23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթն անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանին՝ բլոգոսֆերայում հայտնի «Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու դեպքին՝ պնդելով, որ ըստ իր տեղեկությունների բռնությունը տեղի է ունեցել ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի հրահանգով.
«Դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հաջորդ օրը Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում կոշտ արտահայտություններ էր արել Վահան Հովհաննիսյանի հասցեին։ Այս գրառումը հարուցել է դաշնակցականների վրդովմունքը: ՀՅԴ-ում մեր աղբյուրը պատմում է, որ դրանից հետո Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովի ժամանւսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի գրառմանը և ասել, թե այդ ով է «Նավակ Ճոճողը», էդ լակոտին մինչև Վահանի քառասունքը պետք է սատկացնել: Որից հետո կարգադրել է մի քանի երիտասարդ դաշնակցականների «շանսատակ անել» Վիլեն Գաբրիելյանին:
Ընդ որում, ծեծի վայրը Կողբացի-Ամիրյան խաչմերուկի դալանը, նույնպես պատահական չի ընտրվել: Դեռևս 2013 թվականի մայիսի 22-ին խորհրդարանում, այն ժամանակ դեռ Աժ՝ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ խոսքը ուղղելով նախարարներ Հրայր Թովմասյանին և Արմեն Աշոտյանին, հայտնի արտահայտություն էր արել «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք»: Վիլեն Գաբրիելյանին դալանում ծեծելով, դրանով յուրատեսակ, խորհրդանշական հարգանքի տուրք են մատացել Վահան Հովհաննիսյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը՝ հայ քննիչների կողմից Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի առաջին հարցաքննության մասին, հսկայական հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։
Մեկ օրվա ընթացքում տեսանյութը վաստակել է 279 հազար դիտում, ինչը այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ հայկական համացանցում։ Նկատելի է սակայն, որ հայ հանրությունը զարմացած է, որ ի դեմս Պերմյակովի ոչ թե մարդակեր հրեշ է տեսնում, այլ սովորական 20 տարեկան տղայի, ով առաջին հայացքից չի տարբերվում հազարավոր ուրիշներից:
Հայկական Ժամանակ
Դեռևս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրրի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևարափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երևան, և այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում: Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ վերելակների տեխնիկական հնարավորություններն ու դրանց հարմարավետությունը փորձարկվում են նաև շահառուների մասնակցությամբ:
Հարկ է նաև նշել, որ համապատասխան կահավորումով ավտոբուսների երթուղիներում շահագործման հարցում կնախընտրվի Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հունվարի 22-ին՝ ժամը 19:48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին:
Ժամը 20.20-ին ՀՀ ԿԱ քաղավիացիայի ավագ կարգավարից հաղորդեց, որ ռադիոկապով տեղեկատվություն է ստացվել, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում «Սքայ Բոլ» ընկերությանը պատկանող օդապարիկով Չարենցավան քաղաքից թռիչք են կատարել, իսկ ժամը 20.05-ի սահմաններում ռադիոկապով հաղորդել են, որ հարկադիր վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա սարալանջին (գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա):
Որոնողական խումբը (3 ձյունագնացով) օդապարիկի հարկադիր վայրէջքից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել է Լեռնանիստի 2 բնակչի, ովքեր փորձել են օգնություն ցուցաբերել օդապարիկում գտնվող քաղաքացիներին, սակայն եղանակային և լանդշաֆտային բարդ պայմաններից ելնելով՝ չեն կարողացել. վերջիններս անհրաժեշտ է եղել օգնություն:
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ Մ. Գ.-ին (ծնվ. 1987 թ.), Լ. Հ.-ին (ծնվ. 1992 թ.), Ն. Բ.-ին (ծնվ. 1985թ.) և Ա. Բ.-ին (ծնվ. 1984 թ.):
Մ. Գ.-ին , Լ. Հ.-ին և Լեռնանիստի 2 բնակչի իջեցրել են գյուղ:
Կապ է հաստատվել Ծաղկաձորի քաղաքապետի հետ, ով որոնողական աշխատանքները կազմակերպելու համար տրամադրել է 2 ձյունագնաց (Բուռան):
Որոնողափրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե որևէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետև մեր երևակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա և այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր: Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիր Հենրի Ֆորդը նման առիթով ասել է՝ «եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, նրանք կպատասխանեին՝ «ավելի արագ ձիեր»: Պարզ է՝ մարդիկ ձիեր են տեսել, և նրանց մեծ մասի երևակայությունը դուրս չի գալիս ձիով տեղափոխվելու կարծրատիպից:
«Մենք երբեք քաղաքակիրթ և ժողովրդավարական երկիր չենք դառնա», «իշխանությունը միշտ թալանելու է ժողովրդին», «մենք մշտապես կմնանք Ռուսաստանի գաղութը», «մեր ժողովուրդը միշտ թշվառ է ապրելու», «Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն լինելու» և այլն: Ահա երևակայության այն արգելակները, որոնք միանգամից գցում են հայաստանցիներին հուսահատության գիրկը և դրդում են անգործության: Եթե այսօր այդպես է, ապա միշտ այդպես է լինելու: Եթե այսօր մարդիկ տեղափոխվում են ձիերով, ապա միշտ այդպես են տեղափոխվելու:
Առավոտ
Երեկ Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրիկ անդամի հուղարկավորությունն էր: Երբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում «պաթետիկ» հարցեր էին բարձրացնում, թե ախր որտե՞ղ ես, է՞, Սերժ Սարգսյան, ինչո՞ւ չմասնակցեցիր գոնե հուղարկավորության արարողությանը, գյումրեցիներն իրար մեջ խոսում էին, որ չէին ցանկանա տեսնել նրան, նույնիսկ հոգեհանգստի ժամանակ: «Գա հասնի Գյումրի, որ ի՞նչ փոխվի: Դժբախտությունը, եթե նկատել եք, շուտ է տեղի ունեցել: Լավ նախագահ էր՝ թող ավելի շուտ գար կամ ավելի շուտ ցավակցեր»,- ասաց մի տղամարդ:
«Երբ իմացանք, որ փոքրիկը հիվանդանոցում է, էս տառապանքի մեջ մի փոքր հույս ծնվեց: Այն էլ էդ հույսը մեռավ ու ավելի դաժան»: Սբ. Նշան եկեղեցու մոտ հավաքված մարդկանց մեջ էին նաև Ավետիսյանների ազգականները, որոնք այնպիսի վիճակում էին, որ անկարող էին խոսել: «Չենք ասում, որ Սարգսյանն ա մեղավոր այս ամեն ինչում, բայց, որպես նախագահ, պետք է որոշ գործողություններ ձեռնարկեր: Եթե առաջ իրան չէինք սիրում երկրի վատ վիճակի համար, հիմա՝ առավել ևս, մեր աչքից ավելի ընկավ»: Հոգեհանգստի և թաղման արարողությունների ժամանակ մարդիկ իրենց անելիքների մասին դեռ չգիտեին: «Հիմա դեռ լռելու ժամանակն է, բայց եթե մարդիկ իրենց խոստացածները չկատարեն, էստեղ հավաքված բոլոր մարդիկ էլ մի մարդու նման կպայքարեն, էդ թող հաստատ իմանան իշխանությունները: Իսկ Սերժ Սարգսյանի գալ-չգալը մեզ պետք չէ: Մեզ մենակ մի բան է պետք, որ էդ ոճրագործին հանձնեն մեզ»,- ասաց մի մեծահասակ գյումրեցի: Կողքից էլ միջամտեց առավոտից եկեղեցու մոտ կանգնած մի երիտասարդ. «Համ էլ, եթե գար, գյումրեցիները հաստատ վատով էին ընդունելու: Երևանում էլ պահանջում են սուգ հայտարարեն, ինչ-որ նման բաներ, բայց հիմա այն դեպքն է, որ պետք չէ սուգ հայտարարեն, այսպես թե այնպես, մարդիկ սգում են, ավելորդ ձևականություններ են»:
Ի՞նչ է լինելու հիմա՝ հարց էին տալիս մարդիկ: Ի վերջո, Գևորգ Կոստանյանի «տղավարի» խոստումը կիրականացվի՞, թե՞ ոչ: Եթե ռուս զինծառայողին դատելու իրավունքն այդպես էլ հայկական կողմին չհանձնվի, ինչպե՞ս են վարվելու գյումրեցիները: Վերջին դեպքերն ամեն դեպքում հուշում են, որ հանգիստ տներում չեն նստելու. «Հիմա դեռ բան չեմ կարող ասել, էս պահին նման բանի մասին խոսելը ճիշտ չի լինի: Համ էլ ո՞վ իմանա, կախված է գործերի ընթացքից»:
Հրապարակ
Քաջարանի բժշկական կենտրոնում քաղաքացիներին հեպատիտ C հիվանդությամբ վարակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն դեռ «մեղավորներ» չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ քաղաքացիները վարակվել են դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, դեկտեմբերին արդեն հաստատվել է վարակի առկայությունը, սակայն առողջապահության նախարարությունն այս տեղեկատվությունը թաքցրել է, թերևս հույս ունենալով կոծկել խնդիրը: Հունվարի 13-ին միայն այս մասին հաղորդագրություն տարածվեց, երբ լրատվամիջոցներն արդեն անդրադարձել էին խնդրին: Ըստ ԱՆ տեղեկատվության, վարակվածները 8-ն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, ավելի քան մեկ տասնյակ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Դեռ ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ վարակված քաղաքացիներն իրենց բողոքներում մանրամասն գրել են, թե երբ ու ինչ վիրահատության ենթարկվելիս են վարակվել հեպատիտ C-ով:
Քրեական գործը թմբիրից արթնացրեց նախարարությանը, երեկ արդեն առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը, որի մեջ ընդգրկված է գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, վերջապես մեկնել է Քաջարան՝ «պարզելու» վարակի ծագումը: Թե այս հանցագործության համար ովքեր կպատժվեն, դեռ հայտնի չէ, չի բացառվում, որ ամեն ինչ ավարտվի պատասխանատուներին ընդամենը աշխատանքից հեռացնելով:
Հրապարակ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետևանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը կոմայից դուրս է եկել:
Սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները:
Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գևորգյանը և 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին և Ռոբերտին: Կատարվում է քննություն:
Հաշվեհամարներ՝
1930031120600300 Հայկական դրամ (Converse Bank), Սարգիս Գեւորգյան
1570021664190101 US Dollar (Ameria Bank), Գառնիկ Գևորգյան
ArCa online — 9051 2702 0030 4002:
+374 94 114 993՝ Սարգիս Գևորգյան (Տիգրանի եղբայր):
news.am
Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան անվիճելի են իրավունքներն այսօր՝ միայն «նեղություն կրած» խմբի անդամ լինելու միջոցով»,- գրում է նա:
Ինձ թվում է՝ հոգեբանական այդ մեխանիզմը գործում է նաև անհատական մակարդակով: Ոչ մի մարդու կյանք միայն հաճույքներից կամ վայելքներից կազմված չէ: Սակայն մարդկության մի մասն իր կյանքն ապրում է զոհի գիտակցությամբ։
Կան նաև նման հոգեբանություն ունեցող ազգեր: Մասնավորապես, 20-րդ դարի սկզբին մենք՝ հայերս, ցանկանում էինք աշխարհին ապացուցել, որ մենք զոհ ենք, և մեզ պետք է կարեկցել, խղճալ: Մենք նաև խնդրում էինք աշխարհին, որ նա Աբդուլ Համիդին դատապարտի և դրդի «բարենորոգումներ» անցկացնել: Թե ինչով է դա ավարտվել՝ բոլորին հայտնի է: Հաջորդ 100 տարին մենք աշխարհին փորձում ենք ապացուցել, որ մենք Ցեղասպանության զոհ ենք, մեզ պետք է դարձյալ խղճալ, որովհետև մենք արդար ենք, բայց դրանից մեր գործերը, մեղմ ասած, առաջ չեն գնում: Ընդ որում, մենք արդեն մեկընդմիշտ որոշել ենք, թե ում զոհն ենք, և վստահ ենք, որ «դարավոր ոսոխը» կարող է հայ երեխա մորթել, իսկ «դարավոր բարեկամը»՝ ոչ:
Ինձ թվում է՝ մեր-ազգին պակասում է «օզվերինի» որոշակի չափաբաժին: Խոսքը, բնականաբար, ոչ ահաբեկչության, ոչ անկարգությունների, ոչ էլ հեղաշրջման մասին է: Հակառակը նման դրսևրումները թուլության վկայություն են: Խոսքը զոհի կարգավիճակից և դրանով պայմանավորված՝ ընդարմացած վիճակից դուրս գալու մասին է. որոշակի նպատակներ դնելու և դրանց շուրջը համախմբվելու մասին, ազգի ներսում իրար հարգելու, իրար հետ լեզու գտնելու մասին:
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն: Մեզ պետք է, որ մեզ հարգեն: Իսկ դա կախված է միմիայն մեզանից:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.