23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը Զատիկի տոնին ընդառաջ ձու և գինի է բաժանել միայնակ տարեցներին: Սակայն Զատիկի նվեր 10 ձուն և մեկ շիշ գինին բաժին է հասել ոչ բոլորին: Ըստ աղբյուրների փոխանցմամբ՝ շատ քչերին է հաջողվել ստանալ թաղապետարանի նվերը, և երբ բազմաթիվ միայնակ կենսաթոշակառուներ դիմել են թաղապետարան՝ պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են հատկացվել Զատիկի ձուն և գինին, նրանց պատասխանել են, որ եթե շատ են ցանկանում բաժին ստանալ, պետք է գնան քաղաքապետարանում հերթագրվեն, քանի որ ցուցակներում քիչ թվով մարդկանց անուններ են:
Չորրորդ ինքիշխանություն
Ինչո՞ւ չկարենանք մենք մեզ գնահատել….Այնքա՛ն դժուա՞ր է, բարի խօսք մը ըսելը, զիրար բարձրացնե՞լը….Ինչո՞ւ զլանալ էապէս սիրոյ այդ արտայայտութիւնը, երբ լայնաբերան գովասանքներ կը շռայլենք օտարին, օտարներուն…
Այո՛, ազգային հիւանդութիւն է ա՛յս: Օտարին հանդէպ միշտ ալ ստրկամտօրէն կը հաճոյանանք, կը խոնարհինք ալ, իսկ մենք մեր ազգակիցին հանդէպ այքա՛ն ժլատ ենք, յաճախ քննադատո՛ղ բամբասո՛ղ, սիրտ կոտրո՛ղ, վիրաւորո՛ղ….
Սա չէ՞ գուցէ ե՛ւ մեր գերագոյն ազգային արատը….Մեծագոյն պատուիրանը կ’ըսէ այնքա՛ն նշանակալից կերպով՝ «ՍԻՐԵՑԷ՛Ք ԶՄԻՄԵԱՆՍ»….ՍԷՐԸ ՄԵՐ ԿԵԱՆՔԻՆ ՄԵԾ ԲԱՑԱԿԱՆ Է….
Յերան Կյուրումջյանի ֆեյսբուքյան էջից
Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4): Թեպետ արդարների հոգիներն ունեն անմահության հաստատ հույսը և գտնվում են Աստծու ձեռքում, խաղաղության մեջ (տե՛ս Իմաստ. Գ 1), սակայն նրանք պսակի դեռևս չեն արժանացել (տե՛ս Հայտ. Զ 9-11), ինչպես և մեղավորները՝ տանջանքների (տե՛ս Բ Պետ. Բ 4,9), մինչև որ բոլորս էլ մեր վախճանին հասնենք՝ ըստ առաքյալի խոսքի. «Սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» (Եբր. ԺԱ 39-40): Քանի որ որդեսեր Հայրը սպասում է, մինչև որ Իր բոլոր զավակները կհավաքվեն և այնժամ յուրաքանչյուրիս կտա իր հասանելիքը:
Առայժմ ննջեցյալները կարիք ունեն մեր աղոթքների՝ իրենց ներելի և անգիտությամբ գործած մեղքերի թողության համար, և հույսով սպասում են իրենց հոգիների հանգստության համար մեր հիշատակություներին: Ինչպես Հուդա Մակաբայեցին փող հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (տե՛ս Բ Մակաբ. ԺԲ 43-46), և Բոոսն էր մեռելների և կենդանիների համար ողորմություն անում (տե՛ս Հռութ Բ 20), այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմություն են տալիս կարոտյալներին և պատվիրում քահանաներին իրենց հարազատների անունները հիշատակել սուրբ Պատարագի մեջ:
Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլև՝ նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետև Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլև՝ ննջեցյալների, ինչպես ասում է Պետրոսը. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19): Սակայն սուրբ Պատարագը չի փրկում հեթանոսներին, անհավատներին և բոլոր նրանց, ովքեր անզիղջ ու անտրտում թավալվում են մեղքերի ու չարիքների մեջ և չեն հիշում դատաստանի օրն ու տանջանքների սարսափը: Այսպիսիների համար օգուտ չէ պատարագ մատուցելը կամ էլ ողորմություն անելը:
Այդ պատճառով, տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42): Ամեն նման դեպքում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաև նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով և սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է և կատարյալ օգուտ:
Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը:
ter-hambardzum.net
Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը նորից ստացիոնար բուժում է ստանում:
Թերթի հետ զրույցում Արսենի մայրը՝ տիկին Սվետան, հայտնեց, որ Արսենը մարտի 24-ին տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն:
«Փսորիազը կրկնվել է նորից ու ստիպված հիմա էլի բուժում է ստանում: Այս պահին վիճակն արդեն բավականին լավ է»,- ասաց տիկին Սվետան:
Նշենք, որ Արսենը փետրվարի 23-ին էր հիվանդանոցից դուրս գրվել: Նա անցած տարվա օգոստոսից պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը և գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում և ֆիզիկապես, և հոգեպես:
news.am
Ապրիլի 3-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ», «Մերսեդես Բենց» և «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆիատ»-ի վարորդը ողնաշարի ողերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոր Նորքում փետրվարի 8-ին մոր կողմից երեխային բենզինով այրելու դեպքից հետո ընտանիքին օգնողներ են եղել:
Ավելի վաղ երեխային և նրա հորը օգնելու կոչով հանդես եկած ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ թերթի հետ զրույցում նշեց, որ որպես պատգամավոր՝ պաշտոնական նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ գոնե վարչական շրջանի ղեկավարությունը թեթեւակի վերանորոգի այդ 1սենյականոց բնակարանը, քանի որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխան սթրես կապրեր այդ սև, ամբողջովին այրված բնակարանում:
«Ամեն ինչ այրված էր՝ փաստաթղթեր,գույք, ստացել եմ քաղաքապետի դրական պատասխանը, նա հահձնարարել է վարչական շրջանի ղեկավարին սեղմ ժամկետում վերանորոգման աշխատանքներ կատարել: Երեխայի հորը արդեն հրավիրել են թաղապետարան՝ պայմանավորվելու, թե ինչ ծավալի աշխատանքներ պիտի կատարվեն: Չնայած երեխայի եւ հոր բոլոր փաստաթղթերը այրվել էին, սակայն Նոր Նորքի սոցիալական ծառայության պետը այդ հարցը արագ կարգավորում է, որպեսզի երեխան կարողանա ստանա հաշմանադամության նպաստ»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ երեխայի հիվանդանոցում գտնվելու ժամանակ, երբ շաբաթը մեկ-երկու անգամ այցելում էր նրան, իր հետ հիվանդանոց է այցելել և մեծ օժանդակություն ցուցաբերել նաև Ռոզա Ծառուկյանը: Երեխային օգնելու կոչին արձագանքել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նաիրա Զոհրաբյանից տեղեկացանք նաև, որ Էջմիածնում գտնվող մի շինարարական կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել տան պատուհանները տեղադրել անվճար:
«Այնպես որ բարի մարդիկ կան, արձագանքներ եղել են եւ հույս ունեմ, որ էլի կլինեն, իսկապես դաժան փորձությունների միջոցով անցած երեխան կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի»,-ասաց պատգամավորը:
news.am
Ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:
Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը: Լինելու են նաև՝օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ ևս: Այս կապակցությամբ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվելու:
Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի:
Փաստաբանական մեր աղբյուրը, ով գրեթե ամեն օր այցելում է քրեակատարողական հիմնարկ, նշեց, որ այս օրերին կալանավորները մեկը մյուսի հետ, ինչպես նաև դրսից այցելած փաստաբաններից, ուժային կառույցների ներկայացուցիչներից փորձում են պարզել, թե համաներումը որքանով կազդի իրենց վրա:
Ակնկալվող համաներմամբ առավել կարևորվում են դատավորների կայացնելիք դատական ակտերը, քանի որ դրանից է կախված՝ տվյալ անձի վրա համաներումը կազդի, թե ոչ որքանով: Փաստաբանը վստահեցրեց, որ, այս հանգամանքից օգտվելով, մի շարք դատավորներ այժմ չեն շտապում գործերն ավարտել և վճիռներ կայացնել:
Հրապարակ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Քոնկոր» բժշկական կենտրոնում բուժվող ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին:
Նախարարը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով, մասնագետների հետ քննարկեց Նորայր Դավիդյանի բուժման ընթացքը և մաղթեց շուտափույթ ապաքինում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.