Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայաստան
Երկխոսությունը` երկուշաբթի Հուլիս 16, 2011 | 11:46

Հայաստանի կառավարող կոալիցիան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրավիրել է հանդիպման:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից  ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ  Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ),  Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի (Օրինաց երկիր) եւ Խաչիկ Հարությունյանի (Օրինաց երկիր) մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ»:

Հայաստանի  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին` ժամը 16-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար:

Առայժմ հայտնի չէ ՀԱԿ-ի պատասխանը:

Ի պաշտպանություն Հրանտ Բագրատյանի Հուլիս 13, 2011 | 22:05

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է անմիջապես դադարեցնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ իրականացվող «ֆինանսական ահաբեկչությունը»:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից, վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։ Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի։ 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի»  սեփականաշնորհումը եւ «Ագրոբանկի» օտարումը՝ ի ցույց դնելով այդ գործարքների հիմքում ընկած խարդախությունները եւ դրանում մեղադրելով այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին։ Դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի՝ այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը։ Սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ, ապօրինի որոշում կայացրեց՝ Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից։ Դատարանի որոշման ապօրինի մասը նախկին վարչապետը հրաժարվեց կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանում։

Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը եւ պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած եւ հանցավորության դաշտ մտած մի մարդ՝

- որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ,

- որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200,000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով՝ դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց,

- որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը,

- որի օրոք ոչնչացել է հայկական գյուղը,

- որի օրոք Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում` Մադագասկարից հետո,

- որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղեկան արտադրությունը։

Մի կողմ դրած Տ. Սարգսյանի գործունեության ընթացքում դեռ բացահայտվելիք տասնյակ խայտառակություններն ու հանցանքները, արդեն իսկ թվարկված բացահայտներն ու հանրահայտները բավարար են նրան ոչ միայն պաշտոնանկ անելու, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

 

Վերջը պայմանավորվելու են արտահերթի՞ շուրջ Հուլիս 13, 2011 | 16:44

Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկելԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը և  ՀԺԿ-անդամ Ֆելիքս Խաչատրյանը:

Սակայն ասելիքը նույն էր. ոչինչ նոր բան չասվեց. Բոստանջյանը կրկնեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու նպատակով ձեւավորված աշխատանքային խումբը ոչ թե որոշումներ է կայացնելու, այլ փորձելու է բանակցությունների միջոցով հասկանալ ստեղծված խնդիրները:

ՀԱԿ-ի կողմից ձեւավորված պատվիրակության անդամ Խաչատրյանն էլ կրկին պնդեց, թե` երկխոսության օրակարգը պետք է ներառի հատկապես արտահերթ ընտրությունների անցկացումը. «Հանձնաժողովը ստեղծել ենք ընդամենը մեկ հարց քննարկելու համար` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Բոլոր հարցերի լուծումը կապված օրինական իշխանությունների ձեւավորման հետ»:

Այս միտքը հերքելու համար եկած Բոստանջյանը հակադարձեց. «Իհարկե, կարող է արտահերթ ընտրությունների հարցը եւս քննարկվի, բայց կլինեն նաեւ այլ հարցեր, քանի որ երկիրն արտահերթ ընտրություններով չես պահի»: Նա ասաց, որ երկրում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք քննարկվելու են, նշեց  արտագաղթի, երկրի զարգացման հետ կապված մի շարք խնդիրներ:

Ինչ վերաբերում է երկխոսության ժամկետին, Բոստանջյանը հայտարարել է, որ դեռեւս այդ ժամկետները հստակեցված չեն, սակայն մոտակա տասը օրվա մեջ կլինի հանդիպումը:

Բանակցությունների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի յուրօրինակ կատակին թե` իշխանությունն ու ՀԱԿ-ը կարող են երկխոսել Սեւանի ափին, կամ «Օջախ» ռեստորանում, Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Հիմա որ գնանք «Օջախ», վերջը լավ չի լինի: «Օջախ» կգնանք, երբ պայմանավորվենք արտահերթ ընտրությունների շուրջ»:

 

Ինչո՞ւ է լռում ՀԱԿ-ը Հուլիս 12, 2011 | 19:03 Սուրեն Սուրենյանց

Անցել է երեք օր, ինչ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց` ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով կոալիցիոն աշխատանքային խմբի ձեւավորման մասին: Արդեն իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այդ խումբ են գործուղել իրենց երկուական ներկայացուցիչներին:

Սակայն ՀԱԿ-ն առայժմ չի շտապում արձագանքել այդ փաստին` ընդամենն արձանագրելով, որ սպասում է իշխանության պաշտոնական քայլերին: Այս պատճառաբանությունը փոքր-ինչ տարօրինակ է, որովհետեւ աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարել են թե նախագահի խոսնակը եւ թե կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը հաստատ աշխատանքային խմբի ստեղծումը հրամանագրով չի վավերացնի:

Թվում էր` ՀԱԿ-ը ողջունելու է իշխանության աշխատանքային խմբի ստեղծումը, որվհետեւ դա բանակցային այն ձեւաչափն էր, որը պահանջվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կողմից:

Ֆորմալ առումով` ՀԱԿ պահանջն, իհարկե, կատարված է: Սակայն, ըստ ամենայնի, ՀԱԿ-ում չէին ուզենա բանակցություններ վարել նման լիազորություններ ու կարգավիճակ ունեցող խմբի հետ:

Բանն այն է, որ կոալիցիան, նույնիսկ` խորհրդարանն, ոչինչ չեն որոշում Հայաստանի իշխանության համակարգում, որտեղ որոշումները կայացվում են խիստ որոշակի կենտրոնում, հետեւաբար` նույնիսկ մեծ ցանկության դեպքում` իշխանության ձեւավորած խումբն ընդամենը սուրհանդակի դեր է խաղալու: Սա` լավագույն դեպքում:

Իսկ ավելի հավանական է, որ նման մակարդակի խումբ ստեղծելով` իշխանությունը մտադիր է երկխոսությունը տեղափոխել այլ հարթություն, որտեղ, ասենք, կոալիցիային տրված է որոշակի ազատություն: Այդպիսի հարթություն է, օրինակ, օրենսդրական գործունեության ոլորտը:

Սերժ Սարգսյանը, ֆորմալ առումով, բավարարեց պատվիրակություն ձեւավորելու ՀԱԿ պահանջը, սակայն իշխանության բանագնացների խումբը ձեւավորեց այնպիսի կարգավիճակով, որն, ըստ էության, ի չիք է դարձնում արտահերթ ընտրությունների պահանջի քննարկման հնարավորությունը:

Գուցե սա՞է ՀԱԿ լռության պատճատը:

 

 

Լուրջն ու անլուրջը մի խառնեք Հուլիս 12, 2011 | 17:47

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես ընդգրկված է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված կոլիցիայի աշխատանքային խմբում, այսօր հայտարարել է. «Գագիկ Ծառուկյանը դեռեւս 2009թ-ի փետրվարին` ԲՀԿ-ի համագումարում է ասել, որ ժամանակն է քաղաքական նոր մշակույթ ձեւավորել, պետք չէ թշնամանքով վերաբերվել միմյանց, պետք է ստեղծել հնարավորություններ, որ ժողովրդի մի հատվածը մյուսի նկատմամբ թշնամանք չցուցաբերի, դա անընդունելի է»:

Նա անլուրջ է համարել արտահերթ ընտրությունների հարցը և շեշտել, որ երկխոսելու են ողջախոհ խնդիրներից, երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերից:

Հայտնի են կոալիցիայի բոլոր անդամների անունները Հուլիս 11, 2011 | 15:47

Արդեն հայտնի են Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար իշխանության աշխատանքային խմբում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները.

Հանրապետական կուսակցությունից աշխատանքային խմբում ներկայացված են Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից աշխատանքային խմբում ընդգրկվել են Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը։

«Օրինաց երկիր» կուսակցությանից   ընգրկվել են Մհեր Շահգելդյանն ու  Խաչիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար կոալիցիոն կուսակցությունները կձևավորեն են համապատասխան աշխատանքային խումբ:

 

Երկխոսության ռեստավրացիա Հուլիս 11, 2011 | 12:13 Սուրեն Սուրենյանց

Մի քանի օր առաջ գրեթե բոլորը երկխոսության գաղափարը մեռած էին համարում: Այս առթիվ հրճվում էին շատերը՝ իշխանության և ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր իրենց կոմֆորտն ապահովում են հակադրության ռեժիմի շնորհիվ, տարբեր համարակալում ունեցող քաղաքական ուժերը, որոնց համար բարիկադների առկայությունը համարժեք է գոնե գոյություն քարշ տալուն:

Սերժ Սարգսյանը պաշտոնականացրեց երկխոսության գործընթացը, կոալիցիոն կուսակցությունները ձևավորեցին աշխատանքային խումբ, որն առաջիկա տասնօրյակում բանակցությունների սեղանի շուրջ կնստի ՀԱԿ-ի ավելի վաղ ձևավորած պատվիրակության հետ:

Թե ինչու իշխանությունը որոշեց ընդունել ընդդիմության առաջարկած ձևաչափը, այս պահին այնքան էլ կարևոր չէ: Մի բան ակնհայտ է, որ հանրապետության գործող և առաջին նախագահների քայլերի տարամաբանությունն անակնկալ է նույնիսկ իրենց թիմակիցների համար: Վերջին տասն օրվա ընթացքում երկու ճամբարների ներկայացուցիչները փոխադարձաբար ծաղրում էին միմյանց՝ հասարակությանը մեսիջներ հասցեագրելով, որ երկխոսության ամբողջովին չբացված դուռն ավելի մոտ է փակվելուն: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էր հստակ հայտարարում, որ մինչև սեպտեմբեր իրավիճակը կարող է փոխվել, իսկ Սերժ Սարգսյանը չլսելու էր տալիս իր թիմակիցների առաջարկությունները՝ երկխոսության ռեստորանային ձևաչափի մասին:

Իհարկե, զուտ բովանդակության առումով՝ իշխանության ձևավորած աշխատանքային խմբի ձևաչափը փոքր-ինչ տարբեր է ՀԱԿ-ի պատկերացրածից: Տեր-Պետրոսյանի թիմում գերադասում էին գործ ունենալ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների հետ, ասել կուզի՝ մարդկանց խմբի, որը որոշումներ կայացնելու մանդատ կունենար: Իշխանությունն այլ պատկերացում ունի. նրա համար գործընթացը, բնականաբար, չի կարող նույնանալ սեփական կապիտուլյացիայի հետ, հետևաբար՝ երկխոսության օրակարգում չեն կարող լինել իմպերատիվ բնույթի հարցեր ու պահանջներ:

Երկխոսության սեղանի շուրջ նույնպես տարբեր են լինելու կողմերի տոնայնությունն ու պահանջները:

Եթե ընդդիմության ներկայացուցիչները պահանջելու են արտահերթ ընտրությունների անցկացում, իշխանության պատվիրակներն առաջարկելու են քննարկել օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Նման պայմաններում երկխոսության գործընթացը կարող է տապալվել կամ էլ՝ կողմերը կարող են կոնսենսուսի գալ երկրի զարգացման հեռանկարը կանխորոշող մի քանի հարցերի շուրջ: Ասենք, մեծ ձեռքբերում կլինի, եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը կարողանան համաձայնության գալ խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրությունների որակի, համակարգային բարեփոխումների անցկացման շուրջ:

ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կհանգեցնի՞ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Գործնականում ես բացառում եմ արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Դա կհակասեր սկսված քաղաքական գործընթացի տրամաբանությանը:

Տեսականորեն նման հեռանկար կա, եթե ֆորսմաժորային վիճակ ստեղծվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Բայց այդ հեռանկարն ընդամենն անուղղակի կապ ունի իշխանություն-ՀԱԿ սպասվելիք բանակցությունների հետ:

 

Այնուամենայնիվ երկխոսելու են Հուլիս 11, 2011 | 11:39

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը  հայտարարել  է,թե ընթացք է տրվելու ՀԱԿ-ի հետ իշխանությունների երկխոսության ուղղությամբ հետագա քայերին:

« Հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը,  ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն՝  այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»: Ողջունելով նման արձագանքը` Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, եւ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»:

 

Գնդակը Բաքվի դաշտու՞մ է Հուլիս 08, 2011 | 13:40

Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հյուրը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էր: Նա անդրադարձավ Կազանի հանդիպումից հետո ԼՂ կարգավորման գործընթացին. «Կազանից սպասումներն արհեստականորեն ուռճացված էին: Խնդիրն այն է, որ համանախագահները միշտ հանդես են գալիս կոնսոլիդացված հայտարարությամբ: Հայկական կողմը երբեք չի պատկերացնում, որ ԼՂՀ-ն կլինի ՀՀ-ից դուրս, Ադրբեջանն էլ երբևիցե չի մտածում, որ հնարավոր է` ԼՂՀ-ն լինի Ադրբեջանից դուրս: Այդ խնդիրը բավականին դժվար խնդիր է, դժվար է այստեղ որոշակի համաձայնությունների հասնել»:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը փորձելու է ժամանակ ձգձգել և կոշտացնել դիրքորոշումը՝ երկու նպատակի հասնելու համար. կամ` խնդրի կարգավորման ակտիվ միջնորդությունն անցնի Միացյալ Նահանգներին, կամ՝ ԼՂ խնդրի համար առաջարկվի այնպիսի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ նշված չլինեն ԼՂ-ի կարգավիճակի, հանրաքվեի հարցերը, սակայն հստակ նշվեն այն զիջումները, որոնք պետք է անի Հայաստանը: «Կարծում եմ, ՀՀ-ն այստեղ զիջումների կարիք չունի: Գնդակը գտնվում է Բաքվի դաշտում, նրանք պետք է որոշում կայացնեն` պատրա՞ստ են զիջումների, թե` ոչ: Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը չի գնա այնպիսի մի լուծման, մի փաստաթղթի ստորագրման, որով կվտանգվի ԼՂՀ-ի անվտանգությունը»,- ասաց  քաղաքագետը: Ըստ Բոզոյանի, Մոսկվան համոզված էր, որ իրեն կհաջողվի ինչ-որ բան ստորագրել տալ Կազանում. «Այստեղ կար նաև որոշակի շահագրգռվածություն, որ եթե այստեղ առաջընթաց չլինի, ապա ԱՄՆ-ն կակտիվանա: Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի իր առաքելությունը բնականոն առաջընթաց ունենա: Եթե Մոսկվայի ջանքերը չպսակվեն հաջողությամբ, ապա ԱՄՆ-ն հույս ունի` եթե ոչ հիմնարար սկզբունքների չընդունումը, ապա` գոնե ինչ-որ բան կորզել: Ադրբեջանցիները հույս ունեն, որ այսպիսի ճնշումներով իրենց կառաջարկվի ճանապարհային մի քարտեզ»:

Ազատագրված տարածքների վերաբնակեցման առնչությամբ «Ժառանգության» երեկվա կոչը Բոզոյանը ողջունում է և վստահ է, որ ազատագրված տարածքների չվերաբնակեցումը Հայաստանի իշխանությունների խոշորագույն բացթողումն է: «Երբ խոսում ենք ԼՂ կարգավորման մասին, և մենք կոնկրետ առարկայական վերաբնակեցման քաղաքականություն չենք վարում, դա անհասկանալի է»,- եզրափակեց քաղաքագետը:

ՀՀԿ-ն ուզո՞ւմ է պրծնել իր «ապրանքից» Հուլիս 08, 2011 | 13:03

Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի և  ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի այսօրվա բանավեճը կրում էր եղբայրական, սեքսուալ,սադիստական շատ հետաքրքիր տարրեր:

Նախ խոսվեց այսօրվա ամենաակտուալ թեմայի` արտահերթ ընտրությունների պահանջի մասին:«Արտահերթ ընտրություն են պահանջում, շատ էլ ճիշտ են անում, բա ի՞նչ լոզունգով էդ մարդիկ իրենց գոյությունն ապացուցեն: Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ իրենց քաղաքական կշիռը ապահովեն, դա օբյեկտիվ պահվածք է: Ընդդիմությունն ինքը կամավոր ընտրել է պայքարի քաղաքակիրթ մեթոդը, դու իմ լավագույն ընկերն ես, Գուրգեն ջան, բայց քո հռետորաբանությունը անցյալի շեշտադրումներ է կրում »,- ասաց Համլետ Հարությունյանը:

Իշխանությունը չի ընդառաջում ընդդիմության պահանջին,այս մասով Հարությունյանի արձագանքը հետաքրքիր էր. «Հենց ընդառաջում ենք, ասում են՝ ՀԱԿ-ը իշխանությունների տակ պառկել է», ասել կուզի քաղաքակիրթ մոտեցում միմյանց հանդեպ չի կարող լինել:

Ըստ Հարությունյանի՝ շատ բնական են ՀԱԿ-ի կեցվածքն ու պահանջները: Նա շեշտեց, որ Կոնգրեսի «գործողությունը լավ բեմադրություն է»՝ նկատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի ելույթ է ունենում, Նիկոլ Փաշինյանը՝ այլ, և տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրար հետ կապ չունեն: «Եթե ծայրահեղ քայլ անի, Նիկոլը պետք է անի, հո Լևոնը չի՞ անի»,- եզրափակեց նա:

«Այնպես մի արեք, Համլետ ջան, որ սեպտեմբերին ծայրահեղ քայլեր անենք, այնպես արեք, որ ժողովուրդը լավ ապրի»,- հակադարձեց Եղիազարյանը:

«Ձեզ մի հատ վատ լուր եմ ուզում հայտնել. երեկ չէ առաջին օրը Մադագասկարի նախագահը լքեց երկիրն անհայտ ուղղությամբ»,- ասաց Եղիազարյանը, չպարզաբանելով, թե ինչու է Մադագասկարի նախագահի փախուստը վատ լուր հայաստանցիներիս համար:Հետո, ինչ որ տարօրինակ մեկնաբանություն տվեց. Մադագասկարի նախագահը պաշտոնը լքեց ոչ թե այն պատճառով, որ իր երկիրը «Ֆորբս» ամսագրի ցուցակում ամենավատ տնտեսությունն էր, այլ որ իշխանության էր եկել «բացարձակ մեծամասնության ձայներով»:

Հետո զուգահեռ անցկացրեց Հայաստանի հետ. «Խնդիրը նա է, որ մենք ամեն օր ավելի վատ ենք ապրում: Համլետ Հարությունյանը, ում հետ ես այստեղ նստած եմ, իշխանության միակ ղարաբաղցիներից է, որը «Բենթլի» չունի և ազնվագույն մարդ է»:

ՀԱԿ ներկայացուցիչը Հայաստանի՝ «Ֆորբսի» վատագույն տնտեսությունների ցուցակի 2-րդ հորիզոնականում հանգրվանելու համար մեղադրեց կառավարությանը. «Առաջարկում եմ, որ մեր վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը գնա-իրան կախի, որ իմ երկիրը 176-րդ տեղում է: Ու եթե նամուս ունենա, էլ ընդհանրապես չի երևա, տնից դուրս չի գա, կթողնի, կգնա, կջհանդամվի չգիտեմ որտեղ… Իսպանիա: Կգնա, կպրծնենք, մենք էլ կպրծնենք, հանրապետականներն էլ կպրծնեն իրանց ապրանքից»:

Հարությունյանը փորձեց մեղմել իրավիճակը`թե ինքը չի հավատում շատ հեղինակավոր կազմակերպությունների, երբ տեսնում է նրանց վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ: «Չենք ժխտում, որ ունենք լրջագույն տնտեսական խնդիրներ, որ ուզում ենք՝ մեր ժողովուրդը լավ ապրի»:

Շուշան Գալստյան

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...