23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ Արարատի նորընտիր քաղաքապետն ամերիկյան Գրին քարտ է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ «Ոչ, նման բան չկա, սուտ է, անհեթեթ»,– երեկ մեզ ասաց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ հերքելով իր՝ Գրին քարտ շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։ Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու են նման «սուտ լուրեր» տարածվում, քանի որ ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկն ընդհանրապես Գրին քարտ չի լրացրել։ «Այդպիսի բան չի կարող լինել»,–վստահեցրեց Հայկյանը։
Նկատենք, որ այս լուրերը ևս խոսում են երկրում տիրող վատ բարոյահոգեբանական վիճակի մասին, երբ անգամ քաղաքապետերը կարող են արտագաղթել, կամ նրանց արտագաղթի մասին լուրերը կարող են լրջորեն շրջանառվել։ Այսպես որ գնա, հերթը հասնելու է մարզպետներին, պատգամավորներին ու նախարարներին:
Հրապարակ
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ ամյակի կապակցությամբ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ վերջիններս իրենց հարգանքի տուրքն են մատուցել հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին:
ԳԱԼԱ- ի փոխանցմամբ, անվտանգության մեծ թվով աշխատակիցների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, գլխի շարժումով ներկաներին բարևելով, կարմիր վարդերով ծաղկեփնջերը ձեռքերին հերթով այցելեցին հանուն հայրենիքի մարտնչած և իրենց կյանքը զոհած հայորդիների շիրիմներին:
Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող անձնակազմը ծաղիկներ դրեցին նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն գործողություների ժամանակ զոհված 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի շիրիմին, ապա հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև Եռաբլուրում հանգչող այլ հայորդիների հիշատակին:
Ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները հսկում էին ինչպես Եռաբլուր այցելած զինվորականների, այնպես էլ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը՝ փորձելով հրահանգներ տալ կանգնելու համար տեղ ընտրելու, կամ բարձրաստիճան պաշտոնյաներին նկարելու համար անկյուն ընտրելու հարցերում: Արարողակարգի ավարտից հետո, երբ երկրի ղեկավար այրերը փորձում էին արագ հեռանալ պանթեոնից, զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը փորձեցին մոտենալ և իրենց խնդիրները տեղում բարձրացնել:
Համացանցում տեղեկատվություն էր հրապարակվել ըստ որի՝ ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Օնիշչենկոն, իբր, հանդես է եկել հայտարարությամբ, թե Մայդանում ԱՄՆ ԿՀՎ-ն փորձարկում է նոր զենք` վիրուս, որը մարդկանց հեղափոխական է դարձնում։ Ըստ ամենայնի, դա կատակ է, որի նպատակն է ցույց տալ ռուսական պաշտոնական քարոզչության «կացնայնությունը»։ Չնայած իրականում այդ քարոզչությունն իսկապես նախատեսված է չափազանց ցածր մտավոր մակարդակի համար։ Շատ հեռուն չգնալու համար կարելի է բերել մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի մասին ռուսական պաշտոնական մեկնաբանությունը։ Պարզվում է` «Բերկուտի» դիպուկահարի գնդակով սպանված այդ 20-ամյա երիտասարդը «Ասալայի» անդամ էր, ահաբեկիչ, այդ լրատվամիջոցների, մեղմ ասած, այլասերված տրամաբանության համաձայն, դա արդարացնում է Սերգեյի սպանությունը։
Բայց խոսքը քարոզչական ցինիկ ստերի մասին չէ, այլ մարդկանց դյուրահավատության մասին։ Չկա ոչ մի անհեթեթություն, որը հնարավոր չլինի «կերցնել» համապատասխան նախատրամադրվածություն ունեցող մարդուն։ Հենց այդ մեխանիզմի շնորհիվ ռուսաստանցի հեռուստադիտողը կարող է հավատալ այն պնդումներին, որ Սերգեյ Նիգոյանը Ստեփան Զատիկյանի հետ պայթեցրել է Մոսկվայի մետրոն՝ չնայած 1977 թվականին դեռ Սերգեյը չէր ծնվել։
Ռուսաստանյան համազգային հեռուստաալիքները միլիոնավոր ռուսաստանցիներին կարողացել են «սրսկել» այն միտքը, որ Ուկրաինայում մարդկանց բողոքներն ուղղված են հենց իրենց երկրի դեմ։ Դրանից հետո ցանկացած ֆանտաստիկ գաղափար այլևս խորթ չի թվա նրան:
Առավոտ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ նախագահի ընտրությունը: Քվեարկության արդյունքներով ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ան Բրասորը»:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների մանդատները լիագումար նիստում հաստատվեցին: Որևէ պատվիրակ չբարձրացրեց վիճարկման հարցը»:
«Ժնեւ-2»-ի հետ կապված մեկնաբանությունները երեկ կտրուկ կերպով սկսեցին բացասական եւ հոռետեսական երանգներ ստանալ: Անկախ դրանից, թե հետագա ի՛նչ ընթացք կստանա եւ թե վեհաժողովը որեւէ համաձայնական արդյունքի հասնելու հնարավորություններ ունի՞, թե՞ ոչ, փոխադարձ ամբաստանությունների ոլորապտույտի մեջ ներքաշվելը նպաստավոր որեւէ տվյալ չի կարող ապահովել խնդիրների լուսաբանման աշխատանքին:
Պետք է փորձել կենտրոնանալ հայկական գործոնի հետ ուղղակի-անուղղակի աղերս ունեցող երեւույթների վրա, թեկուզ երկարաժամկետ կտրվածքի վրա հավանական ազդեցություններ տեսնելու առումով:
Թեհրանի չմասնակցելը միջազգային վեհաժողովին, ավելի ճիշտ՝ հրավերի որոշման հետ կանչվելը իհարկե իր անդրադարձը պիտի ունենար տարածաշրջանում հայտնված կարեւորագույն թնջուկի հանգուցալուծման գործընթացի վրա: Սիրիական դիրքորոշման խստացում, Դամասկոսից հնչող հայտարարությունների համեմատական կարծրացումից մինչեւ լիբանանյան կառավարության կազմության աշխատանքների դանդաղեցում կարող են կապված լինել Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի կայացրած վերջին դիրքորոշումի հետ:
Սա սակայն հայտնապես չի արգելակում Թեհրանի նոր առաջնորդին՝ կայանալու ընթացքի մեջ գտնվող, գոնե հայտարարողական մակարդակի վրա չափավորական քաղաքականության համահունչ ելույթները շարունակելու: Հակառակ ժնեւից մեկուսացումին, Թեհրանը շարունակում է դրական նշաններ դրսեւորել եւ հայտարարել, որ ինքը պատրաստ է բոլոր պետությունների հետ բնականոն հարաբերություններ մշակելու: Իսկ սա բնականաբար տարբերություն է ընդգծում նախորդի օրերին երկրների վերացման մասին հայտարարությունների միջեւ:
Ամենայն հավանականությամբ, Իրանի գործոնի շրջանցման միջազգային այս փորձը չպիտի նպաստի տարածաշրջանում մեծ օրակարգերի լուծմանը: Եւ երբ ներսիրիական պատերազմի սկիզբը հանգամանավոր կենտրոնների կողմից հայտարարում էր, թե պետք է քանդել Թեհրան-Դամասկոս առանցքը, լռելյայն ավելացնելով նաեւ Մոսկվան, ապա նույն այդ ռազմավարական առանցքի կազմաքանդումը նպատակադրողները վստահաբար պիտի գիտակցեին, որ առանց կարեւորագույն առանցքային այդ կենտրոնի հնարավոր չէ համալիր լուծում ապահովել տարածաշրջանային հիմնախնդրին: Այստեղից հետևում է այն մտածումը, որ առաջադրվածը քաոսային իրավիճակի շարունակության ապահովումն է, գեթ առայժմ:
«Ժնեւ-2»-ից դուրս մղվեցին նաեւ Սիրիայի քրդերը, որոնք ակնկալում էին այս մեծ օրակարգի քննարկման ընթացին լսելի դարձնել իրենց իրավունքները: Քրդերի մասնակցության տեղի չտալը, հակազդեցության կարգով նրանց առաջնորդեց ինքնավար Քուրդիստանի հայտարարությանը: Պետք է արձանագրել, որ մինչ այդ, սակայն, Սիրիայի քրդերը ստեղծել էին արդեն իրողապես ինքնավար Քուրդիստան: «Ժնեւ-2»-ին չմասնակցելու իրականությունը երեւութապես մղել էր ինքնավարության հաստատման:
Հիմա եթե փորձենք դիտարկել այն կշիռը, որի մի կողմը (ապ)արդյունավետ ժողովի մասնակցությունն է,իսկ մյուս կողմը` ինքնավարությունը, երկար քննարկման չի ենթարկվի երկրորդի նախապատվությունը: Եթե Իրանին չհրավիրելով քաոսային իրավիճակի շարունակությունն է ապահովվում, ապա քրդերին մասնակից չանելով ինքնավարության հաստատումն է ակնկալվում։ Իսկ սա արդեն տարածաշրջանային նոր քարտեզագծումի նախաբանի հանգամանք կարող է ստանալ, եթե բաժանարար ծրագրերի գոյությունը չժխտվի:
Իսկ գեթ քրդերի մասով նոր քարտեզագծումը թվում է, որ չի բխում Անկարայի շահերից: Ինքնավար Քուրդիստան Իրաքում եւ այժմ ինքնավար Քուրդիստան Սիրիայում. մնում է մի ինքնավարություն էլ հարեւան այլ երկրում:
Իրանին մեկուսացնողը ուզում էր քաոսային իրավիճակի շարունակությունը: Սիրիայի քրդերի դիմաց Ժնեւի դռները փակողը ակնկալում էր ինքնավարության հակազդեցությունը: Տրամաբանությունը հուշում է, որ նույն կողմը երկարաժամկետ ծրագրով նախանշում է Թուրքիայի մասնատումը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Գալոյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով’ որոշում եմ.
Աշոտ ԳԱԼՈՅԱՆԻՆ նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):
Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայում և Լեհաստանում ՀՀ դեսպաններին ազատելու մասին.
Նախագահի ստորագրած հրամանագրերում ասվում է,
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով’ որոշում եմ.
Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով’ որոշում եմ.
Աշոտ ԳԱԼՈՅԱՆԻՆ ազատել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:
Լուրերը, թե նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում չեն քննարկվել Քոչարյան-կառավարություն «փոխհրաձգությունները», այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ավելին` նիստը երկար է տևել հենց այդ պատճառով և բավականին թեժ է եղել: Շվեյցարիայից նոր վերադարձած Հովիկ Աբրահամյանը, որը նաև ՀՀԿ նախագահի քաղաքական գծով տեղակալն է, հարց է «բարձրացրել», թե ով որտեղից, ինչպես ցանկացել՝ հախուռն, առանց ասել-պայմանավորվելու, պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին:
Ներկաները շատ արագ հասկացել են, որ քարը նետված է երիտթևի կողմը՝ Շարմազանով, Կարեն Ավագյան: Սակայն քանի որ երիտթևը տեղյակ էր, որ Գալուստ Սահակյանն է Սեուլից՝ ոչ ադեկվատ խոսելու համար, կարմիր քարտ ստացել Սերժ Սարգսյանից, չի երկնչել, «բոյ» է տվել ԳՄ-ում` հակադարձելով «ծերերի» ասածներին:
Սերժ Սարգսյանն առանձնապես ակտիվ չի մասնակցել «քննարկմանը», թողել է, որ ջահելներն ու ծերերն իրար ուտեն, սակայն վերջում պաշտպանել է երիտթևի դիրքորոշումը:
Հրապարակ
Հունվարի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.