23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ուկրաինայի քաղաքական դաշտում արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է եւ տարանջատումը հետզհետե խորանում է:
Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ եւ հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռեվս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչեւ իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:
Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ «Մայդանի» հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:
Անշուշտ «Մայդանի» աշխուժացումը հետեւեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիեւի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը եւ ճնշումը: Զուգահեռը այստեղ Երեւանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երեւանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:
Ուկրաինական եւ հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը եւ մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու եւ հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: Եւ ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը Երեւանում: «Ազատության» հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։
Բայց. պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արեւմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարեւմտյան այս համազարկը ճշտում է նաեւ քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման եւ տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները:
Այս ալիքից անմասն չի մնում մեր երկիրը: Ուր, անշուշտ, կա հարստապետության եւ ժողովրդի միջեւ խորացած վիհ, ուր կա նաեւ ռուսական գաղութարարության դեմ արտահայտվելու նկատառելի տրամադրություն, ուր կա, իհարկե, համակարգային փոփոխության պահանջ:
Միաժամանակ, սակայն մեր երկիրն ու ժողովուրդը փաստել են, որ համազգային ռազմավարական եւ անվտանգության էական նշանակություն ունեցող հիմնահարցերն են, որոնք կարող են մի մարդու նման ոտքի հանել հայ ժողովուրդը թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` «Ազատության» հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռեվս հյուսիսի բեւեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով: Հիշելը օգտակար է նաեւ, որ երբ մեր երկիրը ներքաշվեց ուկրաինական օրինակով ստեղծված իրավիճակի մեջ, մեր սահմանների ուղղությամբ շատ արագ զարգացան ոտնձգության գործողությունները հակառակորդի կողմից:
Արցախի ինքնորոշման թե երկրի անկախացման պահանջներով, ժամանակին, հզոր Հյուսիսի դեմ դուրս եկած մեր ժողովուրդը դասեր տվել է այլոց: Մեր երկիրն ու ժողովուրդը գիտեն ճշտել պահը փողոց դուրս գալու իրողապես համաժողովրդային տարողությամբ: Արեւմտամետ թե ռուսամետ կողմնորոշումների խնդիրը կամ Վիլնյուսը ընդդեմ Մաքսային միության երկվությունները արեւմտյան աշխարհի ճշտած օրենքներով ընթացող գործընթացներն են, որոնց ներքաշվելու կամ (չ)մասնակցելու որոշումը կարող է կայացնել մեր ժողովուրդը, որը փաստել է, թե ազգային հիմնախնդիրների նկատմամբ ինչ տեսակ պահվածք է որդեգրում:
«Ազատությունը» կանխել է «Մայդանը» 26 տարով: Ռուսամետ-արեւմտամետ բախումը պատճենահանելը անպայման չի բխում մեր երկրի ու պետության շահերից: Մենք դասեր առնելուց ավելի, դասեր ունենք տալիք այս իմաստով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից մասնակցել Հայ ազգայյին կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ «իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ»: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, որտեղ ղեկավար մասն է։
ԲՀԿ-ից հանրահավաքին մասնակցելու են ընդամենը մեկ-երկու հոգի՝ թերևս Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, և կանգնելու են հարթակում։ Այս անգամ ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չի բերելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ Սերժ Սարգսյանն օրերս Գագիկ Ծառուկյանին շատ խիստ նկատողություն է արել ԲՀԿ-ի ակտիվության, միտինգներին, բողոքի ակցիաներին նրանց մասնակցության մասով։ Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Վերջինս էլ, բնականաբար, սերտել է իրեն տրված դասը։ Եվ որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեն իրենց ընդդիմադիր գործընկերների առաջ, որոշել են, որ հանրահավաքին կապահովեն միայն ձևական կողմը:
Ժամանակ
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը։
Ուկրաինական իրադարձություններից հետո ամենահաճախ հնչող հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է Մայդան։ Մայդանի սպասումը, այսպես թե այնպես, առկա է հասարակության բոլոր շերտերում։ Իշխանությունների մոտ՝ վախի տեսանկյունից, հասարակության մոտ՝ փոփոխությունների ակնկալիքով։
Առաջին հայացքից թվում է, որ նույնը պետք է վերաբերի նաև ընդդիմությանը, առաջին հերթին՝ ՀԱԿԿ-ին, սակայն նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան ուղիղ հայտարարել է, որ ինքը դեմ է Մայդանին։ Բառի լայն իմաստով։ «Մայդանի գաղափարախոսությունը չի մտնում Հայ ազգային կոնգրեսի օրակարգի մեջ։ Մենք չենք կարող գնալ Մայդան և հայհոյել Ռուսաստանին ու Պուտինին»,– հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ Ուկրաինայում դեռ դիմակայությունն այս աստիճանի չէր հասել, և ուկրաինացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ Վիկտոր Յանուկովիչի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու առթիվ։
Լևոն Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խստացել։ Այդ մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց նրա իրավագաղափարական մարտիկներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը՝ ասելով. «Գիտեք մեր առաջնորդի տեսակետը, որ Հայաստանում հակառուսական շարժում չկա ու Մայդան ստեղծել հնարավոր չէ, ինչին ես համակարծիք եմ»։
Այս պայմաններում այսօր Ազատության հրապարակում կարող է հավաքվել առնվազն Մայդան սկսելու համար բավարար կրիտիկական զանգված։ Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի առջև բավական բարդ խնդիր է դրված՝ հակամայդանյան գործունեությունը ներկայացնել այնպիսի հռետորաբանությամբ, որ «սխալ չհասկացվի»։ Ավելի պարզ ասած՝ այսօր Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար։ Եվ այս հարցում իշխանության ու նրա նպատակները՝ տարբեր մոտիվացիաներով, իհարկե, սակայն համընկնում են:
168 ժամ
ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները բավականին լուրջ ունեցվածքի տեր են։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ, օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ով չունի ոչ մի շարժական կամ անշարժ գույք, իր հաշվին ունի 28 մլն դրամ, մեկ այլ փոխնախարար՝ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարագրել է 13,6 մլն դրամ և 11 հազար դոլար, Սուրեն Կարայանը՝ 18 մլն դրամ, իսկ միակ կին փոխնախարար Լիանա Հունանյանը՝ 6,5 մլն դրամ և 23 հազար ԱՄՆ դոլար։
Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարագրել է 1 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Փաստորեն, նախարարը գերադասում է ամերիկյան արժույթը, իսկ տեղակալները՝ հայկական դրամը:
Ժողովուրդ
Թերթը զրուցել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ։ Ներկայացնում ենք զրույցը հատվածաբար.
— Ինչպե՞ս եք վերաբերվում Մաքսային միության կայացման հնարավորությանը։ Դա պատրվա՞կ է նախկին Խորհրդային Միության երկրներին նոր հովանու տակ առնելու, թե՞ իսկապես այն տնտեսապես կարող է արդարացնել իր կենսունակությունը։
– Մաքսային միության ստեղծման ծրագրում չափազանց քաղաքականություն կա, և դա արդարացիորեն մտահոգում էր այլ երկրներին, հատկապես՝ Ուկրաինային։ Իսկ թե այն ինչպես կաշխատի՝ ժամանակը ցույց կտա: Առայժմ համոզիչ արդյունքներ չեմ տեսնում։
— Պարոն Բոժկո, պայքարը Մայդանից կարո՞ղ է վերածվել արդեն իշխանության համար պայքարի՝ ընդդիմության առաջնորդների միջև, մասնավորապես, Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, նրա ակտիվ քաղաքականություն վերադարձը կարո՞ղ է նոր վերադասավորությունների առիթ հանդիսանալ։
— Չեմ բացառում, բայց հավատում եմ, որ այսքան զոհերից հետո, որը մենք ունեցանք, մեր հասարակությունը թույլ չի տա կրկնել այն սխալները, որոնք Նարնջագույն հեղափոխության առաջնորդները թույլ տվեցին։
— Պարոն Բոժկո, նախ կցանկանայինք իմանալ Ձեր գնահատականը Ղրիմում սրված իրավիճակի մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ծրագրել Մոսկվան, կիրառվում է նույն ռազմավարությո՞ւնը, ինչ Վրաստանում։ Տեղեկություններ կան. որ Ղրիմում բաժանում են ռուսաստանյան անձնագրեր, իսկ տեղական իշխանությունները հայտարարում են, որ չեն ընդունում Ուկրաինայի նոր իշխանությունների որոշումները։ Սա ի՛՞նչ հետևանքներ կարող է ունենալ ուկրաինական վերջին գործընթացների համատեքստում։
— Այն, ինչ կատարվում է Ղրիմում, դա տեղի ռուսամետ ծայրահեղական ուժերի փորձն է արհեստականորեն սրել դրությունը՝ օգտվելով այն առիթից, որ հիմա Ուկրաինան անցումային ժամանակաշրջան է ապրում և ունի հասկանալի խնդիրներ, հատկապես երկրի անվտանգության ոլորտում։ Մոսկվայի բաց միջամտությունը առայժմ չեմ տեսնում, բայց չեմ բացառում Ռուսաստանի հատուկ ծառայությունների ակտիվացումը Ղրիմում։ Ինչ խոսք, դրությունը թերակղզում բավականին սուր է. բայց ղեկավարելի է։ Վստահ եմ, որ Ուկրաինայի նոր իշխանությունները վերջ ի վերջո կկարողանան հաղթահարել այս ճգնաժամը:
Առավոտ
Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջև` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը: Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել՝ «եկել ես ըստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» ոգով, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների և դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով:
Ծառուկյանն էլ իր հերթին դժգոհել է ցեմենտի գործարանի շուրջ կատարվող իրադարձություններից՝ ջրի անջատումից, խնամոնց սատկած ձկներից:
Կողմերը, ըստ մեր աղբյուրների, բաժանվել են խիստ լարված: Այնքան, որ հաջորդ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստին Ծառուկյանը չի մասնակցել:
Հրապարակ
Մենք հասկանում ենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը բավական լուրջ և պատասխանատու պաշտոն է։ Հասկանում ենք նաև, որ եթե բախտներս ինչ-որ բանում բերել է, դա այն է, որ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանի խառնվածքի տեր մարդը, այսինքն մի մարդ, որ հրաշալի է տիրապետում հակամարտող կողմերին, եթե չասենք կարգի հրավիրելու, ապա առնվազն միմյանցից որոշակի հեռավորության վրա պահելու գործիքներին։
Երեկվա նիստում, սակայն, Արգամիչը մի քիչ զիջեց դիրքերը։
Հայկ Բաբուխանյանը, վստահ, որ գտնվում է Հովիկ Արգամիչի և ՀՀԿ-ական մեծամասնության ձեռքերում, Ալեքսանդր Արզումանյանին ասել է «ոջիլ», Արզումանյանն էլ հակադարձել է՝ «մի խանգարի, այ տղա»։
Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արգամիչը նկատողություն չի անում Բաբուխանյանին, այլ Արզումանյանի վրա է մուննաթ գալիս։ Արդար չի, պարոն Աբրահամյան:
Հրապարակ
Դուք կարո՞ղ եք պատկերացնել որևէ վատ ջութակահարի, որը, գիտակցելով իր սահմանափակ հնարավորությունները, այնուամենայնիվ, արդարացնում է իր սարսափելի կատարումները` նշելով, որ աշխարհում կան իրենից վատ ջութակահարներ։ Ինքնին այդ վերջին պնդումն անվիճելի է. ճիշտ վատից ավելի վատը կգտնվի, տխմարից՝ ավելի տխմարը, ստորից՝ ավելի ստորը:
Որքա՜ն տխուր է այն մարդկանց կյանքը, ովքեր նպատակ են դրել մրցել վատերի հետ և մխիթարվել նրանով, որ նրանք ամենավատը չեն։ Նույն տրամաբանությամբ ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր պաշտոնյաները և քաղաքական գործիչները հպարտորեն արձանագրում են, որ Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը կամ, ասենք, Ռուսաստանը։ Իսկ ինչո՞ւ մենք պետք է նրանց հետ համեմատվենք և ոչ թե ձգտենք ժողովրդավարության բարձր և կոռուպցիայի ցածր մակարդակով ավելի լավը լինել, քան Նորվեգիան է կամ Դանիան։ Ոչ մի առարկայական խոչընդոտ դրա համար չկա։ Տնտեսական վիճակը, այո, մի 20-30 տոկոսով ունի օբյեկտիվ հիմքեր, բայց քաղաքական համակարգի հասունությունը 100 տոկոսով կախված է քաղաքական վերնախավի և քաղաքացիների կամքից:
Առավոտ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանում Բելառուսի դեսպանատան համար Առինջ գյուղում հողատարածք տրամադրելու հարցը։ Թե ինչու հենց այնտեղ, արտաքին գործերի նախարար Էդիկ Նալբանդյանը մեր թղթակցին երեկ հորդորել է ճշտել Բելառուսի դեսպանությունից. «Բելառուսիայի դեսպանությունից հարցրեք, դա Հայաստանը չի կառուցում, դա Բելառուսն է կառուցում»։ Հարցին, թե այն պայմանավորվա՞ծ է Լուկաշենկոյի և Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերություններով, Էդիկ Նալբանդյանը դարձյալ հորդորել է Բելառուսից դա ճշտել:
Հրապարակ
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։
«Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը (Մաքսային միությանը– խմբ.), այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ… Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը հսկա նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ։ Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ 2013 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար։ Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա «երրորդ երկիր», ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առևտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր:
Հայկական ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.