13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:
Օրերս մեզ զանգահարեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները և խնդրեցին բժիշկ և բուժակ գտնել կալանավայրի համար, քանի որ 1300 կալանավոր ունեցող հաստատությունում այժմ միայն մեկ բուժակ է աշխատում, իսկ «բերդում նստողներից ամեն մեկն առնվազն 13 հիվանդություն ունի», և բուժակը չի հասցնում նրանց սպասարկել: 4 թափուր տեղ կա ՔԿՀ-ի բուժկետում: Իսկ պատճառն այն է, որ բուժակը 60 հազար դրամ է ստանում, բժիշկը՝ հազիվ 120 հազար,-այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ այսպես, ինչպես խոստացել էի, որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերի մասին:
Հիշեք, որ մրցույթն անցկացվում է ըստ դիմորդների հայտերի առաջնայնությունների
ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն անվ. 39.25, վճ. 24
ԵՊԲՀ ստոմատոլոգիա անվ. 38, վճ. 21.50
ԵՊԲՀ դեղագործություն անվ. 37.75, վճ .18
ԵՊՀ միջ. հարաբերություններ վճ. 49
ԵՊՀ իրավագիտություն վճ. 53
ԵՊՀ լրագրություն անվ. 56.75, վճ. 35.25
ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ անվ. 29.75, վճ. 18
ՀՊՃՀ կիբեռնետիկա անվ. 31, վճ. 15.50
ՀՊՃՀ կիրառական մաթ. և ֆիզ. անվ. 25.50, վճ. 18.50
ՀՊՏՀ կառավարում անվ. 55.25, վճ. 45
ՀՊՏՀ ֆինանսներ անվ. 58.75, վճ. 49
ՀՊՏՀ վիճակագրություն անվ. 55.50, վճ. 35.50
Հ.Գ. Խնդրում եմ, այլ մասնագիտությունների մասին հարցեր չուղղել: Մնացածը կիմանաք հուլիսի 15-ին»:
Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:
Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերին և կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանկալի հյուր են պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան, ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:
Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրեց զինված ուժերի զարգացման փուլերը, հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջև առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցոր կատարելագործվում է և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության:
Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև սփյուռաքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին և ՀՀ զինված ուժերի պատրաստությանը:
Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, ջերմագին ընդունելության համար շնորհակալ լինելով պաշտպանության նախարարին, հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»:
Նշենք, որ երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ էր հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
Նախորդ օրը Հայաստանի լրատվական դաշտը պայթեց ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրերով: Տեղեկություններ էին շրջում, որ օրեր շարունակ այդ խումբը ինչ-որ գործողություններ է իրականացրել և նաև մի 14 տարեկան երեխայի առևանգել:
Երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան անհետացած երեխայի մասին: Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է՝ Սմբատ Ցականյան անուն-ազգանունով, ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
-Պարոն Ցականյան, ե՛րբ է անհետացել ձեր որդին:
— Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան և մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել որդիս չկա:
— Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՛նչ է հայտնի:
— Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երևակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:
— Վերջին անգամ ե՛րբ եք տեսել ձեր որդուն:
— Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել չկա:
«Երեկ ԼՂՀ ոստիկանությունը իր կաքում հաղորդագրություն տեղադրեց Սմբատ Ցականյանի անհետանալու մասին, սակայն, որևէ կերպ մանրամասնած չէ, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:
Հայկական ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:
Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:
Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ — վաղվա ուսանողներ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.