23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սամցխե-Ջավախքում գտնվող Թաբացխուրի գյուղի լիճը բացառապես գյուղացիներին է ծառայում: Այդ մասին օգոստոսի 24-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Լիճը վարձակալված է, բայց ձկնորսության 50%-ը գյուղացիներին կմնա, իսկ մնացած 50%-ից ստացված շահույթը կծախսվի գյուղի զարգացման վրա: Այդ մասին մեկ ու կես ամիս առաջ հայտարարել եմ վրացական հեռուստատեսությամբ: Եթե որեւէ մեկը գա եւ ապացուցի, որ ես սուտ եմ ասել, ես բոլորի ներկայությամբ կուտեմ թուղթը», — հայտարարել է Այվազյանը:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Այվազյանը վարձակալել է Սամցխե-Ջավախքի շրջանում գտնվող Թաբացխուրի գյուղի լիճը եւ տեղի գյուղացիներին թույլ չի տալիս այնտեղ ձուկ որսալ, չնայած դա նրանց գոյության հիմնական միջոցներից մեկն է:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ օրենսդրության ՀՀ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ:
Մեծ սկանդալ է հասունանում Բաքվում…Իրենց հայատյացությամբ հայտնի ազերի լրագրողը և ԱԳՆ պաշտոնյան վեճի մեջ են մտել՝Լիբանանում ազերիների դեսպանատան գտնվելու վայրի շուրջ…Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի գրպանային haqqin.az կայքի գլխավոր խմբագիր և ժամանակին Ի.Ալիևի ամենամեծ քննադատ Է.Ֆաթուլաևը գտնվելով Բեյրութում,իր հոդվածներից մեկում ԲԱՑԱՀԱՅՏԵԼ է,որ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է հայերով բնակեցված և ԱՍԱԼԱ-ի “հայրենիք” համարվող Բուրջ Համուդ թաղամասում…Է.ՖաԹՈՒԼԱևը նույնիսկ դիմել էր սեփական երկրի ազգային անվտանգության մարմիններին այս ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ վերաբերյալ բացատրության համար…haqqin.az-ի տեղեկությունն այսօր հերքել էր ակ և կարա կոյունլուների ԱԳՆ մամլո խոսնակ Հ.Հաջիևը և պարզաբանել,որ Ադրբեջանի դեսպանատունը ժամանակավորապես գտնվում է այլ վայրում՝Ալ Մատնում,որը կապ չունի հայերի հետ…Սակայն կայքին հաջողվել է ճշտել,որ այդ “այլ վայրը” մտնում է Բուրջ Համուդ թաղամասի մեջ…Այսպիսով,կայքին հաջողվել է բացահայտել ազերիների արտգործնախարարի ոչ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ պահվածքը և ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ…
Հավելեմ,որ Է.Ֆաթուլաևն իր Բեյրութը նկարագրող հոդվածում անդրադարձել էր նաև քաղաքում բնակվող հայերին…Ի.Ալիևի մոլի երկրպագուն շատ ուրախ նշում է,որ հայկական թաղամասերը շատ աղքատիկ են,իսկ հայերի թիվն էլ մոտ 140 հազար է՝բացահայտելով հայերի սուտն այն մասին,որ “Բեյրությում բնակվում է մոտ կես միլիոն հայ”…Մկկացող լրագրողը լավ կլինի իմանա,որ հայերը Բեյրությում միշտ էլ բավական բարեկեցիկ կյանք վարել և ՎԱՐՈՒՄ են…Ինչ վերաբերվում է հայերի թվի մասին տեղեկություններին,ապա լավ կլինի սույն կոյունլուն բացահայտի,թե ո՞ր աղբյուրից է օգտվվել,որտեղ նշվում է,որ Բեյրութում կես միլիոն հայ է ապրում…Է.Ֆաթուլաևը նաև չի թաքցնում,որ նրա համար “սառը ցնցուխ” էր Բեյրութի փողոցներում տեսնել “ՂԱՐԱԲԱՂ” բառի կողքին ամրացված ՀԱՅԿԱԿԱՆ դրոշները…
Վերջին շրջանում Է.Մամեդյարովի գերատեսչությունը բավական շատ է “վրաերթի” ենթարկվում ԱՆԿԱԽ ազերիական ԶԼՄ-ներրի կողմից…Ընդդիմադիր դիվանագետների հետ կապված սկանդալը դեռ չմարսած հիմա էլ Է.Մամեդյարովը ազեր-կոյունլուներին պետք է բացատրի,թե ինչ գործ ունեն իր ենթակաները գյաուրների թաղամասում…
Երևում է Է.Մամեդյարովի գլխին ՍԵՎ ԱՄՊԵՐ են կուտակվում…
Գագիկ Համբարյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ կառավարությունը ձեռնարկությունների համար չի սուբսիդավորելու թանկացած էլեկտրաէներգիայի գինը: Նա ասել է, որ խոստացել են միայն բնակչությանը սուբսիդավորել (Lragir.am):
Գործարարներն արդեն ասում են, որ օգոստոսին ստիպված են լինելու էլեկտրաէներգիայի դիմաց 7 դրամով ավելի թանկ վճարել: Տնտեսագետները եզրահանգում են, որ նույնքան կթանկանան տեղական ապրանքների գները: Հայաստանում ծայրահեղ ցածր աշխատավարձերի պայմաններում ցանկացած թանկացում կարող է դժգոհությունների դետոնատոր դառնալ:
Հունիսին Հայաստանի երիտասարդությունն իր դժգոհությունը հայտնեց՝ վերջին տարիների ամենամեծ ակցիաները կազմակերպելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ավելի վաղ ցույցեր էին տեղի ունեցել տրանսպորտի սակագնի բարձրացման և կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:
Հասարակությունում դժգոհության աստիճանը հասել է վերին շեմին, եւ սեպտեմբերին նոր թանկացումը կարող է անվերահսկելի գործընթացների պատճառ դառնալ: Կառավարությունը գումար ունի՞ գնաճի զսպման համար:
Կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարով կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն ու Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը: Փաստորեն, հայ-ամերիկյան գործարքը թույլ է տվել բողոքի երկու պոտենցիալ աղբյուր մարել: Որոտանի գումարը կբավարարի՞ սեպտեմբերի գնաճն ու ցույցերը զսպելու համար:
Այստեղ այսօր տեղի է ունենում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողՎալերի Պերմյակովի առաջին դատական նիստը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:
Պերմյակովը ձերբակալվել էր հունվարին՝ Գյումրում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների աղմկահարույց սպանությունն իրականացնելու կասկածանքով: Սպանության գործը քննելու է հայկական դատարանը, իսկ ռուսական իրավապահ մարմինները Պերմյակովին դասալքության և զենքի հափշտակման մեղադրանք են առաջադրել:
Քիչ առաջ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամուլի խոսնակ Ալյոնա Կապկալոն ներկայացրեց ընթացակարգը, որով աշխատելու են լրագրողներն ու օպերատորները: Ըստ այդմ՝ նկարահանվել թույլատրվում է 15 րոպե, որից հետո օպերատորները պետք է լքեն դահլիճը և երեք ժամ անց կրկին կթույլատրվի մուտք գործել՝ վճռի հրապարակումը նկարահանելու համար: Լրագրողները ցանկության դեպքում կարող են մնալ դահլիճում: Չի թույլատրվում նկարահանել նիստը նախագահողին:
Գրեթե ամենօրյա ռեժիմով ԼՂՀ ՊԲ-ից հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ հակառակորդն առաջնագծում ականանետ, նռնականետ կամ խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել: Բարեբախտաբար, վերջին շրջանում հնարավոր է լինում զերծ մնալ զոհերից, իսկ ծանր վիրավորներ, կարծես թե, չկան: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք առաջին գծում առկա իրավիճակը, մանավանդ, երբ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառում:
-Եթե կարճ ասեմ՝ անհանգստացնող է, առաջին հերթին այն պատճառով, որ վերջին շրջանում կիրառվող զինատեսակները ի զորու են առավել մեծ վնասներ պատճառել, քան նրանք, որոնք ավելի վաղ էին կիրառվում: Իհարկե, այս զինատեսակները ավելի վաղ ևս գործածվել են, սակայն ոչ այս մասշտաբով:
Միգուցե սովորական քաղաքացուն այդքան էլ «բան չի ասում» ականանետ կամ հակատանկային հաստոցավոր նռնականետ անվանումները, սակայն դրանց մարտավարական-տեխնիկական բնութագիրը հուշում է, որ դրանք բավականին վտանգավոր զինատեսակներ են, մանավանդ, երբ դրանք կիրառվում են ոչ լայնամասշտաբ գործողությունների ժամանակ:
-Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր լինում խուսափել մեծաթիվ կորուստներից:
-Զինված ուժերը ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի բոլոր հատվածներում մարտական հենակետերի ամրացման մեծ աշխատանքներ են իրականացնում, որի նպատակը դիրքերում ծառայություն կրող անձնակազմերի անվտանգության ապահովումն է, ինչպես նաև՝ հակառակորդի նկատմամբ այնպիսի գերիշխանության ապահովումը, ինչը թույլ կտա նաև անհրաժեշտ դիտարկումներ իրականացնել՝ արձանագրելու հակառակորդի հնարավոր շարժերը:
Երկրորդ, կանխարգելիչ քայլերը էական դեր են խաղում հակառակորդի գործողությունները ժամանակին կասեցնելու և նվազագույն կորուստներով հետ մղելու համար:
-Առաջին գծում ի՞նչ զարգացումներ կամ նոր միտումներ են տեսանելի Ադրբեջանի գործողություններում:
-Թերևս երկար ժամանակ Ադրբեջանը հիմնականում շեշտը դնում էր դիպուկահարներ-դիվերսիոն խմբերի գործողությունների վրա, սակայն վերջին շրջանում, տարբեր գործոններով պայմանավորված, կտրուկ ակտիվացվել են նաև փոքր տրամաչափի հրետանային միջոցներն ու խոշոր տրամաչափի գնդացիրները:
Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է առաջին գծում կիրառվող զինատեսակների թիվը, իսկ կրակահերթերն առավել ինտենսիվ են դառնում, ինչն իսկապես անհանգստացնող է:
Աղբյուրը՝ http://www.aysor.am/
Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ:
Վերջիններս իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, ինչը ոչնցացվել է:
Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաև լիարժեք և սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2 բնակիչ հիվանդանոց էին տեղափոխվել սիբիրյան խոցի ախտանիշներով։ Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնից նրանց տեղափոխել էին Երևան քաղաքի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց։
Պարզվել էր, որ տղամարդիկ հուլիսի 24-ին եղել էին Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, որտեղից միս էին գնել։ Մեկ շաբաթ անց նրանց ձեռքերին խոցեր էին առաջացել, որից հետո նրանք դիմել էին բժշկի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում սիբիրյան խոցը հաստատվել էր։
Մսի ամբողջ խմբաքանակը (մոտ 5 կգ), առգրավվել էր։
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում խիստ զայրացած են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պահվածքից և չեն բացառում, որ առաջիկայում ստիպված կլինի բացատրություններ տալ, թե ինչու իրեն ճիշտ չի պահում իր կուսակցի նկատմամբ։ Խոսքը երիտասարդ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի մասին է։
Պարզվում է՝ ԵԽԽՎ պատվիրակների շրջանում հատկապես նրա կատարած ահռելի աշխատանքի արդյունքում է, որ հունիսի 20-22-ի ամառային նստաշրջանում հնարավոր է եղել քվեարկությամբ հանել ԼՂՀ-ին վերաբերող հայտնի բանաձևից «օկուպանտ» բառը։
Մինչդեռ օրերս տված ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց, որ ինքը և ընդդիմադիր որոշ պատգամավորներ են իրավիճակ փոխել: Նա մեծ հաճույքով հիշատակում էր Լևոն Զուրաբյանի, Արմեն Ռուստամյանի և Նաիրա Զոհրաբյանի «ջանքերը», համառորեն մոռանալով Արփինե Հովհաննիսյանին։ Այնպես, որ անգամ ՀՀԿ-ից պատվիրակության որոշ անդամներ ապշել են Նաղդալյանի պահվածքից։ Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ Արփինեն 170 պատվիրակներից մոտ 100-ի հետ բանակցել է, համոզել, որ հօգուտ Հայաստանի քվեարկեն։
Պատմեցին նաև, որ նա այնքան է գերլարվել, որ քվեարկության արդյունքները տեսնելով՝ սկսել է արտասվել, ու հուզմունքից թուլացել են ոտքերը՝ չի կարողացել քայլել։ Լավատեղյակներն ասում են, որ այս վերաբերմունքը մի բացատրություն ունի․ Նաղդալյանը մտավախություն ունի, որ իր տեղը, որպես պատվիրակության ղեկավարի, վաղ թե ուշ զբաղեցնելու է Արփինե Հովհաննիսյանը, ով նաև հզոր հովանավորներ ունի:
Հրապարակ
Դատախազության աշխատողի օրը և դատախազության 97-րդ տարեդարձը երեկ երեկոյան նշել են «Բելաջիո» ռեստորանում: Մեր տեղեկություններով, խնջույքի հատվածին ներկա են եղել միայն համակարգի աշխատակիցները, գործընկեր կամ հակառակորդ կառույցներից հրավիրյալներ չեն եղել: Ներկա են եղել նաև ԼՂՀ դատախազությունից ներկայացուցիչներ:
Դատախազության աշխատողներն ասում են՝ «համեստ» խնջույք է եղել, ի տարբերություն ոստիկանության խնջույքի, որին հրավիրված են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ երեկվա տոնի առթիվ Կոստանյանը հավաքել էր բոլոր նախկին դատախազներին, անգամ հրավիրել և բեմում էր նստեցրել իր «ոխերիմ բարեկամ» Աղվան Հովսեփյանին, վերջում էլ պարգևատրել նրան:
Հրապարակ
Արձակուրդում գտնվող ՀՀԿ-ական պատգամավորներն այս օրերին հարազատ կուսակցությունից շրջաբերական են ստացել՝ մինչև հուլիսի 2-ը որևէ տեղ չգնալ, չբացակայել Հայաստանից: Այդ օրը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի ընդլայնված կազմով նիստ: Որևէ մեկը չգիտի, թե ինչ հարցերի շուրջ:
Հոգնատանջ ՀՀԿ-ականները հույս են փայփայում, որ հավաքը տեղի կունենա ոչ թե Մելիք-Ադամյանում, այլ Սևանի ափի «օբյեկտներից» մեկում, ինչպես երբեմն-երբեմն պատահում է: Նրանք կարծում են, որ այդ օրը «պուսկ» կտրվի սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.