Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Հարեվան Երկիր
Ադրբեջան -Իրան իրավիճակը լրջանում է Փետրվար 22, 2012 | 14:23

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ ևս մեկ ահաբեկչական խմբավորում է բացահայտվել:  Այս մասին փետրվարի 21-ին հաղորդել է AzTV պետական հեռուստաընկերությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԱԾ-ին:

Ադրբեջանական ԱԱԾ-ն հաղորդում է, որ խմբավորումը ստեղծվել է «Սեպահ» իրանական հատուկ ծառայության աշխատակցի` Համիդի և Գյաջի Աբասի կողմից, որը գլխավորում է «Հըզբոլահի» զինված թևը` «Մուգավիմաթ»-ը: Խմբի անդամները, «Սեպահ»-ի կարգադրությամբ, հետախուզական բնույթի տեղեկություններ են հավաքել, ձեռք են բերել զենք, պայթուցիկ սարքեր, կատարել նախապատրաստական աշխատանքներ: ԱԱԾ-ն, սակայն չի բացահայտել հատուկ գործողության մի շարք մանրամասներ, այդ թվում խմբավորման ձերբակալված անդամների թիվը:

Այն, ըստ ԱԱԾ-ի գործում էր իրանական հատուկ ծառայությունների կարգադրությամբ, և նախատեսում էր ահաբեկչություններ իրականացնել օտարերկրյա քաղաքացիների հանդեպ:

Իրանական կողմը ևս արձագանքելով  Ադրբեջանի մեղադրանքներին: Ադրբեջանի մահմեդականներին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն քաջ հայտնի է, որ այդ երկիրը համագործակցում է «Մոսադ»-ի և ամերիկյան հատուկ ծառայությունների (CIA) հետ, այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քուսարին. «Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր քայլերի համար և շտապ կերպով ԻԻՀ-ի սահմաններից հեռացնի հետախուզություն իրականացնող կազմակերպություններին», -ասել է նա:

Ադրբեջանական ԱԱԾ-ի  հայտարարությանը նախորդել է իրանական կողմի հղած նոտան, որով պահանջվում էր ազատ արձակել օրեր առաջ ձերբակալած իրանցի լրագրողներին, որը իրանական կողմի բնութագրմամբ միջազգային նորմերին հակասող լուրջ խախտում է:

Ադրբեջանա-իրանական հակասությունները խորանում են, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի  մահմեդական բնակչություն ունեցող երկու պետությունների հետագա հարաբերությունների տեսանկյունից:

Առաջին տիկինը պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ Փետրվար 20, 2012 | 17:13

Ria-novosti- գործակալության փոխանցմամբ, Ալլա Պուգաչովան մամուլի ասուլիսին հայտարարել է, որ եթե ինքը երկար ժամանակով զբաղված չլիներ, դեմ չէր լինի դառնալու  Միխայիլ Պրոխորովի կինը: Ի դեպ սա պատասխանն է այն հարցի, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ նախագահի կինը:
Պրիմադոննան, սակայն, խոստացել է կին գտնել միլիարդատեր, ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի համար:

«Առաջին տիկինը, ըստ էության, պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ և երկար ժամանակ ազատ չեմ լինի: Իսկ ինձ նման երկրորդին գտնելը շատ դժվար է»,- ասել է Պուգաչովան`ՌԴ նախագահի թեկնածու Պրոխորովի վստահված անձը:

Իսկ որ ինքը և Պրոխորովի կողմնակիցները կօգնեն նրան «արժանի կին» գտնել կարելի է չկասկածել: Սակայն ըստ պրիմադոննայի` ամուրի լինելը Պրոխորովի արժանիքներից մեկն է, և ճիշտ կլինի, որ նա որոշ ժամանակ ամուսնացած լինի երկրի հետ:
 

Վրաստանում կծառայեն 15 ամիս Փետրվար 15, 2012 | 18:14

Վրաստանի Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երկարացվելու է զինծառայության ժամկետը. 12 ամսի փոխարեն այժմ զինվորները կծառայեն 15 ամիս: Այս մասին գրում է vz.ru-ն:

Պաշտպանության նախարարությունը փաստում է, որ մեկ տարին բավարար չէ` զինակոչիկների նախապատրաստման համար:

Վրաստանի բանակն ունի ավելի քան 30 հազ. զինծառայող, որոնց մեծամասնությունը պայմանագրային ծառայողներ են:

Ծառայության ժամկետները ոչ վաղ անցյալում փոփոխության էին ենթարկվել (12 ամսից դարձել էին 18), այնուհետ կրկին նվազեցվել են:

 

Նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա հունվարի 23-ին Հունվար 18, 2012 | 14:57

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում:
Նախագահի մամլո գրասենյակից հաղորդում են, որ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Խոզի գրիպ կա, բայց մտահոգիչ չէ Հունվար 16, 2012 | 12:06

Ձմռան ընթացքում Թուրքիայում կրկին H1N1 վարակի` խոզի գրիպի վարակման դեպքեր են արձանագրվել:Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը: 2009-2010 թվականների ընթացքում Թուրքիայում խոզի գրիպի հետեւանքով 656 մարդկանց մահը, պետք է, որ մտահոգեր երկրի առողջապահական համակարգին:

Սակայն Թուրքիայի առողջապահության նախարարության աշխատակիցն ասել է, թե` դրանք անհանգստանալու հիմք չեն տալիս, քանի որ թեթև են ընթացել, իսկ իրենք հետևողական են սեզոնային վարակների նկատմամբ:

 

 

ՌԴ նախագահի թեկնածուները ավելանում են Դեկտեմբեր 15, 2011 | 16:33

Ռուսաստանի նախագահական ընտրությունների նպատրաստվում են նաև լիբերալ – դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և միլիարդատեր  Միխայիլ Պրոխորովը: ՌԴ նախագահական ընտրություններին ժիրինովսկու կուսակցությունը առաջադրել է նրա թեկնածությունը:

Ժիրինովսկին կուսակցության համագումարում, հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի զարգացման ներկայիս սցենարը կարող է հանգեցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և ոչ կրեմլյան թեկնածուի հաղթանակին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Մեկ այլ թեկնածու` վերջերս ակտիվ քաղաքականություն մտած Միխայիլ Պրոխորովը  հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը և չի խնայելու իր միլիարդները  Ռուսաստանի նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին:

«Սա, հավանաբար իմ կյանքի ամենալուրջ որոշումն է։ Ես գնում եմ նախագահական ընտրությունների»,- գրել է Պրոխորովը:

Ի դեպ, նրան սատարում են ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերը.սիրված հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Twitter միկրոբլոգի իր էջում սատարել է Պրոխորովի որոշմանը:

 

ՌԴ նախագահի թեկնածուները ավելանում են Դեկտեմբեր 13, 2011 | 14:35

Ռուսաստանի նախագահական ընտրությունների նպատրաստվում են նաև լիբերալ – դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և միլիարդատեր  Միխայիլ Պրոխորովը: ՌԴ նախագահական ընտրություններին ժիրինովսկու կուսակցությունը առաջադրել է նրա թեկնածությունը:

Ժիրինովսկին կուսակցության համագումարում, հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի զարգացման ներկայիս սցենարը կարող է հանգեցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և ոչ կրեմլյան թեկնածուի հաղթանակին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Մեկ այլ թեկնածու` վերջերս ակտիվ քաղաքականություն մտած Միխայիլ Պրոխորովը  հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը և չի խնայելու իր միլիարդները  Ռուսաստանի նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին:

«Սա, հավանաբար իմ կյանքի ամենալուրջ որոշումն է։ Ես գնում եմ նախագահական ընտրությունների»,- գրել է Պրոխորովը:

Ի դեպ, նրան սատարում են ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերը.սիրված հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Twitter միկրոբլոգի իր էջում սատարել է Պրոխորովի որոշմանը:

 

Թուրք վրացական սահմանն առանց անցագրի Դեկտեմբեր 10, 2011 | 11:40

Այսօրվանից ուժի մեջ է մտել թուրք-վրացական սահմանի հատման մեղմացված ռեժիմը: Թուրք-վրացական սահման հատող քաղաքացիները այսուհետ կարող են Թուրքիայի սահմանը հատել, կամ շրջել երկրում առանց անցագրի: Նրանց պետք չի գա նաև միջազգային անձնագիրը։ Այս մասին հաղորդում է Թուրքական Zaman-ը:

Հիշեցնենք, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա մայիսի 31-ին՝ Սարփիում կայացած Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Վրաստանի նախագահ Սաակաշվիլու հանդիպման ժամանակ։

Երկու երկրների քաղաքացիները թուրք-վրացական սահմանը կհատեն միջազգային չափորոշիչներին համապատասխան փաստաթղթի` երկլեզու ինքնության վկայականով, որն արդեն իսկ գործում է Վրաստանում։ Իսկ երկու երկրների նավաստիներն ու օդաչուները կարող են միջպետական սահմանը հատել իրենց ծառայողական փաստաթղթերով։

Սա ուղղակի լրացումն էր մի փաստաթղթի, որ  2006 թվականի սկզբից սկսել է գործել, Թուրքիայի ու Վրաստանի միջև: Խոսքը  անցագրային ռեժիմի վերացման մասին է,  ըստ որի` երկու երկրների քաղաքացիները կարող են արտասահմանյան անձնագրերով հատել միջպետական սահմանը և 90 օր առանց անցագրի գտնվել տվյալ երկրում:

 

«Միասնական Ռուսաստան» -ը հայտարարում է հաղթանակի մասին Դեկտեմբեր 05, 2011 | 12:30

“Единая Россия”-ն  Հաղթել է և այն արդյունքը որին մենք հասել ենք, շատ կարևոր է, մենք ստացանք ընդրողների օժանդակությունը, այն դեպքում երբ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայուն, կառավորող կուսակցությունները փոխվեցին մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության բարձրագույն խորհրդի ղեկավար Բորիս Գրիզլովը: Հիշեցնենք որ  խորհրդարանական տեղերի համար յոթ կուսակցություններ էին պայքարում՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը, «Միասնական Ռուսաստան» -ը, «ՅԱԲԼՕԿՕ» և «Արդար գործ» կուսակցությունները:

Ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով exit poll-ի տվյալները (ընտրատեղամասի ելքի մոտ անցկացված հարցում), հաղորդում է, որ 48,5 տոկոս ձայն հավաքել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, «Արդար Ռուսաստան»-ը՝ 12,8 տոկոս ձայն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 11,42 տոկոս ձայն, ՌԴ կոմունիստական կուսակցությունը՝19,8 տոկոս ձայն:

Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը:

Exit poll-ի ընթացքում հարցման է ենթարկվել 250 հազ. 994 մարդ՝ ՌԴ 62 շրջանների թվով 11746 ընտրատեղամասում:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել են ՌԴ 110 մլն քաղաքացիներ Ռուսաստանում, ևս 1,8 միլիոնն արտասահմանում:

Պետդումայի 450 պատգամավորական աթոռի համար պայքարողների թիվն անցնում էր 3000-ից:

Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորներն ընտրվելու են հինգ տարի ժակետով (նրանց լիազորությունների ժակետը մինչ այս չորս տարի էր):

Քվեարկության ընթացքին և ձայների հաշվարկին հետևել են ավելի քան 500 հազ. ռուս, մոտ 700 միջազգային դիտորդներ:

Ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակների հիման վրա:

Հայաստանի Զինված ուժերի տեսչական խումբը մեկնել է Թուրքիա Նոյեմբեր 30, 2011 | 17:02

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը, նոյեմբերի 29-ին, մեկնել է  Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին:

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...