23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով։
Ըստ այդ տեղեկությունների՝ սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի։ Ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով։ Արդյունքում սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Սա ՀԷՑ-ից առայժմ ճշտել չհաջողվեց:
Հայկական ժամանակ
Մայիսի 2-4-ը լրագրողներից և ուխտավորներից կազմված խումբն այցելեց Տավուշի մարզի սամանամերձ գյուղեր:
Այդ գյուղերից մեկի՝ Այգեպարի մանկապարտեզն ու դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունեն:
Այգեպարի մանկապարտեզ հաճախում է 20 երեխա, որոնք ֆինանսական միջոցների բացակայության և անհարմար պայմանների պատճառով, հավաքված են մեկ խմբում:
Մանկապատեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը «Հայկական Վարկած »-ի հետ զրույցում պատմեց, որ մանկապարտեզի առաջնահերթ խնդիրներից է հենապատի բացակայությունը:
«Վերջին կրակոցների ժամանակ մանկապարտեզը հրետանակոծվել է: Երեխաների համար արդեն սովորական են կրակոցները, սակայն մեզ համար մեծ խնդիր է, որ հենապատ լինի, պատնեշ լինի, որ երեխաներն ապահով մնան »,-ասաց Լիլիթ Մելիքյանը:
Տնօրենի խոսքով, մանկապարտեզը չնայած ապահովված է սնունդով, սակայն գույքի անհրաժեշտություն է զգացվում՝ հատկապես մահճակալների, պահարանների, խաղալիքների:
5 տարեկան Սարգիսը, որն այդ մանկապարտեզի սաներից է, հրաժարվեց իր երազանքների մասին պատմել, սակայն հպարտությամբ ասաց, որ մտադիր է զինվոր դառնալ, որպեսզի պաշտպանի իր ընկերներին ու հարազատներին:
Սահմանամերձ Այգեպար գյուղի միակ դպրոցը վերջին անգամ վերանորոգվել է 2001 թվականին՝ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրով:
Դպրոցի համար շատ կարևոր խնդիր է կոմպլեկտավորումը՝ երկու դասարանները միասին են դասավանդում՝ անկախ աշակերտների թվից:
Դպրոցի տնօրեն Վասիլի Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միայն մի քանի առարկաներ են, որ հնարավոր չէ կոմպլեկտավորված դասավանդել:
«Որպեսզի ուսուցման որակը բարձր լինի, պետք է դասարանները տարանջատել, մյուս խնդիրը ուսուցչակազմի նյութական ծանր վիճակն է, շատ ցածր աշխատավարձ են ստանում»,-ասաց դպրոցի տնօրենը:
Նրա խոսքով, ճիշտ է բոլոր դասարաններում աշակերտներ կան, սակայն կա, որ մի դասարանում 2-3 աշակերտ են սովորում:
Ա. Սարգսյան
եր տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։ Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ «Հայջրմուղկոյուղու» կողմից իրենց վրա դրված է կոնկրետ թիվ, թե որ համայնքից որքան գումար պետք է հավաքեն։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուրաստան գյուղը, օրինակ, պարտավոր է վճարել 300 հազար դրամ, Ազատավան գյուղը՝ 500 հազար, իսկ Բաղրամյան գյուղը՝ 400 հազար դրամ։ Եթե այս հրահանգները չկատարվեն՝ «ջրի մարդկանց» սպառնում է աշխատանքից ազատում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ապրիլի 29-ին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր և ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, և դա է եղել հարսանիք չգնալու պատճառը: Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել` իր էլիտար շենքերից մեկում:
Ի դեպ, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, Նիկոլայիչը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, և էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, և «երբ ուզեն՝ փակվեն»:
Հարսանիքին չի մասնակցել նաև Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն:
Հրապարակ
Լրագրողների, ուխտավորների մոտ 140 հոգանոց խումբը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ, եղավ Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերում՝ Ներքին Կարմրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես, ինչպես նաև Բերդ քաղաքում և Մեհրաբի զորամասում:
Երիտասարդ-ուխտավորներին ուղեկցում էին Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, սարկավագներ, Աստվածաշնչյան ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, «Տավուշ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը:
Լրագրողների հետ զրույցում, Բագրատ սրբազանը պարզաբանեց, որ այցելության նպատակն է նախ Սուրբ Հարության տոնը նշել Տավուշի սահմանամերձ շրջաններում, գյուղերում, ինչպես նաև Հարության պատգամը փոխանցել զինծառայողներին, և երկրորդ, ԶԼՄ-ներին ևս հնարավորություն տալ՝ այցելել և ներկայացնել, թե գյուղերում, զորմասերում ինչ իրավիճակ է տիրում:
«Խրախուսանքը, քաջալերանքը գալիս է մեր Վեհափառից, որն, իր օրհնությունը փոխանցելով, մեզ առաքեց այս տարածաշրջանը»,- ասաց Բագրատ սրբազանը:
Անդրադառնալով բանակում հոգևոր ծառայողների դերակատարությանը, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ վիճակագրությունը ցույց է տվել, որ տարատեսակ դեպքերը, որոնք արձանագրվում են բանակում, հոգևորականների գործունեության շնորհիվ, նվազել են:
«Այսօր գրեթե մեր բոլոր զորամասերում հոգևոր ծառայողներ կան, որոնց պարտականությունն է զբաղվել զինվորների խնամակալությամբ»,-նկատեց Բագրատ սրբազանը:
Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն էլ նշեց, որ աննախադեպ այս այցը շատ կարևոր է տարածաշրջանի բնակչության համար:
«Իրավունք չունենք անտեսել այն մարդուն, որը սահման է պահում: Մենք երբեք չենք ուզի, որ մեզ ասեն` խեղճ եք, մեղկ եք: Պետք է ուշադրություն հրավիրել. եթե այսօր սահմանը չլինի Շամշադինը, վաղը Գեղարքունիքը կլինի, մյուս օրը` Երևանը»,-ընդգծեց Տեր Արամը:
Նրա խոսքով, կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել թշնամու գործողություններում. իրենց խնդիրն այժմ զինվորը չէ, այլ գյուղացին, հողի աշխատավորը, քանի որ գյուղի միակ եկամուտը հողագործությունն է:
Մեր այցելության ընթացքում կրակոցներ հնչեցին մայիսի 3-ին՝ Այգեպարում, սակայն մեր երգի ձայները կարողացան խլացնել դրանք: Այս անգամ կրակում էին տրակտորի ուղղությամբ:
Իսկ մայիս 4-ին Բերդ այցելած հանրահայտ երգիչ-երգչուհիները բնակիչների օրը տոն դարձրեցին: Իրենց երգերով տեղի բնակչությանն ուրախացրեցին Լեյլա Սարբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Ինգա և Անուշ Արշակյանները և այլ տաղանդավոր կատարողներ:
Հ.Գ. Տավուշի մարզ մեր այցելության մասին այլ հետաքրքիր հրապարակումներ սպասեք առաջիկայում:
[nggallery id=154]
Աննա Սարգսյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:
Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է:
Եվրոպայում մայիսի հինգը նշվում է որպես Անկախ կյանքի եվրոպական օր. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ունիսոն ՀԿ» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և հավելեց, որ այս տարի Եվրոպայում օրը նշվում է «Ոչ հաշմանդամների ծրագրերի կրճատմանը» կարգախոսով:
Անդրադառնալով աշխատավարձի մասնակի փախհատուցման ծրագրին, համաձայն որի՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին երկու տարով է տրամադրվում աշխատանք, բանախոսը նշեց, որ հունվարից զբաղվածության մասին նոր օրենքը մտել է ուժի մեջ, և 2 տարի աշխատանքային պայմանագիրը դարձել է ընդամենը 6 ամիս:
«Այդ ցանցի մեջ նույնիսկ հաշմանդամ բառը չկա, քանի որ մենք քարոզում ենք իրավահավասարություն և ուզում ենք, որ անձը չզգա իր վիճակի ծանրությունը: Սակայն դեռևս դա բավականին դժվար է, և պետության, և հասարակության կողմից դժվար ընկալելի: Երկու տարվա մեջ մարդը ձեռք է բերում աշխատանքային հմտություններ և դառնում է մրցունակ, և այլ գործատուներ նույնպես կարող են աշխատանք տալ տվյալ անձին: Դա հնարավոր չէ ապահովել 6 ամսվա ընթացքում»,-նշեց Արմեն Ալավերդյանը:
«Ունիսոն ՀԿ» հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանն էլ ավելացրեց, որ հնում հաշմանդամների բոլոր խմբերը մտնում էին փոխհատուցման ծրագրերի մեջ, սակայն այժմ միայն առաջին խմբի հաշմանդամներն են օգտվում այդ ծրագրի ընձեռած հնարավորություններից:
«Ստեղծվել է մի ծրագիր, որը օգնական է տրամադրում այն հաշմանդամներին, ովքեր նման ծառայության կարիք ունեն, բայց եթե արտասահմանում տալիս են անժամկետ, մեզ մոտ՝ 6 ամսով է. ի՞նչ է 6 ամիս հետո, հաշմանդամն այլևս օգնականի կարիք չի՞ ունենա»,-ընդգծեց Մարիաննա Չալիկյանը:
Արմեն Ալավերդյանը նշեց նաև, որ չնայած փողոցներում կառուցել են հատուկ թեքահարթակներ հաշմանդամների համար, այնուհանդերձ, հասարակական տրանսպորտը Հայաստանում հասանելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Մարիանա Պետրոսյան
«Հուսով եմ՝ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ»,-aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ նախօրեին այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից։
Նամակը Ինջիղուլյանների ընտանիքին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության թարգմանիչները, ուստի ընտանիքի անդամները Հակոբի մասին այլ լուրեր չեն ստացել։
Նամակում, ինչպես ճիշտ, Հակոբը գրել է. որ ամեն ինչ նորմալ է. պարզապես ցանկանում է շատ շուտ դուրս գալ այնտեղից, որտեղ իրեն պահում են։ Հակոբի եղբայրը՝ Հարությունը, նշեց, որ իրենց համար երկրորդական խնդիր է, թե ուր կգնա Հակոբը, առաջնայինն այն է, որ այնտեղից դուրս գա։
Հետաքրքրվեցինք՝ Հակոբին հայրենի երկիր վերադարձնելու հարցում բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են, Հարություն Ինջիղուլյանը պատասխանեց. «Երկու կառույցներն էլ՝ ՄԱԿ-ն էլ, Կարմիր Խաչն էլ աշխատում են, չենք կարող ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել նրանց աշխատանքը»։
Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասի՞ն ինչ կասեն։ Հարությունը պատասխանեց. «ՀՀ իշխանություններից ոչ մի հույս չունենք, ցանկություն էլ չունենք օգնություն տեսնելու, քանի որ նրանք ի վիճակի չեն։ Նույնը կասեմ վերաբերմունքի մասին։ Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել»:
Առավոտ
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որով որոշվել է 2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։
Համաձայն այդ հրամանի, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են այս տարվա հունիսի 3-ին։ Բուհ ընդունվել ցանկացող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն կհանձնեն հունիսի 6-ին։ «Ֆիզիկայի» քննությունը հունիսի 10-ին է, «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն նույն օրը՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը կլինի 3-օր հետո՝ հունիսի 23-ին։
Նշենք, որ ավարտական դպրոցական քննությունները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունից մեկ օր առաջ։
Բացի քննության օրերից, հայտնի են նաև քննական կենտրոնները, որտեղ և կանցկացվեն միասնական ընդունելության քննությունները:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է։
Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել։ Մասնավորապես՝ 75-50 տոկոսով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը։
Սննդի արդյունաբերությունում 5-ից մինչև 50 տոկոս նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում։
Նշենք, որ 1.3 տոկոսով նվազել է անգամ հացի արտադրությունը:
Հայկական ժամանակ
-
-
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.