23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքական դեմք է, և նրա նշանակումը զուտ քաղաքական քայլ է։ Երբ ասում էին, որ վարչապետի թեկնածությունը պետք է բոլորի համար ընդունելի լինի, խոսքը հենց քաղաքական շրջանակների մասին էր, և առաջին հերթին՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի գործարարի մասին։ Մնացածների կարծիքը տվյալ դեպքում երկրորդական է՝ ով փող ունի, նա էլ երաժշտություն է պատվիրում։
Կառավարություն կգան ավելի պրագմատիկ մարդիկ, որոնք չեն ընկնի տեսությունների, երևակայական պատկերների հետևից։ Կդադարեն թեև գեղեցիկ, բայց անպտուղ խոսակցությունները «Գյումրիի տեխնոպարկի» և «Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» դարձնելու մասին։ Իսկ, օրինակ, Հյուսիս-Հարավ ժամանակակից ավտոմայրուղին պետք է սարքել՝ ոչ այնքան այն պատճառով, որ առանց այդ ճանապարհի մենք չենք կարողանա ապրել, այլ՝ որովհետև մի հատվածում աշխատանքներն արդեն սկսվել են՝ հիմա դա թողնելը կհիշեցնի «երկրորդ այիբի» պատմությունը։
… Ոմանք ասում են, որ կառավարությունը Մոսկվայից են փոխել։ Կրեմլին իբր դուր չէր գալիս, թե ինչպես է Տիգրան Սարգսյանի թիմը աշխատում մաքսային համաձայնագրերի վրա, և հիմա նոր կառավարությունն ավելի լավ կաշխատի։ Հավանաբար, նաև դա նկատի ուներ ՀՀ առաջին նախագահը, երբ ասում էր, որ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում շատերը իսպառ կորցրել են հումորի զգացումը:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Քեսաբի կողմերում «կռված» Սամվել Ֆարմանյանը, որն այս օրերին, ըստ որոշ լուրերի, զբաղված է Հովիկ Աբրահամյանի իմիջով: Հակոբյանին, ըստ նույն աղբյուրների, կնշանակեն Գեղարքունիքի մարզպետ:
«Հստակ որոշված է` Դավիթ Հարությունյանը կդառնա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ` փոխարինելով Վաչե Գաբրիելյանին: Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը կմնան իրենց պոստերում, ի դեպ, ՀՀԿ վերջին ԳՄ-ից հետո շատերն են նկատել, որ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Աշոտյանի հետ, թե ինչի շուրջ` չգիտեն: Աբրահամյանը մեկ այլ հստակ ցանկություն էլ ունի` Դավիթ Լոքյանին կարգել փոխվարչապետ, եթե դաշնակցականները մտնեն կոալիցիա:
Հրապարակ
Մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. «Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են»։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաև Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի փոփոխություն։ Հրազդանի ԲՀԿ-ի գրասենյակի աշխատանքները այժմ համակարգում է Արայիկ Ալեքսանյանը. նա, սակայն, երեկ մեր հարցերին այդպես էլ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է։
Հ.Գ. Ըստ Աժ կանոնակարգի, ապրիլի 28-ի քառօրյայում Աժ նախագահը պետք է ընթերցի պատգամավորի դիմումը։ Դրանից հետո, 15 օրյա ժամկետում, եթե դիմումը ետ չվերցվի. ապա պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն, քանի որ Դավիթ Քոչարյանն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ապա սպասվում է, որ Հրազդանում տեղի կուենան նոր ընտրություններ:
Հայկական ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքականհարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ում հաղթանակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հիմա արդեն կարելի է միանշանակ ասել. Դա Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր։
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան, ըստ էության, նշանակեց քաղաքական ժառանգորդ։ Վաղուց արդեն խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը ներքին խաղերի մեջ է Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիմա Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե այլևս չի հավակնելու նախագահի պաշտոնին, Հովիկ Աբրահամյանին նշանակեց հաջորդ ղեկավար։ Սա խորամանկ և հեռատես մի քայլ է։ Եթե նախկինում ենթադրվում էր, որ Աբրահամյանը ամենավերջին պահին Ծառուկյան-Քոչարյան զույգի հետ դաշնակցած պիտի պայքարի Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելու համար, Սերժ Սարգսյանն ինքն իրեն դուրս դրեց իշխանության համար պայքարից։ Ինչո՞ւ։ Նա այսպիսով կռիվը շպրտեց Ծառուկյան-Քոչարյան-Աբրահամյան եռյակի մեջ։
Հիմա նրանք պայքարելու են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իրար դեմ՝ իշխանության ժառանգորդ լինելու համար։ Սերժ Սարգսյանը ներքուստ համոզված է, որ հրաշալի այդ եռյակը չի կարողանալու կիսել իշխանությունը և ուրեմն՝ վերադառնալու է իր մոտ:
Հայկական ժամանակ
Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչու իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշալույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսևորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիււ. «Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն և ընդդիմություն։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը։ Մյուս պատճառը կարող է լիել իշխանության և ԲՀԿ-ի միջև կնքված ոչ հրապարակային համաձայնությունը։ Այդ համաձայնությունն ուղղված է քաղաքական դաշտն իրենցով լցնելուն և մյուսների գործունեությունը խոչընդոտելուն»:
168 ժամ
Վարչապետի փոփոխության արդյունքում ոչ միայն ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում փոփոխություն կլինի, այլև մի քանի նախարարներ ևս «հրաժեշտ կտան» իրենց պաշտոններին.
«Նշվում է, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «հրաժեշտ» կտան իրենց պաշտոններին։ Իսկ մյուս նախարարների հրաժարականի հարցն այս պահի դրությամբ դեռևս չի քննարկվում։
Ի դեպ նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան՝ փոխարինելով «սառեցված» ԲՀԿ-ական Ավետ Ադոնցին:
ժողովուրդ
Հովիկ Աբրահամյանի ընտրությունը ԲՀԿ-ի կողմից առավել ընդունելի է. այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա, ԲՀԿ-ն հիմնական թիրախ է ունեցել՝ կառավարությունը և վարչապետի անձը:
«ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել և ավելին, նա ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար և այդ առումով կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս՝ կողմերի համար ընդունելի թեկնածուի առումով»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքերով` Հովիկ Աբրահամյանի ընտրությունն ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այդ անունն էր շահարկվում:
Ալեքսանդր Արզումանյանը ողջունում է վերջերս տեղի ունեցած քառյակի հանդիպունը, նրա համոզմամբ, ամենաճիշտ ճանապարհը բանակցությունն է:
«Ժառանգության» անդամն, անդրադառնալով ՀՀ նախագահի` վերջերս արված այն հայտարարությանը, թե արգելվում է կաշառքներ վերցնել, նկատեց. «Այսինքն` փաստացի մինչև այս որևէ մեկը չէ՞ր արգելել: Տեսնենք` այս արգելանքից հետո, ինչպես կգործեն մեր նախարարները»:
Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` հասարակությունն է մեղավոր սխալ ընտրությունների համար:
«Յուրաքանչյուր իշխանություն գալիս է ինչ-որ բան «պոկելու»՝ հասարակությունը պետք է թույլ չտա: Ոչ մի նախագահ կամ վարչապետ չի ասի, որ ինքը գալիս է գողություն անելու կամ կաշառք վերցնելու: Իհարկե, պետք է գեղեցիկ խոսքեր ասեն»,-ընդգծեց բանախոսը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ակնհայտ էր` ինչ-որ պահի պետք է զոհաբերեին նրան, քանի որ նրա պաշտոնավարման տարիներին ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Սակայն նա հրաժարվեց որևէ կարծիք հայտնել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, նշելով, որ պետք է սպասել և տեսնել ինչ ծրագրեր է ներկայացնում նոր վարչապետը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին:
«Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ վարչապետը և նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Աբրահամյանին և ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության Նախագահը:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին վստահության համար և խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն Նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն Նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,-ասել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իրադարձությունների զարգացնան հերթականությունը և դրանց տրամաբանական հետևանքը չափազանց պարզ են:
Սերժ Սարգսյանը վախեցավ ընդդիմադիր ուժերի միասնական գործողություններից: Որոշեց կատարել 4-ի կողմից դրված պահանջը, նշանակել նոր՝ ԲՀԿ-ի համար «ընդունելի» վարչապետ, որը, սակայն, ակնհայտորեն ունենալով 2018-ին առաջադրվելու հավակնություններ, ընդունելի չլինելով ՀՀԿ-ական տարբեր շրջանակների կողմից, լինելով բավական ատելի ժողովրդի կողմից, այդքան էլ անվտանգ թեկնածու չեր ռեժիմի համար: Բայց Սարգսյանը պատրաստ էր գնալ նման ռիսկի` բացառապես 4-ի ավելի մեծ վտանգը չեզոքացնելու նպատակով:
Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը հեռացվեց հենց Հովիկ Աբրահամյանին նշանակելու համար: Այլ կոմբինացիա մշակված չէր և չէր էլ կարող լիներ, հակառակ դեպքում (հարմար թեկնածուի առկայության պայմաններում) Տ. Սարգսյանը վաղուց արդեն փոխարինված կլիներ: Խնդիրն այն է, որ «հավատարիմները» կամ Տ.-ից առավել փչացած են և փոփոխությունը այս դեպքում իմաստ չունի, դեռ մի բան էլ կարող է հանգեցնել իրավիճակի բարդացմանը, կամ բավական խենթ չեն` նման ձախողված տնտեսական քաղաքականության և համատարած թալանի պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու համար: Հովիկ Աբրահամյանը պատկանում է առաջին խմբին, սակայն, ինչպես ասացինք, այս փոփոխությունը պետք է արդարացվեր ավելի մեծ վտանգի չեզոքացմամբ:
Բայց նպատակը չիրագործվեց, և իր իշխանությանը սպառնացող 1 վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն այժմ ունի երկուսը՝ միասնական ընդդիմություն և ատելի, թույլ, ոչ վստահելի վարչապետ:
Հ.Գ. Իսկապես հրապարակի ճնշմամբ վերջնական իշխանափոխություն իրականացնելու և ժողովրդի իշխանությունը վերականգնելու ավելի նպաստավոր պահ դժվար է պատկերացնել:
Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.