23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հավաքականի հետ աշխատանքից հետո փոքր ընդմիջում եմ վերցրել». այս մասին itar-tass-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Ուսումնասիրում եմ տարբեր թիմերից ստացված առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ես դեռ շարունակում եմ մնալ ընտրանու` տեխնիկական գծով տնօրենը»,-նշել է Մինասյանը:
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստները պահանջել են թույլ տալ մասնակցել ժամը 11:00-ին կայանալիք ավագանու նիստին:
Քաղաքապետարանի առջև շղթա կազմած ոստիկաններն արգելել են նրանց՝ ասելով, որ ներսում տեղ չկա, և նիստին կողմնակի անձինք կարող են մասնակցել միայն քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով։
Բախում է սկսվել ոստիկանների և ակտիվիստների միջև, արդյունքում՝ բերման են ենթարկվել Դվին Իսանյանը և Վահագն Մինասյանը։
Ակտիվիստներն, ընթերցելով քաղաքացիների բաց հայտարարությունն այն մասին, որ պահանջում են քաղաքապետից չեղյալ համարել ուղեվարձի թանկացման մասին որոշումը, նշել են, որ վաղը ժամը 18.00-ին հավաքվելու են Մաշտոցի պուրակում` հետագա անելիքները քննարկելու համար:
Երեկ էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի չորրորդ թոռան՝ Ռիտայի մկրտության արարողությունը:
Ս. Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը, ամուսնացած է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ:
Գ. Հարությունյանը եղել է նաև նրանց հարսանյաց, ինչպես նաև երեկ տեղի ունեցած մկրտության կնքահայրը: Մկրտության արարողությունից հետո իշխանական էլիտան այնուհետև հավաքվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
Հրապարակ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Օգտատերերից ոմանք նշում են, որ տագնապի ազդանշան է հնչեցվել…Բանից պարզվում է մի տագնապ է շրջում Հայաստանով, որի ազդանշանը սակայն նման է մանկական հեծանիվի ազդանշանի ծլնգոցի…
Այդ ծլնգոցից տագնապահար, վախեցած, պառակտված, անտարբեր, թույնով լցված նստած եմ… Բա՞..Իսկ «ՖԲ»-ը ինչպես միշտ անկապ ոգևորվել է, ինքն իրեն եռում է, փլթփլթում…Ինչպես միշտ արագ կարծիք կազմում, սուտ լուրեր, հերյուրանքներ տարածում: Անկապ, հիմար վերլուծություններով, կարծիքներով, գուշակություններով ողողում սոցիալական ցանցերն ու համացանցի կայքերը…Բոլորը Վանգա ու Նոստրադամուս են դարձել…
«ՖԲ»-ում հերթական «բայղուշությունն է»…Գովերգում են, հետո պարզվում է մեղավոր է, մեղադրում են, հետո պարզվում է իրավացի է…Մի խոսքով «ՖԲ»-ը անիմաստ, չճշգրտված, անկապ լուրերի, եզրակացությունների խառնարան է…Ինչպես միշտ, «բեսեդկայի» մակարդակի…
Տագնապի ազդանշանից վախեցածներին՝ սառը ցնցուղ ընդունեք, օգնում է…»:
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Ներկայացնում ենք հիմնական հարցադրումներին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատասխանները:
—Պարոն Հայրապետյան, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում ավելի քիչ եք հանդիպում ԶԼՄ—ների ներկայացուցիչների հետ:
-Դուք ճիշտ եք նկատել: Ցանկալի չէ ուշ-ուշ հանդիպել: Հաճախակի հանդիպելը, իմ կարծիքով, մեր հասարակությանն ավելի է ինֆորմացնում, բայց, ցավոք սրտի, այսօրվա լրատվամիջոցները, իմ անձնական կարծիքով, չեն ծառայում հասարակությանը կամ քաղաքական ուժերին, այլ ուղղակի անձնական, առանձին մարդկանց շահեր են հետապնդում: Խոսքս, իհարկե, բոլորին չի վերաբերվում: Ամեն մեկը լրատվամիջոց է բացել և աղավաղում է, ինչպես ցանկանում է: Ես հայտարարում եմ կամ ասում ինչ-որ բան, հետագայում իրենք վերցնում են ինչ-որ հատվածներ և մեկնաբանում իրենց ուզած ձևով: Լրատվամիջոցները, ես կարծում եմ, պետք է ծառայեն մեր հասարակությանը և մեր ժողովրդին և ավելի հաճելի կլինի, ավելի օգտակար կլինի իրենց գործունեությունը: Դա է հիմնական պատճառը, որ ես սկսել եմ ավելի քիչ հանդիպել:
—Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք անցած ընտրական փուլը մեր հավաքականի համար և գլխավոր մարզչի հեռանալը:
-Քանի որ մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել, բայց դա չի ստացվել, ես այն կհամարեմ ձախողված: Ինչ վերաբերում է մեր մարզչի հրաժարականին, ես շատ ափսոսում եմ: Այսօր լրանում է մարզչի պայմանագրի ժամկետը, բայց ես շատ կուզեի Վարդան Մինասյանի հետ աշխատել, քանի որ ես շատ ավելի լավ գիտեմ նրա ունակությունները, կարողությունները և նվիրվածությունը մեր ազգային հավաքականին և առհասարակ հայկական ֆուտբոլին: Ես գտնում եմ, որ նա շատ անելիք ուներ հայկական ֆուտբոլում, հատկապես հավաքականների հետ: Ես չկարողացա համոզել նրան մնալ, բայց, այնուամենայնիվ, ես կուզեի, որ Վարդան Մինասյանը մնա և ես դա դեռ փորձելու եմ: Ես երկու անգամ զրուցել եմ Վարդան Մինասյանի հետ և փորձել եմ համոզել, որ նա մնա, բայց կարծում եմ, որ նրա որոշումը վերջնական է, որովհետև եթե երկու անգամ Վարդանն ինձ մերժել է, ես չեմ կարծում, որ կլինի մարդ, ով ինձանից ավելի լավ կհամոզի նրան: Ես սրտանց կցանկանայի, որ Վարդանը մնար հավաքականի մարզիչ, որովհետև ներսից ես ավելի լավ գիտեմ, թե Վարդանն ինչ պոտենցիալ ունի: Վարդանն այսօր միջազգային բարձր կարգի մարզիչ է: Ես հպարտանում եմ, որ ունենք այդպիսի որակով, ինտելեկտուալ մարզիչ:
—Իսկ արդեն կայացրե՞լ եք որոշում նոր մարզչի վերաբերյալ:
-Հիմա ընթանում են բանակցություններ մի քանի մարզիչների հետ, որոնց անուններն այս պահին չեմ ոզում հրապարակել: Երբ որ բանակցություններից հետո ինչ որ բան հստակեցվի, մենք դա կհայտարարենք կամ մամուլի ասուլիսի կամ պաշտոնական կայքի միջոցով, և դուք բոլորդ տեղյակ կլինեք:
—Վարդան Մինասյանը հարցազրույցում նշել էր, որ նոր մարզիչը կլինի իսպանացի կամ իտալացի: Կարո՞ղ եք որոշակի հստակություն մտցնել այդ հարցի մեջ:
-Վարդան Մինասյանն ինձ էլ էր խորհուրդ տվել, որ մարզիչը լինի իսպանացի կամ իտալացի, քանի որ մեր խաղաոճը և մեր ֆուտբոլիստների որակները նման են իսպանացիներին և իտալացիներին: Դրա համար շատ հեշտ կլինի իսպանացի կամ իտալացի մարզչի համար, քանի որ նրան տակտիկապես կամ տեխնիկապես ավելի հեշտ կլինի ընտելանալ մեր ֆուտբոլին: Չի բացառվում, որ մենք ունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ: Ես անձամբ սխալվել եմ մի քանի մարզիչների հարցում և ես չեմ ուզում հիմա սխալված լինեմ: Մենք պետք է շատ խորը ուսումնասիրենք, որպեսզի նոր մարզչի խաղային տակտիկան և մտածելակերպը համընկնի մեր հավաքականին, այլ ոչ թե ռեֆորմներ անենք, քանի որ մենք դրա ժամանակը չունենք: Այդ առումով, Վարդան Մինասյանը շատ ավելի լավ էր, քանի որ նա ամեն ինչ գիտեր մեր ֆուտբոլային ներքին խոհանոցի և ֆուտբոլիստների մասին և նրան ավելի հեշտ կլիներ մեր հավաքականին պատրաստել Եվրոպայի առաջնությանը: Պետք է այնպես անենք, որ նոր մարզիչն ու ֆուտբոլիստները շատ արագ ընտելանան միմյանց:
—Հնարավո՞ր է, այդուհանդերձ, ունենանք հայ կամ հայազգի մարզիչ:
-Ես առաջինը սկսել եմ հայազգի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ բանակցություններից, և սրտանց կուզեի, որ Միշելը գար և գլխավորեր մեր հավաքականը, բայց նա ունի գործող պայմանագիր, գուցե նաև ընտանեկան խնդիրներ և այս պահին չի կարող գլխավորել մեր հավաքականը: Եթե հիշում եք, 2009 թվականին ես նրան հրավիրել եմ, նա հրաժարվել է, այնուամենայնիվ, ես շարունակելու եմ հետևել նրա աշխատանքին և չեմ հրաժարվելու Միշելին մեր հավաքական հրավիրելու մտքից, որովհետև նա հայ է, ունի հայկական մտածելակերպ և շատ ցանկալի կլիներ, որ նա գլխավորեր մեր հավաքականը: Հայ ուրիշ մարզիչ ես չեմ տեսնում: Մեզ պետք է շատ բարձրորակ մարզիչ, որը կգա՝ խնդիր լուծելու, այլ ոչ թե պարզապես միավորներ հավաքելու: Ես հիմա խոսում եմ մարզչի հետ, որն ասում է, որ կգա միայն այն դեպքում, եթե իր առջև դրվի հստակ խնդիր: Մեզ հենց այդպիսի մարզիչներ են պետք:
—Պարոն Հայրապետյան, մեր հավաքականն անցկացնելո՞ւ է ընկերական խաղեր նոյոմբերին:
-Եթե չունենք գլխավոր մարզիչ, ինչպե՞ս կարող ենք խաղալ ընկերական խաղեր:
—Հաջորդ ընտրական փուլում ի՞նչ խնդիրներ են դրվելու հավաքականի առաջ:
-Եթե այս մահվան խմբում խնդիր էր դրվել մասնակցել աշխարհի առաջնությանը, ինչպե՞ս կարող է հաջորդ ընտրական փուլում լինել ուրիշ խնդիր: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր հավաքականը հիմա ունի այնպիսի ներուժ, որ մենք իրավունք չունենք ուրիշ խնդիր դնելու: Մեր հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը և դա իմ կյանքի նպատակն է: Ես ամեն գնով պետք է ամեն ինչ անեմ, որ դա ունենանք:
—Ինչպե՞ս եք գնահատում մեր՝ Եվրո-2020-ի հանդիպումներն ընդունելու շանսերը:
-Ինչպես բոլոր այն 32 երկրների շանսերը: Դա կախված է մեզանից, թե մենք, մեր պետությունը որքանով ենք պատրաստ դրան: Ամեն ինչ կախված է մեզանից, նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի բարի կամքից: Բոլորդ էլ գիտեք, որ դա շատ բարդ գործընթաց է, բայց մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ ստացվի:
—Մինչև 21 տարեկանների մարզչի փոփոխությունը կապված է՞ վերջին խաղերում անհաջողությունների հետ:
-Եթե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը փոխում է մարզչին անհաջող խաղերից հետո, բնականաբար, կապված է:
—Ի՞նչ կասեք մինչև 17 տարեկանների հավաքականի ելույթների մասին
-Մարզիչն աշխատել է նորմալ, արել է այն, ինչ կարող էր անել: Դուք բոլորդ էլ տեսել եք, թե Անգլիայի հավաքականը որքան ուժեղ էր: Այլ հարց է, որ այդ տարիքային խմբից մեր սպասելիքներն ի սկզբանե քիչ էին: Ցավալի է, բայց մենք ունենք տարիքային հավաքականներ, որոնց պոտենցիալը շատ ցածր է: Մինչև 17 տարեկանների հավաքականում տեսնում եմ միայն 2 կամ 3 ֆուտբոլիստ, որոնք լավ պոտենցիալ ունեն: Բոլորս էլ գիտենք, թե որն է այդ տարիքային խմբում քիչ թվով երեխաներ ունենալու պատճառը: Իսկ օրինակ, եթե նայենք 1999 թ. ծնվածներին, ամեն դպրոց ունի 3-4 թիմ: Այդ քանակից մենք հետագայում կարող ենք ունենալ որակ և ստանալ արդյունք:
—Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակո՞ւմ է աշխատանքներ տանել դրսից հայազգի ֆուտբոլիստներ հրավիրելու ուղղությամբ:
-Դա ֆերացիայի ամենօրյա գործն է, ցանկացած հայազգի ֆուտբոլիստ մեր ուշադրության կենտրոնում է: Մենք կունենաք գլխավոր մարզիչ, որն էլ արդեն կորոշի որքանով է այս կամ այն ֆուտբոլիստը համապատասխանում ազգային հավաքական հրավիրվելու մակարդակին:
—Անցած շրջափուլում որո՞նք էին մեր ամենահաջող և անհաջող խաղերը:
-Մենք ունեցել ենք շատ տխուր և շատ ցավալի խաղեր: Ես մինչ օրս չեմ կարողանում հասկանալ Մալթայից կրած պարտության պատճառները: Մնացած խաղերում պարտությունները սեփական հարկի տակ ունեցել են օբյեկտիվ պատճառներ: Մենք չունենք պահեստայինների այնպիսի նստարան, որ կարողանանք փոխել ֆուտբոլիստներին և խաղալ նույն ֆուտբոլը: Դուք բոլորդ գիտեք, որ Բուլղարիայի չարաբաստիկ խաղից հետո մենք կորցրեցինք միանգամից 6 ֆուտբոլիստ վնասվածքների և որակազրկումների պատճառով: Դրանից հետո չենք կարողացել հիմնական կազմով մասնակցել խաղերին: Դանիայի խաղին մենք հիմնական կազմով էինք և կարողացանք հաջող խաղալ: Չեխիայի դեմ խաղում նորից 5 ֆուտբոլիստ չկար, իսկ Դանիայի խաղում մարզիչը կատարել է 2 ստիպված փոփոխություն և չի կարողացել կատարել տակտիկական փոփոխություններ: Այնպես որ, այդ խաղերում պարտությունների մեջ մեղավոր չեն ոչ մարզիչները, ոչ էլ ֆուտբոլիստները: Իսկ ինչ վերաբերում է Մալթային, թող վիրավորական չհնչի, բայց Մալթային մենք իրավունք չունեինք պարտվել նույնիսկ 9 հոգով: Եվ եթե ուշադիր լինեք, երկար ժամանակ մենք չէինք կարողանում ուշքի գալ Մալթայի խաղից և հնարավոր է՝ նույնիսկ այդ երեք միավորը մեզ չհերիքեց: Ամենահաջող խաղը ես համարում եմ Բուլղարիայի դեմ հանդիպումը, որովհետև ստացել ենք այն, ինչ ես սրտանց ուզել եմ: Կարծում եմ հասկացաք՝ ինչ նկատի ունեի:
—Կա՞ ինչ—որ խնդիր, որի վրա կոչ եք անելու կենտրոնանալ նոր մարզչին:
-Նոր մարզչին կոչեր չեմ անելու, այլ ցանկանալու եմ հաջողություն և խնդիր եմ դնելու անպայման մասնակցել եզրափակիչ փուլին: Կոչերով ֆուտբոլի հավաքական առաջ չեն տանում:
—Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հավաքականը բարձրացել է ՖԻՖԱ—ի դասակարգման աղյուսակի 38-րդ հորիզոնական, Ձեզ համար սպասելի՞ էր Վարդան Մինասյանի հրաժարականը:
-Եթե նայենք այն տեսակետից, որ ՀՖՖ նախագահի կամ ամբողջ հասարակության կողմից խնդիր է դրված եղել մտնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ և այն չի կատարվել, դա ձախողում է: Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի աշխատանքի գնահատականին, և ձեր նշած ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 38-րդ տեղին, ես այն գնահատում եմ դրական: Նայեք, թե որտեղ էինք մենք, երբ Մինասյանը գլխավորեց հավաքականը և որ տեղում ենք հիմա: Հենց Վարդան Մինասյանն է այն մարզիչը, ով մեր հավաքականին հասցրեց 38-րդ հորիզոնական: Այդ առումով Վարդան Մինասյանը, նորից եմ կրկնում, շատ մեծ գործ է արել հայկական ֆուտբոլի և հավաքականի համար: Եթե հիշում եք, Վարդան Մինասյանը գարնանը նույնպես հրաժարական տվեց, բայց ես կարողացա համոզել նրան, որ հապճեպ որոշումներ չկայացնի, և ինձ թվում էր, որ կկարողանամ համոզել այս անգամ ևս: Վարդան Մինասյանը չհամաձայնվեց, բայց ասաց, որ ցանկացած պահի պատրաստ է օգնել հայկական ֆուտբոլին՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի այդ պահին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողելու մասին նա միգուցե ինքը կտա իր բացատրությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է շնորհակալ լինենք Վարդան Մինասյանին: Բոլորս, այդ թվում և Վարդան Մինասյանը, սխալներ արել ենք, քանի որ աշխատող մարդը միշտ էլ սխալվում է, բայց նա բարձրակարգ մարզիչ է և մեծ ապագա ունի:
—Լուրեր են տարածվել, որ Վարդան Մինասյանը կգլխավորի ղազախական ակումբ:
-Վարդան Մինասյանն ինքն է որոշում ուր գնալ և ինչ անել: Ես ի սրտե կուզեի, որ նա մնար Հայաստանում, գլխավորեր բարձրագույն խմբի թիմ, օգուտ տար մեր ֆուտբոլին:
—Իսկ իրեն, որպես մարզչի, կօգնե՞ր Ղազախստան տեղափոխվելը:
-Իհարկե կօգներ: Ավելի բարձր մակարդակի առաջնություն, նոր աուրա:
—Ֆեդերացիան վերահսկո՞ւմ է, թե ֆինանսապես ինչ վիճակում են մեր ակումբները:
-Բացի «Բանանցից», «Փյունիկից», «Շիրակից» և «Գանձասարից», մնացած թիմերի ֆինանսական վիճակը վատ է:
—Եթե հավաքականը գլխավորի արտասահմանցի մարզիչ, նա բնակվելո՞ւ է Հայաստանում:
-Մենք հրավիրելու ենք ոչ թե տուրիստի, այլ մարզչի: Ես նորմալ չեմ համարում, որ մարզիչն ապրի մի տեղ, բայց աշխատի այլ տեղ: Հավաքականի մարզիչը կբնակվի Հայաստանում: Նրա ճամփորդությունները կապված կլինեն միայն արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին հետևելու հետ:
—Սպորտի նախարարի որդու հետ կապված պատմությանն ինչպե՞ս եք վերաբերվում:
— Դա ծնողի համար դժբախտ դեպք է, և առաջին հերթին հենց նախարարը չէր ցանկանա, որ իր որդին նման արարք աներ: Որքանով ես եմ տեղյակ, արդեն Յուրի Վարդանյանն ինքն էլ է հոգնել և նույնիսկ փաստաբան չի վարձել: Նրա որդին չափահաս մարդ է, և Յուրի Վարդանյանը դրա համար պատասխանատու չէ: Պետք չէ դրա պատճառով նսեմացնել մարդուն, առավել ևս Յուրի Վարդանյանին, որը կենդանի լեգենդ է: Դա ծնողի բախտ է, երեխան կարող է լինել լավը կամ վատը: Ես ուղղակի ձեզ բոլորիդ խնդրում եմ չշահարկել և չփորձել քաղաքական նպատակներ հետապնդել: Յուրի Վարդանյանը սպորտի մարդ է, և փորձում է մեր սպորտը ճահճի միջից հանել: Թողնենք, որ նա հանգիստ աշխատի, և ես կարծում եմ՝ նա պետք է կարողանա սպորտը քաղաքական ուղղվածությունից ազատել: Մարզիկներին երբեք պետք չէ քաղաքականացնել: Ես կխնդրեի բոլորիդ աջակցել Յուրի Վարդանյանին: Առողջ քննադատությունը միշտ էլ տեղին է, բայց ես խորհուրդ կտայի քննադատելուց զատ նաև աջակցել մեր սպորտի ղեկավարին, և կտեսնեք, թե ինչ հաջողություն կունենանք: Ես չեմ կարծում, թե դուք չեք ուզում դա անել, քանի որ բոլորդ էլ հայրենասեր մարդիկ եք:
-Ի՞նչ են խոսում հայկական ֆուտբոլի մասին աշխարհում
-Որքանով որ ես եմ լսել ու գիտեմ, շատ լավ կարծիք ունեն հայկական ֆուտբոլի մասին: Նախկինում մենք խնդրում էինք, որ մեզ հետ ընկերական խաղեր խաղան: Այսօր, օրինակ Ճապոնիայի նման հավաքականն է ցանկանում մեզ հետ ընկերական խաղ անցկացնել: Գնահատականները բազմաթիվ են, մեր հավաքականի հետ արդեն բոլորն էլ հաշվի են նստում: Մեր հավաքականն ուժեղ հավաքական է: Մեր հավաքականի իրական արժեքը չեն հասկանում միայն մեր մոտ:
—Անցյալ տարի որոշում ընդունվեց վերացնել կանանց հավաքականը և ամեն ինչ սկսել զարգացնել զրոյից: Ի՞նչ է արվում այդ կապակցությամբ և ի՞նչ անելքիներ ունի ֆեդերացիան:
-Մենք կանանց ֆուտբոլում շատ անելիքներ չունենք: Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի: Դա մտածողության հարց է: Մենք պետք է փորձենք աստիճանաբար քայլեր անենք: Չենք կարող չանել, քանի որ ՈՒԵՖԱ-ն պահանջում է: Բայց անկեղծ ասած, մեր ուշադրության կենտրոնում ավելի շատ տղամարդկանց ֆուտբոլն է: Չարժե գումարներ ծախսել այնպիսի սպորտաձևի վրա, որն ապագա չունի մեր երկրում:
—Տարիներ առաջ հավաքականի գլխավոր մարզչի դերում դիտարկում էիք Սերխիո Մարգարյանին, բայց նշեցիք, որ նա հրաժարվել էր գումարների պատճառով: Կպարզաբանե՞ք այդ հարցը:
-Մենք առհասարակ սովոր ենք հավատալ բոլորին, ովքեր խոսում են օվկիանոսից այն կողմ, և չհավատալ բոլոր նրանց, ովքեր ծնվել են այստեղ և երբեք սուտ չեն խոսում: Ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ: Ինքն էլ գրավոր խնդրել է, որ այլևս չխոսենք այդ մասին: Ես հաճույքով կխոսեի, բայց քանի որ մեր մեջ գրավոր պայմանավորվածություն է եղել, ես այդ մասին այլևս չեմ խոսի:
—Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոստացել էր բողոքով դիմել ՈՒԵՖԱ՝ Հայաստան—Բուլղարիա հանդիպման ժամանակ մեր երկրպագուների պահվածքի վերաբերյալ:
-Բողոքարկելն իր անձնական գործն է: Մեր երկրպագուները Բուլղարիայում ստացել են վատ վերաբերմունք և տվել են ադեկվատ պատասխան, ոչ հայհոյել են և ոչ էլ հակաֆուտբոլային որևէ բան են արել:
Երեկ` հոկտեմբերի 29–ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 անձի:
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, նրանք՝ Երևանի Ամիրյան փողոցի բնակիչ 20-ամյա Աշոտ Մանուկյանը, Բուդապեշտի փողոցի բնակիչ, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, Վերին Շենգավիթի բնակիչ, 21 ամյա Ռոբերտ Մասումյանը և Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանը, ոստիկանության օպերատիվ տվյալներով, կրակել են Աբովյան փողոցում:
Նշված երիտասարդները, տեսնելով ոստիկաններին, փորձել են ճողոպրել, սակայն դա նրանց չի հաջողվել: Խուզարկությամբ Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է ռետինե մահակ (ոստիկանական դուբինկա), որն ըստ մեքենայի տեր Ա. Մանուկյանի, իրեն նվիրել են: Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Մանուկյանը Ազգային ժողովի պատգամավոր, Դերժավայի Արկադիի՝ Արկադի Համբարձումյանի քրոջ տղան է, «ԴերժավայիՍլավի» թոռը: Բերման ենթարկվածներից 17-ամյա Ս. Համբարձումյանը, որը սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 1-ին կուրսում, պատգամավոր Արկադի Համբարձումյանի տղան է, իսկ Ռ. Մասումյանը, հայտնի գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ, ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի տղան է, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում:
Քանի որ լրատվամիջոցներն արդեն հասցրել են պարզել, որ Ռուբեն Մասումյանը որդի չունի, և Բենզին Ռուբոն մեկ այլ անձ է՝ գործարար Ռուբեն Գալստյանը, որի որդին գտնվում է զինվորական ծառայության մեջ, մենք փորձեցինք պատասխանատու մարմնից՝ Ոստիկանության լրատվականից պարզել երիտասարդների ինքնությունը՝ խուսափելու համար անմեղ մարդկանց անուններ շրջանառելուց:
Ոստիկանության լրատվականից պատասխանեցին, թե իրենք իրավասու չեն այս պահին հրապարակել երիտասարդների տվյալները, և մեկ ժամից կլինի պաշտոնական հաղորդագրություն:
Հետաքրքիր է, որ Շամշյանը մինչ պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացված է ու, կոնկրետ այս դեպքում, արդեն հրապարակել է ամբողջական տվյալները՝ (անուն ազգանունները):
Ստացվում է, որ ոստիկանությունը տեղեկացվածությամբ զիջում է Շամշյանին, թե՞ տեղեկացված լինելու իրավունքը բացառիկ մենաշնորհ է ֆոտոլրագրողի համար:
«Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ պատգամավորի ազգականները Երևանի պետական համալսարանի մոտ վիճաբանություն էին հրահրել, որն ավարտվել էր ծեծկռտուքով ու կրակոցներով, և այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր հովանու ներքո, պատգամավոր Ա. Համբարձումյանը կարողացավ հարուցված քրեական գործը 180 աստիճան շուռ տալ ու իր ազգականները մեղմ պատիժ ստացան: Այս անգամ պատգամավորը հաստատ չունի հնարավորություն ազդելու ոստիկանության աշխատանքի վրա, քանի որ լավ գիտի, միջամտելու դեպքում, անգամ նրան չի օգնե իր պատգամավորի մանդատը»,- գրում է Շամշյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն (http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/)` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով վարակվելու ռիսկ ունեն:
Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:
Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:
Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:
«Եկող ամսվա 5-ին Հայաստանում չի լինի այնպիսի գազալցակայան, որն առանց բաշխիչ աշտարակի գործի, համենայնդեպս՝ այդպես վստահեցրեց «Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը։ Պարոն Խալիկյանը նաև հավաստիացրեց, որ հանրապետությունում գործող ԱԳԼՃԿ-ների մեծ մասն արդեն տեղադրել է անվտանգություն ապահովող և ավելի գազ լիցքավորելը բացառող աշտարակները։
Հիմա տեսչությունն, այսպես ասած՝ հերթով «անցնում է» բոլոր գազալցակայաններով,և եթե որևէ մեկում չի լինում բաշխիչ աշտարակ, ապա տեսուչները ակտ են կազմում, որից հետո նախարարի հրամանով ուղղակի կասեցնում են գագալցակայանի աշխատանքները՝ մինչև աշտարակներ տեղադրելը»,– գրում է թերթը։
«Առավոտի» հետ զրույցում մի վարորդ, որն իր մեքենան օրերս լիցքավորել է Արագածոտնի մարզում բաշխիչ աշտարակով գազալցակայաններից մեկում, վստահեցրեց, որ, ինչպես նախկինում, հիմա էլ ավելի զազ լիցքավորելու համար 500 դրամ ավելի է վճարել։ Վարորդը վստահեցրեց, որ այդ ԱԳԼՃԿ-ի բաշխիչ աշտարակն այնքան էլ «ավտոմատ» չի գործում, «էդ սարքը «ռուչնոյ» էր աշխատում, լիցքավորողը մի քիչ լցրեց, հետո ռուբիլնիկով կանգնեցրեց՝ մինչև լցված գազը մի քիչ նստի, հետո նորից միացրեց։ Այսինքն՝ ես էլի 500 դրամ ավելի տվեցի, որ մի քիշ ավելի լցվի»։
Գազալցակայանների այս «հնարամտության» մասին շուկայի վերահսկողության պետն ասաց. «Վարորդները պետք է հետևեն աշտարակի ցուցիչին։ Առաջ միայն գազի ճնշումով էին հետևում, իսկ հիմա նաև՝ կիլոգրամի։ Բաշխիչ աշտարակներով բացառվում է ավելի ճնշում տալը կամ ավելի լիցքավորելը, վարորդները պարզապես պետք է այլևս այդ «լևի» 500 դրամները չվճարեն, իսկ եթե անգամ նրանցից պահանջում էլ են, պետք է դիմեն օրինապահ մարմիններին»»,– շուկայի վերահսկողության պետի խոսքերն է փոխանցում «Առավոտը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Վերջերս մի մտահաղացման շրջանակում առիթ եղավ հանդիպելու մոտ հարյուր արցախյան ազատամարտի իրական մասնակից ազատամարտիկների, որոնց հետ զրույցներում կատարած հարցմանս ընթացքում տվել եմ երկու հարց՝ գո՞հ եք ձեր տնտեսական, սոցիալական, հասարակական վիճակից և պատերազմի դեպքում նորից զենք կվերցնե՞ք հայրենիքը պաշտպանելու համար:
Առաջին հարցի պատասխանը միանշանակ բացասական էր, առանց բացառության՝ բոլոր ազատամարտիկների մոտ առկա է դժգոհություն պետության հանդեպ: Նրանք գտնում են, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են սեփական շահի համար և ոչինչ չեն անում ազատամարտիկների ոչ միայն սոցիալական ծանր վիճակը փոփոխելու, այլև հասարակական դիրքը պատշաճ տեղում պահելու համար:
Ընդ որում, բոլորը գտնում են, որ ազատամարտիկների սոցիալական վիճակի վատթարացումն ավելի ակնհայտ է դարձել վերջին 10 տարիների ընթացքում, որի ընթացքում 3-5 անգամ թանկացել է ամեն ինչ, մինչդեռ իրենց սոցիալական նպաստներն ու թոշակները մնացել են նույնը:
Հարցմանը մասնակից 100 ազատամարտիկներից միայն 10-ն էին սոցիալական թոշակ ստանում, իսկ մնացած 80-ը գործազուրկ էին, և 10-ը գործազուրկ չէին համարվում, քանի որ ունեին սեփական գյուղատնտեսական հող:
Ազատամարտիկների համար շատ վիրավորական է, որ իշխանական բոլոր մակարդակներում իրենց օրինական պահանջներն ու դիմումները ընգծված արհամարհանքի են արժանանում: Դրա բացատրությունը նրանք համարում են այն պարզ պատճառը, որ իշխանության բոլոր մակարդակները գրաված գրեթե բոլոր իշխանավորները պատերազմի տարիներին ոչինչ չեն արել և, երբ ազատամարտիկները 4 — 5 տարի մարտնչում էին, նրանք իշխանության աթոռից աթոռ էին բարձրանում: Իսկ այսօր իրենց հայրենիքի ու ազգի նկատմամբ արհամարհանքը տեղափոխվել է այլ դաշտ՝ ազատամարտիկները դա զգում են իրենց հանդեպ:
Անկեղծ ասած, ազատամարտիկների մոտ աճել է դժգոհությունը երկրի նախագահի և Պաշտպանության նախարարի նկատմամբ, որոնք պատերազմական տարիների իսկական հերոսներից վերածվել են իշխանության բուրգի հլու կամակատարների:
Երկրորդ՝ «Պատերազմի դեպքում նորից կգնա՞ք մարտադաշտ», հարցի պատասխանը հուսադրող էր. առանց բացառության բոլորը պատասխանեցին՝ այո: Ազատամարտիկներն այո, վիրավորված են, սակայն նախկինի պես հայրենասեր են ու պատրաստ զոհվելու հանուն հայրենիքի: Որքան ճղճիմ ու փոքրոգի են մեր իշխանավորները, այնքան վեհ ու բարձր է ազատամարտիկների հայրենասիրական ոգին ու նվիրումը:
Հայրենիքը ոչնչով ու ոչնչի հետ համեմատելի չէ. այն բացարձակ արժեք է և վեր ամեն ինչից: Սա բոլորի կարծիքն է: Բայց մտահոգիչ մի փաստ արձանագրեցի՝ բոլորը մարտի գնալուց առաջ, պատրաստ են վրեժխնդիր լինել իրենց նեղացնող իշխանավորներից: Նրանք տալիս էին կոնկրետ անուններ:
Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին ներկայացված աշխատանքները վերջերս բուռն քննարկման առարկա դարձան: Նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր:
Մեզանում այդպես է, նախ` ջարդում ենք, փշրում, հետո մտածում նորը կառուցելու մասին…
Խորհրդային տարիներին անխնա ավերվեցին պատմամշակութային մեծ թվով հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, տարբեր նշանակության շենքեր, շինություններ…Պատճառներից մեկն էլ դա է, որ այսօր Երևանն անդեմ, պատմական անցյալից, ժառանգական իրականությունից կտրված մի քաղաք է դարձել: Տասնյակ տարիներ էր պետք, որպեսզի խորհրդային իշխանությունները գիտակցեին, սկսեին թեկուզ ուշացումով` պահպանել, վերակառուցել այդ հուշարձանների մի մասը:
Սակայն, խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսվեց «հուշարձանների դեմ պայքարի» նոր ալիքը…Հիմնովին ավերվեցին շենքեր, շինություններ, որոնք շատ փոքր ծախսերով կարելի էր ինտեգրել Երևանի ժամանակակից ճարտարապետական լուծումներին…Առանձնակի ցինիկությամբ, դաժանությամբ ավերվեց Հանրապետության հրապարակի Լենինի արձանը, որը տեղադրվել էր 1940 թվականի նոյեմբերի 24-ին և ապամոնտաժվեց 1991թվականին:
Իմ կարծիքով արվեստի իրական գործ էր արձանի պատվանդանը, որն իր հերթին ապամոնտաժվեց 1996 թվականին:
Լա’վ, ասենք Լենինի արձանը հանեցիք հասկացանք, սակայն ինչ կարիք կար վայրագաբար, հարևան քոչվոր ցեղերի նման բառացիորեն քարուքանդ անել, ավերել այդ արվեստի ստեղծագործությունը: Ինչ է դա պատմամշակութային արժեք չէ՞ր…
Հետաքրքիր կլիներ նայել այդ տարիների տեսանյութերը, ծանոթանալ ականատեսների հուշերին և այսօր նայել այդ «տոտալիտար անցյալի» ոչնչացման ջատագովների, մերօրյա վանդալների աչքերի մեջ…Ես համոզված եմ, նրանցից շատերն այսօր արցունքն աչքերին իրենց ներկայացնում են որպես ճարտարապետական հուշարձանների պահպանության պայքարի «անխոնջ, սրտացավ մարտիկի»…
Եթե պահպանեինք այդ հոյակերտ պատվանդանն իր ամբիոնով, գեղեցիկ անձեռակերտ զարդանախշերով, ապա տեղադրելով որևէ սիմվոլիկ` հաղթանակը, միասնությունը կամ անկախությունը բնութագրող հուշարձան, մենք կպահպանեինք Հանրապետության հրապարակի նախկին տեսքն իր հրաշալի լուծումներով: Կլիներ շատ գեղեցիկ, կպահպանվեր հրապարակը իր ամբողջական տեսքով և պատվանդանն իր ամբիոնով կօգտագործվեր նաև զորահանդեսների, շքերթների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ:
Վանդալների, բարբարոսների, թուրք-սելջուկների նման առանց խղճմտանքի քանդեցինք արվեստի այդ ստեղծագործությունը, մի շարք հին շենքեր, շինություններ և կառույցներ…
Ափսոս, հազար ափսոս…Իսկ հիմա` հայի հետին խելքով, նոր հեծանիվ ենք փորձում հայտնագործել…
Պատկերացնո՞ւմ եք հեղափոխությունների «օրրան» Ֆրանսիայում հայկական տրամաբանությամբ սկսեին հեղափոխություններին զուգընթաց քարուքանդ անել պատմամշակութային հուշարձանները…Այսօր Փարիզից, մյուս քաղաքներից հավանաբար ոչինչ չէր մնա…»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.