23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եթե Շուշին Ձեր տրամաբանությամբ ու Ձեր տեսակետից դժգույն քաղաք չլիներ, Ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն Փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք այնտեղ կառուցեիք։
Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հրացուպատախսանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
«Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց էլ Ոսկեպարում կառուցեիք, երկու հատ էլ Կիրանցում, այդ ճանապարհների երկայնքով կառուցեիք ձեր ավտոսալոնները։ Խնդիրը տան մասին չէ, խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է։ Ես շատ կոկրետ բան եմ ասում՝ այն ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է, ես կներեք պատմական Հայստանի վարչապետը չեմ, ես այսօրվա Հայաստանի վարչապետն եմ։
Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան։ Կարծում եմ ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրատուն, հյուրանոց կառուցեք Ոսկեպարում»,- ասաց նա։
Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում մեկնարկած ստորագրահավաքն ընդդեմ ՀՀ կառավարության շարունակական զիջողական քաղաքականության, նախաձեռնել են այդ մարզի սահմանամերձ համայնքների երիտասարդները։ Նրանցից մեկն այսօր ներկա է գտնվել նաեւ Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։
Երիտասարդը «Փաստինֆո»-ին պատմեց, որ Փաշինյանը իրենց համայնքներում հանդիպում է բնակիչների հետ ու համոզում դեմ չլինել՝ Բաքվի պահանջած հողերը հանձնելուն։
Համայնքի բնակիչներին հետաքրքրող կարևորագույն հարցին՝ գյուղերը հանձնելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատերազմի սպառնալիքով։ Նա նշել է , որ «դիմացից մի քանի հզոր երկրներ միացել են ՀՀ դեմ»։ Երիտասարդ ոսկեպարցին, որը չցանկացավ, որ հրապարակվի իր անունը, Հայաստանի վարչապետը կասկածի տակ է դրել Հայաստանի դիմադողականությունը՝ նման ուժի դեմ։ «Ում էլ հարցնենք, նույնն է պատմելու»,- ասաց մեր զրուցակիցը ու ափսոսանք հայտնեց, որ երկրի վարչապետը կարող է այդպես խոսել, նորից պատերազմով է վախեցնել։
Փաշինյանի այցը չի ազդել ստորագրավահաքի նախաձեռնության վրա. երիտասարդը երաշխավորեց, որ այն շարունակվում է, ինչին միանում բոլոր համայնքներից։
Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերով անցնելու համար շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը բոլոր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակվել է մարտի 18-ին առավոտյան` վատ եղանակի պատճառով։
Ներկա պահին մոտ 300 հայկական բեռնատար սպասում է վրացական կողմում` դեպի Ռուսաստան ճանապարհին, շուրջ այդքան էլ ռուսական կողմում է` դեպի Հայաստան ճանապարհին։
Ռազմավարական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տոտալ պատերազմը նոր թափ է առնում. «Ոչ մի բուհ Երևանում չպետք է լինի», ասում է գործող վարչապետը։
Քայլի հետևում մի´ փնտրեք կրթական կոմպոնենտ և մի´ մտեք սխալ նարատիվով բանավեճի մեջ։ Այստեղ, բացի պետություն քանդելու մոլուցքից կամ հրահանգից, ուրիշ մոտիվացիա չկա։
1915 թ-ին զանգվածային կոտորածները սկսվեցին ժողովրդի գրագետ շերտի ոչնչացմամբ։ Հիմա նույնն է. երկրի մայրաքաղաքում փակում են բուհերը։
Սրանք երեք տարի է՝ Շուռնուխում 20 տուն չեն կարողանում սարքել, ակադեմիական քաղաք սարքո՞ղ են։
Ո՞ր մայրաքաղաքում չկա բուհ, որ Երևանում չպետք է լինի։ Փարիզո՞ւմ չկա, Հռոմո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Լոնդոնո՞ւմ, Վիեննայո՞ւմ… Նրա նախարարները կարող են ձայն չհանել, բայց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերը չեն կարող լռել։ Հասարակությունը չի կարող լռել։
Եթե մայրաքաղաքում բուհ չպետք է լինի՝ իր աուրայով, իր պատմությամբ, իր մշակույթով, բա ուրիշ ի՞նչ լինի, կառավարական դաչանե՞ր։ Սա պետություն քանդելու ծրագիր է։
Վերջին 4-5 իբր բարեփոխումները նույն տրամաբանության մեջ են՝ Սահմանադրության փոփոխություն, էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի գին, եկամուտների համատարած պարտադիր հայտարարագրում, «խոպանչիների հարկ» և այլն։
Այնուամենայնիվ, սա նաև ստեղծում է լուրջ սոցիալական բազա՝ հանրության կոնսոլիդացիայի և չարիքի իշխանությունից ազատվելու համար։ Իշխանությունն ինքը տալիս է իրեն փոխելու սոցիալական հենքը։ Մնում է՝ վերցնել բնական օրակարգը և ճիշտ մենեջմենթով հասնել արդյունքի։
Կոպիտ սխալ է՝ հանրության տարբեր խմբերին կշտամբել, թե «այսքան բան կատարվեց՝ ձայն չհանեցիք», կամ «4 գյուղը տալիս է՝ չեք խոսում, բայց ձեր բուհի համար պայքարում եք»։ Նախ՝ շատ-շատերը հենց այդ նույն խմբերից ձայն հանել են, և եթե չի եղել ճիշտ առաջնորդություն և ձայն հանողների պայքարը գրագետ չի կազմակերպվել, ապա դա չի նշանակում, որ մեղավորն այս մարդիկ են։
Մի խումբ որոշել է քանդել ամեն ինչ. մեր խնդիրն է՝ դա թույլ չտալ և, ի վերջո, այդ խումբը փոխարինել գրագետ իշխանությամբ։
Ասում եմ ամենայն լրջությամբ. առաջիկայում սրանցից կարող եք լսել Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, կհաջորդի Գիտությունների ազգային ակադեմիան. գիտական ոչ մի հիմնարկ Երևանում չպետք է լինի։
Հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»։ Թատրոններ և համերգասրահներ չպետք է լինեն. կառուցում ենք «մշակութային քաղաք»։ Ոչինչ չեն կառուցելու, բայց ինտենսիվ կարող են ամեն ինչ քանդել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ, ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտություն: Այս մասին նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաոտւցված պատարագից հետո իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Կույր պետք է լինել, կամ կուրացած, կուրացածի վրա էլ ուրացած, որ մոռանաս, կամ վախի ներքո չկարչողանաս այդ ստացած ժառանգությունը համարես քոնը եւ տեր կանգնել: Ես գաղտնիք չեմ ասի ձեզ, որ շարունակաբար մենք գտնվում ենք դաավաճանված ու ուրացված լինելու այս ամբողջ գործընթացում: Այն սկսվել է Արցախ աշխարհով, նրա ուրացումով, հայրենազրկումով եւ այդպես շարունակվում է քայլ առ քայլ եւ դուք ինքներդ եք վկա, որ ընդամնեը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Եւ ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է: Մենք այս ամբողջ ժամանակահատվածում ապրել ենք եւ ապրում ենք ստի, կեղծիքի,հայրենիք հանձնելու, հող հանձնելու ամեն ինչի անվան տակ եւ այսօր էլ վախեցնելով պատերազմով, եթե սա չանենք՝ պատերազմ կլինի»,- ասել է նա:
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին հաստատում է, որ սա թշնամու հող չի, այլ «մեր տկարությունների եւ մեղքերի» պատճառով կտրտվել է:
«Որեւէ ժամանակ այն չի դադարելու լինել մեր տունն ու հայրենիքը: Այստեղ բնակվող մեր հայրենակիցներն են, որ գողացվել են, սպանվել են, անընդհատ արհավիրքների են հանդիպել, բայց քաջաբար եւ հերոսաբար ոչ միայն դիմադրե են, այլ նաեւ հաղթանակ են տարել: Հիմա մեր այդ գողացված հաղթանակները, մեզ համար որպես պարտության գլխավոր խորհրդանիշ հող հանձնելով են պայմանավորում»:
Բագրատ Սրբազանը ասում է, որ որեւէ մեկը իրավունք չուն հանձնել իր հայրենքի որեւէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որեւէ կարեւորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունը ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»:
Տավուշի թեմի առաջնորդը ընդգծում է, որ հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ հանձնվել, թե ընդվզել, ընդդիմանալ եւ «կտրել այն ձեռքը, որ փորձում է խառնել մեր տունը»:
«Մոնթեն ասում էր՝ Արցախը հանձնելով, մեր պատմության վերջին էջը շրջեցինք, Տավուշի այս գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ հայության պատմության գիրքը փակել, քանի որ մենք մի տեսակ դրված ենք դագաղի մեջ միայն եւ այդ վերջին մեխերն են մնացել, որ հարության հույս էլ չունենանք: Բայց չի լինելու դա, ինչ էլ անեք»,-ասել է նա:
Երկուսուկես շաբաթ է, ինչ հակաբիոտիկ, հակահորմոնային, հակասնկային և մի շարք այլ դեղեր գնելու համար քաղաքացին պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի դեղատան աշխատակցին, որ կարողանա գնել դրանք: Առողջապահության նախարարությունից պնդում են, որ դեռ անցած շաբաթվա տվյալներով՝ ավելի քան 90 հազար դեղատոմս է դուրս գրվել, համակարգն արդեն լավ է աշխատում, ծրագրի նպատակն էլ մարդու առողջությունը բարելավելն է: Հակառակ կարծիքին են «Ազատության» հետ զրուցած պացիենտները, որոնք օնլայն դեղատոմսը ստանալու դժվարություններին են բախվում։
Խնդիրները լուծելու համար ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը հրապարակավ մի քանի առաջարկ է ներկայացրել կառավարությանը։ Ասում է՝ պետք է էլեկտրոնային դեղատոմսին զուգահեռ առնվազն երկու տարի թույլատրել նաև թղթային տարբերակի կիրառումը: Իսկ որ սա չտապալվի, առաջարկում է էլեկտրոնային դեղատոմս դուրս գրած բժիշկներին ամսական շուրջ 50 տոկոս բոնուս հատկացնել։
«Մարդկանց շահագրգռեն, նկատի ունեմ բժիշկներին, որպեսզի իրենք հիմնականում էլեկտրոնային դուրս գրեն և 1-2 տարի հետևել դինամիկան, տեսնել՝ ինչ է կատարվում։ Եթե դուք իրականում կկարողանաք ամբողջն անցնել էլեկտրոնայինի, հետևաբար անցեք», — «Ազատության» հետ զրույցում ասել է նա։
«Ծրագիրը շուրջ մեկուկես տարվա փորձնական փուլ է անցել, այդ ընթացքում թղթային ու էլեկտրոնային տարբերակները բարեհաջող կիրառվել են»,- կառավարության հաղորդաշարերից մեկում քննադատներին հակադարձել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Պաշտոնյան ընդգծել է՝ գործընթացը հեշտացվել է. թղթայինի դեպքում կնիքն ու ստորագրությունը հանվել են, քրոնիկ հիվանդների դեղերի դուրս գրման գործընթացը նույնպես մատչելի է դարձել. — «Փոփոխություն չկա բուժառու-բժիշկ հարաբերության մեջ, հնարավորություն է տրվել, որ այդ դեղորայքը միանգամից 180 օրվա համար դուրս գրվի, բուժառուն կարող է դիմել, 30 հատ վերցնել, հաջորդ ամիս ևս 30 կամ 40, այսինքն՝ մինչև ինքը վերջնական այդ 6 ամսվա մեջ իր նշանակված դեղաքանակը սպառի։ Եթե մենք նշանակել ենք երկարատևը և տեսնում ենք, որ օրինակ՝ 30 օրվա վերցրել է, արդեն 35-36-րդ օրն է, ու չկա լրացուցիչ ստացված դեղորայք, սա նաև ահազանգ է բժշկի համար, որպեսզի զանգահարի բուժառուին և հասկանա՝ ինչն է խնդիրը»։
Շուրջ տասը տարի Առողջապահության նախարարությունում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Ծաղիկ Վարդանյանն ասում է՝ տասը մատի պես գիտի համակարգը, էլեկտրոնային համակարգի ներդրմանն ամբողջությամբ կողմ է, բայց պնդում է՝ փոփոխությունը պետք է շատ զգույշ արվի, որ չտուժի բուժառուն, ու խառնաշփոթ չառաջանա բժիշկների մոտ և դեղատներում:
Հիվանդը նախ պետք է հաղթահարի պոլիկլինիկաների հերթերը, հասնի բժշկին, հետո նոր գնա դեղատուն, իսկ հաճախ ըստ նրա՝ այդ հերթերից հոգնող մարդիկ միանգամից վճարովի կոնսուլտացիաների են գնում հիվանդանոցներ ու ընկնում լրացուցիչ ծախսի տակ: Փորձագետն ընդգծում է՝ պոլիկլինիկաների հիմնական մեխանիզմը դեռ խորհրդային տարիներից չի փոխվել, իրենց վրա դրվող այս ծանր բեռին չեն դիմանա։
«Մեկ էլ ավելացել է Ընտանեկան բժիշկ հասկացությունը, որը սովետմիության ժամանակ չի եղել։ Ես մի քանի պոլիկլինիկաներ ուսումնասիրել եմ Երևան քաղաքում և մոտ տարածքում, հագեցած չի այն տեխնիկայով, որը իրենց թույլ կտա շատ ավելի արագ աշխատել, այսինքն՝ ո՞նց եք մտածում, մտածում եք, որ տեղամասային բժիշկը պետք է ժամերով նստի մենակ դեղատոմս դուրս գրելու վրա, հա՞։ 3-4 հոգով հավաքվում են, փորձում են, հետո հեռավար միանում են Արմեդ համակարգին, զանգերն էլ այնտեղ շատ լարված են, հետո նորից եթե չի ստացվում, մայրիկն ասում է՝ դե, մի թղթի վրա գրեք, ես կգնամ, կգտնեմ», — ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը, որն ուղղված էր երեխա ունեցող ընտանիքներին աջակցել հիթփոթեք ստանալուն կամ հիփոթեքի սպասարկմանը։
Նրա խոսքով՝ այդ ծրագրից 9 հազար 464 շահառու ընտանիք ստացել է աջակցությունը, որոնց վճարվել է ընդհանուր 6 միլիարդ 668 միլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ ծրագիրը այդ տարիների ըթնացքում գրանցել է բարձր դիմելիություն ու դրական է անդրադառնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, Խաչատրյանի խոսքով, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար։
Վարչապետը նկատեց՝ նրանք ովքեր չունեն երեխա, այս ծրագիրը նրանց չի վերաբերվում , ովքեր ունեն մի երեխա դա նույնպես իրենց չի վերաբերվում։ Փոխնախարարն էլ պարզաբանեց՝ ընտանիքը չունի երեխա, բայց միևնույն ժամանակ ունի հիփոթեքային ընթացիկ վարկ, երեխա ծվելու դեպքում իրենց մասին է դառնում։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք։ Այդ պարագայում, երբ առաջին երեխան ծնվում է մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամ միանվագ տրամադվում է, որնն էլ ուղղվում է վարկի մարմանը»։
Գյուղական կամ սահմանամերձ բնակարններում բոլոր նշված աջակցություններին ավելանում է ևս 50 տոկոսը, այսինքն՝ 500 հազաը սահմանամերձում և այն 48 գյուղական բնակարաններում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, կդառնա 700 հազար։
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը: Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը դարձել է վանդալիզմի տիպիկ խորհրդանիշ` գերազանցելով մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցած բոլոր բարբարոս ցեղերին։
Օրերս Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։
Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։
Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ: Արցախի մայր բուհը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի պետական համալսարանը ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990 ական թվականներին։1992 թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական օկուպացիոն զորքերը 500 կգ կշռող ավիառումբ են նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ.-ին։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,-գրել է Ավանեսովը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշված է․
«Խմբակցության անունից ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են»,- ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մարտի 12-ին ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը նշել է, որ վերջին ամիսները նշանավորվել են ԼՂ-ի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Դեսպանը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության տեսակետներով, որոնք առնչվում էին այդ ցավալի իրադարձություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ տարածաշրջանային անվտանգությանը:
Երկուստեք ընդգծվել են պատմականորեն ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական եւ ջերմ հարաբերությունները:
Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանն ու անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:
Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության ժամանակագրությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների եւ արժեքների նկատմամբ իրականացվող, միջազգայնորեն ընդունված նորմերին չհամապատասխանող վերաբերմունքը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ եւ պատժամիջոցներ գործադրելու կարեւորությունը` այդ երկրի կողմից կատարված հանցագործությունների համար, որոնք արտահայտվում են ե’ւ մարդկանց նկատմամբ իրականացված հանցանքներով, ե’ւ պատերազմական հանցագործություններով, ե’ւ գերիներին չվերադարձնելու հանգամանքով»:
Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերի 1-ից կբարձրանա. Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ մարտի 12-ին Երեւանի ավագանու նիստում։
Նախատեսվում է ներդնել 90 րոպեանոց տոմսեր՝ 280-300 դրամ 3 ուղևորության համար, 1 օրվա համար՝ 880-900 դրամ՝ 8 երթևեկության համար, 7 օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղևորության համար։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում նախատեսված է մեկանգամյա օգտագործում:
Կներդրվեն նաև 30 օր (8800-9000 դրամ), 90 օր (23600-24000 դրամ) և 365 օր (88000-90000 դրամ) անսահմանափակ ճանապարհորդության հնարավորությամբ տոմսեր։
Ներդրվում է նաև ամսական 10 ուղևորության բազմակի օգտագործման տոմս (2100-2200 դրամ)։
Տոմս էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը:
Ցանկացած փաթեթ գնելիս քաղաքացիները կարող են օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից։ Զեղչերը կգործեն ուսանողների, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերի համար։
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կրկնեց, որ որոշումն ուղղված է նաև «ստվերը» վերացնելուն։ Նա, սակայն, հավելեց, որ տրանսպորտի ճանապարհածախսի սուբսիդավորումը շարունակվելու է։
Գրիգորյանը վստահեցրեց, որ եթե այս ոչ պոպուլյար որոշումը չընդունվի, դա հետագայում լուրջ խնդիրների կբերի։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 2024 թվականին կներկրվեն նոր ավտոբուսներ և կտեղակայվեն 100 նոր կանգառներ՝ վստահեցնելով, որ տրանսպորտի ոլորտում սպասվում են այլ էական փոփոխություններ։
«Նախորդ տարվանից բյուջեի անկատար մնացած 14 միլիարդ դրամը չի կարող օգտագործվել տրանսպորտի ոլորտում սուբսիդավորման համար, քանի որ խնդիր է դրված մանկապարտեզների, թանգարանների և կլինիկաների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, քաղաքը բարեկարգելը, ավարտին հասցված անավարտ աշխատանք»,- նշեց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ մեր աչքի առաջ փոխվում է տրանսպորտի ոլորտում ծառայությունների որակը։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.