23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկին՝ Լևոն Խեչոյանին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել «»Զվարթնոց» օդանավակայանում։ Դորտմունդից Հայաստան նրան ուղեկցել են գերմանացի մեկ բժիշկ և բուժքույր։
«Զվարթնոցում»՝ հենց թռիչքուղու վրա, Լևոնին դիմավորել է օդանավակայանի բժշկական ծառայությունը, որն էլ նրան տեղափոխել է Ավանում գտնվող «Արտմեդ» բուժհաստատություն, ուր տևական ժամանակ նա բուժվում էր։
Մանրամասները` «Հրապարակի» այսօրվա համարում:
Փոփոխելով ու լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որին վերապահվում է այդ անձի հայ լինելու փաստաթուղթը առանձին դեպքերում հաստատելու իրավունք: Խնդիրը հրատապ է Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան եկած հայազգի քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Իր նիստում կառավարությունը նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի նշումից բացի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այդ գործառույթը կկազմակերպի նաև սահմանային անցման կետերում: Մեկ այլ որոշմամբ համապատասխան լրացում է կատարվել ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության մեջ:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Վանդ-սա» ՍՊԸ-ին` մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք մեր երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Արաբական Միացյալ Էմիությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելու կապակցությամբ մինչև 2017թ. ձմեռային զորակոչ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Հենրիկ Մելքոնյանին, Աշոտ Մնացականյանին և Ռաֆայել Հարությունյանին:
Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության այդ որոշման 1-ին հավելվածը, որով սահմանվել են լրավճարների առավելագույն չափերը և զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթ ունեցող 2-րդ հավելվածը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մոտ 150 քառ. մետր մակերեսով տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ երկրապահ կամավորականների միությանը` իր իսկ ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Նշված վարչության տնօրինության Երևան քաղաքի Մանանդյան 41/4 հասցեի բնակելի շենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերվել են իրենց զբաղեցրած տարածքները` պայմանով, որ քաղաքացիներն այդ բնակարանները կարող են օտարել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն հինգ տարի անց:
Կառավարության որոշմամբ 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 48 մլն դրամ:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել մարզի համայնքներում՝ տեղի առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Նա հանդիպումների ընթացքում ասել է, որ առկա խնդիրները նոր չեն, պարզապես դրանց համակարգված և հրատապ լուծում տալու անհրաժեշտություն կա: «Փորձում ենք նաև աջակցել տեղական հարկերի հավաքագրմանը և, որ խիստ կարևորում եմ, տարին հատկապես քաղաքային համայնքներում փակենք առանց աշխատավարձերի պարտքերի»,-նշել է Սյունիքի մարզպետը:
Աշխատավարձի պարտքի խնդիրը հատկապես օրախնդիր էր Մեղրի քաղաքում, որտեղ հարցը լուծելու համար անհրաժեշտ էր մոտ 10 միլիոն դրամ: Սյունիքի մարզպետի միջնորդությամբ գումարը քաղաքապետարանին տրամադրել է նորաստեղծ «Լեռնահայաստան» հիմնադրամը: Այն նաև մարզպետի առաջարկությամբ ներկայում իրականացնում է տարաբնույթ ծրագրեր:
Հիմնադրամի աշխատանքների համակարգող Հասմիկ Թովմասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ կարևոր է՝ նպատակային աշխատանքները ժամանակին հասցվեն ավարտին:
Մանրամասները՝ armenpress.am-ում
ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի 04.12.2013թ. հ. 149-Ա1 հրամանով Լիլիթ Սևակի Արզումանյանը նշանակվել է ՀՀ ԲՈՀ գործակալության պետ:
Լիլիթ Արզումանյանը երկար տարիներ աշխատել է որպես ԲՈՀ նախագահի տեղակալ:
Իսկ Արտյուշա Ղուկասյանի հեռացվելուց հետո՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Երեկ անցնում էի Նժդեհի հրապարակով, զարդարված (զարդարանքի ոճը թողնենք մի կողմ, որը, չգիտես ինչու, մեզանում տարիներ ի վեր, գրեթե, չի փոխվում) հսկա տոնածառի շուրջը մութ ու ամայի էր: Ակամայից զուգահեռ անցկացրեցի Գերմանիայի քաղաքներից մեկի (ոչ մայրաքաղաքի) հետ, ուր հրապարակներում, դեկտեմբերի սկզբներից արդեն, գեղեցիկ տոնածառների շուրջ ամեն օր տոնական տրամադրություն էր ու եռուզեռ, իսկ երեկոները պարզապես հրաշք էր. այստեղ մարդիկ տաք գինի էին վայելում ու անկեղծ ուրախանում: Առևտուրը եռում էր՝ վաճառվում էր Սուրբ Ծննդի վերաբերյալ գեղեցիկ փաթեթավորված ամենատարբեր առարկաներ ու շատ համեղ ուտեստներ( ի դեպ, իդեալական մաքրություն էր շուրջը):
Մի կողմ թողնենք, որ կարելի է նման միջոցառումներ կազմակերպել նաև մեր երկրում, որը կարող է համայնքային բյուջեին զգալի օգուտ բերել, եթե ճիշտ լուծում տրվի:
Իրոք, ցավալի է տեսնել մայրաքաղաք Երևանի սառցապատ փողոցներում մի կերպ տեղաշարժվող մարդկանց, որոնք հոգսերի տակ կքած, չեն էլ նկատում զարդարուն տոնածառը, ուր մնաց, թե երեկոն անցկացնեն հրապարակներում:
Քաղաքացիները, ինչպես երեկ ասաց բանկերից մեկի աշխատակիցը, արդեն երկուշաբթի օրվանից հերթի են կանգնել բանկերում, որ կարողանան վարկով Նոր տարի նշել:
[nggallery id=119]
Ռ.Ա.
Մահացել է հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութի ) կինը` Ռուզաննան: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից:
«Իմ նախշուն Ռուզանը՝ կինս այլեվս չկա…
Սիրտս ցավում է…
Lamenting the loss of my beloved wife, my Ruzan…»:
2013 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով՝ 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, իսկ մահվան դեպքերը նվազել են 3%-ով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա փոխանցմամբ, բնակչության բնական աճը կազմել է 0,5%: «Այս տարի գրանցվել է 30.400 ծնունդ, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա: Մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ որոշակի նվազում են գրանցել՝ 1000 բնակչից մահվան դեպքերը եղել են 9-ը: Թեև ծնելիության գործակիցները նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց քանի որ մահացության գործակիցները ևս նվազել են, բնական աճի ցուցանիշը չի փոխվել»,-մանրամասնել է Կարինե Կույումջյանը:
Վերջինս նշել է, որ մարզերի կտրվածքով ծնելիության գործակիցը հանրապետության միջին մակարդակից բարձր է եղել Երևանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում, մնացած բոլոր մարզերում ավելի ցածր է եղել, իսկ ամենացածր ցուցանիշը՝ Սյունիքի մարզում, որին հաջորդում են Վայոց Ձորը և Տավուշի մարզը:
Բանախոսի խոսքով, 2,6%-ով նվազել է գրանցված ամուսնությունների թիվը:
Արարատի մարզի Այնթապ գյուղի նախկին գյուղապետ Լյովա Թարվերդյանի կինը երեկ կախվել է սեփական տան ճաղավանդակներից։ 46-ամյա կնոջ մոտ վերջին ամիսներին հոգեկան շեղումներ են նկատվել, և նա մոտ 20 օր առաջ էր դուրս եկել հոգեբուժարանից։ Հիշեցնենք, որ Թարվերդյանը դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին կրկին առաջադրել էր իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում, բայց պարտվել էր։ Թարվերդյանը նախկինում խարդախության համար դատապարտվել է, այժմ գյուղում խոսում են, որ կինը կախվել է նրա պարտքերի պատճառով:
Հրապարակ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաև միջազգային հանրությանը։
Այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ահա թե ինչ ասել. «ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ… Ամերիկայում շատ խիստ է դրված էդ հարցը։ Գնալ մարդու տուն ու նման բան անել… Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի»։ Խաչատրյանը կրկնեց, թե իր որդին ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.