23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ըստ որոշ աղբյուրների` առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում:
«Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաև «ժամկետանց», առավել ստույգ` «բազմամյա» նախարարաց դասը. բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:
Չի բացառվում նաև Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի նախարարությունից «տարհանումը». նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու` Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Չնայած Հրանուշի նախարար մնալու հարցում դոշ տված-կանգնած են Կարապետյան եղբայրները, որոնք այս օրերին նույնպես զբաղված են որոշակի կադրային փաթեթի ձեռքբերման սրբազան գործով:
Հրապարակ
«Ես իրա հետ ծանոթ չեմ եղել, իրան չեմ տեսել, դաժե բարև չեմ տվել իրան։ Ոչ ճանաչել եմ էդ մարդուն, ոչ էլ ուզում եմ ճանաչել։ Իրա ասածները բոլորը սուտ են։ Ես չեմ ուզում դա լսել և չեմ հետաքրքրվում դրանով»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի նամակին։
Մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ, այժմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի՝ ՔԿՀ-ից գրված նամակը, որտեղ վերջինս ուշագրավ մանրամասներ է հայտնում Ալիկ Աբրահամյանի և նրա որդու, նախկին «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանի մասին։ Մասնավորապես, որ հենց նրանք են ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը, մեծ գումարներ են ներդրել, ապա՝ հետ պահանջել: Երբ Սեդրակյանը չի վերադարձրել պահանջվող գումարը, սպառնալիքներ են սկսվել իր և ընտանիքի նկատմամբ:
Ըստ Սեդրակյանի նամակի՝ Ալիկ Աբրահամյանն իբր ասել է, թե հենց իր «շնորհիվ» է, որ Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, ինչպես նաև, որ իր ձեռքերը երկար են, և պետք եղած ժամանակ ինքը կարող է վնասել Սեդրակյանին ու նրա ընտանիքին:
Ժամանակ
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը դեռ չի ավարտել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, սակայն հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, իսկ այսօր հանձնաժողովի հերթական նիստում կորոշվի, թե Սահմանադրության որ դրույթների վիճահարույց փոփոխություններն են, որ պետք է ներկայացվեն միջազգային կառույցների քննությանը։
«Միջազգային կառույցներն իրենք են շուտով գալու, մենք դեռ պետք է որոշենք, թե որ հարցերը, որոնք լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն, պետք է ներկայացնենք և ոչ թե ամբողջ տարբերակը»,- մեզ հետ զրույցում նշեց հանձնաժողովի անդամներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Գ. Դանիելյանը խուսափեց այդ փոփոխությունների հետ կապված բովանդակային հարցերին պատասխանելուց: Ընդհանրապես, այդ հանձնաժողովը բավականին փակ է աշխատում, և դեռ հայտնի չէ, թե իշխանություններն ինչ փոփոխություններ են ցանկանում անել Սահմանադրության մեջ: Միայն հանձնաժողովի հերթական նիստերից հետո կցկտուր մեկնաբանություններով հաղորդագրություն է տարածվում, որից ընդամենը հասկացվում է, որ հանձնաժողովը պարապ չէ: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, կառավարման մոդելի՝ իշխանությունների ծրագրած ոչ բոլոր փոփոխություններն ու ցանկություններն են, որոնք կարող են կյանքի կոչվել: Ի սկզբանե խոսվում էր, որ սահմանադրական փոփոխությունների հիմքում Հայաստանի` կիսանախագահական և կիսախորհրդարանական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցումը պետք է լինի, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ մնալ երկրի առաջին դեմք՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Եթե, իհարկե, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ղեկավարի ՀՀԿ ցուցակը, և այդ ցուցակը մեծամասնություն ունենա խորհրդարանում: Ասել է թե՝ այս փոփոխություններն ընդհանուր առմամբ նպատակաուղղված են Սերժ Սարգսյանի իշխանության պահպանմանը:
Հրապարակ
Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել:
Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից` իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար` սկսած ԱԺ կատու բերելուց մինչև ջրային ռեսուրսների ժամանակ կրակոտ ելույթը: Փոստանջյանի բացակայությունը հարգելի համարելու բացառիկ մենաշնորհ ունի միայն ԱԺ նախագահը, եթե պատգամավորը 2 ամիսը մեկ դիմում գրի` խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել:
Հրապարակ
Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ Չեխիայի Հանրապետության Նախագահի հրավերով առաջին անգամ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվելու առիթով:
Քիչ առաջ մենք Նախագահ Զեմանի հետ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ ունեցանք, որոնք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: Անդրադարձանք ինչպես մեր համագործակցության երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդիական թեմաներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այս այցի ընթացքում այսօր ստորագրված և դեռևս վաղը ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը: Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով:
Մենք երկուստեք կարևորեցինք հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկու խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը:
Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն համապատասխանաբար չեխական և հայկական մշակույթի օրեր: Պարոն Նախագահն առաջարկեց, որպեսզի մենք ավելի ակտիվ կերպով խրախուսենք մեր երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով, ինչի համար, բնական է, ես շնորհակալ եմ:
Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը:
Մենք համոզված ենք, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրության այլ համատեղելիության և համագործակցության հունով: Այս իմաստով Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:
Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Շուրջ 2 տարի տևած դադարից հետո 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչն ինքնին, իհարկե, դրական քայլ է բանակցային գործընթացում: Նախա-գահների մակարդակով ուղիղ շփումները կարևոր խթան են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ-ներում ընթացող բանակցություններին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է: Վերջին հինգ տարիների ընթացքում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով ընդունված հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները լավ հիմք են ապահովում հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտար-կվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերը անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը:
Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը:
Նախագահ Զեմանի հետ լիովին համակարծիք էինք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Մեր հանդիպումը գնահատում եմ արդյունավետ և հույս հայտնում, որ հայ-չեխական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ ավելի կընդլայնվի և կզարգանա:
Ես շնորհակալություն հայտնեցի Նախագահ Զեմանին ջերմ հյուրընկալության համար և հրավիրեցի պետական այցով այցելել Հայաստան և շնորհակալ եմ, որ նա այս հրավերն ընդունեց հաճույքով:
ՀՀԿ-ում կուսակցական կառույցների հաշվետվությունների շրջանն է, այն կտևի մինչև մարտ ամիս: Տեղական կառույցների հաշվետվություններից հետո ամփոփիչ հաշվետվությամբ ԳՄ-ում հանդես կգա կենտրոնական գրասենյակը:
Հիշեցնենք, որ 151 հազարանոց ՀՀԿ-ն ունի ընդամենը 22 տարածքային կառույց, որոնցից 12-ը՝ Երևանում, 10-ը` մարզերում: Ինչների՞դ են պետք հաշվետվությունները` ոչ նախագահական ու ոչ էլ խորհրդարանական ընտրություններ չկան, հաշվետվում եք, որ ի՞նչ անենք: «Որ պատրաստվենք ՏԻՄ ընտրություններին». բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ՏԻՄ ընտրություններն ավելի է կարևորում, քան խորհրդարանականը, և գտնում է, որ տեղական կառույցներով է միայն հնարավոր ծածկել խորհրդարանական ընտրությունների աշխարհագրությունը՝ տեղեկացրին Սերժ Սարգսյանի «գրասենյակից»:
Ընդ որում` ընտրությունները Հայաստանում ընթանալու են «նոն-ստոպ» տարբերակով. 2016-ին` տեղական ինքնակառավարման, 2017-ին` խորհրդարանական, 2018-ին` նախագահական:
Հրապարակ
ՀՀ կառավարության վերջին նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատելուց հետո և վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոստացան փաստաթղթի տեքստը հրապարակել երկու օրից, նրանց խոսքով՝ դեռևս կային որոշ խմբագրական ճշգրտումներ, որոնք պետք է արվեին երկու օրերի ընթացքում։ Կառավարության՝ հունվարի 23-ի նիստից անցել է 6 օր, սակայն ճանապարհային քարտեզը չկա ու չկա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստաթուղթը դեռ ռուսերենից հայերեն է թարգմանվում, և առաջիկա օրերին այն կհրապարակվի։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ոչ թե ՀՀ պետական լեզվով՝ հայերենով գրված, այլ ռուսերեն փաստաթուղթ։ Ըստ նախարարության՝ արագ լինելու համար փաստաթուղթը գրվել է ՄՄ աշխատանքային լեզվով:
Ժողովուրդ
Պրահայից վերադառնալով, Սերժ Սարգսյանը, ըստ որոշ աղբյուրների, որոշել է արձագանքել վերջին շրջանում տեղի ունեցող անցուդարձերին։
Ասում են՝ անդրադառնալու է, թե որոնք էին սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չտվեցին 7 տոկոս աճ ապահովել, ինչու դեռևս «ձեռք չի տալիս» կառավարությանը, ինչ է մտածում բոլորի, այդ թվում իր նախկին գործընկերների մասին։ Ֆորմատը դեռ որոշված չէ, թերևս կասի ոչ թե ասուլիսային ձևաչափով, այլ որևէ ներհայաստանյան այցի համատեքստում։
Որոշ գնահատականներով՝ նախագահականում սպասում են, թե ինչ է ասելու Ռ, Քոչարյանը Մաքսային միության հաշվով, որպեսզի իրենց ասելիքը ևս ամբողջական լինի:
Հրապարակ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում սկսել է բավական ակտիվ աշխատանքներ տանել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու համար։
Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա սկսել է ամենատարբեր խողովակներով հավատարմության երդում տալ ռուսական իշխանություններին՝ ցույց տալ, որ «իրենց մարդն է», «վստահելի է» և այսպես շարունակ։
Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հերքեց Ս. Սարգսյանի իրավահաջորդը դառնալու ցանկությունների մասին լուրը։ «Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա մեր ռուս գործընկերների հետ ունենք հրաշալի հարաբերություններ:
Ժողովուրդ
ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ «Հժ» թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը և նշել, որ այդ հարցը բարձրացրել է Ստրասբուրգում։
Հայկական պատվիրակության անդամները փորձել են Լատվիացի պատգամավորին ինչ-որ բացատրություններ տալ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու վերաբերյալ, ինչը, սակայն, կարծես թե համոզիչ չի թվացել։
Լոլիտա Չիգանը, ով նաև դիտորդ է եղել 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններում, բավական ուշագրավ հայտարարություններ է արել այդ ընտրությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայները պարբերաբար դնում գործող նախագահի օգտին քվեարկած քվեաթերթիկների վրա:
Հայկական ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.