգործական հիմնադրամներն ու անհատները: Հաշվի առնելով մեր երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, պետական բյուջեի չափը՝ ակնհայտ է դառնում, որ պետությունը չի կարող վճարել բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն ունեն ստանալու բարձրագույն կրթություն: ԵՊՀ-ն, բացի պետական պատվերի շրջանակում իրականացվող կրթությունից, վճարովի հիմունքներով մատուցում է կրթական ծառայություններ, որոնցից օգտվելու համար ուսանողները դիմում են կամովին՝ տեղյակ լինելով ուսման վարձավճարների չափին:
4. Հայաստանի քաղաքացին, այդ թվում դասախոսը, ով իր ողջ կյանքը կապել է կրթության և գիտության հետ, նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն: Ցավոք, ԵՊՀ անձնակազմի աշխատավարձը, որը միջինը կազմում է 150.000 դրամ չի կարող համարվել բավարար, ուստի ԵՊՀ կոլեկտիվը մշտապես հարց է բարձրացրել՝ կապված դրա վերանայման և բարձրացման հետ: Ցածր աշխատավարձը խոչընդոտում է կադրերի երիտասարդացումը, ինչն արդիական խնդիր է բուհական համակարգի համար: Այն հաճախ նպաստում է նաև երիտասարդ կադրերի արտագաղթին: Հարկ է նշել, որ միջազգային առաջատար պրակտիկան ցույց է տալիս, որ բուհի զարգացման կարևոր ցուցանիշ է այն, որ հաստատության աշխատավարձի և դրան հավասարեցված վճարներին ուղղված ծախսերը չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 60%-ը: Ցավոք, ԵՊՀ բյուջեի 73%-ը արդեն իսկ ուղղվում է աշխատանքի վարձատրությանը, այդուհանդերձ այսօր աշխատավարձի բարձրացման մեծ կարիք է զգացվում: Այսպես, 2013թ. սեպտեմբերից կբարձրանան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները, իսկ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ 2014թ. հունվարից հնարավորություն է ընձեռվում 5%-ով բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը: Միաժամանակ, ավելորդ չէ նշել, որակյալ բարձրագույն կրթությունը ենթադրում է նաև բազմաթիվ այլ ծախսեր՝ գույք, ուսումնագիտական սարքավորումներ, գրականություն, պրակտիկաների կազմակերպում, միջազգային փոխանակումներ և այլն:
5. Առաջին անգամ չէ, որ ուսման վարձերը ԵՊՀ-ում վերանայվում են: Ցանկանում ենք ընդգծել, որ 1995 թվականի համեմատ, 18 տարիների ընթացքում, ԵՊՀ-ում միջին վարձավճարն աճել է ընդամենը մոտ 1.5 անգամ (1995/96 ուստարում այն կազմել է 308.000 դրամ, իսկ 2013/14 ուստարում՝ 460.000 դրամ), այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածի գնաճի ցուցանիշներն ակնհայտորեն անհամեմատելի են: Այդուհանդերձ, ԵՊՀ-ն մեծ դժվարությամբ է գնացել վարձավճարների վերանայմանը: Պետք չէ մոռանալ, որ 2011թ. ընթացքում ԵՊՀ առաջին կուրս ընդունվածների թիվը 2500 հոգով պակաս էր նախորդ տարվանից (12-ամյա համակարգին անցնելու պատճառով դպրոցները չունեին շրջանավարտներ), ինչը, բնականաբար, ֆինանսական մեծ հարված էր ԵՊՀ-ի համար: Սակայն, սույն թվականի ապրիլին գիտական խորհուրդը ընդունել է անխուսափելի որոշում՝ նպատակ ունենալով ապահովել ԵՊՀ բնականոն զարգացումը:
6. ԵՊՀ-ն իրականացնում է սոցիալական պատասխանատվության հետևողական քաղաքականություն: Վերջին ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ն իր միջոցների հաշվին, ընդհանուր հաշվով շուրջ 275 միլիոն դրամի չափով, սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին տրամադրել է կրթաթոշակներ և զեղչել նրանց ուսման վարձավճարները, ինչը կազմում է ընդհանուր մուտքերի մոտ 6%-ը: Այս ուսումնական տարում աջակցության ծավալը զգալիորեն կավելանա: Կցանկանայինք ընդգծել նաև, որ հատկապես վերջին 6-7 տարիների ընթացքում ուսման վարձը չվճարելու պատճառով ԵՊՀ-ից չի հեռացվել բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ոչ մի ուսանող: 2013 թվականից ընտանիքների անապահովության գնահատման «Փարոս» համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին տրամադրվելու են տարբեր չափերի նպաստներ և զեղչեր՝ ընդհուպ մինչև ուսման վարձի 100% չափը:
7. Վերջին ժամանակահատվածում անընդհատ շահարկվող, այսպես կոչված, վարձավճարների բարձրացումը մեկ ուստարվա ընթացքում ԵՊՀ բյուջեին լավագույն դեպքում կավելացնի շուրջ 350 միլիոն դրամ (բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերը միասին վերցված): Այս գումարի չափը թեև առաջին հայացքից պատկառելի է, սակայն գիտակրթական պատշաճ գործունեություն իրականացնելու դիտանկյունից նայելու պարագայում այն կարող է բավարարել ընդամենը մի քանի արժեքավոր գիտական սարքավորումների ձեռքբերման համար, կամ այն կազմում է ԵՊՀ աշխատակիցների շուրջ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը: Այս գումարն ամբողջովին տրամադրվելու է ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձացմանը. ինչպես վերը նշվեց, 2013թ. սեպտեմբերից կբարձրանա ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 1-ին և 2-րդ կարգի աշխատակիցների տարբերակված հավելավճարները (շուրջ 120 միլիոն դրամ) և 2014թ. հունվարից բոլոր աշխատողների աշխատավարձը՝ 5%-ով (շուրջ 230 միլիոն դրամ): Այսպիսով, ակնհայտ է, որ խնդիրը շահարկվում է անհարկի, ծիծաղելի են այն պնդումները, որ առաջին կուրսեցիների համար սահմանված նոր վարձավճարներն ահռելի եկամուտներ են ապահովելու բուհերի համար, այնինչ դրանք ընդամենը նպաստելու են ընթացիկ որոշ խնդիրների լուծմանը:
Առաջին կուրսեցիների նոր վարձավճարները միայն տարիների ընթացքում կունենան կուտակային ազդեցություն, և միայն այդ դեպքում հնարավորություն կընձեռվի ամեն տարի քայլ առ քայլ բարձրացնել աշխատավարձերը և բարելավել կրթական ծրագրերի ռեսուրսային ապահովվածությունը:
Երևանի պետական համալսարանը կանգնած է եղել մեր պետականության կայացման ակունքներում, մեր գիտության ու կրթության ռահվիրաներից է, մեր երկրի Մայր բուհը և մշտապես նվիրված է եղել ազգային խնդիրների լուծմանը: Համալսարանական ցանկացած խնդրի հանդեպ ոչ կառուցողական մոտեցումը, հարցի անհարկի շահարկումը առաջին հերթին հարվածում է Մայր բուհի հեղինակությանը, դրական վարկանիշին: ԵՊՀ-ն մշտապես բաց է հասարակայնության առջև, որդեգրել է թափանցիկ գործելաոճ, իսկ ԵՊՀ ղեկավարությունը պատրաստ է համալսարանական ցանկացած հարցի շուրջ կառուցողական և պրոֆեսիոնալ բանավեճի:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգարժան ակտիվիստները երկու տարի մտածելուց հետո վերջապես ստեղծել են նոր նախաձեղնող խումբ՝ «Ազատագրենք հուշարձանն օլգարխից»…
Դե «պատմական վճիռների» երկունքը երկար, շատ երկար է տևում, խո հանաք մասխարություն չի՞, պատմական որոշում է…
Կարևորը երկու տարի տքնաջան, տանջալից, սևեռուն մտմտուքից հետո վճիռ կայացրին, բայց գնացքը արդեն հասել է Քոլագիրան կայարան…
Էս ակտիվիստներն էլ հետաքրքիր են, բա Կոմիտասի 5-ը…Հիմա էլ դա մոռացա՞ք…
Չէ՛, պասիվանում եք ակտիվիստներ ջան, պասիվանում…Հա՛, երևի սպասում եք գրանտների հերթական խմբաքանակի՞ն…»:
Այսօր գյուղում բնակվող յուրաքանչյուր կին, որը հող է մշակում, բերք է ստանում ու վաճառում կամ հաց է թխում, կով է կթում՝ կաթը վաճառում, պոտենցիալ գործարար է։ Այսպիսի կարծիքի է հանգել «Գործատուների հանրապետական միությունը», որը հանրապետությունում կանանց ձեռներեցության վերաբերյալ հարցում է անցկացրել։
Գյուղի այդ կանայք պատահական չէ, որ «բիզնեսվումանի»՝ գործարար կնոջ հմտություններ են ձեռք բերել, շատ հաճախ այս կանանց ամուսինները մեկնելով արտագնա աշխատանքի՝ պատահում է, որ ամիսներով գումար չեն ուղարկում տուն, ուստի գյուղաբնակ կանայք ստիպված իրենք են դառնում և արտադրող, և վաճառող։
Միության հարցման ժամանակ կանայք նշել են, որ լավ կլինի նման կանանց օգնեն, և որպես ձեռներեց՝ խթանելու համար որևէ մեխանիզմներ լինեն։
Վերջերս «Գործատուների հանրապետական միությունը» լայնածավալ ուսումնասիրություն է կատարել կանանց ձեռներեցության ոլորտում և պարզել, որ 2009 թվականի համեմատ հայ գործարար կանանց թիվը բավականին աճել է. եթե 2009-ին 720 կին ուներ սեփական բիզնես, իսկ 5000 կին էլ որպես մենեջեր էր աշխատում, այժմ սեփական բիզնես ունեցող կանանց թիվը 4 անգամ ավելացել է, կին մենեջերների թիվը՝ 2 անգամ:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.