Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Տնտեսություն
Լռություն, որ ոսկի չէ Մայիս 11, 2011 | 21:20 Լուսինե Կեսոյան

Գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսական ոլորտը վերակենդանացնելու համար նախագահի անմիջական հանձնարարականով գյուղացիներին պետք է տրվեին ցածր տոկոսադրույքներով վարկեր: Ցանքի շրջանը շոտով կավարտվի, սակայն վարկեր այդպես էլ չեն տրամադրվում: Տեղյակ է վարչապետն արդյո՞ք:

- Պարո´ն վարչապետ, հարցը վերաբերում է գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրվող վարկերին: Դուք տեղյա՞կ եք, որ վարկեր չեն տրամադրվում գյուղացիներին և, ընդհանրապես, երբ  Ձեր կաբինետում ծրագրեր են, նախագծվում դրանց իրականացման մեխանիզմները մշակվու՞մ են մինչև հայտարարելը: Որովհետև դիցուք այս դեպքում, մտահղացումը շատ լավն է, ծրագիրը ևս, բայց փաստորեն իրագործել այդ Ձեր կաբինետին այդպես էլ չի հաջողվում, քանի որ գյուղացիներին վարկեր չեն տրամադրվում:

- Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից  և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից

- Բայց Արդշինիինվեստում ասում են, թե վարկեր չեն տրամադրում:

- Արդշինինվեստը հայտեր ա հավաքագրել, չի տրամադրել, և մոտակա շաբաթվա  ընթացքում կմիանա վարկավորման գործընթացին, որը մինչև հիմա չէր մասնակցում վարկավորմանը:

-Իսկ ուշ չէ՞ պարոն վարչապետ:

Լռություն…

 

Ջրածածկ ճամփան կխժռի 800 միլիոնը Մայիս 11, 2011 | 15:04 Շուշան Գալստյան

Դեռևս 2010 թվականին Երևան-Սևան միջպետական ճանապարհի Լճաշենի հատվածում, Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, 2 կիլոմետրանոց ճանապարհը ջրի տակ մնալու վտանգի առաջ կանգնեց: Որոշվեց ճանապարհահատվածի վերականգման շինարարության համար պետբյուջեից հատկացնել 800 մլն դրամ:

Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2010-ի օգոստոսին: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով սպասվող վտանգը կանխելու համար ծրագրով նախատեսված էր ճանապարհը բարձրացնել 3 մետրով: Աշխատանքները պետք է ավարտվեին 2011-ին:

Ներկայումս ճանապարհի այս հատվածում երթևեկությունը դադարեցված է, սակայն վարորդների մեծ մասը նախընտրում է անհարմարություններ կրել ճանապարհի այս հատվածում՝ հաղթահարել վտանգավոր ջրափոսերն ու քարուղռերը, քան հատել մի քանի կիլոմետր ավելի երկար  շրջանցիկ ճանապարհը, որն անցնում է Լճաշեն գյուղի միջով: Այդ ճանապարհը ևս բարվոք վիճակում չէ. ոմանք  այս հատվածն անվանում են «դժոխքի ճամփա»:

Թե ինչքանով է նպատակահարմար այս ճանապարհահատվածի խնդրի նման լուծումը՝ աստիճանաբար ավելի պարզ է դառնում: Սևանի մակարդակը օր օրի բարձրանում է. մարտ-ապրիլ ամիսներին բարձրացել է 12 սմ-ով: Փաստորեն, կամաց-կամաց մեր «խելոքները» համոզվում են, որ բացարձակապես անիմաստ էին կատարված շինարարական աշխատանքները: Հավանաբար դա է դանդաղելու պատճառը, փորձում են ուրիշ ելք գտնել: ճանապարհի երկու կողմերն էլ արդեն ջրով ծածկված են:

Երբ նոր էին նախագծվում շինարարական աշխատանքները, մասնագետները զգուշացրեցին՝ չպետք է մոռանալ, որ ջրի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, ու ավելի ճիշտ կլինի՝ այլ ելքեր փնտրել:

 

Փորձեցինք լսել նաև պատասխանատու կառույցի`ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեսակետը: Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Սուսաննա Տոնոյանն ասաց. «Աշխատանքներից մնացել է միայն ասֆալտապատումը: Այժմ եղանակային վատ պայմաններն ու անձրևները թույլ չեն տալիս աշխատանքներն ավարտին հասցնել: Սակայն, հենց սկսվի ասֆալտապատումը, տևելու է ընդամենը մեկ ամիս, դրանից հետո բոլորը կարող են շատ հանգիստ երթևեկել: Իսկ ինչ վերաբերում է  ճանապարհի ուղղությունը փոխելուն՝ նման բան չկա»:

Մասնագետները վստահ են, որ նախագիծը հաստատող պատասխանատուները փոշիացրել են գումարները և դժվար թե այնքան համարձակություն ունենան, որ ասեն՝ սխալվել են, կամ էլ՝ պարզապես վատնել են 800 միլիոնը: Իսկ որ այդպես էլ եղել է, պարզ կդառնա ընդամենը մի քանի ամսից:

 


Առյուծի սիրտ են կերե՞լ Մայիս 10, 2011 | 14:42

Այսօր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե այն տնտեսվարողները, ովքեր ունեն գերիշխող դիրք եւ կչարաշահեն այն՝ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլև պետբյուջե կմուծեն այդ չարաշահման հետեւանքով ստացած ողջ գերշահույթը։ Շատ հետաքրքիր և օգտակար մոտեցում է, մնում է իրականացվի: Համենայնդեպս ակնհայտ է, որ նման որոշում կայացվել է ոչ Շաբոյանի մակարդակով:Հավանաբար որտեղ հարկն է հասկացել են, որ գերիշխող դիրքում գտնվող տնտեսվարողները մեր երկրում գրին քարտ ունեն ու վարվում են ինչպես քեֆները տալիս է ու հիմա ցանկանում են շտկել իրավիճակը:

Մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարվել են զգալի փոփոխություններ, դրանք արդեն ընդունվել են Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնի համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո:

«Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարխիղճ մրցակցությունը»,- բացատրեց Շաբոյանը:Նոր օրենսդրության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դեպքում նախատեսված տուգանքներն արդեն տարբերակված են:

Գնահատելով հանձնաժողովի դերի կարևորությունը Շաբոյանը, չթաքցրեց դժգոհությունը պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ անցկացնելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական դեր ունի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար:

Ծրագրերը փչվեցին Մայիս 10, 2011 | 14:20

«Էկոլուրը»  տեղեկացնում է, որ Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրել է պոչերի արտահոսքերի:

Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի գլխավորությամբ,  որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը:

Մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով:

Պոչերը ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար:

Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել այդ տարածքում հնարավոր չէ:

Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ:

Կարտոֆիլն ու նարինջը հավասարվեցին Մայիս 05, 2011 | 22:41

Այսօր Երեւանի շուկաներում կարտոֆիլը ռեկորդային գին է սահմանել` 500 դրամ մեկ կիլոգրամի համար: Մոտավորապես այդքան արժե նարինջը. Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կարտոֆիլը դադարեց անապահով բնակչության հիմնական սննդատեսակը լինելուց, վերջինիս ձգելով շոգ եղանակին տհաճությամբ մարսվող ձավարեղենի, կամ ճամփեզրից հավաքած խոտի հույսին: Բնակչության շրջանում կարտոֆիլի թանկացումը կապում են գենետիկապես մոդիֆիկացված բանջարեղենի մուտքն ապահովելու հետ: Գենետիկական փոփոխությունների միջոցով ստացված կարտոֆիլն ու լոլիկը արգելված են եվրոպական երկրներում, մինչդեռ մեզ մոտ դրանց ներկրումը օրինական է համարվում, և թանկացնելով  էկոլոգիապես մաքուր բանջարեղենը, հնարավոր է լուծել էժանագին և վտանգավոր տեսականու սպառման հարցը:

Վարչապետը` համաժողովում Ապրիլ 29, 2011 | 9:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների համաժողովին, որի նպատակը «Հայկական առևտրական ցանց» ընկերակցության ստեղծումն է: Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա փոփոխության միտումները` անդրադառնալով տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերներին:

Խոսելով տնտեսական զարգացման առաջնայնությունների մասին, կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումն և ներկայացրել կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված քայլերը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական բարեփոխումների համատեքստում առաջնահերթությունները տրվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակով հարկային ու մաքսային ոլորտների բարեփոխումներին: Կարևորելով համաժողովի անցկացումը՝ վարչապետը նշել է. «Հավաստիացնում եմ, այն օրակարգը, որ դուք ձևավորել եք, խիստ կարևոր է և հետաքրքրական մեզ համար: Արդյունաբերողների և առևտրականների միասնական ցանցի ձևավորումն էապես կավելացնի մեր բոլորի ներուժը: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչում, համոզված եմ, բոլորս խիստ շահագրգռված ենք»:

«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնական նպատակն է ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման գործընթացը և վերոհիշյալ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումը, Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և այլն: Համաժողովին մասնակցում են 9 երկրներից ժամանած շուրջ 30 գործարարներ:

Կենտրոնական բանկը խռովություններ բացահայտելիս Ապրիլ 26, 2011 | 9:12

Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել, որտեղ իրեն դրսևորել է ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության կարգավիճակի տեր պետության ֆինանսների համար պատասխանատու կառույց, այլ որպես համաշխարհային քաղաքական-տնտեսական վերլուծական մտքի շտեմարան:
ԿԲ-ն վերլուծել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները և յուրաքանչյուր տարածաշրջանի համար վեր հանել բոլոր խոցելի կողմերը, ձեռքի հետ դասեր տալով թե´ զարգացած, թե´ զարգացող, թե´ հետամնաց երկրներին: Օրինակ, ԿԲ-ի մասնագետների գնահատմամբ, պետական հակաճգնաժամային ծրագրերի կրճատումը բխում է մի շարք երկրների բյուջետային աննախադեպ պակասուրդների և պետական պարտքի մեծ ծավալների խնդրից: «Նման երկրների (հիմնականում զարգացած եվրոպական երկրներ) կառավարությունները բյուջետային և պարտքային դժվարություններից ելնելով, քայլեր են ձեռնարկում հարկաբյուջետային քաղաքականության խստացման ուղղությամբ»,-ասված է ԿԲ հաշվետվության մեջ: Մի ասող լինի` էդքան հասկացող եք, ձեր պրոբլեմները տեսեք ու դրանք փորձեք լուծել:

ԿԲ-ի այս` ֆինանսական կոչված, բայց իրականում գեոպոլիտիկ խորագրի հավակնող հաշվետվության մեջ կարելի է բազմաթիվ` մեկը մյուսից հետաքրքական պահեր ֆիքսել, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականն է: «Արաբական աշխարհում 2011թ. սկզբին բռնկված խռովությունները, առաջացնելով նավթի առաջարկի կրճատում և փոխադրման ուղիների փակում, նպաստել են նավթամթերքի գների աճին: Համաշխարհային շուկայում նավթի պակասը, խռովությունների հետագա տարածման հնարավորության բացառման դեպքում, թերևս հնարավոր կլինի լրացնել այլ արտադրական ազատ հնարավորություններ ունեցող երկրների նավթի արդյունահանման հաշվին, ինչը կզսպի գների հետագա թռիչքային աճը»,- կարդում ենք ֆինանսական հաշվետվության մեջ:

Փաստորեն Կենտրոնական բանկի գնահատմամբ, արաբական աշխարհում բռնկված հեղափոխությունների ալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խռովություն, հակասահմանադրական, անթույլատրելի գործողություն: Հավանաբար, հենց այդ խռովարարներն են պատճառը, որ Հայաստանում բենզինի շուկայի մոնոպոլիստները անգամ նավթի համաշխարհային շուկայում գների` նույն մակարդակին մնալու պայմաններում բենզինի գինը բարձրացրին անախադեպ չափերի և դեռ որևէ մեկը երաշխիք չունի, որ էլ ավելի չի բարձրանա: Իհարկե, նման բան կարող էին թույլ տալ միա´յն խռովարարները և այդ խռովարարները, բնական է, որ անպայման դրսից պետք է լինեին. խռովարար չէին կարող կոչվել բենզինի հայաստանյան շուկայի մենաշնորհի տերերը, որոնց պատճառով Հայաստանի ֆինանսները խռովված վիճակում են: Խռովարարներն անպայման նրանք են, ովքեր համարձակվում են դեմ դուրս գալ իրենց ժողովրդի շահերը ոտնահարող իշխանություններին: Եվ բնական է, որ Կենտրոնական բանկի քաղաքաֆինանսատնտեսական վերլուծաբանների գնահատմամբ, խռովություն է այն ամենը, ինչը կարող է սասանել իշխանական բուրգը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, քանի որ իշխանական բուրգի սասանման դեպքում ՀՀ Կենտրոնական բանկն ու այնտեղ նստած վերլուծաբան-տղերքը լավ գիտեն, որ առաջինը հենց իրենք կհայտնվեն խռովարարների ուշադրության կենտրոնում:

Խաչատուր Սուքիասյանը սեփականաշնորհե՞լ է մայթերը Ապրիլ 25, 2011 | 9:08

«Ռոսիա» կինոթատրոնի տարածքը, որը մի մեծ գարշահոտ ցնցոտի է հիշեցնում, ասես ուրիշ քաղաք լինի Երևանի մեջ՝ իր պետական սահմանն ու անվտանգության գոտին ունեցող: Սա օդանավակայան չէ, մետրո կամ գոնե ջրանցք, բայց արի ու տես, որ «յարմըրկեն» ռազմավարական նշանակության այս օբյեկտներից պակաս խիստ չի վերահսկվում

: Էժանագին ակնոցների և ծագումը կորցրած հովանոցների արանքով կիսասափրագլուխ տղաներ են վազվզում՝ լրտեսներ փնտրելով անցորդների մեջ: Պարզվում է, այս տարածքը հետաքրքիր է լրտեսներին, որոնք կարող են նկարահանել ռազմավարական «յարմըրկան» ու պրոբլեմ դառնալ Սուքիասյանի և նրա ընտանիքի գլխին:

Չնայած երևանցիներն այստեղ գլուխը կախ են քայլում, որ արագ անցնեն «բոշայատես» և «պեռաշկիահոտ» այս վայրը, ու չեն էլ նկատում կանգառի ահռելի ցուցանակը` վրան ջնջած տեսախցիկ: Երևի թե մենք էլ չէինք նկատի, եթե չլիներ մեր գործընկեր, գրող, լրագրող Գայանե Բաբայանի մասին ֆիլմը, որի նկարահանման համար եկել էինք այստեղ: Մեկ տարի առաջ ավտովթարից զոհված մեր ընկերուհին հենց այս գարշահոտ տարածքով է անցել տուն գնալու ճանապարհին, քուրդ բանաստեղծ Ալիխանե Մամեի հետ, որի հետ զրուցում էինք այդ թեմայով: Բայց Ալիխանեն չհասցրեց բացել բերանը: «Ստեղ նկարահանումներ չի թույլատրվում: Էս սաղ տարածքը մերն ա, էս մայթով-բանով-սաղ սենց «Նարեկ» ՍՊԸ-ինն ա»,- վրա հասան երկու կիսասափրագլուխ և սկսեցին քշել մեզ և պատկառելի բանաստեղծին… փողոցից:

«Մենք կանգառում կնկարենք, տոնավաճառի կողմը չենք պահի կամերան»,- շվարած համոզում էինք տղաներին: «Կանգառը սեփականաշնորհված է «Նարեկ» ՍՊԸ-ի կողմից»: «Լավ, մայթի եզրին»,- խնդրեցինք: «Մայթը «Նարեկ» ՍՊԸ-ինն է»,- պնդեց «աշխատողը»՝ ներկայանալով որպես «Նարեկ» ՍՊԸ-ի «անվտանգություն»: Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե արդյոք նա սեփականաշնորհե՞լ է հանրային սեփականություն հանդիսացող մայթը, և որևէ օլիգարխ կամ կիսաօլիգարխ առհասարակ այդ իրավունքն ունի՞: Մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը հաստատեց, որ մայթն իրոք սեփականաշնորհել է «Նարեկ» ՍՊԸ-ն, և որ այդտեղ, անվտանգության նկատառումներով, արգելված են ոչ մասնագիտական տեսա- և լուսանկարահանումները: «Մի հատ ինձ զանգեիք, և ամեն ինչ լավ կլիներ», – բարյացակամորեն ասաց նա: Մենք կարող էինք պնդել, որ մասնագիտական խումբ ենք, որ անվտանգության աշխատողներն իրավունք չունեին, բայց սրա փոխարեն հանկարծ «դեժավյու» ապրեցինք:

Մի պահ թվաց, թե վերադարձել ենք 94 թվական, երբ այս թաղով անցնելիս կիսասոված մարդիկ շշուկով խոսում էին Գռզոների հարստության մասին ու, մատով ցույց տալով նրանց կառուցած տձև, թեք շենքը, որը նոր հայկական քաղքենության առաջին սիմվոլներից էր Երևանում, պատմում էին, թե էլ ում է իր «կրիշի» տակ առել Գռզոն, էլ ում է քշել քաղաքից Վանոն, էլ ինչ նոր շենք ու առևտրի վայր է վերցրել: Հետո այլ անճաշակ շինություններ հայտնվեցին`սևամորթների երրորդ աստիճանի բիստրո հիշեցնող «Քվինբուրգերը», չպատճառաբանված բարձր գներով գաճաճ «Լունապարկը», տոնական զբոսավայր-եկեղեցին, որտեղ փուչիկներով են մտնում, և որն այդպես էլ չընդունեցին երևանցիները: Ու մի պահ, գուցեև անարդարացի, բայց օրինաչափ թշնամանք ապրեցինք այն թիմի դեմ, որի համար իր կյանքի վերջին տարիներին այդքան կրքոտ պայքարում էր ընդդիմադիր լրագրող, մարտի 1-ով մարդկանց դատող-դատապարտող Գայանե Բաբայանը:

Տոների երկիր Հայաստանս Ապրիլ 21, 2011 | 9:07

Գյուղատնտեսության նախարարը հերթական ծանրակշիռն բարեփոխումն է նախաձեռնել: Շնորհիվ Սերգո Կարապետյանի, այսուհետ գյուղատնտեսության աշխատողն էլ կունենա իր օրը: Հոկտեմբերի կիրակիներից մեկը Հայաստանում կնշեն որպես «գյուղատնտեսության աշխատողի օր»: Կառավարության այսօրվա նիստում նախարարն այս առաջարկն արեց և անմիջապես խնդրեց իր առաջարկած «հոկտեմբերի երկրորդ կիրակի»-ն փոխարինել «հոկտեմբերի երրորդ կիրակի» բառերով. այդպես էլ չպարզաբանվեց՝ գյուղատնտեսության աշխատողները ո՞ր օրն են տոնելու` երկրո՞րդ, թե՞ երրորդ կիրակի օրը:

Ինչպես տեսնում ենք, կառավարության անդամների միջև յուրատեսակ մրցավազք է սկսվել: Գերատեսչությունների ղեկավարները ձգտում են գոնե իրենց ոլորտին վերաբերող տոներով աչքի ընկնել. ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բոլորովին վերջերս հսկայական գումարներ ծախսեց` ոստիկանի օրը տեղը տեղին տոնելու համար, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 4-ին ամեն ինչ արեց, որ մարդիկ հիշեն արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը, վերջերս էլ, տարածքային կառավարման երբեմնի նախարար Հովիկ Աբրահամյանի ջանքերով, խորհրդարանը հատուկ օր առանձնացրեց տեղական ինքնակառավարման մարմինների համար: Հիմա էլ Սերգո Կարապետյանն է ջանք թափում, որ հետ չմնա իր գործընկերներից:

Իհարկե՝ լավ է, որ գյուղնախարարը փորձում է եռանդ դրսևորել, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե այդ եռանդը վատներ ոչ թե ձևականությունների, այլ իրական գործ անելու վրա: Օրինակ` գյուղացիների համար ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման մասին մտածեր: Ամբողջ կառավարությունով, դհոլներն առած, երկու ամիս է թմբկահարում են, թե վարկեր են տալու, հայտարարեցին, թե ապրիլի 1-ից սկսել են տրամադրումը, բայց, մեր տեղեկություններով, գյուղացիներին մինչև հիմա էլ մերժում են ու վարկերի տրամադրումը ձգձգում: Իսկ ապրիլ ամիսն արդեն ավարտվում է:

Վարկեր չտրամադրելով, ցանքի շրջանում գյուղացիներին ձեռնունայն թողնելով, փոխարենը բարձր գներով սերմացու, վառելիք և պարարտանյութ առաջարկելով՝ ինչպե՞ս է այս գերատեսչությունը պատրաստվում այս տարի աճ արձանագրել, առնվազն տարակուսելի է: Եվ վերջապես՝ ե՞րբ են վարկերը տալու: Գուցե մտադիր են գյուղատնտեսության աշխատողի օ՞րը տալ:

Խոսքն ու գործը հակառակ բևեռներում Ապրիլ 20, 2011 | 9:02

Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտն«անհետացման» եզրին է: Խորհրդային տարիներին սա Հայաստանի առաջատար հիմնարկներից էր` հազարավոր աշխատողներով: Խորհրդային շրջանում այս կառույցը ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցում էր` իրականացնելով նաև ռազմական պատվերներ: Սակայն, երբ հիմնարկը հանձնվեց ռուսներին` «գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում, ռուսական կողմը կարծես հետաքրքրությունը կորցրեց ինստիտուտի նկատմամբ.
90-ականներից կեսից սկսած ամեն ինչ արվեց, որ ինստիտուտն աստիճանաբար«մահանա»: Լավագույն մասնագետներն իրար հետևից հեռացան. կա´մ հանրապետությունից մեկնեցին, կա´մ պարզապեսայլ աշխատանքի անցան: Ըստ մեր տեղեկությունների, այս օրերին ևս այստեղբուռն թափով կրճատումներ են ընթանում. ինժեներական անձնակազմի 50 հոգուց 15-ը կրճատվելու են: Պատվերներ այլևս չկան, ինստիտուտը գոյատևում է պաշտպանության նախարարության մեկ-երկու պատվեր կատարելով, ռուսներն էլ որևէ իմաստ չեն տեսնում երբեմնի հսկան վերակենդանացնելու մեջ:

Ռուսական կողմին հանձնվելուց հետո Մերգելյանի անվան ինստիտուտը սկսեց գործել ոչ այնքան որպես գիտահետազոտական ինստիտուտ, որքան` ընդամենը տարածք:
Ինստիտուտի վարչական շենքը հիմա ծառայում է որպես վարձակալական տարածք. վարձով սենյակներ են տրվում տարբեր գրասենյակների: Հասկանալով, որ այլևս այս ինստիտուտն իրենցպետք չէ, ղեկավարությունը որոշել է հրաժարվել նաև ինստիտուտը ձևականորեն պահպանելուց. վերանորոգումից հետո Մերգելյան ինստիտուտը կդառնա պարզապես բիզնես-կենտրոն` գիտահետազոտական ինստիտուտի մասին թողնելով միայն հաճելի ու դառը հիշողություններ:

Ռուսական կողմին հանձնվելուց հետո Մերգելյանի ինստիտուտի ճակատագրին արժանացան այլ հիմնարկներ ևս: Եվ բավական խորհրդանշական է, որ Մերգելյանի հոգեվարքի այս օրերին Երևանում ընթանում էհայ-ռուսականմիջտարածաշրջանայինհամագործակցությանառաջինհամաժողովը:

Երեկ այս համաժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանն ու ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը` երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին:

«Մեր միջտարածաշրջանային փոխգործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է համատեղ ձեռնարկությունների գործունեությունը, և առաջին հերթին՝այն ձեռնարկությունների, որոնք ուղղված են արտադրության մեջ առաջավոր տեխնոլոգիաների և չափորոշիչների ներդրմանը»,- ասել է ՀՀ նախագահն իր ելույթում:

Ինչպես տեսնում ենք, նախագահ Սարգսյանի ելույթներում ավելի շատ ցանկություններ են, քան դրանքիրականացնելումտադրություն:

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...