23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Կիրակի օրը Հաագա մեկնող Սերժ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի ճանապարհել օդանավակայանում: Մեր տեղեկություններով` Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում:
Ի դեպ, նախորդ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հարցին, թե ինչպես են վարվելու ԲՀԿ-ականների` կառավարության հասցեին հնչեցրած «մտքերի» առնչությամբ, ասել էր. դուք էլ իրենց կպեք` «հիմնավոր կպեք»: Իսկ անդրադարձին էլ, որ ընդդիմադիրները հավաքվել են ԲՀԿ-ի շուրջ, միտինգներ-գործընթացներ են իրականացնում, Սերժ Սարգսյանն ասել է` ընդդիմադիրներ չկան, բոլորը Գագոյի այլընտրանքի շուրջն են հավաքված. լավ չի՞ նրա շուրջը հավաքվեն, քան մեկ ուրիշի:
Հրապարակ
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։
Այս նախաձեռնությունը, թերևս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարևորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից։ Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը:
Ժողովուրդ
Կան խնդիրներ, որոնց համար մեր կառավարությանը պետք է ոչ միայն քննադատել, այլև. կարծում եմ, դատել։ Դրանցից է «Որոտան համալիրի», որոշ փաստերից դատելով, ապօրինի վաճառքը։ Այս նստաշրջանում էլ իշխանությունն ուզում է անցկացնել օրենքի մի փոփոխություն, որով, ըստ էության, օրինականացվում է այդ կասկածելի գործարքը։ Փաստարկը՝ «բա որ դուք ջրի գնով ամեն ինչ վաճառում էիք…» չի գործում՝ նոր կամայականությունները հնարավոր չէ արդարացնել հին կամայականություններով:
Առավոտ. խմբագրական
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։
Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։
«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:
«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաև պատեհ առիթ է հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:
Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:
ՀՀ Նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:
Այցի շրջանակներում Նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:
Երեկ հայտնի դարձավ, որ խոսքից գործի անցած ԱՄՆ-ն սկսել է պատժամիջոցներ կիրառել նաև ռուսական բանկերի, մասնավորապես, «Ռոսիա» բանկի նկատմամբ: Մեր տեղեկություններով, օրեր առաջ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին՝ նրանց հետ քննարկելու երկրում առկա և սպասվելիք պատժամիջոցների արդյունքում ստեղծվելիք վիճակը, ուշադիր լսել է վերջիններիս, ներկայացրել իր մոտեցումները: Հանդիպումը եղել է փակ, այնքան փակ, որ սրանից ավելին մեր զրուցակից բանկիրները չցանկացան ասել, հավանաբար, խստիվ զգուշացված էին:
Հրապարակ
Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ռ. Քոչարյանը Մոսկվա էր մեկնել «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովի հերթական նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուՎիկտոր Սողոմոնյանից պարզել՝ արդյոք Ռ. Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է Հայաստան:
—Պարոն Սողոմոնյան, Ռ. Քոչարյանն արդեն Հայաստանո՞ւմ է:
-Պարոն Քոչարյանը Մոսկվայում է եղել մարտի 13-ին, 14-ին և 15-ին: Իսկ 16-ին մեկնել է Մոսկվայից:
—Այսիքն՝ Հայաստան չի՞ վերադարձել:
-Ոչ, Հայաստան չի վերադարձել, ուղևորությունը Մոսկվայից շարունակել է:
—Իսկ որտե՞ղ է մեկնել: Գործնակա՞ն հանդիպումներ է ունենում Ռ. Քոչարյանը:
-Այսպես ասեմ՝ գործնական, մասնավոր: Դժվարանում եմ տարանջատել մեկը մյուսից:
—Նախքան Ռ. Քոչարյանի մեկնումը քննարկվում էր այն հարցը, որ Ռ. Քոչարյանը այնտեղհանդիպում է ունենալու ՌԴ նախագահի հետ: Եղա՞վ նման հանդիպում:
-Ինչպես ես նախօրոք հայտարարել էի, որևէ հանդիպում չի եղել:
—Իսկ ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չի արձագանքում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին:
-Ճիշտն ասած, ընդհանուր քննարկումներ ունեցել ենք, բայց արձագանքելու դեռևս առիթ չունենք: Եթե ինչ-որ բան լինի արձագանքելու անպայման կարձագանքենք:
Ժողովուրդ
Կան ոլորտներ, որոնք այս 23 տարում փոխվել են շատ արագ։ Օրինակ՝ առևտուրը։ Սկզբում՝ սեղանիկներ, հետո կրպակներ, այնուհետև փոքր խանութներ, իսկ հիմա՝ սուպերմարկետներ և հիպերմարկետներ։ Սուպերմարկետներն ակնհայտորեն շատ են, դրանք պիտի լինեն այդպիսի քանակությամբ մայրաքաղաքի կենտրոնում։ Դրանց տերերը, որպես կանոն, օլիգարխիայի ներկայացուցիչներ են։ Բայց ասել, որ սուպերմարկետը ինքնին բացասական երևույթ է, սխալ կլինի, մաքուր, լուսավոր սրահներ, ամռանը՝ զով, ձմռանը՝ տաք, ժպտացող անձնակազմ. տեսախցիկներ, ՀԴՄ կտրոններ։ Ինձ թվում է. հարմար է՝ անկախ նրանից, թե ինչպիսի անեծքներ են հնչում դրանց հասցեին։
Կամ, օրինակ, լրատվամիջոցները։ 20 տարվա ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Դարձյալ՝ ոչ միշտ դեպի լավը։ Բայց տեղեկատվություն հաղորդելու ինտենսիվությամբ, իհարկե, շատ ավելի «հագեցած» են։ Պատասխանատվության աստիճանն, այո, զգալիորեն ընկել է. սոցիալական ցանցերն էլ սկսեցին մրցել զուտ լրագրության հետ։ Սակայն այստեղ էլ փնթփնթալու կարիք չկա՝ ինտենսիվ զարգացող ոլորտ է, որը բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո կստեղծի նոր որակ։
Իսկ ահա կրթությունը, ով ինչ ուզում է՝ ասի, դեռ խորհրդային նավթալինի մեջ է:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների և հյուպատոսական վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին։ Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները, ԱԳՆ գլխավոր քարտուղարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին. Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմնական ուղղություններով ներկայացրել է 2008 թվականից ի վեր նախարարության գործունեությունը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացմանը միտված աշխատանքները։
Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զեկուցել է ԱՊՀ և սահմանակից Իրանի և Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին: Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Ասիական երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը, քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների բարեփոխումներն ու այդ ոլորտում առկա խնդիրները: Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը զեկուցել է բազմակողմ դիվանագիտության բնագավառում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի, ռազմաքաղաքական փոխգործակցության, միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների մասին: Նախարարի մեկ այլ տեղակալ, Եվրոպական միության հետ գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նախարարության կազմակերպչական հարցերի մասին և որոշակի առաջարկներ ներկայացրել առանձին խնդիրների լուծման ուղղությամբ:
Արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին:
Հանրապետության Նախագահը կարևորել է աշխատանքային ձևաչափով այսօրինակ հանդիպումները՝ ընդգծելով, որ նման շփումը լավ հնարավորություն է ընձեռում նախարարության ընթացիկ գործունեությանը տեղում ծանոթանալու, առկա խնդիրներին համակողմանի տեղեկանալու, դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ունենալու և լուծումներ առաջարկելու:
Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ անվտանգությանն ու պաշտպանունակությանը, տնտեսությանը, տարածաշրջանային խնդիրներին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց շուրջ ծավալվող զարգացումներին և մի շարք այլ թեմաների:
Պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցին՝ Սերժ Սարգսյանը իրականացվող աշխատանքներում կարևորել է մասնավորապես դրանց արդյունքը. «Խնդիրը հետևյալում պետք է լինի՝ մենք մեկ տարի անց կարողացա՞նք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե՞ չկարողացանք: Մեզնից յուրաքանչյուրը՝ պետական պաշտոնյաներից, իր պարտականություններն ունի. ես պարտականություն ունեմ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու և դրա համար եմ պատասխանատու: Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:
Խորհրդակցության ավարտին Արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Լևոն Ամիրջանյանը, նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արմինե Գալստյանը, նախարարի խորհրդական Արմեն Ղևոնդյանը, աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Կկայանա՞ մարտի 24-25-ը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը Հաագայում, ինչպես «թվիթ» է արել իր էջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքը, թե՝ ԵԱՀԿ ՄԽ-ն կբավարարվի 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպմամբ՝ հարցին ՀՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ այս պահին խիստ անորոշ է հանդիպման հեռանկարը, հայկական կողմը միշտ պատրաստակամ է արձագանքել նման հանդիպումներին, այս մեկին՝ նույնպես։
Նկատենք, որ ադրբեջանական մամուլը երեկ չէր հաստատել հանդիպման փաստը։ Բանն այն է, որ հերթապահ այդ հանդիպումները, ճիշտ է, որևէ առաջխաղացում չեն գրանցում խնդրի կարգավորման հարցում, սակայն խնդրին անդրադարձը առաջին հերթին զինադադարի պահպանման և իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից է դրական:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.