13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ալբերտ Էյնշտեյնի հետ հոգեհարազատ շատ գծեր ունեմ: Ժամանակակիցներն ասում են, որ Էյնշտեյնը շատ կենսուրախ, շփվող, էներգիայով լեցուն մարդ է եղել՝ ինձ պես: Բայց նշածներս դեռ գլխավոր նմանությունները չեն: Կան երկու ավելի մեծը ևս՝ առաջինը՝ ֆիզիկայի ոլորտում արտակարգ կարևոր հայտնագործություններ անելը, երկրորդ՝ նվագելը: Իհարկե, Էյնշտեյնը ջութակ է նվագել, իսկ ես՝ կիթառ, բայց կարևորն այն է, որ դա մեր երկուսիս համար կենսական կարևորության զբաղմունք է:
Հիմա ասելիքս էն է՝ որոշել եմ մեր ՀՀ վարչապետին առաջարկել, որ իրար հետ բարեգործական համերգներ տանք: Տեղյակ եք երևի, որ վարչապետը նույնպես, բացի քաղաքական դեմք լինելուց, նաև զարդարում է հայ մշակույթը՝ իր երգ ու նվագով:
Այժմ վերոնշյալ միտքս մանրամասնեմ՝ մեզ մոտ վաղուց արդեն մոռացել են՝ ինչ է իրենից ներկայացնում բարեգործական համերգն ու ինչի համար է այն: Հիմա, փոխանակ երկրի որևէ մի ոլորտ օգուտ քաղի համերգից, ընդհակառակը՝ պետբյուջեից են միլիոններ հատկացնում, որ, ասենք, օրինակ՝ Նունե Եսայանը երգի: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի գիտահետազոտական ինստիտուտի շենք մասնակի կվերանորոգվեր, կամ քանի՞ լաբորատորիա անհրաժեշտ սարքավորումներով կզինվեր, եթե, օրինակ, տոների ու տոնական համերգների անվան տակ գրպանած աստղաբաշխական գումարներն ուղղվեին գիտությանը, դեռ ավելին՝ դրան գումարվեին տրված բարեգործական համերգների եկամուտները:
Օրինակ, Ալբերտ Էյնշտեյնը, բացի ընտանեկան և ընկերական շրջապատներում նվագելուց, նաև մասնակցում էր բարեգործական համերգների: 1934 թ. Բեռլինում կայացած բարեգործական այդպիսի համերգներից մեկում հավաքված 6500 դոլար հասույթը (բայց էն ժամանակվա 6500 դոլարը համարեք էսօրվա 650 000-ը) տրամադրեց Գերմանիայից գաղթած գիտնականներին, կամ՝ Պրինստոնում կայացած համերգի հասույթը տրամադրեց երեխաների կարիքներին:
Վերադառնալով գլխավոր մտքիս՝ որոշել եմ դիմել վարչապետին՝ միասին բարեգործական համերգ տալու և հասույթը գիտությանն ուղղելու առաջարկով. գիտությունը հարգող մարդ է, դժվար թե մերժի: Համ էլ միանգամից գոնե մի գործ արած կլինի գիտության մասով, թե չէ արդեն քաղաքական գործչից սկսած մինչև սկսնակ լրագրող, ձեռ են առնում՝ խոսքով գիտությա՛ն դերը կարևորելու, բայց գործով սեփական գրպա՛նը կարևորելու նրա այս անվերջանալի ինքնահակասության համար:
Առաջարկում եմ, որ ես ու վարչապետը մեջլի՛ս մտնենք, համապատասխանաբար՝ որպես աշուղ Դոստի և աշուղ Ֆաթուլլա: Մանավանդ, որ նման մոտեցումն ավելի մեծ հետաքրքրություն կմտցնի և ավելի մեծ թվով հանդիսատես կբերի, հետևաբար՝ ավելի շատ գումար, այստեղից էլ՝ գիտությանն ավելի շատ նվիրում: Ա՛յ դա կլինի գործ:
Էյնշտեյնը, լինելով գիտնական, լավ էր հասականում գիտության կարևորությունը: Նա իր մյուս տաղանդը՝ երաժշտական օժտվածությունը ծառայեցնում էր գիտությանը:
Վարչապետը, չլինելով գիտնական, ավելին՝ գիտության կարևորությունն ամենևին չըմբռնելով, կազմակերպում է համերգներ, որոնցից եկած օգուտն ուղղում է բանկային սեփական հաշիվներին, իր գործերի համար աղոթողներին, օֆշոր-մոֆշորներն, Կճոյան-բենթլի-մենթլիներին (մեղա, Տե՛ր…)
Հիմա, մտածում եմ, բացատրենք վարչապետին, Էյնշտեյնին օրինակ բերենք, գիտության դերի ու նշանակության մասին իր իսկ ճառերից մեջբերումներ անենք, բացատրենք իրեն՝ իր ասածների խելացիությունը, օրինակ ծառայենք, մարդ է էլի, միգուցե հասկանա:
Մեջլիսում հնչեցրած երգերն այս անգամ գովաբանելու են ոչ թե արքայադուստր Աննայի գեղեցկությունը, այլ հայաստանյան գիտությա՛ն գեղեցկությունը, անցյալ ժամանակվա փառքը և, հուսանք՝ լուսավոր ապագան, ինչը մեծապես կախված է վարչապետից ու պաշտոնի մեծությամբ իրեն մոտիկ կանգնած, ժողովրդի կողմից նույնքան՝ վարչապետի չափ հարգված (J) մեկ ուրիշից:
…Ասացի ու միանգամից սիրտս ահ ընկավ… բայց վայթե վարչապետն էս թեմայի մեջ ինձ հաղթի. դե գիտության մասով մեմ-մեծ բրդելում ու բստրելում նա արդեն լուրջ վաստակ ու մեծ փորձ ունի: Վայթե Էյնշտեյնին էլ հաղթեր տնաշենը, շեշտեմ՝ խոսքո՛վ: Էյնշտեյնն ի՞նչ պիտի իմանար, որ մեր վարչապետինը հենց մենակ խոսքն է, բանը հենց հասնում է գործին, մեկ էլ շուռ ես գալիս, տեսնում ես՝ չկա, գործով արդեն թռե՜լ, գնացել է Իսպանիա:
Բայց՝ չէ՜…իզուր եմ վախենում: Ես Էյնշտոյնի միտքն եմ ընտրել՝ որպես կյանքիս կարգախոս՝ բարությունը, գեղեցկությունը և ճշմարտությունը. ահա այն իդեալները, որոնք լուսավորում էին կյանքիս ուղին՝ նորից ու նորից մղելով երջանկության և հերոսության: Համաձայնվեք, որ նման ձևով առաջ գնացողը վախենալու բան չունի:
Ես իմ կարգախոսն ունեմ, համերգային ծրագիրը, գիտության համար ներդրումներ անելու մեծ ցանկությունը, ու մտածելու բան չունեմ. էնպես որ, թող վարչապետը գնա նստի ու մի լա՜վ մտածի…
Արամ Պապայան
Այսօր 500.000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոշոտ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի:
Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան էջից
Շատերն են համարում կինոն արվեստների արվեստ։ Ես միանում եմ այդ կարծիքին։ Կինոյի հանդեպ սերս գուցե գալիս է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ լինելո՞ւցս, կամ գուցե հակառա՞կը՝ ինձ այդ բուհի շրջանավարտ է «դարձրել» սե՞րը կինոյի հանդեպ։
Կինոն հրաշք է։ Նա կորողանում է տալ կարևոր գիտելիքներ, որոնք տեսողական ու զգայական ընկալումների միասնության շնորհիվ ավելի լավ են տպավորվում ու հիշվում։ Կինոն ի զորու է շատ ու շատ կարևոր իրազեկումներ անելու. մի սիրված ֆիլմի միջոցով շատ ավելի ասելիք կարելի է նպատակակետին հասցնել, քան տասնյակ հոդվածների, հաղորդումների ու հրապարակային ելույթների միջոցով։
Հիշենք, օրինակ, «Բարև, ես եմ»-ը: Այդ ֆիլմը՝ նեղ իմաստով՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմությունն է, լայն իմաստով՝ Հայաստանում գիտության սկզբնավորման մասին է։ Անգամ Վիքիպեդիայում բավականաչափ տեղեկություն կա «Բարև, ես եմ»–ի մասին՝ 1965 թ. «Հայֆիլմում» նկարահանված ֆիլմ, որը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։
Մենք ունենք էլի շատ հայտնի գիտնականներ, բայց միջին սերունդն ավելի լավ գիտի Ալիխանյանի՛ կյանքն ու գործունեությունը, քանի որ նրա՛ մասին պատմող ֆիլմը կա։ Իսկ ի՜նչ լավ կլիներ, եթե ունենայինք նաև մեր մյուս հայտնի գիտնականների կյանքն ու գործունեությունը ներկայացնող գեղարվեստական ֆիլմեր։
Վերջին շրջանում շատ է խոսվում գիտնականի վարկանշի ընկնելուց, պետության ու հասարակության կողմից գիտության դերն ու կարևորությունը չգնահատելուց, գիտնականի գործը սահմանված նվազագույն աշխատավարձով «վարձատրելուց» և այլն: Անհանգստացած ու վիրավորված այս վիճակից՝ գիտնականները առաջարկում են գիտության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման մի քանի ուղիներ: Չփորձելով ինձ թույլ տալ՝ քննարկելու գիտնականների մատնանշած ուղիները, պարզապես ուզում եմ միանալ նրանց ու հիշեցնել բարձրաձայնելու, ահազանգելու, ավելի լայն մասսաներին իրազեկելու մի կարևոր ճանապարհ՝ կինոն, և առաջին հերթին՝ գեղարվեստական։
Այսօր էլ շատերն են հիշում, որ խորհրդային տարիներին հայաստանյան կինոթատրոնների ճակատներին փակցված էր Լենինի հետևյալ միտքը՝ «Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարևորը կինոն է»: Կոմունիստական ռեժիմի մերժմանը զուգահեռ մենք մերժել ենք նաև նրանում շատերի, մանավանդ՝ առաջնորդների հնչեցրած մտքերը, այնինչ շատ զարգացած երկրներ հենց այդ կամ նման կարգախոսով շարունակում են առաջ գնալ և ճիշտ քաղաքականություն վարել կինոյում։ Այդ երկրներում մշտապես նկարահանվել և նկարահանվում են տասնյակ ու հարյուրավոր ֆիլմեր՝ կապված գիտության գործիչների հետ։ Շատ ավելի են վավերագրական ֆիլմերը, բայց ավելի դիտվող են և ասելիքի հասանելիության տեսակետից ավելի հզոր, գեղարվեստական ֆիլմերն ու սերիալները, մանուկների համար՝ մանկական ֆիլմերն ու հատկապես մուլտֆիլմերը։ Ո՞ր մանուկը երբևէ կմոռանա, թե ով է եղել, օրինակ, Մարիա Կյուրին կամ Գալիլեո Գալիլեյը ու ինչ են նրանք արել, եթե դիտած լինի «Մարիա Կյուրի», «Գալիլեո Գալիլեյ» մուլտֆիլմերը՝ «Պատմական դեմքեր» մուլտշարքից ։
Ու մինչ վերջին քսան տավա ընթացքում մեր երկրում բոլոր հնարավոր ձևերով շնչահեղձ է արվում գիտությունը, ուրիշ երկրներում զարգացվում է այն, գնահատվում, վարձատրվում, ծախսվում մեծ գումարներ՝ նկարահանելու գիտության ու գիտնականների մասին պատմող ֆիլմեր։ Վերջին տարիներին նկարահանվածներից կարելի է թվարկել «Մարիա Կյուրի» սերիալը, «Վերցրու իմ հոգին կամ Սաբինա», «Վտանգավոր մեթոդ», «Իմ ամուսինը հանճար է», «Կորոլյով», «Բանականության խաղեր», «Հոկինգ», «Դաու», «Մեծ պայթյունի տեսություն» հումորային սերիալը, հարյուրավոր գիտաֆանտաստիկ մուլտֆիլմեր և այլն։
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կարծիքով՝ «Մենք աղքատ երկիր ենք, իսկ աղքատ երկրում կինո չի լինում: Կիսաաղքատ թատրոն դեռ կարող է գոյություն ունենալ, բայց կինոն արտադրություն է»: Աղքատ երկիրը պիտի հարստանա, որպեսզի ունենա արտադրություն, իսկ մեզ համար հարստանալու միակ ճանապարհը ո՛չ զբոսաշրջության զարգացումն է, ո՛չ հանքարդյունաբերությունը, ոչ էլ գյուղատնտեսությունն և անասնապահությունը, այլ գիտության զարգացումը, ինչպես որ դա արեցին մեզ նման փոքր ու աղքատ պետություններ Կորեան, Սինգապուրը։
Հիմա երիտասարդ գիտնականների համար անցկացվնում են բազմաթիվ մրցույթներ, որոնց միջոցով գնահատվում են գիտությանը վերաբերող աշխատանքները։
Ես առաջարկում եմ նման մրցույթների շրջանակում, որպես առաջին քայլ, մտցնել մի կետ ևս՝ գիտությանը վերաբերող գեղարվեստական ֆիլմերի և սերիալների սցենարների մրցույթ, իսկ մրցույթում հաղթած սցենարների նկարահանման համար հովանավորներ հաստատ կգտնվեն, եթե անգամ այդ հովանավորը չցանկանա հանդիսանալ պետությունը։
Լավ կլիներ, որ նկարահանվեին մանկական սերիալներ։ Ի՜նչ հրաշալի գիրք է Ռաֆայել Ղազարյանի «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը և այլմոլորակայինները» և քանի՜ անգամ ավելի շատ երեխայի՝ հասանելի, տպավորիչ ու խորը ասելիք կտա այն, եթե վերածվի մանկական ֆիլմի կամ սերիալի։
Մենք ունենք արդեն հիվանդ հասարակություն և նրա բուժման խնդիրը, ինչը պիտի սկսել մանկապարտեզից, դպրոցից, նաև մանկապարտեզ ու դպրոցահասակ երեխաների ծնողներից՝ ճիշտ այնպես, ինչպես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լիկկայաններից։ Գիտության հանդեպ ի՞նչ հարգանք պիտի ունենա այն երեխան, ում ծնողը անփութորեն շպրտում է՝ գիտնականներն ի՞նչ են արել, որ փող են ուզում։ Ես, օրինակ, մեծ ցավ եմ ապրում՝ նման արտահայտություններ լսելիս, իսկ դրանք ամենուր են։ Կարծում եմ, որ այդ անհարգալից անբարտավանությունը գալիս է արժեհամակարգի շեղումից և տարիներ շարունակ ճիշտ տեղեկատվությունից զուրկ լինելուց։
Մեզ մոտ մինչև չնկարահանվեն ու չմատուցվեն նորմալ ֆիլմեր, մեր երկրի հերոսը՝ նա, ում կցանկանա մեծանալով նմանվել մեր երկրի մանուկը, չի կարող հովոներից վեր լինել։
Նարե Խուդոյան
Պատանեկության տարիներին ֆուտբոլ շատ էի սիրում՝ որպես գեղեցիկ, դրամատիկ ներկայացում, որպես մարդու ստեղծագործական մտքի լավ կամ վատ դրսևորում։ Այն պահից, երբ այդ հրաշալի խաղը սկսեց համադրվել ղումարբազության հետ, երբ կասկածներ առաջացան, որ խաղի արդյունքն այսպես թե այնպես կարող են կանխորոշել բուքմեյքերները, և այդ մոլագարության վրա բիզնես անող մարդիկ հնարավորություն ունեն փող աշխատելու, իմ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ նվազեց։ ճիշտ է, այն ժամանակ էլ՝ 70-ական թվականներին, պարբերաբար խոսվում էր այն մասին, թե այս կամ այն թիմը կամ ֆուտբոլիստը «խաղը ծախել է», որ այս կամ այն դատավորը կաշառված է և այլն։ Երևի այդպիսի դեպքեր էլ են եղել։ Բայց դրա շուրջ աոասպելաբանություն հյուսել և ապրել դրանով, ես հրաժարվում էի և հիմա էլ եմ հրաժարվում։
Երեկ ես ուրախացել էի Բուլղարիայի հետ խաղում մեր հավաքականի հաղթանակով՝ նախևառաջ այն պատճառով, որ այդպիսով հերքվեց դավադրության հերթական տեսությունը, թե իբր սեփական հարկի տակ մերոնք «խաղը ծախում են»՝ ինչ-ինչ «բուքմեյքերային խաղերի» պատճառով։ Հետաքրքիր է, որ մեր միտքը մշտապես գնում է դեպի ինչ-որ «մութ ուժեր», երբ մենք չենք կարողանում որևէ բան բացատրել։
Բա էլ ինչպե՞ս վարվենք, եթե Երևանում պարտվում ենք Մալթային, իսկ հետո հյուրընկալվելիս հաղթում ենք Դանիային և Չեխիային։ Ահա թե ինչպես։ Նախ՝ պետք է ընդունել, որ կյանքում և մասնավորապես սպորտում կարող են լինել պատահականություններ գնդակը, ինչպես ասում են, կլոր է, կարող են գոյություն ունենալ սովորական աչքի համար անտեսանելի հոգեբանական բարդույթներ, վերջապես՝ իրենց դերն են խաղում խաղացողների և մարզիչների բացթողումները։ Մի խոսքով՝ ամենևին պարտադիր չէ՝ երբ հանդիպում ես ինչ-որ մի անբացատրելի երևութի, դրա մեջ տեսնել դավադրություն, քո թշնամիների կախարդանքը, նավսը, թուղթուգիրը։
Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան ըստ Պիղատոսի» վեպում Հերովդես մարզպանը, վերլուծելով Քրիստոսի խաչելության և հարության հետ կապված փաստերը, իր «նախաքննության» ժամանակ սկսում է հերթով բոլորին՝ ընդհուպ մինչև Հերովդեսը, կասկածել դավադրության մեջ։ Քանի որ Պիղատոսը չի հավատում Տիրոջ հարությանը, նա մեծ ճիգերով փորձում է ռացիոնալ բացատրություններ գտնել, բայց չի կարողանում։ Եվ ի վերջո այդ վեպում նա թեև քրիստոնյա չի դառնում, բայց ընդունում է, որ կա անքննելին։
Իսկապես, մեր կյանքում շատ է անքննելին։ Բայց մենք ապրում ենք իրական, ոչ թե կախարդական աշխարհում։
Առավոտ
Այսօր գումարած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 21-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 15-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է նաև Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 10-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը, որն ունի հետևյալ տեսքը.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 4-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 3-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական:
Կադրային փոփոխությունների համատեքստում շրջանառվում էր այն տեղեկությունը, թե Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Սակայն դատախազությանը մոտ անգնած մեր աղբյուրները հավաստում են, որ նման բան չկա և լուրը չի համապատասխանում իրականությանը:
Ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, նրա մարտական ընկերները, որոնց թիվը հասնում է շուրջ 50-ի, այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքի դիմաց: Արցախյան հերոսամարտի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատել իրենց մարտական ընկերոջը, քանի որ վստահ են, որ նրան առաջադրված մեղադրանքը շինծու է:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ազատամարտիկ Սեպուհ Ստեփանյանը, ով հայտնի է Ռեմբո մականունով, նշել է, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը շինծու է և պայմանավորված է այն հանգամանքով, որ նա վերջին շրջանում իրականացրել է ակտիվ գործունեություն: Հավաքված ազատամարտիկները նշեցին, որ իրենք պահանջում են անհապաղ ազատել իրենց մարտական ընկերոջը:
«Ովքեր են հիմա հերոսներ, նրանք, ովքեր զինվորական համազգեստ են հագնում ու գնում նկարվում, հա՞, դաժե տեսանք, որ կրակում են, բայց իրանք չեն իրական հերոսները: Հերոսները այս տղեքն են»,- ասել են ազատամարտիկները:
Իսկ Վ. Ավետիսյանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ավետիսյանը հրաժարվելու է համաներումից, ասել է, որ նման խոսակցություն իր պաշտպանյալի հետ ինքը չի ունեցել:
Ապա մեկնարկել է դատական նիստը, որը նախ հայտարարվել է, որ ընթանալու է դռնփակ կարգով: Սակայն ազատամարտիկները ներս են մտել և պահանջել, որպեսզի իրենք ներկա գտնվեն:
«Դուք ով եք, որ դատում եք հերոսին»,-ասել են ազատամարտիկները և ներս մտել նիստերի դահլիճ: Ներսում ազատամարտիկները ևս հայտարարել են, որ պահանջում են իրենց մարտական ընկերոջը ազատ արձակել: Վոլոդյա Ավետիսյանը ապա խնդրել է նրանց դուրս գալ: Իսկ այն ընթացքում, երբ ազատամարտիկները ներխուժել են նիստերի դահլիճ, դատավորն ու դատարանի աշխատակիցները հեռացել են:
Նշենք, որ լրագրողներին ևս արգելել են ներկա գտնվել դատական նիստին:
Մեր նախագահն ու վարչապետը շատ նման են բաժակաճառեր արտասանող ու ամեն նոր բաժակից հետո խոստումներն ավելի ու ավելի մեծացնող այն քեֆչիներին, որոնք, խմիչքի ազդեցությունից դուրս գալուց անմիջապես հետո, սկսում են ձևեր փնտրել՝ փոխելու արդեն իսկ հնչեցրած խոստումը կամ էլ առերեսումից ու սեփական խոստման հանդեպ պատասխանատվությունից մշտապես փախած են:
Ամեն անգամ նման խոստման չկատարումից հետո նրանք ստանում են, մեղմ ասած, ամոթանքի նոր տարափ, բայց դաս չեն առնում՝ հավանաբար մտածելով՝ …«հո մեր գետի ջրից շա՞տ չի», կամ էլ՝ «անձրև է գալիս»:
Այս հերթական անգամն էլ նախագահը հանդիսավոր կերպով խոստացավ, որ 2014 թ. հունվարից կբարձրանան աշխատավարձերը: Հիմա հայտարարում են, թե հունվարից կբարձրանան միայն ուժային կառույցների աշխատողներինը, իսկ պետական համակարգում այլ աշխատողներինը կարվի 2014 թ. հուլիսին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, թե ինչու աշխատավարձերի բարձրացումը չի կատարվում 2014 թ. սկզբից՝ ինչպես խոստացել էր նախագահը, պատասխանեց, թե անմիջապես սրընթաց բարձրացումը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար, և ոչ միայն բյուջետային առումով:
Լավ է, չէ՞. ուրեմն՝ խոստումը կրակում են, հետո նոր սկսում քննարկել հնարավոր խնդիրների առաջացումները:
Հավանաբար մեկնումեկը կարողացե՞լ է հաշվել, որ բոլորի աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացումն ահռելի գումարներ է պահանջում: Երկուսուկես տարի է արդեն, որ գիտնականները պայքարում են, որպեսզի իրենց աշխատավարձերը գոնե հանրապետության մինիմալ աշխատավարձից բարձր լինի, և ոչ մի արդյունք: Հենց փողից խոսք էր գնում, չինովնիկից մինչև նախագահ, թաշկինակները վերցրած, լաց էին լինում: Բա էդ ո՞նց եղավ, որ հանկարծ 40 տոկոս բարձրացնելու հնարավորություն առաջացավ: Դեռ սկզբում 100 տոկոս էին խոստանում, հետո, սովորության համաձայն, հետ կանգնեցին խոսքից ու սարքեցին 40:
Եթե կարող են բարձրացնել բոլորի աշխատավարձերը 40 տոկոսով, ինչո՞ւ ընդամենը 4000 գիտնականինը չէին կարող բարձրացնել, օրինակ, երկու անգամ: Չէ՞ որ դա այս բարձրացումների համար պահանջվող գումարի համեմատ ուղղակի մի շատ աննշան բան է` չերևացող, չնչին թիվ, պետբյուջեում հաստատ ճեղքվածք չէր առաջացնի, բայց փոխարենը զգալի կլիներ գիտնականի համար: Լավ, ինչո՞ւ չապահովել գիտնականին, որպեսզի նա լծվի երկրի զարգացման գործին: Ի վերջո, չէ՞ որ երկրի զագացման հույսը դրված է միայն գիտնականների վրա. ո՛չ շինարարի, ո՛չ վարորդի, ո՛չ դերասանի կամ գրադարանավարի, ո՛չ անգամ ուսուցչի, այլ գիտնականի, մի՞թե իրոք այդքան դժվար է դա հասկանալը:
Եթե անգամ գիտության մասին էլ հոգ չեն տանում, դա պիտի անեն ամոթից, հենց թեկուզ իրենց իսկ սարքած հակասություններից գոնե մեկից ազատվելու համար, այն հակասությունից, որ ամենուր ազդարարում են իրենց գիտելիքահենք տնտեսությունը, գիտության ու գիտնականի կարևորումը, միևնույն ժամանակ, գիտնականին տալիս են երկրում ամենացածր աշխատավարձը: Ինչպես կասեր ԿԳ նախարարը՝ կատարյա՛լ նոնսենս:
Եթե 40 000 ուսուցչի աշխատավարձը, որ առանց այն էլ բավական բարձր է գիտության դոկտորի աշխատավարձից, կարող են բարձրացնել 50 000-ով, ապա ինչո՞ւ չեն կարող տաս անգամ պակաս թվով` ընդամենը 4000 գիտնականինը բարձրացնել 100 000-ով՝ գոնե խուսափելու այն զավեշտից, որ, ինչպես ասել է ԿԳ նակարարը՝ գիտաշխատողը Հայաստանում կրկնակի անգամ ցածր է վարձատրվում, քան կրթական հիերարխիայում ավելի ցածր կանգնած՝ հանրակրթական դպրոցի ուսուցիչը: Չէ՞ որ 4000 գիտնականին՝ 100 000-ի ավելացումն հինգ անգամ ավելի քիչ ծախս է, քան 40 000 ուսուցչին 50 000:
Սրա՞ն էլ համաձայն չեք: Այդ դեպքում մի տարբերակ ևս՝ կարող եք աշխատավարձերը բարձրացնել ոչ թե 40, այլ 39 տոկոսով, ու այն մեկ տոկոս տարբերությունը տալ գիտնականներին: Գիտնականներն այնքան քիչ են մնացել երկրում, որ այդ 1 տոկոսը լիուլի կբավարարի նրանց, ու կարևորը, որ դա, միևնույնն է, բյուջեի համար չնչին ու չերևացող կլինի:
Դրա՞ն էլ համաձայն չեք: Որեմն՝ հստակ որոշո՞ւմ է կայացվել՝ գիտնականի աշխատավարձը սահմանել՝ որպես երկրում աշխատավարձի նվազագույն չափ: Դա ի՞նչ է՝ ծա՞ղր՝ ուղղված գիտնականներին: Դե էլ ինչպե՞ս չմտածել, որ այս խայտառակությունն ու ամոթալի վիճակը դրսի պատվեր է, ըստ որի՝ մեր իշխանությունը գիտակցաբար ոչնչացնում է գիտությունը: Ուրեմն՝ եզրակացությունը մեկն է՝ սա հատուկ տարվող քաղաքականություն է՝ ոչնչացնելու երկրի ապագան:
Ուզում եմ միտքս ամփոփել Խաչիկ Մանասելյանի ֆեյսբուքյան գրառումով. ՀՀ «գիտականահենք» կառավարությունը մտադիր է, որպես աշխատավարձի նվազագույն չափ, վերցնել գիտնականների աշխատավարձը` առանց դրա վրա որևէ հավելում անելու: Իսկ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, քանի որ վերջիններս ավելի «կարևոր» գործեր են անում և չեն հասցնում գոնե ամիսը մեկ անգամ ծախծխել ու փոխփխել իրենց «բենթլիներն ու մերսեդեսները», կբարձրացվի այդ նվազագույն աշխատավարձի համեմատ որոշակի գործակիցներ անգամ (հարյուրավոր տոկոսներով), ընդ որում` որքան ավելի բարձրաստիճան է պաշտոնյան, այնքան այդ գործակիցն ավելի բարձր կլինի: Կարճ ասած` սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է. էլ ինչ գիտնական, ինչ բան….
Այս աստիճան… կառավարություն հայ ժողովուրդը ո՛չ անցյալում է երբևէ ունեցել, ո՛չ էլ երևի ապագայում կունենա:
Նաիրա Վարդապետյան
Բուլղարիայի մարզիչ Լյուբոսլավ Պենևը լրագրողների հետ զրույցում նշել է, որ , աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղն առանցքային նշանակություն ունի, հայտնում է Sportal.bg-ը
«Կարծում եմ` այդ խաղն ավելի դժվար է լինելու, քան չեխերի հետ հանդիպումը: Հանդիպմանը պետք է մոտենանք մեծ լրջությամբ, ինչպես որ նախկինում էր: Հնարավոր է` հասնենք փլեյ-օֆֆ: Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ ենք նրանցից ակնկալում: Մենք պետք է պայքարենք, եթե նույնիսկ մրցակիցը սադրանքի դիմի: Դաշտում 11-ը 11-ի դեմ է: Պետք է մեր առջև դրված խնդիրը մրցակցից լավ կատարենք: Չեմ կարծում, որ մեր խաղացողների շրջանում լարվածություն կա»,-նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.