23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան, այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
«Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,— ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:
Կառավարության ղեկավարի համոզմամբ` բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից-դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս:
«Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,— դիմելով համաժողովին ներկա ուսանողներին` նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:
Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:
Երկու տարի առաջ Ծաղկաձորում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հնչեցրել է հետևյալ միտքը՝ հո չե՞նք թողնելու, որ բոլորը գիտնական դառնան։ Այսօր դրությունը շրջադարձային փոփոխություն է կրել. օրեր առաջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նախագահն ասել է՝ մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական։
Անհասկանալի այս շրջադարձին դժվար է բացատրություն տալ։ Կամ նախագահի ընդունակությունները երկրի կառավարման ու զարգացման ուղիները գտնելու հարցում աճ են տվել, կամ, որ ավելի հավանական է, համաներումը գիտնականների վրա էլ է տարածվել. հիմա արդեն ոչ միայն չի արգելվում գիտնական դառնալ, այլև հորդորվում է։ Բայց… այստեղ միայն մի բայց կա։
Նոր սերունդն ավելի իրատես է կարծես. նա կցանկանա՞ արդյոք ընտրել մի ուղի, որտեղ սկզբնական շրջանում վաստակելու է ամսական 35 000 դրամ, իսկ երբ հասնի դոկտորության ու պրոֆեսորության բարձունքներին, 60–70 հազար դրամ։ Այստեղ նախագահի խոսքում «մի փոքր» հակասություն կա. արդյոք «մեր երեխաներ» ասելով ինքը նկատի ունի նաև իր ու իր հարազատների երեխաներին և թոռնիկներին նո՞ւյնպես, թե՞ սա նման է իր՝ ընտրություններից առաջ տված խոստմանը, երբ ասում էր՝ լա՛վ ենք ապրելու, ժաղավո՛ւրդ, բայց հետագայում պարզվեց, որ այդ լավ ապրել–ը միայն իրենց էր վերաբերում և ոչ թե ժողովրդին։
Նախագահի այս նախադասությունը համացանցում բուռն քննարկումների ու ծաղրի առիթ տվեց։ Ահա, օրինակ, մի քանի մեջբերումներ այդ քննարկումից՝ Ես էլ եմ ցանկանում, որ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Արմեն Աշոտյանի երեխեքն ու թոռները դառնան գիտնական: Մեկ ուրիշը՝ Բա էս ուրախ օրով մարդու կանիծե՞ն. ի՞նչ գիտնական, ո՞ւմ համար, ինչի՞ համար, դառնան, որ ի՞նչ անեն։ Մեկն էլ՝ Լրիվ արդեն ձեռք են առնում, տրամաբանությունն ու՞ր է, ո՞վ է սենց բան տեսել աշխարհում, եթե մի քանի բառով կարելի է արտաքին քաղաքականության մայրուղին փոխել, սրանք ո՞նց չեն հաջողացնում երկու տարում բան փոխել՝ էսքան խոսելով հանդերձ, ինչ–որ շատ կարևոր բան փչացել է։ Եվս մեկը՝ Սերժ Սարգսյան. Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան՝ դառնալու «ախրաննիկ»:
Իսկ ի՞նչպես կառաջարկեք բացատրել նախագահի հետևյալ միտքը՝ Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին: Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, և ե՞րբ պիտի դրվի բարեփոխումների շենքի հիմնաքարը, երբ որ Հայաստանում այլևս գիտնական չի՞ լինի, երբ գիտահետազոտական ինստիտուտների ու ակադեմիայի շենքերն արդեն վերածված կլինեն խաշանոցների ու խաղատների՞։
Ես առաջարկում եմ, որ նախագահի համար խոսք գրողը նախօրոք մի քիչ տեղեկանա «գործին», որ անհեթեթություններ ու ռեբուսներ չստացվեն։ Հո մենակ խոսքը գեղարվեստա–սենտիմենտալ մոտիվներով կառուցելը չէ. ի վերջո, ո՞նց կարելի է գրել ու նախագահի ձեռքը կարդալու տալ մի բան, որտեղ գրված ամեն ինչը հակասում է նրա իսկ վարած քաղաքականությանը։
Մի՛ դրեք նախագահին անհարմար վիճակների մեջ, գիտնականներին էլ մի՛ վիրավորեք, քանի որ նման կերպ խոսելը, գիտության հանդեպ նման քաղաքականություն վարելու պարագայում, միայն կարող է ընկալվել՝ որպես ձեռառնոց։
Նաիրա Վարդապետյան
Համացանցում երեկ լուրեր էին տարածվել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր մոտ է հրավիրել Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին՝ նրանից պահանջելու աշխատանքից ազատման դիմում գրել։ Պատճառն, ըստ նույն տեղեկությունների, «Գալա» հեռուստաընկերությանը Ծատուրյանի տված հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին՝ կաթողիկոսին համարելով սատանա, ինչն էլ զայրացրել է Գարեգին Երկրորդին և նա որոշել է Հասմիկ Պողոսյանի միջոցով պատժել ռեժիսորին։ Վերջինս երեկ մեր զրույցում ասաց, որ նախարարն իսկապես հրավիրել էր իրեն, բայց երբ գնացել է այդ հանդիպմանը, նախարարը հրաժարվել է ընդունել։
Ըստ Նիկոլայ Ծատուրյանի, պաշտոնապես իրեն ոչ ոք ոչինչ չի ասել վերը նշված խնդրի մասին և իրեն հայտնի չէր հրավերի պատճառը։ Ինքը, ինչպես փոխանցեց, պատրաստվում էր նախարարի հետ խոսել նոր՝ Մոնթեի մասին ներկայացման վերաբերյալ, որին բավականին մեծ պետական աջակցություն է տրամադրվելու և իր շնորհակալությունը հայտնել այդ կապակցությամբ։ «Այժմ արդեն Ձեզ ամուր դիրքերո՞ւմ եք զգում, թե ամեն դեպքում կասկածներ ունեք»,– հետաքրքրվեցինք Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարից։ «Համենայնդեպս եթե ինձ ասեն՝ դիմում գրի, ես չեմ գրի, որովհետև ես թատրոնի առաջ պատասխանատվություն ունեմ, բոլորը իմ կողմից են, ես մեծ գործ ունեմ դեռ անելու»,– պատասխանեց նա։ Այնպես որ, Ծատուրյանը չի պատրաստվում հանձնվել, և եթե ուզում են ազատվել նրանից,– ստիպված պետք է լինեն աշխատանքից ազատման հրաման տալ։ «Ուզում են, թող ազատեն։ Ես ոչխար չեմ, որ դիմում գրեմ»,– ասաց նա:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև, այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ
Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Սիրելի՛ ուսուցիչներ,
«Սինոփսիս Արմենիա» ընկերության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ԱՄՆ հարգելի՛ դեսպան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Առաջին հերթին շնորհավորանքի և շնորհակալության խոսք եմ ուղղում պարգևների արժանացած մեր երիտասարդներին: Այս պարգևները նվաճելով՝ դուք ապացուցում եք, որ պատրաստ եք ինքնուրույն մուտք գործելու մեծ կյանքի ուղի:
Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից և նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու և հայրենասեր մարդիկ եք մեծանում:
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես և նրանց համար չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը:
Միևնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների և ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները ևս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թո՛ղ նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլև իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում պարգևներ և կրթաթոշակներ ստանալիս:
Դա հնարավոր է, հաստա՛տ հնարավոր է: Խնդրում եմ՝ պատմե՛ք բոլորին դրա մասին:
Սա ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել: Եվ ես երախտապարտ եմ ձեզ՝ ձեր ձգտման, համառության, խանդավառության և եռանդի համար:
Ես վստահ եմ, որ այս առաջին պարգևին արժանանալով՝ դուք սրա վրա կանգ չեք առնելու: Արժանանալու եք շատ ավելի մեծ պարգևների: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է:
Դուք այդ լավ սկիզբը դրել եք, իսկ ես և ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ազնիվ գործի երկրորդ կեսն էլ իրականություն դառնա: Վստահ եղեք, որ ինչպես այս պարագայում, ձեր կողքին կլինեն Հայաստանի պետական և մասնավոր շատ հաստատություններ՝ ձեզ համար հասու դարձնելով իրենց հնարավորությունները:
Աշխարհում այսօր մարդկային գիտելիքը և տաղանդն ամենաթանկն է գնահատվում: Իսկ դուք այսօր ներկայացնում եք մեր ժողովրդի տաղանդները, մեր ժողովրդի հարստությունը, մեր հասարակության սերուցքը: Ո՛չ մի կասկած չունեմ, որ ի դեմս ձեզ այստեղ է մեր Հայաստան աշխարհի ապագան, լուսավոր ապագան:
Սիրելի՛ բարեկամներ,
Ձեզ շնորհավորելու և մեծարելու այս արարողությանը մենք խնդրեցինք մասնակցել այս օրերին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահներին, ովքեր ժամանել են Հայաստան՝ մեզ հետ կիսելու մեր ուրախությունը՝ կապված Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի հետ: Կարծում եմ՝ ապագա գիտնականների և գիտելիքի ուղով ընթացող պատանիների և աղջիկների համար այս տարիքում սա ինքնին հրաշալի ու խորհրդանշական նվեր է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներով լի անամպ ճանապարհ, որը նոր հաղթանակներ կբերի ձեզանից յուրաքանչյուրին և մեր ողջ ժողովրդին:
Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս ծրագրի իրականացմանը:
Շնորհակալ եմ:
Այսօր ժամը 16:00-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է կանչվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ըստ ilur.am-ի տեղեկությունների, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս եթեր հեռարձակված Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և մասնավորաբար կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա: Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել, Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին՝ գրել հրաժարականի դիմում: «Եթե չգրի, ավելի վատ կլինի»- սպառնացել է Հասմիկ Պողոսյանը:
Գյումրու թատրոնից տեղեկացրել են, որ վճռականորեն են տրամադրված, պայքարելու են իրենց գեղարվեստական ղեկավարի համար՝ դիմելով բողոքի ցանկացած միջոցների:
Ստացվում է՝ համաներումը ճիշտ ժամանակին էր, չնայած այն երբեք էլ անժամանակ չի եղել: Միշտ արվել է այն ժամանակ, երբ իշխանությունները խճճվել են իրենց իսկ սարքած լաբիրինթում:
Համաներմամբ ազատ արձակվեց ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, դատարանի դահլիճից ազատ արձակվեցին խոտի դեզը այրելու զավեշտալի գործով մեղադրվող 4 տղաները: Այսինքն՝ գործեր, որոնք այսօր հանրության հետաքրքրության կիզակետում էին: Այս պահին միայն հայտնի չէ Արտակ Բուդաղյանի ճակատագիրը:
Կընդունի՞ համաներումը Բուդաղյանը, դեռ չի բարձրաձայնվում: Բայց ամեն անգամ, երբ համաներմամբ ազատվում են «փուչ» գործերով անցնող մարդիկ, պետությունը, կարծես, անուղղակի խոստովանում է, որ համաներումը միջոց է՝ անորակ նախաքննության և դատաքննության հետևանքները վերացնելու հարցում:
Երևանի նախկին փոխոստիիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այո՛, մենք հաղթեցինք, հաղթեցինք մեր միասնականությամբ, մեր վարպետությամբ, հաղթեցինք բարոյապես…Հաղթեցինք Եվրոպայի ուժեղագույն թիմերին, նրանց խաղադաշտում, ցուցադրեցինք բարձրակարգ ֆուտբոլ, հավասար խաղացինք Աշխարհի չեմպիոնի հետ, նրա դաշտում…Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչին ստիպեցինք ամբողջ խաղի ընթացքում մնալ ոտքի վրա, հուզվել, ապրումներ ունենալ, ստիպված խաղադաշտ մտցնել վնասվածքից բուժվող Բալոտելիին…
Ամբողջ Աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք կուռ, միասնական թիմ, տաղանդավոր մարզիչ, հիանալի ֆուտբոլիստներ՝ հանձինս Մխիթարյանի, Մովսիսյանի, Բերեզովսկու, Օզբիլիսի:
Սակայն մի տհաճ, գուցե ոչ արժանավայել երևույթի մասին եմ ուզում խոսել, որը բոլորիս խնդիրն է, բոլորս պետք սկսենք աստիճանաբար ավանդույթ ձևավորել մեզանում: Երբ նայում ես, թե եվրոպական երկրներում ինչպես է ամբողջ մարզադաշտը մեծ ոգևորությամբ, պաթոսով, ոտքի կանգնած, ձեռքները կրծքին երգում իրենց երկրի հիմնը, ուղղակի նախանձում ես ու զարմանում մեր անկազմակերպվածության վրա…Այդպես էլ մեր ֆուտբոլիստները, մեր ֆուտբոլասերները, մեր մարզիկներն առհասարակ չսովորեցին մեր հիմնի բառերը, էլ չեմ խոսում այն եռանդով, պաթոսով, հպարտությամբ, ոգևորված երգելու մասին:
Հիացմունքով էի նայում իտալացի ֆուտբոլիստների, ֆուտբոլասերների օրհներգի ոգևորությամբ կատարումը…Ամբողջ մարզադաշտը երգում էր, երգում էր ինքնամոռաց ու հպարտության զգացումով…
Նման լավ բաներն է պետք ընդօրինակել անպայման…»:
Այսօր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է։ Աստված՝ որպես արարող, ստեղծող, ունի սովորական և կատարյա՛լ ստեղծագործություններ։ Ի դեմս Գրիգոր Գուրզադյանի՝ մենք երևի գործ ունենք կատարյալի՛ հետ։ Այսօր մենք պիտի սիրով ու մեծագույն հարգանքով ասենք՝ ծնունդդ շնորհավոր, մա՛րդ Աստծո։
Թեև խոսքս սկսեցի «աստվածային ստեղծագործությունից», բայց Մեծ աստղագետի խոսքում ճիշտ հակառակն ենք կարդում՝ Տիեզերք–բնությունն ստեղծել է մարդուն, մարդն էլ իր հերթին ստեղծել է ինչ—որ բաներ, որոնք, ի վերջո, մտնում են տիեզերքի գանձարանը՝ որպես հավելյալ արժեք, որպես երկրորդական արդյունք։ Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան։ Օրինակ՝ մարդը ստեղծել է արվեստ, գրականություն, սրանք տիեզերքում չկան։ Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից։ Մարդն ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում։ Բայց կրոնը նույնպես չկա բնության մեջ։
Ի հակադրություն «աստվածային արարումների» տեսության, կյանքի առաջացման գուրզադյանական բացատրությունն այսպիսին է՝ Կանքի առաջացումը տիեզերքում օրինաչափ երևույթ է և ամենից առաջ՝ արդյունք որոշակի ֆիզիկական պրոցեսների… Իսկ ինչ վերաբերում է կյանքի առաջացմանը կոնկրետ Երկրի վրա, այո՛, այն պատահական երևույթ է։ Ճիշտ այնպես, ինչպես ասենք ամեն օր տեղի են ունենում ավտոմեքենաների վթարներ, վթարը օրինաչափ երևույթ է, իսկ որ կարող է պատահել հենց իմ մեքենայի հետ՝ պատահականություն է։
Իսկ թե ինչ «նյութից» է կառուցված մարդը, այսպես է բացատրվում՝ Սկզբունքորեն քիմիական բաղադրությունը աստղերի և, ասենք, մարդու, նույնն է։ Այլ կերպ ասած՝ մարդը մարդ է ոչ թե այն պատճառով, որ նրանում կան ինչ—ինչ քիմիական տարրեր, որոնք չկան աստղերի ու Արեգակի մեջ։ Պարզապես տարբեր է Մենդելեևի աղյուսակից բնության օգտվելու կերպը, այն դեպքում, երբ աստղ է «մոնտաժվում» և երբ մարդ է «պատվիրվում»։
Գրիգոր Գուրզադյանը՝ ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ծնվել է 1922 թվի այս օրը՝ հոկտեմբերի 15–ին Բաղդադում:
Ես շատ կցանկանայի շնորհավորանքի խոսքերն անձամբ իրեն ասել, տեսնել նրան ու լսել խոսքը, բայց համարձակությունս չհերիքեց՝ առաջարկելու հանդիպել, մանավանդ երբ կարդացի, որ մի անգամ նրան հրավիրել են հեռուստահարցազրույցի, նա հումորով պատասխանել է՝ «Երբ ես տեսնում եմ հեռուստատեսությամբ խոսող որևէ գլուխ, փառք եմ տալիս Աստծուն, որ դա իմ գլուխը չէ, և ինչ լավ է, որ այդ խցիկները ինձ չեն նկարահանել»։
Նա խուսափում է հարցազրույցներից ու նկարահանումներից, նրան պարզապես չեն հետաքրքրում նման բաները, նա ապրում է ի՛ր աշխարհում, որտեղ հնարավոր չէ մուտք գործել։ Բայց իր այդ «աշխարհը» պատկերված է նրա կտավներում և գիտահանրամատչելի, խոհափիլիսոփայական էսսեներում, որոնք ամփոփված են «Տիեզերքը ափի մեջ» ժողովածուում։
1946 թ. երբ ստեղծվեց ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, Գրիգոր Գուրզադյանը դարձավ այդ կենտրոնի հիմնադիրներից մեկը: Աստղագիտությունն ու տիեզերագնացությունը զարգանում էին, և Գուրզադյանը շատ չանցած եկավ այն համոզման, որ գետնի վրայի աստղադիտարաններն այլևս մեծ հեռանկար չունեն, որ Ամերիկայում և Եվրոպայում այդպիսիք քիչ են մնացել, որ ընդհանրապես, աստղադիտարանները շուտ են հնանում։ Գուրզադյանը լծվեց և անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»: 1971-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, իսկ գագաթնակետն էր «Օրիոն-2»-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թ.-ին։
Գրիգոր Գուրզադյանն ընդհանուր առմամբ տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ։ Եվ նա տիեզերքին նայում է ո՛չ միայն գիտնականի՝ աստղագետի աչքով, այլ նաև նկարչի և գրողի. նա ունի բազմաթիվ կտավներ, նաև գրական ստեղծագործություններ։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եղավ, որ Գուրզադյանի հետաքրքրությունները կանգ առան հե՛նց տիեզերքի առեղծվածն ուսումնասիրելու ցանկության վրա։ Գուցե այդ հարցն ունի մի քանի՝ ավելի հիմնավոր պատասխաննե՞ր, բայց ներկայացնում եմ այս մեկը, որը նկարագրում է նաև տաղանդավոր, մե՛ծ մարդու լուսավոր էությունն ու գեղեցկության յուրովի ընկալումը՝ …Այո, Սատուրնն է մոլորակների թագուհին… Ես էլ, դեռ դպրոցական հասակում, առաջին բանը, որ տեսել եմ երկնքում, Սատուրնի օղակն է եղել… Դա ամենամեծ գեղեցկությունն էր, որ իմացել եմ երբևիցե… Այդ օրը ես դարձա աստղագետ…
Նարե Խուդոյան
Աշխարհում ապրում է ոչ պակաս, քան 10 միլիոն հայ։ Նրանց մեջ կան Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, կան կաթոլիկներ, բողոքականներ, նույնիսկ մահմեդականներ։ Կան նաև աթեիստներ։ Ինչու են մարդիկ իրենց նույնականացնում ազգի հետ։ Տարբեր պատճառներով՝ լեզվի, կրոնի, միջավայրի, ավանդույթների, ծնողների հանդեպ հարգանքի և հազարումի այլ պատճառով։ Ի՞նչն է մեզ ձեռնտու՝ պահպանե՞լ նրանց այդ զզացմունքները, թե՞ վանել նրանց՝ ասելով քանի որ դուք չեք պատկանում մեր հավատքին, ուրեմն հայ չեք։ Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը պարզ է։
Ընդհանրապես, ձևակերպումը՝ եթե դու այս կամ այն բանը չես անում, ուրեմն դու հայ չես, ինձ անհեթեթ է թվում։ Մարդը պնդում է, որ նա հայ է, իսկ դու ասում ես՝ չէ, քանի որ չես կիսում տվյալ կրոնական կամ քաղաքական ուսմունքը, կամ չես ցանկանում վերանորոգել իմ բնակարանը, կամ չես ուզում սափրվել «ժիլետ» ածելիով, ուրեմն դու հայ չես։ Այդ խնդիրների կարևորությունն, իհարկե, տարբեր է, բայց առաջադրել դրանք որպես «նախապայման»՝ հայ լինելու համար, հավասարապես անհեթեթ է։ Ոչ մեկս մյուսին այդպիսի «նախապայմաններ» իրավունք չունի առաջադրելու։
Կրոնը չի կարող այդպիսի նախապայման լինել՝ ի հեճուկս մեր հոգևորականներից մեկի վերջերս հնչեցրած կարծիքի, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, նա հայ չի։ 50 տարի առաջ Հայաստանի բնակիչների զգալի մասը աթեիստներ էին։ Պապս աթեիստ էր (ինչի պատճառով, ի դեպ, Տեր-Աբրահամյան ազգանունից հանել էր «կրոնական» մասնիկը), հայրս ոչ մի կրոնական համայնքի չի պատկանում՝ մենք մերժո՞ւմ ենք նրանց հայ լինելու իրավունքը։ Արցախում աթեիստներն ավելի շատ էին, Ստեփանակերտում, ցավոք սրտի, մինչև հիմա եկեղեցի չկա ի գիտություն ցուցամոլների, որոնք պատրաստ են Երևանում 20-րդ եկեղեցին կառուցել)։ Ի՞նչ է, այն մարդիկ, որոնք աթեիստներ էին, բայց կռվում և մեռնում էին Արցախն ազատագրելու համար, հայեր չէի՞ն։
«Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման գործում»՝ սովորաբար այդպիսի հակափաստարկ են բերում մեր «ֆունդամենտալիստները»։ Ոչ, չեմ ժխտում՝ փառք ու պատիվ մեր Մայր եկեղեցուն։ Պարզապես պետք է ելնել այն իրական վիճակից, որը կա Հայաստան պետությունում և Սփյուռքում ու գտնել այնպիսի գաղափարներ, որոնք մեզ միավորում են, ոչ թե բաժանում։ Միակ բանը, որը ես կխնդրեի (ոչ թե կպահանջեի, ոչ թե նախապայման կդնեի) բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, չմոռանալ մեր հրաշալի լեզուն ու մեսրոպյան տառերը։
…90-ականների առաջին կեսին, երբ իմ դաշնակցական բարեկամներն ավելի հակված էին ծայրահեղությունների, նրանք ասում էին՝ «ով դաշնակցական չի, նա հայ չի»։ Հետագայում, բարեբախտաբար, նրանք վերանայեցին այդ թեզը:
Առավոտ
Վերջին շրջանում գիտության հետ կապված խնդիրների մասին շատ է խոսվում, և ստացածս բավականաչափ ինֆորմացիան առիթ է տվել ինձ, ինչպես և հավանաբար շատերին, շատ խորհելու այդ թեմայի շուրջ։
Գիտնականները դժգոհ են: Իհարկե, կան հատուկենտ գիտնականներ, որոնք համարում են, թե մեզ մոտ գիտության հանդեպ պետության քաղաքականությունն արդարացված է. դրա համար կան ինչ–ինչ օբյեկտիվ պատճառներ, բայց այդպիսիք, որպես կանոն, ունեն պաշտոններ, հետևաբար՝ պաշտոնը պահելու ձգտումը նրանց դարձրել է ոչ իրատես: Բայց գիտնականների մեծ մասը կարծում է, որ չի կարելի այսպես շարունակել. պայքարել, բարձրաձայնել է պետք։
Պայքարելու ձևերի հետ կապված էլ տարբեր կարծիքներ կան։ Շատերը գիտության ու գիտնականի այս վիճակի համար մեղադրում են իրենց՝ գիտնականներին՝ ասելով, որ «Խեղդվողի փրկության գործն իր՝ խեղդվողի ձեռքերում է գլխավորապես», և որ գիտնականները ճիշտ ձևով չեն կարողանում ղեկավարությանը բացատրել այն, որ այս 20 տարվա բարձիթողի վիճակից գիտությունը Հայաստանում գնում է դեպի անկում, որ գիտնականը երկրում ստանում է ամենացածր աշխատավարձը, որ չկա երբեմնի հարգանքը գիտնականի հանդեպ, որ գիտահետազոտական ինստիտուտներն ու լաբորատորիաները գնալով քայքայվում են, իսկ սարքավորումները դադարում լիենք պիտանելի, որ երիտասարդ գիտնականները հեռանում են երկրից՝ չցանկանալով դառնալ փոխարինողներ նախորդ սերնդին, իսկ թոշակառու գիտնականները ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց տեղը զիջել երիտասարդներին, անգամ նրանց մեջ առանձնահատուկ ավանդ ունեցողները այդ պատճառով դառնում են քննադատությունների թիրախ, քանի որ հնարավոր չէ գոյատևել միայն 40 000 թոշակով, որ եթե այսպես շարունակվի, 1-2 տասնամյակ անց Հայաստանն այլևս գիտություն չի ունենա:
Ես,օրինակ, համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե ղեկավարությանը լավ չի բացատրվում։ Եթե ղեկավարությունն անտեղյակ է գիտության կարևորությունից ու գիտության հիմնախնդիրներից, ապա նա ունի՞ իրավունք ղեկավար համարվելու։ Դա ի՞նչ արդարացում է, որ 22 տարին բավական չի եղել՝ հասկանալու, թե դեպի ուր է գնում Հայաստանի՝ երբեմնի հզոր ու սեփական երկրի համար հպարտանալու առիթ հանդիսացող գիտությունը։
Ինձ շատ է զարմացնում այն, որ շատերն ասում են՝ իսկ գիտնականները բացատրե՞լ են իշխանություններին, որ էսպիսի վիճակ է, կամ՝ ո՞վ է մեղավոր, որ գիտնականները չեն կարողանում լավ բացատրել: Ի՞նչ է նշանակում սա. նույնն է, ինչ որ վարսավիրին բացատրես, թե մկրատն ինչպես բռնի ու ոնց կտրի մազերը, հաշվապահին բացատրես, թե ոնց հաշվի, հացթուխին՝ թե ինչքան ալյուր ու ջուր լցնի, կթվորուհուն բացատրես, թե ո՞նց կովը կթի: Ուրեմն՝ էլ ինչի՞ համար է «ընտրվել» առաջնորդ, ուրեմն՝ էլ ինչո՞վ է հասել երկրի առաջին դեմքը կոչվելու պատվին, ուրեմն ո՞ր արժանիքի շնորհիվ է արժանացել երկրի նախագահ կոչմանը, եթե երկրի համար առաջին կարևորության հարցերը նրան պիտի բացատրել:
Ճիշտ է, վերջին 2-3 տարում գիտնականներն ավելի շատ են բարձրաձայնում, բայց չի նշանակում, թե նախորդ 20 տարում ոչ մի բողոք չի հնչել: Իսկ ի՞նչ է՝ 22 տարվա բացատրությունը բավական չէ՞ր՝ հասկանալու: 22 տարին իմ տարիքն է, որից մի մասը՝ ո՛չ գիտակցական, բայց ես հասցրել եմ հասկանալ գիտության կարևորությունն ու գիտնականի աշխատանքի գնահատման անհրաժեշտությունը, այդ ինչպե՞ս է, որ մեր նախագահները 22 տարի անց դեռ բացատրության կարիք ունեն: 🙂
Գուցե սա այն դեպքն է, որ բարի ցարը տեղյակ չէ՞ երկրի վիճակից: Սա ինձ հիշեցնում է 1905 թ.-ի Արյունոտ կիրակիի նախաշեմը, երբ բանվոր դասակարգն ու գյուղացիությունը կիրակի օրը, հագած տոնական զգեստներ, ցարի նկարներով ու սրբապատկերներով պլակատներ վերցրած, երեխաների թաթիկներից բռնած գնացին դեպի Ձմեռային պալատ՝ բացատրելու և պատմելու ցարին, թե ինչ աղքատության մեջ են ապրում իրենք, թե ինչքան են ճզմված հարկերի տակ և այլն: Նրանք համոզված էին, որ ցարը տեղյակ չէ իրենց վիճակից, որ նա, լինելով շատ բարի, երբ լսի իրենց, անմիջապես կթեթևացնի իրենց վիճակը:
Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք. եղավ այն, ինչը դարձավ հարյուրավոր կտավների, երաժշտական ու գրական ստեղծագործությունների թեմա. հրամայվեց կրակ բացել խաղաղ ժողովրդի վրա:
Մի՞թե «ցարերը» կարող են անտեղյակ լինել վիճակից, ու դառնո՞ւմ են բարի, եթե ի սկզբանե բարի չեն լինում: Արդյոք կարիք կա՞ նրանց բացատրելու մի բան, ինչը իրենք պարտավոր են իմանալ՝ համապատասխան աթոռին բազմելուց առաջ: Իսկ բազմելուց առաջ պիտի լա՜վ իմանան, թե մեր նման աղքատ երկրում, գիտության՝ զարգացում ապահովելու ունակ միակ հենարանի հետ նման քաղաքականություն վարելու պարագայում, քանի՞ տարի անց մենք այլևս գիտություն չենք ունենա և քանի՞ տարի անց երկրում քանի՞ տասնյակ հայ կմնա:
Մանկապարտե՞զ է, ի՞նչ է…
Նարե Խուդոյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.