23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի քաղաքապետարանում կձևավորվի հանձնաժողով, որը պետք է քննի ուղևորափոխադրող ընկերությունների՝ տրանսպորտի սակագնի թանկացման հայտերը:
Հիշեցնենք, որ Երևանում ուղևորափոխադրում իրականացնող բոլոր 62 ընկերությունները Երևանի քաղաքապետարան ուղեվարձի թանկացման հայտ են ներկայացրել: Առաջարկվել է ուղեվարձը սահմանել 150, 200 դրամ և ավելի՝ համարելով, որ միայն դա կբերի արժանապատիվ տրանսպորտ ունենալու հեռանկար: Կա նաև հակառակ կարծիքը՝ տնտեսական ճիշտ քաղաքականության դեպքում, էժանացման մասին պետք է մտածել:
Հարցի շուրջ փորձեցինք զրուցել մեր համաքաղաքացիների հետ, պարզելու՝ որպես քաղաքացի, արդյո՞ք կարծում են, որ թանկացումը կբարելավվի տրանսպորտի վիճակը և պատրա՞ստ են դրան:
Ֆիզիկոս Միքայել Հակոբյանը կարծում է, որ նախ պետք է բարելավեն, հետո թանկացնեն. «Տրանսպորտի գնի թանկացումից առաջ, նախ պետք էր հասնել նրան, որ ունենայինք գնին համապատասխան ծառայություն: Հաշվի առնելով` վարորդների անթրաշ ու Ամանորից Ամանոր լողանալու հանգամանքը, ինչպես նաև կիսապպզած ու կիսաբռնաբարված երթուղայինից իջնելու սարսափելի առօրյան, կարծում եմ, որ ծիծաղելի է այսօր խոսել տրանսպորտի գնի թանկացման մասին: Եթե հասկացել են, որ բարոյական ոտնահահարում է նման տրանսպորտ ունենալը, խնդրեմ, թող էժանացնեն ու գոնե դրանով փոխհատուցեն:
Բայց, համոզված չեմ, որ վաղը գինը բարձրացնելով` կապահովեն համարժեք սպասարկում, ուստի` շնորհակալ թող լինեն, որ դեռ 100 դրամ էլ վճարում ենք»:
Մանկավարժ Սիրանուշ Ստեփանյան. «Ոչ, իհարկե, համաձայն կլինեմ միայն այն դեպքում, երբ աշխատավարձերն էլ լավ կբարձրացնեն. հիմա հայերն այդքան էլ վճարունակ չեն, որ փող չստանան, բայց շատ հարմար երթևեկեն՝ դա մեզ հիմա պետք չի: Բացի այդ, այդ հարմարության երաշխիքն էլ չկա. որ թանկանա, ի՞նչ կլինի: Պետք է WIFI դնեն, էն էլ այդ WIFI-ով օգտվողները տաքսիներով են ման գալիս: Մեր պետության սխալն այն է, որ առանց հստակ ծրագիր ունենալու, ուզում է մի նոր ձևի անցնի»:
Դեղագործ Մարգարիտա Մաթևոսյան. «Միևնույնն է, ես 100 եմ տալու, իջնեմ, եթե որակյալ մեքենաներով երթևեկենք, խնդիր չկա, բայց ես խիստ կասկածում եմ, որ կփոխվի այս վիճակը: Ոչ մի երաշխիք չկա, որ թանկացումից հետո կմոռանան բարելավման մասին»:
Տնտեսագետ Նարինե Հարությունյան. «Դեմ եմ թանկացմանը, որովհետև ամեն ինչ թանկանում է, բայց մարդիկ աշխատանք չունեն, իսկ ով էլ ունի, ստանում է ցածր աշխատավարձ: Ճիշտ է, կան սարքին վիճակում գտնվող մի քանի գազելներ և ավտոբուսներ, բայց գոնե արագ-արագ աշխատեն, որ ժողովուրդն էլ նորմալ նստած երթևեկի: Ուզո՞ւմ են որակյալ տրանսպորտ, թող օլիգարխները հովանավորեն, ոչ թե հասարակ ժողովրդի հաշվին բարելավեն: Քիչ գռփեն, ժողովրդին օգնեն գոնե մի բանով»:
Ուսանողուհի Լիլիթ Վարդանյան. «Տրանսպորտի ներկայիս վիճակի համար վճարելուն դեմ եմ, բայց եթե փորձեն բարելավել վիճակը, ավելի շատ լինեն երթուղայինները, մարդիկ հանգիստ նստած գնան-գան, էդ դեպքում միգուցե թանկ վճարելը մի քիչ խելքին մոտ լինի: Բայց չեն մտածում, որ մարդիկ աշխատավարձի մեծ մասը տրանսպորտին են վճարում, էլ չեմ ասում մարզերից եկող ուսանողների մասին, որոնք առանց այդ էլ ամենաքիչը օրը 1500 դրամ ճանապարհների վրա են ծախսում»:
Ա. Սարգսյան
ԵՊՀ-ի Հյուրերի տանը սեպտեմբերի 24-26-ը տեղի կունենա աշխատանքային քննարկում` նվիրված սև խոռոչների ֆիզիկային: Հանդիպումը տարածաշրջանային բնույթ է կրում և անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի NET68 ցանցային նախագծի շրջանակում, որը ներառում է գիտնականներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Մարոկկոյից և Ուկրաինայից:
Հանդիպման մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Արթուր Իշխանյանի հետ, որը նույնպես մասնակցելու է քննարկմանը:
«Քննարկումն իրենից ներկայացնում է գիտաժողով: Գիտնականի աշխատանքը երկու բաղադրիչ ոuնի. Առաջին գիտական հոդվածներն են, որոնք տպագրվում են համապատասխան գիտական ամսագրերում, և երկրորդ՝ այդ ամենի արդյունքների ներկայացումն է գիտաժողովների ներկայացուցիչներին, որոնք քննարկում են, որոշակիորեն քննադատում են, սա այդպիսի հերթական գիտաժողով է: Հայաստանում բազմաթիվ գիտաժողովներ են իրականացվում՝ տարեկան մոտ 15 գիտաժողով է տեղի ունենում, որոնց մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից եկած գիտնականներ: Սա տեսական աստղագիտության ոլորտի գիտաժողով է, որը շատ լավն է և կարևոր»- «Հայկական Վարկածին» պատմեց պրոֆ. Իշխանյանը:
Ֆիզիկոսի ներկայացմամբ, «Սև խոռոչ»-ները դրանք տիեզերական մարմիններ են, որոնք ունեն հզոր ձգողականության ուժ և նրանց գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որը նույնիսկ լույսը չի կարողանում հաղթահարել պատնեշը և դուրս գալ: Երկրագունդն էլ կարող է «սև խոռոչ» դառնալ, եթե այն շատ փոքրանա:
«Սև խոռոչն» առաջանում է աստղի կյանքի վերջին, երբ նրա միջուկային վառելանյութի պաշարը սպառվում է, և սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղն սկսում է սեղմվել։ Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերևույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլևս չի կարողանում արձակվել աստղից:
Արթուր Իշխանյանը տեղեկացրեց, որ հաջորդ գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 9-12-ը՝ լազերային ֆիզիկայի ոլորտին վերաբերող, որը պրեստիժային, ռեյտինգային գիտաժողով է. դրան նույնպես կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից եկած գիտնականներ:
Նշենք, որ «Սև խոռոչ»-ի վերաբերյալ հանդիպմանը մասնակցում են համաշխարհային մակարդակի տեսաբան-ֆիզիկոսներ. Պրոֆեսորներ Յան դը Բուրը (Ամստերդամի համալսարան), Ֆինն Լարսենը (Միչիգանի համալսարան, Փենսիլվանիա), Ռուբեն Մինասյանը (Սակլե, Ֆրանսիա), երիտասարդ հետազոտողներ Մոնիկա Գուիկան (Փենսիլվանիայի համալսարան), Չեթան Կրիշնան (Բանգալոր, Հնդկաստան):
Բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնից. հանդիպումն անցկացվում է նաև գերմանա-հայկական-վրացական «Տեսական ֆիզկայի տարածաշրջանային կրթական ցանց» նախագծի մասնակի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Volkswagen Stiftung հիմնադրամի կողմից:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երևանը բավականին լուսավոր է: Զգալի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ և իմ կարծիքով տարվում է հիմա ևս, սակայն զարմանալիորեն մեր եկեղեցիները, որոնք բացի այն որ հոգևոր կենտրոններ են, պատմա-մշակութային արժեք և ներկայացնում են նաև քաղաքի դեմքը, կարծես թե երեկոյան ժամերին կամ չեն լուսավորվում, կամ լուսավորվում են շատ վատ: Չորս կողմը շլացուցիչ, բազմերանգ լույսեր են, ռեստորանների, սրճարանների, զվարճանքի, առևտրի օբյեկտների գունեղ գովազդային վահանակներ ու ցուցանակներ, մինչդեռ եկեղեցիները գրեթե անտեսանելի են, կորած մթի մեջ… Իհարկե շլացուցիչ լույսեր պետք չեն, սակայն հոգևոր տաճարին բնորոշ մեղմ` սակայն արտահայտիչ, խորհրդավոր` սակայն նկատելի լուծումներ են պետք, որպեսզի զգացվի նրանց վեհությունն ու վեհաշուք, գերիշխող դիրքը…Խոսքը վերաբերում է հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն… Այս ուղղությամբ իմ կարծիքով մտածելու բան ունեն եկեղեցին և քաղաքային իշխանությունները:
Եկեղեցին փակ վիճակում, նույնիսկ գիշերը պետք է մեզ հիշեցնի իր գոյության, Աստծո առաջ ունեցած մեր պարտավորությունների մասին…Կրկին հիշեցնի աղոթելու և մեղքերի թողություն հայցելու մասին…»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Մեզնից յուրաքանչյուրը անհատապես և մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին և հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն և որպես երկիր:
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթևանում: Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն: Ձեզ ի ցույց են դնելու, որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի և ժողովրդի առաջ:
Իմ տպավորությամբ այս սրահում, ի դեմս պարգևատրվածների, ներկայացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը: Սա ևս մեկ վկայություն է այն փաստի, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ:
Սիրելի՛ բարեկամներ,
Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետև սա նաև առիթ է հանդիպելու և Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Շնորհակալություն:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հետաքրքիր է որևէ իտալացի, ֆրանսիացի կամ այլ պետության քաղաքացի իր սրճարանի, ռեստորանի, խաղատան անունը կդնի ասենք՝ Ապարան, Հրազդան, Գորիս, Սևան…
Իսկ ինչու ենք մենք՝ հայերս, այսքան օտարամոլ, օտարասեր, օտարահունչ…
Վենեցիա, Ֆլորենցիա, Ֆորտ Բոյար, Փարիզ, Վերոնա, Հին Թբիլիսի, Էտնա, Փարիզ, Սոչի, Շանգրի Լա…Չշարունակեմ, որովհետև շատ-շատ են, որովհետև չեմ սիրում, որովհետև նվաստացուցիչ ու զզվելի է, երբ տաքսիներից սկսած այս «օբյեկտներով» վերջացրած ամեն օր ստիպված ես կարդալ այդ ամենը…Ու իմ կարծիքով հաստատ տարօրինակ է նաև այլազգի զբոսաշրջիկների համար…
Իսկ դուք Անկախություն, Ազատություն…. Ոչ մի բան հենց այնպես չի լինում…
Ինչևէ, իմ Ազգ, իմ Ժողովուրդ, իմ Պետության քաղաքացիներ, նաև իմ օտարամոլ, օտարասեր հայրենակիցներ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ»:
Այս պատմության սկզբում կարծիք կար, որ Պզոյին և նրա հանցախմբի անդամներին մի քանի տասնյակ տարով կդատեն։ Սակայն Պզոն զարմանալիորեն դատապարտվեց ընդամենը 37 ամսվա ազատազրկման։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պզոն այդքան քիչ է «ստացել», քանի որ համագործակցել է ամերիկյան իրավապահ համակարգի հետ։ Բացառված չէ, որ նրա հետ համագործակցության արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ամերիկյան բանտերում։
Ի դեպ՝ բացառված չէ, որ ամերիկյան կառավարությունը Պզոյին պարտադրի ընդմիշտ լքել Ամերիկան։ Իսկ մինչ այդ կրիմինալ շրջանակներում Պզոյին դադարել են որպես «օրենքով զող» վերաբերվել։ Մարդը, ով հանուն իր ազատության և կուտակած միլիարդները չկորցնելու, համագործակցել է իրավապահ համակարգի հետ՝ «փուռը տալով» հարյուրավորների, հանցագործ աշխարհում «օրենքով գողից» միանգամից վերածվում է մեկ ուրիշ բանի։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության»այսօրվա համարում:
Այս պահին Վոլոդյա Ավետիսյանի դատապաշտպան Արա Զաքարյանին խոչընդոտում են ներս մտնել մեկուսարան, այս մասին «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց ազատամարտիկ Կարեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ նույնիսկ չեն պատճառաբանում, թե ինչու թույլ չեն տալիս:
Մեր այն հարցին, թե հնարավոր համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանը ներքաշված լինի նմանատիպ գործերի մեջ, Կարեն Մելիքսեթյանը պատասխանեց, որ իր ընկերը զինվորական ծառայության հետ որևէ կապ չունի, ինչպես կարող էր նման գործեր անել:
«Մենք այսօր ապրում ենք ոչ իրավական, անօրեն պետության մեջ, քաղաքացու համար գոյություն չունի օրենք, օրենք ընդհանրապես չկա, միայն թղթի վրա է օրենքը, ում ուզենան, ինչ ուզենան, կարող են գլխին սարքեն: Էտ հլը ասելն ու տարածելը փաստ չի, որ ինքն արել է որևէ իրավախախտում»,-նշեց նա:
Հ.Գ. Մի տեսակ տարօրինակ է, որ զինծառայությունից ազատելու միջնորդավարձն ընդհամենը 2000 դոլար լինի: Ովքեր որ տեղյակ են, թե ինչ գումարներ են պտտվում նմանատիպ գործերի համար, կտարակուսեն, որ 2000 դոլարով կարելի է նման հարց լուծել:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ԵրկրապահԿամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ’ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի’ սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ:
Անկախության ձգտող մեր ժողովուրդը դարավերջին կարողացավ սեփական ճակատագիրը ուղորդել պատերազմի և տնտեսական դժվարությունների միջով: Մենք հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ և շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր արժանապատվությամբ:
Մեր ժողովուրդն իր դժվարությունների, մաքառումների, զրկանքների և հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը:
Այսօր էլ ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը պատվով հաղթահարում է և հաղթահարելու է բոլոր փորձությունները և հավատով ու հույսով լցված նայում ապագային, միասնականորեն շարժվում դեպի համահայկական իղձերի իրականացում:
Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով երկրապահները, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:
Երկրապահները անկախության գործընթացի առաջին օրերից անձնազոհաբար մասնակցել և մասնակցելու են երկրի անկախության ու պետականության ամրացման գործընթացին, որովհետև երկրապահները գիտակցում են, որ կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ նաև ձեռք բերածը պահպանել ու սերունդներին փոխանցելն է:
Միասնության ամուր հավատով, հանուն մեր սուրբ նահատակների մենք պարտավոր ենք հաղթահարել նաև այսօրվա ու վաղվա մարտահրավերները և առաջ ընթանալ’ ապագան վստահելով նոր սերնդին:
Մեր անկախությունը արդեն 22 տարեկան է, որը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Տեր կանգնենք մեր 22-ամյա անկախությանը, միասնաբար հզորացնենք մեր երկիրը: Մեր հզորությունը` մեր միասնության մեջ է:
Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, հերոսներ ծնող մեր հերոս մայրերին, մեր նահատակ մարտընկերների հարազատներին, իր ապագան կերտող մեր նոր սերունդին, միշտ մարտունակ արցախահայությանը, աշխարհասփյուռ հայ ժողովրդին և ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ պայծառ ապագայի հանդեպ»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի հարցնող լինի, այ՛ Րաֆֆի, հանրահավաք ես անում, որ ինչ անե՞ս. Չե՞ս զգում քո կարգավիճակը…Եթե փորձում ես Մաքսային միության խաղաքարտը օգտագործել, ապա դա շատ պարզունակ որոշում է: Ինձ թվում է ձեր թիմով պետք է գիտակցեիք, որ դա իսկզբանե ձախողված քայլ է: Ցավալի է, սակայն հայերի գերակշիռ հատվածը խրոնիկ ռուսամետ է:
Եթե չես զգում քո ձախողված լինելը և ինչ-որ հույսեր ես փայփայում, ապա ավելի վատ…Ուրեմն ձեր վիճակը ավելի անհուսալի է…Ձեզանից ավելի լուրջ քաղաքական ուժեր և խարիզմատիկ քաղաքական գործիչներ չկարողացան ու գիտակցեցին այդ ամենը: Իշխանություններն էլ «հերթական սադրանքը» կատարեցին՝ անձրևի տեսքով, այնպես որ մի հինգ հարյուր կամ լավագույն դեպքում յոթ հարյուր մարդ հազիվ հավաքեք, նախախորհրդարանով, խորհրդարանով, հետխորհրդարանով, բնապահպաններով, քանդող բրիգադիր Խզմալյանով հանդերձ…Հա՛, հիշեցի էն Մանվել Սարգսյանն ո՞ւր է, ինչ-որ ձայնը չի լսվում վերջերս…
Այնպես որ, եթե «զադնի» չես ուզում դնես, ապա աջ քաշի՝ ճանապարհի « աբոչինա» ու կողքի բացատում վրան խփի, հաստատ կթույլատրեն…»
Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա մերձավոր շրջապատի շուրջ ծավալվող իրադարձությունները խոստանում են բավական ուշագրավ լինել:
Իշխանությունները և իրավապահ մարմինները, որ տևական ժամանակ հանգիստ էին թողել Ղուկասյանին ու թվում էր մոռացել էին Գյումրիի քաղաքապետարանում վերջինիս պաշտոնավարման տարիներին առնչվող սկանդալային բացահայտումներն ու քրեական գործերը, խիստ ակտիվացել են:
Թերթը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ կալանավորվել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով Վարդան Ղուկասյանի մանկության ընկերն Է և նրա ամենահավատարիմ անձանցից մեկը: Ընկերոջը կալանավորելու հենց հաջորդ օրը Ղուկասյանը, ինչպես տեղեկացրել ենք, շտապել էր Ազգային ժողով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը խնդրելու: Ըստ հավաստի տեղեկությունների, Վարդան Ղուկասյանին իրավապահ շրջանակներից զգուշացրած են եղել, որ հաջորդը կարող է ինքը լինել: Նույն աղբյուրներ հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը «ցրել է» Ղուկասյանին, ըստ Էության մերժելով միջնորդել նրա համար Սերժ Սարգսյանի մոտ: Ղուկասյանը, ըստ Գյամրիից հասած տեղեկությունների, կատարյալ խուճապի մեջ Է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.