22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս ցանցի այցելուներին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում:
«Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ», – հայտնում են ԿԳՆ-ից:
Հանրակրթական դպրոցներում դրամահավաքության արգելքը իր հետ բերեց նոր խնդիրներ և այսօր արդեն դժվար է ասել աշակերտի հոգեբանության մեջ նստած ուսուցչին ծաղիկ նվիրելու երևույթը, որպես կաշառք ընկալելը, դրական թե՞ բացասական ազդեցություն է թողնելու նրա ներքնաշխարհի վրա:
Կարող ենք ասել, իսկ ո՞վ է արգելում ծաղիկ նվիրել, գումա’ր հավաքելն է արգելում, (չնայած որոշ դպրոցներում և ոչ քիչ թվով ուսուցիչների որևէ արգելք չի էլ խանգարում), սակայն մեծ մասն աշխատանքը կորցնելու ահից` սարսափ է ապրում, երբ ծաղկեփնջով աշակերտ են տեսնում:
Չնայած դրան, չի կարելի ասել, որ դրամահավաքության հարցn արմատախիլ է արվել դպրոցում. Օրինակ` Երևանի Տերյանի անվան դպրոցում սովորող առաջին դասարանցու ծնողը բողոքում էր, որ ինքը չի հավատում, թե երբևիցե դրամահավաքության արգելքը արդյունք կտա. “Ես սեպտեմբերից մինչ տարվա վերջ 60 – 70 հազար դրամ եմ տվել դպրոցին. Ինքս էլ չգիտեմ ինչու… ուզում են” – ասաց նա:
Կա նաև մեկ այլ խնդիր, որ այսօր արդիական է դպրոցներում. Աշակերտների դրամահավաքության նվազմանը զուգահեռ աճում է ուսուցիչներից դրամահավաքության երևույթը. այն որոշ դպրոցներում բավականին բարձր ու հիմնավոր մակարդակի վրա է. Ուսուցիչները բողոքում են . “Աշակերտից այլևս գումար չեն ուզում. վախենում են, որ կբողոքեն, իսկ ուսուցիչը չի բողոքի. Ո՞ւմ բողոքես. Նոր տարի, ուսուցչի տոն, մարտի 8, տնօրենի ու ուսմասվարների ծննդյան տարեդարձ, չհաշված այն նվերները, որ ուղղարկվում են նրանց վերադասին, ու այդ բոլորի համար պետք է դրամ հավաքես: Թեպետ սկզբունքը “կամավոր” է, սակայն չես կարող չմասնակցել. դրան գումարած ամեն ամիս գրեթե ինչ որ մեկի ազգականն է մահանում:Դասղեկության գումար արդեն չեն տալիս, բայց դու պարտավոր ես աշխատել: Քսերոքսներ են պետք, ու դարձյալ ուսուցչի հաշվին է: Դե հաշվե’ք, թե մեր խղճուկ աշխատավարձից, որից դրույքների կրճատումներից հետո գրեթե ոչինչ չի մնում, այդքան գումար դուրս տալուց հետո ինչ է ստացվում”:
Այսօր` նոյեմբերի 10-21-ը Երևանում անցկացված «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի ավարտին, մամուլի ասուլիս էր հրավիրվել: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը ողջունեց փառատոնը միաժամանակ նշելով`«Գիսանեն», կարծում եմ, ոչ մեկին չի խանգարի, այլ միայն կլրացնի: Առհասարակ, հայաստանյան փառատոները շատ են, սակայն ինձ համոզիչ են թվում միայն «Հայֆեստն» ու «Իքս» փառատոնը: Սա կլինի երրորդը` երիտասարդական ուղղվածությամբ: Ուրախ եմ, որ փառատոնը կայացավ, դրա մասին վկայում էին լեփ-լեցուն դահլիճները: Ակնհայտ է, որ փառատոնը ստեղծագործող երիտասարդների համար մրցակցային դաշտ է բացում, ուր նրանք, բուհն ավարտելուց հետո, կարող են հավաքվել և ներկայացումներ կազմակերպել»:
Մազմանյանը, որին անծանոթ չեն անիմաստ ու շքեղ միջոցառումները, որոնք չափազանց թանկ են նստում հարկատուների վրա ասաց. «Վաղուց եկել է ժամանակը, որ մշակութային դաշտում քայլեր անելիս մտածենք` ինչ, ինչպես և ինչու ենք անում, այլապես անիմաստ միջոցառումներից ու փառատոներից հոգնել ենք»:
Տեղեկացվեց, որ այս փառատոնում կընտրվեն լավագույնները, որոնք կուղարկվեն` մասնակցելու միջազգային այլ փառատոնների: «Կարծում եմ` մյուս տարի փառատոնը նորովի հանդես կգա: Այն բաց կլինի բոլոր ձևաչափերի համար` և կինո, և թատրոն: Փառատոնի ժամկետները ևս կփոխվեն` այն տեղի կունենա մարտի 20-31-ը, կլինեն ժյուրիի անդամներ, փառատոնը բացողներ և այլն»,- ասաց Մազմանյանը:
Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի նախագահ Լևոն Իվանյանն էլ իր կարծիքն ուներ. ««Գիսանե»-ում ներկայացված են երիտասարդական ավյունով բեմադրված ներկայացումներ: Մեր ակնկալիքներն արդարացան, սպասում էինք առավելապես խակ աշխատանքների, սակայն բոլոր աշխատանքներն էլ շատ տպավորիչ և ինտելեկտուալ էին»:
Լավագույն ներկայացում անվանակարգում «Կյանքի հինգ կարևոր մասնիկներ» ներկայացման համար մրցանակ ստացավ Անի Աբրահամյանը:
Ժյուրիի անդամ Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց, որ «Գիսանեն» իր կայացմամբ ասպարեզ է տրամադրում նորելուկներին, ովքեր մինչ այժմ սեփական արվեստը ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել:
Մետաքս Ավագյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրամատուրգ, գրող Կարինե Խոդիկյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «PR գրուպի» պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը քննարկեցին ներկայիս գրական մթնոլորտն ու գրականությանը վերաբերող մի շարք այլ առանցքային հարցեր, մասնավորապես`
«Գիրք. 21-րդ դար: Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը, ինչպե՞ս գտնել ընթերցող» թեման:
Կարինե Խոդիկյանը նշեց, որ պատրաստ են ընթերցողին ներկայացնել աուդիո-գիրք, սակայն այսօր ավելի լայն «սպեկտոր» կցանկանային ներկայացնել:
Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ վերջին տարիներին հրատարակիչները քայլեր են ձեռնարկում ընթերցողի համար, մտորում են՝ արդյո՞ք ինտերնետը կփակի դեպի գիրք ճանապարհը: Բանախոսը կարծում է, որ՝ ոչ:
Ներկայացվեց երեխաների համար հետաքրքրաշարժ խաղալիք-գրքեր, որոնք աուդիո են և իրենց գրավչությամբ կարող են երեխաների մեջ սեր արթնացնել գրքի նկատմամբ:
Ռուբեն Փաշինյանն ասաց, որ գիրքը կարող է, տարբեր տրանսֆորմացիաների է ենթարկվել, սակայն այժմ պարզապես մարդիկ հոգնել են կարդալուց. «Չեմ կարծում, որ պետք է ստիպել արհեստականորեն կարդալու, պարզապես պետք է հասանելի դարձնել գիրքը»,- ասաց նա:
«Այսօր իսկապես ստեղծվում է այնպիսի գրականություն, որը ճիշտ PR-ի դեպքում կգտնի իր ընթերցողին»,- ընդգծեց Խոդիկյանը:
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի իրականացման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրել է «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին» հրամանը, որի նպատակը նշված բյուջետային փոխհատուցումը հասցեկան և նպատակային դարձնելն է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիական «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության ներկայացուցիչ Ալեն Օրնեզն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է անցկացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ:
«Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից նախանշված ծրագրերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կյանքի կոչելու անհրաժեշտություն և պարտավորություն ունենք։ Մենք շահագրգռված ենք և պատրաստ ենք ստեղծել անհարաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի դպրոցներում որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդումն ամրապնդվի և ընդլայնվի: Համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կատարելագործմանը»,- ասելէ նախարարը:
Ըստ Աշոտյանի` Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու, սիրով ընտրում են ֆրանսերենը: Իսկ դասավանդվող օտար լեզուների շարքում ֆրանսերենը տարածվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում
Պայմանագրում ներառված են հետևյալ կետերը ՝
·ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում,
· մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում,
· մասնակցություն վերապատրաստող մասնագետների (ռեֆերենտների) խմբի ստեղծմանը,
· աջակցություն ֆրանկոֆոն միջավայր ապահովող կառուցվածքային ցանցի ստեղծմանը:
Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԳՐԵՖ» կազմակերպությունը առաջին անգամ համագործակցության եռակողմ հուշագիրը վավերացրել են 2008 թվականին`երեք տարի ժամանակով: Համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Այժմ որոշվել է պայմանգրի ժամկետը երկարացնել ևս երեք տարով:
Կառավարության գործունեության գնահատման նպատակով իրականացված սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասաիրությունները ցույց են տվել, որ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները որոշակի դրական տեղաշարժեր ապահովել են: Միաժամանակ ակնհայտ է, որ ոչ մի կառավարություն և նախարարություն չի կարող կոռուպցիան արմատախիլ անել, եթե դրանում կրթական գործընթացի մյուս մասնակիցները, հատկապես բուհական համակարգում, շահագրգիռ չեն: Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների իրականացմամբ մենք նպատակ ենք դնում ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ ուսանողն ինքը հրաժարվի արատավոր հարաբերություններից: Այսօր կոռուպցիայի գաղափարաբանական պատճառներից մեկն այն է, որ ուսանողի համար գիտելիքը դեռևս ապագա բարեկեցության երաշխիք չէ: Հասարակական հարաբերություններում գիտելիքով զինված անհատ լինելը, դեռևս հաջողակ և լավ վարձատրվող մասնագետ լինել չի նշանակում: Գիտելիքի նկատմամբ իրական պահանջ մեր տնտեսության մեջ դեռ չի ձևավորվել, բայց այդ միտումն արդեն կա: Եթե գիտելիքի պահանջարկը մեծանա, ուսանողների մոտ կրթության հանդեպ ձևական մոտեցումը կնվազի և սովորելու նկատմամբ կձևավորվի իրական պահանջարկ»: ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում, բոլոր բուհերը պարտավոր էին մշակել հակակոռուպցիոն ծրագրեր: Նախարարի գնահատմամբ հակակոռուպցիոն ծրագրի իրականցումը որոշ բուհերում ձևական բնույթ է կրել: Հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը, ինչպես շեշտել է նախարար Ա. Աշոտյանը, բուհերին պետական ֆինանսներ հատկացնելու հարցում, դիտվելու է կարևոր հանգամանք: Այս առնչությամբ նախարաըը մասնավորապես նշել է. «Հաջորդ տարվանից ներդրվելու է ֆինանսավորման նոր համակարգ: Այն բուհերը, որոնք չեն ապահովի կրթության որակ, իսկ որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսևորումներին, պետության կողմից պատվերներ չեն ստանա»: Դիմելով քննարկմանը ներկա ուսանողական միությունների ներկայացուցիչներին՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ կրթության և գիտության նախարարությունը Բոլոնիայի գործընթացի շրջանակում հանդես կգա ուսանողների շահերի պաշտպանությանն ուղղված երկու կարևոր նախաձեռնությամբ, և հավելել. «Քննություն ստանալ-չստանալը ուսանողի համար չպետք է ճակատագրական լինի: Եթե ուսանողությունը շահագրգիռ լինի, որ կոռուպցիան վերանա, վստահաբար շատ ավելի պահանջկոտ կլինի և բուհի ղեկավարության, և նախարարության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում ուսանողները պետք է մեր լավագույն գործընկերները լինեն»:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջևում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պետք է անցնի վերապատրաստում, հետո նաև ատեստավորում: Մոտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրված 16 կազմակերպությունների կողմից կկազամերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը շեշտել է . « Մենք պետք է մատնանշենք ու գովաբանենք լավ ուսուցիչներին ու տնօրեններին, ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ :Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտին ուսուցանեք այնպես, ինչպես կուզեիք, որ կրթեին ու դաստիարակեին ձեր երեխաներին։ Համոզված եմ, ձեր ձեռքերում մենք ունեք լավ սերունդ և փայլուն ապագա»:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր և պարգևներ են հանձնվել նաև վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների և դաստիարակների՝ ՀՀ Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից:
Ներկայացնելով ծրագիրը` նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թվականին մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է` մինչև 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:
Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է.«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը`Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել են համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով: Ծրագրում ներառված է նաև դաստիարակների վերապատրաստում»: Ըստ նախարարի, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան: Շեշտելով, որ մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էին նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսն, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի, նախարարը նշել է.«Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»: Նախարարը հավելել է, որ ծրագրի ընթացքը դրական է գնահատվել նաև Համաշխարհային բանկի կողմից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կհրատարակի «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը։ Թերթի հրատարակումը կնպաստի ուսանողական ինքնակառավարման զարգացմանը, ինչպես նաև կլուսաբանվեն ուսանողական հիմնախնդիրներն ու երիտասարդական միջոցառումները։ Պարբերականի հրատարակումը ստեղծագործող ուսանողներին հնարավորություն կտա տպագրել իրենց ստեղծագործություններն ու հոդվածները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Ապագա մանկավարժը» ՀՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից տպագրվող առաջին պարբերականներից է: Այն հրատարակվել է 2002-2009թթ.: Պարբերականի վերահրատարակումը թերթի շուրջ կհամախմբի բազմաթիվ ակտիվ և ստեղծագործող ուսանողների։ Բացի այդ, համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի շնորհալի ուսանողները կընդգրկվեն ամսաթերթի հրատարակման աշխատանքներում՝ կատարելով իրենց մասնագիտական գործունեության առաջին փորձը:
1000 օրինակ տպաքանակով «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը բաղկացած է 24 էջից, ամբողջությամբ գունավոր է, ունենալու է նաև ռուսերեն և անգլերեն էջեր։ Թերթի հիմնական խորագրերն են` «Մեր մշակույթը», «Մեր հայտնի շրջանավարտները», «Մեր մեծերը», «Մեր ֆակուլտետները», «Ազգային դաստիարակություն», «Ստեղծագործում են ուսանողները»։
Վիդեո