23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինասավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության դրդելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկ ավելի ենք տալու»,- ասել է թուրք պաշտոնյան:
Նա հավելել է, թե «Ադրբեջանը պատերազմ չի ուզում» և «հավակնություն չի ներկայացնում» (չակերտները՝ Tet.am) Հայաստանի հողերին:
Արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրառում էր կատարել ֆեսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Գրողների միության շենքի պետականացման խնդրին.
«Գրողների միության շենքը, ըստ թափառող լուրերի, թրքական դեսպանատան հեռանկարով են վերցնում, իսկ նկարիչների միության շենքը՝ նրա կրտեր եղբոր, կամ հակառակը»։
Oragir.News-ը կապ է հաստատել Սպարտակ Ղարաբաղցյանի հետ, ով զրույցում մեծ ցավով հիշատակել է նաև Մոնթեի խոսքերը՝ դրանք կապելով այսօր մեր երկրում տիրող ծանր իրավիճակի հետ․
«Դե, չակերտավոր բարեկամական երկրները, վերջիվերջո, պետք է դեսպանատներ ունենա՞ն, թե՞ չէ։ Այն ուղտը, որը մի օր պետք է չոքեր Երևանի դռանը, արդեն չոքել է։ Այս նույն անհանգստությունը Կոնսերվատորիայի համար է, վաղը Մատենադարանի համար կլինի։ Սրանք մեր մշակութային էջերն են, որոնք հերթի են դրած, որ կամաց-կամաց պետք է փակվեն։ Ու Մոնթեն ճիշտ էր ասում, որ Արցախը տալով՝ մենք թերթում ենք մեր պատմության վերջին էջը։ Հիմա մեր պատմության վերջին էջը թերթելու ժամանակն է»,- եզրափակել է հրապարակախոսը։
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին տեղեկության չի տիրապետում․
«Տեղյակ չենք, համենայն դեպս՝ մեզ ուղարկված փաթեթում նման բան նշված չէ»։
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ https://monumentwatch.org/en/monument/zorakhach-church/:
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
մանկավարժ, հրատարակիչ, «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանը գրում է.
«ՏԽՈՒՐ Է ՈՒ ՁԱՆՁՐԱԼԻ
Վերջերս սովորույթ է դարձել համացանցում դնել որևէ դասագրքի որևէ էջի նկար ու գրել՝ օգնեք լուծել, գտնել պատասխանը և այլն: Սա համարում եմ բնական մի բան: Մարդը չի կարողացել, չգիտի, տեղյակ չէ, խելքը չի հասնում և օգնություն է խնդրում:
Անբնականն ու աննորմալությունն այն է, որ կան դեպքեր, երբ այդ ամենը պիտակավորված է ներկայացվում՝ դեբիլություն, հիմարություն, աղբ և այլն: Այդպես գրողները չեն էլ հասկանում, որ իրենք իրենց են բնորոշում:
Բայց ավելի զազրելի է, որ իրենց ամենագետ համարող որոշ թունավոր տհասներ իրենց մեկնաբանություններում սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին, իրենց նման տհասներին դուր գալու նպատակով:
Առանց ամաչելու, առանց հասկանալու խնդրի էությունը, առանց գիտակցելու թե ինչի է կոչված որևէ առաջադրանք, ինչ նպատակով է ստեղծված, կյանքում որևէ օգտակար բան չարած, բանից անտեղյակ որևէ դուրսպրծուկ կարող է հանգիստ հայհոյել տքնաջան աշխատանքով ստեղծված դասագրքի հեղինակներին, երեխաների միտքն ու տրամաբանությունը զարգագացնող, բայց իր հավուղեղին անհասանելի առաջադրանքը անվանարկելով ու ծաղրելով, համարելով դեբիլություն:
Մարդը փոխանակ ամաչելու, որ հասարակ բանը չի հասկանում, առանց կարմրելու գնահատական է տալիս դասագրքին՝ իրեն վեր դասելով դասագրքաստեղծ խմբից, իր պստլիկ եսիկի խեղված պահանջմունքները բավարարելու համար:
Ուրախալին այն է, որ բոլոր նման գրառումների տակ միշտ հանդես են գալիս բազմաթիվ օգտատերեր, որոնք մանրամասն, համբերատար ու ճշգրիտ բացատրում են, թե ինչն ինչոց է, բայց ցավալին այն է, որ նրանց լսող չկա: Կարևորը՝ տեղ է բացվել իրենց թույնը թափելու, զսպված խելացնորությունները դուրս տալու համար»։
Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել:
Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում:
Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու»,- ընդգծեց դերասանը:
Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են:
«Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- եզրափակեց դերասանը:
Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:
Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները եւ ականատեսների հիշողությունները։
1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, եւ ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը եւ մտան գյուղ։
Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ստորաբաժանումները եւ ադրբեջանական օմոնը պայթեցրել են մեկ ավտոմեքենա, ինչի հետեւանքով զոհվել են երկու եւ ծանր վիրավորվել յոթ խաղաղ բնակիչներ։
Իմանալով Ոսկեպարում կատարվածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային ոստիկանության 20 աշխատակիցներ եւ երեք խաղաղ բնակիչներ փորձել են թափանցել գյուղ անտառով, որպեսզի պաշտպանեն բնակիչներին։ Նրանցից տասնմեկին գազանաբար սպանել են, իսկ մյուսները բռնվել են եւ տարվել Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ մահացել են եւս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գրավել եւ ադրբեջանցիներին են հանձնել նաեւ 45 հայ միլիցիոներների, որոնք գյուղում էին եւ պաշտպանում էին այն, նրանք եւս ենթարկվել են կտտանքների ադրբեջանական բանտում։
Մայիսի 8-ին խորհրդային բանակի գնդակոծության հետեւանքով զոհվել են Ոսկեպար գյուղի եւս երեք խաղաղ բնակիչներ։
Ոսկեպար տանող ճանապարհն այսօր տարբերվում է անցյալից։ Արթնացող բնությունը՝ ծաղկող ծառերով, առատ կանաչությամբ եւ թեթեւ քամով, բնավ չի համապատասխանում այն մռայլ օրվա մթնոլորտին, երբ տարիներ առաջ կատարվեց հանցագործությունը։
33 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 6-ի արշալույսին ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքը եւ նրանց երեք ընկերները ծուղակն ընկան, որը կազմակերպել էին խորհրդային բանակն ու ադրբեջանական օմոնը։
Պարբերականը մեջբերել է նաեւ ականատեսների հիշողությունները, որոնք պատմել են այդ ահավոր իրադարձությունների մասին։
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումը իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։
Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:
«Ձեր կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարող եք ներկայացնել ԱՌՑԱՆՑ դիմում»,-այս մասին հայտնում է ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը՝ հետևյալ հղմամբ՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension
ՔԱՅԼ 2. Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի կամ կմերժի Ձեր դիմումը (նշելով մերժման պատճառները)։ Դիմումը հաստատվելուց հետո այդ մասին հաղորդագրություն կուղարկվի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։
Արդյունքում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից կենսաթոշակը կվճարվի դիմումով ընտրված բանկով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դիմումը մուտքագրելուց առաջ, եթե նախկինում գրանցված չեք եղել soscervice.am կայքէջում, պետք է սեղմել հարթակի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցում» կոճակի վրա և համապատասխան դաշտում լրացնել պահանջվող անձնական տվյալները։
Ադրբեջանի պահանջած զիջումները Տավուշի մարզում իրականացնելու դեպքում Հայաստանն սնուցող գազատարի մի հատված հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Իսկ մենք հիշում ենք, թե ինչ եղավ Արցախում, երբ Լաչինի ճանապարհը նվիրեցինք թուրքերին, նախ պայթեցրեցին գազատարը, ապա փական դրեցին, նույնը նաև հիմա է կատարվելու՝ կպայթեցնեն, Հայաստան գազի մուտքը կկտրեն, հետո էլ փական կդնեն ու երբ ուզեն կփակեն, երբ ուզեն՝ կբացեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց էներգետի անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը՝ ընդգծելով, որ եթե հայկական կողմը գնա նման զիջումների, ապա կզրկվենք ռուսական գազի մուտքից Հայաստան։
Հարցին՝ հնարավո՞ր է տեղափոխել գազատարը՝ Մանվելյանն ասաց, որ տեսականորեն հնարավոր է, բայց ավելացրեց. «պատկերացնո՞ւմ եք, թե դա քանի ամիս կտևի, մենք այդ ամիսներին ինչպե՞ս ենք ապրելու առանց գազի, այսինքն դա ոչ մի շաբաթվա, ոչ էլ մի ամսվա գործ չէ, միաժամանակ, դա ահռելի ծախսեր է ենթադրում»։
Փորձագետի դիտարկմամբ՝ իշխանությունները հիմա խոսում են ճանապարհ, թունել կառուցելու մասին, բայց դա էլ է սուտ։
«Նախ՝ դա էլ է ժամանակատար, մյուս կողմից՝ Ադրբեջանը թույլ չի տալու, որ իր տարածքի տակով թունել կառուցվի»,- նշեց Ա. Մանվելյանը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային տարբերակներին, ապա նշեց, որ ունենք Իրանի հետ գազամուղ, որտեղից տեսականորեն կարող ենք գազ բերել, բայց իրանական գազը թանկ է։
«Հիմա մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք և 175 դոլարով ենք գազ գնում։ Իրանն այդ գնով գազ երբեք չի վաճառի մեզ, Իրանը մեզ նվազագույնը կարող է վաճառել 300 դոլարով։ Ի դեպ, դրա համար էլ ամիսներով պետք է բանակցություններ վարել, ու փաստ չէ, որ վաղը կխոսեն, մյուս օրը կբերեն գազը, ամիսների աշխատանք է պետք։ Հիմա նաև խոսում են այն մասին, որ կարող ենք Ադրբեջանից գազ գնել, բայց դա աբսուրդ է, սուտ է, ընդ որում ՝ նաև տեխնիկապես է անհնար»,- փաստել է էներգետիկ անվտանգության փորձագետը։
Հարցին, թե գազապահեստարանի գազը Հայաստանին որքա՞ն ժամանակ կարևող է բավարարել՝ նա նշեց, որ պահեստավորված գազը Հայաստանին կարող է բավարարել մինչև 2 ամիս։ «Բայց, իմ հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, այդ գազապահեստանում արդեն վաղուց գազ չեն կուտակում և գազապահեստարանը դատարկ է։ Չեմ կարող պնդել, բայց նման տեղեկություն ունեմ։ Եթե անգամ գազապահեստարանը լիքն է, ապա, միևնույն է, հնարավոր չէ շրջանցիկ գազատարը կառուցել կարճ ժամանակահատվածում»,- ասաց Ա. Մանվելյանը։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը բացի 4 գյուղերից՝ պահանջում է նաև անկլավները. «Լավ, եթե այդ ճանապարհը կառուցվի, հետո էլ անկլավներտ տա, նորի՞ց է շրջանցիկ ճանապարհ կառուցելու։ «յսինքն, սա աբսուրդի ժանրից է, անընդհատ զիջումների արդյունքում անընդհատ շրջանցող ճանապարհներ ու գազամուղներ է կառուցելու։
Ընդ որում, եթե այդ զիջումները լինեն, ապա ադրբեջանական կողմին կանցնեն ջրի ահռելի պաշարներ, ջրամբարներ, որոնցով ոռոգվում է ամբողջ տարածաշրջանը։ Եթե այդ ջրամբարները ևս անցնեն ադրբեջանական կողմին, ապա այդ տարածաշրջանը ուղղակի կչորանա, այգիները կվերանան»։
Փորձագետն ընդգծեց, որ այս պահին Հայաստանի ամբողջ էներգոհամակարգն աշխատում է «ճգնաժամից 5 պակաս ռեժիմում»։ «ՋԷԿ-երը չեն աշխատում իրենց ողջ հզորությամբ, հիդրոկայանները շատ վատ վիճակում են, որովհետև չեն նորոգվում, էլեկտրոցանցերի համակարգն էլ ավելի վատ վիճակում է, քանի որ ներդրումներ չկան։ Այսինքն, մենք մոտ ենք ճգնաժամի, եթե Աստված չանի, այս ամենին զուգահեռ գազամուղն էլ փակեցին՝ կատաստրոֆա է սկսվելու»,- նշեց մեր զրուցակիցն՝ ավելացնելով. «եթե ընդունում ենք, որ գործող քաղաքական ռեժիմը թուրքական է, ապա հասկանալու բան էլ չի մնում, որովհետև ակնհայտ է, որ գործող թուրքական քաղաքական ռեժիմը տերերի իջեցրած պատվերն է իրականացնում»։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.