23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան Է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց Թուրքիային և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով STOP ցեղասպանությանը , STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:
Մենք նպատակ ունենք Թուրքիային հիշեցնելու , որ Հայաստանը և հայությունը պահանջներ ունեն Թուրքիայից և քանի դեռ Թուրքիայի իշխանոթյունները չեն գիտակցում, որ հարկավոր է օր առաջ ճանաչել հայոց ցեղասպանությունը, այն Ճանաչելու և հետևանքների հատուցման պատասխանատվությունը թողնում են իրենց ապագա սերունդների վրա:
Ցույցը տեղի է ունենալու դեկտամբերի 12-ին՝ ժամը 9:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդաական միություններ
Սույն թ-ի դեկտեմբերի 9-ին կյանքից անժամանակ հեռացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության վարչության անդամ ընկ. Արտաշես (Արթուր) Բարսեղյանը. այս մասին տեղեկացնում են «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» կուսակցության լրատվական ծառայությունից։
ՍԴ.Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խորապես ցավում է ընկեր Բարսեղյանի մահվան կապակցությամբ և իր խորին ցավակցությունն հղում իր ընտանիքին, կուսակցական և մարտական ընկերներին:
Ընկեր Արտաշես Բարսեղյանը ծնվել էր 1966 թ-ի դեկտեմբերի 6-ին՝ Ք. Երևանում: Ավարտել է Գյումրու Պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև Տյումենի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել հատուկ նշանակության ջոկատի հիմնադիրը:
ՍԴ.Հնչակյան կուսակցության անդամ էր 2009 թ-ից:
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրը, որի շրջանակներում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.
A խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Շախտյոր»
«Ռեալ Սոսյեդադ» — «Բայեր»
B խումբ
«Կոպենհագեն» — «Ռեալ»
«Գալաթասարայ» — «Յուվենտուս»
C խումբ
«Բենֆիկա» — ՊՍԺ
«Օլիմպիակոս»- «Անդերլեխտ»
D խումբ
«Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի»
«Վիկտորիա» — ԲԿՄԱ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երբ տականքները նեղանում են, որ իրենց տականք ես ասում և պահանջում են, որ իրենց սուրբ կամ հրեշտակ անվանես…Իրենք գիտեն, որ տականք են, բայց չեն սիրում, երբ հիշեցնում են այդ մասին…Ուզում են, նույնիսկ պահանջում, որ իրենց հրեշտակի տեղ դնեն, չնայած շատ լավ գիտեն, որ ցեխի մեջ խրվածը թևեր չի ունենում…
Պահանջո՞ւմ եք ապացուցեն, որ դուք հրեշտակ եք…Ապացույցը դուք եք, ձեր խիղճը և Աստված…
Իսկ դուք իրոք հրեշտակ չեք, ընդունեք թե չընդունեք…Մի ժխտեք, ուղղակի սսկվեք, ձայներդ կտրեք…
Երբեք պոռնիկը չի ասում, որ ինքը պոռնիկ է և անընդհատ պնդում է, որ ինքը կույս է…Հանցագործին բռնում ես հանցանքի վայրում, ասում է հանցանք չեմ կատարում, բարեգործություն եմ անում…
Չնայած ով գիտի, բացառություններ լինում են, երբ մեղքերն ընդունում ու քավություն են հայցում…Բայց ցավոք դրանք քիչ են…»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր՝ ժամը 12:00-ին, գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր: Իսկ Արամ Փիլոսյանը՝ գանգուղեղային տրամվայով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Մենք հաւաքաբար կրնանք ՀԱՅ ԿԵԱՆՔԻ իրավիճակը բարեփոխել, եթէ իսկապէս վճռակամ եւ յանձնառու ըլլանք ատիկա ընելու….Բայց մեզմէ իւրաքանչիւրը միայն կը գանգատի օրն ի բուն, կ’ընդվզի, կը բողոքէ, եւ երբ ԳՈՐԾԻ անցնելու ժամը հնչէ, իւրաքանչիւրը միայն իր մասին կը մտածէ գերազանցօրէն, իր սեփական մորթին….եւ յանձնառու չըլլար՝ իր ԱՆՁՆԱԿԱՆԸ զոհելու յանուն ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ….Մեր մօտ այնքա՛ն կը բացակայի ՀԱՒԱՔԱԿԱՆ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ, անկէ բխող անձնականը զոհելու պատրաստակամութիւնը, անձնուիրութիւնը….ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻ
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի ցեմենտի գործարանի տարածքում գտնվող ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ մաքրման ջրավազանում (6×20մ) հայտնաբերվել է գործարանի աշխատակից, Արարատ գյուղի բնակիչ՝ 1947 թ. ծնված Ա. Մ. դին:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ջրավազանից:
2012թ. հունվարի 19-ին ԱՄՆ–ի և Հայաստանի առողջապահության միջև շտապօգնության ծառայությունների հասանելիության բարելավման մասին երկամյա դրամաշնորհային պայմանսւգիր կնքվեց։ Պայմանագիրը ստորագրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը։ Առաջին անգամ նախկին նախարար Հարություն Քուշկյանին հաջողվեց ուղիղ դրամաշնորհ բերել համակարգ։ Մինչ այդ դրամաշնորհը տրվում էր կառավարությանը, որն էլ իր հերթին այն հատկացնում էր համապատասխան կառույցին։ Ի դեպ՝ մեր տեղեկություններով, դրամաշնորհի իրականացման ժամկետն անցել է, քանի որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առանձնապես հավես չի ունեցել դրանով գբաղվելու, արդյունքում՝ ամերիկացիները ստիպված են եղել երկարացնել ժամկետը, որպեսզի մերոնք հասցնեն ծախսել գումարները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Դեկտեմբերի 4-ին անհայտ անձինք հարձակվել ու ծեծի էին ենթարկել ակտիվիստ Գոռ Առաքելյանին, որն առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում պատասխանել հեռախոսազանգերին։
Armversion.am-ի թղթակիցը նրա հետ կապ հաստատեց սոցցանցի միջոցով. «Քանի դեռ պարզված չէ, չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ովքեր էին այդ անձինք, բայց ենթադրելով նրանց արած արտահայտություններից, կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, — տեղեկացրեց նա, — հիմնականում ականջս է վնասված, լավ չեմ լսում, աչքս է կապտած և թեթև կապտուկներ կան մարմնիս վրա»։
Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, չի՞ դիմելու իրավապահ մարմիններին, Գոռը պատասխանեց. «Եթե ինքնազգացողությունս չլավանա, կդիմեմ բժշկի։ Ոստիկանություն չեմ դիմել, որովհետև նախ նրանք կորցրել են վստահությունն ինձ մոտ և, անկախ իմ դիմել չդիմելուց, հաստատ տեղյակ են միջադեպին և պարտավոր էին պատշաճ ձևով արձագանքել…»։
Դեպքի մանրամասները ներկայացնում ենք Գոռ Առաքելյանի նկարագրությամբ. «Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, մեկն ասաց՝ «էսի էդ……….-ը չի՞», արդեն ակնհայտ էր ինձ համար, որ իրենք կոնկրետ «միսիա» ունեն: Երբ գլուխս շրջեցի, որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ ունեմ» վիրավորվելու, նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես նայում, արա, այ….», ես էլ պատասխանեցի, թե, տղերք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի այդքան բանն անել. «Ինչքան բանը, այ ակտիվ մասսա», — ասաց ստահակներից մեկը, իսկ մյուսը կողքից ասաց՝ «Արա, սրանց հետ ինչ խոսալ, խոսալս որն ա, դրանք էտքան չկան, սրանց պետքա ա բռնես ու…»։ Սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին, ինչին ես պատասխանեցի հետևյալ կերպով՝ «… ով ինչ ասեց ինձ ու իմ ընտանիքին, թող հաշվի իրա հորն ու մորն ա ասել…»: Այդ պահին 4-րդ ստահակը, որը գաղտագողի մոտեցել էր ինձ հետևի կողմից, հարվածեց մեջքիս, կիսաընկած վիճակում փորձեցի պաշտպանվել ու կոչ անել, որ սթափվեն, ինչին ի պատասխան, եկան մնացած երեքը և սկսեցին խառը հարվածներ տեղալ:
Այնուհետև, երբ արդեն հայտնվել էի գետնին, մի պահ նրանցից մեկն ասաց. «Հլը սպասեք, տենամ, սա՞ղ ա էս համբալը, թե՞ սատկավ», — այդ պահին դադարեցրին խփելը: Երբ ձեռքը գցեց շորիս, որ ինձ քաշի, ես գլուխս բարձրացրեցի, ասացի՝ «կերազես, որ սատկեմ», — ու այդ պահին տեսա, որ մոտ 30 մետր այն կողմից իբր թե անտեղյակ գալիս են 3 ոստիկան: Մոտենալուց հետո միանգամից բռնեցին թևերս՝ գոռալով հետևյալը. «Հանգստացի, հլը, արա», — դա այն դեպքում, երբ նրանց ներկայությամբ ու, ինչու չէ, նաև օգնությամբ այդ ծեծողները դեռ շարունակում էին խփել, իսկ նրանք պինդ ու ամուր կերպով բռնել էին ինձ: Մութ էր, շատ մութ, ուղղակի անցնող մեքենաներից մեկի լույսն ընկավ մեր վրա ու տեսա, որ ոստիկաններից մեկը կոչումով ենթասպա է: Մոտ 5 րոպե համատեղ ծեծից հետո, ոստիկաններից մեկն ասաց. «Ապե լավ ականջից արյուն ա գալիս արդեն», — որից հետո ոտքերիս խփեցին՝ գետնին տապալելու նպատակով, մինչ խելքս եկավ տեղը ու բարձրացա, ոչ ոք չկար…»:
Գոռ Առաքելյանն իր հիմնական գործն ու նպատակը համարում է առողջ հասարակության, արդար ու ինքնիշխան պետության կերտման մեջ ներդրում ունենալը. « Չեմ ընկճվում, լավ է լինելու, բայց հիմա ավելի շատ զբաղվում եմ առողջական խնդիրները կարգավորելով, ի նկատի չունեմ միայն վերջին դեպքը. նստացույցի ընթացքում բոլորս էլ հյուծվել ենք ու առողջական խնդիրներ ձեռք բերել…»։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.