Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Քաղաքականություն
Գուրգուրե՛ք մաշտոցյան հաղթանակը Մայիս 04, 2012 | 16:15

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասաց թե` այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 1-ին Մաշտոցի պուրակում, չէր եղել 18 տարվա ընթացքում. «Այդպիսի բան չէր եղել 18 տարիների ընթացքում, բազմաթիվ բախումներ են եղել, բայց ոչ մի անգամ տեղի չի ունեցել հասարակության հաղթանակը՝ իշխող վարչախմբի նկատմամբ: Սա առաջին հաղթանակն է»,– ասաց նա:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը միաժամանակ նկատեց, որ մաշտոցյան հաղթանակում որևէ կարևորություն պետք չէ տալ նախագահ Սերժ Սարգսյանի քայլին.«Պետք չէ կարևորել՝ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին եկավ- չեկավ, պետք չէ սրան նշանակություն տալ: Կարևորն այն փաստն է, որ երիտասարդներն ինչ խնդիր դրել էին իրենց առաջ՝ իրականացավ: Մաշտոցի պուրակը մաքրվեց հայտնի տաղավարներից՝ դրանով իսկ սկիզբ դնելով մեր երկիրը կեղեքող օլիգարխիկ համակարգի մաքրմանը»:

Սեֆիլյանը համաձայն չէ,  որ  սա նախընտրական PR-էր ընտրություններին ընդառաջ  արված քայլ: Ու իրավիճակը միտումնավոր թողնվեց հասնելու շիկացման.

«Այս ռեժիմի պարագլուխների կողմից որևէ PR-ի փորձ անիմաստ է, քանի որ ժողովուրդն արդեն նրանց մասին ունի իր հստակ կարծիքը: Այս վերնախավը ոճրագործ է, այս վերնախավը հակահայ վերնախավ է, որը կեղեքում է մեր ժողովրդին»:

Նա  կարծում է՝ սրանով ժողովրդին ընտրության հնարավորություն ընձեռվեց, ինչից ժողովուրդը մշտապես զրկված է եղել:

«Մեր փայլուն երիտասարդությանը հաջողվեց ընտրության հնարավորություն տալ ժողովրդին: Մայիսի 1-ից հետո այդ ընտրության հնարավորությունը հստակ երևում է»,- ավելացրեց Սեֆիլյանը:

Նա համոզված է, որ մայիսի 1-ը տեղի ունեցավ շնորհիվ նոր որակ ունեցող երիտասարդության ու կոչ արեց.«Գուրգուրե՛ք մաշտոցյան հաղթանակը, որը ես վստահ եմ, որ հաջողություն է ունենալու»։

 

 

 

Ես վատ եմ շախմատ խաղում, իսկ մնացածը` հաջորդ դասին Մայիս 04, 2012 | 15:04

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե ինքն է դեռ 2007թ. համոզել Օսկանյանին, որ չանդամակցի ԲՀԿ-ին, ասել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում իմ անդամակցության հարցը իսկապես քննարկվել է, նման հարց իսկապես եղել է, և նախագահը հայտնեց իր ցանկությունը, որ ես մնամ և աշխատեմ իր հետ, քանի որ ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը ծայրահեղ վիճակում էր, եղել են նաև այլ հարցեր, և ես, բնականաբար, շարունակեցի աշխատել նախագահի հետ»:

Օսկանյանը նաև բացել է փակագծերը. «Ես միշտ ասել եմ, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին արդեն որոշել էի իմ հետագա գործողությունները: Ես ասել էի, որ 10 տարի աշխատելուց հետո կթողնեմ պաշտոնը: Պատճառն այն է, որ մեր խնդիրները ոչ թե արտաքին են, այլ ներքին, և ուրախ եմ, որ դա բաց ասելու հնարավորություն է ստեղծվել»:

Հարցին, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն իր թեկնածուին առաջադրի նախագահական ընտրություններում, Օսկանյանը պատասխանել է, թե այդ մասին հնարավոր է խոսել միայն խորհրդարանական ընտրություններից հետո: 

Իսկ Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությունը, թե տվյալ պահին դրված է թագավորին պահպանելու խնդիր, Օսկանյանը չի մեկնաբանել. «Ես վատ եմ շախմատ խաղում»:

Օսկանյանի կարծիքով. «Ինչ եղել, եղել է: Ցանկացած ծայրահեղ պահի, երբ պատմությունը հնարավորություն է տալիս ինչ-որ բան փոխել, պետք է աշխատել` փոխելու ստեղծված հնարավորությունը»:

Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Մայիս 04, 2012 | 10:53

«Հրապարակ». Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի առաջադրած Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով` Լիսկան ասել է, թե «սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում»: Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը: Թերթին հասած լուրերով` մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի: Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով. «Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ»:

ՀՀԿ շտաբի ղեկավարն ընտանյոք հանդերձ կընտրի ՕԵԿ-ին Մայիս 03, 2012 | 21:11

Այն, ինչ կատարվում է թիվ 23 ընտրատարածքում դժվար է միանգամից ըմբռնելը. Սևան Վարդենիս, Ճամբարակ բնակավայրերն ընդգրկող տեղամասերում օր – օրի ավելի զավեշտալի բաներ են կատարվում:

Այս անգամ, մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ Սևանի շտաբի ղեկավարներից մեկը՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը իր որդիների՝ Հրաչյայի և Արտուշի, կնոջ և հարսների (Անահիտ, Անժելա և Հռիփսիմե), տվյալները փոխանցել է Օեկ-ին, խոստանալով,  ընտրությունների օրը  ընտանյոք հանդերձ ձայն տալ ՕԵԿ-ին:

Մեզ հասած լուրերով այս զոհողությունը նա կատարել է ՕԵԿ 2-րդ դեմքի՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի խաթեր, որի խոսքը գետնին չտալու համար Ղուկասյանը, չնայած ՀՀԿ-ի հանդեպ իր ստանձնած գործին, նաև աշխատում է ՕԵԿ-ի օգտին:

Հերմինե Նաղդալյանը զոհ է, թե՞… Մայիս 03, 2012 | 17:45

Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց նստացույց են սկսել մի քանի խաբված քաղաքացիներ, որոնք ժամանակին վճարել են բնակարանների համար, սակայն այդպես էլ չեն ստացել իրենց կացարանները:

Lուրեր կան, որ կանանցից երկուսը սպառնում են ինքնահրկիզվել, եթե իրենց խնդիրներին անմիջապես լուծում չտրվի: ՀՀԿ գրասենյակի մամուլի բաժնից էլ տեղեկացրել են, որ համապատասխան հայտարարություն չի եղել:

Արդեն նրանց հետ զրուցել են մի քանի հանրապետականներ ու խոստացել հարցը կարգավորել: Սակայն ցուցարարները չեն հեռանում:

Բնակարանների չարչրկված հարցում , խարդախությունների ալիքը հասնում է նաև մինչև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հերմինե Նաղդալյան, որի  շուրջ պտտվող աղմկահարույց տեղեկությունները, սակայն, բնավ չխանգարեցին, որ նա զբաղեցնի առաջիկա ընտրություններում  ՀՀԿ համամասնական ցուցակի թիվ 11 գոլդ համարը:

Հերմինե Նաղդալյանը, լրատվամիջոցների հետ զրույցում, իհարկե, ժխտել է, որ Արարատի հարկայինի պետի պաշտոնից իր ամուսնու հրաժարականը կապված է, իրենց ընտանեկան բիզնեսի` «Նորաշեն-2007» կազմակերպության ձախողումների և անտուն մնացած մարդկանց բողոքի հետ: «Իմ ամուսինն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Նման մտադրություն բավական երկար ժամանակ է ունեցել և հիմա է դա իրագործել: Դրա մեջ չկա որևէ քաղաքական մաս և չկա որևէ նման ենթադրություն ոչ «Նորաշենի», ոչ էլ այլ բանի հետ կապված: Ինքն ունի առողջական խնդիրներ, նաև իր աշխատանքը փոխելու: Ամուսինս դիմում է գրել աշխատանքից ազատվելու, նրան ասել են, որ ուզում ենք Ձեզ տեղափոխել ուրիշ աշխատանքի, որին պատասխանել է` ոչ, ուրիշ աշխատանքի չեմ ուզում տեղափոխվել, ուզում եմ դուրս գալ համակարգից », – ասել է տիկին Նաղդալյանը:

Նրանց հետ գործարքների գնացած  մարդիկ, սակայն  2.5 մլրդ դրամի խարդախություն կատարելու պատճառով, այսօր քրեական հետապնդման են ենթարկվում: Գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, դրանում ներգրավված են մի շարք  ոչ անհայտ մարդիկ: Իսկ տիկին Նաղդալյանը շարունակում է պնդել. «Մենք դրա հետ որևէ կապ չունենք»:

Ներվե՞ց «Նորաշեն-2007»-ի հետ կապված խնդիրը, հարցին նրա ջղագռգիռ արձագանքը բնավ ոչինչ չի ասում: «Որևէ ներման խնդիր մենք չունենք: Եւ, եթե որևէ մեկն այսօր բնակարան չունի, դա իմ մեղքը չի: Ասեմ ինչու, որովհետև մարդկանց խարդախության պատճառով մեկ գույքը, մեկ բնակարանը տարբեր ճանապարհներով հասցեագրվել է մի քանի մարդու: Այսինքն` մեզ հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր` նոտարական կարգով ձևակերպված, Կադաստրի մարմիններից վկայական ստացված, անկասկած, իրավական հիմքերով: Մյուսների հետ կնքել են տարբեր տեսակի նախավճարի պայմանագրեր, տարբեր ժամանակում: Կան մարդիկ, որոնց հետ նախավճարի պայմանագիր են կնքել մեր կողմից տվյալ բնակարանի կադաստրի վկայականը ստանալուց մեկ տարի հետո: Պարզապես շատ միամիտ և անխոհեմ մարդ է այդ մարդը»: Ո՞ւմ ի նկատի ունի տիկ. Նաղդալյանը. խաբված բնակիչները տալիս են Գագիկ Պապոյանի և Սիմոն Աղազարյանի անունները:

Իրականում, բանն այն է, որ `այօրվա իրենց զոհ համարող մի քանի մեծահարուստ անձիք, նրանց թվում և Հերմինե Նաղդալյանը, որոնք, իրենց ավելացած գումարները «գործի մեջ դնելու» ակնկալիքով, ամսական  24-ից ավելի տոկոսով վարկ են տվել կառուցապատողներին, (ինչն արգելում է օրենքը և պատիժ է նախատեսվում  «Վաշխառություն» հոդվածով) ու դրա փոխարեն, որպես գրավ` բնակարաններ ձևակերպել իրենց անունով, պայմանով, հետագայում, երբ կվերադարձվի իրենց տոկոսով տրված գումարները, դրանք կօտարեն,և մարդիկ` ովքեր իրականում դրանց տերն են կստանան իրենց գնած բնակարանները: Սակայն կառուցապատողների, հաշվարկները չեն իրականանում, և այսօր նրանցից պահանջում են` ոմանք իրենց գումարները, ոմանք էլ` բնակարանները: Նրանք հայտնվում են ճաղերի հետևում, իսկ տոկոսով գումար տված վաշխառուները ջրից չոր են դուրս գալիս,դեռ մի բան էլ իրենց համարում են տուժող:

Իսկ մարդիկ` ի դեմս պատգամավոր Նաղդալյանի, որ ապօրինի գործարքի մեջ են եղել, ակնկալելով անաշխատ եկամուտ, կարող են կրկին գնալ Ազգային Ժողով օրենք գրելու, այն օրենքը, որի հանդեպ իրենց արհամարական վերաբերմունքի պատճառով, բազմաթիվ քաղաքացիներ մնացել են անտուն:

Քոքոբելյանին զարմացրել է ՀԱԿ-ի իր ընկերների պահվածքը Մայիս 03, 2012 | 10:48

«Ժամանակ» Թերթի հետ զրույցում, անդրադառնալով այս ընտրությունների առանձնահատկություններին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանի նորանկախ պետության ամբողջ քաղաքական պատմության ընթացքում առաջին անգամ կոալիցիոն ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փորձեց ներկայանալ ընդդիմության դաշտում` որպես ընդդիմադիր, ու իմ խորին համոզմամբ, դա փորձ է ընդամենը, որովհետեւ մայիսի 6-ից հետո մենք ականատես կլինենք այլ պրոցեսի:

- Բայց դա արվեց նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով:

- Անշուշտ, ինձ համար նաեւ շատ զարմանալի է, որ ՀԱԿ-ի իմ ընկերների լռությամբ կամ աջակցությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը:
Միգուցե իրենց տպավորությամբ  քաղաքական առումով այդ գործընթացը հանրության լայն շերտերին հասկանալի չէր, բայց ես վստահ եմ, որ շատերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, եւ իրենց իսկ լեզվով, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցչի բնութագրմամբ, տեղի ունեցավ բյուրեղացում: Ես իրոք կարծում եմ, որ տեղի ունեցավ այդ բյուրեղացումը, եղավ թե աշխարհաքաղաքական առումով, թե զուտ մոտեցումների առումով… »,- գրում է «Ժամանակ» թերթը:

Գոլդ նվերներ «ՍԱՍ» -ի Արտակից Մայիս 02, 2012 | 12:06

«Հայկական վարկած»-ին հասած տեղեկությունների համաձայն, Արաբկիրում  մեծամասնականով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի  Արտակն, արդեն մի քանի օր է, ինչ լուրջ «քարոզչական» աշխատանքներ է սկսել իրեն պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների հետ` վերջիններիս համոզելով իրենց ծանոթ – բարեկամ – խնամիներին ի մի բերել ու քվեարկել իր հաղթանակի համար: Պատգամավորական հովերով պատգամավորն  իր օգտի համար շատ ձայն հավաքողներին խոստացել է, որ լավ աշխատելու դեպքում, մայիսի 6-ից հետո հանգստյան տան ուղեգրեր կստանան, և իրենց ամառային հանգիստը կվայելեն ՀՀ-ի սահմաններից դուրս: Ի դեպ, այն աշխատակիցներն էլ, ովքեր լավ չեն աշխատի Արտակ Սարգսյանի համար, խոսակցություններ կան, որ կցուցակագրվեն՝ հետագայում իրենց տեղը զիջելով նոր աշխատողների:

Անի Սուլթանյան

 

 

 

ԱՆԻ  ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողով Էրզրումում Մայիս 02, 2012 | 11:49

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը Թուրքիայի Էրզրում քաղաքում այսօր կմեկնարկից սիմպոզիումը, որին կմասնակցեն 75 գիտնականներ, որոնցից 12-ն օտարերկրացի. արդեն էրզրումում են ամերիկացի, ֆրանսիացի, իրանցի, ադրբեջանցի գիտնականները:Գիտաժողովը կտևի մինչև մայիսի 4-ը, իսկ այդ ընթացում 15 նիստ տեղի կունենա:
Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտության կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն, տեղեկացրել է, որ սիմպոզիումի ընթացքում նաև «նոր փաստաթղթեր են ներկայացվելու»:

«Երկու ժողովուրդների պատմությանն առնչվող փաստաթղթեր են ներկայացվելու: Քննարկվելու են թե օրինակ միջնադարում ի՞նչ դիրքորոշում են ունեցել հայերը թուրքերի հանդեպ կամ Օսմանյան կայսրության տարիներին սուլթան Ֆաթիհ Մեհմեթի կողմից հայկական պատրիարքարանը Բուրսայից Ստամբուլ տեղափոխելու հարցը: Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն են լինելու և քննարկվելու են պատմական, գիտական հարթության վրա»,- ավելի վաղ ասել էր նա:

Եթե այս քանի օրն էլ Քոչարյանը չխոսեց, կնշանակի դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից Մայիս 02, 2012 | 11:36

«Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մոտ երեք ամիս առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Քոչարյանը կխոսի մինչև ընտրությունները: Ավելին, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քոչարյանն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է անելու մայիսի 6-ից երկու շաբաթ առաջ: Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ: Նրա գրասենյակի ղեկավարն անհասանելի է. երեկ ողջ օրը Սողոմոնյանն այդպես էլ չի պատասխանել թերթի թղթակցի հեռախոսազանգերին: Ամեն դեպքում, ընտրություններին չորս օր է մնացել, և դժվար թե այդ ընթացքում նա խոսի, չնայած` զուտ տեսականորեն չի բացառվում: Դիտորդների գնահատմամբ, եթե մինչև քարոզարշավի ավարտը Քոչարյանը որևէ կերպ չինքնադրսևորվի, դա կարող է նշանակել, որ նա դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարկացել ու որոշ փակագծեր է բացել Մայիս 02, 2012 | 10:50

«Չորրորդ ինքնիշխանություն». Շաբաթ առավոտյան ԲՀԿ և ՀՅԴ թվով 28 պատգամավոր դիմել են Սահմանադրական դատարան` վիճարկելու Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները: Բնականաբար, ինչպես և սպասելի էր, «Ժառանգության» պատգամավորները, որոնք ամեն պատի տակ խոսում են ագատ և արդար ընտրություններ անցկացնելու հրամայականի մասին, չեն միացել ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը:
Թերթի ունեցած տեղեկություններով` այդ խնդրի շուրջ բավականին լարված քննարկում է տեղի ունեցել «Ժառանգության» վարչությունում: Մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալը ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն, այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «Ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ուրեմն ճիշտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ: Ինչպես փաստում են թերթի աղբյուրները, Րաֆֆի Հովհաննիսյանը ափերից դուրս է եկել ու սովորաբար բավականին շուստրի այդ սփյուռքահայը, որը տիրապետում է իր էմոցիաներին, սկսել է գոռգոռալ, որ իրենք ուղղակի չեն կարող միանալ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ- նախաձեռնությանը: Ավելին, նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությանը միանալը կնշանակի ընդհանրապես չեզոքացնել խորհրդարան մտնելու որևէ շանս: Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, բնականաբար, ներկաները պարզորոշ հասկացել են, որ ՀՀԿ-ից իրենց նորագույն հաճախորդ «Ժառանգությանը» սպառնացել են, որ եթե միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա խորհրդարանի երեսը չեն տեսնի:
Իշխանական թևից եկող տեղեկությունների համաձայն էլ` ՀՀԿ-ն, բոլոր դեպքերում, վերջին պահին «քցելու» է «Ժառանգությանը»: ՀՀԿ-ում հասկացել են, որ փորձած թանն անփորձ մածունից լավ է, և որոշել են խորհրդարան բրդել հին կլիենտուրային` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Ի վերջո, հանրապետականներն էլ միամիտ չեն և հասկանամ են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան մտնելուն պես տեղում «քցելու» է ՀՀԿ-ին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց մաշկի վրա են զգացել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պահվածքի ողջ «հմայքն ու թշվառությունը»:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...