23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի մեկի երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտ անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ` «չլուսացած գիշերը» լուսացնելու այդ գիշեր զոհված տղաների հիշատակի համար: Դա նշանակում է, որ մարտի մեկին երկու առանձին միջոցառում է լինելու, և դուք չե՞ք մասնակցելու ՀԱԿ-ի մարտի մեկի միտինգին՝ հարցրինք Սասուն Միքայելյանին: «Ի՞նչ իմաստ ունի մասնակցելը, եթե մենք ևս հիշատակի միջոցառում ենք անցկացնում»,- ասաց նա:
Ի դեպ, ՀԱԿ-ում այս որոշումը ծանր են տարել և գնահատում են որպես իրենց միտինգը տապալելու փորձ:
Հրապարակ
Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է. ՄՄ անդամ Ղազախստանում «թենգեն»՝ ղազախական փողը, խոր դևալվացիա է ապրում ռուսական ռուբլուն զուգահեռ: Ինչպե՞ս է ղազախական «գործընթացները» մեկնաբանում ֆինանսների «հայր» Դավիթ Սարգսյանը: «Չէի ցանկանա մեկնաբանել,- ասաց նա,- մենք դեռ սպասում և հետևում ենք, թե ինչ զարգացումներ կլինեն ֆինանսական շուկայում, հիմա դժվար է որևէ բան ասել, որովհետև բոլոր զարգացող երկրներից էլ տեղի է ունենում կապիտալի մեծ արտահոսք՝ և Ղազախստանից, և Թուրքիայից, և Ռուսաստանից»:
Թուրքիան ասացիք, որ շեղե՞ք Մաքսային միությունից: «Ոչ, դրա համար չէ, այլ որ զարգացող երկրներից իսկապես տաք փողերը հոսում են դեպի զարգացած երկրներ»: Բա թող սառեցնեն՝ չհոսի: ««Տաքն ու հոսքը» մասնագիտական տերմիններ են. հոսքն էլ է պայմանավորված նրանով, որ զարգացած երկրներում տոկոսադրույքների բարձրացման սպասումներ կան»: Մի խոսքով, Մաքսային միությունը պայթյունի եզրին է:
Հրապարակ
Մի քանի տեղ կարդացել եմ. հեսա Սոչիի Օլիմպիական խաղերը կավարտվեն, և Պուտինը կզբաղվի Ուկրաինայով և Հայաստանով։ Ուկրաինայում հօգուտ Ռուսաստանի իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն «մարտի 1»-ի ոճով «սահմանադրական կարգը հաստատելով», ինչին Յանուկովիչը կարող է և համաձայնություն չտալ, դժվար թե ցանկանա իր վրա նման խարան վերցնել։ Մնացած բոլոր դեպքերում Ուկրաինան կպահպանի իր ինքնիշխանությունը՝ անկախ նրանից, թե ինչ են ուզում կամ ինչ են պայմանավորվում այդ երկրի քաղաքական գործիչները։ Ուկրաինայի քաղաքացիներն ապացուցեցին, որ անկախ պետություն ունենալն իրենց համար կարևոր է։
Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար դա էական նշանակություն չունի։ Այդ մեծամասնությունը չի կարևորում ոչ միայն անկախ, այլև պետությունն առհասարակ՝ պատմականորեն է այդպես դասավորվել։ Մեզ մոտ կարևորում են, որ «թագավորն ու աղաները ժողովրդին լավ նայեն»։ Հենց այդ պատճառներով «Հայաստանով զբաղվելու» կարիքը մեր ռազմավարական գործընկերը չունի։ «Զբաղված» պրծած է։ Դրա համար էլ Հայաստանում քաղաքական այս կամ այն շահն ունեցող մարդիկ Ռուսաստանի համար «զբաղմունք» են հնարում։ Եվ ահա՝ ենթադրվում է, որ Օլիմպիադայի ավարտից հետո Պուտինը «գործից հանելու է» ՀՀ վարչապետին և կառավարությանը, որովհետև նրանք թեև «ստախանովյան տեմպերով» պատրաստում են Մաքսային միության փաստաթղթերը, սակայն հոգու խորքում հավանաբար, շատ-շատ խորը «եվրոպամետ են»:
Առավոտ
Եվրամիության երկրների արտգործնախարարներն առաջիկայում Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը»։ Նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015թ. Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։
Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»։
Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները» կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»։ Փաթեթում անդրադարձ կատարելով ՌԴ-ին՝ նշվում է. «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»։
Aravot.am-ը «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ սա հերթական շա՞նսն է Հայաստանի համար։ Պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Սա հերթական առաջարկն է. հնարավորությունը ՀՀ-ին, որը հազիվ թե օգտագործվի։
ՀՀ-ին խանգարում է ՌԴ-ի ճնշմանը ենթարկվելը, քանի որ ՀՀ-ում իշխանության և ընդիմության մեջ են քաղաքական ուժեր, որոնք քաղաքական և հոգեբանական կախման մեջ են Ռուսաստանից։ Մաքսային միության անվամբ կախաղանի օղակը գցված է ՀՀ պարանոցին»։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Եվրոպական փաթեթը» ոչ թե նոր շանս է համարում, այլ աշխատանքային փաստաթուղթ, ու նշում. «Նման փաստաթղթի անհրաժեշտություն կա։ Ապագա քաղաքականությունը հստակեցնելու անհրաժեշտություն կար, որի մասին ասում էին փորձագետներն ու եվրապաշտոնյաները։ Իմ կարծիքով՝ պետք չէ նման գնահատական տալ, թե սա շանս է։ Սա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է, վերջին հաշվով Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման որևէ խոչընդոտ այս պահին ՀՀ-ի համար չկա։ Ասոցացման համաձայնագիրը Արևելյան գործընկերության մի բաղկացուցիչն է՝ մնացած բոլոր առումներով ՀՀ-ԵՄ հարաբերություններում դրական ձեռքբերումներ կան, կա գործընթացը շարունակելու երկուստեք ցանկություն։ Մաքսային միությունը այս ամենի համար չի կարող լինել խոչընդոտ։ Չեմ կարծում, որ Մաքսային միության անդամակցումը պետք է խոչընդոտի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը. մաքսային նոր կանոնները երբեք խոչընդոտ չեն եղել ՌԴ-Եվրոպա տնտեսական կապերի զարգացման համար, չեն կարող խոչընդոտ լինել նաև ՀՀ-ի համար»:
Առավոտ
Երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին ԱԺ երկրորդ հարկ և խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին:
Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետևող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին. «Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարեն, իմանա՞ն. հո գաղութ չի՞, ԱԺ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չե՞նք, որ մեր ամեն քայլին հետևեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչնե՞րս են ստուգում»:
Հրապարակ
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է, բայց առանց Աժ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից և մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը և Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ից»։
Ըստ պատգամավորի՝ Աժ ընդդիմադիր 4 խմբակցությունները չեն ցանկանում աշխատել, ինչի պատճառով էլ չեն ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում «Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է, իսկ մենք երբևիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ Աժ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն»:
Ժողովուրդ
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների մեր աղբյուրներն ասում են, որ այս գերատեսչություններում շնչակտուր աշխատանք է սկսվել տարբեր օրենքների, որոշումների, նորմատիվների մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Հիմնաորումները մոտավորապես այսպիսին են Բելառուս-Ղազախստան այսինչ համաձայնագրին միանալու համար, ՌԴ այսինչ օրենքի այսինչ կետին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով և այլն:
Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց պատրաստակամության և չեղած միությանն անդամակցելու ձգտումների վրա։ Իրենք անգամ վստահ չեն, որ այդ Մաքսային միությունը կայանալու է, բայց հայերը, «ջուր չտեսած՝ բոբիկացել են»:
Հրապարակ
տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանը ծառայողական օգտագործման Toyota-Land Qruiser 150 2.7 GAS մակնիշի մարդատար ավտոմեքենայի դիմապակու և հետևի տեսանելիության ապակու տեղադրման ծառայությունների մատուցման համար վճարել է 600 000 դրամ: Սա, իհարկե, կարելի է նորմալ համարել, հատկապես, որ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն: Փաստորեն, Արարատի նորաթուխ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որն Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) եղբայրն է, որոշել է հետ չմնալ Հայաստանի մյուս պաշտոնյաներից և ՀՀ բյուջեի հաշվին այդպիսի ծախսեր է անում:
Ժողովուրդ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ։ Այն բանից հետո, երբ իշխանությունները մերժեցին ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների՝ գազամատակարարման ոլորտում պետական պարտքի եւ գազի գնի ձեւավորման ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, մեկ օր անց Աբրահամյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք եւ բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման։
«Ժողովուրդ»-ը պարզել է, սակայն, որ Աբրահամյանը ոչ թե ցանկանում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այլ դեռ պետք է խորհրդարանական ուժերի հետ քննարկի, թե ինչ ձեւաչափով ուսումնասիրեն բարձրացված խնդիրը։ Ու չի բացառվում, որ ցուցադրական խորհրդակցությունից հետո այս հարցը պարզապես վիժեցվի, ու որեւէ իրական քննարկում տեղի չունենա:
Ժողովուրդ
«ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր-վաղը Ալեքսան Հարությունյանը կդառնա «նորին գերազանցություն պարոն»՝ առնվազն նախարարի խորհրդական։ Եվ չնայած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը մինչ այդ պաշտոններին անցնելը դիվանագիտական ծառայություն էր անցնում Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանն ու լրատվամիջոցներով էլ ասել էր, թե հանգստանում է և մտադիր չէ ու անգամ չի պատկերացնում դիվանագիտական կարիերայի վերսկսումը։ Նրա խոսքով, դիվանագիտական աշխատանքն ուղղակի ջահելություն է եղել՝ «…երբ 27-28-29 տարեկան էի»:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.