23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Գագիկ Ծառուկյանի նախագահության թեման Հայաստանում շատ ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013թ.-ին նախագահական ընտրություններից առաջ, և ի վերջո ավարտվեց նրանով, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդին քաղաքավարի բացատրեցին, որ պետք է թողնել այդ հավակնությունը: Եվ Ծառուկյանը թողեց:
Այսօր, սակայն, ինչ-որ մեկին երևի թե պետք է, որ ԲՀԿ առաջնորդը վերստին հանդես գա նման հավակություններով, ըստ որում՝ արդեն նախագահական ընտրություններից շատ առաջ, երբ քաղաքական օրակարգում, այսպես ասած, դեռևս ընդամենը սահմանադրական փոփոխություններին դեմ կամ կողմ լինելու հարցն է:
Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այս հարցն իրականում, այսպես ասած կեղծ օրակարգ է, այսինքն այն ոչ մի կապ չունի ներիշխանական, ներհամակարգային բուն զարգացումների հետ, որոնց առանցքում, իհարկե, արդեն իսկ հայտարարված թավշե հեղափոխությունն է:
Իսկ թավշե հեղափոխությունն ունի հետևյալ տրամաբանությունը՝ ԲՀԿ-ն և, ի դեմս նրա՝ Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, կկարողանա՞ն համոզել ՀՀԿ-ական մեծամասնության մեծ մասին խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ իրենց կողմ անցնել և փոխել մեծամասնությունը, թե չեն կարողանա:
Ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին և այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:
Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարևորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկրների և ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական և գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:
Հարգելի՛ ներկաներ,
Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ և դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների և անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչև երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով: Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով և կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին և տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաև շահութահարկից :
Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:
Հարգարժա՛ն գործարարներ,
Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի և հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, և մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:
Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:
Թեև գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատ մեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ: Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետև փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ և այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ: Հայաստանը հռչակել է «բաց երկնքի» քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:
Համագործակցության լավ ներուժ կա նաև էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, և կան լավ այլընտրանքային աղբյուրներ:
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Վստահ ենք, որ զարգացման կարևորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում ևս կարող ենք համագործակցել, և մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլև գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելի ուսանողների առջև։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաև առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում և առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:
Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարևորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն և արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ և հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետև առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների և նրանց բիզնեսի կայացման, անհնար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է և, միգուցե, ամենակարևոր քաղաքականությունը:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
արզային հանրահավաքների ժամանակ հնչում են տարբեր կոչեր, ընդհուպ «Սեր-ժիկ, հեռացիր», իշխանափոխության պահանջ։ Եվ կարիք կար արձանագրելու, թե արդյո՞ք սա Եռյակի միասնական մոտեցումն է, և եթե այո, ի՞նչ է նշանակում այդ մոտեցումը։ Այս ֆոնին, ահա, Ծառուկյանն ասում է, որ իրենց կուսակցության օրակարգում ոչ իշխանական ուժերի 12 կետերն են։ Ինչպես հիշում եք, այդ կետերի մեջ ոչինչ չկա իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հեռացման մասին։ Դրանք հիմնականում տնտեսական բնույթի պահանջներ են և ուղղված են կառավարությանը։
Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասում է. «Մենք ուզում ենք հանրության, ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը և Սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք՝ ժողովրդի մոտեցումը, տեսակետը որն է, որ ըստ այնմ մենք ընդհանուր մեծ հանրահավաք անենք և համապատասխան՝ ոչ թե արդեն դրանք կուսակցության առաջարկներն են, այլ ժողովրդի առաջարկները։ Հուզող ամենակարևոր կետերն են այդ 12 կետերը, հիմնական բանկային համակարգը, կուտակայինը, փոքր-միջին բիզնեսի հարկերի բարձրացում։ Դրանք առաջիկա 12-ն են, 12-ը կատարելով՝ կանցնենք մյուս 12-ին»,- ասել է Ծառուկյանը։ Ինչպես տեսնում եք՝ ոչ մի խոսք, ակնարկ իշխանափոխության, «Սեր-ժիկ հեռացիր»-ի մասին, և նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է իր ներքաղաքական զադնիների շարքը։ Ինչո՞ւ ենք ասում տպավորություն։ Որովհետև տեսականորեն, միայն տեսականորեն՝ չի կարելի բացառել, որ վերը շարադրվածն ընդամենը մարտավարական մանյովրներ են, և հոկտեմբերի 10-ի հանրահավաքում դիրքորոշման կտրուկ կոշտացում տեղի կունենա, և Եռյակը հանդես կգա իշխանափոխության պահանջով։ Զուտ տեսականորեն՝ սա բացառել չի կարելի, որովհետև ՀԱԿ և «Ժառանգության» ներկայացուցիչները մինչև ս/թ հոկտեմբերի 24-ը ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում են ներկայացրել։
Հայկական ժամանակ
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդպես էլ չերևաց ոչ իշխանական եռյակի՝ կիրակի օրը Սյունիքի մարզում անցկացրած հարահավաքներին՝ Սիսիանում ու Կապանում:
Մինչ այդ էլ Մանուկյանը չէր մասնակցել Հրազդանում Եռյակի հանրահավաքին:
Առաջին և առայժմ վերջին անգամ Մանուկյանը Եռյակի հանրահավաքին մասնակցել է Աբովյանում, որտեղ հնչեց նրա հայտնի ելույթը, և որից հետո էլ հետագա հանրահավաքներին նա, փաստորեն, այլևս չմասնակցեց:
Մանուկյանի հայտարարությունն անհետևանք չմնաց, սկսած ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանից, վերջացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանով և մի շարք ՀՀԿ-ականներով՝ հրապարակայնորեն քննադատեցին Մանուկյանին այդպիսի ոճով ելույթ ունենալու համար:
Հայկական ժամանակ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին:
Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձևակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»:
Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում և, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է տեղի են ունենում պետական հեղաշրջումներ:
Ռուսաստանն այդ հեղաշրջումներն ընդունում է անվերապահորեն, Արևմուտքը մի թեթև կշտամբում է հեղաշրջում իրականացնոսներին («արդար, բայց ոչ ազատ», «ազատ, բայց ոչ արդար»), բայց ի վերջո, լուրջ առարկություններ այդ հեղաշրջումների դեմ չեն ներկայացնում:
Գուցե հեղաշրջո՞ւմ է նաև այն ձևը, որով Բորիս Ելցինը 1999թ.-ի վերջն օրը նին՝ իշխանությունը փոխանցել է Պուտին՝ խնդրեմ, սիրելի ռուսաստանցիներ, վայելեք: Նրանք էլ վայելում են 14 տարի, և մի այդքան էլ, հավանաբար, այդ «վայելքը» կշարունակվի:
Առավոտ
Շարունակություն. առաջին մասն՝ այստեղ
—Պարոն Շիրինյան, դատելով վերջին ամիսներին ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակից, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը ցանկանում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
-Գիտեք արդեն երկար ժամանակ է՝ ինչ ես համոզվել եմ, որ Արցախի հարցը խաղաղ լուծում չունի: Հայկական կողմը պետք է պատրաստվի տոտալ պատերազմի, եթե դրան պատրաստ լինի՝ հարցը կլուծվի մեր օգտին:
— Ըստ Ձեզ՝ մեր բանակը և հասարակությունը պատրա՞ստ են պատերազմին:
-Բանակը ցույց տվեց, որ երիտասարդության հասցեին եղած տհաս խոսակցությունները ճիշտ չեն: Մեր բանակը գործեց փայլուն, աշխատեց պրոֆեսիոնալ մակարդակով և բարձր որակով: Մենք պետք է հասկանանք, որ թուրքը խաղաղ ճանապարհով ոչինչ չի տալու, նույնիսկ տեսեք՝ մենք գրավել ենք Արցախը, բայց թուրքը այդպես էլ չի ուզում զիջել: Մենք պետք է լավ գիտակցենք, որ մեր առջև թուրք է կանգնած՝ իր բոլոր «բարեմասնություններով»:
—Ղարաբաղյան հարցում Ձեզ համար ո՞րն է փոխզիջման սահմանը:
-Փոխզիջումը այն կլինի, որ Նախիջևան չենք մտնի և Ադրբեջանի տարածքով ավելի չենք խորանա. դա արդեն մեծ փոխզիջում կլինի:
— Նյու Յորքում ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք կողմերի հանդիպումների այս շարքը կարող է ազդել Ղարաբաղի հարցի լուծման վրա, թե՞ սրանք զուտ ֆորմալ բնույթ են կրում։
-Դա պարզապես թույլ է տալիս կոնֆլիկտը պահել վերահսկողության տակ՝ ոչ ավելին:
— Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին ,որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:
-Ռուսներից պետք չէ շատ բան պահանջել, Ռուսատանը մեր «պապան» չէ: Ռուսական հարցով ես առաջարկում եմ պոռոտախոսությունը դադարեցնել և լուրջ մտածել. նա այժմ կատաղած Ուկրաինան է ոչնչացնում, այսինքն՝ չի խնայում նաև հարազատ ազգին, բա մենք ի՞նչ ենք ուզում. կա չկա դա է: Ռուսական արջի ոտքի թաթերի հետ խաղալ չի կարելի, շատ վտանգավոր է՝ կճզմի, բացի այդ մենք զենքի պակաս չունենք: Պետք չէ շատ խոսել այդ մասին,պետք է լուռումունջ մեր գործը անել: Այն գիտակցությունը, որ Ռուսաստանը մեր խնամակալն է պետք է կողքի դնել: Ես առաջարկում եմ պոռոտախոսությունը ընդհանրապես քաղաքական բառապաշարից դուրս հանել. դա շատ վտանգավոր է: Եկեք պարզապես լինենք հայամետ, գործենք հայաստանակենտրոն և կգտնենք այն բանալին, որով Հայաստանը կարող է անվտանգ բարգավաճել:
Սեդա Ավետիսյան
Կյանքից հեռացել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Ինչպես տեղեկացնում են նրա կուսակցության գրասենյակից, Հակոբյանի առողջական վիճակը վատացել է այսօր առավոտյան: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Մահվան ստույգ պատճառներն առայժմ չեն հաղորդվում: Նախնական վարկածով՝ Դավիթ Հակոբյանը հանկարծամահ է եղել:
Լրատվամիջոցների խնդրաքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցող կողմերի միջև փոխվել է պայմանավորվածությունը՝ նախագծի պայմանագրի չհրապարակման մասին, կից ներկայացնում ենք «Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի նախագիծը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումը կողմերի համաձայնությամբ հնարավոր են փոփոխություններ։
Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ «Հայկական վարկած»-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ.
— Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
-Ելույթը նախ հավասարակշիռ էր, հետո էլ պարտվողական չէր, որովհետև Լևոն Տեր- Պետրոսյանի շրջանից սկսած մարդիկ այդ պարտվողականությանը սովորել էին: Շատ դրական բովանդակությամբ լցված ելույթ էր: Հատկապես առանձնանում էր Թուրքիայի մասը. փաստորեն, երբ հայտարարեց, որ Հայաստանը արձանագրությունները հետ կկանչի, ուզեց ասել, որ Հայոց Ցեղասպանության թեման շահարկման նյութ չէ: Այդ ամբիոնից շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկային, Անգլիային և մյուս երկրներին, որոնք եղել են հայկական հարցի երաշխավորը և խոստացել են պատժել Թուրքիային հայոց ցեղասպանության համար՝ նախագահը նաև նրանց բարեկամաբար հուշեց, որ իրենք հայ ժողովրդի հանդեպ իրենց խոստումները չեն կատարել: Նախագահը Ցեղասպանության 100 ամյակի նախօրյակին հայոց պահանջատիրությունը աշխարհին ներկայացրեց և ընդգծեց, որ եվրոպական պետությունները պետք է կատարեն իրենց խոստումները: Իհարկե, ամեն մեկն իր ձևով կարող է ընկալել նախագահի ելույթը, բայց, ըստ իս,՝ դրական ելույթ էր:
_ Ի՞նչպես կմեկնաբանեք Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու մասին լուրը:
-Դա մեր օրերի խայտառակությունն է, էլ մեկնաբանելու ուրիշ ոչինչ չունեմ, բայց կավելացնեմ մի բան. այնուհանդերձ, Հայաստանի իշխանությունը չկարողացավ կամ չուզեց գնահատել իշխանության վեհությունը: Իշխանությունը վեհություն, առաքինություն պետք է ունենա, որը տեսանելի չէ, բայց որի խաթարումը շատ վտանգավոր է: Իշխանությունը պետք է վեհ լինի, իսկ ինչպե՞ս կարող է մեր իշխանությունը այդպիսի մարդկանցով վեհ լինել: Պարզ է, որ այդ նշանակումը մարզի բնակչության կամքին հակառակ է եղել, իսկ ինչ վերաբերում է այդ սոցոլոգիական հարցումներին, ապա բնական է, որ դա սուտ ու կեղծված են եղել:
—Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Ի՞նչ եք կարծում՝ քառյակը կարելի է արդեն պառակտված համարել:
-Քառյակ չկա, կա եռյակ, եռյակն էլ առայժմ իր մտադրություններից չի հրաժարվում: Եռյակի կոնսեսուսային պահանջների ցանկը այդ տասներկու կետն է: Ճիշտ է՝ այդ ցանկի մեջ իշխանափոխության խնդիր չկա և թվում է՝ լուրջ հարցեր չեն բարձրացվում, բայց շատ կարևոր մի բան կա. դրանցում կյանքի բարելավման խոստում կա, որը, եթե իրականացվի, ապա մեր ժողովուրդը կենցաղային իմաստով կունենա մեծ օգուտ, իսկ դա նշանակում է, որ, եթե ժողովուրդը իսկապես հավատա այդ ծրագրերի իրականացմանը, ապա անպատճառ կաջակցի եռյակին: Իսկ, եթե ծրագրերը չիրականացնեն, ապա եռյակը պատասխանատու է դառնալու նոր արտագաղթի ալիքի համար, որովհետև հիմա հայ ժողովրդի պատասխանը իշխանությունների վարած քաղաքականությանը դարձել է ոչ թե պայքարն, այլ արտագաղթը և եթե եռյակը ինչ — ինչ պատրվակներով և մեկնաբանություններով չկատարի իր խոստումը, ուրեմն, վստահաբար կարող եմ ասել, որ արտագաղթի նոր ալիք կսկսվի:
— Ըստ Ձեզ՝ ՀՅԴ — ի դիրքորոշումը գործող սահմանադրական կարգի` կառավարման համակարգի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ ճի՞շտ է:
-Ոչ՛, ճիշտ չէ: Ես կողմ եմ նախագահական համակարգը կատարելագործելուն: Սահմանադրական փոփոխության փաստը նախագահականից խորհրդարանականի ֆետիշի են վերածել: Դոգմա են դարձրել, իբրև թե Հայաստանի դժբախտությունը սահմանադրության գրված տեքստի մեջ է, ինչը իրականում կապ էլ չունի այդ հարցի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ փոփոխությունը ոչ մի դրական արդյունք չի տալու և ոչինչ չի փոխելու: Պատրանք է ստեղծվել, թե իբր պառլամենտական կարգեր հաստատելու դեպքում ամեն ինչ կկարգավորվի: Այժմ՝ կուսակցությունների չգոյության պայմաններում, երբ մեր կուսակցությունները շահերի խմբերի են վերածվել, պետությունը խորհրդարանական դարձնել նշանակում է Հայաստանը բաժանել բդեշխությունների և ամեն մի պատգամավորի մի բդեշխ դարձնել. ըստ էության, հիմա էլ է այդպես, բայց նախագահի ինստիտուտը գոնե որոշ չափով հավասարակշռում և զսպում է այն: Այդ փոփոխությունը Հայաստանի պետականության հիմքերը կքայքայի և հեռանկարի մեջ Հայաստանը պառլամենտական մշտական ճգնաժամ կունենա:
—Ի՞նչ եք կարծում՝ ինչ է հարկավոր, որ Հայաստանի թե՛ քաղաքական և թե՛ հասարակական կյանքում նոր որակներ առաջանան։
— Մոդեռնիզացիայի ծրագիր և նոր քաղաքական էլիտա երկու հատկանիշներով՝ կրթված և հայրենասեր, դրանցից ոչ մեկը ավելորդ կատեգորեա չէ և եթե դրանք չլինեն՝ ոչինչ չի ստացվի:
Սեդա Ավետիսյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.