13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երևալ։ Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է։
Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է։ Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել են 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b6 և 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b7 մակնիշի մեքենաներ:
Ժողովուրդ
Մարտի 9-ին 40 գյուղերում ընտրելու են համայնքի ղեկավար։ Դրանցից յոթում այսօր արդեն մնացել է մեկ թեկնածու: Թեկնածուների գրանցման փուլը նոր է ավարտվել, և ինքնաբացարկներ կարող են լինել մինչև փետրվարի 27-ը ներառյալ։
Բոլոր այս համայնքներում գրանցվել է երկու թեկնածու, որովհետև, ըստ Ընտրական օրենսգրքի, մեկ թեկնածուի գրանցման դեպքում ընտրությունները չէին կայանա, բայց թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել գրանցումից շատ չանցած։
Միայնակ մնացածները գործող գյուղապետեր են Արագածոտնի Վարդաբլուրի գյուղապետ, հանրապետական Արտավազդ Գալստյանը, Արարատի Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը (առաջադրված ՀՀԿ-ի կողմից), ով 1996 թվականից այս պաշտոնին է, Արարատի Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը ( պաշտոնավարում է 2010 թվականից)։ Լոռու մարզի Ձորամուտում ՝ կրկին ՀՀԿ-ական Արարատ Փնջոյանը (պաշտոնավարում է 2010-ից)։
Նովոսելցովոյում ՀՀԿ-ական գյուղապետ Ռուբեն Դավոյանն է, ով արդեն 17-րդ տարի է, գյուղապետ է։ Կոտայքի մարզի Հացավանի գյուղապետ, ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը իր պաշտոնին է 2003 թվականից։ Տավուշի մարզի Խաչարձանում ՀՀԿ-ական Գագիկ Շահնազարյանը նույնպես 2003 թվականից գյուղապետ է:
Հայկական ժամանակ
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթն, ընդհանրապես, մի քիչ ոչ մասնագիտական էր. «Չեմ ուզում ասել`ցածր մակարդակի, բայց մատչելի լեզվով փորձեց Սերժ Սարգսյանը բացատրել: Ես ենթադրում եմ, որ ուզում էր, որ ամեն մի պատվիրակն իրեն հասկանար: Բայց նույնիսկ իր այդ ոչ մասնագիտական ելույթի մեջ, համոզելու փորձի մեջ, երևի նույնիսկ ՀՀԿ-ականներին համոզելու, կար մի դրվագ, որտեղ պատահական թե ուղղակի, Սերժ Սարգսյանը մատնեց իրեն: Նա ասաց`այդ գումարը մեր տնտեսությանը շատ է պետք: Դրանից ես հասկացա, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային այդ համակարգն ուղղված չէ ժողովրդին քսան տարի հետո ծերություն ապահովվելու համար: Այստեղից բխում է, որ այլ ռեսուրսները`միջազգային դոնորները, բանկերը, ներքին գումարները սպառվել են և մնաց, որ մենք ժողովրդից հինգից-տասը հազար դրամ հավաքենք, որ տնտեսությունը փրկենք:
Առավոտ
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:
Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:
Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:
ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել ԲՀԿ 7-րդ համագումարում:
«Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ
Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր և մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:
Խոստանում եմ մեկ բան` լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որևէ կեղծիք կամ գաղտնիք:
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ` մեր պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:
Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:
Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:
Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:
Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:
Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, և ինչ ենք առաջարկում ինքներս:
Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները և փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:
Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար:
Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:
Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:
ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:
Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա:
Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը:
Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:
Հարգելի գործընկերներ
Այսօր մեր երկրի ու ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած:
Մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արդարության խնդիր, և որ ամենավտանգավորն է, մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն:
Ժամանակը քիչ է: Այս պայմաններում առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը:
Դուք կհարցնեք՝ ինչի՞ց սկսել:
«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական փոքր բիզնեսով, իրենց ամենօրյա աշխատանքով կարողանում են այս դժվար պայմաններում պահել իրենց ընտանիքները պետք է ունենան հարկային արտոնություններ և ազատվեն ավելորդ քաշքշուկներից, օրինակ` տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը և այլն:
Ավելին, անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:
Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների և նմանատիպ այլ օբյեկտների վրա: Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ:
Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու ու զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարևոր է, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե:
«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու նոր բան ստեղծելու համար: Այսօր այդ մարդկանց կոպեկներն ենք գանձում բյուջե, փոխանակ պետությունը նրանց խրախուսի՝ սահմանին ապրելու ու հայրենիք պահելու համար:
«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:
Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:
Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:
Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:
«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է` ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:
Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին բառիս բուն իմաստով իր հետևից քաշում էր արդյունաբերության և ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, Ճարտարապետության և այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:
Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում և իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:
Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:
Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչև 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:
Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:
Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարևոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին:
Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ: Հավատացեք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար:
«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:
Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:
Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:
Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:
Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել:
Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:
Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:
Հարգելի գործընկերներ
Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին:
Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:
Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:
Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ` ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:
Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը:
Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:
Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով – ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:
Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:
Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին»:
Հանրապետական կուսակցության ինչ-ինչ օղակներում խելահեղ միտք է առաջանում իրենց երիտասարդներին ուղարկել փողոց՝ ՀԱԿ-ի երիտասարդների հետ կռիվ անելու։ Երիտասարդ ՀՀԿ-ականներին հաճախ համեմատում են «կոմսոմոլների» հետ, բայց այդ համեմատությունը կաղում է։ Համենայնդեպս, 70-80–ականների կոմերիտական ակտիվիստները, իհարկե, ցինիկ էին, իհարկե, կարիերիստ էին, սակայն ոչ մի կոմերիտական կամ կոմունիստական ղեկավարի մտքով չէր անցնում բուհերում ստեղծել «զոնդեր-կոմանդաներ»՝ ուսխորհուրդների տեսքով, որոնք պետք է պատժիչ գործողություններ իրականացնեին ընդդիմախոսների և լրագրողների նկատմամբ։ Եթե պետհամալսարանի, գյուղակադեմիայի, տնտեսագիտականի երիտասարդ ՀՀԿ-ականների պատժիչ ջոկատներից՝ «սաքուլիկ-հայկուլիկներից» է դուրս գալու մեր ապագա «էլիտան», ապա թույլ տվեք ենթադրել, որ մեր ապագան այնքան էլ պայծառ չի լինելու։
«Ինչպես որոշի մեր ուժային կուսակցությունը, այդպես էլ կլինի»,– ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Այս «ուժային» դարձվածքը, իհարկե, տվյալ պատգամավորի անգրագիտության դրսևորում է։ Բայց դա լեզվի այն սայթաքումներից էր, որը ճշգրտորեն արտացոլում է առկա իրավիճակը՝ այդ տիպի իշխող կուսակցությունների հիմնական ռեսուրսներից մեկը «ուժայիններն են», տվյալ դեպքում՝ ոստիկանության հովանավորությունը։ Հենց այդ իմաստով հիշյալ կուսակցությունները՝ «ուժային են»։
Նման «ուժը» խիստ ժամանակավոր և անարդյունավետ միջոց է։ Ինչպես գրում էր գերմանացի փիլիսոփա Էրիխ Ֆրոմը՝ «շատերին թվում է, որ ուժը աշխարհում ամենաիրական բանն է, բայց պատմությունն ապացուցել է, որ դա ամենաանցողիկն է բոլոր մարդկային նվաճումներից:
Առավոտ
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վերջերս սկսել է լրջորեն նախապատրաստվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ըստ էության, չկարողացավ կատարել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Սերժ Սարգսյանւ հանձնարարականը, և հիմա սպասվում է, որ երկրի ղեկավարը գուցե ցրի կառավարությունը։
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Վ. Սարգսյանը նույնիսկ սկսել է տարբեր խմբեր գործուղել ՌԴ՝ համապատասխան շրջանակների հետ այդ ուղղությամբ լոբբիստական աշխատանք տանելու համար։ Նախագահի նստավայրից, սակայն, երեկ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ. «Ժողովուրդ»-ի հարցումը մնաց անպատասխան:
Ժողովուրդ
Թերթի տեղեկություններով ԲՀԿ համագումարին ընդառաջ, այդ կուսակցության ներսում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել։ ԲՀԿ գործարար հատվածը, որ հանուն իր բիզնեսի շարունակում է իշխանությունների հետ ակտիվ կապ պահպանել, փորձում է ԲՀԿ-ն տանել դեպի իշխանություն։ Քաղաքական թևն էլ ջանում է պայքարել ԲՀԿ-ն իշխանություններից վերջնականապես պոկելու համար։
Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ ներսում հակասական տրամադրությունների մասին բավական կտրուկ արտահայտվեց. «ԲՀԿ ներսում կա մեկ տրամադրություն և դրանից բխող անհրաժեշտ գործողությունների հրամայական. ՀՀ-ին պետք են շրջադարձային փոփոխություններ, դա են ցանկանում նաև քաղաքացիները, ուստի պետք է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով։ Իսկ եթե կուսակցության ներսում կան այնպիսիք, ովքեր վստահ չեն, որ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, ապա ԲՀԿ-ն իրենց տեղը չէ»։
Մեր տեղեկություններով Ծառուկյանի ելույթը ևս կլինի խիստ շեշտադրումներով, բայց ոչ նախագահի հասցեին:
Ժողովուրդ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում. Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։
Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թևի թեկնածուն։
«Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես որևէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ՝ չնայած նման դեպքերում նախագահականն ունի նույնաբովանդակ պատասխան՝Ս. Սարգսյանի հրամանագրերի մասին կիրազեկվի պատշաճ կերպով, ժամանակին:
Ժողովուրդ
ԱԱԾ էլեկտրոնային հասցեից անանուն նամակի (հայտարարությունը ստորագրված էր՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ) հրապարակումն առիթ տվեց, որ ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Գուրգենիչի՝ ԱԱԾ պետի մասին մի պատմություն հիշի. «Երբ նրան գործուղեցի ԱՄՆ, հանձնարարեցի Գորիկի հետ գործուղում մեկնող մի տղայի, որն ԱՄՆ-ում ուներ հարուստ բարեկամներ, պարտադիր կոստյում գնեն Գորիկ Գուրգենիչի համար։
Որովհետև, երբ Դավիթ Շահնազարյանը նրան պարգևատրեց ատրճանակով, նա զենքը ձեռքին եկավ և ասաց, որ իրեն այն պետք չի, եթե կարելի է, 50 դոլար տանք, և ցույց տվեց շարքից դուրս եկած պիջակի թևը։ Գուրգենիչն ԱՄՆ-ից վերադարձավ խստագույնս հուզված… Հիմա նրան տեսնում եմ տարբեր թանկարժեք մեքենաներում։ Մի հատ հարցրեք, որտեղի՞ց հիմա այդքան գումար իրեն, միգուցե դրանով շատ հարցերի պատասխան ստանանք, թե ինչը որտեղից է գալիս և ուր է գնում:
Հրապարակ
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.