23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:
ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը: Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից:
Հայկական Ժամանակ
Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է:
Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով: Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից բերված օտարերկրացի պարուհիներ: Այնուհետև հաճախորդները կարող էին 200 ԱՄՆ դոլարով ընտրել պարուհիներից որևէ մեկին և զվարճանքը շարունակել արդեն առանձին միջավայրում: Թե ինչի համար են ժամանակավորապես կողպվել հյուրանոցի դռները՝ անհասկանալի է: Հյուրանոցի աշխատակազմի համար ևս անհասկանալի է, թե ինչն է մի քանի օր համալիրի աշխատանքների դադարեցման պատճառը:
Չորրորդ ինքնիշխանություն
Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ներկա գտնված Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, մոտենալով Ծառուկյանին, ասել է. «Քաշեցիր, էլի, ինձ»: Երբ Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ինչով, ասել է. «Դե, որ դու առաջադրվեիր նախագահի թեկնածու, մերոնք էլ ինձ էին առաջադրելու ու ամեն ինչ անելու էին, որ ես հաղթեմ: Փաստորեն, խանգարեցիր, որ ես նախագահ դառնամ»:
Հրապարակ
Մայիսի 1-ին, 126 տարի Սփյուռքում գործած, 2 տարի առաջ մայր կառույցները Հայաստան բերած ՍԴՀԿ-ն առաջին անգամ հանրահավաք կանի՝ որպես ձախակողմյան, աշխատավորական շահերը պաշտպանող կուսակցություն: Կարծում եք` Սերժ Թանկյանի համերգից հետո ձեզ կհաջողվի՞ «լայն մասսաներ» հավաքել, հարցրինք ՀՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանին: «Իհարկե, կհաջողվի»:
Ավանդական մյուս սոցիալիստական կուսակցություն ՀՅԴ-ն կմասնակցի՞ ձեր միտինգին: «Չեմ կարծում, որ իրենց միացումը մեզ հետ արդիական է: Չնայած մենք բաց ենք բոլորի համար»: Ընդդիմադի՞ր եք: «Անշուշտ»: Ինչի՞ց եք խոսելու միտինգին: «Համակարգային փոփոխություններից, հակաօլիգարխիկ համակարգից»: Դե, «հակաօլիգարխիկը» Ծառուկյանն էր՝ գնաց: «Ինչի մենակ Ծառուկյա՞նն է օլիգարխ»: ՀՀԿ-ական օլիգարխների անուններն է՞լ եք տալու: «Օլիգարխների անունները չափազանց հայտնի են, այո, հնչելու են, չնայած մեզ համար անունները երկրորդական են, կարևորը, որ համակարգն է արատավոր»: Իսկ ո՞վ է ֆինանսավորում ձեր կուսակցությունը: «ՍԴՀԿ-ն ֆինանսավորման կարիք չի ունեցել ու չունի»:
Հրապարակ
Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին Աժ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի եղբայրը՝ Բագրատ Պետրոսյանը, օրերս ազատվել է դատախազի աշխատանքից: Նա Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն էր: Ասում են՝ ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել:
Սա առաջին դեպքը չէ, երբ ուժային կառույցի աշխատողը ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել, դա ամենաշահեկան հանգրվանն է նախկին դատախազների, քննիչ-դատավորների համար: Վերջին թարմ օրինակն Էրեբունի և Նուբարաշեն համայնքի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է, ով 64 տարեկան է և 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, ուստի որոշել է սովորել փաստաբանների դպրոցում և լուծել լիցենզիայի հարցը:
Հրապարակ
Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես Հրանուշ Հակոբյանը «շախով-շուխով» դիմավորեց 20-ամյա առաջին հայտիեզերագնացին, և այդ մասին հպարտ հաղորդագրություն տարածեցին: Ապա «Մայրենի դեսպան» հուշամեդալով հետմահու պարգևատրեց Մեսրոպ Մաշտոցին: Իսկ վերջերս էլ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ «100 բարձ` ապրելու համար». ասեղնագործ բարձեր էին նվիրում Սփյուռքի մեր հայրենակիցներին:
Իհարկե, վաղուց արդեն որևէ մեկը տրամաբանություն չի փնտրում սփյուռքի նախարարության գործողությունների մեջ, սակայն ցավալի է, որ մեր վճարած հարկերով այս կառույցում «թիթեռ են նկարում»:
Օրերս էլ սփյուռքի նախարարության կայքում հայտնվեց հետևյալ վերտառությամբ հաղորդագրությունը. «Հայ ամենաբարձր պաշտոնյա կինը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում», իսկ այդ կինը Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանն է:
Այս քայլը կարող է թանկ նստել Հրանուշ Հակոբյանի վրա, քանի որ սրանով նա ցույց է տալիս, որ իր համար հայրենի խորհրդարանն ավելի նվաստ է, քան այլ երկրինը: Տիկին նախարարն Իզաբել Դինգիզյանին ամենաբարձր հայ կին պաշտոնյա հռչակելուց առաջ պետք է հիշեր, որ նույն պաշտոնին է նաև հարազատ ՀՀԿ-ի կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Կների Հերմինե Նաղդալյանը Հրանուշ Հակոբյանին, թե ոչ, դժվար է ասել:
Հրապարակ
Որոշ տեղեկություններով, ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը աշխատանքից ազատել է հայտնի տնտեսագետ, 5 գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին։ Չի բացառվում, որ պատճառը Վիլեն Խաչատրյանի հրապարակային ելույթներն են, որոնցից նա երբեք չի խուսափում։ Իր ելույթներում նա հաճախ օբյեկտիվ գնահատականներ և կանխատեսումներ էր տալիս ՀՀ տնտեսության վերաբերյալ, կամ, ինչպես ինքն է արտահայտվում՝ «սևին սև է ասում, սպիտակին սպիտակ»։ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի հետ հետևյալ զրույցը ունեցանք։
-Ճի՞շտ է, որ ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին ազատել եք աշխատանքից։
— Իսկ ձեզ ո՞վ է ասել այդ մասին։
-Ոչ Վիլեն Խաչատրյանը։ Ձեր ինսիտուտից ենք տեղեկացել։
— Ինչ՞ու է դա ձեզ հետաքրքրում։
— Որովհետև նա հայտնի տնտեսագետ է, ճանաչված, իսկ դուք նրան ազատել եք աշխատանքից։
-Ինչի՞ց որոշեցիք, որ նա հայտնի է։ Ձեզ համար կարող է հայտնի է, դա չի նշանակում, որ նա հայտնի տնտեսագետ է։
-Ի՞նչն է պատճառը, որ ազատել եք Վիլեն Խաչատրյանին։
— Ես ձեզ «ատչոտ չեմ տալու»։ Եղա՞վ։
Վիլեն Խաչատրյանից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Իմ աշխատանքային պայմանագիրը կնքված էր 5 ամսով, և այժմ ժամկետը լրանում է», — ասաց նա։ «Ի՞նչ դժգոհություն ունի ղեկավարությունը, որ ցանկանում է ազատել Ձեզ։ Հնարավո՞ր է, որ ձեր հրապարակային ելույթներն են պատճառը» հարցին պատասպանեց․ «Ոչ, ներքին հարաբերությունների խնդիր է»։
Սյուզան Սիմոնյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Մասնավորապես, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի:
ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումն աշխարհում առաջինն էր իր ծավալով. այն նպաստում է ցեղասպանությունների ճանաչման միջազգային գործընթացին:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հայերն ու հույները՝ որպես հնագույն ազգեր, ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Աժ նախագահը ցավով հավելել է, որ այսօր աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր երկրները հիմնավոր կապեր ունեն. համագործակցում են միջազգային հարթակներում, կրթության եւ ռազմական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ նույնպես կապերը կաշխուժանան եւ կզարգանան:
Խոսելով Հունաստանում տիրող տնտեսական բարդ իրավիճակի մասին՝ Գալուստ Սահակյանը բարեկամ հույն ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ տնտեսական կայունություն:
Զոյի Կոնստանտոպուլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հույներն իրենց պարտքն են համարում այս պատմական միջոցառումների օրերին հայերի կողքին լինել: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել է մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից: Հունաստանի խոհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:
Զոյի Կոնստանտոպուլուն Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հունաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ, ԼՂՀ չմեկնեց :
ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն ու աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար:
Դատելով զարգացումներից՝ նախագահը Ծաղիկ Ռուբոյի «շենգենը» չխփեց: Չի բացառվում, որ այդտեղ խառն է ԲՀԿ-ական պատգամավորի հետ, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ ունեցող ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվելի մատը:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.