13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կորչի՛ քաղաքականությունը, կորչի՛ թշնամանքն ու ատելությունը…Թշնամանքի, հակադրության, կոնֆլիկտի ու առճակատման մոլուցքը չպետք է մեզ հեռացնի արվեստից, գեղեցիկից, հավերժականից…
Այսօր գրեթե հիմնականում միայն շահի, նյութականի մասին ենք մտածում…Կցանկանայի, որ մեր պետական այրերը, գործարար աշխարհը, հասարակությունն առհասարակ համոզվեն, որ առնվազն նույնքան կշահենք արվեստագետներին մեծարելով, որքան գործարարներին, ֆինանսիստներին, պաշտոնյաներին, մյուսներին…
Արվեստագետները, գրողներն ու մտածողները նման են անսահմանորեն նուրբ ու հնչեղ քնարների, իսկ այն հույզերը, թրթիռները, զգացմունքները,խոհերը, որ կորզում են նրանցից յուրաքանչյուր ժամանակաշրջանում, ուզես թե չուզես ներթափանցում են բոլոր մահկանացուների մեջ…Դա նման է հոգևոր հոսքի, հոգևոր ժայթքման, որ տարածվում է հազարավոր ջրվեժներով, մինչև ծփացող մեծ մակերևույթ, օվկիանոս դառնալը, որ ներկայացնում է ժամանակի մտայնությունը, ոգին, համամարդկային խնդիրները: Նրանք արտացոլում են իրենց միջավայրի զգացումները, միաժամանակ, օգտվելով ավանդույթով կուտակված արժեքներից, բազմապատկում են դարերով ստեղծված այդ գանձերը, այդ արժեքները:
Արվեստը, գրականությունը կրթում են մարդուն, դաստիարակում, բարիացնում նրան…Սովորեցնում տեսնել կյանքը այլ աչքերով, այլ տեսանկյունով, մարդկանց մեջ փորձել տեսնել միայն լավը, բարին, գեղեցիկը…
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հ. Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, եւ որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի: Այս մասին ԳԱԼԱ-ին հեռախոսազրույցի ժամանակ Ստրասբուրգից փոխանցել է Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի դիտարկմանը, թե «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ և մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում»:
Բոլոր քայլերը կձեռնարկվեն, և թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է… Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները և հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, և մենք լավ գիտենք՝ ինչ անենք… Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի և բոլորը գիտեն՝ ինչ հետևանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք և ինչ անենք:
Ես այնպես չէ, որ հենց այնպես եմ խոսում, հենց այնպես էլ չեմ ասել, որ գողեր և կազմակերպված հանցագործ անձինք են, իսկ Սերժ Սարգսյանը իրենց պարագլուխն է»,-ասոլ է Զ. Փոստանջյանը:
Ինչպես և կանխատեսում էի, մինչ ես երեկոյան տնից բացակայում էի, «ողբերգությունը» վերածվեց կատակերգության և ֆարսի (ճիշտ ըստ դասականի խոսքերի): Թող ներվի ինձ, որ ստիպված եմ նորից հայտնի թեմային արձագանքել, բայց անկեղծ ասած, մարդը, որի մոտ հարց չի առաջանում, թե ո՞րտեղից և ինչպե՞ս ո՛րևէ մեկը կարող էր «կանխատեսել նման իրավիճակ», ինձ համար անլրջության եզրին է: Ըստ իս այդ միակ արտահայտությունն արդեն ինքնին բավական է առնվազն լուրջ կասկածներ կամ էլ զգուշություն ցուցաբերելու համար թեմայի շուրջ: Էլ չասած նրա մասին, թե ուշադիր մարդը, պետք է նաև հետևի, թե ովքեր են տարածում թեման, կա՞ արդյոք սինխրոնություն առաջին հայացքից հակադիր դիրքերում գտնվող անձանց գործողություններում և այլն: Բայց եթե այս ամենը տեղի չի ունենում, ապա բրիտական գիտնականները կանխատեսում են, որ «բուժումն» անհնար է: Այս ամենն, իհարկե, վերաբերվում էր թեման մտածված տարածողներին և տաքացողներին: Իսկ անշահագրգիռ մարդկանց կոչ եմ անում մտորել մի քանի հարցերի շուրջ:
1. Ինչո՞ւ բոլոր ընդդիմաիր համարվող պատգամավարոներից միայն մեկն իրեն առաջ գցելով, դեռ նորմալ ոչ մի բան էլ չպարզված շտապեց աղմուկ բարձրացնել, թե եկեք-հասեք, գողություն է կատարվել, ես կարմիր խաղացող եմ:
2. Ինչո՞ւ այդ մարդու բարձրացված թեման այդքան արագ և սինխրոն արձագանք գտավ ամենևին էլ ոչ ընդդիմադիր հայացքների տեր օգտվողների և փորձագետների մոտ,
3. Ինչպե՞ս կարող էր որևէ մեկը կանխատեսել մի իրավիճակ, որն աննախադեպ էր, նախկինում երբեք չէր եղել, և ինչպե՞ս որևէ մեկի մտքով պետք է անցներ նկարել սեփական քվեարկությունն ԱԺ-ում:
Որոշ իմ ընկերներ ասում են, որ սա անհերքելի ապացույց է: Ես ավելի զգույշ մարդ եմ, չեմ սիրում շտապել, բայց այո՛, սա ինձ համար էլ գրեթե անհերքելի ապացույց է: Գրեթե՛: Ապացույց նրա, որ նախկինում իմ շատ սիրելի ընկերը, մարդ, որից մեծ հույսեր եմ ունեցել, ցավալիորեն վերածվել է անլուրջ և էժան կատակերգության հերոսի՝ թղթե վագրի: Եվս մեկ անգամ նայեք երեք հարցերը, որոնք ըստ իս ինքինին պատասխաններ են պարունակում, և կառուցեք ձեր վարկածերն ինքնուրույն: Խնդիրը ոչ թե այն է, որ դուք համաձայնեք, կամ չհամաձայնեք Հրանտի կամ Պողոսի տեսակետին, այլ այն ու միայն այն, որպեսզի անկախ նման մանր քաղաքական սպեցօպերացիաների բարձրացրած աղմուկի, չդադարեք ինքնուրույն մտածել, հարցեր տալ և վարկածեր կառուցել: Այլապես մեր հասարակությունը կորած է և ցանկացած կլոուն կարող է ցանկացած պարզունակ մանիպուլյացիա իրականացնել:
Կարմիրներ, լավ մտածեք, թե ովքեր են սովորաբար բոլորից բարձր գոռում՝ կարմիր եմ, ովքեր են բոլորից բարձր գոռում գողություն՝ գողությունից հետո, ովքեր կարող են կանխատեսել անսպասելի գողությունը երբ դա դեռ տեղի չի ունեցել, և ովքեր են անհերքելի ալիբիների ստեղծում այն պարագայում, երբ ոչ ոք չի մտածում, որ ալիբիի կարիք կարա լինի: Խաղը կավարտիվի, հարգելի՛ կարմիրներ, և ձեր գլխներին եք տալու, որ ազարտի մեջ կորցրել եք սթափ դատողության կարողությունը: Սա, իհարկե, դեռ վերջնական պնդում չէ, այլ վարկած, բայց ինձ համար էս պահին առաջնային վարկած է:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Ժողովո´ւրդ, ես դեմ եմ, որ մենք քննադատում ենք Նունե Եսայանին՝ 135 հազար դոլարով երգելու համար: Նունեն մեղավորության շատ չնչին բաժին ունի:
Թերևս, նրա մեղքն այն է, որ փողը տվողին չի ասել. «Գժվել ե՞ք, ո՞նց կարող եմ ես այդքան գումար վերցնել անկախության համերգին երգելու համար, այդ գումարը տարե´ք և տվե´ք մանկատներին, ծերանոցներին, զինվորների համար շոկոլադ առեք, կամ էլ Բլոգնյուզի նման կարիքավորների կողքին եղեք, որ մարդիկ զգան` միայնակ չեն»: Նունեի մեղքը միայն սա է:
Ամենամեծ մեղավորը ՀՀ մշակույթի նախարարությունն է՝ մշակույթի վայ նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, որը մսխում է իր պետության փողերը: Իսկ այդ մշակույթի նախարարը մի անգամ չի կանգնել գրողների կողքին ու ասել՝ Դուք պետության գրողներն եք, եկե´ք, օգնեմ»: Հենց խնդիր է լինում, Հասմիկ Պողոսյանը գրողներին, և ոչ միայն, ասում է. «Մենք այդքան գումար չունենք»:
Եթե մենք ունենայինք ադեկվատ իշխանություն, ապա հենց այսօր Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ կհարուցեր՝ «Պետության միջոցները վատնելու» կասկածանքով, և մեր իշխանությունը, որ մի քիչ էլ ադեկվատ լիներ, անմիջապես որպես գործով անցնող կասկածյալ կներգրավեր Հասմիկ Պողոսյանին:
Բայց ինչպես գիտենք, տեսնում ենք և զգում մեր մաշկի վրա, մեր իշխանությունները ոչ միայն ադեկվատ չեն, այլև հանցավոր տարրեր են պարունակում:
Ի վերջո, թե ո՞վ պետք է երգի հրապարակում, դա էլ տենդեռի նման մի բան է: Եթե դպրոց կառուցելու համար քաղշիննախարարությունը տենդեռ է անում, ու հաղթողները «ատկատ» են տալիս, ի՞նչ գիտենք, որ այս տենդեռում՝ հաղթելով Նունեն, ատկատ չի տվել:
Բայց մշակույթի նախարարին կարող եք փոխանցել նաև, որ Նունե Եսայանի համերգով անկախության տոնը չի կայացել: Անկախության տոնը կկայանար էլ ավելի, եթե ,օրինակ, այդ գումարով մի մեծ ակցիա կազմակերպվեր, այդ գումարի կեսը, ոչ թե ամբողջը, այլ կեսը վերցնել և գնալ Հայաստանի սահմանամերձ գյուղեր, մի- մի բաժակ գինի բարձրացնել և Չինարիում ու Ներքին Կարմիրում կրակոցների տակ քնող ու վեր կացող պապիկի կենացը խմել, որ նա դեռ հայրենիքում է, մի ծաղկեփունջ տալ այդ և մնացած սահմանապահ գյուղերի հղի կնոջն ու ասել. «երկնիր» ու բազմացրու մեր պաշտպաններին.. և մեկ կոնֆետ էլ այդ գյուղերում ապրող մանուկներին տալ:
Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Օլիմպիկի» նկատմամբ:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, անդրադառնալով ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում իր թիմի հաղթանակին, նշել է.
«Հիանալի խաղ ստացվեց: Մենք պարտավոր էինք բաձր տեմպով խաղ ցուցադրել: Մրցակիցը հիանալի թիմ ունի, եթե մենք մի քանի կիլոմետր քիչ վազեինք, ապա խնդիրներ կառաջանային: Միայն առաջին կեսում մեր տղաները 6կմ ավելի են վազել, ի տարբերություն մրցակցի: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք ուժեղ մրցակցի դեմ: Իմ թիմը կատարեց իրեն հանձնարաված առաջադրանքը և հիմա լավ կարգավիճակում ենք խմբում: Եթե «Բորուսիան» այսպես խաղա իր բոլոր խաղերում, ապա ես կարող եմ խաղին հանգիստ հետևել տրիբունայից»:
Համաներումը տարածվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի՝ որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի վրա:
ՍակայնTert.am –ին Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն իր պաշտպանյալի անունից ասել է, թե դեմ են լինելու, որպեսզի այն կիրառվի Արտակ Բուդաղյանի նկատմամբ. «Եթե մենք դեմ ենք, ոչ ոք իրավունք չունի այն կիրառել, առանց մեր համաձայնության»:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գործը քննվի դատարանում, և բոլոր նրանք, ովքեր խավար են սիրում, մենք էդ խավարասերներին կբերենք դատարան»,– ասել է փաստաբանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես հայտնի է, հայց է ներկայացրել դատարան,Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ և իրեն զրպարտելու համար պահանջում է 1.5 մլն դրամ: Ըստ Սյունիքի նախկին մարզպետի՝ զրպարտություն է այն, որ ինքը կրակել և սպանել է իրենից հղի իր սիրուհի Արևիկ Միրզոյանի չծնված երեխային: Դատական գործին էլ կցված է Արևիկ Միրզոյանի բացատրությունը, համաձայն որի ինքը ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է, այլ՝ Սամվել Հարությունյանի:
Գորիսի նախկին քաղաքապետին խիստ վրդովվեցրել է այս հայտարարությունը, այնպես էլ Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցը Ա 1+-ին: Ըստ որի` Սամվել Հարությունյանը պարզապես վրեժխնդիր է լինում իրենից և 19 տարի լռելուց հետո բաներ է ասում:
Ներկայացնում ենք Ս. Հարությունյանի աղմկոտ նոր բացահայտումները ԳԱԼԱ-ին:
«Գուցե իրենք հիմա ասեն, որ ճրագները իրենք են պահել այդ կնոջ հետ իմ ունեցած կապի ժամանակ: Բայց փաստաբանը երևի Լիսկայի ճաշակը շփոթել է իմ ճաշակի հետ: Ես ասում եմ, որ եթե աշխարհի բոլոր կանայք վերանան, ապա երբևէ ես նման կնոջ նկատմամբ որևէ տղամարդկային հակում չեմ ունենա, առավել ևս իմ պարագայում, որ ինձնից ավելի քան 13 տարի կրտսեր և հմայիչ կին ունեմ:
Ես արդեն քանիցս ասել եմ, որ Լիսկայի զոհերը կենդանի են, որոնց նա իր կեղտոտ նպատակներին հասնելու համար օգտագործելու «խասյաթ» ուներ և քանի հոգու արդեն օգտագործել է, և դրանց մասին ես շարունակելու եմ խոսել:
Դրանցից մեկը` շատերը հիշում են, որ մի քանի տարի առաջ Գորիսում իր առանձնասենյակում սոսկալի ծեծի էին ենթարկել մի պատանու, որը համարձակվել էր ընդդիմալ իր «հաբռգած» որդիներին և արյունլվա էին արել պարզապես: Քանիցս անդրադարձել էին այդ մասին և՛ կառավարությունը, և ՛այն ժամանակ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով փոխվարչապետ Ա. Գևորգյանին էր ուղարկում, գնում էին իբրև թե ծառայողական քննություն էին անում: Բոլորը գիտեն այդ մնասին, որևէ մեկը չի կասկածում: Եվ մեկ էլ կարճ ժամանակ հետո գորիսեցիները տեսնում են, որ խղճուկ սոցիալական վիճակում գտնվող այդ ընտանիքը հանկարծ չորս մեքենա է գնում, սկսում է մանր բիզնեսով զբաղվել և այլն:
Մեկ ուրիշ օրինակ՝ կարծեմ 96 թ-ն էր, ես էլ այդ ժամանակ Գորիսում էի ապրում, սուր կոշիկով աքացի է տվել Լիսկան, խփել և ոտքի այդ կոշիկի սուր մասը մտցրել է հիմնարկներից մեկի ղեկավարի ակնախոռոչը: Ասացին, որ տեսողությունից զրկվել է: Դա 96 թ-ն էր՝ այդ լուրը տարածվեց ամբողջ Գորիսում: Հետագայում դրան ծանր վիճակում տեղափոխում են Արցախ, այնտեղից ուղղաթիռով տեղափոխում են Երևան, կարծեմ երկու անգամ վիրահատության են ենթարկել և այլն: Արդեն 2000 թ-ն էր՝ «Հայոց աշխարհ» թերթը գրեց այդ մասին և բազմաթիվ այլ փաստերի մասին և մեկ էլ իմանում եմ, որ այդ նույն մարդը այդ հոդվածից հետո գնում է խմբագրություն, ասում է` ինձ հետ այդպիսի բան չի պատահել:
Հետաքրքիր է, որ հունիսի մեկի արյունոտ ոճրագործությունից հետո, երբ որ առաջին անգամ ես հեռուստատեսությամբ ելույթ ունեցա, դրանից մեկ օր հետո այդ նույն անձնավորությունը զանգում է ինձ՝ հավանական է Լիսկայի ներկայությամբ եև ինձ փորձում է բարոյական խրատ տալ, որ ես չօգտվեմ Բուդաղյանների արյունից և այլն:
Հասկանում եք` ես հիմա աշխատում եմ մեկ ուղղությամբ, որ բարձրաձայնվի այդ ամենը, քանի որ Հայաստանում կան մարդիկ, որոնց նկատմամբ ամենափիս հանցագործությունն է կատարել Լիսկան և որոնք այսօր հետ են կանգնում ու սկսում են պաշտպանել Լիսկային: Նրանցից մեկն էլ հենց այդ Արևիկ Միրզոյան կոչեցյալն է, որը եղել է իր սիրուհին, ինչպես ամբողջ Գորիսը գիտեր: Դեպքն էլ ամբողջ Գորիսը գիտի՝ 90-ականների դեպքի մասին է խոսքը, որից հետո քրեական գործ էր հարուցվել Սիսիանի դատախազությունում: Վերջերս՝ հունիսի 12-ին Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցն էլ հաստատեց, որ Արևիկ Միրզոյանի վրա կրակել է Լիսկան «Զոռզոռ» կոչվող վայրում խնջույքի ժամանակ` ԱԺ պատգամավորներին պատիվ տալիս: Լիսկան կրակել է ընդամենը չերգելու համար: Եւ որ քրեական գործ է հարուցվել Լիսկայի նկատմամբ:
Իսկ Արևիկ Միրզոյանը 99 թ-ին իր իսկ նախաձեռնությամբ եկավ ինձ մոտ ամուսնու հետ, ներկայացավ ինձ, հիշեցրեց ով է և ասաց. «Բա ինձ վրա էր կրակել Լիսկան», մեկ էլ տեսնեմ` ձեռքերը տարավ, որ զգեստը բարձրացնի, որովայնը բացի, ասի՝ էս ի՞նչ ես անում:
Պատասխանեց. «Կուզեի տեսնեիք դուք, թե ինչպես ամբողջ որովայնս պատառոտված է, ինչ վիճակում է»: Ասի ես դրա կարիքը չունեմ, ինձ մի ցույց տուր, գնա իրավապահներին ցույց տուր, եթե չես բողոքում, ես չեմ կարող քո իրավունքները պաշտպանեմ: Եւ այդ բոլորը տեղի է ունեցել մի քանի հոգու ներկայությամբ, ես հայտարարել եմ այդ մասին, որոնցից մեկն էլ այսօրվա մեր ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանն էր, ով ներկա էր… Նա այդ ժամանակ ինձ մոտ նախընտրական շտաբում էր, մենք միասին զրուցում էինք, երբ ներկայացավ Արևիկը ամուսնու հետ միասին:
Եւ այս ամենից հետո նոր եմ իմանում, որ ապրում է Արևիկը ազատագրված տարածքում՝ Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկում և հայտարարություն է արել, կամ տարել դեմ են տվել` ստորագրել է գայթակղությունից դրդված կամ վախից, թե իբր Խաչատրյանը չի կրակել, այլ անհայտ կրակողներ են եղել՝ թմրամոլներ:
Հիմա էլ ասում է՝ ոչ թե Սուրիկ Խաչատրյանն է իմ սիրածը եղել, այլ Սամվել Հարությունյանը»:
Շարունակելի…
Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը՝ սակավաթիվ հեղինակավոր և որակյալ լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, իր հիասթափությունն է հայտնել հայկական ԶԼՄ–ներից և մեդիա դաշտից՝ նշելով, անշուշտ, գոյություն ունեցող արատները։ Սակայն չեմ ընդունում հուսահատ և ծայրահեղացված եզրահանգումները՝ լրագրողն այլևս անելիք չունի, ուզում եմ «Հետքը» փակել և այլն։ Դեմ եմ որևէ ոլորտում վիճակը չափից դուրս դրամատիկ ներկայացնելուն, կոնկրետ այս դեպքում ինձ թվում է, որ այն, ինչ հնարավոր է անել, պետք է անել։
Դրա համար պայմանները, ինչ խոսք, հեռու են իդեալականից, բայց, ինչպես հայտնի է, ամեն ինչ հարաբերական է։ Լրագրողները, ինչպես և գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում էին և՛ Բրեժնևի, և՛ Ստալինի ժամանակ, և ոչ ոք չի կարող ասել, որ դաժան գրաքննության և գաղափարախոսական խիստ պարտադրանքի պայմաններում ստեղծած նրանց ամբողջ ժառանգությունը աղբ է և արժանի է մոռացության։ Ամեն մի ժամանակ իր խնդիրներն ու բարդություններն ունի, և Էդիկի նման մարդիկ միշտ իրենց տեղն ու ասելիքը պետք է ունենան:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ԱԶԳԸ ԻՐ ՄԵԾԵՐՈՎ Է ՄԵԾ….Մեծութիւններն են որ ՈՒՂԵՑՈՅՑ կը դառնան ազգին, լուսատու փարոս՝ իրենց վարք ու բարքով, բարոյական ըմբռնումներով, ապրելաձեւով…իրենց դաւանած եւ սեփական կեանքով ապրուած ԱՐԺԷՔՆԵՐՈՎ, ստեղծագործական տաղանդով, ազգի սրտին հետ խօսելու ճշմարիտ անկեղծութեամբ….Անոնք ազգի, ժողովուրդի ԽԻՂՃՆ են, ՈԳԻՆ ու ՀՈԳԻՆ, անոր արժանապատուութեան արթուն ՊԱՀԱՊԱՆԸ…Անոնց ներկայութեան, մենք կը ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ՄԵՆՔ ՄԵԶԻ ԿՈՒ ԳԱՆՔ, մեր սխալներուն համար ԱՄՕԹԱՀԱՐ ու ՄԵՂԱՒՈՐ կը զգանք: Իսկ անոնց բացակայութեան, մենք ԿԸ ՈՐԲԱՆԱՆՔ հոգեպէս, բարոյապէս…ԿԸ ՈՐԲԱՆԱՆՔ մեր հաւաքական ԽՂՃԻՆ ու ՈԳԻԻՆ ՄԷՋ….Այս մտորումները կ’ունենամ, ամէն անգամ որ մեր ՄԵԾԵՐԷՆ ՄԷԿԸ կը հեռանայ մեզմէ, այս աշխարհէն, զրկելով մեզ իր ԲԱԲԱԽՈՒՆ, ԽՕՍՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵՆԷՆ:
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Թեև ասելիքս գիտության մասին է, բայց մի՜ քիչ հեռվից պիտի սկսեմ:
Ես շատ եմ սիրում պապիկներին: Նրանք հիմնականում ունենում են բարի, պղտոր ու հոգնած աչքեր: Չգիտեմ, թե ինչպիսին են եղել նրանք երիտասարդ ժամանակ, բայց սովորաբար, ի տարբերություն տատիկների, նրանց երիտասարդական ավյունից հետք անգամ չի լինում մեծ տարիքում. նրանք միշտ խաղաղ են լինում, իմաստնացած հանդարտությամբ ու զգուշավոր քայլվածքով:
Ես սիրում եմ գիտության մարդկանց՝ գիտնականներին: Նրանք մի տեսակ կարծես ուրիշ աշխարհից լինեն, ու թեև սովորական զրույցներում շատ դեպքերում նույնիսկ ձգտում են չտարբերվել, միևնույնն է՝ մի հայացքից տարբերվում են, եթե նույնիսկ խոսում են ինչ-որ հասարակ, թեկուզ շատ առօրեական հարցերի շուրջ:
Թող ներեն ինձ պապիկներն ու գիտնականները, ես ամենևին էլ վատ մտքով չեմ ասում սա, բայց պիտի ասեմ, որ ես շատ եմ սիրում նաև փոքրիկ շնիկներին… ասենք՝ ինչո՞ւ միայն փոքրիկ, նաև մե՜ծ շներին:
Եվ ահա այս երեք սերերը պատճառ դարձան, որ ես վերելակի մեջ ծանոթանամ, հետո ընկերանամ, մտերմանամ ու շա՜տ-շատ սիրեմ մեր մուտքից մի շնատեր գիտնական պապիկի:
Ասելիքս գիտության մասին է, բայց ահա այն սկսեցի մեր հարևանների պատմությունից:
Մյուս հարևանս, ավելի ճիշտ՝ հարևանուհիս օլիգարխի դուստր է, 26 տարեկան, ամուսնացած, ունի երկու տարեկան տղա, որի հանդեպ իր մայրական պարտականությունների ու սիրո գլխավոր, ավելի ճիշտ՝ միակ դրսևորումն ամեն օր բրենդային խանութներից ու տոնավաճառներից նորանոր հագուստներ գնելն է: Սոնան (անունը փոխել եմ՝ ապահովության համար, թեև նա դժվար թե կարդա, քանի որ, նախ՝ մեր շենքից տեղափոխվում ու գնում է Հյուսիսային պողոտա, 2-րդ՝ չեմ կարծում, թե նա տառաճանաչ է ու կկարողանա կարդալ, թեև իր հայրիկի անմիջական միջամտությամբ «ավարտել է» ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը) ու գիտնական պապիկը ապրում են կողք-կողքի բնակարաններում, միևնույն ժամանակ՝ մոլորակի երկու հակադիր բևեռներում:
Ասելիքս՝ մեր երկրում գիտության մարդու աղքատ վիճակի և անգրագետ օլիգարխիայի ցոփության հակադրումն է:
Սոնան պատմեց, որ իր հայրն ամսական 10 հազար դոլար է հատկացնում իրեն՝ ընթացիկ ծախսերի համար, և այդ գումարն ամսվա կեսին, որպես կանոն, վերջանում է: Նա ձեռքի հետ բողոքեց հորից, որ «էդքան փող ունի» և իրեն ընդամենն ամսական տասը հազար դոլար է հատկացնում: Նրա տանն աշխատում են տուն մաքրող, ճաշ եփող, դայակ, արդուկ անող: Արդուկ անողին ամենաքիչն է վճարում՝ 40 հազար դրամ, քանի որ նա գալիս է շաբաթը մեկ կամ երկու անգամ:
Ինչու եմ շեշտում 40 հազարը, քանի որ մյուս հարևանիս՝ 90-ամյա գիտության դոկտոր, պրոֆեսոր պապիկի ամսվա ողջ գումարն է կազմում այդ 40 հազար դրամ թոշակը:
Ասելիքս գիտության մարդու վիճակի մասին է մեր երկրում, օլիգարխիայի ցոփ ու դատարկ կյանքի մասին ու այն մասին, թե ինչպես են մեր պետության ղեկավարները, թաշկինակը վերցրած, «փող չկա» ասելով լաց լինում՝ հենց որ գիտնականները մարդուն վայել ֆինանսավորում են պահանջում:
Սոնան, որ տառերը չի ճանաչում ու պորտաբույծի կյանք է վարում, ամիսը 10 000 դոլար ունի, դե եթե կնունք-ծնունդի առիթ կա՝ կրկնակի, ու, միևնույնն է՝ քիչ է համարում, իսկ պրոֆեսորը, ով իր գոյությամբ ու գործունեությամբ պետությանն ու աշխարհին մեծ օգուտ է տվել ու տալիս, ամսական ստանում է ճիշտ Սոնայի որդու փամփերսի վրա ծախսվածի չափ:
-Նարե ջան, շանս, ի վերջո, քեզ եմ կտակելու, ինձ էլ եղբայրս է կտակել ու գցել կրակը: Իմ 40 հազարով ես հազիվ կիսաքաղց կյանք էի վարում, որ հերիքացնեմ՝ մի քիչ էլ կոմունալ տամ, սրան էլ ժառանգություն ստացա ու լրիվ ընկա կրակը, սրան կերակրելը պրոբլեմ է դարձել ինձ համար: Մենք նայում ենք Օրանժի տխուր ունքերին ու իր լքվածության հետ համակերպված տեսքին ու ծիծաղում:-Ա՛յ Օրանժ, հո չասացի՝ հենց հիմա, երբ որ ես չեմ լինի, է՜դ ժամանակ… և հետո՝ մի կասկածիր, Նարեն քեզ ինձնից լավ կպահի, ես էլ դեռ միտք չունեմ մեռնելու:
Երբ նա խոսում է, պատմում իր գործերից, ֆիզիկայից, արտասահմանյան ուղևորություններից ու դասախոսություններից, այն հարգանքից, որ դրսևորում են գիտությունը հարգող երկրներում գիտության դոկտորի հանդեպ, ես այնպես եմ ամաչում, որ քիչ է մնում ներողություն խնդրեմ նրանից՝ մեր նախագահի, վարչապետի և այլ պաշտոնա-օլիգարխիկ անձանց անունից, ինչպես նաև Սոնայի ու իր թալանչի հայրիկի անունից:
Իսկ հաջորդ պահին նա, երևի նկատելով վիճակս, կատակում է և ինձ հորդորում քիթիկս վեր պահել: Ես հասկանում եմ, որ նա իր 40 հազարով 40 հազար անգամ հարուստ է մեր երկրի հոգով աղքատ հարուստներից, 40 հազար անգամ էլ բարձր է բոլորից, որոնց անվանացանկն, ավաղ, նախագահ-վարչապետով է սկսվում և վերջանում Սոնայով ու իր հայրիկով:
Ուզումեմ ասել, որ ես շա՜տ եմ ամաչում…
Ասելիքս գիտնականի և այն էլ՝ միայնակ թոշակառու գիտնականի վիճակի մասին է մեր երկրում:
Ասելիքս ներողությունն է, որ խնդրո՜ւմ եմ բոլոր գիտնականներից ու հատկապես իրենց վաստակով խորը հարգանքի արժանի թոշակառո՛ւ գիտնականներից՝ այս անմարդկային վերաբերմունքի համար:
Ասելիքս… ճիշտ նույնն է, ինչ ասում է հայտնի կինոնկարի հերոսուհին՝ Կեղնի՞ մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ…
Նարե Խուդոյան
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.