13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ: Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»:
Մեր աղբյուրների պնդմամբ, «խմբակի» անդամները ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանն են, ինչպես նաև «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը և «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը:
Հայկական Ժամանակ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պատասխանի մեջ մասնավորապես ասված է.
«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները:
Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ:
Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ:
Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն:
Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում:
Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական եռյակ գոյություն չունի («Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խորհրդարանական ուժերի եռյակը)։ Այս մասին փետրվարի 20-ին Ազատություն հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ անցյալ կիրակի իր ուրախությունը սահման չուներ, քանի որ քաղաքական եռյակը փոխհամաձայնության էր եկել եւ Արցախի համար այդքան կարեւոր օր՝ փետրվարի 20-ին, համատեղ հանրահավաքի որոշում էր կայացրել։ «Դա հրաշքի էր նման։ Սակայն պատահեց այն, ինչ պատահեց։ Եւ ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահը, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն ու Սփյուռքի ներկայացուցիչը միավորվել էին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների հասնելու համար։ Սակայն ցավոք, պետք է նշեմ, որ դրված նպատակին չհասանք»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
news.am
«Որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի` ես չեմ կարող «Կողմ» քվեարկել այս նախագծին»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ իր տեսակետը` քիչ առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Պատգամավորը հավաքվածներին հիշեցրեց, որ ներկա պահին քննարկվում է ոչ թե նախագահին պաշտոնանկ անելու հարցը, այլ՝ միայն նախագիծը: «Ես իրավաբան եմ»,- հայտարարեց նա` հավելելով, որ հարցին առաջին հերթին որպես իրավաբան է մոտենում:
«Պարոն Ջհանգիրյան, ես հասկանում եմ` գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքը մեկ օր առաջ փլուզվել է, և այդ երազանքին հասնելու նոր սցենարներ մշակելու, նոր ուղիներ փնտրելու անհրաժեշտություն ունեք, և այսօր այդ ուղղությամբ առաջին քայլն արեցիք, ինչի համար ձեզ շնորհավորում եմ»,- պատասխանելով Գագիկ Ջհանգիրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այսքանով նախագծի քննարկումն ավարտվեց, իսկ նախագծի հեղինակը հայտարարեց, որ քննարկման մասնակիցներից որևէ մեկը որևէ հակափաստարկ չհնչեցրեց:
Հանձնաժողովի անդամները 1 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով մերժեցին «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը Աժ հերթական օրակարգում ընդգրկելու առաջարկը:
Նիստի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես` սպասո՞ւմ էր արդյոք նման արձագանք ՀԱԿ պատգամավորից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայտնի իրադարձություններից հետո ես ՀԱԿ ղեկավար կազմից ամեն ինչ սպաում եմ»:
Պատասխանելով դիտարկմանը, թե իշխանափոխության կոչեր անող քաղաքական ուժերը չմիացան իր նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանը դեռ երկու տարի առաջ պիտի քաջություն ունենար հայտարարելու, որ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու է Սերժ Սարգսյանին ուղղված նամակով»:
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին վստահեցրեց, որ հետ չի կանգնելու իր նախաձեռնությունից, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանում ձևավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինչպիսին այսօր չկա:
Ամենահետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ի նահանջը կամ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության որոշակի կարգավորումը Դաշնակցությունն իրեն է վերագրել: Իբր իրենք են միջնորդի դեր խաղացել կողմերի միջև հաշտեցման ցործընթացում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա հիմնավորել է նրանով, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում:
Սա Դաշնակցության ոճն է իրեն վերագրել այն, ինչի հետ կապ չի ունեցել, և տարածություն պահել այն ձախողումներից և պարտություններից, որոնց անմիջական պատասխանատուն է եղել:
Ի դեպ, վերջին օրերին Դաշնակցության ներկայացուցիչները պարզպես հեռուստաաստղեր են դարձել: Հեռուստաալիքների եթերից անպակաս են: Լուրջ-լուրջ նստում, այնպիսի մտքեր են հայտնում պետականամետության, պետության մասին, այնպես են գովերգում Սերժ Սարգսյանին, այնպիսի մեծավարի խորհուրդներ են տալիս ընդդիմությանը, կարծես իրենք չէին, որ դեռ մի տարի առաջ էին ընդամենը Բաղրամյան 26-ը արյան ծով սարքելու կոչեր հնչեցնում:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀԿ-ի նշանավոր նիստում ուշագրավ ելույթ է ունեցել նաև նախապես մի քանի բաժակ խմած Մանվել Բադեյանը՝ «Եվրոստան ույուտի» տերը: Նա, ողջունելով Սերժ Սարգսյանի ջախջախիչ ելույթը, որոշել է տեսակետ հայտնել և ասել է` այո, պետք է ֆեոդալներին հեռացնել քաղաքական դաշտից, բայց պետք է սկսել մեր ֆեոդալներից: Այս միտքը բոլորովին դուր չի եկել ՀՀԿ-ական «ֆեոդալներին», որոնք ետևից սպառնալից ռեպլիկներ են նետել Բադեյանի կողմն ու պահանջել. «Անուններ տուր»:
Հրապարակ
Գառնիկ Իսագուլյանը Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների առիթով ասում է, որ ոչ մի արտառոց բան, առավել ևս նահանջ տեղի չի ունեցել, փետրվարի 12-ից՝ ՀՀԿ-ի հայտնի նիստից հետո իշխանությունը, Իսագուլյանի խոսքով, իրեն օրենքից դուրս է դրել, իսկ ԲՀԿ-ն, «շատ սթափ գնահատելով իրավիճակը, ընդամենը իշխանություններին ժամանակ է տվել, որ վերադառնան սահմանադրական դաշտ». «Օրենքը խախտելով՝ չարտոնեց փետրվարի 20-ի հանրահավաքը, հիմա այս պարագայում հանգուցալուծումը կարող էր լինել հետևյալը՝ կամ գնալ առաջ, հաշվի առնելով, որ իշխանությունն աշխատում է օրենքի դաշտից դուրս, և հնարավոր են ցանկացած սադրանքներ, որոնց արդյունքում կարելի է պատկերացնել, թե ինչեր կարող էին տեղի ունենալ»: Բայց չէ՞ որ ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, որ, անկախ ամեն ինչից, հանրահավաքը կայանալու է, եթե նույնիսկ դա չթույլատրեն, բացի դրանից, արդյոք իշխանափոխության պայքար մղող ուժը պիտի հարմարվի՞ իշխանությունների թելադրած խաղի կանոններին: «Ընդդիմությունը կամ ոչ իշխանականները մինչ օրս իրենց բոլոր գործողությունները կատարել են օրենքների շրջանակներում, որևէ դեպք, խոսք, միջադեպ, խորհրդաժողով չեք կարող մատնանշել, որն արվել է օրենքից կամ Սահմանադրությունից դուրս: Հիմա էլ իշխանություններին է շանս տրվում վերադառնալ սահմանադրական դաշտ, որևէ նահանջի, պարտության ու վախենալու մասին խոսելն անիմաստ է»:
– Պարոն Իսագուլյան, այսինքն, դուք հստակ ինֆորմացիա՞ ունեք, որԳագիկ Ծառուկյան—Սերժ Սարգսյան հանդիպման ընթացքումԾառուկյանն է Սերժ Սարգսյանին նման շանս տվել:
– Հիմա գիտեք, միշտ եթե բանակցություններ, հանդիպումներ են լինում, այս իրավիճակում շանս է դա նշանակում:
– Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանն էր ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին քաղաքական ասպարեզից վտարելու հրահանգ տվել, որին հետևեց Ծառուկյանի՝ «չարիքի իշխանության» դեմ պայքարելու, իշխանափոխություն անելու պատասխան-ելույթը: Հիմա բանակցությունները պետք է այս երկու հարցի վերաբերյալ ընթանային, ո՞վ ում պետք է շանս տար այս պարագայում:
– Գիտեք, այստեղ էլ մենք պետք է շեշտադրումները ճիշտ դնենք, Ծառուկյանը որևէ մեկին «չարիքի իշխանություն» որակումները տվել է որպես համարժեք պատասխան, երբ որ ասել են, որ երկրի առաջ չարիքը, այ, սա է: Իսկ Ծառուկյանն էլ պատասխանել է, որ ժողովուրդը լավ գիտի, թե չարիքը որն է, և մենք պետք է պայքարենք այդ չարիքի դեմ:
— Այսինքն, Գագիկ Ծառուկյանն անձնապես հակված չի՞ եղել Սերժ Սարգսյանի իշխանությունը չարիք համարել:
– Նորից եմ կրկնում, եթե դուք ինչ-որ մեկին համարում եք բոլոր մեղսանքների, ձախողումների խոչընդոտ ու չարիք, և ասում են, որ ժողովուրդը լավ գիտի չարիքն ով է: Դրա համար մենք պետք է շանս տանք ժողովրդին, որ ժողովուրդն ինքը որոշի, թե ով է չարիքը: Եթե իշխանություններն իրենց վրա վստահ են, պիտի նույն ժողովրդին այդ շանսը տան: Այս պարագայում իշխանություններին ևս մեկ շանս տալը դեռևս կորսված հնարավորություն չէ, և նրանք, ովքեր եկել-բարեխոսել են, խորհուրդ են տվել, խորհրդակցել են, լավ կանեն, որ այդ նույն խորհուրդները տան հանրապետության նախագահին:
— Չե՞ք կարծում, որ այդ «շանսը» կարող է որոշիչ դեր խաղալ Ծառուկյանի քաղաքական կենսագրությունում՝ խարխլելով նրա նկատմամբ ունեցած ժողովրդի վստահությունը:
– Կարո՞ղ եք ասել ինչու:
– Որովհետև Ծառուկյանն օրեր առաջ համազգային մոբիլիզացիայի կոչ արեց՝ խոստանալով վերջ դնել չարյաց իշխանությանը, թերթել Հայաստանի անփառունակ պատմության էջը, մինչդեռ օրեր անց նույն այդ մարդը հայտարարում է, որ ռադիկալ քայլերի չի գնալու, որովհետև իր համար թանկ է ցանկացած կյանք: Մի՞թե Ծառուկյանը նախապես քաղաքական հաշվարկ չէր արել և տեղյակ չէր, որ իշխանությունը հանգիստ չեն կարող վերցնել:
– Բայց Ծառուկյանը միշտ է հայտարարել, որ առճակատման ու հակաօրինական գործողությունների չի գնա: Խորհրդաժողովում էլ հստակ նույն բանն է ասվել: Եթե անօրինական քայլերի չգնալը դուք դիտարկում եք նահանջ, դա ձեր խնդիրն է: Դա նահանջ չի, այլ շանս է իշխանություններին, որ իրենք էլ վերադառնան օրինական դաշտ: Որովհետև նույնիսկ հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է հանրահավաքից, ոչ մեկ ապահովագրված չէ, և չի նշանակում, որ ոչ մեկ ինքնաբուխ այդ օրը հրապարակում չի հավաքվի, այդ դեպքում ես չգիտեմ, թե իշխանություններն ինչ կանեն: Եթե որևէ մեկն իշխանություններին շանս է տալիս մի անգամ էլ խորհել, դա նշանակում է, որ ժողովուրդը դրանից հավատը պետք է կորցնի՞:
Հրապարակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գիշերային բանակցություններից հետո և դրա արդյունքում ԲՀԿ-ում անկումային տրամադրություններ են:
Մեր տեղեկություններով, Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամներին վաղ առավոտյան հավաքել էր Առինջի իր տարածքում, ներկայացրել, որ չի ուզում գնալ առճակատման և արյունահեղության պատճառ դառնալ, պետք է դադարեցնել հանրահավաքները, ոչ մի վտանգավոր քայլի չգնալ: Սա վրդովվեցրել է ԲՀԿ ռադիկալ թևին, ովքեր ասել են, որ այդպես չի լինի, ժողովուրդը կթքի իրենց երեսին, կքննադատեն, ամոթ է, չի կարելի, սրանից հետո պետք է մոռանան քաղաքականության մասին և այլն: Ռադիկալներին հանգստացրել է ԲՀԿ «պահպանողական» թևը, ովքեր բացատրել են, որ դա ճիշտ որոշում է, չի կարելի ամբիցիաների համար վտանգել ժողովրդին:
Հավաքին Ծառուկյանը որևէ խոսք չի ասել մանդատը վայր դնելու, քաղաքականությունից հեռանալու մասին, թեև, որոշ տեղեկությունների համաձայն, գիշերային բանակցությունների ժամանակ նման պայման դրվել է նրա առաջ: Մի շարք ԲՀԿ-ականներ նրա ապարանքից հեռացել են հիասթափված, հուսահատ և խորը դեպրեսիայի մեջ, չի բացառվում, որ նրանք լքեն ԲՀԿ-ն:
Հրապարակ
«Հիասթափությունների այս աշխարհում, գուցե մի փոքր նորից հիասթափեցնեմ՝ ասելով, որ բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ փետրվարի 20-ին ժամը 4-ին՝ Ազատության հրապարակում». փետրվարի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում խոսքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցեց իր գրած հայտարությունը, որում առկա էր իշխանափոխության կոչ: Ժառանգություն կուսակցության նախագահը լրագրողների բազմաթիվ հարցերին հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ փետրվարի 20-ին լինելու է Ազատության հրապարակում. «Ինձ բացակա չդնեք»:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.