23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Հաղորդվում է, որ պատժամիջոցները կարող են տարածվել հյուրանոցային բիզնեսի, օդաչուների ուսուցման, ինչպես նաև ցանկացած ոլորտում պետպատվերի վրա: Փաստաթուղթը մշակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «հակաթուրքական» հրամանագրի շրջանակում և ուղարկվել կառավարություն:
«Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում լարվածությունն օր օրի աճում է»,-գրում է նաև Գուիդո Օլիմպիոն Corriere della Sera հանդեսում:
«Վլադիմիր Պուտինը խոստացել է վրեժխնդիր լինել Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսաստանյան օդանավի համար, եւ քայլ առ քայլ այն իրագործում է: Նա մտադիր է պատժել Անկարային՝ միաժամանակ փորձելով խուսափել ուղղակի խոշոր բախումից: Մոսկվան նոր խաղաքարտեր է բացում, ինչը բոլորի համար ռիսկային է համարվում»:
«Ռուսաստանի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում, որտեղ հիմնականում բնակվում են սիրիացի թուրքմենները: Մոսկվան ցանկանում է խոչընդոտել Անկարայի կողմից աջակցություն վայելող ապստամբական խմբերի մատակարարումներին: Կրեմլը հայտարարեց նաեւ քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,-նշում է Օլիմպիոն:
«Էգեյան եւ Սեւ ծովերում արձանագրված միջադեպերը մշտական ճնշման բաղկացուցիչներ են՝ ուղղված նրան, որ Անկարան հայտնվի բարդ իրավիճակում: Մնում է միայն հասկանալ՝ ինչքա՞ն ժամանակ Էրդողանը կհամակերպվի այս իրավիճակի հետ: Թուրքիան տարածաշրջանային առաջնորդի դերակատարի թեկնածու է, եւ պետք է պահպանի իր դիրքերը՝ չկորցնելով դեմքը: Այստեղից էլ մտավախությունը, որ տարածաշրջանում վիճակն այլեւս անկայուն է»,-գրում է Corriere della Sera-ի հոդվածագիրը:
«25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին»… Դեռևս անցյալ տարի համացանցում տեղադրվեց (ռուսերեն բնագրով) հայ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) «25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին» ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակի կողմից անհերքելի ապացույցներ են բերվում, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:
Ինչպես գիտենք, դա Հայաստանի Հանրապետության բուն տարածքները հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի զիջած հիմնական պայմանագիրն է հանդիսանում` այն իրավական հենքը, որի վրա հետագայում դրվեց ողջ Հարավային Կովկասի սահմանազատումը` ի վնաս Հայաստանի:
Այդ պայմանագրի մասին խորհրդային տարիներին Հայաստանում արգելված էր խոսել, քանի որ այդ ամենն արվել էր` մեծապես վնասելով մեր երկրի շահերը, իսկ դրա անդառնալի հետևանքները ամբողջությամբ մենք հիմա ենք զգում` թե տարածքային, և թե բնակչության ռեսուրսների սակավության առումով:
Ըստ Լ.Էյրամջյանցի, այդ պայմանագիրը և նրան կից գաղտնի արձանագրությունները քիչ են ուսումնասիրված և հրապարակային քննարկման չեն դրվել: Մոսկվայի պայմանագրի ուղղակի շարունակությունը հանդիսացավ նույն Սովետական Ռուսաստանի հովանավորությամբ ամիսներ անց կնքնված Կարսի պայմանագիրը, և բնական է, որ նույն գործառնությունն իրականացնող այդ երկու պայմանագրերն էլ ունեցել են նույն գործողության ժամկետը:
Այսպիսով, տարածաշրջանի բոլոր իր խնդիրները Թուրքիան 1921-ին հեշտությամբ և առանց ոչ մի խոչընդոտի լուծեց ռուսների միջոցով՝ յուրատեսակ ձևով գրավ դնելով հայկական տարածքները: Մինչդեռ Հայաստանը մինչ հիմա այդպես էլ ոչ մի կերպ իր վերաբերմունքը չի արտահայտել այդ պայմանագրերի վերաբերյալ:
Լ.Էյրամջյանցը գրում է, որ, ըստ թուրքական աղբյուրի, դեռևս 1925 թ. Թուրքիայում ՌԽՖՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտայով պահանջել էր չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը` ուղեկցելով այն միակողմանի կարգով իրականացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հայտարարությունով։ Միաժամանակ դեսպան Վինոգրադովը բանավոր զրույցի ժամանակ ասել էր. «Մենք չենք կարող 25 տարի սպասել և ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրել ենք, որովհետև այն ժամանակ թույլ ենք եղել… Իսկ հիմա մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»։ Ինչին արձագանքել էր Թուրքիայի այն ժամանակվա հայտնի պետական գործիչ Իսմեթ Ինյոնյունը, ասելով. «Նոր երկիրը» պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»։
Ինչպես նշում է Լ.Էյրամջյանցը, 1945-ին այդ հարցն իրոք արդեն շատ մոտ է եղել հանգուցալուծման` հօգուտ ԽՍՀՄ-ի: Նա գրում է. «Այդ փաստի պատմական հավաստիությանը կասկածել պետք չէ, քանի որ դա զուգադիպում էր Թուրքիային պատերազմ հայտարարելու ԽՍՀՄ-ի մտադրությանը, և անկախ Անկարայի դիվանագիտական պարզունակ խաղից ու «վերջին պահին» Գերմանիային պատերազմ հայտարարելուց՝ խորհրդային զորքերի համար ապահովվում էր գործողության իրավական կողմը, որից հետո նրանք իրոք պատրաստ էին մտնելու Թուրքիայի տարածք…»։
Հոդվածում բերվում է նաև մի այսպիսի հետաքրքիր փաստ. երբ 1945-ին Հայկական և Վրացական ԽՍՀ-ների ներկայացուցիչները մամուլում հրապարակված իրենց կոչում պահանջեցին ետ վերադարձնել Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, Արդահանն ու Արտվինը` Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ավելի ուշ կառավարության ղեկավար Սարաջիօղլուն բառացիորեն պատասխանել էր հետևյալը. «Մենք իհարկե գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է, և պատրաստ ենք սկսելու սահմանագծումը, սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնություններն այդ հարցում… Լավ կլիներ, որ դուք Խորհրդային Միությունում նախ իրար մեջ պարզեիք ու հետո նոր բաժանեիք դեռ չսպանված արջի կաշին»։ Լևոն Էյրամջյանցի հոդվածը կարող եք կարդալ այս հղումով: Հոդվածը գրվել է 2001-ին և կրում է 1990-ականների Հայաստանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ որոշ վիճելի դրույթներ, բայց հավաքված պատմական փաստերի առումով՝ շատ արժեքավոր է:
ankakh.com
Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը 3 պայման է առաջադրել։
1. Թուրքիան պետք է ներողություն խնդրի Սու-24-ի վրա հարձակում գործելու համար,ինչի հետևանքով 2 ռուս զինծառայող է մահացել։
2.Թուրքիայի իշխանությունները պետք է գտնեն և պատժեն այդ միջադեպի պատասխանատուներին, քանի որ ռուս օդաչուի վրա կրակել է Թուրքիայի քաղաքացին։
3.Թուրքիան պետք է փոխհատուցի միջադեպից պատճառված վնասը, որը կրել է ռուսական կողմը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ «սահմաններ ունի» այն «չափազանցություններից» հետո, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել այս հանգստյան օրերին երկու երկրների նավերի միջև տեղի ունեցած դեպքից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իտալական մամուլին: «Դա ընդամենը մեր ձկնորսական նավ էր, ինձ թվում է, որ ռուսական ռազմանավի ռեակցիան չափազանցված էր: Անկասկած, Ռուսաստանն ու Թուրքիան նորից պետք է կառուցեն վստահելի հարաբերություններ, որոնք մեզ մոտ միշտ եղել են, սակայն մեր համբերությունը սահմաններ ունի»,- ասել է Չավուշօղլուն իտալական Corriere della Sera ամսագրին տված հարցազրույցում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանն արդեն «իրեն դրել է անհեթեթ վիճակի մեջ», երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային մեղադրել է այն բանում, որ վերջինս խոցել է ինքնաթիռը, որպեսզի պաշտպանի նավթի մատակարարումները ԴԱԻՇ-ից: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է Սիրիայում ռուսական օպերացիան՝ հայտարարելով, որ այն ուղղված է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի:
«Ցավոք, Ռուսաստանը Սիրիայում այն բանի համար չէ, որ պայքարի ահաբեկիչների դեմ»,- ասել է նա: Նա նաև ասել է, որ օդային հարվածները բավարար չեն ԴԱԻՇ-ին հաղթելու համար ու դրա համար հարկավոր են ցամաքային գործողություններ: Հիշեցնենք, որ այսօր երկու երկրների նավերի միջև տեղի է ունեցել նոր պատահար, երբ Սև ծովում թուրքական դրոշով նավը խոչընդոտել է «Չեռնոմորնեֆտեգազին» պատկանող հորտաման սարքավորումներ տեղափոխող նավերի աշխատանքին:
Դեպքը հարթել օգնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայություն իրականացնող մոտորանավակն ու Սևծովյան հրթիռային մոտորանավակը: Նրանց միջամտությունից հետո թուրքական դրոշով նավը փոխել է ուղղությունը:
Անկարան չի ձգտում Մոսկվայի հետ հարաբերություններում ճնշում գործադրելուն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Էգեյան ծովում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս ծովայինները հրաձգային զինատեսակներից նախազգուշական կրակ են արձակել, երբ թուրքական նավը հայտնվել է ռազմանավից անթույլատրելի հեռավորության` մոտ 600 մետրի վրա: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է, թե կրակոցներից հետո նավը փոխել է ուղղությունը: «Թուրքական նավը չէր պատասխանում ռուսաստանյան անձնակազմի՝ ռադիոեթերում հնչեցրած բոլոր նախազգուշացումներին», — պնդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Մինչդեռ թուրքական նավի նավապետը պնդել է, թե չի լսել կրակոցներ:
Ռուսական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ միջադեպի կապակցությամբ Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդը հրավիրվել է պաշտպանության նախարարություն:
Թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Սու-24 օդանավը վայր գցելուն հաջորդած միջադեպի ֆոնին ուշագրավ է, որ Չավուշօղլուն ընդգծել է, թե Անկարան եղել է երկխոսության և ոչ թե հակամարտության միջոցով տարաձայնությունները հաղթահարելու կողմնակիցը:
Ռուսական կողմը, իր հերթին, չի թաքցնում կիրակնօրյա միջադեպից հետո Թուրքիայի հետ շփումները սահմանափակելու միտումը:
Ռուս-թուրքական գագաթաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի կեսերին, չի կայանա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է meduza.io-ն։
«Ոչ, այն չի կայանա, նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը:
Անթալիայում կայացած G20-ի գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին դեկտեմբերի կեսերին անցկացնել ռուս-թուրքական գագաթաժողովը։ Այն պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում:
Սակայն նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու միջադեպից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվել են:
Բաքուն կախվել է փրփուրներից: Անտեսելով մարդու իրավունքների ոտնահարման մասին միջազգային կառույցների զեկույցները, հիմա էլ անցել է նոր մեթոդների: Փողոցներից լրագրողներ են անհետանում: Ադրբեջանի տնտեսությանը նույնպես չես նախանձի: Գրանցվել է տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը վերջին տասնամյակների ընթացքում: Պատերազմող երկրի համար սակայն չկա ավելի վատ լուր քան պարտվողի հոգեբանության հաստատումը, այն էլ Մոսկվայից:
https://www.youtube.com/watch?v=ZJ1aJpcrckw
ՌԴ ուժերի միջուկային կայանների ավելի քան 95 %-ը մշտական պատրաստվածության են բերվել:Interfax-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն` ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:
«Ռազմավարական միջուկային ուժերը բերված են բարձր մակարդակի, որը թույլ է տալիս լուծել միջուկային զսպման խնդիրներ: Ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի արձակման կայանների ավելի քան 95 %-ը մարտական պատրաստվածության է բերվել», — ասել է ՊՆ ղեկավարը:
«Ռազմավարական ցամաքային միջուկային ուժերի ժամանակակից զինանոցը կազմել է 51 %», — ընդգծել է նախարարը:
Ավիացիոն ռազմավարական միջուկային ուժերը 2015 թվականին համալրվել են 10 արդիականացված ինքնաթիռներով, երկու «Tу-160», երեք «Ту-95М» և հինգ «Ту-22М3»:
Նախարարը նաև հաղորդել է, որ «ավելացել է ծովային ռազմավարական միջուկային ուժերի մարտունակությունը»: Նա նաև հայտնել է, որ մշտական ռազմական պատրաստականության է բերվել երկու հածանավ՝ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը»:
Եթե զենք ես բաժանում աջ ու ձախ, ապա պատրաստ եղիր, որ մի օր այն կսկսի կրակել քո ուղղությամբ։ «vesti.ru»–ն ռեպորտաժ է պատրաստել «խալիֆաթի» զինապահեստի ստեղծման մասին։
«Amnesty International»–ի վերջին ուսումնասիրությունները պարզել են՝ «Իսլամական պետության» զինապահեստի մեծ մասը ստեղծվել է ԱՄՆ միջոցների հաշվին։ ԻՊ սպառազինությունն այնքան շատ է, որ դրանք վաճառում են նաև դաշնակից խմբավորումներին։
Սպառազինության հոսքը սկսվել է 2003–ին ԱՄՆ–ի՝ Իրաք ներխուժելով։ Հենց այդ ժամանակ էլ մի քանի 100 հազար միավոր զենք էր անհետացել։
Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու խոսքերով՝ ահաբեկիչների Մոսուլի ու Ռամադիի զինապահեստներում տասնյակ միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք կա։ Հայտնի է, որ միայն սիրիական Դեյր–էզ–Զորում օգտագործվող փամփուշտների համար ահաբեկիչներն ամսական 1 մլն դոլար էին ծախսում։
ԻԼԻՊ–ի տեսանյութերում ոչ միայն Մերձավոր Արևելքում սովորական Կալաշնիկով տեսակի հրացաններ են նկատվում, այլև M4, որն իրաքյան բանակը ստացել է անմիջապես ԱՄՆ–ից, ինչպես շարժական սթինգերները։ Իսկ հակատանկային «TOW» համալիրները մատակարարվել էին, Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը։ Նման մի համալիրով էլ խոցվել էր Սու–24–ի շտուրմանին որոնող ուղղաթիռը։
7or.am
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին, ինչը բավական լայն քննարկում է առաջացրել համացանցում: Սա Խզմալյանի ` թվով երկրորդ հարցազրույցն է ադրբեջանական մեդիային, որտեղ կինոռեժիսորը խոսել է Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին: ԵԼՔ-ն այս առնչությամբ զրուցեց Տիգրան Խզմալյանի հետ:
– Ձեզ քննադատում են ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց տալու համար: Ի՞նչն է պատճառը, որ haqqin.az-ին հարցազրույց եք տվել, երբ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվական որևէ բլոկադա չկա և Դուք կարող եք ազատ արտահայտվել հայաստանյան բոլոր լրատվամիջոցներում:
– Ինձ համար բավական զարմանալի են այս քննարկումները, որովհետև խոսքի ազատությունը չի սահմանափակվում: Ես տալիս եմ հարցազրույց նրանց, ով ինձ հարց է տալիս՝ պայմանով, որ իմ ասածները չպետք է խեղաթյուրվեն: Ամոթ է ոչ թե հարցազրույց տալ, այլ կեղեքել սեփական ժողովրդին, կեղծել ընտրությունները, մարդկանց ձայները գողանալ: Ճշմարտությունն ասել անգամ հակառակորդին բոլորովին էլ ամոթ չէ: Ճիշտ հակառակը: Ես ճշմարտությունն եմ ասում ադրբեջանցիներին, որպեսզի մենք Ադրբեջան չդառնանք: Ադբեջանում հալածվում են լրագրողները, Իսմայլովայի պես քաջ մարդիկ ձերբակալվում են, բանտարկվում, որովհետև ճշմարտությունն են ասել: Երեկ կիսամեռ վիճակում բաց թողեցին Լեյլա Յունուսին: Ու բավական տարօրինակ է մեղադրել ինձ, որ ես ասում եմ, որ Հայաստանում տիրում է վտանգավոր մթնոլորտ, ինչը մեզ նմանեցնում է Ադրբեջանին: Ես հասկանում եմ ՝ ովքեր են ինձ քննադատում. դա մարդիկ են, ովքեր վաճառում են մեր պետականությունը ռուսական ԿԳԲ-ին, ովքեր 5-10 հազար դրամով վաճառում են իրենց ձայնը, իրենց հայրենասեր են համարում ու ինձ էլ հայրենասիրության դասեր են տալիս:
– Ո՞ւմ եք դուք հայրենասեր համարում: – Հայրենասիրությունը ոչ թե ատելություն է, այլ ՝ պահանջատիրություն, սեփական երկրում ստի, կեղծիքի դեմ պայքար: Ահա թե ինչու եմ ես խոսում հայկական, ռուսական, ուկրաինական, ադրբեջանական մամուլում և արտահայտում եմ իմ կարծիքը: Դա նույնն է, երբ ուկրաինացիները հարցազրույց են վերցնում ռուս քաղաքական-հասարակական գործիչներից, թեև իրենք պատերազմում են միմյանց դեմ: Նրանց համարում են ազգի թշնամի, բայց ես կարծում եմ, որ հենց իրենք են իրական հայրենասերները:
– Ադրբեջանցի այն լրագրողները, ովքեր հարցազրույց են վերցրել կամ որևէ կերպ առնչություն են ունեցել հայերի հետ առանց Բաքվի թույլտվության ՝ բանտարկվել են: Քաղաքագետ Լևոն Համբարյանն այս առնչությամբ նկատել էր, որ Ձեզնից հարցազրույց վերցնողը ազատության մեջ է, ինչը նշանակում է, որ Ձեր հարցազրույցները լիովին համապատասխանում են Բաքվի շահերին: Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը:
– Բաքվի շահերին համապատասխանում է Հայաստանում ստեղծված իրավիճակը ՝ կեղծիքների, ստի, բռնության վրա հիմնված, որն այդ պարոնի նման, այսպես կոչված «քաղաքագետները», արդարացնում են իրենց փուչ մեկնաբանություններով: Եթե Հայաստանում այս օրերի հիմնական խնդիրը մի կինոռեժիսորի հարցազրույցն է մի ադրբեջանցի լրագրողին, նշանակում է, որ մարդիկ, ովքեր այդպես են կարծում ՝ ապուշ են կամ գիտակցորեն խեղաթյուրում են իրավիճակը: Եթե այդ պարոնի չափանիշներն ազատության մասին այն են, որ ինձնից պետք է հարցազրույց վերցնեն մարդիկ, ովքեր բանտարկված են, կարող եմ հիշեցնել, որ վերջին երեք տարիներին ոստիկանությունն իմ դեմ երեք գործ էր հարուցել ՝ տարբեր մեղադրանքներով և գոնե ինձ թող ազատամտություն չսովորեցնեն Բաղրամյան 26-ը սպասարկող քաղաքագետները:
– Մեր հանրության մեջ բավական ցավոտ է ընդունվում ադրբեջանցիների հետ կոնտակտի գնալը ՝ հատկապես այս փուլում, երբ սահմանային լարվածություն կա:
– Դա գավառական մտածելակերպ է: Հայկական հասարակության մեջ առանց ցավի ընդունվում է թուրքական շորեր կրելը, թուրքական երգեր լսելը, թուրքական պատուհաններ ու դռներ դնելը ու այդ կապակցությամբ որևէ մեկը գլուխը պատով չի տալիս: Քաղքենիություն է… Ի՞նչ է, Ռուսաստանում կամ Ամերիկայում ադրբեջանցու հանդիպելով չպե՞տք է նրանց հետ խոսենք, շփվենք, դա ծիծաղելի է: Պատերազմը հավերժ չի լինելու: Իրական մտավորականները պետք է մտահոգվեն ՝ ինչպես ենք մենք հարաբերվելու նրանց հետ, երբ մեկ գեղեցիկ օր պատերազմը վերջանա: Դրա համար պետք է սկսել խոսել հիմա: Իսկ կամուրջներ կառուցելու միակ հիմքը ճշմարտությունն է: Եթե իմ հարցազրույցում ես կեղծել եմ կամ ստել եմ, ես պատասխանատու կլինեմ: Բայց ես ասել եմ այն, ինչ ասում եմ Երևանում, այնպես որ մտահոգվելու խնդիր չունեմ:
– Պարոն Խզմալյան, քննադատվում է ոչ թե բովանդակությունը, այլ այն, որ Դուք այդ մասին խոսել եք ադրբեջանական մամուլի հետ, երբ կարող էիք հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցին: Ձեր քայլը որակվում է ընդհուպ մինչև դավաճանություն:
– Գտնում եմ, որ դավաճանության մասին իմ և այդ քննադատների չափանիշները խիստ տարբեր են: Մարդիկ, ովքեր ինձ դավաճանության մեջ են մեղադրում, երկու օր առաջ կեղծում էին հանրաքվեն, լռում էին կեղծիքների մասին, երբ ժողովուրդը փորձում էր կամարտահայտվել:
Նյութի աղբյուր Elq.am
ԿՀՎ նախկին վերլուծաբան Ջեյմս Ժաթրասը Սպիտակ տան պաշտոնական կայքէջում ստորագրահավաք է սկսել՝ «նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան ահաբեկչությանն աջակցող երկիր հայտարարելու» համար:
Թուրքական Abcgazetesi.com-ի թղթակից Յըլմազ Փոլաթը տեղեկացնում է, որ Սպիտակ տան կայքի «ստորագրահավաք» բաժնում տեղ գտած այս նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրության մեջ գրված է. «Անհերքելի փաստ է, որ Սիրիայում ԻՊ թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռ խոցելուց հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիան աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորմանը: ԻՊ-ն Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում և «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների հետ սահմանից սահման անցնում:
Թուրքիան մինչ այդ էլ Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Կոսովոյում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, իր հարևանների նկատմամբ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերել (Կիպրոս զորք մտցրել, Հունաստանի օդային տարածքը խախտել և շրջափակել Հայաստանը), Ցեղասպանություն իրագագործել հայերի, հուների և ասորիների նկատմամբ:
Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է համարվի ահաբեկչությանն աջակցող երկիր և պետք է վերջ տրվի Ամերիկայի եւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում դաշնային հարաբերություններին»:
Ներկա դրությամբ պարտադիր 100 հազար ստորագրությունից դեռևս հավաքվել է 636-ը:
Ստորագրահավաքն՝ այստեղ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.