23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի:
Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», — եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», — նշել է վարչապետը: — Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:
Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», — հավելել է վարչապետը:
Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, — ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով:Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, — մանրամասնել է վարչապետը: — Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:
Ժամանակին՝ 70-80-ականներին, շատ եմ լսել, որ կաշառակեր դասախոսները իրենց կաշառքների մի մասը վերցնում, տանում են Մոսկվա, այդ փողով գրել են տալիս ատենախոսություններ, այնտեղ պաշտպանում են, գալիս են Հայաստան, դառնում են, ասենք, ամբիոնի վարիչներ կամ գիտխորհուրդների անդամներ, որպեսզի այդ նոր պաշտոններում կարողանան ավելի մեծ կաշառքներ վերցնել։ Տեսականորեն դա կարելի էր անել նաև Երևանում, բայց գերադասելի էր «աչքից հեռու», որպեսզի «չուզողների» մոտ ավելորդ հարցեր չառաջանան։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր «սուտի» ատենախոսություններ ավելի շատ են «թխվում» հասարակական, քան ճշգրիտ և բնական գիտություններից։ Կեղծ պատմաբանը, իրավագետը կամ տնտեսագետը ավելի քիչ կարիք ունեին համապատասխանելու միջազգային չափանիշներին և «դրսում» դիմանալու մրցակցությանը, քան ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը։
Ծանոթ չեմ վիճակագրությանը, բայց վստահ եմ, որ վերջին տարիներին պաշտպանածների թվում ավելի շատ են տղաները, և նրանց ատենախոսությունների թվում գերակշռում է հումանիտար ուղղվածությունը։ Հենց այնտեղ էին, հետևաբար, «փողեր ֆռում»։ Այսօր ԲՈՀ-ի մակարդակով դա գրեթե բացառվում է՝ հաշվի առնելով այդ հանձնաժողովի ներկայիս նախագահի անձը։ Սակայն գիտխորհուրդների մակարդակով միանգամայն հնարավոր է։ Դրա լուծումը մեկն է՝ մի քանի անգամ խստացնել ատենախոսության չափանիշները։ Դա, ըստ երևույթին, պետք է լինի ոլորտի բարեփոխման առաջին քայլը։
Նպատակը՝ բոլոր կեղծ երևույթներին չավելացնել կեղծ գիտնականներին:
Առավոտ
«Դուքենդո» արևելյան մարտարվեստի ֆեդերացիայի շենքից հայտնաբերված զենքերը ոստիկանությունում ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, թե ում են պատկանում դրանք։
Ու թեև ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն ասել էր, թե հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով, սակայն չի բացառվում, որ այդ զենքերով հանցագործություններ ևս կատարված լինեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում է նաև այդ խնդիրը։ Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ՝ այդ նույն տարածքը 2008թ. մարտի 1-ին և դրան նախորդած օրերին եղել է «զորանոց»։
Հենց այստեղ է տեղակայվել ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկը։ Ջոկատ, որը կազմավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարկիսովը:
Ժողովուրդ
Գոռ Վարդանյանն, անդրադառնալով «Յու-Քեն-Դո» կարատեի ֆեդերացիայում կատարված խուզարկությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը:
Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:
Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:
Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:
Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին` անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»:
Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը միջադեպի վերաբերյալ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում:
2013թ. սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենի մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը։ Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան։
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան վկայականի մեջ գրված է, թե նա մահացել է արյան զեղումից. «Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Ես մոտ օրերս պետք է գնամ Արտաշատի բաժին և հասկանամ, թե ինչ է կատարվում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկել գործը:
Ժողովուրդ
Ցյուրիխում ընթացող շախմատային գերմրցաշարի արագ խաղի երկրորդ տուրում Արոնյանը հաղթանակ տարավ Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Այժմ հայ շախմատիստն իր ակտիվում ունի 8 միավոր, առաջատարը Կարլսենն է` 9 միավորով:
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անսպասելիորեն գրեթե ցնցումային իրավիճակ է ստեղծվել։ Գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 410 դրամ։ Դա այն դեպքում, երբ անցած շաբաթը ավարտվեց մեկ դոլարի դիմաց 407 դրամ փոխարժեքով։
Այլ կերպ ասած, դրամը այդ ընթացքում արժեզրկվել է միանգամից 0.75 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ երեկ բորսայում դոլարի առաջարկ ոչ մի բանկ չի ներկայացրել, իսկ պահանջարկը կազմել է 2.4 միլիոն դոլար։ Այդ ամբողջ պահանջարկը լրացրել է ՀՀ կենտրոնական բանկը։ Որն է դոլարի այսպիսի անսպասելի «դեֆիցիտի» պատճառը, առայժմ դժվար է ասել:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարությունը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը, որում նշված են նաև մատակարար ընկերությունները, մեքենաների արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները։
Բավական ուշագրավ ցանկ է, ըստ որի վերջին չորս տարում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 552 ավտոմեքենա։ Դա կազմում է 12 մլն դոլար։ Ավտոմեքենաների ձեռքբերման հարցում իրեն պարզապես հավասարը չունի ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս գնել է 237 ավտոմեքենա 1,818 մլրդ դրամ (4,45 մլն դոլար) արժողությամբ։ Սակայն ավտոմեքենաների գերակշիռ մասը ՊՊԾ և ՃՈ ծառայության համար են գնվել:
Չորրորդ ինքնիշխանություն
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին:
Դիմումի մեջ ասվում է.
«Հարգելի պարոնայք,
Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` «Օրենք») 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, պաշտոնապես հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:
Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սա նշանակում է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կենսաթոշակին ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը, հետևաբար` Օրենքով նախատեսված կուտակային պարտադիր բաղադրիչի վրա հիմնված համակարգի մեկնարկը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է անհնարին:
Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը տարաբնույթ՝ ոչ միատեսակ ընկալման տեղիք է տվել: Որոշ գործատուներ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել և պահել են գումարներն իրենց հաշվին:
Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունման արդյունքում, վեճը տեղափոխվել է գործատու և աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Կգտնվեն աշխատողներ, ովքեր կարող են դա հաջողությամբ անել, իսկ ոմանք՝ ոչ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս հետագայում խնդիրներ չունենալու համար:
Ավելին, որոշ գործատուների կողմից արդեն իսկ կատարված պարտադիր կուտակային վճարների հետևանքով աշխատակիցները կարող են հետագայում կանգնել մեկ այլ խնդրի, այն է` վճարված գումարների հնարավոր անվերադարձվելիության խնդրի առաջ (այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը ի վերջո որոշում կայացնի Օրենքի խնդրահարույց հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին):
Թեև, մենք ընդունում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունումից հետո շարունակվում է գործողության մեջ մնալ Օրենքով սահմանված պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու ընթացակարգերը, սակայն դա Հայաստանում կատարվում է վախի և ճնշման ազդեցության ներքո, մասնավորապես` անձանց ստիպում են ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, իբրև թե աշխատողներն իրենք իրենց կամքով են ցանկանում որպեսզի իրենց աշխատավարձից կատարվեն համապատասխան վճարումը: Այնուամենայնիվ, այն անձանց համար, որոնք մինչև սույն թվականի հունվարի 1-ը չեն ընտրել ոչ մի ֆոնդ, Օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը գործել չի կարող:
Մենք գտնում ենք նաև, որ քանի դեռ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցված է պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության դրույթի գործողությունը, ապա որևէ գործատու կամ պարտադիր կուտակային վճարում կատարելու պարտավորություն ունեցող այլ անձ չի կարող պատասխանատվության ենթարկվել պարտադիր կուտակային պահում չկատարելու, ինչպես նաև այդ վճարումները չփոխանցելու համար:
Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինների կողմից, որևէ ուղղակի և անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել և չեն կատարելու կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում:
Մեզ համար զարմանալի է, փոխարենը քայլեր ձեռնարկեք ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված աշխատակարգային որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ, ցուցաբերում եք բացարձակ անգործություն:
Սույն դիմումով պահանջում ենք, որպեսզի դուք, որպես Օրենքով ճանաչված պետական լիազոր մարմիններ, Ձեր անմիջական լիազորությունների շրջանակում, կատարեք բոլոր անհրաժեշտ գործողությունները, (հարկ եղած դեպքում ընդունեք/փոփոխեք համապատասխան ենթաօրենսդրական ակտերը) և/կամ ձեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս ցուցաբերեք անհրաժեշտ ձեռնպահություն, որպեսզի քաղաքացիները և իրավաբանական անձինք անարգել օգտվեն ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ պայմանավորված կուտակային պարտադիր վճարումները չկատարելու հնարավորությունից, հաշվի առնելով նաև այն, որ Օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող հոդվածները ակնհայտ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և ներկայումս էլ վիճարկվում են ՀՀ սահմանադրական դատարանում:
Միևնույն ժամանակ, պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ (սեղմ ժամկետում) որոշում կայացնեք էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռևս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»:
Վերը թվարկվածն ապահովելու դեպքում գործատուներն ու աշխատողները հնարավորություն կունենան միատեսակ կիրառել խնդրո առարկա հանդիսացող Օրենքի գործողության մեջ գտնվող մյուս հոդվածների պահանջները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են նույն Օրենքի կասեցված հոդվածների հետ»:
Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում։ ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։
Ս.թ. հունվարի 24–ին ՍԴ–ն կասեցրել էր որոշ դրույթների կիրարկումը։ Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում էր պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն։ Իսկ մյուսում՝ 86-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.