13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, մինչ հայրը երեխային կհասցներ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, ցավոք, երեխան մահանում է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ: Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսել. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս:
Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ: Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ»։
Հաշվի առնելով այն իրողությունը, թե մայրաքաղաք Երևանում որքան շատ են թափառող կենդանիները և քանի անբարեկարգ շենքեր կան, արդեն կարելի է եզրահանգում անել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները:
Ժողովուրդ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր բիզնեսին առնչվող հարցերով մեկնել է Մերձավոր Արևելք: Իսկ առաջիկա օրերին կլինի Դուբայում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում Աժ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Նրանց հետ կլինեն նաև ՌԴ մի քանի այլ գործարարներ:
Սահմանադրական դատարանի առջև մեկնարկել է «Դ!եմ եմ» նախաձեռնության լուռ ակցիան:
Նախաձեռնության բոլոր անդամները սպիտակ ժապավեններով կապել են իրենց աչքերը, մի մասը՝ նաև բերանները՝ այդ կերպ անկողմնակալության կոչ անելով Սահմանադրական դատարանին:
Առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ։
Հարսանիքը տեղի է ունենալու ապրիլի 27-ին։ Հարսանյաց վայրի ընտրությունը՝ «Ֆլորենս», թե «Փարավոն», թողնվել է նորապսակների որոշմանը. չեն ուզում Ծառուկյանին շատ նեղություն տալ։ Ներկա կլինեն մոտ 800 հոգի։ Սերժ Սարգսյանն է՞լ է հրավիրվելու՝ հարցրինք։ «Անպայման»:
Հրապարակ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են «Առավոտին»՝ իրենց նամակում բարձրացնելով աշխատակիցներին անհանգստացնող մի շարք խնդիրներ։
Ըստ երկաթուղայինների՝ Հայկական երկաթուղին 2008թ. կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնելուց հետո՝ երեք տարի անց՝ 2011թ., սկսել են աշխատակիցների զանգվածային կրճատումներ»։
Բազմաթիվ խնդիրների մասին իրազեկող նամակի վերջում, մասնավորապես, նշված է. «Եթե այսպես շարունակվի, հայկական երկաթուղին ամբողջովին կրախի առաջ է կանգնելու։ Խնդրում ենք, փրկեք հայկական երկաթուղին և երկաթուղայիններիս կործանումից:
Առավոտ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լիլիթ Դաշտոյանը նշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) աշխատակազմի ղեկավար:
2006թ. Լ.Դաշտոյանը ստացել է ջրամատակարարման և ջրահեռացման ինժեների որակավորում: Նրա ղեկավարությամբ նախագծվել է Աշտարակ, Աբովյան, Երվանդաշատ քաղաքների ջրամատակարարման համակարգերը, Եռաբլուրի ոռոգման համակարգը, Ստեփանակերտ քաղաքի «Պյատաչոկ» շատրվանների համակարգը: Հեղինակ է շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների»:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը:
Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո անհրաժեշտ կլինի տեղայնացնել: Տեղայնացման ենթակա կլինեն նաև սննդամթերքի բոլոր տեսակների, այդ թվում՝ թարմ պտուղ-բանջարեղենի, ձվի և ձվամթերքի, ինչպես նաև գարեջրի հիգիենային և անվտանգությանը, մակնշմանը և շփվող նյութերին ներկայացվող պահանջները, թույլատրելի սննդային հավելումները, դրանց շուկայահանման ընթացակարգերը և այլն:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նկատի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, գործադիրն հավանություն է տվել մինչև 2016թ. սեպտեմբեր դրա երկարացման ծրագրին: ՀՀ ֆինանսների նախարարությանն հանձնարարվել է մինչև ս.թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը:
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ և հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր և 125 միավոր հարակից սարքավորում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել ևս 100 տրակտոր, կոմբայններ և սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1-ը:
Կառավարության որոշմամբ Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավասու մարմիններ են նշանակվել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանը, որը քեսաբահայերի տեղահանության խնդրով գտնվում է Սիրիայում, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քեսաբի հայությանն ընդունելու և ապաստան տալու Թուրքիայի պատրաստակամության, ինչպես նաև Քեսաբի դեպքերին անմասն լինելու վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ երեկվա հայտարարությունը ցինիզմի դրսևորում է: Դա ասում եմ նաև հաշվի առնելով քեսաբցիների պատմածները: Քեսաբի հայերը ջոկատներով տևական ժամանակ ապահովել են Քեսաբի ինքնապաշտպանությունը, մինչև որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրք-սիրիական սահմանը թուրքական կողմից բացվել է և ներթափանցել են վարձկաններից կազմված ահաբեկչական խմբերը, և մեծ ջանքերի գնով քեսաբցիներին հաջողվել է կազմակերպված ձևով իրականացնել բնակչության անվտանգ տարհանումը: Թուրքական կողմը, ինչպես և հաճախ արել է Ցեղասպանության ժամանակ, դիմել է «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու» մեթոդին, իսկ այժմ ինչ-որ մարդասիրական ճամարտակություններ է անում: Քեսաբցի հայերը միայն ժպիտով են վերաբերվում նման «մարդասիրությանը»»:
Սյունիքի առաջին մարզպետ (2005–2008թթ ) Սուրեն Աբրահամյանը aravot.am-ի հետ զրույցում պատմել է. «Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, և կառավարության կողմից որոշում ընդունվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրն իրագործելու մասին, այն ժամանակ Ղարաբաղն իր ունեցած հնարավորություններով շատ ավելի ուժեղ էր, նկատի ունեմ նաև ռազմական բաղադրիչը, քան Սյունիքը։
Մեր ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել Սյունիքը իր ունեցած հնարավորություններով, որ յուրաքանչյուր պահի թիկունք լիներ, սատարեր Ղարաբաղին։ Դրա համար Վազգեն Սարգսյանը իր փոքր աշխատակազմով գնաց և տեղավորվեց Սդղի Գյոլում։ Անունն էր հանգստյան տուն, բայց այն կիսաթալանված վիճակում էր»,–պատմեց Աբրահամյանը։
«Եթե սեփականաշնորհել են, շատ տգեղ ու անշնորհք բան են արել։ Ճիշտ կլիներ, որ այնտեղ պատմության թանգարանի նման մի կառույց ստեղծեին ապագա սերունդների համար»,-նշեց նա:
Առավոտ
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.